29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից մի քանի օր է անցել, սական դեռ հայտնի չէ ՀՀ տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածներ կա՞ն, թե՝ ոչ: ԱԱԾ մամուլի կենտրոնից առայժմ խնդրում են բավարարվել միայն տարածած հաղորդագրությունով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց ԱՄՆ քաղաքացու կողմից ՀՀ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին: Մասնավորապես իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Հետագայում, ինչպես պարզվեց, ԱԱԾ կողմից մեղադրվող անձը Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոբրետ Քուրքյանն է:
Հաղորդագրությունում հետաքրքիր է այն հանգամանքը, որ հայտարարվում է Քուրքյանի՝ Հայաստանի հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու գործընթացի մասին: Սակայն չի նշվում՝ արդյո՞ք նրանց շրջանակը ճշգրտված է, թե՞ ոչ:
Թեմայի վերաբերյալ թերթի հարցերին պատասխանել է հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
– Պարոն Աթանեսյան, տվյալ դեպքում ԱԱԾ-ն ո՞ւմ կարող է որպես հանցակից դիտարկել:
– Կարծում եմ, եթե ԱԱԾ-ն նման հաղորդագրություն է տարածում, խոսքը չի կարող գնալ ինչ-որ ֆեյսբուքյան գրառումների, զուտ համացանցում տեղի ունեցող քննարկումների մասին: Ենթադրաբար կան ինչ-որ փաստական տվյալներ, որ այդ արարքները, որի մեջ կասկածվում է այդ անձը, պետք է տեղի ունենային, ինչ-որ ռեալ նախապատրաստություն կա: Եթե նման տվյալներ չկան եւ խոսքը միայն գրագրության մասին է, դա խիստ զարմանալի է, չեմ ուզում հավատալ:
Այդ դեպքում մենք կունենանք հանցագործություն, որը կոչվում է սահմանադրական կարգը տապալելու կոչեր, բայց ոչ թե ահաբեկչություն: Եթե խոսքը ահաբեկչության մասին է, ապա պետք է լինեն այլ փաստական տվյալներ, որոնց մասին չի հաղորդվում եւ դա նորմալ է: Այսինքն՝ եթե հայտարարում են ահաբեկչության փորձի մասին, ուրեմն խոսքը չի կարող գնալ զուտ խոսակցությունների, կամ հայտարարությունների մասին, պետք է լինեն ինչ-որ գործողություններ, լրացուցիչ փաստեր:
– Պարոն Աթանեսյան, այսինքն, այդ կոչերի տակ մեկնաբանություններ գրողները, կամ դրանք հավանողները կարո՞ղ են դիտարկվել որպես հանցակից, թե՞՝ ոչ:
– Չեմ կարծում, որ մեկնաբանություն գրողները, հետեւողները կամ հավանողները կարող են հանցակից լինել, որովհետեւ ահաբեկչությունը չի կարող կատարվել համացանցում: Համացանցի օգնությամբ միգուցե կարող են հավաքագրել, կազմակերպել, դրա հետեւում պետք է կանգնած լինեն այլ գործողություններ: Միայն ֆեյսբուքում ինչ-որ բան գրելը եւ դա մեկնաբանելը, կամ հավանելը երբեք ահաբեկչություն չէ:
Ուրմեն կան ինչ-որ բաներ, որի մասին մեզ չի հաղորդվում, փաստեր իրականության մեջ կատարված գործողություններ պետք է լինեն: Նախապատաստել նշանակում է զենք ձեռք բերել, խմբավորում ունենալ պլանավորել այդ հարձակումը: Բավականին մեծ փաստական բազա պետք է ունենալ նման բան հայտարարելու համար, միայն ՖԲ-ում գրելով չէ: Գիտե՞ք՝ հոգեկան հիվանդն էլ կարող է մտնել ֆբ-ում գրել ինչ-որ զառանցանքներ, կոչ անել սպանել բոլորին, կազմակերպել ցեղասպանություն: Եթե իրենք հայտարարել են ահաբեկչության մասին, ուրեմն կան տվյալներ, որ մեզ չեն հաղորդում, հակառակ դեպքում՝ ահաբեկչություն չի կարող լինել ստատուս գրելով կամ մեկնաբանելով:
– Եթե զենք-զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ տվյալ լիներ, ԱԱԾ-ն այս փուլում դա կհրապարակե՞ր:
– Չեմ կարող ասել: Հրապարակելը շատ հայեցողական է, պարտականություն չկա:
– Այնուամենայնիվ ԱԱԾ–ն, ըստ ձեզ, չի՞ շտապել հանցակիցների մասին հայատարարելով նկատի ունեն այն հանագամանքը, որ եթե անգամ լինեն հանցակիցներ, ապա կարող են, օրինակ, փախուստի դիմել:
– Մենք ենթադրությունների դաշտում ենք հայտնվում, քանի որ չգիտենք՝ ով է եղել, ինչ է արել: Հիմա ինչ է եղել՝ գուցե մենք երբեւէ չիմանանք, գուցե նման հայտարությամբ ինչ-որ բանի հասած լինեն, դա նորմալ է հատուկ ծառայության համար:
– Ահաբեկչության փորձի մեջ մեղադրվող Ռոբերտ Քուրքյանն ասում է, որ ինքը ոչ թե ՀՀ, այլ՝ ԱՄՆ քաղաքացի է: Եթե անգամ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ արտահանձման պայմանագիր ունի, կարո՞ղ է այդ անձը տեղափոխվել Հայաստան:
– Ոչ, դա բացառվում է, մենք ոչ մի պայմանագիր ԱՄՆ-ի հետ չունենք, եթե չեմ սխալվում ԱՄՆ-ն ոչ մեկի հետ էլ նման պայմանագիր չունի, իր քաղաքացիներին չի հանձնում: Բայց եթե բավարար ապացույցներ ձեռք բերվեն, որ անձը ահաբեկչությամբ է զբաղվում, այդ նյութերը կարող են փոխանցվել բարի կամքի դրսեւորման ձեւով ԱՄՆ իշխանություններին, եւ եթե իրենք ինչ-որ հիմնավոր բան գտնեն, կարող են իրականցանել հետապնդում: Ահաբեկչության հարցով ԱՄՆ-ն շատ խիստ քաղաքականություն ունի: Եթե կա ահաբկչություն, տեսականորեն շատ հնարավոր է, որ ենթարկվի պատասխանատվության»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Սերժ Սարգսյանի հերթական հարցազրույցը բերեց նրա հետնախագահական կարգավիճակի վերաբերյալ դատողությունների, հարցադրումների հերթական ալիքին: Իրավիճակը իսկապես ուշագրավ է՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չունի իր անելիքի վերաբերյալ պատկերացում, չունի որոշում, եւ այդ ամենը կունենա, երբ կգա ժամանակը, եւ կհայտարարի, երբ կունենա պատկերացում, իսկ ահա ՀՀԿ ներկայացուցիչներն էլ շարունակում են համառորեն հայտարարել նրա հնարավոր վարչապետության եւ անբեկանելի առաջնորդության մասին: Գալուստ Սահակյանը, օրինակ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն է հաջորդ վարչապետը: Միեւնույն ժամանակ, կարծես թե, մյուս ՀՀԿ-ականների շարքում էլ սկսում է ավելի շատ հնչել Սարգսյանի անունը՝ որպես վարչապետի իրենց թեկնածու: Առայժմ իհարկե ամեն ինչ մատուցվում է «անձնական կարծիքի» ռեժիմում, ինչպես 2012 թվականին ԲՀԿ-ն այդ ռեժիմում էր ներկայացնում Վարդան Օսկանյանի արմատական դիրքորոշումը իշխանության ու Սերժ Սարգսյանի հասցեին:
«Անձնական կարծիքը» Հայաստանի քաղաքական համակարգերում ունիվերսալ միջոց է պատասխանատվության հարցում մանեւրելու համար, որպեսզի հետո արդեն անձնական կարծիքին հակադիր որոշումներին կողմ քվեարկելիս ամեն ինչ բացատրվի կուսակցական կարգապահությամբ եւ նվիրվածությամբ: Այդպիսով, Սերժ Սարգսյանի «անձնական որոշման» բացակայության եւ ՀՀԿ-ականների «անձնական կարծիքի» գեներացման որոշակի հակադրությունը կամ հակասականությունը առաջացնում է հարց, թե ինչո՞ւ են կուսակցականները բացահայտ խոսում, իսկ Սերժ Սարգսյանը «ցրում» իր հետնախագահական կարգավիճակի թեման: Ինչո՞ւ է Սարգսյանն այդ թեման պահում գաղտնիք: Իրականում, սակայն, որքան էլ դժվար է թերեւս հավատալ, Սերժ Սարգսյանը գաղտնիք երեւի թե չունի, այլապես հազիվ թե նա ունենար այն թաքցնելու անհրաժեշտություն:
Սերժ Սարգսյանն իհարկե որպես քաղաքական գործիչ «դավանել» է «ծածկամտության» քաղաքականությանը, ինչը թերեւս ունի մի քանի պատճառ կամ շարժառիթ, սակայն հազիվ թե հնարավոր լինի դրանց շարքին դասել այսպես ասած վախը: Այլ հարց է հաշվարկը, երբ պետք է հաշվի առնվեն բոլոր հանգամանքները՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ արտաքին իմաստով, որոնց բարենպաստ դասավորության հարցում համոզվելուց հետո միայն կարող է լինել որոշում: Այլ կերպ ասած՝ խնդիրն այն է, որ պարզապես չկա որոշում, որովհետեւ դեռեւս չկա հանգամանքների բարեհաջող դասավորության այնպիսի աստիճան, որը կտա որոշում կայացնելու հնարավորություն: Այստեղ, անշուշտ, առաջնային նշանակության գործոնների շարքում է նաեւ ուժային կենտրոնների հնարավոր վերաբերմունքը:
Սերժ Սարգսյանն անկասկած պարտադրված չէ կատարել որեւէ ցուցում, եւ ցուցում թերեւս չկա էլ, անգամ Ռուսաստանից, քանի որ այդ իմաստով Հայաստանի հարցում թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը թերեւս ունեն այսպես ասած՝ առավել հիմնարար եւ ռազմավարական մոտեցումներ, ձեւավորել են ամեն մեկն ըստ իր ազդեցության մասշտաբի գործունեության եւ ներկայացվածության մեխանիզմներ, որոնք որոշակիորեն անկախ են անձերից կամ, այսպես ասած, դիվերսիֆիկացված են անձերի միջեւ:
Հետեւաբար խնդիրն այստեղ ոչ թե Սերժ Սարգսյանին որեւէ որոշում պարտադրելն է, այլ ընդամենը այսպես ասած տրամադրության մակարդակում վերաբերմունքը նրա Առաջին դեմքի կարգավիճակը չզիջելու հնարավոր որոշման հանդեպ»:
Ժամանակ
Հարցազրույց հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Սանասարյանի հետ:
Դուք պնդում եք, որ հայ-իրանական սահմանին ընդհանրապես ռուսական սահմանապահների կարիքը չկա՞:
Մենք այդտեղ ընդհանրապես խնդիր չունենք: Ամենահանգիստ տեղն է, որ կարող են մեր սահմանապահներն իրականացնել ծառայություն: Այդտեղ չկա ոչ պասիվ, ոչ էլ առավել ևս ակտիվ իրավիճակ, որ մենք մտածենք չենք կարող հսկել: Առհասարակ իմ կարծիքը, մոտեցումն այն է, որ ամբողջությամբ ռուսական զորքերը պետք է դուրս գան: Կեղծ հիմնավորում է, որ նրանք մեր անվտանգությունն են ապահովում, նման բան չկա: Բազմաթիվ անգամներ տեսել ենք, որ նրանք որևէ ձևով անվտանգություն չեն ապահովում: Թուրքիան կարողանում է իր օդուժն անցկացնել մեր սահմանով ու դրա համար որևիցե պատասխան չկա Թուրքիային: Հակառակը տեսել ենք, թե ինչպես է Թուրքիան ռուսական ինքնաթիռը վայր գցում: Այնուամենայնիվ, տեսել ենք պերմյակովներ և այլն, և այլն: Դա չարիք է, որի առկայությունը կախվածության մեջ է պահում մեզ Ռուսաստանից: Հայաստանը պետք է հրաժարվի դրանից:
Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս հանգամանքը տանում է նրան…
Այս հանգամանքը պետք է մեզ արթնացնի, հասկանանք, որ նստել են մեր մեջքին, մի հատ էլ «ոտքով խփում են» կողքներիս, որ խելոք պահեք ձեզ կամ այս ուղղությամբ, կամ այն ուղղությամբ գնացեք: Հիմա իրենց մեր մեջքից իջեցնելու ժամանակը եկել է, վաղուց էր եկել, հիմա ակնհայտ է:
Հասարակությունից համապատասխան ազդակները գալի՞ս են, որ «մեջքից իջեցնելու» ժամանակն է:
Շատերը տեղեկացված էլ չեն, մարդկանց ուղղակի պետք է իրազեկենք: Հասարակությունը, եթե չի անդրադառնում, նշանակում է, որ իրենց համար օրակարգային չի նման թեմաները, դրա կարևորությունը չեն գիտակցում, մարդիկ, որոնք դրա կարևորությունը հասկանում են, պետք է հասարակությանն ապացուցեն, որ սա առաջնահերթ խնդիր է: Եթե կորցնում ես ինքնիշխանությունը, օր օրի մի նոր խնդրի առաջ ես կանգնելու: Ովքեր սա հասկանում են և չեն կարողանում հասարակության համար դարձնել լուրջ խնդիր, ուղղակիորեն պարտված են:
«Հայկական Ժամանակ»
Հայ-թուրքական սահմանին գտնվող հայկական գյուղերի բնակիչները պատմում են, որ սահմանը հսկող ռուս սահմանապահները զանգվածաբար փակում են սահմանային ուղեկալները, ապամոնտաժում դիտարկման աշտարակները և ընդհանրապես դադարեցնում են սահմանի հսկողությունը:
«Գյուղացիների կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ Թուրքիան իր կողմում ուժեղացրել և արդիականացրել է սահմանի հսկողությունը, իսկ Ռուսաստանը չի ցանկանում սահմանի հսկողության վրա գումար ծախսել: Երևի այդ գումարը չկա էլ»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով երեկ հարցաքննվեց ամիսներ առաջ մահացած Ճվճըվ Արոյի (Արա Վարդանյան) որդին՝ Սերժ Վարդանյանը: Նշենք, որ Սերժ Վարդանյանը հաճախ է տարբեր առիթներով բերման ենթարկվում՝ այդ կերպ հայտնվելով նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում:
Երեկ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը վկային առաջարկեց պատմել, թե իրեն ինչ է հայտնի դեպքի մասին, Սերժ Վարդանյանը սկսեց անհանգիստ շարժումներ անել ձեռքերով՝ պարբերաբար կրկնելով, որ ոչինչ չի հիշում: Նա ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, ճանաչում է միայն դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանին՝ հոր «մոտիկն է եղել»:
Վկան ասաց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները չի հիշում: Դատավորի հարցին՝ ի՞նչ պատճառով, հիշողության հետ կապված խնդիրնե՞ր ունի, վկան հանկարծ ասաց. «Հիշում եմ, հիշում եմ, բայց կոնկրետ չեմ հիշում»,- ասաց նա եւ կրկին սկսեց անհանգիստ շարժումներ անել:
«Դեպք էր տեղի ունեցել, որը չեմ ուզում հիշել, ըտեղ գրված ա: Էդ օրը գնացել էի Չարբախ՝ հայրիկիս տանեի հիվանդանոց առողջականի հետ կապված խնդիրներ ուներ: Էլ չեմ հիշում ըտեղ սաղ գրված ա»,- ասաց վկան՝ ձեռքով ցույց տալով դատավորի սեղանին առկա քրեական գործի նյութերը:
Սա զայրացրեց դատավորին, նա վկային կրկին նախազգուշացրեց, որ նման վերաբերմունքի դեպքում կարող է տուգանել 100 հազար դրամի չափով, իսկ հիշողության հետ խնդիրներ ունենալը կարելի է պարզել դատարանի կողմից նշանակված փորձաքննության միջոցով:
Դատարանի նախազգուշացումից հետո վկան պատմեց, որ դեպքի օրը Չարբախում իր ընկերոջը՝ Դավիթին (Խոսքը՝ Դավիթ Հախանումյանի մասին է, որը նույնպես գործով վկա է,-հեղ.) է հանդիպել, նրան գումար է պարտք եղել, տվել է, որից հետո գնացել է «Լիա» գեղեցկության սրահից իր հորը եւ Մուշեղ Մուշեղյանին վերցնելու:
«Գեղեցկության սրահում ինչ-որ շուխուռ ա եղել, հայրս Մուշեղի հետ դուրս եկավ, ինքնուրույն չէր կարող քայլել, հայրս էր թեւն ընկած բերում: Մուշեղին նստեցրինք ավտոն, որ տանենք հիվանդանոց:
Մուշեղը նստեց ավտոյի դեմը, ինձ ասեց` կրակել ա, հետո իրեն են խփել դանակով: Ասեց`կիքս տվի, ինքս ինձ խփի: Հետո տարել եմ հիվանդանոց ու ոչ մի բանից տեղյակ չեմ, հեռացել եմ»:
Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին, թե կրակոցի ձայներ լսե՞լ է, վկան դրական պատասխան տվեց, սակայն ասաց, որ չգիտի որտեղից էին դրանք հնչում: Ի պատասխան դատախազների հարցին ասաց, որ չգիտի, թե հայրն ու Մուշեղը ինչ նպատակով էին գնացել գեղեցկության սրահ:
Գեւորգյանի հարցին, երբ Մուշեղը նստեց մեքենան, նրա վրա տեսանելի վնասվածքներ նկատե՞ց, Սերժ Վարդանյանը պատասխանց. «Բութի կեսը պոկված էր, շորերի հատվածում սաղ արյուն էր»: Մեղադրողի հարցին, թե առաջին ցուցմունքի ժամանակ քննիչին ասել է, թե մեքենայում ինչ է իրեն ասել Մուշեղ Մուշեղյանը, վկան ասաց. «Չեմ հիշում, դեպքի հետ կապված ոչինչ չեմ ուզում հիշել»: Նշենք, որ առաջին անգամ հարցաքննվելիս վկան, Մուշեղ Մուշեղյանի «կիքսի մասին» քննիչին չի հայտնել: Այդ մասին հայտնել է միայն երկրորդ անգամ հարցաքննվելիս: Հենց այս հիմքով էլ մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, էական հակասություններ տեսնելով դատարանում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ: Բացի դա վկան նախաքննության ընթացքում ասել է, որ հայրն ու Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ են գնացել ֆինանսական հարցերով, այնինչ դատախազի հարցին ի պատասխան ասաց, որ «չի հիշում եւ չգիտի» ինչու են գնացել սրահ:
Դատարանը սակայն դատախազի միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ «չեմ հիշումը» էական հակասություն չէ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը նման կարգ չի սահմանում:
Մյուս վկան՝ Արսեն Սիմոնյանն էր: Վերջինս ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ որպես «հարազատ մարդ»: Նա հայտենց, որ դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, գնացել է «Լիա» գեղեցկության սրահ՝ մազերը կտրելու, վարսահարդարը զբաղված է եղել եւ նա գնացել է Պետրոս Իսրայելյանի աշխատասենյակ`(սրահին կից նկուղ,-Տ.Խ.) նրան տեսնելու:
«Գնացի Գոռիկն էր (Պետրոսի որդին), Գեղամը ներսում չէր, նստած խոսում էինք, այդ պահին անծանոթ մարդիկ մտան ներս, ոչ մեկին չեմ ճանաչել: Գոռիկի հետ զրուցելու ընթացքում այլ մարդկանց հետ ներս մտավ նաեւ Մուշեղ Մուշեղյանը (այդ ժամանակ նրան չի ճանաչել), վիճաբանություն սկսվեց Գեւորգի եւ նրա միջեւ»,- պատմեց նա:
Սիմոնյանը պատմեց, որ Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ էր եկել «փող ստանալու»: Դատավորի հարցին, թե ի՞նչից ենթադրեց, վկան ասաց. «Որովհետեւ ասեց փողերը պիտի տաք»,- ապա շարունակեց. «Մուշեղն ու Գեւորգը վիճաբանում էին, կոպիտ ձեւով իրար հետ խոսեցին, Մուշեղը հայհոյանքներ հնչեցրեց, Գեւորգն էլ` նրան ու Մուշեղը կրակեց Գեւորգի վրա, հետո հարձակվեց Գեւորգի վրա, Գեւորգն էլ նրա վրա` դանակով: Հետո կրակոցներ սկսվեցին, Մուշեղը Գեւորգի պարանոցից բռնել էր, շոկի մեջ էի հո չէի կանգնելու տենամ ով ինչ ա անում, ում ա կրակում, վարսավիրանոցի մուտքով փախել եմ, նստել եմ մեքենաս ու գնացել»,- ասաց նա»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Եվրադատարանում դեռեւս 2015-ից հետաձգված 2 գործ կա․ մեկը՝ Ադրբեջանի դեմ, մյուսը՝ Հայաստանի։ Երկուսն էլ փախստականների դիմումների համաձայն, որտեղ նրանք վիճարկում են այն արգելքը, որն իրենց խոչընդոտում է վերադառնալ հայրենի տուն եւ տնօրինել իրենց սեփականությունը։
Դեռեւս 2015-ին ՄԻԵԴ-ը վճռել էր ժամանակ տալ կողմերին՝ հաշտության գալու եւ փոխհատուցման չափը որոշելու։ Թվում էր՝ քաղաքական նկատառումներով հետաձգված դատաքննությունները չէին վերսկսվի մինչեւ ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը եւ փախստականների հարցի գլոբալ լուծումը։ Բայց ԵԴ-ն անսպասելիորեն որոշեց վերսկսել եւ ավարտել գործի քննությունը։
Դրան թերեւս նպաստեցին վերջին շրջանում Ադրբեջանի բարդ հարաբերությունները Եվրախորհրդի հետ, որի կառույցներից մեկն է ՄԻԵԴ-ը։ Երեկ տեղեկացանք, որ վճիռը կայացվել է, եւ ՄԻԵԴ-ը, պահպանելով հավասարակշռությունը, երկու գանգատներն էլ բավարարել է․ ե՛ւ Լաչինի նախկին բնակիչ ադրբեջանցիներինը, ե՛ւ հայինը։
Այսինքն՝ կրկին քաղաքական որոշում է կայացվել։ Թեեւ պետք է նկատել, որ նյութական մասով որոշումները համարժեք չեն, քանի որ ադրբեջանցի հայցվորները վեցն են, իսկ հայ դիմումատուն մեկն է եւ արդեն մահացել է։ Վճռի եզրափակիչ մասում գրված նախադասությունն ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ ՄԻԵԴ-ը երեկ քաղաքական վճիռ է կայացրել․ շեշտել է, որ երկու պետությունները պարտավորություն ունեն գտնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։
Բայց այս որոշումներն իրենց մեջ այլ, ավելի կարեւոր վտանգ են պարունակում։ Սրանք սպառնում են դառնալ նախադեպային եւ նորանոր գանգատներ հրահրել։ Քարոզչական հարցերում ճարպիկ ադրբեջանցի իրավաբանները, անշուշտ, կօգտվեն այս հնարավորությունից եւ բողոքներով կհեղեղեն ՄԻԵԴ-ը»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ թանկացումից զատ, մենք ունենալու ենք նաեւ տեսականու նվազման եւ որակի խնդիրներ: Ընտրելու հնարավորությունն է խիստ նվազելու:
«Իսկ այն, որ մեզ ասում են, թե շուկա կմտնի դրան փոխարինող ԵՏՄ երկրներում արտադրվողը, ապա ԽՍՀՄ փորձը շատ դառն է, իմ անհանգստությունը դա է: Այն ժամանակ կար լվացքի փոշի՝ «Այնա», որն արտադրվում էր Երեւանում, եւ կար մեկը՝ «Բարսը», որն Իրանից էր բերվում եւ արտադրվում էր ֆրանսիական տեխնոլոգիաներով: Դա թեկուզ մի քանի անգամ թանկ էր, բայց որակյալ էր ու մեծ դժվարությամբ էր ճարվում:
Այդ նույն խնդիրը մենք հիմա էլ ունենք: Այն ապրանքները, որոնք ՀՀ են գալիս, որակական հատկանիշներով Վրաստան գնացողներին զիջում են: Նորից կանգնելու ենք ԽՍՀՄ-ին հատուկ հոգեբանության առաջ, թե ինչպես անենք, որ դրսից մեկին խնդրենք մեզ այս իրը բերի»,- նշեց տնտեսագետը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանեւսկոյի մահվան 7-րդ տարելիցին։
«Նախնական տեղեկություններով՝ այս տարի, ի թիվս քրեական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, Ռուսաստանից Հայաստան է ժամանելու նաեւ Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը (Սերգեյ Լալակին)։ Ռուսաստանից բացի, քրեական հեղինակություններ կժամանեն նաեւ եվրոպական երկրներից։
Նշենք, որ այժմ Հայաստանում է գտնվում Արմեն Կանեւսկոյի եղբայրը՝ Արտյոմը, որը, ըստ տեղեկությունների, Հայաստանից դուրս չի գալիս անվտանգության տեսանկյունից։ Սակայն, ասում են նաեւ, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ առանձնապես մտերմություն չի անում, նրա հիմնական «կռուգը» Ռուսաստանի գողերն են։
Բայց Արմենի տարելիցին, բնականաբար, ներկա կգտնվեն նաեւ հայաստանյան ինչպես քրեաօլիգարխիկ, այնպես էլ քրեական հայտնի դեմքեր, որոնց համար սա դրսից ժամանած հեղինակությունների հետ շփվելու առիթ է»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Երբ «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով դատական նախավերջին նիստի ժամանակ հրապարակվեց Արթուր Վարդանյանի եւ Վահան Շիրխանյանի զրույցի գաղտնալսման տեքստը, տրամաբանական էր ենթադրել, որ դրան արձագանքելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որովհետեւ եթե հավատանք Շիրխանյանի ասածներին, ապա Օհանյանն առնվազն տեղյակ է եղել զինված խմբի գործունեության մասին ու նույնիսկ որոշակի աջակցություն է խոստացել նրան, այլ խոսքով՝ մասնակից է եղել Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվող խռովությանը:
Սակայն Սեյրան Օհանյանը լռում է, ու ինչպես ժամանակին Շիրխանյանն է զինված խմբի ղեկավարին փոխանցել Սեյրան Օհանյանի աջակցության խոստումը, այնպես էլ հիմա Ազատ Արշակյանն է մեզ տված հարցազրույցում փոխանցել գեներալի կարծիքը: «Սեյրան Օհանյանը միայն ասաց՝ «տես, ուր են հասել, բայց այդքան ցածր կարելի՞ է իջնել»,- ասել է Արշակյանը:
Իհարկե, մի փոքր անհասկանալի է, թե ում «ցածր իջնելու» մասին է խոսում Սեյրան Օհանյանը, որովհետեւ «խռովության» մասնակից նրան «դարձրել» են ոչ իշխանությունները, այլ Վահան Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը: Իշխանությունները, հակառակը, «մեծահոգություն» են ցուցաբերել եւ Օհանյանին չեն «հիշել» ոչ նախաքննության եւ ոչ էլ դատավարության ժամանակ:
Կասկածից վեր է, որ այս թեմայով Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է որոշակի հանգամանքներից ելնելով: Պարզ է, որ այս ձայնագրության մասին Սերժ Սարգսյանն իմացել է վաղուց, երբ Օհանյանը դեռ նախարար էր, եւ անկասկած նրանից փորձել է պարզել, թե ինչու վերջինս իրեն «տանել չի կարողանում»: Ըստ ամենայնի՝ Սարգսյանն ու Օհանյանն իրար հասկացել են ու պայմանավորվել են թեմային ընթացք չտալ երկուստեք: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի թիկունքում կանգնած ռուսական շրջանակներն են «ջրել» թեման: Հենց դրա համար էլ Սեյրան Օհանյանն առայժմ լռում է, սակայն ունի մտավախություններ, որ Սերժ Սարգսյանը կարող է պայմանավորվածություններ խախտել, ինչի հետեւանքով ինքը կարող է իրավական խնդիրներ ունենալ, ու դրա համար էլ երրորդ մարդու միջոցով ակնարկում է ոմանց «ցածր իջնելու» մասին:
Սեյրան Օհանյանը փառահեղ կենսագրություն ունեցող զինվորական է, Արցախի հերոս, սակայն որպես հրապարակային գործիչ այդպես էլ չի կարողանում հաղթահարել ստվերում մնալու բարդույթը: ՊՆ-ում նա Սերժ Սարգսյանի, անգամ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ստվերում էր, ՕՐՕ-ում՝ Սամվել Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի: Սեյրան Օհանյանը սուբյեկտության խնդիր ունի. նրան հրահանգված է չխոսել, ու նա լռում է, եւ, ըստ ամենայնի, հասարակությունն այդպես էլ անտեղյակ կմնա զինված խմբի գործունեությանը նրա ունեցած-չունեցած առնչության մասին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանի բոլոր երեք նախագահների իշխանությունը ձեւավորվել է ղարաբաղյան շարժման հիմքով: Խնդիրը միայն այն չէ, որ հանրապետության բոլոր երեք նախագահները տարբեր կարգավիճակներով մասնակցություն են ունեցել ղարաբաղյան շարժմանը: Ավելի էական է այն հանգամանքը, որ իշխանությունների ձեւավորման հիմքում եղել է Արցախի խնդիրը ու նաեւ այդ հարցն է եղել նրանց գործունեության գնահատման չափանիշը:
Կարծիք կա, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեով ու Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտով ավարտվում է, այսպես կոչված, 88-ի էլիտայի շրջանը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանի նախաձեռնած համակարգային տրանսֆորմացիան իրապես պատմական է ու գուցե Սերժ Սարգսյանը հենց դա նկատի ունի, երբ տարբեր առիթներով հասկացնում է, թե շատերը տակավին չեն գիտակցում կատարվող փոփոխությունների խորքային իմաստը:
Համենայն դեպս, Հայաստանի առաջին երկու նախագահները` Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ոչ միայն հասկացել են 88-ի շարժման սերնդի առաքելության ավարտի հանգամանքն, այլ, ըստ էության, համակերպվել են քաղաքական թոշակառուի իրենց կարգավիճակի հետ:
Տրամաբանական կլիներ, իհարկե, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին միանար իր երկու գործընկերներին, սակայն դա, ըստ ամենայնի, տեղի չի ունենա` մի քանի օբյեկտիվ պատճառներով:
Նախ` Մանվել Գրիգորյանի ձեւակերպմամբ` «վերջին բոլշեւիկը» պետք է որոշակի տրամաբանական հանգրվանի հասցնի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը եւ հետո` նա պետք է ձեւակերպի նոր իշխանության, նույնիսկ` մի քանի տասնամյակների համար` իշխանությունների ձեւավորման եւ գործունեության, այսպես կոչված, մոտիվացիոն հիմքը: Այլ խոսքով` Սերժ Սարգսյանը հավակնում է դառնալ 88-ի շարժման եւ հետշարժումային էլիտայի կամուրջը` դրանով էլ ընդգծելով իր կերպարի պատմականությունը: Դա ինչքանով կհաջողվի Սերժ Սարգսյանին` ցույց կտա ժամանակը:
«Չորս միլիոնանոց Հայաստանի» թեզը, «համահայկական լիդերի» կերպարը փոխկապակցված գաղափարներ են ու միտված են նոր իշխանության կամ նույնիսկ մի քանի իշխանությունների ձեւավորման ու գործունեության մոտիվացիային:
Ժողովրդագրական միտումներն ուսումնասիրող աշխատանքային ոչ ֆորմալ խմբի նախաձեռնող Սամվել Ֆարմանյանն այս նոր առաքելության մեջ, ըստ էության, համարվում է Սերժ Սարգսյանի խոսնակը ու բնավ պատահական չէ, որ ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ նա ընդգրկվեց Գործադիր մարմնի կազմում:
Նախօրեին կայքերից մեկին տված հարցազրույցում Սամվել Ֆարմսնյանը` զարգացնելով Սերժ Սարգսյանի թեզերն, ասել է. «Իմ կարծիքով՝ մեր անկախ պետականության համար ժողովրդագրական խնդիրները կարգավորելը կարող է 2-րդ պետական թեստը լինել, իսկ մենք առաջին ստուգարքը՝ Արցախի ազատագրումը, հանձնել ենք փայլուն: Այս խնդրի կարգավորումը պետք լինի մեր հասունության 2-րդ գնահատումը, վստահ եմ՝ մեր ժողովուրդն ու իր էլիտան կկարողանան այս հարցի շուրջ ունենալ ոչ միայն համազգային մտահոգություն, այլեւ լուծմանն ուղղված մասնակցություն: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր գալիք բոլոր իշխանությունների օրակարգային թիվ մեկ խնդիրը սա է լինելու, ես լավատես եմ»:
Կարծում ենք` Ֆարմանյանն առավել քան հստակ է արտահայտվել, եւ առաջիկա տարիներին Սերժ Սարգսյանը զբաղված է լինելու նոր իշխանության, համակարգի գաղափարական, քաղաքական հիմքերի ձեւակերպմամբ: Այս հանգամանքը էապես փոխելու է իշխանության նոր համակարգի ինստիտուցիոնալ եւ բովանդակային բնույթը: Արցախի խնդիրը կշարունակի մնալ իշխանության առաջնահերթություններից մեկը, սակայն կդադարի լինել իշխանության ձեւավորման ու գործունեության հիմնական մոտիվը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.