04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Երեկ Վրաստանի իշխանությունները արգելել են Սերգեյ Բեզրուկովի թատրոնի ներկայացումը Թբիլիսիում՝ այն պատճառով, որ տվյալ դերասանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի և մասնավորապես Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը։
Վրաստանի մշակույթի պալատը [դա ոլորտը կարգավորող պետական մարմին է] հայտարարել է, որ այդպիսով պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Անդրադառնանք մեր հարևան երկրի իշխանությունների կեցվածքին: Երկար չքննարկենք՝ արդյոք Ղրիմի սպասվելիք հանրաքվեն ազգային ինքնորոշման իրավունք իրագործո՞ւմ է, թե՞ Ռուսաստանի կողմից այդ թերակղզու անեքսիա։ Հավանաբար, երկուսն էլ կա, բայց թող ներեն ինձ Ղարաբաղի հետ զուգահեռներ տեսնողները, ավելի շուտ նման է երկրորդի։
Սակայն դա տվյալ համատեքստում ամենաէականը չէ։ Ավելի կարևոր է պահպանել այն կամուրջները, որոնք ստեղծվել էին մեր ժողովուրդների մեջ ռուսական և խորհրդային կայսրությունների ժամանակ։ Իսկ այդ կապերը, մասնավորապես, ռուսների և վրացիների միջև նախևառաջ մշակութային են։ Դրա ապացույցները բազմաթիվ են։ Այս պահին հիշեցի, որ ռուս հանճարեղ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ամենահայտնի գործերից մեկը՝ «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանքը առաջին անգամ կատարվել է Թբիլիսիում, որտեղ, ի դեպ, կոմպոզիտորի կրտսեր եղբայրը՝ Անատոլին, պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում։
Դարեր շարունակ ժողովուրդներն ապրել են ոչ միայն կողք կողքի, այլև, կարելի է ասել՝ «իրար մեջ»՝ անկախ ռեժիմներից և քաղաքական հանգամանքներից։ Հիմա պարզապես վերցնել և դեն շպրտել դա, ինձ թվում է՝ խելամիտ չէ։ Այո, երբեմն, գուցե՝ շատ հաճախ, արվեստագետները, ինչ-ինչ հաշվարկներ անելով, տուրք են տալիս քաղաքական կոնյունկտուրային։ Բայց նրանց պետք է շարունակել ընկալել որպես մեծ ժողովրդի, մեծ մշակույթի դեսպաններ։ Դա միայն հարստացնում է բոլորիս։ Հակառակ մոտեցումն աղքատացնում է:
Առավոտ
Թերթի տեղեկություններով, եթե նախկինում Մոսկվա մեկնող Ռոբերտ Քոչարյանը սիրում էր հանգրվանել ոչ անհայտ, ալամ աշխարհի հայերի «նախագահ», Պուտինի վստահված անձ Արա Աբրահամյանի մոտ և օգտվել Արա Աբրահամյանի դեպի Կրեմլ տանող «հեռախոսակապերից», ապա հիմա իջևանում է «Արարատ-հայաթ» հայտնի հյուրանոցում, և նրա ու հայտնի գործարարի միջև չկա «աղջիկ վախտվա ջերմությունը»:
Ռոբերտ Քոչարյանը հիմա շատ ավելի ջերմ է Կարապետյանների հետ՝ Սամվել և Կարեն: Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա վերջինս Նիգերիայում նոր ալյումինի հանքեր է գնել, կարողացել է հետ վերադարձնել Լիբիայում ներդրած, կորսված մոտ չորս միլիարդ դոլարը, ինչն էլ աստիճանաբար տեղափոխում է Նիգերիա: Որոշ գնահատականներով` նրա բիզնեսներում բաժեմաս ունի նաև Վ. Պուտինը:
Հրապարակ
1975 թվականի հուլիսի 17-ին տիեզերքում միացել էին խորհրդային «Սոյուզ–19» և ամերիկյան «Ապոլլո» տիեզերանավերը, որոնք դրանից երկու օր առաջ թռել էին համապատասխանաբար Բայկոնուրից և Քանավերալ թերակղզուց։
Դա տեխնիկապես բարդ խնդիր էր, որին կողմերը պատրաստվել էին մոտ երեք տարի։ Դա նաև երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի դրսևորում էր՝ հակադիր ճամբարների միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ արված մի քայլ։
Տիեզերքում այդ ձեռքսեղմմանը հավասարազոր իրադարձություն են համարվում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջև հանդիպումները։
Համենայնդեպս, այդպես են նման հանդիպումները ներկայացնում թե իշխանական ուժերը (տագնապով, մաղձով), թե «ոչ իշխանականները» (ձև անելով, որ այդ հանդիպումները «վերջ կտան Սերժ Սարգսյանի ռեժիմին»)։
Թե որքանով են այդ պահանջները կյանքի կոչվելու՝ որոշվում է ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ հասարակական ճնշմամբ։ Արդյոք անձերի փոփոխությունը կբերի՞ ռեժիմի փոփոխության։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև «ռեժիմը», ինչպես արդարացիորեն նշել է մեր քաղաքագետներից մեկը, ոչ ոստիկանական մահակների մեջ է, ոչ էլ արտասահմանյան օժանդակության մեջ, այլ մեր բնակիչների ուղեղներում է և պայմանավորված է պատմական հանգամանքներով։ Եթե փոխվի մեր մտածելակերպը, ապա մնացածը տեխնիկայի հարց է։ Բայց եթե իշխանությունն իսկապես անհանգստացած է պատգամավորների շփումներով, ապա միակ ելքը Ազգային ժողովը փակելն է։ Այդ պարագայում «ոչ իշխանական ուժերը» իրար հետ են զրուցելու սքայփով:
Առավոտ
2010 թվականին ԼՂՀ Մարտունու զորամասում սպանված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է: Սպանված զինծառայողի հայրը` Սարգիս Սարգսյանը, երեկ թերթի հետ զրույցում պատմեց, որ ընտանիքում ոչ մեկ չի աշխատում. թե՛ ինքը և թե՛ կինը առողջական խնդիրներ ունեն, իսկ դուստրը սովորում է համալսարանում:
«Ամենօրյա ցավը գնալով բազմապատկվում է այս անխելքների ստեղծված իրավիճակով: Ուր գնում ես մի խնդրանքով դիմելու, ոչ մի արձագանք չկա, կարծես թե տենց էլ պիտի լինի: Գնում ես ՀՀ պաշտպանության նախարարության ընդունելության բաժին, բայց պարզվում ա, շանը ավելի լավ են վերաբերվում քան մարդկանց, այ տենց վիճակ ա, պետք է չզարմանալ: Պատճառ չկա ուղղակի, այդ մարդիկ իմունիտետ են ձեռք բերում ոչ մի բան չանելու»,-զայրացած նշեց Սարգիս Սարգսյանը:
Սպանված զինծառայողի հայրը նշեց, որ հարկադրված դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քանի որ դուստրը ընդունվել է համալսարան, սակայն վճարովի համակարգով, ուստի կան գումարային խնդիրներ: «Փաստորեն, մենք օգնությամբ դիմեցինք իրենց, իսկ իրենք, ի պատասխան, մեզ խոստացան 50 հազար դրամի օգնություն: Մենք երբեք ոչ մեկին դիմած չկանք, բայց քանի որ դստերս ուսման վարձը վճարելու խնդիր կար, դիմեցինք. ինչ իմանայինք, որ իրենք այդչափ գումար կարող էին առաջարկել: Այդ 50 հազար դրամը իրենց լինի, չենք ուզում: Աղջիկս գերազանցիկ է սովորում, և համալսարանի ղեկավարությունը ուսման վարձի մի մասը վճարել է, կրկին կար գումարային խնդիր, բայց եթե իրենք 50 հազար պետք է տրամադրեն, ապա դա մեզ պետք չէ, ավելի լավ ա գնանք թուրքերին, ադրբեջանցիներին խնդրենք իրենք երևի կաջակցեն, կլուծենք այդ խնդիրը:
Ուրիշ էլ ինչ անենք: Այսօր (երեկ) կինս զանգահարեց և հրաժարվեց այդ գումարից, ասաց, թող իրանց նվեր լինի, մեզ պետք չէ»,- մեր զրույցում պատմեց Սարգիս Սարգսյանը: Հարցին, թե բաց նամակով բացի ՀՀ պաշտպանության նախարարից, նա դիմե՞լ է Սերժ Սարգսյանին, սպանված զինծառայողի հայրը արձագանքեց. «Չէ: Ինչի դուք չգիտե՞ք, որ մենք նախագահ չունենք, որ ասեմ կա նախագահ` կհավատա՞ք: Սուտ ա, չկա տենց մարդ, մենք նախագահ չուենենք: Իրենք ոչ մի զոհված զինծառայողի ընտանիքի չեն օգնում, մտածում են, բա որ էս մեկին օգնենք, մյուսին էլ պիտի օգնենք ու տենց որոշում են ոչ մեկին ձեռք չմեկնել: Այնքան ճնշված ենք, մենք բոլորս: Հասկանում եք, հարցը դա չէ, ոնց ուզում ա լինի, մի կերպ մի բան կանենք, հարցը վերաբերմունքն է: Մենք էլ 60 տարեկան մարդիկ ենք ախր, ով մեզ աշխատանք կտա, որ աշխատենք, բնականաբար` ոչ ոք: Այս խնդիրները լուծելու համար ես կրկին կնշեմ, որ մի ելք ա միայն մնացել` դիմել Ադրբեջանի կառավարությանը, իրենք հայ չեն, կհասկանան, կօգնեն»,- ասաց Սարգիս Սարգսյանը հայրը:
Վերջինս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղղված բաց նամակում նշել է հետևյալը. «Մեզ համար ժամանակը կանգ առավ 2010 թվականի հուլիսի 28-ի եղերական օրը, երբ զոհվեցին հայրենիքի վեց զինվորները: Այդ օրվանից մենք երբևիցե չենք դիմել Ձեզ որևէ խնդրով: Այս տարի, ցավոք սրտի, հարկադրված դիմեցինք ձեզ: Դուստրս ընդունվեց համալսարան, սակայն, ցավոք, անցավ վճարովի համակարգ: Մեր օգնության դիմումին խոստացաք հիսուն հազար դրամ օգնություն: Ես չեմ համարում, որ դուք ճիշտ եք: Որդիս ծառայում էր ԼՂ զորամասերից մեկում և երազում էր այն օրվա մասին, թե երբ պետք է վերադառնա ու օգնի ծնողներին, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ես վստահ եմ, որ եթե որդիս` Անդրանիկը ողջ լիներ, այդ գումարի կարիքը չէինք ունենա: Ինչևէ, մենք` կնոջս հետ, որոշեցինք այդ գումարը չընդունել և այն փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարության աջակցության հիմնադրամին»:
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ 2010թ.-ի հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասերից մեկի մարտական դիրքերում 6 դիակ հայտնաբերեցին՝ ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի, սերժանտ Գարեգին Հովսեփյանի, շարքայիններ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի և Արտեմ Մանասյանի, բոլորը հրազենային վնասվածքներով: Ըստ նախաքննության վարկածի, դիրքում քնած զինծառայող Այվազյանը արթնանալով տեսել է, թե ինչպես է լեյտենանտ Թադևոսյանը ծեծում իր ընկերոջը՝ Անդրանիկին` հերթապահության ժամանակ քնելու համար, ապա կրակ է բացել, սպանել է բոլորին, վերջում էլ ինքնասպան եղել: Մեր զրույցում Անդրանիկի հայրը նշեց. «Վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մոտ էինք, նա ասաց, որ մի քանի հոգու այդ դեպից հետո աշխատանքից հեռացրել են: Եթե դա համարվում է ադեկվատ` վեց զինվորի մահվան համար, ապա ես էլ ինչ ասեմ»:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը ոչ թե այսօր-վաղն է մեկնելու Մոսկվա` մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ է, այլ արդեն մեկ շաբաթ է, այնտեղ է և փորձում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ` մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, մասնավորապես հասկանալու համար՝ դեռ իրենից ակնկալո՞ւմ են, որ «զանգվածներ» հանի փողոց, թե՞ ոչ:
Ըստ որոշ տեղեկությունների, Պուտին-Քոչարյան հանդիպման կայանալու փաստից և արդյունքից է նաև կախված` կհանդիպե՞ն միմյանց Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ:
Հրապարակ
Կիրակի օրը Հայաստանի 40 համայնքներում տեղի ունեցած գյուղապետական ընտրությունները կրկնել են նախորդ ՏԻՄ ընտրությունների տխուր ռեկորդները:
Միայն 2 համայնքում է, որ գործող ՀՀԿ-ական գյուղապետերը պարտվել են։
Ընտրություններն այնքան անմրցակցային էին, որ գյուղերից մեկում այն անցել է տնավարի մթնոլորտում։ Ըստ ընտրությունները դիտարկող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, Արարատի մարզի Հայանիստ համայնքի ավագանու անդամներից մեկը ընտրատեղամասում միրգ և սուրճ է հյուրասիրել։ Ընտրություններին մասնակցությունը եղել է շատ ցածր, միջինը 40-45 տոկոս:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանը «օպերատիվ» աշխատանքով է զբաղված։ Թերթի աղբյուների փոխանցմամր՝ Տիգրան Սարգսյանը յուրաքանչյուր օրվա վերջում հավաքում է նախարարներին և նրանց հետ քննարկում անցնող օրը և դրա ընթացքում կատարվող իրադարձությունները։
Քննարկումները ավելի տանելի դարձնելու համար վարչապետը նախարարների հետ վիսկի է խմում։ Թե ինչ արդյունավետություն կարող է ունենալ վարչապետ-նախարարներ հավաքը՝ դեռևս պարզ չէ։
Թերթը նշում է, որ երկրի տնտեսության մեջ դեռևս որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվում:
Չորրորդ ինքնիշխանություն
Չգիտեմ՝ ինչպես արտասահմանում, բայց Հայաստանում ոչ մի խորհրդարանական հանձնաժողով ոչ մի խնդիր չի լուծել։ Հիշեք՝ ինչին են նպաստել «ԱրմեՏելի», մազութի, «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովները։ Պատգամավորները և նրանց ընտրողները ինչ-որ ձևով մոտեցե՞լ էին ճշմարտությանը, թե՞ դա պարզապես իրար մեղադրելու որոշակի առիթ էր։
Մարտի 1-ի հանձնաժողով նույնպես մի անգամ ստեղծվել էր։ Այնտեղ, որքան հիշում եմ. ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ կատակով գործուղել էր ՀՀՇ-ի, այն ժամանակ դեռևս ոչ ամբողջապես ՀՀԿ-ի Գևորիկին։ Եվ այդ հեգնական վերաբերմունքը միանգամայն արդարացված էր, որովհետև այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը հավասար էր զրոյի։
Այլ բան է` նույն խնդրով գործող փաստահավաք խումբը, որում Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը իրենց տրված իրավասությունների սահմաններում բարեխիղճ են աշխատել։ Սակայն հետագայում պարոն Քոչարյանը, ինչպես հայտնի է, դուրս եկավ «ՀԱԿ-ի գծից», և, հավանաբար, հենց այդ պատճառով այդ խմբի բավականին ուշագրավ զեկույցները չեն վկայակոչվում։
Այդքանով հանդերձ՝ զարմանալի է ՀՀԿ-ի, մեղմ ասած, հետևողական կեցվածքը։ Արդեն առնվազն երրորդ անգամ է այդ խմբակցությունը սկզբում ասում է, որ կողմ է նման հանձնաժողովի ստեղծմանը, հետո վերջին պահին փոշմանում է՝ վախենալով «քաղաքական շահարկումներից»։ Գուցե իսկապես մտավախություն կա, որ նման հանձնաժողովը ինչ-որ սենսացիոն բացահայտումներ կանի։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է սկզբում համաձայնում:
Առավոտ
Թերթի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ֆինանսական ստուգումներ են սկսվել: ՓԲԸ-ի աշխատողները խոսում են այն մասին, որ «Ցանցերի» սեփականատերը՝ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ» ընկերությունը, նպատակ ունի պարզել դրանց իրական վիճակը, ֆինանսական հոսքերի չափերը: Ինչպես հաղորդում է «Ցանցերին» մոտ կանգնած մեր աղբյուրը, ՀԷՑ-ում սպասվում էր նաև, որ գույքագրում պետք է անցկացվի, ինչը, սակայն, դեռ չի արվել:
Այսպիսով, չնայած «Ցանցերի» ղեկավարությունը ժխտում է դրանց մոտալուտ սնանկացման մասին վերջերս ակտիվորեն շրջանառվող լուրերը, դրանք այնքան էլ անհիմն չեն: Սա հաստատում է նաև այն, որ մոդեռնիզացման պատրվակով «Ցանցերի» տարբեր ստորաբաժանումներում աշխատողներին ստիպում են դիմումներ գրել:
Հրապարակ
Եթե Վազգենյան երկրապահից հարցնեիք, ապա ես կերգեի, լեգենդներ կպատմեի, ասքեր կձոնեի և հաղթական պար կբռնեի, բայց երկրապահի այս նորընտիր վարչության հետ կապված ես բացարձակ ոչ մի առնչություն չունեմ, չնայած անձնական հարաբերություններ յուրաքանչյուրի հետ կա»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանն այսպես պատասխանեց, երբ խնդրեցինք ԵԿՄ 10-րդ համագումարից ստացած իր տպավորություններով կիսվել։
Սուրեն Աբրահամյանի խոսքերով՝ «Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ նորընտիր վարչության կազմն իր ունեցած հնարավորություններով և ֆինանսական կարողություններով միայն զիջում է պետեկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների ցուցակին։ Թե դա ինչքանով կբարձրացնի սահմանամերձ գյուղերի պաշտպանողականությունը կամ ինչքանով կբարելավի շարքային երկրապահի սոցիալական վիճակը, դժվարանում եմ ասել։ Կապրենք՝ կտեսնենք:
Առավոտ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.