23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի տեղեկություններով՝ Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, օգտագործելով Երևանի ոստիկանապետ լինելու հանգամանքը, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող բարերից, ռեստորաններից, խաղատներից և գիշերային հյուրանոցներից ամեն ամիս ստվերային հարկեր է հավաքել, որպեսզի «աչք փակի» այնտեղ տեղի ունեցող ամենօրյա ոչ մեծ ապօրինությունների վրա:
Նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ այժմ իշխանությունները փորձում են «գույքագրել», թե որքան լայն է եղել նախկին ոստիկանապետի «հարկային տիրույթն» ու ամսական հարկահավաքումը:
Ժամանակ
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պարզվում է, շատ սրտաճմլիկ բացատրություն ունի առ այն, թե ինչու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր թեկնածուի հայցապահանջը ՍԴ-ն մերժեց և ուժի մեջ թողեց ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները: Գագիկ Հարությունյանը, ընդ որում, շատ լավ գիտի, որ ԿԸՀ պաշտոնական արդյունքները իրականությունը չեն արտացոլում, ինչպես նաև վստահ է, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի հաղթել այս ընտրություններում: Այս ամենի մասին ՍԴ նախագահը խոսել է իր ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ` հարազատների նեղ շրջանակի ներկայությամբ: Հարությունյանի ծնունդը, նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը հրապարակելու օրվանից ընդամենը 10 օր անց էր, ու ՍԴ նախագահը «տաք, տաք» մեկնաբանել է իր քայլ: Նա` մասնավորապես հայտարարելուց հետո, որ բոլորը, այդ թվում` Սերժ Սարգսյանը, շատ լավ գիտեն, որ նա չի հաղթել փետրվարի 18-ի ընտրություններում, շարունակել է, թե` այնուամենայնիվ, եթե ՍԴ-ն այլ որոշում կայացներ, ապա հետևանքները աղետալի կլինեին երկրի և ժողովրդի համար: Ինչպես ներկայացրել է Գագիկ Հարությունյանը, հետընտրական իրադարձությունների ժամանակ իշխանությունը ոչ միայն մինչև ատամները զինված է եղել, այլև ճամպրուկները պատրաստ պահած, և եթե Սահմանադրական դատարանը որևէ այլ որոշում կայացներ` 2008 թվականի «Մարտի 1»-ից շատ ավելի մեծ ողբերգություն տեղի կունենար, շատ ավելի մեծ թվով մարդկանց արյուն կթափվեր: Այնպես որ, շարունակել է Գագիկ Հարությունյանը, ՍԴ-ի այդ որոշումը միայն մի նպատակ է հետապնդել` փրկել իրավիճակը, թույլ չտալ արյունահեղություն: ՍԴ նախագահը վստահ է, որ ինքը ինչ արել է, արել է ժողովրդի համար և այդ օրը հարազատների առաջ չի վարանել հպարտորեն հայտարարել դրա մասին: Հիրավի, սա մի բացատրություն է, որի դեմ խաղ չկա: Իսկ ինչ է` որևէ մեկը կցանկանա՞ր, որ արյունահեղություն լիներ երկրում: Իհարկե ոչ: Ուստի`Կեցցե Հայաստանի Սահմանադրական դատարանը, ամենամարդասեր դատարանը աշխարհում:
Հայկական ժամանակ
Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, ըստ լավատեղյակների, անցել է մինչ այդ եղած բոլոր հանդիպումների` «նախագահ ջան», «Գագիկ, բա ինչո՞ւ ես…» ոգով: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ԲՀԿ աղբյուրները չեն մանրամասնել, տեղեկացրել են, որ ավագանու ընտրություններում ռուբիկոնն անցնող սև փիառ երկու կողմից էլ չի լինելու, Ծառուկյանին հաջողվել է համոզել, որ «բռնոցի» էլ չլինի»: Ինչն էլ ԲՀԿ-ի ձեռքերին ազատություն է տվել, և եթե մինչ այդ ԲՀԿ քարոզիչները տնետուն ակցիայի ժամանակ փողի մասին վախենում էին խոսել, կիրառում էին միայն «ի՞նչ հոգս ունեք հոգալու ձեր տանը» ակցիան, այժմ, այցելելով ընտրողներին, ասում են, որ ընտրության օրը փող կստանան, ստույգ չափը չեն նշում: Փողերի տնօրինումը վստահված է ԲՀԿ ավագանու ներկայացուցիչներին: Նախորդ օրը նման մի քարոզիչ էլ այցելել է «Հրապարակի» թղթակցին, ասել, ավագանին կզանգի, փողի համար կպայմանավորվեք` տան ընտրող-անդամների թվով: ՀՀԿ-ն էլ փողային նախաձեռնությունների մեջ հետ չի մնում: Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը հաջորդել է ԲՀԿ-ի շաբաթ օրվա շտաբի նիստը, որին Ծառուկյանը չի մասնակցել: «Նա ընդհանրապես մեր նիստերին չի մասնակցում»,- տեղեկացրել է թերթի աղբյուրը: Նիստերը վարում է Օսկանյանը, որն էլ «Ֆեյսբուքում» գրել է, որ ԲՀԿ-ն դառնալու է ընդդիմադիր, պատրա՞ստ են գործարարները դրան: Գործարարներին ու շտաբի մի շարք անդամների սա դուր չի եկել: Մելիք Մանուկյանն էլ (Շիշ Մելոն) նեղ շրջապատում դժգոհել է Օսկանյանից: Երեկ «Հրապարակի» թղթակիցը զանգահարել է Մանուկյանին: Ասել է. «Թողեք հիվանդ լինեմ»: Մի քանի օրից կլավանա, կասի, թե ինչ է մտածում: Ի դեպ, թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերին, երբ կմեկնարկի Աժ աշնանային նստաշրջանը, Աժ կուսակցությունները պարտավոր են ասել` ընդդիմադի՞ր են, թե՞ ոչ:
Հրապարակ
«Խուժան» բառն ինձ համար կապված է մանկական հիշողությունների հետ: Լենինգրադյան փողոցի այն շենքում, որտեղ ես էի ապրում, շատերը (նաև իմ ծնողները) բնակարան էին ստացել Գիտությունների ակադեմիայից: Իսկ մեր կողքի շենքերից մեկում ապրում էին մարդիկ, ովքեր այդ շրջակայքում մինչև 60-ականների սկիզբը տնակներ են ունեցել, որոնք քանդվել էին` խռուշչովյան բազմաբնակարան շենքեր կառուցելու համար: Այդ շենքը մենք անվանում էինք «խուժանների շենք»: Առաջին սեռական բնույթի հայհոյանքները ես լսել եմ այդ շենքի տղաներից: Ի դեպ, «ավտարիտետ» («հեղինակություն»` թաղային իմաստով) եզրը ես նույնպես նրանցից եմ լսել` այդպիսիք էին համարվում «Չուգուն» մականունով եղբայրները: Բայց դա «խուժանի», այսպես ասած, ապաքաղաքական ընկալումն է: Քաղաքական իմաստով «թաղի խուժան» բառակապակցությունը ես առաջին անգամ լսեցի 1995 թվականին, երբ խորհրդարանական ընտրությունների օրը գործարարների թիմակիցները (այն ժամանակ թիկնապահների ինստիտուտը դեռ ձևավորված չէր) ծեծի էին ենթարկում ընդդիմադիրներին: Դրանից հետո ոչ մի ընտըություն առանց նման միջադեպերի չէր անցնում: Հանուն արդարության նշենք, որ վերջին խորհրդարանական և նախագահական ընտրություններում նման դեպքերը քչացել էին: Բայց «թաղի խուժան» ինստիտուտը գոյություն ունի, և այդ խուժանի երեկվա բախումը ՀԱԿ-ի ակտիվիստների հետ դրա ապացույցն է: Եթե մարդիկ պարզապես խուլիգանական հակումներ ունեն, նրանց համար միևնույն է՝ ՀԱԿ-ն է քարոզչություն անում, թե ՄԱԿ-ը` նրանք ուշադրություն էլ չեն դարձնի, թե ով է եկել իրենց «մայլեն» և ինչ թռուցիկ է բաժանում: (Ուրիշ հարց է, եթե գային, օրինակ, «թաղի աղջկա հարցով»): Բայց այս խուժանը, որը խառնվում է քաղաքական գործընթացներին, ինքնուրույն չէ, ուղղորդված է և ակնհայտորեն քաղաքական գործիք է հանդիսանում: Այդ քաղաքականացված խուժանը համախմբվում է սովորաբար թաղապետարանների, հիմա` վարչական շրջանների շուրջ: Բնականաբար, նրանց գործունեությունը չի սահմանափակվում մարդ ծեծելով` այսօր դա ծայրահեղ միջոց է, որից հնարավորության դեպքում հանձնարարված է խուսափել: Սովորական իրավիճակում խուժանի գործառույթները երեքն են` խմբով ներխուժել ընտրատարածքներ և լցոնումներ կատարել, ընտրակաշառք բաժանել և կաշառված մարդկանց «Գազելներով» տանել տեղամաս և խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին:
Մայիսի 5-ին մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում այդ «գործիքակազմը», ընդ որում`շեշտը, հավանաբար, դրվելու է խաղաղ՝ «ընտրակաշառքային» մեթոդների վրա: Առանց քաղաքական առաջադրանքի խուժանները պարզապես խուժան են, իսկ առաջադրանքով` «պետական գործիչներ»: Գուցե երբ ԵԽԽՎ զեկուցողները գրում են պետության և իշխանության սերտաճման մասին, նրանք հենց դա՞ նկատի ունեն:
Առավոտ
Երեկ թերթն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրահանգով մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկների ղեկավարների առջև պահանջ է դրվել` կոլեկտիվի անդամներից հավաքել մայրաքաղաքում ապրող իրենց այն ծանոթ-բարեկամների տվյալները, որոնք կպարտավորվեն Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Խոսքը վերաբերում է մասնավորապես դպրոցներին: Թերթի տեղեկություններով, կոլեկտիվի անդամներից պահանջում են այդ տվյալները ու միաժամանակ զգուշացնում, թե զանգահարելու են ցուցակում նշված երևանցիների հեռախոսահամարներով` անձամբ նրանցից հաստատում ստանալու, որ պատրաստվում են ընտրել Հանրապետական կուսակցությանը: Երեկ թերթի թղթակիցը պատահական ընտրությամբ զանգահարել է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկը, որը մարզպետարանի ենթակայության է: Ասել է, որ մարզպետարանի աշխատակից է և հետաքրքրվել է ցուցակների ճակատագրով: Տնօրենի (դպրոցի համարն ու տնօրենի անունը թերթը միտումնավոր չի նշում) հետ «ՀԺ»-ի զրույցը ներկայացնում ենք ստորև.
— Ցուցակներ պիտի պատրաստեիք չէ՞ ավագանու ընտրությունների հետ կապված, ուզում եմ հարցնել` ի՞նչ փուլում է:
— (Տևական լռություն-խմբ): Ինչո՞ւ եք դպրոցներին հարցնում: Դուք ո՞վ եք, կասեք:
— Ուղղակի ինծ հանձնարարել են, որ ճշտեմ, տեսնեմ` հիմա ի՞նչ ընթացքի մեջ է, հերթով զանգում եմ:
— Ցուցակները տվել ենք արդեն:
-Ե՞րբ եք տվել, ո՞ւմ:
— Շուտ ենք տվել, օրը չեմ կարող հիշել, բայց մի քանի օր առաջ էր:
— Ո՞ւմ եք տվել:
— Ով մեզ հանձնարարել է:
— Կրթության բաժի՞ն եք ներկայացրել:
— Չէ, կրթության բաժինը չի հանձնարարել:
— Իսկ քանի՞ հոգու անուն կար ձեր ցուցակում… Նույն ցուցակի մասին ենք, չէ՞ խոսում, Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված` բարեկամների, ծանոթների ցուցակի:
-Հա:
-Իսկ անուն կարող եք նշել ո՞ւմ եք տվել:
— Դե հիմա ես չգիտեմ ճիշտն ասած, դուք ով եք: Ով ինձանից պահանջել է, նրան էլ տվել եմ:
Հայկական ժամանակ
«Հրապարակն» իր այսօրվա խմբագրականում գրել է. «Հայ հասարակությանն այսօր հուզող հարցերից մեկը կադրերն են, մասնավորապես` կառավարության հարցը: Մարդիկ բաժանվել են երկու բանակի, մի մասը ցնծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մնալու է, մյուս մասը` ողբում: Եթե հետևենք երկրի տնտեսական վիճակին, մարդկանց կենսամակարդակի ցուցանիշներին, արտագաղթի տեմպերին ու հասարակության տրամադրություններին, ապա վարչապետին պահելու որոշումն առավել քան անբացատրելի է: Եթե այն, ինչ ունենք, համարվում է տնտեսական հաջող քաղաքականություն, կառավարության կողմից իր առջև դրված խնդիրների լուծում, ապա այդ դեպքում որո՞նք են ձախողումն ու անհաջողությունը: Ինչպե՞ս կարող են տնտեսական աճն ու զարգացումը որևէ կերպ չանդրադառնալ մեր կյանքի վրա: Եվ եթե հինգ տարում այդ աճն ու զարգացումը նկատելի չեն, ապա որքա՞ն պետք է սպասենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարության արձանագրած հաջողությունների պտուղները տեսանելի լինեն: Եվ ինչպե՞ս է ստացվում, որ երկրի նախագահին այդ արդյունքները տեսանելի են, իսկ մեզ բոլորիս` անտեսանելի, անհասկանալի ու աննկատ: Թերևս այս վիճակն է պատճառը, որ այս օրերին ոչ միայն դաժան քննադատության են ենթարկվում վարչապետն ու նրան նշանակող նախագահը, այլև մարդիկ գուշակություններ են անում, թե ինչով են բացատրվում Տիգրան Սարգսյանի նկատմամբ այդ հայրական սերը, ներողամտությունը, այդ ծով համբերությունը և չսպառվող հավատը: Նրանք, ովքեր հատուկ մերժողական վերաբերմունք չունեն իշխանության քայլերի ու որոշումների նկատմամբ, համառորեն փնտրում են այդ հարցի պատասխանը և ուզում են տեսնել այն, ինչ տեսնում է Սերժ Սարգսյանը: Գուցե արժե՞ր մարդկանց բացատրել, թե ինչով է պայմանավորված Տիգրան Սարգսյանի երկարակեցությունը: Ընդ որում` ցանկացած բացատրություն ընդունելի է»:
ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում հաստատեց 2013 թվականի գարնանային զորակոչ կազմակերպելու մասին որոշումը: «ՉԻ»` «ինչո՞վ է տարբերվելու հերթական զորակոչը նախորդներից, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր զորակոչի ժամանակ ՊՆ ղեկավարության կողմից խոսվում է զորակոչի գործընթացում տեղ գտած ստվերային երևույթների ու բացթողումների մասին» հարցին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. «Այս զորակոչի շրջանակներում ևս մեծ վերահսկողություն է լինելու: Դրանք վերաբերվում են և´ զինկոմիսարիատների աշխատանքին, և´ բժշկական հանձնաժողովներին: Բոլոր առումներով ուժեղ պայքար է տարվելու, որպեսզի նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը և նման դրսևորումները»:
Նկատենք, որ բոլոր զորակոչերի ժամանակ էլ ՊՆ պատասխանատուների կողմից հայտարարություններ են հնչում զորակոչի ընթացքում առկա խնդիրների մասին և նման հայտարարություններից խնդիրներն ու դժգոհությունները զորակոչից, կարծես թե, չեն պակասում. «ՉԻ» այս դիտարկմանն ի պատասխան` Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Դժգոհությունները միգուցե չեն պակասում, սակայն շատ դեպքերում այդ դժգոհություննևրը ավելի շատ վերաբերում են ոչ թե անօրինականություններին, այլ այն հանգամանքին, որ որոշ մարդիկ չեն կարողանում տարբեր միջոցներ գտնել գորակոչից խուսափելու համար: Այսօր դրանց չլինելու պատճառով փորձում են սադրել և դժգոհել: Նման դեպքերը շատ են, հատկապես՝ վերջին երկու զորակոչից հետո»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը իրավական, ժողովրդավարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ: Պատմությանը գրեթե հայտնի չէ որևէ հեղափոխություն, որի արդյունքում ժողովրդավարություն ծնվի: Հեղափոխության արդյունքում, սովորաբար, մի բռնապետությանը փոխարինում է մի այլ բռնապետություն, որովհետև ուժով նվաճված իշխանությունը այլ կերպ` քան ուժով, հնարավոր չէ պահպանել: Իսկ դա այն հեռանկարը չէ, որի համար արժե վատնել ժողովրդի եռանդը»: Այս խոսքերի հեղինակը պատմաբան է, որի գիտելիքների և դատողունակության մեջ ես ոչ մի կասկած չունեմ: «Ի՞նչ է մեր ուզածը և ինչպե՞ս ենք մենք տեսնում այս երկրի բարեփոխումը կամ համակարգային փոփոխությունը: Ես չեմ վախենում այս բառից, թեև շատերը կոմպլեքսավորված են: Մեր խնդիրն է՝ իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն… Ամբողջ աշխարհի ներկայիս քաղաքակրթությունը ստեղծվել է հենց բուրժուադեմոկրատական հեղափոխության շնորհիվ»: Այս խոսքերը նույնպես պատկանում են չափազանց հարգված մի պատմաբանի: Ավելին ասեմ` երկու դեպքերում հեղինակը նույնն է` Հայաստանի աոաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը: Պարզապես աոաջին միտքը նա հայտնել է 2009 թվականի մարտի 1-ին` Մատենադարանի հարթակից (հեղափոխական, ժողովրդական ընդվզման մթնոլորտում), երկրորդը` 2013-ի ապրիլի 13-ին` Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում (պաշտոնական, համագումարային միջավայրում): Ինձ իրավունք չեմ վերապահում բանավիճել առաջին նախագահի հետ` նախևառաջ, կարգավիճակների տարբերության պատճառով: Մանավանդ, վստահ եմ, որ նրա կողմնակիցները մտքի բավական ճկունություն ունեն` բացատրելու, որ աոաջին դեպքում Տեր-Պետրոսյանը «հեղափոխություն» ասելով մի բան էր հասկանում, իսկ երկրորդ դեպքում` բոլորովին այլ բան: Դրա համար էլ երկու բառ ասեմ ընդհանրապես հեղափոխության ճասին, ինչպես որ ես եմ հասկանում: Նախ` ինձ թվում է, որ դասակարգային պայքարի (մասնավորապես` պրոլետարիատի, բուրժուազիայի և մնացածների), ինչպես նաև դրա հեղափոխական լուծումների մասին տեսությունը, որն առաջ է քաշվել 19-րդ դարի կեսերին, 21-րդ դարում փոքր-ինչ հնացել է: Բայց եթե նույնիսկ չի հնացել, ապա այդ տեսության հաճաձայն` հեղափոխություն իրականացնողները խոշոր բուրժուաները, միլիոնատերերը չեն` նրանք հրաշալիորեն հարմարվում են ցանկացած ոեժիմի: Նրանց դեմ է ուղղված եղել մանր բուրժուական կամ պրոլետարական հեղափոխականների ցասումը, նրանց դղյակներն էին վառվում և ավերվում այդ հեղափոխությունների ժամանակ: Վերջապես ցանկացած հեղափոխությունից հետո մեծ է ոչ թե ժողովրդավարություն, այլ ճիշտ հակառակը` ավելի կարծր բռնապետություն հաստատելու վտանգը: Գուցե իսկապե՞ս ժամանակն է այդ բառը հանել մեր բառապաշարից: Վերադառնալով 21-րդ դարի Հայաստան` արձանագրենք, թե որն է այս պահին ցանկացած խելամիտ [ոչ անպայման ընդդիմադիր քաղաքացու ցանկությունը, որպեսզի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ոչ մի կուսակցություն չհավաքի 40 տոկոս, և Երևանի քաղաքապետը ընտրվի քաղաքական իրական համաձայնությունների արդյունքում: Արդյոք դա կարելի՞ է հեղափոխություն անվանել:
Առավոտ
Ձեզ համար բացահայտումներ եղա՞ն այս քարոզարշավի ընթացքում, մի բան է «կաբինետում», մեկ այլ բան` «կաբինետից» դուրս «աշխատելը»` հարցրել է «Հրապարկը» ՕԵԿ համամասնական ցուցակն առաջնորդող Արմեն Երիցյանին: «Եղան: Բացահայտումներ շատ եղան: Խորությամբ տեսա, թե ինչ է տեղի ունենում Երևանում, զգացի երևանցուն` բակային հանդիպումների ժամանակ, այնպիսի հարցեր առաջ քաշվեցին, որոնց վրա երբեք ուշադրություն չէի դարձրել, որոնց տեղյակ չեմ եղել մինչ այժմ, որոնք նաև, ի դեպ, ինձ շատ զարմացրին: Ընդ որում, դրանց մեծ մասը հարցեր էին, որոնք հնարավոր էր և հենց տեղում, շատ արագ լուծել: Ասենք` երթուղային տաքսիների խնդիրը: Տարածքներ կան, որտեղ մարդիկ 40 րոպե, մեկ ժամ սպասում են, աշխատանքից ուշանում, ոտքով են գնում: Մանկապարտեզները, դպրոցները հեռու են կիլոմետրերով, երեխաներն այնտեղ հասնելու համար նույնպես ոտքով են գնում: Կարելի է, չէ՞, լուծել ադ հարցը: Կամ` աղբահանությունը: Բազմաբնակարան շենքերում վիճակն ահավոր է, առնետները մուտքեր, բնակարաններ են մտնում: Կան շրջաններ, որտեղ կոյուղի չկա: Լուծման կարոտ հարցերն իսկապես շատ-շատ են: Ընդ որում, կան խնդիրներ, որոնք շատ լուրջ գումարներ չեն էլ պահանջում, ցանկություն ու սրտացավություն է պետք պարզապես»: Իսկ հետևո՞ւմ եք այլոց քարոզարշավներին: «Այո, հետևում եմ, բավականին ուշադիր: Ծրագրերին էլ եմ հետևում. կարծում եմ` նորմալ է, բոլորինն էլ նորմալ է: Բայց դե, ամենալավը մեր քարոզարշավն է. թող անհամեստ չհնչի»: Ձեզանից հետո է՞լ ումն է լավը: «Մեզանից հետո էլ` մերը»,- համեստորեն ասել է Արմեն Երիցյանը:
Հրապարակ
Երեկ իշխանական կուլիսներում լուրեր տարածվեցին, որ նախօրին հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նույն շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում նաև, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են ընթացել ապագա կառավարության շուրջ: Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հարցրեցինք ճի՞շտ է արդյոք, որ վարչապետն ու Ծաոուկյանը հանդիպել են և կոալիցիայի հարց քննարկել, հաստատո՞ւմ, թե՞ հերքում եք այս տեղեկությունները, նա պատասխանեց, «Վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ»: Սույն մեկնաբանությունը փորձեցինք ճշտել նաև «Բարգավաճ Հայաստանից»: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցին փոխանցեց, թե նման տեղեկություն ինքը չունի: Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ևս խուսափում էին պաշտոնապես պատասխանել մեր այղ հարցին: Նրանցից մեկը, սակայն, մեր մասնավոր զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել հանդիպման մասին և փորձում է ճշտել մանրամասները: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Ծաոուկյանն իր մոտ կուսակցության կենտրոնական գրասենյակ զրույցի էր հրավիրել ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մանրամասներ, սակայն, այղ հանդիպումից հայտնի չեն: Սինչ այդ, իշխանական շրջանակներում խոսում էին, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բանակցություններ են ընթանում կոալիցիա ձևավորելու շուրջ: Ըստ նույն շրջանակների, Ծառուկյանը պատրաստ է մաս կազմել կոալիցիային, եթե ԲՀԿ-ն ապագա կառավարության կազմում նախարարական 5 պորտֆել ունենա: ՀՀԿ-ն, սակայն, պատրաստ է զիջել 3 կամ 4 պորտֆել: Թե ինչով կավարտվեն այս բանակցությունները, դժվար է ասել:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.