23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք նա պատրաստվո՞ւմ է առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, «Վերածնված Հայաստան» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Այն մոտեցումները, այն տեսակետները, վերջապես այն հայեցակարգն ու գաղափարախոսությունը, որը որդեգրել է կուսակցությունը իմ առաջնորդությամբ, միանգամայն համահունչ են ժողովրդի ձգտումներին, իղձերին և ինչու չէ, նաև նպատակներին: Կուսակցությունը լծված է հենց այդ ձգտումների, իղձերի ու նպատակների հետևողական, նպատակասլաց և անշեղ իրագործմանը»: ՀՀ նախագահ Արմեն Աշոտյանը Շիրակի մարզ կատարած իր այցելության ժամանակ մարզպետարանում խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ մոտակա 5 տարում Գյումրիում կլուծվի անօթևանների խնդիրը: Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցին, նա ասաց, որ միշտ պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսության, սակայն ափսոսանք է հայտնել, որ որոշ ընդդիմադիրներ չեն ուզում գործել օրենքի դաշտում, և իրավապահները ստիպված են նրանց ազատազրկել: Մեկնաբանելով այդ ելույթը` ընդդիմադիր կայքերը եկան այն եզրակացության, որ ռեժիմը խուճապի մեջ է:
Ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքում` Ազգային հեղափոխական ճակատի նախագահ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը շարունակում է ժողովրդի ալան-թալանը, երկիրը փաստորեն գտնվում է աշոտյանական բանդայի օկուպացիայի ներքո և, ուրեմն, պետք է սկսել ազգային-ազատագրական պայքարը: «Չեք մարսելու,- խոստացավ հռետորը,-Ձեր ամբողջ թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք ժողովրդին, իսկ դուք նստելու եք»: Այս խոսքերը բուռն ոգետրություն առաջացրին հանրահավաքի մասնակիցների մոտ: Ն. Փաշինյանը նաև կանխատեսեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները կանցնեն աննախադեպ կեղծիքներով և կլինեն ամենախայտառակը անկախ Հայաստանի պատմության մեջ: «Մհերի դուռը» հակաահաբեկչական հ/կ-ի նախագահ Գառնիկ Իսագուլյանը մի շարք ուշագրավ բացահայտումներ արեց Հայաստանում գործող պարսկաամերիկյան և արաբաիսրայելական հատուկ ծառայությունների մասին, որոնք վարկաբեկիչ տեղեկություններ են հավաքում հայաստանյան վերնախավի մասին, իսկ այնուհետեւ փոխանցում են դրանք Նորվեգիայի և Իսլանդիայի կառավարություններին: Լույս է տեսել Արտաշես Գեղամյանի երկերի ժողովածուի 76-րդ հատորը, որը կրում է «Հայ-ոուսական ռազմավարական դաշինք. պատմություն և հեռանկարներ» խորագիրը: Գրքում հիմնավորվում է, թե ինչու է պետք ՌԴ ռազմաբազաների մասին պայմանագիրը երկարացնել ևս 150 տարով: ԿԸՀ-ն հայտարարել է, որ 2023 թվականի հունվարի 15-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 642 778 ընտրող: Սակայն ընդդիմությունը պնդում է, որ ընտրողների թիվը մոտ երկու անգամ չափազանցված է:
Առավոտ
Իշխանական շրջանակներում դեռ քննարկում են ՀՀ նախագահի ընտրությունները: Ոմանք «հպարտությամբ» ընդգծում են իրենց «վաստակն» այս գործում և իրարից փորձում են խլել ընտրություններում «հաղթանակ» ապահովելու դափնիները: Զրույցներից մեկի ժամանակ մի խելամիտ անձ նկատել է. «Ոչ մեկդ էլ վաստակ չունեք, այս ընտրությունները կրել է Տիգրան Մուկուչյանը, այնպես որ, բոլորդ լռեք ու գնացեք Մուկուչյանին շնորհակալություն հայտնեք»:
Հետևությունները թողնում ենք ձեզ:
Հրապարակ
Հուժկու հանրահավաքի տարիֆներն այլ են, երթինը այլ:
Իսկ ահա օրվա վերջում ահազանգ ստացանք, որ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի դիմաց` Կոնյակի գործարանի հարևանությամբ, երիտասարդներ են հավաքված: Փող էին ստանում: Տեղում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է դրսում հավաքված տղաների խմբի մեջ մեկը նայում ցուցակին ու 10 հազար դրամանոցներ տալիս խմբերի լիդերներին, որ նրանք կիսեն իրար մեջ: Մեր թղթակցի և փող ստացած տղաների միջև տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը.
— Տղերք, ասում են, որ էսօրվա համար փող են բաժանում:
— Ախպերս, խմբի ղեկավար ունեինք, մտավ էդ հարցերը լուծեց:
— Չեն ասո՞ւմ, ինչքան կտան:
— Քիչ կտան:
— Բայց մարդա ինչքա՞ն են տալիս:
— Վափշե, հինգ են տալի, էս գործը հինգ ա: Տենց չերեզներով ում հասնում ա, ինքը բան ա անում, էլի: Մեզ մարդա 2-2,5 հազար են տալի խառը: Չերեզներով ա հասել:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով Երևանի գործող ավագանու անդամ, ավագանու անդամության ՀՀԿ թեկնածու Արթուր Պետրոսյանը այս օրերին լծված է հարազատ կուսակցությանը ձայներ բերելու դժվարին գործին: Լինելով «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատերը` նա իր աշխատակիցներին հրահանգել է ծանոթ-բարեկամով ընտրության օրը քվեարկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի օգտին: Իր հրահանգի սրբորեն կատարումը ստուգելու համար նա աշխատակիցներից յուրաքանչյուրից պահանջել է ներկայացնել ՀՀԿ համակիրների 10 անուն, և թե նրանցից յուրաքանչյուրը որ տեղամասում է քվեարկելու: Թերթի հիշեցմամբ` իրավաբանի մասնագիտությամբ ավագանու անդամը Երևանի ավագանու չորսամյա գործունեության ընթացքում նիստերի ժամանակ ծպտուն անգամ չի հանել և որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել: «ՉԻ» հարցին, թե ավագանու 2013 թ. ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի ո՞ր հորիզոնականն է վերջինս զբաղեցնում, Պետրոսյանը անկեղծորեն պատասխանել է` «չգիտեմ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Արդեն գրել եմ, որ Երևանի բնակիչ չեմ և չեմ մասնակցելու կիրակի օրը կայանալիք ընտրություններին: Բայց քանի որ այս ընտրությունները քաղաքական են (և դրա հետ, կարծես թե, ոչ ոք լրջորեն չի վիճում ), ուզում եմ, ավանդույթի համաձայն, հայտնել իմ դիրքորոշումը. եթե ես քվեարկելու իրավունք ունենայի, ապա ձայնս կտայի ՀԱԿ-ի ցուցակին: Այնպես չէ, որ հիացած եմ այդ կուսակցության, նախկինում` դաշինքի գործունեությամբ: Ինչպես հայաստանյան գրեթե բոլոր կուսակցություններում, այստեղ էլ կան բոլշևիկյան հավատաքննության և առաջնորդի անձի պաշտամունքի տարրեր: Բայց երբ քաղաքացին գնում է ընտրությունների, նա պետք է առաջնորդվի ոչ թե ինչ-որ ժամանակավոր, մակերեսային երևույթներով, այլ սկզբունքներով, գաղափարներով: Հենց դրանից ելնելով էլ ես, որպես քաղաքացի, նախագահական ընտրություններում համակրում էի Բագրատյանին, իսկ հիմա` ՀԱԿ-ին: Կարևոր չէ, թե ով այս պահին որ «գծի մեջ է»՝ դրանք մարտավարական հարցեր են, որոնք կարող են փոխվել: Էականը այն ուղղությունն է, որը, իր բոլոր սխալներով և շեղումներով, ընտրում են այս միջավայրից դուրս եկած գործիչները: Իսկ այդ ուղղությունն է ազատ շուկան, ժողովրդավարությունը և ազգային հարցերում պրագմատիզմը: Որքան կարող եմ դատել հարցազրույցներից, նույն արժեքներն են դավանում ՀԱԿ-ի ցուցակում առաջադրված երիտասարդները: (Հեղափոխական հռետորաբանությունը ես վերագրում եմ, այսպես ասած, «Ձախության մանկական հիվանդությանը): Կարևոր է նաև, թե ով է ղեկավարում ցուցակը: Վահագն Խաչատրյանը քաղաքի և երկրի համար դժվար տարիներին իրեն դրսևորել է որպես արհեստավարժ մենեջեր և տնտեսությունը ներսից հասկացող անձնավորություն: Էական է, որ նա Երևանի քաղաքային խորհրդի նախագահ էր ընտրվել որպես անկուսակցական և իր աշխատանքի ընթացքում երբեք քաղաքական հակամարտության մեջ չի մտել այն ժամանակվա (1992-1996 թվականների) իշխանական և ընդդիմադիր ուժերի հետ: Սա այսօր էլ է արդիական. որքան էլ կուսակցություններն իրար քարկոծեն ու վարկաբեկեն, կան խնդիրներ և ոլորտներ, որտեղ նրանք դատապարտված են համագործակցության: 20 տարի ճանաչելով Վահագն Խաչատրյանին` ես նրանից ոչ միայն հայհոյանք չեմ լսել, այլև որևէ մեկի հասցեին անձնական վիրավորանք պարունակող արտահայտություն` ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ մասնավոր զրույցներում: Երիտասարդ ՀԱԿ-ականներն այդ առումով պարոն Խաչատրյանից շատ բան ունեն սովորելու: Ավելորդ չէ նորից հիշեցնել, այն, ինչ ես այստեղ գրում եմ, իմ անձնական կարծիքն է, որը կապ չունի ոչ իմ լրագրողական գործունեության, ոչ էլ «Աոավոտի» ուղղվածության հետ: Լրագրությունը, շարունակում եմ դա պնդել, չի կարող «պատկանել» որևէ կուսակցության, իսկ լրատվամիջոցը պարտավոր է հավասարակշռություն պահպանել բոլոր «հակամարտող» կողմերի միջև, ինչը և մենք անում ենք: Ավելին ասեմ, թե տանը և թե աշխատավայրում իմ հարազատներն ու ընկերները, որքան հարցրել եմ, չեն կիսում իմ անձնական քաղաքացիական նախասիրությունները և, որպես կանոն, այս և նախորդ ընտրություններում գերադասում են Րաֆֆիին: Չեմ պատրաստվում քննել որևէ մեկի հավատը: Կեցցե՛ բազմակարծությունը:
Առավոտ
Թերթն այսօրվա համարում գրել է. «ԲՀԿ-ն իրականում հոգնել է այլընտրանք խաղալուց, առաջիկա 4 տարում ընտրություններ չկան, այս կիրակի տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններից հետո, ըստ էության, վերանում է նաև կուսակցության ներկայիս կեցվածքի շարունակության անհրաժեշտությունը և ՀՀԿ-ԲՀԿ ամենաբարձր էշելոններում քննարկվում է նոր կոալիցիա ձևավորելու հարցը: Քաղաքական կուլիսներում, սակայն, տեղեկություններ կան, որ կա մեկը, ով կտրականապես դեմ է ԲՀԿ-ի կոալիցիա մտնելուն: Ռոբերտ Քոչարյանը, ով կանգնած է սույն կուսակցության ստեղծման ակունքներում, չի ցանկանում, որպեսզի նման կոալիցիա ձևավորվի, քանի որ 2017-18թթ. ընտրություններում, այդ կուսակցության հետ կապված պլաններ ունի: Ըստ Քոչարյանի հաշվարկների, ԲՀԿ-ն պետք է լինի այն հենարանը, որի օգնությամբ նա կարող է վերադառնալ իշխանության: Նման մի փորձ Քոչարյանը, ինչպես հայտնի է, արեց 2012-ի Աժ ընտրություններից առաջ, ինչը, սակայն, անհաջողությամբ պսակվեց: Ու հիմա` նրա վերադարձի միակ շանսը մնում են 2017-18թթ ընտրությունները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հենց դրանով է պայմանավորված Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը, որ իր կարծիքով, ԲՀԿ-ն Աժ աշնանային նստաշրջանում պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին: Քաղաքական կուլիսներում խոսվում է նաև, որ հնարավոր է` ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի տապալման դեպքում Գագիկ Ծառուկյանը կուսակցությունը հանձնի Օսկանյանին, վերջինս էլ Աժ աշնանային նստաշրջանում հայտարարի ընդդիմություն դառնալու մասին: Այդ պարագայում, սակայն, ԲՀԿ-ն Օսկանյանին կհանձնվի խիստ թուլացած վիճակում առանց գործարար թևի»: Սույն թեմաների շուրջ թերթը նախօրեին զրուցել է Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով հերքել է այս բոլոր տեղեկությունները` բացառելով ԲՀԿ-ն Օսկանյանին հանձնելու հնարավորությունը:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով `ապրիլի 27-ին «Անի» հյուրանոցում միջադեպ է տեղի ունեցել: Սարգիս Հացպանյանը Արևմտյան Հայաստանից ժամանած հյուրերի ներկայությամբ, որոնց մեջ եղել են նաև Հրանտ Դինքի փաստաբանը և «Ակոս» թերթի նախկին աշխատակից Հրանդը, հարձակվել է Հրանդի վրա` նրան մեղադրելով իր դեմ հողվածներ գրելու մեջ: Նա բոլոր հյուրերին դիմել է անվայել խոսքերով` ասելով. «Դուք ապրում եք Թուրքիայի մեջ և թրքացած վախկոտներ եք: Ամեն օր իրանց օրհնանքն եք արտասանում և թրքություն եք ընդունում: Ես ձեր նման չեմ: Ես պատերազմել եմ Ղարաբաղում, և ոչ մեկը ինձ չի կարող դաս տալ: Ես դեմ եմ դուրս եկել անգամ Սերժ Սարգսյանին: Այստեղ իմ երկիրն է, սիկտիր եղեք այս երկրից դուրս, շներ»: Հրանդը իր կազմակերպության ղեկավարին գրավոր դիմում է ներկայացրել Հացպանյանի վարքագծի մասին և նշել է. «Նրան ճանաչողները ասում են, որ ինքը բոլորովին կապ չունի Արցախյան շարժման հետ: Ավելին` մերժված է անգամ Լեռնային Ղարաբադի քաղաքա-ցիություն ստանալու նրա դիմումը: Նա ունի շիզոֆրենիկ ծանր մտային հիվանդություն, որ հստակ ձևով նկատելի է»:
Չորրորդ ինքնիշխանություն
Չնայած դատական պրոցեսի հանդարտ ընթացքին ու Վազգեն Խաչիկյանի բարձր տրամադրությանը, ինչը մերձավորները բացատրում են նրանով, որ պրոցեսը նրա օգտին է ավարտվելու, և նրան ազատ են արձակելու դատարանից, «Հրապարակին» հասած տեղեկություններով, դատը բոլորովին էլ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի օգտին չի ավարտվելու, և նրան առնվազն 8 տարվա ազատազրկման են դատապարտելու: Բանն այն է, որ նրան մեղսագրվող մի քանի հոդվածներով նախատեսված պատժաչափերի մասնակի գումարումը, ինչն օրենքի պահանջն է, այդքան պատիժ կարող է սահմանել: «Հրապարակը» հիշեցնոմ է, որ խոսքը կենսաթոշակների գումարների յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի մասին է, որտեղ գլխավոր մեղադրյալը Ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն է:
Հրապարակ
«Ի՞նչ ես անում իմ տարածքում»` տիպիկ «հանրապետական» հարց, որը երեկ Նոր Նորքում այդ կուսակցության ներկայացուցիչը տվել է թռուցիկներ բաժանող ՀԱԿ ներկայացուցիչներին: (Չգիտես ինչու, հենց այդ վարչական շրջանում են ՀՀԿ-ականները առանձնահատուկ «ջղայն»` գուցե օդի՞ց է): «Իմ տարածքում» արտահայտությունը շատ բնութագրական է. մարդիկ կան, որոնք մտածում են, թե Հայաստանում կամ Երևանում կան տարածքներ, որոնք պատկանում են իրենց կամ իրենց կուսակցությանը: Խորքում ընկած է մտքի տկարությունը, այդ մարդկանց մտքով չի անցնում, որ իրենք պետք է հավասար հիմունքներով մրցակցեն այլ կուսակցությունների հետ, խոսքով և գործով ապացուցեն, որ իրենց փաստարկներն ավելի ուժեղ են, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել հնարավոր հաղթանակի կամ պարտության մասին: Իսկ եթե դուք ցանկանում եք պարզապես քշել, վտարել, լռեցնել ձեր ընդդիմախոսներին, դա նշանակում է, որ դուք, մեծ հաշվով, պարտվել եք: Այնպես որ, հարգելի հանրապետականներ, մի՛ խուսափեք Ձեր մրցակիցների հետ խաղաղ, բարեկամական, քաղաքակիրթ բանավեճերից: Երբ լրատվամիջոցները դրանք կազմակերպում են, մի՛ փախեք՝ ոչ ոք Ձեզ այնտեղ չի ուտի, վերջում իրար կժպտաք ու Ձեռք կսեղմեք` այդպես պետք է լինի: Անպայման չի, որ դուք ամեն տեղ լինեք իրավիճակի տերնուտիրականը, անպայման չէ, որ Ձեր մեջքին դագանակներով զինված ոստիկաններ լինեն: Ավելին ասեմ` անպայման չէ, որ դուք ամեն տեղ մեծամասնություն լինեք: Ես, օրինակ, քաջ գիտակցում եմ, որ բոլոր կուսակցություններում, ինչպես նաև կուսակցություններից դուրս Հայաստանում քիչ են մարդիկ, որոնք ինձ նման են մտածում թե՛ քաղաքական և թե՛, աոավել ևս, այսպես կոչված, «ազգային» հարցերում: Եվ ոչինչ՝ կյանքից չեմ բողոքում: Մենախոսական մշակույթի ժամանակն անցել է` հնարավոր չէ մարդկանց ուղեղները լվալ` բոլոր այլընտրանքային տեսակետները արգելափակելով: «Բիլակներով», «թափով», «ձեն բերող» տղերքը, վարչական շրջանների կոռուպցիոն բաժինների ղեկավարները կամաց-կամաց կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը: Հեռուստաեթերում այսօր չկա իշխանական մենախոսություն, թերթերում երբեք չի եղել, դե, իսկ ինտերնետում այնպիսի բազմազանություն է, որ թող ու փախիր: Բայց, մյուս կողմից, փաստ է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգար-յանը իր մրցակիցներից ոչ մեկի հետ բանավեճի չմասնակցեց: Ակնհայտ է նաև, որ ՀՀԿ բազմաթիվ շտաբները իրենց թաղն ընկալում են որպես «սեփական տարածք», որտեղ նրանք չպիտի թողնեն «օտարականներին»: Առաջին հերթին հենց Հանրապետականը պետք է շահագրգռված լինի հանդես գալու որպես քաղաքական ուժ`հույսը չդնելով «թաղի տղերքի բիլակների» և ոստիկանների դագանակների վրա: Եթե չշարժեն իրենց միտքը, եթե իրենց ընդդիմախոսների հետ չմտնեն քաղաքական շփման մեջ, դա լավ չի վերջանա: Այնպես որ` մրցակիցներին սեփական թաղերից վռնդելու փոխարեն մտածեք, թե ինչպիսի փաստարկներ կարող եք հակադրել նրանց փաստարկներին: Ամեն ինչ Աշոտյանի վրա մի գցեք:
Առավոտ
ԲՀԿ-ն վերջին շրջանում անում է ամեն ինչ, որպեսզի, ինչպես իրենք են ասում, մայիսի 5-ի իրենց հաղթանակին որևէ բան չխոչընդոտի: Ընտրատեղամասի դրսում և ներսում աշխատելու է երկուական տեսախցիկ, դրսում նկարելու են մարզերից բերվող «ընտրողներին», «կարուսելները», ներսում տեսախցիկներ են լինելու վստահված անձանց ձեռքին և քվեատուփի վրա: «Հնարավոր բոլոր կարգի գործիքները կիրառելու ենք ամսի հինգին` կրկնակի, ինչպես նաև բացակա մարդկանց քվեարկությունները բացառելու համար. շենք-շենք, տնետուն ցուցակներ ենք կազմում, և եթե որևէ անօրինական քվեարկության դեպք նկատվեց, կատարողը քրեական պատասխանատվության է անպայման ենթարկվելու, որովհետև մենք ցուցակներն ունենք, թե ով է Հայաստանում, ով` չէ»,-«Հրապարակի» հետ զրույցում ասել է ԲՀԿ ավագանիում համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Գուրգեն Արսենյանը:
Հարց ուղղեցինք` ճի՞շտ է, որ նախորդ օրը ԲՀԿ-ն փոխել է հանձնաժողովների իր բոլոր անդամներին, որովհետև չի վստահել նրանց: «Որտեղ թույլ տեղ կար, այո, փոխեցինք, որովհետև փորձ էր արվել նրանց առնելու, բերեցինք մարդկանց, որոնց հնարավոր չէ առնել: Ընտրությունների օրը, փաստորեն, ներսում մենք ունենալու ենք 4 մարդ` 2 վստահված անձ, 1 հանձնաժոդովական և 1 դիտորդ, այդքանին հնարավոր չէ առնել: Եթե նրանց էլ գումարենք մյուս կուսակցությունների 2-ական անդամ` վստահված անձ և հանձնաժողովական, ապա, 6 էլ նրանք` դառնում ենք 10: Կարծում ենք` այս 10-ի դեմ անհնար կլինի «պայքարել»»,- արձանագրեց Գուրգեն Արսենյանը: Կրած եք, էլի: «Դե, այդքան միանշանակ չէի ասի. մենք գիտենք, որ նրանք ուզում են ավելորդ մարդիկ գրանցել տարբեր հասցեների վրա, սակայն մենք հասնելու ենք նրան, որ քրեական պատասխանատվության ենթարկենք պատասխանատուներին, դա օրենքի խախտում է. այդ գրանցումները պետք է լինեին մինչ փետրվար և ոչ հիմա»: Իսկ հետընտրական բողոքի ակցիաներ անելո՞ւ եք: «Բա եթե հաղթելու ենք, էլ ինչի՞ պիտի բողոքի ակցիա անենք»:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.