23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախախորհրդարանն այսօր Գյումրիում անցկացնելու է հանրահավաք: Հիշեցնենք` նախօրոք հայտարարվել էր, որ այդ միջոցառումը կանցկացվի Երևանում` Շուշիի ազատագրման և Մեծ հայրենականի օրվա առիթով: Հետագայում պարզվեց, որ նախախորհրդարանն այդ միտինգն անցկացնում է համակարգի դեմ հուժկու բողոքի ակնկալիքով, որոշ գնահատականներով` Երևանի ավագանու ընտրություններից հետո սպասվող բողոքի ալիքը գեներացնելու համար: Երրորդ «ընթերցմամբ», հանրահավաքը տեղափոխվեց Գյումրի: Ինչո՞ւ Գյումրի` հարցրինք նախախորհրդարանի քարտուղարության անդամ, միտինգի կազմակերպիչ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին: «Մենք պայքարում ենք մեր պատկերացումները կյանքի կոչելու համար, վերջին մեկ տարում նախախորհրդարանը տարբեր ուժերի հորդորում է համատեղ իրականացնել այդ ծրագրերը, մենք չենք լսվում նրանց կողմից: Իսկ Գյումրիում, որովհետև այստեղ այս իշխանությունները փորձեցին «խփել» թվեր, սակայն գյումրեցին չթողեց, գնում ենք այդ «խփած» թվերի հետևից, որովհետև գյումրեցին քաղաքականապես ակտիվ ու գրագետ է»: Կարծես նախապես ցանկանում էիք Երևանո՞ւմ անցկացնել: «Այո, սակայն պարզվեց, որ ընդդիմադիր մեկ այլ ուժ նույն ժամին, նույն վայրում միջոցառում է անցկացնելու` այդ պատճառով»: Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում հավաք է անելու նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Գյումրիից, մարդ կհավաքվի՞, հնարավո՞ր է «զորավար» Վովա Գասպարյանի` Գյումրին ապակրիմինալացնելու ջանքերը թույլ չտան, որ բազմամարդ լինի: «Այս ռեժիմի օրոք ոչ մի օգտակար բան ժողովրդի համար արվել չի կարող, մենք աշխատում ենք շատերին իրազեկել, չնայած չեմ կարծում, որ շատ մարդ լինի, ինչ էլ լինի, բավարար է, հետագայում ավելին կլինի»: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին էլ նախախորհրդարանը պատրաստվում է Երևանում բողոքի ակցիա կազմակերպել:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով` մայիսի 5-ին էջմիածնի անձնագրային բաժնի հարևանությամբ գտնվող փողոցում ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով նրա մարդիկ դանակներով պատառոտել են Մայիս անունով տղամարդու արտասահմանյան ավտոմեքենայի չորս անվադողերը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն: Ու չնայած քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել է թույլատրելի վայրում, սակայն դա չի խանգարել, որ այդօրինակ պատժամիջոցով վերջինիս ցույց տան իր տեղը: Իրենց գործը ավարտելուց հետո գեներալի մարդիկ սպառնացել են քաղաքացուն` միջադեպի մասին ոչինչ չհայտնել Ռուսաստանում գտնվող որդիներին, որոնք լավ հեղինակություն ունեն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ հորից հետ չի մնում նաև նրա քաղաքապետ որդին` Կարեն Գրիգորյանր: Նա էջմիածին- Երևան տաքսիների կայանատեղում տեսախցիկ է տեղադրել, որպեսզի տեսնի` հո ուրիշ տաքսիներ գրդոն չե՞ն անում: Նա սեփական մեքենաներն է մտցրել տաքսու տակ աշխատելու և ուրիշներին արգելում է այդ գործով զբաղվել: Տաքսի վարելու հնարավորությունից զրկված են նաև այն տաքսիստները, որոնք տասնյակ տարիներ էջմիածին-Երևան երթուղում տաքսի են վարել: «ՉԻ»-ն փորձեց էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանից տեղեկություններ ստանալ կատարվածի կապակցությամբ: Վերջինս նախ փորձել է տեղեկանալ, թե որտե՞ղից մեզ այդ տեղեկատվությունը,ճանաչո՞ւմ ենք այն տրամադրողին, թե՞ ոչ, ապա ասել է. «Ես չգիտեմ էլ ինչի մասին է խոսքը, բայց նման բան չի կարող լինել»: «Իսկ Էջմիածին-Երևան տաքսիների երթուղում սեփական մեքենաներից զատ այլ տաքսիների հայտնվելը վերահսկվու՞մ է տեսախցիկով» «Չի» հարցին քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն պատասխանել է.«Նման բան չկա»:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ զբաղեցրած պաշտոնից ազատվելու և ընդհանրապես ոստիկանական համակարգից հեռանալու դիմում է ներկայացրել ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա փոխարեն Վովա Գասպարյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը: Պատճառների մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, բայց «ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, Հ. Քոչարյանը արդեն տևական ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանի հետ: Վերջին օրերին այդ հակասությունները հասել են գագաթնակետին: Ինչպես կդասավորվի Հ. Քոչարյանի հետագա կարիերան, առայժմ դժվար է ասել: Թերթը նկատում է, սակայն, որ մեր հիշողություններում նա կմնա առնվազն նրանով, որ չնայած արտագաղթի զարհուրելի տեմպերին, ընտրությունից ընտրություն հայտնում էր` ընտրողների թվի էական աճերի մասին:
Հայկական ժամանակ
ՀՀԿ- ում արդեն ձեռնամուխ են եղել քաղաքապետի տեղակալների խնդրի քննարկմանը: Ըստ «կանոնակարգի»` առաջին տեղակալը պետք է լինի ՀՀԿ-ից: Առայժմ չի որոշվել, թե ով, սակայն թեկնածուների պակաս չկա: Հետաքրքիր է, որ մինչ այս մրցակցում էին Թոխմախի Մհերը` Դավիթ Սեդրակյանի ու Սամվել Լիմինդրովիչը` դարձյալ Դավիթ, բայց Օհանյանի համար: Եթե Ալեքսանյանին հաջողվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին դարձնել տեղակալ` իր եղբորորդին կդառնա թաղապետ: Սեդրակյանի որդուն ՀՀԿ-ում հակված չեն նշանակել առաջին տեղակալ, իսկ «շարքային» տեղակալ վերջինս չի ցանկանում: «Երեկ պարոն Թոխմախի փոխարեն հեռախոսը վերցրեց նրա «հեռախոսապատասխանատուն», ասաց` պարոն Սեդրակյանը Հայաստանում չէ, Անգլիայում չէ, նրա որդի Դավիթը չի ցանկանում տեղակալ դառնալ, որովհետև «ծով» զբաղմունք ունի: Բիզնեսո՞ւմ’ հարցրինք, ասաց` այո, նաև` բիզնեսում: Դավիթ Օհանյանն էլ չցանկացավ խոսել, որովհետև «մեր պատճառով եկել-իրենց տուգանում են»: Խոսքն առնչվում է նրան, որ Մալաթիա-Աեբաստիայում անօրինական «սալյուտ» են խփել Տարոնի հաղթանակի առիթով. «Երբ մենք ոչ մի կապ չունենք, պարզապես մեր շտաբի կողքին հանդիսությունների սրահ է, ինչ-որ մեկի 70-ամյակն էին տոնում»: Իսկ հնարավո՞ր է դա պատճառ դառնա, որ Դուք քաղաքապետի տեղակալ չդառնաք: «Ինձ հետ ոչ մեկն այդ թեմայով չի էլ խոսել»,- կրկնեց Դավիթ Օհանյանը, իսկ ՀՀԿ-ում չբացառեցին Դավիթի` տեղակալ դառնալը: Չբացառեցին նաև, որ «շարքային» տեղակալ կարող է լինել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը:
Հրապարակ
Երեկ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ «Ժառանգություն» կուսակցության « Բարև Երևան» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանր ապրիլի 9-ի միջադեպի ժամանակ ոստիկանոթյան բաժանմունք տարվելիս, ոստիկանության աշխատակիցների վրա գոռգոռում և հայտարարում է, թե իրենց 100 հազար դոլար կաշառք են առաջարկել, բայց իրենք հանուն նաև այդ ոստիկանների հրաժարվել են դրանից: Արագորեն շրջանառության մեջ կասկածներ դրվեցին, թե տեսանյութը ոստիկանությունից են տարածել` դաշինքին վնասելու համար: Եվ մինչ այս թեզը կզարգանար, երկու կողմերից էլ` և´ Արմեն Մարտիրոսյաևը, և´ ՀՀ ոստիկանությունը շտապեցին հայտարարել, որ ոստիկանները կապ չունեն դրա հետ: «ՉԻ» տեղեկություններով Արմեն Մարտիրոսյանի հետ այդ ժամանակ բաժին է բերման ենթարկվել Րաֆֆի Հովհաննիսյանի որդու ընկերը, որն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և որն այդ ժամանակ Հայաստանում էր գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանի PR աշխատանքներին օգնելու համար:
Չորրորդ ինքնիշխանություն
«Առավոտի» այսօրվա խմբագրականում հրապարակվել է Հովհաննես Թումանյանի` 1910 թվականին գրված հետևյալ հոդվածը. «Սերն ու ատելությունը խելք չունեն և իրենց դատողությունների կամ, ավելի ճիշտ, զառանցանքների ճեջ սահման չեն ճանաչում:
Այդպես են և այն մարդիկ, որոնք, թե ինչ պատճառով այդ ջոկ խնդիր է, ատում են հայ ժողովրդին: Նրանց հաճախ հերիք է ոչ թե մի որևէ աշխարհագրական նախշ, այլ մինչև անգամ միմիայն նրա սուտ լուրը, որ տարիներով հարայ տան ամբողջ Ռուսաստանովը մին, թե հայերը մեծ Հայաստան են ծրագրում մինչև Ռոստով: Եվ հեշտ բան չի այլևս նրանց լռեցնելը, մինչև անհիմն աղմուկն ու նրա սարսափը կամաց-կամաց չհնանան ու ընկնեն նույնիսկ իրենց մտքից:Բայց, ի մեծ դժբախտություն հայոց ազգի, մինչև մեկի մոռացվելը մեկ էլ տեսնում ես մի ուրիշը դուրս եկավ: Եվ ահա այժմ էլ դուրս է եկել, որ «հայ ժողովուրդը հեղափոխական է»: Պետական Դումայի անդամ Զամսլովսկին, սենատի առջևի Բաքվի ոստիկանապետ Դեմենսկուն ու մյուս ոստիկանական պաշտոնյաներին պաշտպանելիս, հայտարարում է, թե «հայերը հեղափոխականներ են», դրա համար էլ «պետությանը հավատարիմ թուրքերը նրանց կոտորել են»… Պուրիշկևիչն էլ մյուս կողմից հեռագրով սպառնում է Փոխարքայի դիվանատան կառավարիչ Պետերսոնին, որ պաշտպանություն է ցույց տալիս «հեղափոխական հայ ժողովրդին»: Հեղափոխակա´ն հայ ժողովուրդ…
Եվ հայ ժողովուրդը այժմ էլ այս ձևով դարձավ բերանի մաստակ:Այլևս դժվար է այդ մարդկանց հարցնելը, թե ամեն մի ժողովրդի մեջ կան ու կլինեն հեղափոխական տարրեր ու կազմակերպություններ, բայց մի՞թե ամբողջ աշխարհքում կա կաճ կարող է լինել մի հեղափոխական ժողովուրդ:Նրանց պատասխանը պատրաստ է.
— Հայ ժողովուրդը հեղափոխական է:
Այլևս անկարելի է հասկացնելը, թե եթե կա մի ժողովուրդ, որ հեղափոխական չի և լինելու էլ իսկի տրամադրություն ու հնար չունի, այդ հենց ինքը հայ ժողովուրդն է, որ կա: Բերեք այդ ժողովրդի իրականությունը, կյանքի պատմությունը, ապացուցեք , ցույց տվեք: Միևնույն է նրանց հաՄար:
Հայ ժողովուրդը հեղափոխական է:
Անշուշտ, այս տեսակ մարդկանց համար Աստված ինքն է ուղարկել այն հայերին, որոնք թե մեզանում և թե արտասահման մի հանցավոր ցուցամոլությամբ հայ «սոցիալիստների» կամ հեղափոխականների թիվը հարյուր հազարներով են ներկայացնում` այնտեղ օտարներին զարմացնելով, այստեղ` մեզ:
Եվ ահա մենք ստիպված ենք բողոքելու հանուն ճշմարտության թե մեկի, թե մյուսի դեմ, որովհետև բարի մտքով լինի ասված թե չար, սիրուց թե ատելությունից, սուտը սուտ է և ճիշտ դատապարտելի»:
1905-1907թթ. հեղափոխության պարտությունից հետո Պետական Դումայի անդամներ Զամսլովսկու և Պուրիշկևիչի հայտարարությունը, թե հայ ժողովուրդը հեղափոխական է, կարող էր տեղիք տալ մասսայական հալածանքների ու ճնշումների: Այս հայտարարության դեմ է ուղղված եղել մեծ գրողի այս հոդվածը:
Առավոտ
Այսօր կամ վաղը կհրապարակվի նոր կառավարության կազմը: Թեև կառավարության ձևավորման վերջնաժամկետը մայիսի 9-ն է, սակայն, քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, իշխանական կուլիսներում նշում են, որ ամեն ինչ կորոշվի մինչ այդ: «Հժ»-ն դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ նոր կառավարության կազմը կախված է լինելու Երևանի ավագանու ընտրություններից և ուժերի դասավորվածությունից: Երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր` Ս. Սարգսյան- Գ. Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է կայանալ այսօր: Եվ ՀՀԿ-ից, և ԲՀԿ-ից, երեկ թերթի թղթակցի հետ մասնավոր զրույցներում հայտնել են, որ կոալիցիայի ձևավորման հարց դեռ չի քննարկվել: ՀՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իրենք բաց են համագործակցության համար, թեև կուսակցության մի թևը կտրականապես դեմ է ԲՀԿ-ի կոալիցիայում ընդգրկվելուն: Եթե կողմերը համաձայնության չգան, նոր կառավարության կազմում որևէ էական փոփոխություն, ինչպես վստահեցնում են ՀՀԿ-ականները, տեղի չի ունենալու:
Հայկական ժամանակ
Նախընտրական շրջանում 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները ինձ, ինչպես նաև իմ գործընկերներին տված բազմաթիվ հարցազրույցներում միահամուռ պնդում էին, որ այս անգամ տեղամասերում Հանրապետականը չի կարողանա կեղծարարությամբ զբաղվել: Այդ վստահությունը հիմնված էր այն փաստի վրա, որ հիշյալ 4 կուսակցությունները բոլոր 464 տեղամասերում ունեն վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, իրենց շահերը ներկայացնող «լրագրողներ», «դիտորդներ», որոնցից յուրաքանչյուրը երկու աչքը չորս արած հետևելու է քվեարկության ընթացրին, ինչպես նաև արդյունքների ամփոփմանը: Նախնական պաշտոնական արդյունքներով` 464 տեղամասերի ճնշող մեծամասնությունում առաջատարը ՀՀԿ-ն էր (20-ում հաղթել էր ԲՀԿ-ն), իսկ քվեարկության և հաշվարկի ժամանակ լուրջ միջադեպերը այնքան էլ շատ չէին:Դրան կարող է լինել 3 բացատրություն. 1) ՀՀԿ-ն տեղամասերում կեղծարարությամբ չէր զբաղվում, 2)ՀՀԿ-ում կան մի քանի հարյուր «աշխատակիցներ», որոնք իրենց աճպարարության մակարդակով կարող են համեմատվել Հարություն Հակոբյանի հետ, այսինքն` 20-30 հոգու աչքի առաջ կարողանում են «մանժետից» աննկատ «տուզեր» հանել, 3) այդ բազմաթիվ դիտորդական աչքերը այնբան էլ հուսալի չէին եւ փողի կամ վախի ազդեցության տակ, այսպես ասած, «թարթել են»: Անձամբ ես բացառում եմ աոաջին երկու տարբերակները և հակված եմ երրորդին: Բայց ես կարող եմ նաև սխալվել` տարբերակների մասին պետք է ավելի շատ մտածեն շահագրգռված անձինք, աոաջին հերթին վերոհիշյալ 4 կուսակցությունների ներկայացուցիչները: Սակայն նման խոհեր, վերլուծություններ, գուցե նաև` ինբնաքննադատություն ես առայժմ չեմ լսել և չեմ կարդացել: Ընդհանրապես, վերջին 25 տարվա ընթացքում ես չեմ հիշում, որ ինչ-որ քաղաքական ուժ ասի` ես ահա այդպիսի բան էի խոստանում կամ կանխատեսում, բայց ինչ-ինչ պատճառներով իմ խոստումը կամ կանխատեսումը չիրականացավ: Իշխանությունն էլ, իհարկե, անկեղծ չէ հասարակության հետ: Օրինակ` հիմա նրանք պնդում են, որ Տարոն Մարգարյանն այնքան հրաշալի քաղաքապետ էր, որ քաղաքացիները գնացել են և սրտանց ձայն են տվել հենց նրան: Մարդիկ երբեմն նույնիսկ հակված են հավատալու իրենց կողմից արտաբերվող ստին:Սակայն ուժեղին կարող է հաղթել միայն նա, ով ավելի խելացի է և կազմակերպված: Կարո՞ղ ենք դա ասել այսօրվա ընդդիմադիր կուսակցությունների մասին: Նրանց ամբողջ վերլուծությունը կառուցվում է «ռեժիմի» և «վարչախմբի» մասին թեև հիմնականում ճիշտ, բայց ծեծված ձևակերպումներով: Այս պահին, երբ ընտրական ցիկլը ավարտվեց, ընդդիմադիրները, կարծում եմ, պետք է հնարավորինս անկեղծորեն պատասխանեն հետևյալ հարցերին. ի՞նչ էիք դուք սպասում խորհրդարանական, նախագահական և ավագանու ընտրություններից, ինչի՞ վրա էիք հույս դրել, և ինչո՞ւ ձեր սպասելիքները չիրականացան: Առանց այդ հարցերի պատասխանների 2017 և 2016 թվականներին նույնն է կրկնվելու»:
Առավոտ
ԲՀԿ-ում դեռ շոկի մեջ են ավագանու ընտրություններում ստացած արդյունքներից: «Տեղամաս առ տեղամաս բոլոր ցուցակները դրված են շեֆի առջև. թող նայի, թող տեսնի, թե ինչու են մեր կուսակցականներն այդպես քվեարկել: Տեղամաս ունենք` չորս հարյուր անդամ ունենք, հարյուր ձայն չենք ստացել, ի՞նչն է դրա պատճառը, պե՞տք է իմանանք, թե՞ չէ, պե՞տք է մաքրենք էս կուսակցությունը, թե՞ չէ»,- ասաց մեզ հետ զրուցող, գիշերը չքնած, հոգնած ԲՀԿ-ականը: Կվերցնե՞ք մանդատները: «Դա ոչինչ չի փոխի, իսկ ինչո՞ւ չպտի վերցնենք. Ծառուկյանը կորոշի, կարծում եմ` կվերցնենք»: Ճի՞շտ է, որ Ծառուկյանն ընդհանրապես փող չի բաժանել, էդ «լուծը» դրված է եղել համամասնական ցուցակում գտնվող շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի և Գուրգեն Արսենյանի վրա. ինքը չի խառնվել: «Ոչ, ճիշտ չէ, ինքը ո՞նց կարող էր չխառնվել»: Բա ինչո՞ւ այդպես եղավ: «Որովհետև չի կարելի լինել կեսիշխանություն-կեսընդդիմություն, մեր ժողովուրդն իշխանություն սիրող է, նման դեպքում ձայնը տալիս է ռեալ իշխանությանը»: Ուզում եք ասել` ՀՀԿ-ն չի՞ «նկարել» ընտրությունները: «Չի նկարել, բայց փող է բաժանել»: Ընտրությունների օրը, ժամը ութին մոտ, գնացի ձեր գլխավոր շտաբ, ոչ մի շարժ, ոչ մի մարդ, տպավորություն ստացա, թե սխալ տեղ եմ մտել, ասացին` ոչ մեկը չկա, փակ է, վաղն արի, մորքուր ջան, գուցե դա՞ էր պատճառը: «Ոչ, բոլորս տեղերում, շտաբներում աշխատում էինք, գլխավոր շտաբում առանձնապես անելիք չունեինք»: Անսպասելի՞ էին արդյունքները: «Շատ»: Ի՞նչ եք որոշելու: «Որոշողը մենք չենք, Ծառուկյանն է, պտի սպասենք»:
Հրապարակ
Անդրանիկ Միրզոյանի` աշխատանքից ազատումն իշխանական «Հրապարակի» աղբյուրները բացատրում են վերջինիս մոտեցումներով, Աղվան Հովսեփյանին խիստ ինտեգրված լինելու, սեփական խաղերին հետամուտ լինելու, երբեք որևէ «այլընտրանքային» որոշում չկայացնելու պատճառաբանությամբ: Վերջին շրջանում նրա պահվածքն ու գործունեությունն ընդհանրապես մեծ դժգոհություն էին առաջացրել իշխանական վերնախավի մոտ. «Իրավական դաշտը հավասարակշռելու, բալանսավորելու խնդիր էր առաջացել»: «Ո՞ւմ հետ բալանսավորելու» հարցը` ուղղված իշխանական թերթի աղբյուրին, մնացել է անպատասխան: Այնուհանդերձ, Ա. Միրզոյանի ազատումը ևս մեկ նրբություն ունի. այն ստուգողական «կրակոց» էր Աղվան Հովսեփյանի ուղղությամբ` վերջինիս զգուշացնելու, որ անփոխարինելի և հավերժ պաշտոնյաներ չկան, և երկրորդ պտույտի հնարավորությունն իր դեպքում «պատային» է: Թերթի հիշեցմամբ` աշնանը լրանում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը :
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.