29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ժամանակ»–ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։
— Թուրքիայի նախագահ էրդողանն անդրադարձել է Հայաստանին՝ հայտարարելով՝ հայկական Սփյուռքի ճնշման տակ Երևանը համառորեն փակ է պահում Թուրքիայի հետ բարեկամության դռները, որի հետևանքով դուրս է մնացել էներգետիկ, առևտրային ու տրանսպորտային նախագծերից և շարունակելու է դուրս մնալ։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մինչև 2018-ի ապրիլ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված որևէ փոփոխություն չի լինի, և Հայաստանը հետ կկանչի այն։
— Ապշեցուցիչ է, որ Հայաստանը դեռ հետ չի կանչել իր ստորագրությունները։ Այդ արձանագրությունները հայկական կողմի ստորագրած ամենավատ և վտանգավոր փաստաթուղթն են 1920թ.-ից ի վեր։ Երբևէ Երևանն ավելի վտանգավոր բան չի ստորագրել։ Իսկ թե ինչ է նշանակում Թուրքիայի նախագահի հայտարարությունը, մեկնաբանությունների կարիք չունի։ Ամեն բան այդ հարթությունում պարզ է։ Իրականում, ցավոք սրտի, հենց թուրքական կողմի պատճառով է, որ Երևանը ստիպված կանգնած է փակ դռների առջև։ Այդ դռները ոչ թե Հայաստանի դեմ Թուրքիան պետք է փակեր, այլ հենց ինքը՝ Հայաստանը պետք է բետոնապատեր այդ մուտքը, որպեսզի խոսք անգամ չլիներ սահմաններ բացելու մասին։ Այն օրը, երբ Թուրքիան կհասկանա իր շահերի առումով իր գործած սխալը, այն է՝ Հայաստանի հետ սահմանը փակ պահելը և կբացի այն ու արտաքուստ նորմալ հարաբերություններ կսկսի Երևանի հետ, Հայկական հարցը վերջնականապես կլուծվի։ Հայաստանին տնտեսապես և քաղաքականապես կլանելն այլևս ընդամենը մի քանի տարվա հարց կդառնա։ Թուրքերը դա չեն անում, և ինչպես տարածքների առումով ադրբեջանցիներն են օգնում հայերին չհանձնել բուն հայկական հողերը, այնպես էլ՝ Անկարան Երևանին դիմադրության պայմաններ է ստեղծում։ Ինչպես արդեն ասել եմ մի քանի անգամ՝ Հայաստանի ոչնչացումը տենչողներն են այս պահին Հայաստանի ոչնչացմանն ակամա խոչընդոտում։
— Տեսակետ կա, որ այս հայտարարությունը մեսիջ է Սերժ Սարգսյանին, որ եթե հայկական լոբբիստական կազմակերպությունները միջազգային հարթակներում «չշրջափակեն» Թուրքիային, ապա Անկարան պատրաստ է մտածել Հայաստանի ապաշրջափակման մասին։ Համամի՞տ եք արդյոք։
— Նման մեսիջ չկա։ Մոռացեք հայկական «լոբբիստական» կազմակերպությունների մասին։ Դա միֆ է, որին անգամ թուրքերը չեն հավատում։ Որո՞նք են այդ լոբբիստական կազմակերպությունները։ Այն խղճուկ մի քանի կառույցները, որոնցից բեկորնե՞ր են մնացել։ Այդ «հզոր» հայկական «լոբբի՞ն» է, որ հազիվ մեկ տասնյակ միլիոնն անց գումար է հավաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեկամյա ողորմաղերսի արդյունքում։ Հրեաներն այդպիսի գումար մեկ օրում՝ մեկ սինագոգի համար են հավաքում։ ԱՄՆ-ում այդպիսի գումար ընդամենը մի քանի տասնյակ քրաուդսորսինգի արշավ կարող է հավաքել՝ սոցցանցերում հայտնված այս կամ այն բարությամբ աչքի ընկած անտունի կամ վետերանի օգնելու համար։ Չկա լոբբի, ժամանակն է դադարել անհեթեթ հեքիաթներին հավատալ։ Վերջիվերջո, դրա արդյունքում մենք միայն ինքներս մեզ ենք հիմարացնում։ Լոբբին Թուրքիայինն է, Ադրբեջանինը։ Այդ երկուսը հզոր, լուրջ և որակյալ լոբբիներ ունեն և ավելի են դրանք ուժեղացնում։ Հայկական Սփյուռքը՝ որպես համակարգ, գավառական մի ցանցի է վերածվել, որ ողբերգություն է, անշուշտ, բայց փաստ։ Իրականում դա ուղղակի և պարզ մեղադրանք է Հայաստանին։ Պետք է հասկանալ, որ Անկարան Երևանի հետ որևէ երկխոսություն վարելու որևէ մոտիվ կամ ցանկություն չունի և չի կարող ունենալ։ Անկարան կխոսի Երևանի հետ և «ուղերձներ» կհղի, երբ դրանք միտված լինեն Երևանին ծնկի բերելու։ Սևացածը քաղաքականությունը գերվերլուծելու սին փորձեր են։ Այս պատմության մեջ ամեն բան շատ ավելի պարզ է, քան շատ «մասնագետներ» ցանկանում են տեսնել։
Ամբողջական՝ թերթի օրվա համարում։
«ՉԻ» նախորդ համարում տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ նախկինվարչապետ Հովիկ Աբրահամյանը կազինոյում խաղալու սովորույթ ունի եւ 20 մլն դոլար է տանուլ տվել արտերկրի կազինոներից մեկում:Անդրադարձել էինք նաեւ այն հանգամանքին, որ նախկին վարչապետի խաղալու մոլուցքը տարիների փորձ ունի:
Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի արկածախնդրությունը այսքանով չի ավարտվում: «ՉԻ» տեղեկություններով՝ նա տարիներ շարունակ տարբեր կազինոներում հսկայական գումարներ է տանուլ տվել, իսկ վարչապետի պաշտոնում եղած ժամանակ հայաստանյան գործարարներից խոշոր գումարներ է վերցրել պարտքերը մարելու համար:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո պարտատեր գործարարները սկսել են պահանջել իրենց տված գումարները, ինչը չէին անում, երբ նա դեռ վարչապետ էր»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Եվրամիության ֆինանսների նախարարները հրապարակել են 17 երկրների «սեւ ցանկը», որոնք հարկերից խուսափողների թաքստոցներ են համարվում: Այդ ցանկի երկրների մեծ մասում են գտնվում օֆշորային գոտիները: Սա աննախադեպ քայլ է համարվում աշխարհով մեկ հարկերից խուսափողների դեմ պայքարելու համար: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանացմամբ՝ Բրյուսելում կազմվել է նաեւ երկրների երկրորդ, այսպես կոչված, «մոխրագույն» ցանկ, որտեղ 47 երկրների թվում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Սրանք այն երկրներն են, որոնք խոստացել են օրենսդրորեն պայքարել օֆշորային գործելաոճի դեմ, ապահովել հարկային ու ֆինանսական հաշվետվությունների թափանցիկություն:
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով եվրաինտեգրման նոր հանգրվանի հասած Հայաստանը պարտավոր է լուրջ հետեւություններ անել նման ցուցակներից, դրանցից բխող պարտավորություններից, որովհետեւ ԵՄ-ում նաեւ այդ չափանիշն են առանցքային համարում տարբեր հիմնադրամների ռեսուրսներն այս կամ այն երկրի առջեւ բացելու պարագայում:
Կան հանգամանքներ, որոնք Հայաստանի իշխանություններին պետք է ստիպեն ավելի աչալուրջ մոտեցում ցուցաբերել այս հարցում, որովհետեւ եվրոպական միջավայրում ընդունված է խստորեն հետեւել սահմանված չափանիշներին` դրանց համապատասխանության հիմքով գնահատելով ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակ ունեցող երկրների արդիականացման պոտենցիալը, բարեփոխումների ռեսուրսը:
Բնավ չպետք է մոռանալ, որ Հայաստանն ամենեւին էլ լավ պատմություն չունի օֆշորային սկանդալների առումով` հատկապես, որ դրանց էպոտաժային հերոսները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլ հակառակը` խրախուսվել են, արժանացել են դրական վերաբերմունքի Սերժ Սարգսյանի մակարդակով:
«Պանամական փաստաթղթեր» անունը կրող օֆշորային դոսյեներում 26 հայաստանցու անուն էր ներառված, հայտնի դեմքերից՝ Միհրան Պողոսյանը եւ Վարդան Տողանյանը: Փաստաթղթերի հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից, փաստի առթիվ նույնիսկ քրեական գործ հարուցվեց: Թվում էր` «Քեթրին» մականունով հայտնի գեներալի իշխանական վայելքների վերջակետը դրված է, սակայն նա 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ՀՀԿ-ի կողմից:
Ասում են` Միհրան Պողոսյանի հարցով որոշում անմիջականորեն կայացրել է Սերժ Սարգսյանն, ինչի շնորհիվ «բանանի արքան» ոչ միայն պատգամավորական մանդատ ձեռք բերեց, այլ նաեւ` ազատվեց քրեական հետապնդումից: Հայ-ռուսական այսօրվա հարաբերություններում չափազանց մեծ է կոռուպցիոն բաղադրիչը ու թերեւս Սերժ Սարգսյանը համարել է, որ «Պանամական փաստաթղթերի» մյուս «հերոսը»` Վարդան Տողանյանն` իր օֆշորային «բեռով», կարող է նշանակվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Մնում է ենթադրել, որ «Պանամական փաստաթղթերը» Հայաստանի մասով ունեն չբացահայտված անուններ, որոնք նույնանում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սակայն հայ-ռուսական հարաբերությունների մեկ այլ ասպեկտ շատ ավելի մեծ մարտահրավեր է Բրյուսելում հրապարակված ցուցակների համատեքստում:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ դեպքերում «լվացքատուն» է` ռուսական կեղտոտ փողերի «սպիտակեցման» համար: Հայաստանի իշխանություններն այս հարցերում պետք է լուրջ հետեւություններ անեն, եթե ուզում են ոչ միայն հրաժեշտ տալ «մոխրագույն» ցուցակին, այլ չեզոքացնեն «սեւ» ցուցակում հայտնվելու ռիսկերը:
Եվրաինտեգրումն առաջին հերթին ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձերբազատվեն կոռուպցիոն մտածողությունից, ինչը նրանց ամուր կապում է Պուտինի ռեժիմի «մենթալիտետային» արժեհամակարգի հետ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար վճարվող 18 հազար դրամ նպաստը որեւէ կերպ կապված չէ ծնողներին առաջարկվող աջակցության ծրագրի հետ:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով տարածված թյուր կարծիքին, պարզաբանեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը:
Խոսքն այն ծրագրի մասին է, որը նախատեսվում է իրագործել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո եւ որը ենթադրում է ծնողին ֆինանսական աջակցություն տրամադրել այն դեպքում, եթե նա ցանկանում է աշխատանքի վերադառնալ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը եւ անհրաժեշտություն ունի դայակ վարձելու կամ երեխային վճարովի մանապարտեզ ուղարկելու: Ֆինանսական աջակցությունը կլինի մինչեւ 55 հազար դրամի չափով:
«18 հազարական դրամները, որ նախատեսված է երեխայի խնամքի համար, վճարվում է ցանկացած պարագայում եւ այնքան ժամանակ, քանի դեռ մայրը կամ ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ծրագիրն այդ 18 հազարական դրամների հետ բացարձակ կապ չունի»,- ասաց Ռուզաննա Պեպանյանը:
Այդ գումարը դադարեցվում է վճարել ծնողին, եթե նա երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի է վերադառնում սահմանված ժամկետում կամ դրանից առաջ եւ շարունակում եկամուտ ունենալ՝ անկախ այն բանից՝ կստանա՞ դայակին վճարվող գումարի փոխհատուցում, թե չէ:
Ռուզաննա Պեպանյանի տեղեկացմամբ, աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն կարող են ստանալ ոչ բոլոր ծնողները: Դրա համար, ըստ նրա, հաշվի է առնվելու անձի սոցիալական կարգավիճակը: Մանրամասն չափանիշներն ու ծրագրի իրագործման մեխանիզմները կսահմանվեն օրենքի փոփոխությունների ընդունումից հետո՝ կառավարության համապատասխան որոշմամբ:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունվելուց հետո հերթը կհասնի օրենքի կիրարկումն ապահովող կառավարության որոշումների ընդունմանն ու նախարարի հրամաններին:
Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ կարծիքներ էին հնչում, որ այս օրենքը հեռահար նպատակ ունի դայակներին բերել հարկային դաշտ: Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության բաժնի պետը չբացառեց այդ հավանականությունը:
«Դա մեր նախարարության խնդիրը չէ: Մեր նախարարությունը նման գործառույթ չունի եւ նաեւ չի էլ նախատեսում այդպիսի միջոցառումների իրականացում: Ուղղակի ցանկացած պետական աջակցություն, որը տրամադրվում է, պիտի ունենա իրավական հիմք: Բայց պայմանագրային հիմունքներով երեխայի խնամքի կազմակերպումը երկուստեք շահեկան է՝ ե՛ւ ծնողի, ե՛ւ դայակի համար, որովհետեւ այդպիսով արդեն սահմանվում են ե՛ւ իրավունքները, ե՛ւ պարտականությունները: Նույն դայակը, որը առանց որեւէ պայմանագրի երեխայի խնամքը կազմակերպում է, բայց ստաժ չի հաշվարկվում եւ միայն աշխատավարձ է ստանում, հետագայում կարող է այդպես չլինել»,- պատասխանեց Ռուզաննա Պեպանյանը:
Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցում անցնելուց հետո ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այդ տարվա բյուջեով նախատեսված է, որ ծնողներին տրամադրվող աջակցության ծրագրից կարող է օգտվել 200 անձ:
«Նախնական փուլում նախատեսված է, որ ծրագիրը կիրականացվի շուրջ 200 անձի համար: Այսինքն՝ շուրջ 200 անձ հնարավորություն կունենա այդ ծրագրում ընդգրկվելու: Իսկ արդեն ծրագրի գնահատման արդյունքում առավել հստակ կորոշվի, թե հետագայում քանի հոգու համար եւ ինչ շրջանակներում այն կիրականացվի»,- ասաց բաժնի պետը:
Ինչ վերաբերում է «դայակների» ծրագրի հետ միաժամանակ մշակված մեկ այլ ծրագրի, այն, ինչպես ասաց նախարարության պաշտոնյան, չի իրագործվելու»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Սա ոչ թե հատուկ կազմակերպված հանդիպում է, այլ տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարական կոմիտեի նիստի շրջանակներում։ Այսինքն՝ քանի որ ե՛ւ Նալբանդյանը, ե՛ւ Մամեդյարովը այնտեղ են լինելու, համանախագահները որոշել են հանդիպում կազմակերպել։
Փորձագետները միակարծիք են, որ այս հանդիպումից որեւէ բան սպասելն իմաստ չունի, որովհետեւ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում որեւէ նոր բան չկա։ Բոլորը մնացել են իրենց տեսակետներին, ու ոչինչ չի հուշում, որ կողմերը տեսանելի ապագայում կարող են գալ ընդհանուր հայտարարի։ Ահա այս անփոփոխության ֆոնին, թերեւս, ավելի մեծ ուշադրության է արժանի ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Շուգարյանի կողմից վերջերս շրջանառության մեջ դրված միտքը։
Շուգարյանի գաղափարը հետեւյալն է․ հարկավոր է Ադրբեջանի հակահայ, ռասիստական գործողությունները՝ սկսած մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունից մինչեւ չորսօրյա պատերազմի զոհերի ու գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ դպրոցներում հայատյաց քարոզչություն, օգտագործել՝ միջազգային հանրությանը բացատրելու, որ ԼՂ հարցը ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլեւ ուղղակի Ղարաբաղի ժողովրդի, հայ ժողովրդի փրկության, ֆիզիկական գոյության հարց է, եւ հենց սրանով է Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում ազգամիջյան այլ հակամարտություններից։
Պարզաբանենք, թե սա ինչ է նշանակում։ Վերջերս Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, եւ Իսպանիայի այդ երկրամասի իշխանությունները մտադիր էին Կատալոնիան անկախ պետություն հռչակել։ Եվ ստացվեց այնպես, որ Կատալոնիայի իրադարձություններին հետեւող միջին վիճակագրական մարդը ինքն իրեն հարց էր տալիս․ իսկ ինչո՞ւ պետք է Կատալոնիան անկախություն ստանա։ Միայն նրա համար, որ գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավո՞ւնք։ Շատ լավ, բայց այդ իրավունքը ստեղծվել է ոչ թե խնդիրներ առաջացնելու, այլ խնդիրներ լուծելու համար։ Ի՞նչ խնդիր է լուծում Կատալոնիան այդպիսով․ կատալոնացիների կյանքին, ինքնությանը, մշակույթին, բարեկեցությանը, արժանապատվությանը որեւէ վտանգ չի սպառնում։ Այսինքն՝ չկա որեւէ սպառնալիք, որը լուծելու համար Կատալոնիային անհրաժեշտ է անկախություն։
Բոլորովին այլ է Ղարաբաղի վիճակը, որովհետեւ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ քնած հային կացնահարելը ազգային հերոսություն է, որի բանակը հայ գերիներին եւ զոհվածներին գլխատում է եւ հատված գլուխների հետ նկարվում՝ «Իսլամական պետության» ոճով, եւ որտեղ դպրոցներում սերունդներ են դաստիարակվում այս բովանդակության շրջանակներում։ Հետեւաբար, Ղարաբաղին սեփական կազմի մեջ ներառելու՝ Ադրբեջանի ձգտումը միայն մի հետեւանք կարող է ունենալ՝ հայերի բնաջնջում։ Ահա այս անխուսափելի հեռանկարից խուսանավելն է այն կոնկրետ խնդիրը, որը հաղթահարելու համար Ղարաբաղի ժողովուրդը պետք է անկախություն ստանա։ Հետեւաբար, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նրա գոյության իրավունքը պահպանելու համար է։
Սա, իհարկե, շատ խելացի մոտեցում է եւ պետք է հետեւողականորեն առաջ մղվի հայկական դիվանագիտության կողմից, եւ իհարկե, այս մոտեցման գրագետ մատուցումը կարող է միջազգային հանրության շրջանում բյուրեղացնել Ղարաբաղի անկախության անխուսափելիության եւ անհրաժեշտության գաղափարը։ Եվ այս ընկալման համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման իմաստով կարող է ոչինչ չնշանակել, այնպես, ինչպես ազգերի ինքնորոշման սկզբունքը Կատալոնիայի դեպքում ընկալելի չէ։
Ու եթե Ռուբեն Շուգարյանի առաջարկի իրացումը կարող է լրջագույնս օգնել, որ միջազգային հանրությունը ավելի լավ ըմբռնի Ղարաբաղի հակամարտությունը, հայաստանյան որոշ ներքաղաքական զարգացումներ կարող են հակառակ էֆեկտն ունենալ։ Ժամանակին ԼՂ հարցի կարգավորման իմաստով մեզ համար դրական գործոն էր համարվում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի համեմատությունը որպես ժողովրդավարական երկրներ։ Հայաստանի ներկայացուցիչները մինչեւ վերջերս հնարավորություն ունեին պնդելու, որ ժողովրդավարության մակարդակով Հայաստանն ու Ղարաբաղը՝ մի կողմից, Ադրբեջանը՝ մյուս կողմից, անհամեմատելի մակարդակների վրա են, եւ անկարելի է ժողովրդավարական Ղարաբաղը պատկերացնել բռնատիրական Ադրբեջանի կազմում, որտեղ իշխանությունը պատկանում է մի ընտանիքի, եւ որտեղ Ալիեւը խանի կարգավիճակ ունի։
Իրականում՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի խորքային քաղաքական բովանդակությունը շատ չէր տարբերվում, բայց որոշ ֆորմալ տարբերությունների պատճառով մենք՝ հայերս, կարող էինք այս գործոնը ի ցույց դնել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, այն է՝ Սահմանադրության փոփոխություն եւ խորհրդարանական քվեարկությամբ գործող նախագահ Բակո Սահակյանի ժամկետի երկարացում՝ հետագայում նրա առաջադրման հնարավորությամբ, եւ այն, ինչ սպասվում է Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի նշանակում վարչապետի պաշտոնում, դեռ ավելին՝ հետագայում վերանշանակման որեւէ սահմանափակման բացակայությամբ, հայկական կողմի ձեռքից խլում է վերը նշված կռվանը։
Կարծես թե 2003 թվականի նախագահական ընտրությունների ետընտրական կամ նախընտրական հանրահավաքներից մեկի ընթացքում էր, որ այն ժամանակ ընդդիմադիր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ելույթներից մեկում հետաքրքիր զուգահեռ տարավ։ Ասաց, որ ԽՍՀՄ տարիներին Անդրկովկասում կար մի Ադրբեջան, մի Հայաստան, մի Վրաստան, ապա ավելացրեց՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո արդեն Անդրկովկասում կա երկու Ադրբեջան մեկ Վրաստան։
Նկատի ունենք՝ հիմա ամեն ինչ ընթանում է այնպես, որ Հարավային Կովկասում լինի երեք Ադրբեջան, մեկ Վրաստան»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի գնի ձեւավորման վերաբերյալ դեռ 4 տարի առաջ կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությանը, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ մինչեւ 2018 թվականի ավարտը:
Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դոլարով 1000 խորանարդ մետրը: Սա՝ տեսականորեն: Գործնականում այդ գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան», որը այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճառում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին:
Գազի գնի թեման Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում նոր հմայք է ձեռք բերել: Խնդիրն այն է, որ մեր սպառողները գազի համար վճարում են մի քանի անգամ ավելի թանկ, քան ռուսաստանցի սպառողները: Սա նորմալ էր մինչեւ այն պահը, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, այսինքն նույն Ռուսաստանի հետ հայտնվեց միեւնույն տնտեսական տարածքում:
Այսինքն, զուտ տնտեսական իմաստով հիմա հայ սպառողն ու ռուս սպառողը ապրում են նույն «թաղամասում», որտեղ գործում են տնտեսական նույն հարաբերությունները: Եթե, օրինակ, Ռոստովում գործունեություն ծավալող տնտեսվարողը իր արտադրության մեջ օգտագործում է գազ, որի մեկ խորանարդ մետրի գինը 45 դրամ է, իսկ Եղեգնաձորում գործունեություն ծավալող տնտեսվարողը այդ գազը գնում է 120 դրամով, ապա դա ուղղակիորեն հակասում է «տնտեսական միասնական տարածքի» տրամաբանությունը:
Եթե տնտեսական այդ միասնական տարածքում չի գործում գազի ազատ շուկա, ապա պետք է գործի միասնական սակագին: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՌԴ կառավարությունը գազի խիստ ցածր գնի միջոցով սուբսիդավորում է ՌԴ տարածքում գործող տնտեսվարողներին: Իսկ տնտեսագիտական տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ կառավարությունը դրանով ուղղակի «քցում է» հայաստանյան տնտեսվարողներին:
Այս ֆոնին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը պահպանելու է արտոնությունները վերամշակող ձեռնարկություններին, սոցիալապես անապահովներին, սահմանամերձ գյուղերին, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորիչ չի հնչում: Մեր վերամշակողները նույնիսկ կառավարությունից մեծահոգաբար ստացած արտոնություններից հետո գազի դիմաց վճարում են առնվազն երկու անգամ շատ, քան իրենց ռուսաստանցի «կոլեգաները»: Իսկ ԵՏՄ մտնելուց հետո մեր գործարարների հիմնական տնտեսական մրցակիցները հենց այդ «կոլեգաներն են»՝ ռուս վերամշակողները: Ու այդպիսով մեր տնտեսվարողները ի սկզբանե դառնում են անմրցունակ ԵՏՄ տարածքում՝ այն «180 միլիոնանոց շուկայում»:
Իրավիճակը էլ ավելի է «հմայիչ» դառնում, երբ հաշվի ենք առնում, որ մեր հարեւան Իրանը աշխարհի ամենամեծ գազի պաշարներ ունեցող երկրներից է եւ արդեն երկու տասնամյակ փորձում է մուտք գործել Հայաստանի գազի շուկա ու ոչ մի կերպ չի կարողանում: Հայկական կողմը պաշտոնապես նույնիսկ չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար գազ գնելու վերաբերյալ: Չի բանակցում, որովհետեւ դա բառիս բուն իմաստով նյարդայնացնում է «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը՝ ՌԴ կառավարությանը:
Երեկ armtimes.com կայքը ուշագրավ տեղեկություն հրապարակեց. «Մեր տեղեկություններով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին այցի ընթացքում Իրանը համաձայնություն է տվել Հայաստանին ներքին սպառման համար գազը մատակարարել շատ ավելի էժան գնով, քան հիմա Հայաստանը գնում է Ռուսաստանից։ Տեղեկություններ կան նույնիսկ, որ Իրանից ներքին սպառման համար կարող է գազ գնել նաեւ Վրաստանը եւ այդ գազը, հասկանալիորեն, տարանցվելու է Հայաստանի տարածքով։
Եթե գործարքը տեղի ունենա, Հայաստանը ներքին սպառման համար անհրաժեշտ գազի մոտ 30 տոկոսը կգնի Իրանից եւ մի որոշ քանակություն էլ՝ որքան թույլ կտա Իրան-Հայաստան գազամուղը, կտարանցի Վրաստան։
Որոշ փորձագետներ կարծում են, որ ռուսական մամուլով վերջին օրերին բարձրացված հակահայկական հիստերիան կարող է կապ ունենալ ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի, այլեւ Իրան-Հայաստան գազային նոր գործարքի հնարավոր կնքման հետ»,- գրել է կայքը:
Չնայած պաշտոնապես Հայաստանը եւ Իրանը չեն բանակցում իրանական գազը Հայաստանի ներքին սպառման համար ներկրելու շուրջ, սակայն ոչ պաշտոնապես նման բանակցություններ եղել են միշտ: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գազ մատակարարել եւ նույնիսկ թափանցիկ ակնարկներ են արել, որ պատրաստ են գազը շատ ավելի էժան գնով մատակարարել: Սակայն «Գազպրոմը» որեւէ կերպ չի համաձայնում դրան եւ անգամ չնչին զիջումների չի գնում:
Մի ուշագրավ փաստ: Դեռ երկու տարի առաջ Իրանի կառավարությունը 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացրեց Հայաստանին, որով պետք է գազիֆիկացվեր Մեղրին եւ Ագարակի մի մասը, եւ գազը պետք է մատակարարեր Իրանը: Խողովակաշարերը եւ ներքին ցանցը կառուցվեց, անցած տարվա դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ այդ քաղաքների «գազիֆիկացման ավարտի» շնորհանդեսը, այրվեց խորհրդանշական ջահը ու…. ու վերջ: Մինչեւ հիմա Մեղրիի ու Ագարակի սպառողները գազ չունեն: Թերեւս բոլորի համար էլ ակնհայտ է, որ նույնիսկ երկու փոքր քաղաքներ իրանական գազ չեն ստանում այն պարզ պատճառով, որ դա դուր չի գալիս «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է.
«Վերջին շրջանում մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործերը լավ չեն՝ նա ֆինանսական խնդիրներ ունի:
ՉԻ-ի տեղեկություններով՝ այդ ֆինանսական խնդիրներն ունեն կոնկրետ պատճառ. Հովիկ Աբրահամյանն արտերկիր խաղատներից մեկում շատ խոշոր գումար է տանուլ տվել՝ մոտ 20 մլն դոլար:
Ի դեպ, կազինոներում խաղալը Հովիկ Աբրահամյանի համար նոր սովորույթ չէ: Նա խաղացել է նաև պաշտոնյա եղած տարիներին, իսկ վերջերս պարտվելու ցավից, թերևս, սկսել է նաև բանաստեղծական պաթոսով ստատուսներ գրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամեր առաջ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձեւակերպումներ: ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակի առիթով մշակված հռչակագրում կա դրույթ՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում: Բանաձեւի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությունը բոյկոտել են Հայաստանն ու Սերբիան, իսկ Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետեւ այն անցկացվում է Ուկրաինայում:
Նոյեմբերի 23-24-ը Բրյուսելում հայկական դիվանագիտությունը հաջողեց` միանգամից երեք փաստաթղթերում բարենպաստ ձեւակերպումներ ապահովելով ԼՂ խնդրի վերաբերյալ ու դա` չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրել էր Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու կամ առնվազն դրա քաղաքական նշանակությունը ստվերելու նպատակով:
Բաքուն երեկ Կիեւում փորձել է ռեւանշի հասնել` թեեւ ակնհայտ է, որ խոսքը համարժեք հարթակների մասին չէ: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դերը թերագնահատել չենք ուզում, սակայն` այն իր հեղինակությամբ, կշռով ամենեւին համարժեք չէ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Իհարկե, սա չի նշանակում, որ հայկական դիվանագիտությունը չպետք է աչալրջություն, հետեւողականություն ցուցաբերի տարածաշրջանային նման հարթակներում, որովհետեւ հակահայկական ցանկացած բանաձեւ որոշակի նստվածք ունենում է, իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի եւ այլ երկրների հարաբերությունների վրա:
Երեկվա բանաձեւի հետ կապված դարձյալ արձանագրենք, որ բովանդակային հարթության վրա արդյունավետ չի օգտագործվում հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալը: Մյուս կողմից` հակամարտությունների կարգավորման հարցում Թբիլիսիի եւ Բաքվի դիրքորոշումների ընդհանրությունն ունի օբյեկտիվ հիմքեր, մանավանդ, որ Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունն ամրապնդվում է նաեւ տարածաշրջանային էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերով: Մյուս կողմից` այսօրվա գագաթնաժողովը հյուրընկալել էր Կիեւը ու ԼՂ հարցն ակնհայտորեն մնացել է ղրիմյան համատեքստի ստվերում:
Սակայն գլոբալ հարթության վրա մեր միջազգային պատվիրակությունների ձայնը շատ հաճախ լսելի չի լինում, որովհետեւ տարբեր միջազգային ձեւաչափերում Հայաստանի ներկայացուցիչներն անվերապահորեն պաշտպանել են ռուսական դիրքորոշումներ, եթե նույնիսկ դրանք հակոտնյա են եղել մեր պետական օրակարգին:
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի մյուս դասը, անշուշտ, այն է, որ մեր դիվանագիտության գործունեության առանցքային ուղղություններից մեկը պետք է մնա միջազգային բոլոր հարթակներում ԼՂ խնդրի առանձնահատկությունը ներկայացնելը: Այս ուղղությամբ ջանքերը բազմապատկելու անհրաժեշտություն կա: Սա, մի կողմից, ԼՂ խնդիրը կազատի ավելորդ ռուսականացումից, մյուս կողմից` նվազագույնի կհասցնի միջազգային եւ տարածաշրջանային տարբեր ձեւաչափերում հակահայկական բանաձեւերի ընդունման հնարավորությունը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը երկուստեք պարտավորությունների ցանկ է, ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր: Եթե փաստաթուղթը վավերացվի, կողմերը պետք է այդ պարտավորությունները կատարեն: Որոնք են դրանցից, իմ կարծիքով, առավել կարեւոր:
Կոռուպցիայի դեմ պայքար: Ես նայում էի նախագահի եւ ՀՔԾ աշխատակիցների հանդիպումը, եւ երբ ցույց էին տալիս դահլիճը, այն դեմքերը, որոնք պետք է որ պայքարեն պաշտոնյաների կոռուպցիայի դեմ, զուտ առաջին հայացքից ինձ հավատ չեն ներշնչում:
Հնարավո՞ր է պայքարի իմիտացիա անել, թե պայքարում ես կոռուպցիայի դեմ՝ այնպես, որ եվրոպացիները չհասկանան, որ դա իմիտացիա է: Կարծում եմ՝ ոչ, հնարավոր չէ: Ուկրաինայի օրինակը աչքներիս առաջ է՝ այդ երկրի ղեկավարությանը չի հաջողվել խաբել եվրոպացիներին, թե իբր նրանք պայքարում են կոռուպցիայի դեմ, ԵՄ-ն էլ նրանց որոշակի չափով «փողից կտրել է»:
Այնպես չէ, որ Հայաստանում ոչ մի բան չի արվում՝ կարող եմ դատել միջին բյուրոկրատիայի դժգոհություններից. «արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք»: Բայց իրականում քիչ բան է փոխվել, եւ եթե չլինեն գործնական քայլեր, ոչ մեկի աչքերին հնարավոր չի լինի թոզ փչել:
Մենաշնորհների դեմ պայքար: Խոսքը շաքարի եւ բանանի մասին չէ, ինչի մասին սիրում են գրել լրագրողները: Շատ երջանիկ կլինեինք, եթե մենաշնորհները սահմանափակվեին մանրածախ առեւտրով: Խոսքն ավելի լուրջ բաների մասին է՝ իշխանական հովանավորչություն չունեցող արտադրությունները՝ սկսած «ձկնանոցներից» եւ վերջացրած տրիկոտաժով, ոչ մի շանս չունեն արտադրելու, ապրանք իրացնելու եւ, առավել եւս, արտահանելու, իսկ մրցակցության բացակայության պայմաններում ներքին եւ արտաքին շուկաներում մրցունակ ապրանք արտադրելն անհնար է:
Անկախ դատարաններ: Համեստորեն լռենք, որովհետեւ այդտեղ, ի տարբերություն այլ ոլորտների, անգամ չնչին տեղաշարժ չկա՝ ի հեճուկս կառուցվածքային փոփոխությունների: Այսօրվա դատարանները նույն 1970-ական թվականների խորհրդային դատարաններն են:
Ազատ ընտրություններ: Դարձյալ՝ այն, ինչ արվել է, շատ քիչ է. առանց ծեծուջարդի ընտրությունները դեռեւս ժողովրդավարական ընտրություններ չեն: «Լավ տղերքն» իրենց փողի քսակներով պարզապես խոչընդոտում են ընտրությունների արդար ընթացքին: Մինչեւ հաջորդ ընտրությունները մնացել է ընդամենը չորս տարի…
Պարզ է, այդ ամենը պետք է ոչ թե ԵՄ-ին, այլ մե՛զ, որպեսզի մեր երկիրը զարգանա, դրանք իսկապես ազգային անվտանգության խնդիրներ են: Եվրամիությունը մեզ կարող է աջակցել, եթե մենք տեղներիցս շարժվենք, եւ չի աջակցի, եթե ամեն ինչ մնա այսօրվա նման»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Առողջապահության նախարարությունը պնդում է, որ պապիլոմավիուսի դեմ պատվաստումն արդյունավետ միջոց է՝ կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղը, որը նշված վիրուսն է հարուցում: Շատ բուժաշխատողներ, սակայն, ինչպես հայտնի է, դեմ են պատվաստմանը: Իսկ, մասնավորապես, ուռուցքաբան-գինեկոլոգներից կարելի է լսել, որ պապիլոմավիրուսը հնարավոր է շատ հեշտությամբ հայտնաբերել, հետեւաբար՝ դրա դեմ պատվաստվելու կարիք չկա:
Ու քանի որ հանրության մի ստվար հատվածը նույնպես խիստ բացասական կարծիք ունի պատվաստումների վերաբերյալ եւ հայտարարում է, որ երեխաներին պատվաստել թույլ չի տալու, ՀՀ առողջապահության նախարարության մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանից հետաքրքրվեցինք՝ եթե, այնուամենայնիվ, պատվաստումը մերժած կանայք կանոնավոր պարբերականությամբ հաճախեն բժշկի, արդյո՞ք պաշտպանած չեն լինի արգանդի պարանոցի քաղցկեղից:
Այս եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
– Արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելվում է երկու ճանապարհով: Առաջնային կանխարգելումը պատվաստումն է գարդասիլով, որը պաշտպանում է քաղցկեղից: Երկրորդայինը ՊԱՊ քսուկն է, երբ կինը կանոնավոր՝ երեք տարին մեկ հանձնում է ՊԱՊ քսուկ, որպեսզի հնարավոր լինի վաղ փուլում հայտնաբերել բջջային փոփոխությունները եւ կանխարգելել քաղցկեղի հետագա զարգացումը: Հետեւաբար, մեր երկրում մենք չենք բացառում երկրորդային կանխարգելումը, նախ այն պատճառով, որ դեռեւս միայն 13 տարեկաններն են պատվաստվելու, որը փոքր խումբ է, երկրորդը՝ այն կանանց, որոնք արդեն ունեցել են սեռական հարաբերություն, խորհուրդ ենք տալիս ենթարկվել ՊԱՊ քսուքի հետազոտության երեք տարին մեկ անգամ՝ իրենց կանանց կոնսուլտացիաներում՝ անվճար:
– Տիկին Ավագյան, այսինքն՝ այն օնկոլոգ-գինեկոլոգները, որոնք ասում են՝ սա այն վարակը չէ, որը դժվար է հայտնաբերել, ու ընդամենը տարին մեկ կամ վեց ամիսը մեկ անգամ բժշկի այցելելով դա կբացահայտվի, սխա՞լ են:
– Եթե բացահայտվի էլ, ի՞նչ անենք: Վիրուսին օրգանիզմից դուրս հրավիրել մենք չենք կարող: Դժբախտաբար, այդ վիրուսը չի հեռանում օրգանիզմից: Կարող է հեռանալ միայն, եթե օրգանիզմն ունի շատ լավ պաշտպանական մեխանիզմներ, որովհետեւ սեռական հարաբերության ժամանակ կանանց 80 տոկոսը վարակվում է, բայց 80 տոկոսի մոտ չէ, որ առաջանում է արգանդի պարանոցի քաղցկեղ:
– Իսկ քանի՞ տոկոսի մոտ է առաջանում:
– Տոկոսը չեմ կարող ասել… Այդ վիրուսի մի մասն օրգանիզմի միջոցների, իմունային պատասխանի շնորհիվ հեռանում է օրգանիզմից: Իսկ եթե չի հեռանում, այսօր դժբախտաբար չկան այնպիսի դեղեր, որոնցով կարողանանք պապիլոմա վիրուսը բուժել:
– Այսինքն՝ ստացվում է մեր բուժհաստատություններում, մասնավորապես Ուռուցքաբանության կենտրոնում, այդքան անտեղյակ բժիշկնե՞ր են աշխատում:
– Այստեղ շահերի բախում կա: Ես ներողություն եմ խնդրում այդ կարծիքն արտահայտողից, կարող է՝ այդպես չէ, բայց դա էլ իմ կարծիքն է. ինչքան շատ լինեն օնկոհիվանդները, այնքան ինքը շատ գործ կունենա: Շատ եմ ցավում, որ այդպիսի բան եմ ասում իմ գործընկերոջ վերաբերյալ, որը դեմ է պատվաստմանը, որովհետեւ ինքը պետք է հասկանա դրա կարեւորությունը: Երբ աշխարհը մի բան է ասում, մենք չենք կարող հակառակվել: Երբեմն ինձ հարցնում են՝ ձեր կարծիքը: Չնայած բժշկական գիտությունների դոկտոր եմ, կարող եմ ունենալ իմ ձեւավորված կարծիքը, բայց դա իմ անձնականը կարող է լինել: Ես հիմնվում եմ ապացուցողական բժշկության տվյալների վրա: Իսկ այսօր ապացուցողական բժշկությունը, բազմաթիվ հետազոտություններ ամփոփելով, գտել է, որ քաղցկեղի կանխարգելման, նվազեցման, մահացության իջեցման միակ ճանապարհը պատվաստումն է եւ ՊԱՊ քսուքը»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.