23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հաշվի առնելով վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկինում հնչեցրած հայտարարությունները Մաքսային միության վերաբերյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթը մի քանի օր առաջ հարցում էր ուղարկել կառավարություն։
Թերթի հարցերին՝ արդյոք վարչապետը պատրաստ է հրաժարական տալ, ինչպե՞ս է վարչապետը մեկնաբանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների նախկինում արած հայտարարությունների և Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արած հայտարարության հակասությունը, և արդյոք Վիլնյուսում դեռ կարող է նախաստորագրվել ԵՄ Ասոցացման մասին համաձայնագիրը, առ այսօր դեռ չեն պատասխանել:
Հայկական ժամանակ
Հասարակական ակտիվիստների, ընդդիմադիրների, լրագրողների վրա հարձակվող «ծեծող բրիգադներ» Հայաստանում եղել են մշտապես։ 90-ականների կեսերին նրանք կոչվում էին «երկրապահներ»։ Վերջիններս ծեծում էին կրիշնայականներին (հավանաբար, «ազգային նկարագիր» չունենալու համար) հարձակվել էին փաստաբան Ռուբեն Սահակյանի վրա, բռնություններ էին կիրառել 95 թվականի հուլիսի 5-ի ընտրություններից հետո Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների նկատմամբ։ Այդ հանցագործությունների համար ոչ մի «երկրապահ» չպատժվեց։ 2000-ականների սկզբին «ծեծող բրիգադները» սկսեցին կոչվել «օլիգարխների ախրաննիկներ» կամ «սափրագլուխներ», որոնք ընդդիմության հանրահավաքների ժամանակ ձվեր էին շպրտում, խժդժություններ սարքում, հարձակվում ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների, լրագրողների վրա։ Մի քանի «սափրագլուխներ» դրա համար ստացան թեթև, խորհրդանշական պատիժներ։ Ըստ ամենայնի, սույն «ախրաննիկները» իրենց դերը խաղացին «մարտի 1-ի» իրադարձությունների ժամանակ։
Թե որ «գերատեսչությանն են» պատկանում այսօրվա «գրոհայինները»՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է բոլոր վերոհիշյալ հրոսակախմբերի կապը իշխանության այս կամ այն օղակի հետ։ Դրա ապացույցը, իհարկե, մարդկանց վրա հարձակվողների անպատժելիությունն է։ Օրինակ՝ իրավապահ օրգանները «չէին կարողանում» պարզել, թե ով է ծեծել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին, կամ ովքեր են հարձակվել ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի վրա։ Ինչպես այս, այնպես էլ մնացած նմանատիպ դեպքերում հարձակումների պատճառները քաղաքական են՝ այն առումով, որ իշխանական ինչ-որ շրջանակներ դժգոհ են մնացել ընդդիմադիր գործիչների քայլերից կամ հայտարարություններից և «քսի են տվել» իրենց ձեռЯի տակ եղած խուժանին՝ հասարակությանը ահաբեկելու նպատակով։
Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի դեմ հարձակումը նույն շարքից է։ Հակառակի ապացույցը կարող է լինել միայն այն, որ հայտնաբերվեն ու ադեկվատ պատիժ ստանան ոչ միայն բուն ծեծողները, այլև նրանց ուղարկողները։ Նախորդ փորձն այդ առումով լավատեսություն չի ներշնչում։
Բայց նման պատմությունների մեջ կա ևս մի ասպեկտ, որի մասին անպայման արժե խոսել՝ հասարակության մեջ միասնական կամքի պակասը։ Բնականաբար, չկա աշխարհում որևէ հասարակական կամ քաղաքական գործիչ, որի գործունեությունը բոլորին դուր կգա՝ միշտ գոյություն անեն մրցակից կուսակցություններ, մրցակից հ/կ-ներ կամ պարզապես մարդիկ, որոնց հարձակման զոհերի հայացքները դուր չեն գալիս։ Բայց դա ոչ մի դեպքում չի կարող պատճառ դառնալ ինչ-որ վերապահումների համար, որոնց հիմքում կա չափազանց ստոր ենթատեքստ՝ «գուցե նրանց հասնում է»։
Բռնությունը պետք է դատապարտվի բոլոր պարագաներում, անվերապահորեն։ Դա է նման հանցագործությունների չկրկնվելու ամենակարևոր գրավականը։
Առավոտ
Օրաթերթը գրում է, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելը կարող է երկար ամիսներ տևել: Չնայած Հայաստանն արդեն ագրեմանն ուղարկել է, սակայն պրոցեսը կարող է երկարել և անգամ ընդունող երկրի կողմից մերժվել, եթե, իհարկե, առարկությունների հիմք գտնեն:
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ Գերմանիան այն երկիրն է, որտեղ շատ տարիներ առաջ հայտնվել է Վահան Հովհաննիսյանի հայրը՝ էդուարդ Հովհաննիսյանը, ով 1972 թվին սովետական երկրից փախուստի դիմեց և երկար տարիներ ապրեց Մյունխենում՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական բաժնի տնօրենը դառնալով: Այն տարիներին մամուլում հրապարակումներ եղան, որ փախուստի հիմքում քրեական ծանր հանցագործություն է, որն այդպես էլ մութ մնաց: Սակայն Վահան Հովհաննիսյանին Գերմանիա տանողն անշուշտ հոր «փառքի հետքերով» շրջագայելու պիոներական մղումը չէ, այլ կոնկրետ նկատառումներ: Ասենք այն, որ նրա աղջիկն ապրում է Մեծ Բրիտանիայում, և Գերմանիայից ավելի հեշտ կլինի հայրություն անելը: Կամ՝ առողջական խնդիրները, որոնք Եվրոպայում ավելի հեշտ են կարգավորվում: Բայց նրա ձգտումը՝ կյանքի հասուն տարիքում դեսպան աշխատել եվրոպական տաքուկ ու բարեկեցիկ մի երկրում, լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել Հայ հեղափոխական դաշնակցությանը:
Կամ՝ ՀՅԴ-ն պետք է հայտարարի, որ այլևս կիսում է այս իշխանության կուրսը՝ գոնե արտաքին քաղաքականության հարցերում, կամ ընկեր Վահանը պետք է հեռացվի, կամ հեռանա կուսակցությունից: ՀՅԴ շարքային անդամները սա են պահանջում:
Հրապարակ
Երբ 2008 թվականին ԱՄՆ նախագահական ընտրարշավում մրցակցում էին Բարաք Օբաման և Ջոն Մաքքեյնը, ես, ինչպես և աշխարհում ու ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ, հույս ունեի, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող երիտասարդ հավակնորդը, որն, ի վերջո, նախագահ ընտրվեց, իր անձով և մտածելակերպով նոր դարաշրջան կազդարարի թե ԱՄՆ-ի և թե ամբողջ աշխարհի համար: Օբաման քննադատում էր նախորդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի արտաքին քաղաքականությունը և, մասնավորապես, իր երկրի մասնակցությունը իրաքյան պատերազմին, որը Իրաքին ոչ խաղաղություն բերեց, ոչ էլ ժողովրդավարություն:
ԱՄՆ 44-րդ նախագահը դեմ էր արտահայտվում ուժի անիմաստ կիրառմանը և իր երկրի կողմից «աշխարհի վերակացուի» դերի ստանձնմանը: Հավանաբար, այդ ամենը հաշվի առնելով՝ 2009 թվականին Օբամային շնորհվել էր Նոբելյան խաղաղության մրցանակ՝ «միջազգային դիվանագիտությանն ու մարդկանց միջև համագործակցությանն ուղղված ջանքերի համար»: Եվ ահա այդ գործիչը, որի ելույթներում իսկապես առողջ իդեալիզմի տարրեր կային, և որը կարծես թե պետք է որ դասեր քաղեր իր նախորդների սխալներից, որոշել է հրթիռային հարվածներ հասցնել Սիրիային՝ հաշվի չառնելով ոչ սեփական ժողովրդի կարծիքը, ոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշումը, ոչ էլ նույնիսկ սեփական եվրպացի դաշնակիցների վերաբերմունբը, որոնք (բացառությամբ Ֆրանսիայի) չեն ցանկանում խրվել այս պատմությւսն մեջ:
Մի խոսքով՝ ստացվում է, որ Օբաման Բուշից և Մաքքեյնից առանձնապես չի տարբերվում, և նոր արկածախնդրությանը, ըստ ամենայնի, պետք է սպասել սեպտեմբերի 10-ից սկսած:
Պատրվակը նույն չարաբաստիկ քիմիական զենքն է, սակայն դրա կիրառման ապացույցը պետք է բերի ոչ թե, ասենք, պետքարտուղար Ջոն Քերին, այլ որևէ չշահագրգռված անձ կամ կազմակերպություն: Եթե ամերիկացի պաշտոնյաները որևէ բան ապացուցված են համարում, ապա դա բավարար հիմք չէ՝ տարածաշրջանում քաոսային իրավիճակ ստեղծելու համար: Բայց, ենթադրենք, Ասադը (որը, համաձայնենք, նույնպես բարի պտուղը չէ) քիմիական զենք է կիրառել, ի՞նչ է նշանակում՝ «պատժել նրան» հրթիռային հարվածներ հասցնելով: Դրանից Սիրիայի նախագահը կխրատվի, ներողություն կխնդրի և կխոստանա այլևս այդպես չվարվե՞լ:
Իրականում ԱՍՆ-ի մտադրություններն այնքան էլ պարզ չեն: Հասկանալի է, որ Ասադի ռեժիմը «կետային հարվածների» միջոցով հնարավոր չէ տապալել: Նպատակը, հետևաբար, կարող է լինել այդ ռեժիմի թուլացումը: Հանուն ինչի՞: Հանուն Ասադի հակառակորդների ուժեղացման: Բայց չէ՞ որ նրանք ծայրահեղական իսլամիստներ են ու ԱՍՆ-ի ոխերիմ թշնամիները:
Ի վերջո, ո՞վ է առավել գերադասելի՝ աշխարհիկ բռնապե՞տը, թե՞ մարդկային օրգաններ ուտող և մարդկային դեմքը կորցրած Ֆանատները:
Առավոտ
ԲՀԿ-ն առաջիկա օրերին նիստ կհրավիրի, որտեղ օրակարգային գլխավոր հարցը լինելու է Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի «անակնկալ» որոշումը։ ԲՀԿ-ում պետք է այս առիթով պաշտոնական դիրքորոշում արտահայտեն, սակայն այժմ դժվար է ասել, թե այն ինչպիսին կլինի։ Այստեղ վրդովված են Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումից, որի արդյունքում իրենք զրկվեցին իրենց ռուսաստանահաճո դիրքորոշումները և Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին կատարած տիտանական աշխատանքը ցուցադրելու հնարավորությունից։ Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը Մոսկվայում այդ որոշումը հնչեցնելու հաջորդ իսկ օրը հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի հետ, չի խորհրդակցել հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում՝ ոչ կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի հետ»։
ԲՀԿ-ում ևս այս հարցի շուրջ երկու թև կա. եթե հիշում եք՝ ԲՀԿ-ն վերջին մեկ տարում ակտիվորեն պատվիրակություններ էր գործուղում Եվրասիական միությանն ուղղված կոնֆերանսներին մասնակցելու։ Ի դեպ, ուշագրավ է, որ մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայի ճանապարհին էր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ֆիզկուլտինստիտուտում խոսեց հայ–ռուսական հարաբերությունների մասին և մեծ ջերմությամբ շեշտեց դրանց կարևորությունը՝ բերելով մի շարք հիմնավորումներ։ Ոմանք ենթադրում են, որ Ծառուկյանը գիտեր Սերժ Սարգսյանի մտադրության մասին և որոշել էր առաջ ընկնել ու ժեստ անել Պուտինին:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Երևանի համատիրություններում (նախկին ԲՇՏ-ներում) կոմունալ վարձերի պարտքեր ունենալու դեպքում հրաժարվում են մարդկանց ոչ միայն բնակության վայրի մասին տեղեկանք տրամադրել, այլև համատիրության իրավասության տակ գտնվող այլևայլ ծառայություններ մատուցել։ Այսպես օրինակ, երբ քաղաքացին դիմում է վերոնշյալ գերատեսչության աշխատակիցներին՝ իր բնակարանում կամ բակում կրծողների դեմ դեղանյութեր ցանելու խնդրանքով, նախ ստուգում են՝ նրա կոմունալ վարձերը մուծվա՞ծ են, թե՞ ոչ, և միայն համոզվելուց հետո, որ քաղաքացին պարտքեր չունի, հրահանգում են համատիրության «մուկ բռնողին» մկնդեղ դնել քաղաքացու մատնանշած վայրում։
Քաղաքացու ո՛չ խնդրանքը, ո՛չ ավելի բարձր ատյաններ բողոքելու սպառնալիքները չեն ազդում համատիրության աշխատակազմի վրա։ Այլ կերպ ասած, եթե անգամ գրպանումդ մկներ են խաղում, մեկ է, պիտի կոմունալ պարտքերդ մուծես, թև չէ դրանք տանդ մեջ պար կբռնեն:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքիշխանության» այսօրվա համարում:
Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետևում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ։
Սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին և ներկա աշխատակիցներ, ավելին, ԱԱԾ-ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ չգիտես ինչպես հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ։
Նույն աղբյուրները հայտնում են, որ այս գործի շրջանակներում այժմ երեք հոգի պահվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի «պադվալում»)։ Նրանցից ցուցմունքներ են վերցված, սակայն քրեական գործ պաշտոնապես հարուցված չէ և որևէ ձևով արձանագրված չէ, որ վերոնշյալ երեք հոգին այժմ գտնվում են ԱԱԾ-ում։ Գործն ամբողջությամբ պատրաստ է և կարող է ցանկացած պահի ընթացք ստանալ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ կազմակերպված միջոցառմանը մասնակցում Էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վերջինս մոտ 45 րոպե տևած միջոցառման ողջ ընթացքում ընդամենը մի քանի անգամ կարողացավ իր դեմքին արհեստական ժպիտ հաղորդել։ Տխուր Էր Հայաստանի վարչապետը։ «Ձեր համար անակնկա՞լ Էր այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում»,– հարցրեցինք վարչապետին, նկատի ունենալով Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշման հրապարակումը։ «Չեք տեսնո՞ւմ՝ խոսում ենք»,– ասաց վարչապետը, որը այդ պահին լուռ ու տխուր քայլում Էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ։
Միջոցառման ողջ ընթացքում վարչապետը մերթ ընդ մերթ հայտնվում Էր լրագրողների տեսադաշտում։ «Պարոն վարչապետ, ինչպես կմեկնաբանեք…»,– չէին հասցնում նույնիսկ հարցը ավարտել լրագրողները և լսում էին պատասխանը՝ «Ուշանում եմ»։ «Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում…»,– փորձում էին հարցը մինչև վերջ ձևակերպել լրագրողները։ «Շտապում եմ»,– հնչում էր պատասխանը։ Իսկ վարչապետի երեկվա պահվածքի ողջ «հմայքն» այն է, որ նա սովորաբար դեմ էր արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։ Ճիշտ է, վերջին շրջանում նա ինչ-որ ակնարկներ էր անում Մաքսային միությանն ինտեգրվելու անհրաժեշտության մասին, բայց բոլորը գիտեին, որ նա դեմ է այդ անդամակցությանը և մինչև անցած շաբաթվա վերջ համոզված է եղել, որ Հայաստանը ստորագրելու է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
Հայկական ժամանակ
Բոլորովին վերջերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել Է Սյունիքի մարզում։ Նախարարը և նրան ուղեկցող Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը այցելել են այս տարածաշրջանում գտնվող նորակառույց սպանդանոց, որն իր արդիական տեխնոլոգիաներով առայժմ եզակի է հանրապետությունում։ Նշենք, որ «ՉԻ» տեղեկություններով սպանդանոցի գումարների մեծ մասը տվել են իրանցիները, այսինքն՝ սպանդանոցը կառուցվել Է հենց նրանց ներդրումներով։
Իրանցիները նաև խնդիր են դրել հայկական կողմի առջև, որ սպանդանոցը պետք Է «օծի» մոլլան։ Նորանշանակ մարզպետի հայրն Էլ՝ օլիգարխի համարում ունեցող Մաքսիմ Հակոբյանը, չի զլացել և Իրանից մոլլա Է բերել տվել, որն Էլ օծել Է սպանդանոցը:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
«Պարզվում է՝ Խաչիկ Ստամբոլցյանը բավական զավեշտալի օրինագիծ է ուղարկել Աժ մարդու իրավունքների հանձնաժողով, որն իսկական անեկդոտ է դարձել օրենսդիրների շրջանում։ Ստամբոլցյանի օրինագիծը վերաբերել է այն բանին, թե որն է համարվում ավանդական սեռական հարաբերություն։ Բնականաբար, օրինագիծը մերժվել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.