23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ Մոսկվայում՝ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության մասին սենսացիոն հայտարարությունից հետո, Եվրամիությունից անմիջապես կապվել են հայ պաշտոնյաների հետ՝ բացատրելու, թե դա ինչ հետևանք կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության վրա։
Այս մասին մեր թղթակցին հայտնել է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն։ Հարցին, թե ինչպես կազդի Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, Ֆյուլեի խոսնակը պատասխանել Է. «Այս պահին չունենք անհրաժեշտ տեղեկությունները։ Հիմա ճշգրտում ենք, այսինքն, կապ ենք հաստատում մեր գործընկերների հետ, որպեսզի բացատրենք դրա հնարավոր հետևանքները մեր համագործակցության վրա»։ Նախկինում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ անհնար Է անդամակցել Մաքսային միությանը և միաժամանակ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 29-ին, հրաման Էր ստորագրել աշխատանքից ազատել Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին և ուղարկել կադրերի ռեզերվ։ Սակայն, ինչպես տեղեկացնում են aravot.am-ի ոստիկանական աղբյուրները, գեներալ-լեյտենանտը հենց նույն օրը դարձյալ փոխել է իր որոշումը ու Ս. Մարտիրոսյանին թողել է իր պաշտոնում։ «Ճիշտ է, նրան հանեցին, բայց ինքը հիմա նորից իր տեղում աշխատում է։ Վատն այն է, որ մեր հարգարժան ոստիկանապետը որոշումներ է կայացնում պահի տակ՝ առանց խորը վերլուծությունների։ Իսկ Գյումրու պարագայում, ոստիկանապետ նշանակելը կարծես թե ամենաբարդ գործը պիտի լինի, ամենապատասխանատու որոշումը»,– քննադատեցին մեր աղբյուրները։ Ի դեպ, նրանք նմանատիպ մի պատմություն հիշում էին Վանո Սիրադեղյանի պաշտոնավարումից, երբ վերջինս նույն օրը աշխատանքից ազատել, այնուհետև մի քանի ժամվա տարբերությամբ նույն պաշտոնին էր նշանակել ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանին։
Ըստ ոստիկանների, Վլադիմիր Գասպարյանի հետ մի դեպք էլ գրանցվել Էր Արագածոտնի ու Շիրակի մարզի ՃՈ վաշտի հրամանատար Սուքիաս Գրիգորյանի հետ, որի հասցեին մեղադրանքներ էին հնչել՝ կապված Թալինում կայացած քաղաքապետի արտահերթ ընտրությունների հետ։ Սակայն վաշտի հրամանատարը հանդիպել է Վլադիմիր Գասպարյանի հետ, հիմնավորել է իր անմեղ լինելը, ոստիկանապետն էլ համոզվել է՝ նրան թողնելով նույն պաշտոնում։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները կրկին սրվել են։ Ըստ իշխանական աղբյուրների, Արգամիչը նոր մարտավարություն է մշակում «թշնամուն» վերջնականապես գահընկեց անելու համար։ Լուրեր են շրջանառվում, թե նա ընդդեմ վարչապետի իր շուրջն է համախմբում պատգամավորների, որոնց հետ քննարկում է հետագա անելիքները։
Լավատեղյակների խոսքով, այն լինելու է առանձին հարվածներով, ընդ որում՝ յուրաքանչյուրը հարվածելու է իր հնարավորությունների շրջանակում։ Չի բացառվում, որ աշնանը պայքարը թեժանա՝ ընդգրկելով նաև «տեղեկատվական պատերազմի» ձևաչափը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
ՀՅԴ մեր աղբյուրները հայտնում են, որ Աժ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեկ տարի առաջ սկսել էր գերմաներեն պարապել։ Հարցին, թե անգլերեն գիտես, գերմաներենն ինչիդ Է պետք, նա արձագանքել Է՝ լեզու Է, Էլի։ Հիշեցնենք, Հովհաննիսյանը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում ՀՀ դեսպան է նշանակվելու Գերմանիայում, սակայն համառորեն չի արձագանքում սույն տեղեկություններին։
Նույն աղբյուրները հայտնում են, որ նա իր կուսակիցներից գաղտնի Է պահել, որ դեսպան Է նշանակվելու և հիմա շատերը ՀՅԴ-ում ցնցված են այդ նորությունից։ Ըստ լուրերի՝ դիպկորպուսում պաշտոն Է ստանալու նաև մեկ այլ ՀՅԴ–ական ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Կարապետյանը, ով նշանակվելու Է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ևս համալրեց մականունավորների շարքը, նրան կոչում են օմբուդսմենթ։ Ոստիկանության համակարգում վերջինիս սկսել են այսպես կոչել այն բանից հետո, երբ Անդրեասյանը սկսեց ակտիվանալ ոստիկանության դեմ և պարբերաբար քաղաքացու շահերից բխող հայտարարություններով հանդես գալ։ Չնայած ոստիկանությունում նրան յուրային են համարում։ Հենց վերջինիս երկակի պահվածքը՝ «կողմ ըլլալով դեմ ըլլալ»–ն էլ բնութագրվել է օմբուդսմենթ որակումով։ Ուշագրավ է, որ այս մականունը բերանից թռցրել է օրերս հեռուստատեսությունում հյուրընկալված Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը։ Պատահաբար է եղել, թե դիտավորյալ, հայտնի չէ»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Երեկ «Փակ շուկայի» դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ մի կին նշել է, որ ինքը Կարինե Սարգսյանն է և աշխատում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունում։ Նա ասել է հետևյալը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ շուկայում ընթացող շինարարությունը համապատասխանում է բոլոր նորմերին, շինթույլտվությունը ստացվել է 2012 թվականի սեպտեմբերի հինգին»։ Այս կինը հայտնվեց բոլորի ուշադրության ներքո այն բանից հետո, երբ երեք մատի կոմբինացիա ցույց տվեց ակցիան նկարահանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին, ապա վրա գալով սպառնաց լրագրողին՝ ասելով. «Կոկորդդ կկրծեմ»։
«ՉԻ»–ն Երևանի քաղաքապետարանի կապի, լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ճշտեց, որ սույն կինը ինքնակոչ է, և քաղաքապետարանի հետ որևէ առնչություն չունի։ Քաղաքապետարանից Արթուր Գևորգյանը փոխանցեց, որ շշուկներ կան, որ այդ կինը հոգեկան խնդիրներ ունի, և ինչ-որ նրան կարելի է հաճախ տեսնել Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում։ Ի դեպ՝ տիկնոջ հարևանները կադրերում ճանաչել էին նրան և մեզ ասացին, որ իրենց թաղամասում բոլորն էլ գիտեն, որ տիկինը հոգեկան խնդիրներ ունի;
Չորրորդ ինքնիշխանություն
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ոլորտի ճանաչված մի քանի մասնագետների հետ պատրաստվում է հիմնել արբանյակային հեռուստատեսություն, որը ամբողջապես կփոխի այս դաշտը։ «Այլևս եթե այս գաղափարը իրականություն է դառնում, կարծում եմ, հեռուստառադիոհեռարձակման ռեսուրսը իշխանության վերարտադրման համար սկսելու է սաստիկ թուլանալ։ Էնպես չի լինելու, որ բոլոր տնօրեններին հավաքեն, ասեն ՝ սա սենց եք անում, որ սենց լինի, ասենք՝ էս ցույցի մեջ անպայման «սեմուշկա» չրթողներին եք ցույց տալու, որ հասկանան, որ էսինչ ընդդիմադիր գործչի ընտրազանգվածը «սեմուշկա» չրթողներն են, էնտեղ էլ ուրիշ մարդ չկա, կամ հարբեցողներն են ՝ ճոճվող։
Դա սկսելու է չօգնել։ Էս ամբողջը, ինչ որ տեղի է ունենում մեր հասարակական զարգացումներում՝ տարբեր խմբերի պայքար և այլն, սա ուղղակի լինելու է մեր հեռուստաընկերության եթերում, եթե ոչ այստեղ, ապա որտե՞ղ։ Ինտերնետը, «Ֆեյսբուքը» ես հասկանում եմ, որ միախառնվելու են իմ ու շատերի պատկերացրած իսկական հանրային հեռուստատեսության բովանդակության մեջ, էնտեղ «լյա–լյա»–ներ չեն լինեւու, կոմերցիոն թիրախներ չեն լինելու»,– ասաց Լևոն Բարսեղյանը։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Թերթի՝ «Անձնագրային բաժնից «փող չկա»՝ «բուդկա» է աշխատեցնում», հրապարակումից անմիջապես հետո, հենց նույն գիշերը, ՀՀ ոստիկանության Մաշտոցի տարածքային բաժնի բակից ապամոնտաժել են այնտեղ գործող և անձնագրային փաստաթղթերի համար տարբեր ծառայություններ մատուցող կրպակը։ Հիշեցնենք, որ «ՉԻ»–ն անդրադարձել էր այն փաստին, որ Մաշտոցի անձնագրային բաժնից ՀՀ քաղաքացիներին ուղղորդում են, որպեսզի լուսանկարվեն, պատճենահանումներ կատարեն և հարկ եղած դեպքում նաև դիմումներ գրեն (իհարկե վճարովի հիմունքներով) հատկապես այդ կրպակում, որը մանրավաճառի «բուդկա» է հիշեցնում։
Պարզել էինք, որ կրպակը գրանցված է անհատ ձեռներեց Մարինա Բոբնևայի անունով, սակայն պատկանում է Դավիթաշենի անձնագրային բաժնի պետ Ռոման Խալաթյանին։ Տեղեկացրել էինք նաև, որ կրպակը գրանցված է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի պետռեգիստրում։
Մեր լրագրողը լուսանկարվել էր այդտեղ և պահանջելով կտրոնը, հայտնաբերել էր, որ կտրոնի վրա բոլորովին այլ հասցե է և այն որևէ աղերս չունի այն հասցեի հետ, որտեղ տեղակայված էր կրպակը։ Հիշեցնենք, որ մեր հրապարակումը օգոստոսի 29-ին էր, իսկ օգոստոսի 30-ի առավոտյան կրպակն արդեն չկար։ Նրա հետ անհետացել էին նաև մշտապես աղբով լցված երկու մեծ աղբամանները։
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով, անցած ուրբաթ «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը նամակ է թողել ծնողներին և անհետացել։ Ըստ տեղեկությունների, նա անհետանալուց առաջ մեծ գումար է վերցրել բանկից։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը առանց այլ մանրամասներ հայտնելու, հաստատեց այս տեղեկությունը՝ ավելացնելով, որ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 179 հոդվածով (յուրացնելը կամ վատնելը խոշոր չսսփերով)։ Մեր ունեցած տեղեկություններով, անհետանալուց առաջ թողած նամակում նա ներողություն է խնդրել հարազատներից և նույնիսկ ակնարկել է, որ ինքը կարող է ինքնասպան լինել։ Նշենք, որ վերջին շրջանում սա «Հայբիզնեսբանկի» հետ կապված արդեն երրորդ աղմկահարույց պատմությունն է։
Այս տարվա հունիսի 10-ին իր աշխատասենյակում մի քանի անձանց կողմից ծեծի էր ենթարկվել բանկի կառավարիչ Սերգեյ Արզումանյանը, սակայն իրավապահները այդ փաստի առիթով նույնիսկ քրգործ չհարուցեցին։ Իսկ մայիսին, իբր խոշոր գումարներ յուրացնելու համար ձերբակալվել էր բանկի աշխատակցուհիներից մեկը, որի կատարած «յուրացումների» պատմությունը չափազանց տարօրինակ էր։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 2012-ի հուլիսին ադրբեջանական բանակից փախուստի դիմած և հայկական կողմում հայտնված Ֆիրուզ Ֆարաջևին հանձնել են 3-րդ երկրի, որտեղ նրան փախստականի կարգավիճակ է շնորհվել:
Հանձնումը բացատրել են «Ֆարաջևի ազատ կամահայտնությամբ, ինչպես նաև Ադրբեջանում տիրող բարքերով և ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագրով»:
Հայտարարության շտապողականությունից և տոնայնությունից հասկացվեց, որ ադրբեջանական կողմը կամ արդեն հանձնել է, կամ մոտ օրերս պատրաստվում է երրորդ երկիր ուղարկել մեր գերուն՝ Հակոբ Ինջիղուլյանին, և մերոնք կանխել են այդ փաստն ու դրա առթիվ սպասվելիք հասարակական արձագանքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.