29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հրապարակ» թերթը գրում է. Տարին ավարտվեց: 2023-ը հայ ժողովրդի համար ողբերգությամբ լի տարի էր: Բայց մեր կողքին կան մարդիկ, որոնք այդ ողբերգության զգացումը չունեն: Ավելին` անհամբերությամբ սպասում են մոտակա Ամանորի եւ Սուրբ ծնունդի տոներին: Կա նաեւ անտարբերների մի հսկա բանակ, որը ոչինչ չի զգում` ո՛չ ուրախություն, ո՛չ տխրություն: Չենք մեղադրում ոչ մեկին, չենք դատապարտում տոնի եւ ուրախության պահանջ ունեցողներին:
Հասկանում ենք նաեւ մեր իշխանությունների վարած քաղաքականությունը` հաց եւ տեսարաններ ապահովել, որ մարդիկ մոռանան Արցախը, մեր զոհերին ու գերիներին, անդառնալի կորուստները: Բայց մարդը հիշողությամբ է տարբերվում կենդանուց: Ոչինչ չի մոռացվելու: Տա Ասված, վերքերը սպիանան, ցավը մեղմանա, եւ 2024-ին մենք կարողանանք վերագտնել մեր հոգու անդորրն ու խաղաղ ստեղծագործելու ուղին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունվարի 17-ին։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Հիշեցնենք, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում վիճարկում է Ծառուկյանի ողջ ունեցվածքի օրինականությունը։
Մենք տեղեկացանք, որ գործը բաղկացած է 45 հազար էջից, այսինքն՝ ահռելի ծավալի գործ է: Դատախազությունը մասնավորապես վիճարկում է 200-ից ավելի գույքերի օրինականությունը, իսկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները պատրաստվում են դատարանում հիմնավորել այդ գույքերի ձեռքբերման օրինականությունը։
Մեր տեղեկություններով, 90-ականներից ծագող այս գույքի օրինականության ապացուցումը ՀՀ իրավապահները գրեթե անհնարին են համարել, ուստի վստահ են եղել, որ Ծառուկյանը հաշտության է գնալուգույքի ինչ-որ մաս զիջելով պետությանը: Սակայն պարզվում է
Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, իր սնդուկներում պահպանել է անգամ 80-ականների հին ֆակտուրաներ, որոնք սովետի վերջին և անկախության առաջին տարիներին միլիոնների եկամուտ են բերել իր որդուն և հիմք հանդիսացել նրա հետագա հարստության համար: Դրանց առկայությունը, ասում են, բավականին փոխում է իրավիճակը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա օգոստոսի 29-ին Տաշիր կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն էր գրել իր ՖԲ էջում, «չնախատեսված կանգառ» էր կատարել «Երեմյան Ֆարմ» անասնաբուծական համալիր:
Չնայած Փաշինյանը ոգևորված գրառում էր կատարել, թե «մասնավորի կողմից ծրագրի նպատակով իրականացվում է 31 մլն դոլարի ներդրում», այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, նա առանձնապես ոգևորված չի եղել տեսածով ու բավական զարմացել է, որ իրեն համոզել են այցելել մի տեղ, ուր ընդամենը 300-400 խոշոր եղջերավոր անասուն կա:
Այս հանգամանքը նրան կասկածելի է թվացել, առավել ևս, որ նշյալ ընկերությունը բավական տենդերներ է շահում, այդ թվում՝ մեկ անձից գնումով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ներքին կարգով հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչի՞ համար են իր մոտ այդպես ակտիվ «ռասկրուտկա անում» Դավիթ Երեմյանին: Թերթի տեղեկություններով, նրան զեկուցել են, որ մի քանի «կարկառուն» քպականներ նշյալ ընկերության ռեստորաններում, ի մասնավորի՝ «Լիվինգսթոնում», «հաց ուտելու» կայուն «լիմիտներ» ունեն:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, սա պարզապես ափերից հանել է Փաշինյանին, որն ասել է, թե ոչ ոք «այդ տղայի» հետ կապված իր մոտ այլևս չմտնի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․ 11․ 23 թ համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե քրեական վարույթ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եղբոր` գործարար Կարեն Վանեցյանի դեմ, ով բիզնեսներ ունի Ռուսաստանում եւ Եվրոպայում: Ըստ մեղադրանքի՝ Կ․ Վանեցյանը «հանցավոր ճանապարհով ստացված գույք է օրինականացրել» (փողերի լվացում):
Քրգործի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոս բաժնետոմսերն են, որոնք, ըստ մեղադրանքի, «փաստացի պատկանել են 2013-2018 թթ. Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին», եւ որը նա` «ակնհայտ շահավետ պայմաններով, 2018-ին փոխանցել է Կ. Վ.-ին»: Իրականում, այդ 12,5 տոկոսի սեփականատերը գործարար Միխայիլ Զուրաբովն է, ում կառավարությունում 2021-ին ընդունել է Նիկոլ Փաշինյանը:
Հետագայում, ըստ ամենայնի, Փաշինյանի մտադրությունները փոխվել են, եւ ԶՊՄԿ սեփականատերերի ու փայաբաժինների վերաձեւման փուլում Զուրաբովը սկսել է խանգարել։ Հետո նա ստիպված է եղել պայքար սկսել իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար (ըստ օրենքի` նախ փայատերերին պետք է առաջարկ անեն` վաճառվող փայաբաժինը գնելու մասին, ապա նոր դրսից գնորդ ներգրավեն, ինչը չի արվել): Զուրաբովը սկզբում միջազգային արբիտրաժ է դիմել, ապա իր փայաբաժինն այլ միջազգային կազմակերպության է վաճառել, որն էլ փորձելու է ստանալ այն, ինչ չկարողացավ ստանալ Զուրաբովը:
Այս փաստը զայրացրել է Փաշինյանին, եւ նա որոշել է, սովորույթի համաձայն, քրեական գործերով հասնել իր նպատակին: Նախ` գործ հարուցեցին Զուրաբովի ընկերոջ` Կարեն Վանեցյանի նկատմամբ, ապա կփորձեն այս պրոցեսի մեջ ներքաշել նաեւ Արթուր Վանեցյանին եւ «բազարի» մեջ մտնել նորահայտ սեփականատիրոջ հետ` շանտաժով ստիպելով, որ իր հավակնություններից հրաժարվի, եթե չեն ուզում, որ Վանեցյանը նստի:
Արդյունքում միանգամից երկու հարց «կլուծեն»` ընդդիմադիր Արթուր Վանեցյանին կչեզոքացնեն եւ Զուրաբովին կստիպեն հրաժարվել հետագա պայքարից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Փաստ» թերթը գրում է.
«Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի հայտագիր է փոխանցվել: Խոսքը վերաբերում է ռուսական «Առաջին ալիքի» «Տուտիի գահաժառանգի տիկնիկները. Նիկոլ Փաշինյան՝ աղետի գուժկանը» թողարկմանը: ԱԳՆ-ն պաշտոնապես նշել է, որ «հաղորդման ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին»: Նման արձագանքը լիովին հասկանալի է՝ նման պայմաններում, սովորաբար խնդրո առարկա երկրի դեսպանին հրավիրում են ԱԳՆ և համապատասխան «բողոքի նոտա» փոխանցում, ինչը և արվել է: Անհասկանալի կլիներ անտեսումը:
Մյուս կողմից՝ հասկանալի է նաև մեր բազմաթիվ այն հայրենակիցների վրդովմունքը, որոնց կարծիքով, հիշյալ հաղորդման ընթացքում ոչ միայն «ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը», այլ հայ ժողովրդին են վիրավորել, առհասարակ, և Հայաստանի ու հայերի մասին նման տոնայնությամբ խոսելն անընդունելի է: Այնպես որ, կրկնենք, անխուսափելի ու բնական էր, որ հիշյալ հաղորդումից հետո պետք է որոշակի արձագանք հետևեր, առաջին հերթին՝ պետական կառույցներից: Բայց կա նաև հարցի մյուս կողմը, որը երբեմն անտեսվում է:
Բանն այն է, որ փաստերը պետք է դիտարկել ընդհանրության և պատճառահետևանքային կապի մեջ: Երբ դու ամեն ինչ անում ես, այդ թվում՝ ցուցադրաբար, Ռուսաստանի հետ թշնամանալու համար, երբ նույն քպականները ՌԴ տարբեր պաշտոնյաների հրապարակավ վիրավորում են, ի՞նչ կարող ես ակնկալել:
Ի՞նչ է, ռուսներն աչք էին փակելո՞ւ այդ ամենի վրա, ռուսական պետական հեռուստաալիքները, բալալայկան վերցրած, փառաբանելո՞ւ էին Նիկոլ Փաշինյանին: Եթե դու հետևողականորեն ուզում ես փչացնել հարաբերություններդ Ռուսաստանի հետ, պետք է պատրաստ լինես նաև ստանալու նման «արձագանքներ»:
Ըստ որում, հաշվի առնելով ռուսական քաղաքական իրողությունները, հիշյալ հաղորդումը կարելի է, այսպես ասած, «ծաղիկ» համարել: Ասել կուզի՝ դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների, այդ երկրում գտնվող միլիոնավոր մեր հայրենակիցների, դեպի ռուսական շուկա արտահանվող կամ «վերաարտահանվող» ապրանքների հետ: Այնպես որ, իրավացիորեն վրդովվելուն զուգահեռ՝ չի խանգարում նաև մի քիչ մտածելը, նաև հասկանալը, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է լինում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից տեղահանված մեր հայրենակիցների մի մասը տեղափոխվել է Արարատի մարզի Վեդի քաղաք, որի ղեկավարն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է։ Վեդեցիներից մեկը պատմեց, որ արցախցիներին տեղավորել են մի շինության մեջ, որը քոլեջի նախկին շենքն է՝ դա վաղուց լքված շենք է, որտեղ ոչ ոք չի ապրել եւ այժմ ո՛չ կոմունալ հարմարություններ կան, ո՛չ բաղնիք, ո՛չ նույնիսկ սենյակներ։ Պատուհաններին ապակի չկա, արցախցիները պոլիէթիլենային թաղանթ են գնել, որպեսզի պատուհանները ծածկեն։ Վեդու համայնքապետարանից փորձեցինք ճշտել տեղեկությունը՝ հարցրինք, թե որտեղ են տեղավորել արցախցիներին։
«Տարբեր տեղեր տեղավորել ենք, համայնքապետարանը զբաղվում է այդ հարցով, մեզ մոտ հաշվառվում են, համայնքապետարանը տեղավորում է»,- պատասխանեց աշխատակիցը։ Իսկ ճի՞շտ է, որ քոլեջի շենքում եք տեղավորել։ «Այո, մի մասն այդտեղ է, ճիշտ են ասել»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարգավիճակ է ունեցել այդ շենքը՝ մինչեւ արցախցիներին տեղավորելը։ Աշխատակիցն ասաց, որ չգիտի։
Մեր աղբյուրն ասաց, որ շենքում հոսանք կա, պատրաստվում են բաղնիք կառուցել, այսինքն՝ արցախցիներին այս լքված շենքում երեւի պատրաստվում են երկար պահել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Արցախից ահասարսուռ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ մինչ Եվլախում բանակցություններ են ընթանում, ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ եւ տարբեր վայրագություններ են իրականացնում։ Մեզ հաջողվեց կապ հաստատել ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ով չհաստատեց տարածված տեղեկությունների մեծ մասը։
– Տիկին Հակոբյան, ի՞նչ է այս պահին կատարվում Ստեփանակերտում, ահասարսուռ տեղեկություններ են հասնում․․․
– Ստեփանակերտում այս պահին մարդիկ անտեր-անտիրական են, կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է օգնել, մարդիկ են իրար օգնում, միմյանց տներում են հավաքվում, սպասողական վիճակ է, սպասում են՝ մինչեւ Եվլախից մեր բանակցողները վերադառնան։ Ինքնակազմակերպման աշխատանքներով ենք զբաղված։ Ժողովուրդը եւս կարդում է տարածված սուտ ինֆորմացիաները, մարդիկ խուճապահար սկսում են քաղաքի մի ծայրից մյուսը վազել, այն պարագայում, երբ այսօր ամենամեծ վտանգը խուճապն է։ Էլ իբր դրոշներ են տեղադրում, Ստեփանակերտի մուտքերն են բետոնե արգելապատնեշներով փակել, թուրքերը մտել են։
– Բայց փոխհրաձգությունների մասին լուր կար։ Արցախի ՆԳՆ-ն էլ հաղորդեց ադրբեջանցիների մտնելու մասին…
– Շատ կարճ ժամանակ է տեւել, դա Ստեփանակերտի մեջ չէր, հեռվում էր, չկա նման բան, ուղղակի մեղք է էս ժողովուրդը, թող նման բաներ չանեն, հերիք է մի այդպիսի ինֆորմացիա, ժողովուրդը՝ երեխաներից սկսած, ոտաբոբիկ դուրս են գալիս ու վազում փողոցներով։
– Արցախցիների տեղափոխման հարցն ինչի՞ց է հիմա կախված, լուրեր կան, որ խաղաղապահները փոխանցել են, թե չունեն նման հրահանգ, որ տեղափոխեն Հայաստան։
– Տեղափոխել որտե՞ղ՝ Հայաստա՞ն․ նախ եկեք հասկանանք՝ իսկ Հայաստանն առաջա՞րկ է արել, որ ընդունելու է այստեղի ժողովրդին։ Ինքն ասաց, որ արցախցին պետք է իր տանը մնա, որ Հայաստանը չի պատրաստվում իր հայրենակիցներին ընդունել, իսկ ընդհանրապես՝ եթե բանակցությունները չեն ավարտվել, որոշում չկա, ռուս խաղաղապահը ո՞ր իրավունքով պետք է տեղափոխի, ռուս խաղաղապահներն ում որ էվակուացրել են, պահում են այնտեղ, խոսքը մի քանի հազար մարդու մասին է, իսկ մնացածն իրենց տներում են, խմբերով, իսկ ովքեր նման լուրեր են տարածում, ընդամենն ուզում են հայտնի դառնալ, երեւի իրենց սեփական հայտնիությունն է հետաքրքրում։ Իհարկե, բավականին շատ խնդիրներ կան, շատ-շատերը կորած են, չկան՝ խաղաղ բնակչության շրջանում։ Իմ ընկերների հարազատները կապի դուրս չեն գալիս Թաղավարդից, ու որեւէ մեկը չգիտի՝ Թաղավարդն ինչ վիճակում է, ինչ է կատարվում։
– Լուրեր են տարածվում, որ Թաղավարդում մարդկանց կոտորել ու գերեվարել են։
– Ախր դա ֆանտազիայի արդյունք է։
– Բայց եթե ասում եք, որ կապի դուրս չեն գալիս, գուցե ամենեւին էլ ֆանտազիա չէ՞։
– Ես կարող եմ ասել, որ ամենափաստարկված տեղեկատվությունը տալիս է Արցախի ՄԻՊ-ը, որտեղ աշխատակիցները գիշերուզօր ճշգրտումներով են զբաղված, մնացածը գուշակություններով են զբաղված։ Ես ասում եմ, որ իմ ընկերների հարազատները չկան, կապ չկա հետները, եւ իրենք ենթադրում են, որ գերեվարվել են (ավելի ուշ Արցախից հաղորդեցին, որ Թաղավարդի հետ կապը հաստատվել է, եւ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում` Լ. Շ.)։ Հիմա եթե մենք դա հիմք ընդունենք, կսկսենք դրա վրա լեգենդներ հույսել, որն անում են շատերը։ Չեմ բացառում, որ գուցե ամենավատն է եղել, բայց եթե դա հաստատված չէ, ո՞նց կարելի է խոսել այդ մասին։ Շատ են գյուղերը, որոնք չորս կողմից շրջափակված են ադրբեջանցիներով, եւ այս պահին իրենց մոտ մուտքն ու ելքն անհնար է: Տեղեր կան, որ ռուս խաղաղապահներն են մուտքն ու ելքն ապահովում, Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել, և առաջիկայում այն կհաստատվի, ու 2008թ. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի: «Գրել էինք, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը դիմում էր ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, և նա արդարացվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 3 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որևէ քննչական գործողություն չի արվել, և քրեական գործը մնացել է Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը՝ հայտնելով, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի և դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, և այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց: Որպես ամփոփում՝ նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված 10 հոգուց որևէ մեկի սպանության դեպքը բացահայտված չէ, չգիտենք՝ ով գնդակահարեց Երևանի կենտրոնում 10 քաղաքացու: Նիկոլ Փաշինյանն իր այդ խոստումը չկատարեց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի հետ։ Երկու օր անց էլ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, սակայն Պուտինի հետ զրույց չի եղել:
Մի քանի օր անց Փաշինյանն անորոշ վստահեցրեց, թե Պուտինի հետ մշտական կապի մեջ է, վերջինս տեղյակ է ՀՀ եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Պուտինն էլ ասաց, որ Փաշինյանից «ծավալուն նամակ է ստացել»:
Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո է նա ծավալուն նամակ ուղարկել Լադիմիր Լադիմիրովիչին, ինչի մասին էլ վերջինս Վլադիվոստոկի համաժողովում ասաց։
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրն ասում է, որ այդ նամակում Նիկոլ Փաշինյանը փորձել է արդարանալ Հայաստանում մոլեգնող հակառուսական գործընթացների հետ կապված՝ վստահեցնելով, որ դրանք Ռուսաստանի դեմ չեն։ Եվ եթե նայենք Փաշինյանի հռետորաբանությանը, ապա հենց սեպտեմբերի 9-ից հետո նա փորձեց մեղմացնել ՌԴ-ի նկատմամբ դրսեւորած դիրքորոշումները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում նախագահական ընտրություններից և նոր իրավիճակի ձևավորումից հետո մի շարք դեմքեր, որոնք ժամանակին հանդես էին գալիս որպես «Արցախի համար պայքարի առաջամարտիկներ» կամ գոնե նման հայտ էին ներկայացնում, նահանջի ճանապարհ են բռնել։ Դրանցից է, օրինակ՝ Տիգրան Պետրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի նախագահության ժամանակ նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահն էր. մասնավորաբար, Պետրոսյանը հրապարակային հայտարարել է, որ պահանջում է հումանիտար միջանցք՝ Արցախից դուրս գալու համար։
Թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ այս գործընթացը մի շարք հասկանալի պատճառներով Արցախում բավական մեծ կրքեր է առաջացրել. նախ՝ Արցախում գերակշիռ մեծամասնությունը պայքարում է Արցախում մնալու և ոչ թե մարդասիրական միջանցք ստանալու համար, մյուս կողմից՝ բացի այն, որ Պետրոսյանն ու նրա նմանները քիչ չէ ցանկանում են դուրս գալ Արցախից, դեռ մի բան էլ՝ հրապարակային են նման հայտարարություններ անում։ Մեր տեղեկություններով, Արցախում հումանիտար միջանցքի մասին թեզերը հրապարակային և ոչ պաշտոնական մակարդակներում հիմնականում գեներացվում են ժամանակին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված ու կառավարվող հենց այդ խմբերի կողմից։
Ավելին, այդ նույն շրջանակները, նման տիպի քարոզ իրականացնելով, փորձում են մարդկանց մոտ խուճապ առաջացնել։ Թերթի տեղեկություններով, Արցախի ուժային կառույցները զգուշացրել են, որ նման հրապարակային կոչերը և հանրության շրջանում խուճապ տարածելը ընկալվելու են որպես օրենքից դուրս գործողություններ, և կոշտ միջոցներ են ձեռնարկվելու»:
Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.