23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր գյուղում բնակվող յուրաքանչյուր կին, որը հող է մշակում, բերք է ստանում ու վաճառում կամ հաց է թխում, կով է կթում՝ կաթը վաճառում, պոտենցիալ գործարար է։ Այսպիսի կարծիքի է հանգել «Գործատուների հանրապետական միությունը», որը հանրապետությունում կանանց ձեռներեցության վերաբերյալ հարցում է անցկացրել։
Գյուղի այդ կանայք պատահական չէ, որ «բիզնեսվումանի»՝ գործարար կնոջ հմտություններ են ձեռք բերել, շատ հաճախ այս կանանց ամուսինները մեկնելով արտագնա աշխատանքի՝ պատահում է, որ ամիսներով գումար չեն ուղարկում տուն, ուստի գյուղաբնակ կանայք ստիպված իրենք են դառնում և արտադրող, և վաճառող։
Միության հարցման ժամանակ կանայք նշել են, որ լավ կլինի նման կանանց օգնեն, և որպես ձեռներեց՝ խթանելու համար որևէ մեխանիզմներ լինեն։
Վերջերս «Գործատուների հանրապետական միությունը» լայնածավալ ուսումնասիրություն է կատարել կանանց ձեռներեցության ոլորտում և պարզել, որ 2009 թվականի համեմատ հայ գործարար կանանց թիվը բավականին աճել է. եթե 2009-ին 720 կին ուներ սեփական բիզնես, իսկ 5000 կին էլ որպես մենեջեր էր աշխատում, այժմ սեփական բիզնես ունեցող կանանց թիվը 4 անգամ ավելացել է, կին մենեջերների թիվը՝ 2 անգամ:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Այսօր, ժամը 12:00-ի սահմաններում, դատապարտյալների հարազատները հավաքվելու են Բաղրամյան 26-ում։
Բողոքելու են պատժի հետագա կրումից վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անգործության դեմ։ Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ իրենք սնանկանում են կալանավայրերում դատապարտյալ պահելով, որ սնունդը զզվելի է, դատապարտյալի և կալանավորի անցկացրած ամեն օրը մեծ եկամուտ է ապահովում ՔԿՀ պաշտոնյաներին, որ իրենք պարտավոր են ամեն ամիս առնվազն 30 հազար դրամ «մուծվել» բանտապետերին, հակառակ դեպքում իրենց հարազատներին քրեական հեղինակությունների միջոցով կներքաշեն մոլի խաղերի մեջ և կգցեն մեծ «պարտքերի» տակ։ «Վարչությունում շահագրգռված չեն, որ մարդիկ ազատվեն։ Պետերը ձևական են դիմում վաղաժամկետ ազատման հանձնաժողովին։ Բայց իրենք լավ գիտեն, որ ոչ ոք էլ չի ազատվելու»,– բողոքում էին մեզ:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ Նուբարաշենի բնակիչների կողմից «Խոզանոց» անվանված ավանի բնակիչները իրենց կովերը արածեցնում են Նուբարաշենի աղբանոցում, որտեղ առկա են խոլերայի համար նպաստավոր բոլոր պայմանները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բնակիչները կովերի կաթը հանձնում են կաթնամթերքի արտադրության կազմակերպություններին կամ վաճառում իրենց հարևաններին»,- գրում է թերթը։
Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը թերթին ասել է, թե տեղյակ է այդ փաստին ու հետևողական է։
«Տեղյակ ենք և զգուշացրել ենք։ Աղբավայրը նախկինում պարսպապատված է եղել, կեսը պարսպապատել են, կեսը մնացել է։ Հիմնականում այդտեղ ոչ թե Նուբարաշենի, այլ Նուբարաշենի խճուղու բնակիչներն են արածացնում, որը մեր տարածքի մեջ չի մտնում։ Անասունները այնտեղից են գալիս։ Իսկ «Խոզանոցի» բնակիչները հիմնականում անասուն չունեն, ունեցողները հատուկենտ մարդիկ են, ու իրանք հաստատ չեն տանում։ Պետք է հաստատ միջոցներ ձեռնարկենք։ Ցավոք, արգելող օրենք չկա, որ ասենք, սա է»:
Մենք զրուցեցինք նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և կապերի բաժնի աշխատակցի հետ, ով չցանկացավ ներկայանալ, բայց՝ «Վտանգավոր չէ՝ աղբավայրում արածող կովերից ստացած կաթը իբրև սնունդ օգտագործելը» «ՉԻ» հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես մասնագետներից ճշտեցի, որ այդ տարածքը սանիտարական տարածք է համարվում և պետք է պարսպապատված լիներ։ Չի թույլատրվում, որ անասունները այնտեղ արածեն։ Այսինքն, եթե նմանատիպ դեպքեր կան, այդ ժամանակ բոլորը պետք է ահազանգեն, որպեսզի մենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք։ Իսկ ինչ վերաբերում է նմանատիպ կաթի օգտագործմանը, մեր մասնագետներից ճշտեցի, որ այդպիսի կաթը վտանգավոր է առողջության համար:
Չորրորդ ինքիշխանություն
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնի բաժին երեկ առավոտյան բերման է ենթարկվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին և վերջինիս ընկերը։ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր թղթակցին հայտնեցին, որ երեկ առավոտյան ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով Մոսկովյան 31 հասցեից բերման են ենթարկվել երկու անձ, նշանակվել է փորձաքննություն։ Անուններ, սակայն, ոստիկանությունը չնշեց։ Մեր տեղեկություններով, տվյալ պարագայում խոսքը հենց Օսկանյանի որդու և նրա ընկերոջ մասին է, որոնք այժմ ազատության մեջ են։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ պատասխանելով հարցին՝ Դուք մասնակցե՞լ եք Արարատ Զուրաբյանի ծնունդին, վարչապետ Տիգրան Սարգսյանը թամադայություն է արել այդ խնջույքին, և արդյոք նա՞ է ֆինանսավորում ՀՀՇ-ն, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց.
«Ես Հայաստանում չեմ եղել, եթե լինեի, ապա կլինեի առաջին շարքերում, հաճույքով կնշեի իմ ընկերոջ 50-ամյակը, կփորձեի ինչ-որ ձևով ուրախություն մտցնեի՝ մյուս հարցին էլ հարցով պատասխանեմ՝ վա՞տ է, որ վարչապետը մասնակցել է։ Ինձ թվում է՝ դա վերջին տարում վարչապետի ամենահամարձակ քայլերից է եղել։ Ես ողջունում եմ, չգիտեմ՝ ովքեր են այնտեղ եղել, բայց կարծում եմ՝ այդ ծնունդին չեն մասնակցել այն մարդիկ, որոնք Արարատ Զուրաբյանի հետ երկար ճանապարհ են անցել և իրենց ընկեր էին համարում, սակայն ինչ-ինչ ներքին հայտարարության պատճառով այդ մարդիկ մի օր Արարատ Զուրաբյանին համարեցին թշնամի։
Ես մամուլից գիտեմ, որ վարչապետը մասնակցել է Արարատ Զուրաբյանի ծնունդին, լավ է արել, խմել է նրա կենացը։ Եթե ինքը «Bentley» նվիրեր Արարատ Զուրաբյանին, ես կդատապարտեի, եթե ֆինանսավորեր այդ խնջույքը, էլի կդատապարտեի, բայց նման բաներ չեն եղել։ ՀՀՇ-ին էլ չի ֆինանսավորելու ոչ վարչապետը, ոչ էլ այն մարդը, ով ֆինանսավորում է այլ ընդդիմադիր ուժերին»։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Օրաթերթը գրում է, որ Նարեկ Սարգսյանին ավելի լայն լիազորություններով օժտելու համար վերջերս ստեղծված ճարտարապետության պետական կոմիտեն՝ որպես գործող կառույց, փաստացի գոյություն չունի:
Երևանի նախկին ճարտարապետի գլխավորած կառույցը չունի աշխատակազմ, չունի հասցե և տարածք՝ գործունեություն ծավալելու համար:
Սա թերթը պարզել է այն ժամանակ, երբ փորձել է Փակ շուկայի վերաբերյալ պարզաբանում ստանալ՝ Նարեկ Սարգսյանից: Անգամ կառավարության պաշտոնական կայքէջում կառավարությանն առընթեր մարմինների ցանկում այն ներառված չէ:
Հայկական ժամանակ
Թերթը գրում է, որ արդեն մի քանի օր է՝ շատերը խոսում են այն մասին, որ սիրված հումորիստներ Հայկ Մարությանի (Հայկո) և Մկրտիչ Արզումանյանի (Մկո) նույնքան սիրված դուետը փլուզվել է, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին սերիալ» նախագծի ավարտից հետո այս երկու հումորիստները չեն լինելու նոր նախագծում և ավելին, մեկ ուրիշ նախագծում Էլ նրանք միասին հանդես չեն գալու։ Առաջացած անջրպետի պատճառը համարվում էր Հայկոյի քաղաքացիական ակտիվությունը, ինչը նա իր հարցազրույցներից մեկում հերքել է՝ միևնույն ժամանակ չխոսելով իրական պատճառների մասին։ Խնդրի վերաբերյալ երեկ թերթը փորձեցինք զրուցել Մկրտիչ Արզումանյանի հետ։
— Մկրտիչ, ինչո՞ւ բաժանվեցին ձեր ճանապարհները։ Նախաձեռնությունը ձե՞րն էր։
— Արդեն այնքան տարբեր բաներ են ասում։ Երևի թերթերին ինչ-որ նոր թեմա է պետք գրելու։ Ես չեմ ուզում մեկնաբանել ընդհանրապես որևէ բան։ ժամանակը ցույց կտա՝ ով ինչով է զբաղվում, ով ինչով է զբաղվելու ու միասին անելո՞ւ ենք հետագա պրոյեկտներ, թե չէ։ Ես հիմա չեմ ուզում ոչ մի թեմայով մեկնաբանություններ տալ ու ընդհանրապես ոչ մեկին մեկնաբանություն չեմ տալիս։ Ով որ գտնում է՝ ճիշտ է, կամ ուզում է տալ, թող տա, ես զբաղվում եմ իմ գործերով։ Ճիշտն ասած՝ ուրիշ գործով չեմ ուզում զբաղվել։
— Դուք ինքներդ էլ գիտեք, որ հանրության կողմից շատ սիրված եք և մարդկանց հետաքրքրում է ձեր բաժանման պատճառը։ Դրա համար չե՞ք կարծում, որ ճիշտ կլինի՝ մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
— Չէ, ես չեմ ուզում մեկնաբանել ընդհանրապես ոչ մի բան։ Նորից եմ կրկնում, ժամանակը ցույց կտա, դրանից ելնելով մարդիկ կհասկանան՝ ով ինչ է անելու և դա օբյեկտի՞վ է, թե՞ ոչ։
— Ամեն դեպքում դո՞ւք եք ցանկացել որ բաժանվեք։ Հայկոյի հարցազրույցներից մեկում կարդացի… (նա ասել էր, որ կոնֆլիկտի համար երկու կողմ է հարկավոր, իսկ ինքը պատրաստ է Մկոյի հետ համագործակցել)։
— Այնպիսի հարցեր եք տալիս, ես չեմ ուզում ձեր հարցերին պատասխանել։ Չեմ ուզում ընդհանրապես որևէ թեմայով խոսել՝ ոչ այդ, ոչ ուրիշ։ Ընդհանրապես ոչ մի հարցազրույց չեմ ուզում տալ։
— Նեղացա՞ծ եք ինչ-որ մեկից։
— Ոչ մեկից չեմ նեղացած։ Կարծում եմ իմ իրավունքն է դա՝ ես չեմ ուզում ոչ մեկին հարցազրույց տալ։ Ինձ համար որոշել եմ է դա անել ու այդպես էլ անում եմ։ Ես զբաղված եմ իմ գործով, իսկ իմ գործերը շատ են, ես ծանրաբեռնված եմ։
Հայկական ժամանակ
«Այս օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի արարքը, ով «համբուրել» էր ակտիվիստի պարանոցը:
Բարձրացված աղմուկը հանգեցրեց ոստիկանի ծառայության կասեցմանը։ Երեկ մեր թերթի հետ զրույցում Հակոբ Խաչատրյանն արձագանքեց տեսանյութին ու այդ առնչությամբ հնչած մեկնաբանություններին։ «էնպիսի տպավորություն ա ստեղծվել, որ ես, ինչ-որ մեկին չճանաչելով, մոտենամ ու վզից համբուրեմ, որ չեմ էլ իմանում էդ անձնավորությունն ով ա, ու մինչև էդ ես իրա համար շատ բան եմ արել, ինքը վատ էր զգում, ջուր եմ մոտեցրել, լավ եմ վերաբերվել՝ որպես ոստիկան քաղաքացու հանդեպ, ու քաղաքացին իմ հանդեպ տենց բան անի՞, դա՞ ա ճիշտը»։ «Ես ամուսնացած եմ, ունեմ երեխա, ո՞նց կարող էի թույլ տալ նման քայլ անել, էն էլ ակցիայի ժամանակ։
Ես եթե նույնիսկ ճանաչեի, կամ իմ ծանոթը լիներ, ինչ-որ տեղ նման ենթադրություններ կարող էին անել, բայց անծանոթի հանդեպ ես ո՞նց նման ոտնձգություն կանեմ։ Բոլորը գիտեն, որ ես էդ անձնավորությունը չեմ, ես ամբողջ կյանքում սաղի համար լավություն եմ արել, ու ոչ մեկի հանդեպ ոտնձգություն իմ ամբողջ կյանքում չի եղել»,–բորբոքված ասաց «կրքոտ» համազգեստավորը։ Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, տեսանյութում նկատելի էր իր ջերմ վերաբերմունքն ակտիվիստի նկատմամբ, նա այդ ջերմությունը բացատրեց հետևյալ կերպ. «Եթե ուշադիր լինեք, նա դիմացի ոստիկաններից մեկից կախված էր, ես ընդամենը հետևից բռնել ու հետ եմ քաշել, ես չէի կարա նրան մատների ծայրով բռնեի, հետ քաշեի, ես հետևից մոտեցա ու հետ քաշեցի, ընդամենը դա է եղել, ուրիշ ոչ մի բան։ Ես հույս ունեմ, որ ուսումնասիրություններից հետո կպարզվի ճշմարտությունը, ու ես պատիվ եմ պահանջելու, սա ի լուր աշխարհի թող տարածվի»,– սպառնաց նա։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները հիմա էլ պատրաստվում են վաճառքի հանել Երևանի «Մանումենտի սադ» կոչվող հսկայական տարածքը։ Սա մի այգի է, որտեղ կա արհեստական մեծ լիճ՝ հարակից փոքրիկ սրճարաններով։ Դրանք բոլորն ունեն սեփականատերեր։ «ՉԻ» տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են այգին վաճառել ՌԴ Դաշնությունում հայտնի հայազգի գործարարներից մեկին՝ Սամվել Կարապետյանին՝ Կալուգայի Սամոյին։
Այդ առիթով արդեն սկսել են բանակցությունները այգու տարածքում շատ վաղուց շինություններ և հողատարածքներ ունեցող սեփականատերերի հետ։ Նրանցից ոմանց առաջարկվել են ծիծաղելի գումարներ՝ տարածքը ազատելու դիմաց։ Խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է։ Սեփականատերերը լսելով առաջարկվող գումարի՝ իրենց բնորոշմամբ, ծիծաղելի չափը, հրաժարվել են գործարքից:
Չորրորդ ինքնիշխանություն
Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը նշում է իր անկախության օրը, և, ավանդաբար, Հայաստանից մեծ թվով մարդիկ են մեկնում տոնակատարություններին մասնակցելու։ Այս անգամ, մեր տեղեկություններով, Արցախ մեկնող պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, ով ոչ միայն տոնական միջոցառումներին կմասնակցի, այլև զինվորական «կամուֆլյաժով» կմեկնի առաջին գիծ, կմտնի խրամատներ։
Սա վկայում է, որ մեր հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ վարչապետի PR-ով լրջորեն են սկսել զբաղվել, համապատասխանում է իրականությանը։ Իսկ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Ռուսաստան, որտեղ կմասնակցի սեպտեմբերի 17-ին կայանալիք հայկական նորակառույց եկեղեցու օրհնման արարողությանը, ինչպես նաև ՌԴ իշխանությունների հետ հանդիպումներ կունենա։ Ի դեպ, Մոսկվայի հայկական թեմն ամեն ինչ անում է, որ հայկական եկեղեցու հանդիսավոր բացմանը մասնակցի նաև Վլադիմիր Պուտինը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.