23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀԿ շտաբներին մոտ կանգնած «ՀԺ» աղբյուրների տեղեկացմամբ օրերս վերջնական որոշում է կայացվել Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախատեսված ընտրակաշառքների չափի վերաբերյալ: Ըստ այդմ, զուտ ընտրակաշառքի համար հատկացվելու է ընդհանուր առմամբ`600 միլիոն դրամ: Ստացվում է, որ յուրաքանչյուր վարչական շրջանին կհասնի միջինը 50 միլիոն դրամ: Հստակեցվել է նաև յուրաքանչյուր շնչին հատկացվելիք կաշառքի չափը` 5 հազար դրամ: Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ընտրակաշառք վերցնողների առավելագույնը 60-70 տոկոսը, «ազնիվ» կգտնվի, ապա միայն ընտրակաշառքներով ՀՀԿ-ն մտադիր է ստանալ 70-80 հազար ձայն: ՀՀԿ-ն ունի նաև այլ ռեսուրսներ` թաղային կրիմինալի վախի ազդեցության տակ առանց ընտրակաշաոքի քվեարկողներ, այս կամ այն օլիգարխի ձեռնարկություններում ու սուպերմարկետներում աշխատող և խստորեն վերահսկվող քվեարկողներ, հանրապետության տարբեր մարզերից այդ օրը ավտոբուսներով Երևան բերվող քվեարկողներ, «մեռյալ հոգիներ» և վերջապես ձայների հաշվարկի ժամանակ իրականացվող պարզունակ «տասովկաներ»: Թե այս ռեսուրսներից յուրաքանչյուրը քանի տոկոս է ապահովելու ՀՀԿ-ի ձայներից դժվար է ասել: Սակայն պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ այս ամենի արդյունքում ՀՀԿ-ն Երևանի ավագանիում 50 տոկոսից ավելի տեղ գրավելու և միանձնյա քաղաքապետ նշանակելու համար պետք է «ստանա» 180-200 հազար ձայն: 2009 թվականին, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ն «ստացել էր» 186 հազար 630 ձայն, կամ 46.3 տոկոսը: Բայց շեմը չհաղթահարած ուժերի ստացած ձայները ավագանի անցած ուժերի միջև բաշխվելու արդյունքում ՀՀԿ-ն ունեցավ ավագանու տեղերի մեծամասնությունը և միանձնյա նշանակեց քաղաքապետ: Այն ժամանակ Երևանում կար 771.5 հազար ընտրող, և ընտրություններին, պաշտոնական տվյալներով, մասնակցել էր 404.6 հազար ընտրող: Ինչ որ բան հուշում է, որ ՀՀԿ-ն գերագնահատում է իր ռեսուրսներից յուրաքանչյուրի հնարավորությունը: Այնպես որ պետք է սպասել, որ վերջին պահին ընտրակաշառքի համար նախատեսված գումարները կտրուկ կմեծանան:
Հայկական ժամանակ
«Մայիսի 6-ին ես ոչ ցույց եմ անելու, ոչ էլ հացադուլ»,- երեկ ինձ խոստացավ հայտնի քաղաքական գործիչներից մեկը: Զրույցը մասնավոր էր, և այդ պատճառով չեմ կարող հրապարակել նրա անունը: Իսկ մայիսի 6-ին, եթե ամեն ինչ տեղի ունենա այնպես, ինչպես շատերս կանխատեսում ենք, հավանաբար, հնարավորություն կլինի «գաղտնազերծել» նրա անունը և հետն էլ արձանագրել՝ արդյոք նա իր խոսքի տերը եղա՞վ, թե՞ ոչ:Իհարկե, իդեալական կլիներ, եթե մեր իշխանությունները ինչ-որ «ինսայթ» ապրեին և հրաժարվեին արդեն 18 տարի կիրառվող` ընտրություններում «հաղթելու» տրորված ճանապարհից: Բացի ամեն ինչից` Երևանում ոչ հանրապետական քաղաքապետ ունենալը հիմք կդներ իշխանության և ընդդիմության ոչ միայն առողջ մրցակցության, այլև քաղաքակիրթ համագործակցության: Այո, համագործակցության, որովհետև Երևանի քաղաքապետարանը և կառավարությունը դատապարտված են որոշակի հարցեր միասին լուծելու: Բայց հրաշքներ, ավաղ, չեն լինում` ամեն ինչից դատելով` իշխանությունը գործում է «ստանդարտի մեջ», և ՀՀԿ-ն հավաքելու է «40 + » տոկոս` ընտրակաշառքի, Թոխմախի Մհերի նման մարդկանց «հեղինակությամբ», ինչպես նաև «տուրբոյատիպ պերսոնաժների» անձնուրաց ջանքերով: Նրանք, ովքեր նախագահ կամ պատգամավոր են դարձել այդ ճանապարհով, իսկ հիմա ընդդիմություն են կամ այլընտրանք, չպիտի զարմանան, որ ուրիշներն այդպես են վարվում: Ոչ երեկ, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ 2017 կամ 2018 թվականներին հնարավոր չէ հույսը դնել «իշխանության ինսայթի» վրա: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին` ոչ մի երկրում մինչև իշխանությանը չստիպես անել, նա որևէ լավ բան չի անի: Հարցն այն է, հետևաբար, թե ինչպես ստիպել: Եվ այստեղ պետք է արձանագրել, որ ընդդիմության վարքը նույնպես «ստանդարտի մեջ» է: Մեջբերում անեմ հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումից. «Մայիսի 6-ին հանրապետության առանձին շրջաններում, իսկ մայրաքաղաքում` հատկապես, սպասվում են կարճատեւ ցույցեր հետևյալ թեմայով. «Մենք արդար ենք, ազնիվ, բայց նրանք հերթական անգամ մեզ թույլ չտվեցին ոչնչացնենք իրենց»: Ցույցերը կտևեն մի քանի օր, ապա ցուցարարները կգնան նախապատրաստվելու Աժ ընտրություններին: Կատարվածի վերաբերյալ խորհրդածումներ, իրականությունը փոխելու այլ մեթոդների որոնումներ չեն սպասվում»: Իրոք որ, նախընտրական և հետընտրական պրոցեսների նմանությունը, ընդդիմության 20 տարվա հռետորաբանության միօրինակությունը պարզապես ապշեցուցիչ են: Եթե հաշվեմ, թե քանի անգամ եմ ես լսել կամ կարդացել «թալան» և «արտագաղթ» բառերը (որոնք, իհարկե, ճիշտ են բնութագրում մեր 20 տարվա վիճակը), ինչպես նաև «վարչակարգը խուճապի մեջ է», «ռեժիմը հոգեվարքի մեջ է» ձևակերպումները, ապա կրկնությունների թիվը կհասնի, առանց չափազանցության, մի քանի հազարի: Մայիսի 6-ին այս ցիկլը որ վերջանա, ոչ միայն ընդդիմությունը, այլև ամբողջ հասարակությունը պետք է մտածի գործողությունների, եթե կուզեք` պայքարի (չնայած այդ բառը չեմ սիրում) նոր, ոչ ստանդարտ ձևերի մասին: Գուցե հենց դա՞ էր ակնարկում վերը նշված քաղաքական գործիչը;
Առավոտ
Թերթն այսօրվա համարում անդրադառնալով Հյուսիս-հարավ ծրագրի ղեկավար Արա Հովսեփյանի ազատմանը` մասնավորապես գրել է. «Բայց այն, ինչ կատարվում է բուն ծրագրի իրականացման առումով, պակաս ուշագրավ չէ: «Հյուսիս-Հարավ մայրուղին», որը պետք է իրար կապի հյուսիսային Բավրա և հարավային Մեղրի անցակետերը, պետք է ունենա 556 կիլոմետր երկարություն: Դրա շինարարության համար Ասիական զարգացման բանկը պատրաստակամություն էր հայտնել հատկացնել 500 մլն դոլարի վարկ: Եվս 100 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագիր ստորագրվել է Եվրասիական բանկի հետ ընդամենը 20 օր առաջ: Վերը նշված 500 միլիոնից 230 միլիոնը Ասիական զարգացման բանկը հատկացրել էր դեռ 2 տարի առաջ: Թվում էր, թե ոչ մի խնդիր չկա և այս ահռելի ծրագիրը ,պետք է սկսի իրագործվել: Բայց այս ծրագիրը մշտապես պարուրված Է եղել խորհրդավորության քողով: Շինարարական աշխատանքները 1.5 տարով ուշացնելու պատճառով ՀՀ Կառավարությունը Ասիական բանկին արդեն իսկ մոտ 300 հազար դոլարի տուգանք է վճարել: Մի քանի ամիս առաջ` նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին, Աշտարակի մերձակայքում մեծ շուքով մեկնարկ տրվեց ծրագրի մի հատվածի հողային աշխատանքներին: Այսօր այդ կողմերում նույնիսկ տեխնիկա չկա կանգնած: Ինչ արվել է այդ օրերին, դրանից այս կողմ ոչ մի աշխատանք չի կատարվել: Այժմ շինհրապարակում կատարյալ անդորր է: Ծրագրի կատարումը իրոք կասկածելի ընթացք ունի, և դրան մենք դեռ կանդրադառնանք»:
Հայկական ժամանակ
Շաբաթ օրվանից կուսակցություններն անցել են «բուն գործողությունների». ըստ գրաֆիկի` 2 շաբաթ պետք է տևեր ընտրողների հոգսերի ինվենտարիզացիան, 2 շաբաթ` փողի ու անհրաժեշտ ապրանքների ընդհուպ սառնարանների, կահույքի, ջահերի ու լվացարանների ձեռքբերում: Դավիթաշենում կիրակի օրվանից սկսել են նաև գումարի բաշխումը. 30-40 հազարական դրամ` անկախ ընտանիքի անդամների թվից: Հաշվարկը բավականին ռեալ է. փողի երեսուն տոկոսը կկորչի, ընտրողը «կքցի»` չի քվեարկի: Չնայած փող բաժանողը, ցուցակը ձեռքին, ողջ օրը պետք է սպասի ընտրատեղամասի մոտ` եթե փող վերցրած քաղաքացին չեկավ, պետք է գնա փողի և կամ ընտրողի հետևից: Դավիթաշենում ընտրական գործընթացը «կուրացիա» է անում Ծաղիկ Ռուբոն, Մոնումենտում այդ հարցն անձամբ լուծում և համակարգում է ԲՀԿ առաջնորդի զարմուհի-քույրը` Նոնան: Ընդ որում, Մոնումենտում խիստ վստահ են ԲՀԿ-ի շռայլության վրա եւ սպասում են, որ ընտրությունների օրը ևս «բանբերներն» իրենց այցի կգան: Ի դեպ, որքան էլ հավատացնում են, որ փող բաժանողներին չեն բռնելու, ՀՀԿ-ն որոշել է վերջին երկու օրը չթողնել, որ ԲՀԿ-ն փող բաժանի: Բաժանելու մենաշնորհն իրենցն է: Ըստ ամենայնի, այս լուրը «հասել» է ԲՀԿ-ին, ուստի որոշել են գործը վերջին օրվան չթողնել:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի վերջին փորձը շատ լարված մթնոլորտում է անցել: Նվագախումբր պատրաստվում էր այսօրվա` ապրիլի 30-ի իր համերգին, որի րնթացրում պետք է հնչեին մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Կանտատ հայրենիքի մասին», «Ասք հայ ժողովրդի մասին», «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունները: Փորձը, թերևս, չէր հայտնվի մեր ուշադրության կենտրոնում, եթե ընթանար առանց «չեպեների»: Բանն այն է, որ փորձին ներկա է գտնվել կոմպոզիտորի դուստրը` Նարինե Ալեքսանդրովնան: Վերջինիս չի գոհացրել ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Ա. Հարությունյանի ստեղծագործությունների ներկայացումը:
Ինչպես մեզ տեղեկացրին նվագախմբի երաժիշտներր, կոմպոգիտորի դուստրը մեղադրել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանին ու երաժիշտներին ոչ պրոֆեսիոնալ կատարման համար: «Լավ կլիներ արտասահմաններում ճանապարհորդելու փոխարեն նստեիր ու փորձեր անեիր», մոտավորապես այս կարգի հայտարարություն է արել կոմպոզիտորի դուստրը, որին, բնականաբար, պատասխանել է մշակութային դաշտում իր էքսցենտրիկ վարքագծով հայտնի էդուարդ Թոփչյանը: Ասում են նաև, որ տիկին Նարինեին մի կերպ են կարողացել դուրս բերել փորձասենյակից, վերջինս, սակայն, իր դժգոհությունը շարունակել է դրսում արտահայտել: Այսքանից հետո հարց է առաջանում կկարողանա՞ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ըստ արժանվույն ներկայանա համերգին: Ի դեպ, վերջին շրջանում բավականին շատ են քննադատական անդրադարձներն էդուարդ Թոփչյանի անձի, նրա վարքագծի ու մասնագիտական գործունեության վերաբերյալ: Նշենք, որ համերգը կայանալու է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
«Սիվիլիթաս» հիմնադրամը հեռախոսային հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ո՞ր խնդիրներն են հուզում երևանցիներին: Այդ հարցման դեմ կարկառուն սոցիոլոգները գուցեև ընդվզեն, բայց ես այն դիտարկում եմ որպես մեր գործընկերների փորձ` ավագանու ընտրություններից առաջ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու մեր մայրաքաղաքի բնակիչներին հուզող հարցերի վրա: Աոաջին հարցը դրված է ընդհանուր ձևով` ո՞րն է Երևանի առաջնային խնդիրը: 27 տոկոսը նշել է աղբահանությունը և քաղաքի մաքրությունը, բայց 20 և 6 տոկոսը այդպիսի խնդիրներ են համարում, համապատասխանաբար` գործազրկությունը, ինչպես նաև աղքատությունը և սոցիալ-տնտեսական վիճակը: Հասկանալի է, որ այդ խնդիրները «երևանյան սպեցիֆիկա» չունեն, ճիշտ հակառակը` մայրաքաղաքից դուրս շատ ավելի ցայտուն են արտահայտված: Սակայն հենց սոցիալական դժգոհությունն է ինձ թվում այն հիմքը, որի վրա կառուցվում են մնացած բոլոր դժգոհությունները` ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում: Բայց սպասել, որ Երևանի ավագանին կամ քաղաքապետը կարող են այդ դժգոհությունը մեղմել` իրատեսական չէ: Նմանատիպ ոլորտ է Երևանում առողջապահությունը, այս առումով հարցվածների ճնշnղ մեծամասնությունը` 42 տոկոսը, առաջնային է համարում բժշկական ծառայությունների գինը: Թեև պոլիկլինիկաները քաղաքապետարանի կառույցն են համարվում, չեմ կարծում, որ բուժման գները, բժիշկների կոռուպցիան, հերթերը և քաշքշուկը նույն պոլիկնիկաներում Երևանի մասշտաբներով լուծվող խնդիրներ են: Փոխարենը հանրային տրանսպորտի խնդիրը, որն առաջնային է համարում հարցվածների 7 տոկոսը, ամբողջությամբ տեղավորվում է քաղաքապետարանի իրավասությունների մեջ, և այստեղ ոչ մի կախարդական փայտիկ պետք չէ: Պարզապես քաղաքապետը, պատգամավորները և այլ ազդեցիկ մարդիկ պետք է հրաժարվեն երթուղային տաքսիների իրենց գծերից, և այդ դեպքում նորմալ հասարակական տրանսպորտը, տվյալ դեպքում`ավտոբուսները, զգալիորեն կբեռնաթափեն Երևանի փողոցները: Իսկ ավտոբուսները չեն աշխատի այնպես, ինչպես որ հիմա աշխատում են երթուղային տաքսիները` 3 շարքով չեն «խմբվի» կանգառում և իրար հետ խելահեղ մրցավազքի մեջ չեն մտնի: Ավտոբուսները կգան այն ժամանակացույցով, որը փակցված կլինի կանգառներում: Պատահական չէ, որ տրանսպորտի վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածների 10 տոկոսը որպես առաջնային խնդիր նշել է ժամանակացույցի բացակայությունը: Խոստովանենք, որ այդ հարցը Երևանում լուծված չէր նաև կոմունիստական դարաշրջանում, բայց ո՞վ ասաց, որ մենք ընդունակ չենք կազմակերպել մասնավորապես, քաղաքային տրանսպորտի աշխատանքը եվրոպական մակարդակով: Պարզապես մեր «գծատեր» իշխանավորները պետք է լինեն պակաս չտես ու ագահ: Առավել մանրամասն այս հարցմանը հնարավորություն չկա անդրադառնալու, սակայն այս մի քանի օրինակով պարզ է, թե որ խնդիրները կարող են լուծվել քաղաքային, իսկ որոնք` հանրապետական մակարդակով: Հարցման մեջ նման հարց էլ կա’ «ո՞վ պետք է լինի նշված խնդիրների լուծման առաջնային պատասխանատուն»: 34 տոկոսը նշում է քաղաքապետին, 20-ը` ՀՀ նախագահին: Համաձայն չեմ: Ինձ թվում է` հակառակն է;
Առավոտ
Երեկ անհարմար բան է տեղի ունցել Աջափնյակ վարչական շրջանում Տարոն Մարգարյանի և բնակիչների հանդիպման ժամանակ:
Մասնավորապես Գ. Չաուշի 14/3 շենքի խաբված բնակիչներից Ալեքսանդր Զուռնաչյանն իրենց թաղամաս ժամանած գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվել է, թե արդյոք ինքն ու ՀՀ նախագահը տեղյա՞կ են իրենց խնդրից։ Բանն այն է, որ Գ. Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակարաններից յուրաքանչուրը վաճառվել է միանգամից մի քանի քաղաքացիների։ «Պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը 300 հազ. դոլար տվել է 14 բնակարանի տեր է դարձել, հիմա կարո՞ղ ենք մենք՝ կատուներս, առյուծների դեմ պայքարել: Չենք կարող: Նրան հրավիրում են դատարան չի գալիս, էս կոնցեռնի տնօրեն էր, ինչ էր Սաքո Աղաբեկյանը…»,- ասել է բնակիչ Ալեքսանդր Զուռնաչյանը՝ նշելով, որ գործի մեջ կան «խառնված» այնպիսի մարդիկ, որ հարցը չի լուծվում։ Քաղաքապետը, բնակչին ընդհատելով, ընդգծել է, որ հարցին լավ տեղյակ է ու քաղաքացիների շահերն է պաշտպանում։ Նա հորդորել է սպասել դատարանի որոշմանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Նախօրեին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է հինգ ամսական Ագնեսան։
Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է թոքաբորբից:
Ագնեսայի հարազատները պնդում են, որ երեխան մահացել է ոչ թե թոքաբորբից, ինչպես հաղորդվում է, այլ բժիշկների անփութության պատճառով: Երեխայի մայրը բողոք է ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ առ այն, որ երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները:
Թե որն է եղել երեխայի մահվան իրական պատճառը, հայտնի չէ: Ոստիկանության Կենտրոնի բաժնից «Ժամանակին» տեղեկացրին, որ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Ժամանակ
Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է, և նա վերջին շրջանում պարբերաբար տեղափոխվում է «Նաիրի» բժշկական կենտրոն` բուժում ստանում, ապա հետ տարվում ՔԿՀ: Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար: Նրա հիվանդությունը դասվում է, կառավարության որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը: ՔԿՀ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը հերթական պլանային քիմիաթերապիայի կուրսն է ստացել «Նաիրի» կենտրոնում և 2 օր առաջ վերադարձել «Հրազդան» ՔԿՀ: Առողջական վիճակն էլ նորմալ է: Թերթը նշում է, որ Տեր-Պողոսյանը դատապարտվելուց հետո մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել: Նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ:
Հրապարակ
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներկրված մեքենաների վերաբերյալ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած տվյալների համաձայն` նշված ժամանակաշրջանում ներկրվել է 8 հազար 300 մեքենա, որից գանձվել է 8.6 միլիարդ դրամ: Անցած տարի ներկրվել էր 6 հազար 860 մեքենա և գանձվել էր 8,2 միլիարդ: Իսկ սա նշանակում է, որ ներկրված մեքենաները ավելի էժան են, կամ այստեղ խորացել է ստվերը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.