23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Փարավոն» զվարճանքի և հանդիսությունների սրահում երեկ, ժամը 19-ին հավաքվել էր ողջ հայկական էլիտան` մոտ հազար մարդ: Կենտրոնում ՀՀ երկու նախագահներն են եղել. Սերժ Սարգսյանի մի կողքին նստած է եղել Լուկաշենկոն, մյուս կողքին` Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն այլ առիթների, այս անգամ տիկնոջ հետ չի եղել: Ներկա են եղել Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի տիկնայք: Սեղանների շուրջ նստած են եղել վաղուց մոռացված և քաղաքական դաշտից դուրս եկած անձինք: Ծառուկյանը որոշել էր աննախադեպ համազգային հավաք անել` բոլոր դաշտերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երեկոյի համերգային ծրագիրը բացել է Իսրայելից ժամանած խումբը, որից հետո հանդես են եկել ռուսական և հայկական խմբեր: Խնջույքն սկսել են եկեղեցու բացման, ապա ծնողների և երրորդը` Սերժ Սարգսյանի կենացը խմելով: Հետո հաջորդել են Լուկաշենկոյի ու Քոչարյանի կենացները: Մեկուկես ժամից Սերժ Սարգսյանն ու Լուկաշենկոն հեռացել են, քանի որ երեկոյան Բատկան պետք է արդեն մեկներ հայրենի Բելառուս:
Հրապարակ
Ալ.Ապենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» ներկայացումից շատ կարճ ժամանակ առաջ Անուշի դերակատարը փոխարինվել է մեկ արիշով, և դա եղել է «վերևներից» ստացած զանգի արդյունքում: Տվյալ ներկայացումը կայացել է մայիսի 11-ին: Օպերային թատրոնի ղեկավարությունը, սակայն, պնդում է, որ ոչ մի զանգ էլ չի եղել և մեներգչուհու փոփոխության պատճառը զուտ տեխնիկական է: Զանգի հնարավորությունը ժխտում են նաև փոխարինած ու փոխարինված երգչուհիները` Հասմիկ Թորոսյանը և Նունե Բադալյանը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով` այսօր Սամվել Ալեքսանյանի պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրը փակ է լինելու: Բանն այն է, որ այս օբյեկտում են հավաքվելու ՀՀԿականները` նշելու իրենց «հաղթանակը» վերջին ընտրություններում: Խրախճանքին մասնակցելու հրավերք են ստացել բացառապես ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները, այսինքն` շարքայինններն ու «թաղի տղաները» չեն լինելու քեֆին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` քեֆուրախությանը մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Չգիտեմ, գուցե տարիքից կամ, որը գրեթե նույնն է, մասնագիտական փորձառությունից է, բայց ես հակված չեմ դրամատիզացնել որևէ իրադարձություն և այն ուղեկցել մեր ավանդական հայկական (արևելյան) «վայ-վույով»: Երեկվա իրադարձությունները` այդ թվում: Աբովյանի եկեղեցու մասին: Գագիկ Ծառուկյանը, ուզի թե չուզի, քաղաքականության մեջ է, կուսակցության ղեկավար է, պատգամավոր: Բնական է, որ ոմանց նրա կերպարը և գործունեությունը դուր է գալիս, ոմանց` ոչ: Եվ եկեղեցու երեկվա բացումը կամա թե ակամա մեկնաբանվում է այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Բայց խոսքը այդ քաղաքի կենտրոնում աոաջին եկեղեցու մասին է` այն պիտի՞ կառուցվեր, թե՞ ոչ: Երբ որևէ գյուղում կա 10-րդ դարի կիսափլված մատուռ, և այդ գյուղի նախկին բնակիչը, որը հարստացել է Ռուսաստաններում, որոշում է իր ճաշակով նոր եկեղեցի կառուցել, դա, անշուշտ, խոսում է նրա անհիմն փառամոլության մասին: Բայց Աբովյանը քաղաք է դարձել 1960-ականներին, և Սուրբ Հովհաննես Մկրտչի անհրաժեշտությունն այնտեղ կար: 20 տարի հետո ոչ ոք չի հիշի այսօրվա քաղաքական կրքերի մասին, իսկ եկեղեցին կանգուն կմնա: Ես, օրինակ, շատ կուզեի, որ Զովանիում լիներ թեկուզ մի փոքրիկ մատուռ, որովհետև, կարծում եմ, Աստծո տունը այն տեղն է, որտեղ պետք է գնալ ոտքով: ԲՀԿ-ի` ընդդիմություն չլինելու մասին: Դա ի՞նչ մի սենսացիա է: Որևէ ԲՀԿ-ական ա՞յլ բան է ասել: (Վարդան Օսկանյանը միայն նման ցանկություն է հայտնել): Ուրիշ հարց, որ որոշ ընդդիմադիրներ այդ կուսակցության հետ ինչ-որ հույսեր են կապել` «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» և «օլիգարխիայից պոկվելու» առումով, բայց այդ ընդդիմադիրները հո չեն խոստովանի, որ սխալվում էին: Իսկ որ իշխանության մի մասը, ինչ-ինչ շահերից ելնելով, քննադատում է իշխանության մյուս մասին, դա նորմալ է`միատարր իշխանություն ոչ մեկին պետբ չէ:Վերջապես, բացօթյա հյուրասիրության սեղանների վրա ժողովրդի «հարձակման» մասին: Ինչ խոսք, այդ կադրերը, մեղմ ասած, գեղագիտական հաճույք չեն պատճառում: Գիտեմ, որ շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց ողբալու առիթ այստեղ չկա: Առավել ևս` մեր ժողովրդի «խայտառակությունը» փաստելու: Ընթերցողներից շատերը, հավանաբար, ականատես են եղել, թե ինչ է կատարվում լուսավոր Արևմուտքում, երբ խանութներում զեղչերի օրեր են հայտարարվում: Արևմտյան քաղաքների բնակիչները գրոհում են առևտրի կետերը ավելի մեծ եռանդով, քան աբովյանցիները`ուտելիքով սեղանները: Այդպիսի մի ռեպորտաժ կար «Առավոտում»՝ Լոնդոնում, այսպես կոչված, boxing ժay-ի` ամանորյա զեղչերի օրվա մասին (http://www.aravot.am/2011 /1 2/27/22357/): Որևէ մեկը կարո՞դ է պնդել, որ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչները սոված են, սոցիալապես անապահով, կամ որ վարչապետ Դևիդ Քեմերոնը նրանց թայանում է և հասցրել է այդ վիճակի:
Մեր ժողովուրդը մնացածներից ոչ լավն է, ոչ էլ վատը, սովորական ժողովուրդ է` բոլորի նման: Ուտելիքի վրա «զանգվածային գրոհի» մեջ ոչ մի ազգային առանձնահատկություն չկա` ձրի բարիքների նկատմամբ ամբոխի սովորական ձգտումն է:
Առավոտ
Նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին: Հունիսի 8-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու անդրանիկ նիստը, ուր մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետի իր թեկնածուին: Ըստ «Երևանի մասին» օրենքի` երեք օր հետո էլ պետք է տեղի ունենա քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Ինչպես նախագահի, այնպես էլ քաղաքապետի երդմնակալությունն ունի արարողակարգային իր «ատրիբուտները», ավագանու ամենատարեց անդամը նախօրոք` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երևանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, և բուն արարողության ժամանակ կանցկացնի նորընտիր քաղաքապետի լանջին`երդմնակալության համար: Այդ լանջաշղթան Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է կրելու:
Հրապարակ
Թերթն իր այսօրվա առաջնորդողում մասնավորապես գրել է. «Այսօր նշանակալից օր է: Կարելի է ասել պատմական: Ինչու չէ, նաև շրջադարձային: Երեկվանից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ այսօր կմասնակցի Գագիկ Ծառուկյանի փողերով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, որից հետո, կրկին Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ կգնա բացելու «Փարավոն» համալիրն ու այնտեղ կըմբոշխնի իր պատվին տրվող պաշտոնական ընթրիքը: Այլ պայմաններում, այլ հանգամանքներում, այլ գործող անձանց պարագայում այս իրադարձությունը հնարավոր չէր լինի համարել պատմական, առավել ևս շրջադարձային: Բայց սա այդ դեպքը չէ: Խնդիրն այն է, որ մեկ այլ երկրի նախագահ պաշտոնական այցով գալիս է Հայաստան, ու նրան ուղեկցող Սերժ Սարգսյանի հետ գնում բացելու ընդդիմության ապագա առաջնորդին պատկանող կազինոն: Ու այսքանը դեռ բավարար չէ, այդ կազինոն ամենամեծն է Հայաստանում: Ուրեմն ինչն է այստեղ «պատմականն» ու «շրջադարձայինը»: Երբևէ որևէ մեկը կպատկերացնե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը կարող է ունենալ խիստ եկամտաբեր բիզնեսներ, այդ թվում նաև կազինոներ: Երբևէ որևէ մեկը կմտածե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդին կարող է պատկանել երկրի ամենամեծ կազինոն: Երբևէ որևէ մեկը կպատկերացնե՞ր, որ ընդդիմության առաջնորդին պատկանող ամենամեծ կազինոյի բացման արարողությանը կմասնակցեր Սերժ Սարգսյանը մեկ այլ երկրի նախագահի հետ: Այսքանից հետո պարզ է չէ՞, որ տեղի ունենալիք արարողությունը պատմական է ու շրջադարձային: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Ընդդիմությունը այլևս չի հալածվում, չի ունեզրկվում, չի հոշոտվում, բանտերում չի հայտնվում, հարկայինի ասպատակություններին չի ենթարկվում… այլ իրեն պատկանող կազինոներում պաշտոնական ընթրիքներ է կազմակերպում այլ երկրների նախագահների համար, որոնց մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը: Հայաստանում երբևէ նման ընդդիմություն և ընդդիմության առաջնորդ չի եղել` այդքան գաղափարական, այդքան սկզբունքային, այդքան համարձակ: Կարելի է չկասկածել, որ Գագիկ Ծառուկյանը կարդարացնի բոլոր նրանց սպասելիքները, ովքեր մեծ հույսեր են կապում նրա` ընդդիմադիր գործունեության հետ: Ընդամենը ավելացնենք, որ Ծառուկյանի կազինոյում տրվելիք պաշտոնական ընթրիքին կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանը»:
Հայկական ժամանակ
Ինչպիսի բռնապետ էլ Լուկաշենկոն լինի, այն փաստը, որ Բելառուսը և Հայաստանը լավ, բարեկամական հարաբերություններ ունեն, կարող է միայն ուրախացնել: Որ Աբովյան քաղաքում եկեղեցի է բացվել` նույնպես շատ ուրախալի է: Դրական է նաև, որ այդ միջոցառմանը հրավեր են ստացել Հայաստանի երեք նախագահները: Դրականն այստեղ ավարտվում է, որովհետև կարող եմ 99 տոկոսով կանխատեսել, որ այդ հրավերը կընդունեն երկուսը:Նույն Բելառուսում այդ խնդիրը չկա, որովհետև այդ երկրում բացի Լուկաշենկոյից` ուրիշ նախագահ չի եղել [Ստանիսլավ Շուշկևիչը Գերագույն խորհրդի նախագահ էր] և մոտակա տարիներին դժվար էլ լինի: 1994 թվականից սկսած` Բելառուսի ամբողջ պատմությունը կենտրոնացված է մեկ մարդու դեմքի մեջ: «Փոխարենը,- կասեն մեր շատ համաքաղաքացիներ,- Բելառուսի ժողովուրդը սիրում է իր նախագահին»: Իհարկե, սիրում է: Թուրքմենբաշիին էլ էին սիրում, Կիմ Չեն Իրին էլ, իսկ Ստալինի համար պարզապես գժվում էին: Ես կգերադասեմ, որ լինի մեր տարբերակը, երբ հայաստանցիները չեն սիրում իրենց նախագահներին` համենայնդեպս, այն ժամանակ, երբ նրանք իշխանության գլխին են: Ղեկավարի նկատմամբ սերը, առավել ևս` պաշտամունքը ոչ մի լավ բանի մասին չի վկայում:Այդ երեք գործիչներն էլ բացարձակապես պարտավոր չեն իրար սիրել: Բայց նրանք պարտավոր են իրար հետ պահպանել զուսպ, կոռեկտ հարաբերություններ, և եթե նույնիսկ տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ են, իրենց հակասությունների մասին հայտարարեն քաղաքակիրթ եղանակով: Ենթադրում եմ, օրինակ, որ Բուշ ավագն ու որդին Բարաք Օբամայի աչքի լույսը չեն, բայց երբ նրանք և մյուս նախկին նախագահները իրար ժպտում են և իրար հետ նկարվում են, նրանք մտածում են ոչ թե սեփական էմոցիաների, այլ նախագահի ինստիտուտի հեղինակության և, հետևաբար, պետության մասին:Ցավոք, այդ երանելի վիճակին մենք առայժմ չենք հասել: Առաջինը վատ ավանդույթի հիմքը դրեց երկրորդ նախագահը, որի քարոզիչները հենց 1998 թվականի փետրվարից սկսեցին հարձակվել «նախորդ հանցավոր ռեժիմի» վրա` փորձելով Ռոբերտ Քոչարյանի համար հեղինակություն ստեղծել «նախկինների» հաշվին: Այդ ավանդույթը մասամբ շարունակվում է նաև այսօր, երբ փորձում են նսեմացնել Տեր-Պետրոսյանի դերը Արցախի ազատամարտում, ինչը (այլ բառ չեմ գտնում] քստմնելի է: Ինքը` առաջին նախագահը, շարունակեց այդ վատ ավանդույթը` 2007-ին վերադառնալով քաղաքականություն և սկսելով քննադատել իշխանությանը ճիշտ այն բառապաշարով, որով 90-ականներին քննադատում էին իրեն: Հետո երեքն էլ ասում են` ինչու պետությունը այն չի, ինչին մենք ձգտում ենք: Բա ո՞վ պետք է առաջինը օրինակ ցույց տա: 2014 թվականին լրանալու է «Առավոտ» թերթի 20-ամյակը: Հրավիրելու եմ 3 նախագահներին: Մեկ էլ տեսար` երեքն էլ եկան:
Առավոտ
Չորս տարի առաջ ՀՀԿ-ին անդամակցելիս, ի պատասխան հումորով տրված հարցի` չցավա՞ց, ՀՀԿ նորագիր անդամ Դավիթ Սարգսյանը խրոխտ պատասխանել էր` երբեք չի ցավալու: Երեկ արդեն ֆինանսների նախարարին հարցրինք, շատերի համար անսպասելի էր Ձեր նախարար դառնալը, իսկ Ձեզ համա՞ր: «Ինձ համար` նույնպես»: Ձեր մանկության երազա՞նքը չէր: «Չէր»: Ինչպե՞ս անցավ աշխատանքային առաջին օրը: «Ճանաչողական, ծանոթանում եմ նախարարության գործառություններին, խնդիրներին, աշխատակիցներին»: Փաստորեն, դեռ չի «ցավում», բայց հաստատ ցավ կլինի` մանավանդ կապված աշխատավարձերի բարձրացման հետ. կարողանալո՞ւ եք գլուխ բերել այդ դժվարին խնդիրը, որը դրվել է Ձեր առաջ: «Եկեք այսօր այդ հարցին չպատասխանեմ, առայժմ ճանաչողական փուլ է, կավարտվի այն, կմտնենք հունի մեջ, կպատասխանենք այդ հարցին:
Հրապարակ
Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու կապակցությամբ տապալված համարել չի կարելի միայն այն պատճառով, որ ինչպես դուք եք ձեր հարցում նշում` ԲՀԿ-ն այլընտրանքի դիրքերում է: Ասել է թե` իշխանության հետ չէ: Հիմա սա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի վերլուծության արդյունքում, թե այլ պատճառով, անդրադառնալ չեմ ցանկանում: Ով ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է մեկնաբանել: Մի բան հստակ պետք է արձանագրվի, որ այդ կուսակցությունը իշխանության հետ չէ այսօր, և ինքն իրեն գործող իշխանություններին որպես այլընտրանք է դիտարկում: Իրավիճակն ավելի քան պարզ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` պատասխանելով հարցին` կարելի՞ է տապալված համարել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը` ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու մասին, քանի որ ԲՀԿ-ն կարծես չի շտապում դուրս գալ այլընտրանքի դիրքից:
Առավոտ
Անդրադառնալով Յուրի Վարդանյանի նշանակմանը` «ՀԺ»-ն այսօրվա համարում մասնավորապես գրել է. «Մեր լեգենդար մարզիկի Յուրի Վարդանյանի սպորտի նախարար նշանակվելու մասին լուրերը մարզաշխարհում պտտվում էին դեռ 2012-ին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերից հետո ու հայկական սպորտի ապագա ղեկավարի մասին դատողություններս ներկայացրել եմ դեռ այդ ժամանակ («Հժ», 16,08, 2012 թվական, «Ափսոս էր լեգենդը»): Հաշվի առնելով, սակայն, որ նախարարը քաղաքական պաշտոն է, կարելի է որոշակի սրբագրումներ անել: Նախ նշեմ, որ իր ստեղծման օրվանից` 2008 թվականից առ այսօր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար են նշանակվել Արմեն Գրիգորյանը (2008-2010թթ.), Արթուր Պետրոսյանը (2010-2012 թթ.) և Հրաչյա Ռոստոմյանը (2012 թվականի հունիսից մինչեւ 2013 թվականի մայիսը): Այս 3 նախարարները իրենց պորտֆելները ստացել են «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն հուշագրի շրջանակներում ու մեծ հաշվով` ամբողջապես հաշվետու եղել ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ ԲՀԿ-ի ու Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի (ՀԱ-ՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի` սրանից բխող բոլոր հետևանքներով: Սպորտի նախարարը Հայաստանում վերածվել էր «ՀԱՕԿ վարչության պետի» Օլիմպիական կոմիտեի կցորդի: Հիմա նախարար է նշանակվել մարդ, որը ԲՀԿ անդամ չէ, դեռ ավելին հրապարակային քննադատության է արժանացրել ՀԱՕԿ նախագահին: Հիշեցնեմ, որ Լոնդոնյան Օլիմպիադայի մեկնարկից մի քանի օր անց, այն ժամանակ ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Յուրի Վարդանյանը մեղադրանքներ էր հնչեցրել Գագիկ Ծաոուկյանի հասցեին` անվանելով վերջինիս ոչ պրոֆեսիոնալ, որից հետո ԲՀԿ-ականները, մարզաշխարհի ներկայացուցիչները մի լավ լեզվակռիվ ունեցան Յուրի Վարդանյանի հետ: Հետո հանկարծ շարժվեց կախարդական փայտիկը, ու բոլորը լռեցին: Հիմա էլ կարծես սպասվում են` Յուրի Վարդանյան — Գագիկ Ծաոուկյան «մարզական բախումներ»: Վստահ եմ` դա կլինի կամ չի լինի` կորոշի «կախարդական փայտիկը»: Հետևաբար ամեն ինչ կընթանա ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում: Մեր սպորտում առկա վիճակն ու զարգացման հեռանկարները պարզ են նույնիսկ շարքային մարզասերին ու պետք չէ անգամ լինել լեգենդար մարզիկ` ինչ որ բան փոխել փորձելու, առաջ տանելու համար: Այլ հարց է, թե ինչ սցենարի շրջանակներում է գործելու ապագա նախարարը:
Հ.Գ. Մարզաշխարհում լուրեր են պտտվում, որ շուտով Սպորտի նախարարությունում բարձր պաշտոնի է նշանակվելու հայկական սպորտում մեծ հեղինակություն ունեցող մի անձնավորություն, որը նախարար նշանակվելու երևի թե լավագույն թեկնածուն էր ու ոչ ուղղակիորեն ղեկավարելու է Սպորտի նախարարությունը»:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.