29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, պաշտոնական Երեւանն ու Թեհրանը երկուստեք հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանից Հայաստան եկող գազի ծավալները կրկնապատկվելու են։ Բավականին ոգեւորիչ այս հայտարարությունից հետո ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են ուրախացել՝ մտածելով, թե գազի սակագնի փոփոխություն կարող է տեղի ունենալ, այլ նաեւ իշխանավորները սա որպես դարի ձեռքբերում են ներկայացնում։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, սակայն, որ գազի ավելացող ծավալները կապված են նոր գործարկվող ջրեմաէլեկտրակայանի հետ։
«2006 թվականի կնքված Հայաստան-Իրան գազի պայմանագրի համաձայն՝ մենք 1 խմ գազի դիմաց 3 կվ էլեկտրաէներգիա ենք վճարում։ Այս ծրագիրը իրականացնում էր «Երեւան ՋԷԿ»-ը միայն։ Այս տարի միացել է նաեւ «Ռենկո» ընկերության կառուցած նոր ՋԷԿ-ը»,-
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տեղեկացանք նաեւ, որ ավելի շատ ներկրվող բնական գազի դիմաց ավելի շատ ենք Իրանին էլեկտրաէներգիա տրամադրելու։
Ստացվում է, որ Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալիս ոչ թե քաղաքացիների սոցիալական վիճակը մեղմելու, այլ սոսկ նոր ՋԷԿ-ը գործարկելու համար»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը՝ «Հայկական ժամանակ»-ը, երեկ սենսացիոն տեղեկություն հրապարակեց: Արգելվել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Այս քայլը, ըստ որոշ փորձագետների, կարող է վերջ դնել հայ-ռուսական ջերմ հարաբերություններին։ «Մենք վաղուց ենք հետեւում Փաշինյանի էվոլյուցիային եւ հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ նա հասել է տրամաբանական մի կետի, երբ Ռուսաստանը նրան այլեւս պետք չէ»,- ասում է քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ կատարվածը բնորոշելով որպես քաղաքական գրաքննություն եւ դիկտատուրայի ակտ։
Որպես պատճառ՝ վարչապետի թերթը նշում է այն, որ իր հարցազրույցներում Զատուլինը 44-օրյա պատերազմի պարտության մեջ ՀՀ իշխանությանն է մեղադրել եւ, «ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք», ասել է, որ Փաշինյանը պետք է հեռանա, նաեւ մեղադրել է վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ Ի դեպ, Զատուլինի հիմնադրած եւ նրա նախագահությամբ գործող Լազարեւյան ակումբի հերթական նիստը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 28-ին։ Հոկտեմբերի 24-ին Զատուլինը նամակով դիմել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խնդրելով, որ թույլ տան ակումբի մասնակիցներին՝ այցելել Ջերմուկ։ «Նիստի ռուսաստանյան մասնակիցները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում՝ ծանոթանալու Ջերմուկ քաղաքում եւ շրջակայքում ստեղծված իրավիճակին՝ այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման հետ կապված։ Խնդրում ենք աջակցել իմ եւ նիստի մասնակիցների այցելությանը Ջերմուկ, մեկ օրով, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին (մասնակիցների ենթադրյալ թիվն է՝ 50, երկու ավտոբուսներով)։ Այցի կազմակերպումն ու տրանսպորտային ծախսերը Լազարեւյան ակումբը վերցնում է իր վրա»,- նամակում գրել է Կոնստանտին Զատուլինը։
Զատուլինն այն գործիչն է, որի շնորհիվ Ռուսաստանի Պետդուման ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչումը, եւ չկա մի ռուս գործիչ, որը Զատուլինից ավելի հաճախ է հայկական հարցեր բարձրացրել տարբեր հարթակներում։ Ուստի այս քայլը Կոնստանտին Ֆյոդորովիչը դիտարկում է ոչ միայն որպես իրեն հասցված վիրավորանք։ Մենք հարցեր ուղղեցինք Կոնստանտին Զատուլինին։
- Ինչո՞ւ պետք է մեր իշխանությունները վախենային, որ Լազարեւյան ակումբի մասնակիցներն այցելեն Ջերմուկ։
- Կարծում եմ՝ Ջերմուկն ընդամենը լրացում է։ Գլխավորը, որն այս պահին նրանց ծայրաստիճան անցանկալի թվաց, այն թեման է, որ մենք ուրբաթ օրը՝ ամսի 28-ին, պետք է քննարկեինք «Պատմական անցյալն ու ռուս-հայկական հարաբերությունների ներկան»։ Ներկայում նրանք հազիվ թե կարողանան պարծենալ ջերմ հարաբերություններով, այն բանից հետո, որ ակնհայտորեն փոխեցին երկրի կուրսը դեպի Արեւմուտք եւ աջակցում են Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելու փորձերին, այն միջոցին, երբ ռուս խաղաղապահները պահպանում են Լեռնային Ղարաբաղում հայերի կյանքն ու անդորրը։ Եվ այդ պահին նրանք ամենեւին էլ չեն ուզում նման հարցեր քննարկել։ Կրկնակի վիրավորական է այն, որ նման ձեւով պատասխան է տրվել մեր հրավերին։ Չէ՞ որ մենք հրապարակայնորեն հրավիրել ենք պարոն Սիմոնյանին, նրա տեղակալին, ԱԳ նախարար Միրզոյանին, ԱԺ նախկին նախագահին՝ մեր ակումբի նիստին մասնակցելու։ Հույսով, որ նրանք կներկայացնեն իրենց վարկածը ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ, պատրաստ էինք նրանց լսելու։
- Ինչո՞ւ այսպես կոպիտ արվեց, ի՞նչ էին ուզում ասել։ Կարող էին պարզապես արգելել Ձեզ՝ այցելել Ջերմուկ։
- Այդ հարցն իրենց պետք է տաք։ Ես ուղղակի հարց եմ տալիս․ կուզեի իմանալ՝ գուցե այնտեղ գիտեն նրա՞նք, ովքեր արգելում են իմ մուտքը, գուցե կա՞ն Հայաստանին ու հայկական շահերին ավելի մոտ կանգնած պատգամավորներ, ովքեր ավելի հաճախ են ելույթ ունենում ռուս-հայկական հարաբերությունների թեմայով, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին աջակցելու անհրաժեշտության վերաբերյալ, գուցե կա՞ն այդպիսի պատգամավորներ։ Եթե կան, զարմանալի չէ, որ ինձ արգելում են։ Գուցե այլ մե՞կը կա, որի զեկույցի հիման վրա Ռուսաստանը 95 թվականին ընդունեց Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։ Թող ասեն։
- Ի՞նչ է լինելու ակումբի հետ։ Նիստը կկայանա՞, թե՞ ոչ։
- Ես այսօր խնդրեցի ակումբի խորհրդի հայաստանցի եւ ռուսաստանցի անդամներին՝ 18։30-ին առցանց ռեժիմով նիստ անցկացնել։ Մենք այդ նիստի ժամանակ կփորձենք որոշել, թե ինչ ենք անելու։ Մենք արդեն վճարել ենք չարտերային ավիաչվերթների համար, արդեն տրամադրվել էինք թռիչքի, վախենամ, որ ռուսաստանցի մասնակիցները չեն գա։
- Այնուամենայնիվ, մեր իշխանությունների համար ի՞նչ վտանգավոր բան կար քննարկման մեջ, գուցե ինչ-որ օպերատիվ հարց, որի մասին շատերը չգիտեն, որի շոշափումն անցանկալի կլիներ։
- Ես ոչ մի վտանգավոր բան չեմ տեսել։ Հակառակը, կարծում եմ, որ հայաստանյան իշխանությունների համար երկուշաբթի օրը ծրագրված Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումից առաջ լրացուցիչ շանս կլիներ հայտարարելու, որ իրենք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը։ Մենք հարթակ էինք տրամադրում, որպեսզի նրանք կարողանային այնտեղ իրենց դիրքորոշումները պաշտպանել, բայց նրանք չցանկացան դա անել, հավանաբար, գտնում են, որ իրենց դա պետք չէ։
- Սյունիքի միջանցքի վերաբերյալ փաստաթուղթը, ըստ Ձեզ, ստորագրվելո՞ւ է։
- Ես չգիտեմ, Սյունիքի միջանցքի հարցն այն հարցերից է, որը ես հույս ունեի պարզաբանել Ջերմուկ այցի ընթացքում։ Ես գիտեմ, թե ինչ բանավեճ կա այս հարցի շուրջ Հայաստանում, բայց, դատելով ձեր վարչապետի հրապարակային ելույթներից, իմ կարծիքով, նա պատրաստվում է ստորագրել վաշինգտոնյան այդ դեկլարացիան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ջերմուկից մեզ հաղորդում են, որ թշնամին ոչ միայն հետ չի քաշել իր ուժերը, այլեւ ամեն օր ամրացնում է դիրքերը։ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ջերմուկը հիմա վտանգի տակ է՝ ցանկացած պահի կարող են մինամյոտներով Ջերմուկ քաղաքը հավասարեցնել հողին։ Ընդամենը 4 կիլոմետր, Ջերմուկի «Գոմեր» կոչվող հատվածի վերեւը նստած են թուրքերը ու շատ քրտնաջան շինաշխատանքներ են կատարում, ճանապարհներ են սարքում, ու տեսնեք՝ ինչ ձեւի»։ Իսկ ինչքա՞ն են առաջ եկել եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացնում։
«Ամբողջ գծով, բացի մի կետից, որ մեր ջոկատն էր, որտեղ մի սանտիմետր թշնամին առաջ չի եկել, մնացած տեղերում մինչեւ ութ կիլոմետր ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Ջերմուկի ուղղությամբ բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, նախկին մեր դիրքերի 90 տոկոսը, որոնք մեր զինվորներն էին պահում, հիմա ադրբեջանցիներն են այդ դիրքերում նստած։ Մոտավորապես 15 դիրք ենք կորցրել։ Մի դիրքն էլ մյուսից մեկ, երկու, երեք, չորս, երբեմն ավելի կիլոմետր տարածքով են իրարից հեռու»։
Ի՞նչ աշխատանքներ են կատարում ադրբեջանցիները։ «Նրանք ցանկացած պատերազմի ժամանակ երբ տարածք են գրավում, առաջինը ճանապարհներ են կառուցում ու շատ արագ։ Նպատակը, որ արագ զինտեխնիկա, զորք շարժեն այդ ճանապարհով։ Մեր տարածքներում մարդիկ ոտքով են սնունդ հանում, թշնամին այնպիսի արագությամբ է ճանապարհներ սարքում, այնպիսի որակի, որ կարող եք այդ սարերի մեջ անգամ մարդատար մեքենաներով արագընթաց սլանալ։ Իրենց զինվորի մասին մտածելով՝ խրամատներ են փորում՝ երկաթբետոնե, ահռելի ծավալով, մրջյունների նման աշխատում են։
Անգամ վերջերս, երբ մեր տրակտորին ու կամազին խփեցին, այդ ժամանակ դա մեր վերահսկողության տակ էր… խփեցին ու բերեցին իրենց դոմիկները հենց այդ բլուրում դրեցին ու նստեցին։ Ու հակահարված չեղավ, որովհետեւ կրկին արգելված էր կրակ բացել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն երկու օր է՝ հայ հասարակությունը ցնցված է Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութից, թե ինչպես են գնդակահարում հայ ռազմագերիներին: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ կրկին հիշեց Ջերմուկ ներթափանցած այն խմբի մասին, որի վերաբերյալ հայտարարություններ էին արել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԳՇ պետը դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի ժամանակ՝ սեպտեմբերի 16-ին, նշել էր. «Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաեւ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաեւ շրջափակումների մեջ: Սպասում ենք՝ պաշարները վերջանան, եւ ինքնուրույն հետ գնան»: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու համար՝ այդ խումբը գնաց, թե ոչ, սակայն մեզ պատասխան այդպես էլ չտվեցին։ Փորձեցինք անգամ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից պատասխան ստանալ, սակայն դա էլ չհաջողվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան: Ստացվում է՝ մեր զինվորներին Ադրբեջանը շարունակում է գերեվարել, գնդակահարել հենց մեր սուվերեն տարածքում, սակայն հայկական կողմը թողնում է, որ մեզ մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադառնան Ադրբեջան:
Ի վերջո, կարող էինք նրանց եւս գերեվարել Ջերմուկի մատույցներում, փոխանակել մեր գերիների հետ, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն չի ոչնչացրել մեր տարածք ներթափանցած հակառակորդին, ինչպես պահանջում է ՀՀ զինվորական կանոնադրությունը, այլ թողել է՝ անարգել հետ վերադառնան իրենց երկիր: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական հանցագործություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ- լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով մինչ նրան մեղադրանք առաջադրելը, վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Իհարկե, ինձ էլ են հարցաքննել, եւ ցանկանում եմ ասել, որ ես այնտեղ՝ Շուշիում, եղել եմ կամավոր եւ իմ հնարավորության սահմաններում փորձել եմ օգնել, եւ դրա պատասխանատվությունը պետական կառավարման մարմինների եւ ռազմական կառավարման մարմիների վրա է»:
Նշենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքում ռուսական նոր ռազմաբազայի կառուցման մասին առաջին լուրերը հայտնվեցին հունիսի կեսերին, երբ կառավարությունը հերթական նիստում ընդունեց ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման մեջ նոր ռազմակայանի մասին խոսք չկա, այլ ասվում է, որ փոփոխվում են «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերը» եւ ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմն ու իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերը:
Բայց, ըստ էության, սա նոր ռազմաբազայի տեղաբաշխման մասին որոշում է, որի վերաբերյալ առանձին՝ թիվ 2 արձանագրություն է ստորագրվելու: Դրան հետեւելու է միջազգային պայմանագրի ստորագրումը, որը դեռ վերջնականապես մշակված չէ եւ պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, ապա ստորագրվի երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այսինքն, ագրեսորների համար այնքան էլ հեշտ չի լինի նոր պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը՝ ռուսները կներգրավվեն այդ պատերազմում։ Եվ երկրորդ հանգամանքը կա՝ սրանով Ռուսաստանն իրավունքներ է ամրագրում եւ հայտ ներկայացնում տարածաշրջանում, գուցե նաեւ հող է նախապատրաստում նոր միության ձեւավորման համար։
Ռուսական ռազմաբազային փոխանցվող հողատարածքները Նոյեմբերյան եւ Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում են: Մեր տեղեկություններով, դրանք տեղակայվելու են Այգեպար եւ Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաեւ Նոյեմբերյան համայնքի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ մոտ 2 հազար ռուս զինծառայող է բերվելու:
«Չէ, դա չափազանցված թիվ է: Որքան գիտեմ, մի կետ Այգեպարում է, մեկն էլ մեզ մոտ են սարքելու: Շինարարական աշխատանքներ դեռ չեն կատարվում, ընդամենը հողային աշխատանքներ են առայժմ կատարվում: Կառավարության որոշումը եղել է հողերի վերաբերյալ, մենք էլ հատկացրել ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը:
Բնակիչներն իրենց ավելի՞ ապահով կզգան, եթե այդտեղ ռուսական զորք լինի, թե՞ ոչ։ «Չենք իմանում, թե նպատակն ինչ է, որ դրանից մեզ ավելի ապահով ենք զգալու, թե անապահով: Չգիտենք էլ՝ դա բազա՞ է, թե՞ ինչ է: Կարող ա պատահի՝ մի 30-40 մարդ կանգնեն, ու վերջ: Դա էնպիսի բան է, որ մեզ չեն էլ տեղեկացնի, ուղղակի կառավարության որոշում է, անում ենք։ Հիմա թե վերջում ինչ է ստացվելու, դա հետո կերեւա»,- ասաց Աղբալյանը:
Մյուս կետը, որտեղ տեղակայվելու է ռուսական զորքը, Բերդ խոշորացված համայնքում է, Այգեպար բնակավայրից ոչ հեռու գտնվող հին, չգործող օդանավակայանի տարածքում: ԽՍՀՄ ժամանակ այստեղից Як-40 օդանավերն էին թռչում, հայերն ու թուրքերն ակտիվ անցուդարձի մեջ էին: Այսօր հին օդանավակայանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են, ռուսական զորքի համար արագ հավաքվող, կոմպակտ շինություն է կառուցվում:
Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը չգիտի, թե արդյոք կարելի՞ է նոր կառուցվող օբյեկտի անունը ռազմաբազա դնել: «Մարդիկ չգիտեն, թե դա ինչ է: Ինչ-որ շինարարություն է գնում, բայց ռուսական է, թե հայկական է, ժողովուրդը չգիտի: Էդ հողը մի կիլոմետրից ավելի մեզնից հեռու է, մեր համայնքինը չի: Նենց չի, որ մենք համայնքային հող ենք ունեցել ու տվել ենք, օդանավակայանի տարածքն է»:
Ըստ Արկադի Յամուկյանի, այսօր Այգեպարը խաղաղ է, կրակոցներ չկան, բայց պատճառն ամենեւին նոր ռազմաբազան չէ: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի հատ կրակոց էս կողմերում չի եղել: Մարդիկ, երեւի, հոգնել են կրակելուց, ոչ մի կրակոց չկա էս պահին»: Իսկ եթե ռուսական ներկայություն լինի, ավելի՞ հանգիստ կլինեն մարդիկ, որ պատերազմ չի լինի:
«Իմ անձնական կարծիքով՝ այո, բնակիչները հանգիստ կլինեն, եթե այդտեղ ռուսական ներկայություն լինի: Նենց չի, որ մենք նախկինում վախից մեռել ենք: Կռիվ էր, կռվում հո փլավ չե՞ն բաժանում: Էս պահին ոչ մի վատ բան չենք տեսնում, խաղաղ է»,- ասաց համայնքապետը:
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ Տավուշում նոր ռազմաբազայի ստեղծումը չի կարող կանխել պատերազմի վտանգը: «Դա շատ մեծ է, իսկ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը կտրուկ նվազել է, դրանից օգտվելու են»,- ասաց նա:
— Ինչո՞ւ է Ռուսաստանին պետք հրատապ կարգով նոր ռազմաբազա բացել այստեղ:
— Կա փաստ, որ Ռուսաստանն Աբխազիայից ու Հարավային Օսիայից զորքեր է հանում եւ ուղարկում կռիվ՝ Ուկրաինա: Այս պայմաններում, եթե ՌԴ-ն Տավուշում նոր ռազմակայան է բացում, նշանակում է՝ ցույց է տալիս, որ ինքը դեռեւս կա տարածաշրջանում, հարցեր է լուծում: Երեւի թե փորձում է հսկիչ դեր խաղալ:
— Ինչո՞ւ Նոյեմբերյանում, ոչ թե, ասենք, Սյունիքում, որտեղ խնդիր ունենք:
— Գյումրու 102-րդ ռազմաբազան Թուրքիայի սահմանին է, իսկ սա Ադրբեջանի Հանրապետության սահմանին է: Ռուսներին, կարելի է ասել, ձեռք չի տալիս պատերազմն այս տարածաշրջանում, նոր ցնցում այստեղ պետք չէ: Ռազմաբազայի տեղակայումն ազդանշան է, որ մենք այստեղ ենք, ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ինչը, սակայն, չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն կատարում է իր դերը մեր հանդեպ, որովհետեւ կան Իշխանասարի եւ Սեւ լճի ուղղությամբ տարածքներ, որտեղ ներխուժել է թշնամին:
— Մարդիկ ավելի ապահովագրված չե՞ն զգա պատերազմի վտանգից:
— Կզգան, ինչ-որ չափով չեղածից լավ է, բայց եթե Հայաստանն ուզում է գոյատեւել, հույսը պետք է նախեւառաջ դնի իր վրա, սա օրենք է: Հասարակությունը հիմա շատ ընկճված է, տեսավ, որ իշխանությունն անզոր է, էն կողմը նախաձեռնող է, էս կողմը ոչինչ չի անում: Թեեւ ռուսների ազդեցությունը, դիրքն ու ուժը էապես նվազել են, Ադրբեջանն ու Թուրքիան ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ:
Բերդի, Նոյեմբերյանի բնակիչներն էլ երկու հույս ունեն՝ Տավուշում ռուսական ներկայության հետ կապված: Նախ՝ անվտանգային: Ադրբեջանի սահմանից 1 կմ այս կողմ գտնվող Այգեպարը մշտապես եղել է թշնամու կրակի տակ, տեղանքը բավականին ցածր է: Ադրբեջանական գյուղեր սահմանից այն կողմում չկան, եւ ադրբեջանցիները հանգիստ կրակում էին մերոնց ուղղությամբ: Հիմա դա հեշտ չի լինի անել: Երկրորդ՝ հնարավոր է, որ ռուսական ռազմաբազան նոր աշխատատեղերով ապահովի բնակիչներին, ու այդ դեպքում գործազրկությունն այս կողմերում կնվազի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արյունալի դեպքից հետո մի քանի օր է՝ Ապարանում եւ հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Բնակիչներն ասում են, որ վենդետայի ուրվականն է շրջում մարզում, երկու զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների լկտի պահվածքը։
Երեկ պաշտոնանկ արվեց Ապարանի ոստիկանապետը, ով փաստացի անգործություն է դրսեւորել՝ չկանխելով մի քանի օր տեւած «ռազբորկաները», որոնք կիրակի օրը ողբերգական ավարտ ունեցան, բայց գլխավոր մեղավորները դեռ անպատիժ են։ Երեկ լուրեր կային, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը եւս մասնակցել է միջադեպին, սակայն դեպքից անմիջապես հետո ջնջել են տվել գազալցակայանի տեսախցիկների պարունակությունը, որպեսզի վերացնեն հետքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ներքին իրավիճակից խիստ անհանգստացած Նիկոլ Փաշինյանը օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջոցով յուրատեսակ «գործարք» է առաջարկել Մոսկվային։ Ի մասնավորի, առաջարկի բնույթն այն է, որ եթե հունիսի 10-ին Երևան ժամանող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտ աջակցություն հայտնի գործող կառավարությանը, ավելին՝ որոշակի «դոզայով» քննադատություն հնչեցնի ընդդիմության հասցեին, ապա Փաշինյանը, «գցելով» ամերիկացիներին, ռուսների առջև կբացի բոլոր կենսալաբորատորիաների «դռները»։
Կառավարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՌԴ-ից երեկվա դրությամբ դեռ վերջնական պատասխան չէր ստացվել, սակայն Միրզոյանին հասկացրել են, որ եթե նույնիսկ գործարքը տեղի ունենա, ապա պետք է լինի հակառակ հերթականությամբ՝ սկզբից՝ լաբորատորիաները, հետո՝ քննադատությունը։ Համարյա հայտնի ֆիլմի նման՝ առավոտյան՝ փողը, երեկոյան՝ աթոռները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին։ Որպես կանոն, ընտրյալների խումբ կա, որոնք երկրից երկիր են շրջում հարկատուներիս հաշվին, իսկ մյուսները զրկված են դրանից։ Վերջին օրերին բամբասանքի կիզակետում են Նարեկ Զեյնալյանն ու Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, որոնք բյուջեի հաշվին 10 օրով մեկնել են Երուսաղեմ, թե ինչ առաքելությամբ՝ անգամ թիմակիցները չգիտեն։
ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշվում է միայն․ «Բարեգործական ծրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 26-ից հունիսի 4-ը Երուսաղեմ (Իսրայել) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին եւ Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանին»:
Նշենք, որ ամենահաճախ գործուղում գնացող պատգամավորների շարքում են Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Էդուարդ Աղաջանյանը, Արման Եղոյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ էլի մի քանիսը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեի երեկոյան Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ, որպեսզի ամփոփի մոսկովյան այցն ու քննարկի Արցախի շուրջ վերջին ժամանակների զարգացումները։ Հիշեցնենք, որ բրյուսելյան հայտնի այցից, խորհրդարանում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարություններից ու այն Ադրբեջանի կազմում թողնելու մասին ակնարկներից հետո Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-ին պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, որի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինի հետ 30 կետից բաղկացած հայտարարություն ստորագրեց։
Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերին ասել է, որ, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում մոսկովյան այցը` այն առումով, որ թեւակոխել են հստակեցումների փուլ, երբ հայկական կողմին խոշոր խաղացողներն արդեն հնարավորություն են տալիս ներկայացնել իր տեսակետը, այլեւս ուլտիմատում չեն դնում, թե «կանեք այսպես, եւ վերջ»։ Պատգամավորները հարցադրումներով փորձել են հասկանալ, թե ինչն է այդպես ոգեւորել Նիկոլ Փաշինյանին, ինչ տեսակետներ է առաջ մղել Մոսկվայում, ընդհանրապես՝ ինչ է փոխել այդ այցը վերջին շրջանի զարգացումներում, որ վարչապետը գոհ է մնացել։
Նիկոլ Փաշինյանը պատմել է Պուտինի հետ առանձնազրույցի ոչ հրապարակային դրվագներ եւ ասել, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի, չի ցանկանում, որ Ադրբեջանն ու Հայաստանը հապճեպ ստորագրեն խաղաղության պայմանագիրը, եւ որ պաշտոնական Երեւանը պետք է հայտարարի, որ Արցախի հարցը պետք է լուծեն արցախցիները, իրենք չեն կարող հաշվի չնստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պայմանագրին այլեւս այլընտրանք չմնա, եւ կողմերը ստորագրեն այն` ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ապա պաշտոնական Երեւանը պետք է նախ հասնի նրան, որ պայմանագրում մի տողով գոնե ամրագրվի, թե Հայաստանը սատար է կանգնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ շարունակելու է բյուջետային դրամական աջակցություն ցուցաբերել Արցախին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետագա բանակցություններին։ ՌԴ-ն խոստացել է այդ պարագայում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։
Ռուսաստանի համար անընդունելի են եղել բրյուսելյան պայմանավորվածությունները, մասնավորապես` Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման պահանջը, որն ինքնին նշանակում է Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին։ Այդ պարագայում Ռուսաստանի գործոնն այլեւս կզրոյանա նախ՝ Արցախում, ապա նաեւ՝ Հայաստանում, ինչն Արեւմուտքի երազանքն է։ Պաշտոնական Մոսկվան ամեն գնով ցանկանում է պահպանել այսօրվա ստատուս քվոն՝ հասկանալով, որ ցանկացած փոփոխություն իր օգտին չի լինելու՝ հաշվի առնելով իր թուլացած դիրքերը, որից փորձում են օգտվել բոլորը՝ թե՛ Արեւմուտքը, թե՛ Ադրբեջանը։
Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է նաեւ, թե ինքը ՌԴ նախագահի հետ առանձնազրույցում ասել է, որ ստատուս քվոյի պահպանումն այնքան էլ մեր օգտին չէ, բարձրացրել է ռուս խաղաղապահների հարցը, վկայակոչել է Փառուխի դեպքը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար անընդունելի է նման գործելաոճը, երբ ժամանակ առ ժամանակ մեր տարածքից մաս ենք կորցնում, եւ դրանում ՀՀ քաղաքացիներն իրեն են մեղադրում: Ասել է, որ Պուտինն իրեն խոստացել է կարգավորել խնդիրը, ասել է, որ Ադրբեջանն օգտվում է իրենց թուլությունից, սակայն այս վիճակը երկար չի տեւելու։
Ինչ վերաբերում է 30 կետանոց հայտարարությանը, ապա իշխող թիմում դրան առանձնապես մեծ կարեւորություն չեն տալիս, դա համարում են դեկլարատիվ փաստաթուղթ՝ միաժամանակ ընդունելով, որ այս փուլում, երբ աշխարհը Ռուսաստանին հռչակել է ագրեսոր եւ մեկուսացրել քաղաքակիրթ աշխարհից, նման հայտարարության ստորագրման քաղաքական ենթատեքստն ինքնին ուշագրավ է, բայցեւ արդարացնում են Փաշինյանին, որ եթե սեղանին Արցախի հարցն է դրված, եւ մեզ երաշխիքներ են տալիս, ապա պետք է գնալ նաեւ նման զիջումների։ Հատկապես որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, չափազանց բարդ իրավիճակում է Հայաստանը հայտնվել եւ պետք է կարողանա ճկուն քաղաքականություն վարել՝ չմերժելով ո՛չ Արեւմուտքին, ո՛չ Ռուսաստանին։ Ցավոք սրտի, ոչ ոք չի հետաքրքրվել, թե արտաքին քաղաքական հարցերում այս տարիներին բազմաթիվ սխալներ թույլ տված Փաշինյանն ու նրա իշխանությունն ինչպես են այս նուրբ խաղն ու ճկուն դիվանագիտությունը բանեցնելու:
Մեր հարցին՝ եթե ՌԴ-ում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ հնարավորինս երկար պետք է պահեն ստատուս քվոն, մինչդեռ Բրյուսելից վերադառնալուց հետո հայտարարում էր, թե կողմ է Ադրբեջանի ներկայացրած 5 կետանոց խաղաղության փաստաթղթին, խոսում էր Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման եւ հապճեպ պայմանագիր ստորագրելու մասին, ինչպե՞ս է այս իրավիճակում գործելու ՀՀ իշխանությունը, ՔՊ-ական մեր աղբյուրն ասաց, որ առաջիկայում իշխանության վարած կուրսը կլինի հետեւյալ բովանդակությամբ․ «Այո, կողմ ենք խաղաղության պայմանագրին` դրանով չենք նեղացնի Արեւմուտքին, սակայն կավելացնենք, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշեն արցախցիները, իսկ Հայաստանը պարտավոր է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում Ադրբեջանն ինքը կտապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը պարտադրում են Արեւմուտքից»։
ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են՝ ինքն անձամբ ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատասխանը եղել է դրական։
Մեր աղբյուրը վստահեցրեց, որ ներքաղաքական հարցերին չեն անդրադարձել։ «Հանդիպումը շատ կարճ տեւեց՝ մոտ մեկ ժամ, վարչապետը, իմանալով, որ իրեն սպասարկող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է, ընդհատեց հանդիպումն ու հեռացավ»,- ասաց մեր աղբյուրը եւ շարունակեց. «Ուզո՞ւմ եք իմանալ, թե ընդդիմությունն ինչու է փողոց դուրս եկել` Մոսկվան չի վստահում Փաշինյանի խոստումներին, չի բացառվում, որ վաղը Արեւմուտքից ավելի ծանրակշիռ արգումենտներ կորզի եւ հարցը լուծի հենց նրանց քավորությամբ, դրա համար իր համար վստահելի գործընկեր է փնտրում ու փողոց է հանել ընդդիմությանը, բայց չի կարող հաջողել, որովհետեւ ժողովուրդը մեզ հետ է»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.