29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մեր աղբյուրների համաձայն` ՀՀ ՀՔԾ-ին հանձնարարաված է Մարտի 1-ի գործով բոլոր հարցաքննությունների համար անկաշկանդ մթնոլորտ ստեղծել և մարդկանց հնարավորություն տալ հանգիստ պայմաններում պատմել այն ամենն, ինչ տեղի է ունեցել երեք տարի առաջ` մարտի 1-ին: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը վերջերս անկեղծացել է, որ նախագահականից հանձնարարական է ստացել` որևէ ձևով չխոչնդոտել առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալուն:
«Ժամանակի»-ի տեղեկություններով, ոստիկանության Լոռու մարզի վարչության պետ Անուբախ Համբարյանն իր մոտ է կանչել ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության պետ Կառլեն Մարգարյանին և ասել, որ վերջինս իրեն դուր չի գալիս: Մեր աղբյուրը հայտնում է, որ վարչության պետը նրան ոստիկանության Սպիտակի բաժնի անչափահասների գծով բաժանմունքի պետ Արտյուշա Հարությունյանով փոխարինելու մտադրություն ունի: Ի դեպ, վերջինիս նկատմամբ բազմափիվ ծառայողական քննություններ են նշանակված եղել, նույնիսկ պաշտոն են իջեցրել, և պաշտոնի առաջխաղացումը ձգձգվել է Վանաձորի մաքրման կայանի հետ կապված քրգործի պատճառով: Արտյուշա Հարությունյանին այժմ փորձում են միամգամից առաջ տանել: Չնայած անչափահասների տեսուչի աշխատանքից միանգամից քրեական հետախուզության ոլորտ մտնելը մի քիչ անհասկանալի է, բայց մյուս կողմից` հասկանալի է, որ սկզբից Սպիտակի ոստիկանության բաժնի պետ Արթուր Շահվերդյանի հավատարիմ ենթակային են տանում Վանաձորի ոստիկանության բաժին, որ հետո Շահվերդյանին բերեն Վանաձորի ոստիկանության բաժնի պետ: Խոսակցություններ են շրջանառվում, որ նրա պաշտոնավարման ժամանակ նա և նրա հետ կապված մարդիկ իրենց նյութապես ավելի լավ են զգում:
«Ժամանակ»-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով ՀՀ նախկին Պաշտպանության նախարար, այժմ`ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը որոշել է լքել Հայաստանը: Այս մասին նա անկեղծացել է մտերիմների շրջապատում:
Ժամանակի տեղեկություններով`Միքայել Հարությունյանը մտադիր է ընտանիքը տեղափոխել Չեխիայի հանրապետություն, որտեղ վերջինս տարիներ շարունակ ներդրումներ է կատարել: Այս օրերին տարբեր զորամասերում իրականացվող ստուգումները, մեր աղբյուրների տեղեկություններով, Միքայել Հարությունյանի փոխարեն իրականացնում է գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովը:
«Ժամանակ»-ի աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանի նախագահականում այս օրերին կրկին քննարկվում է Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Խնդրի հասունացման համար հիմք է ծառայել Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 20-ին ՀՀ իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներին տրված հանձնարարականից հետո Մարտի 1-ի գործի շրջանակներում ոստիկանության բարձրաստիճան որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելու հնարավորությունը: Ըստ թերթի, նախագահի նստավայրում կարծում են, որ վերջերս ՀՀ ոստիկանության շուրջ 50 քննիչների ընդվզումը ՀՀ փոխոստիկանապետ Հովիկ Թամամյանի գործով իրենց գործընկերոջ` հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի կալանավորման առնչությամբ և ոստիկանապետի` իրավիճակին չտիրապետելու հանգամանքը կասկածներ են հարուցում, որ Մարտի 1-ի գործով բարձրաստիճան որևէ ոստիկանի կալանավորումը կարող է համակարգում այնպիսի լարում առաջացնել, որի տիրապետումն ընդհանրապես վեր կլինի Ալիկ Սարգսյանի ուժերից: Ուստի այս պահին, նախագահականի թերթի աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանի խորհրդատուների կարծիքով՝ Մարտի 1-ի գործով կալանավորումները պետք է սկսել առանց Ալիկ Սարգսյանի:
ԱԺ պատգամավոր Կարապետ Կարապետյանի շրջապատը հայտնվել է իրավապահների, քննչական մարմինների հատուկ ուշադրության կենտրոնում, գրում է «Ժամանակ»-ը: Մայիսի 10-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը և ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանի օգնական Օնիկ Հովհաննիսյանին երկամսյա կալանքի տակ պահելու սանկցիա տվել: Թերթի տեղեկություններով, նա կասկածվում է մաքսանենգության մեջ: Ըստ թերթի, մոտ 20 օր առաջ, ինչ-որ գործի շրջանակներում, իրավապահները բերման են ենթարկել նաև Կ.Կարապետյանի եղբորը` Սիմոն Կարապետյանին, սակայն մեկ օր անց պատգամավոր եղբայրը «լուծել» է հարցերը և Սիմոնին թռցրել Եվրոպա: Թերթը հիշեցնում է, որ մինչև մեկնելը Սիմոն Կարապետյանը ոստիկանության պաշտոնյա աշխատակից էր:
«Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ գործարար Միխայիլ Բաղդասարովը վաճառել է ASG ապահովագրական ընկերությունը մեկ այլ ապահովագրական ընկերության`«Ռասկոյին»: «Ռասկո» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 94,83 տոկոսը պատկանում է «Արդշինինվեստբանկին»: Միխային Բաղդասարովին պատկանող ընկերությունը հիմնականում զբաղվում էր ավիափոխադրումների ռիսկերի ապահովագրությամբ ` հայկական շուկայում լինելով միակը, որն, ի դեպ, հրաժարվեց զբաղվել ինքնաշարժերի պարտադիր ապահովագրությամբ, հիշեցնում է թերթը:
Օրաթերթի տեղեկություններով, անցյալ շաբաթավերջին Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ խորհրդակցության ժամանակ հանձնարարել է լրջագույն պայքար սկսել երկրում քրեական միջավայրը բացառելու և հանցաշխարհի ներկայացուցիչներին խիստ հսկողության տակ առնելու ուղղությամբ։
Ըստ թերթի, Ալիկ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո, ոստիկանության իր մերձավոր շրջապատին տեղեկացրել է Սերժ Սարգսյանի հանձնարարականի մասին` նշելով, թե չի բացառվում, որ հաջորդ ցուցումը լինի ձերբակալել ազատության մեջ մնացած երեք խոշոր «օրենքով գողերին»` Սուրոյին, Զապին և Մանեթի տղա Սամվելիկին։
Ալիկ Սարգսյանը իր ենթականերին հանձնարարել է գաղտնի կերպով հանցաշխարհի հիշյալ ներկայացուցիչներին զգուշացնել, որ շուտով նրանց դեմ որոնողական աշխատանքներ են ձեռնարկվելու։ Անցյալ շաբաթավերջից, իսկապես, ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում նշված «օրենքով գողերին» հայտնաբերելու ուղղությամբ, գրում է թերթը։
Քաղաքացիական օրենսգիրքը փոփոխում են
Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հեղինակել և քննարկման է ներկայացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որով հստակեցվում են «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունները: Դրանից բացի, Դալլաքյանն առաջարկել է նվազեցնել սահմանված տուգանքները: Բայց թե կոնկրետ որքան է նախատեսվում նվազեցնել տուգանքները, թերթին չի հաջողվել ճշտել: «Ժամանակ»-ի տեղեկություններով, ԱԺ բոլոր խմբակցություններին և անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների առաջարկով դիմել է Փաստաբանների պալատը, և, փաստորեն, միայն Դալլաքյանն է արձագանքել այդ առաջարկին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան` «Ժամանակի»-ի աղբյուրների հավաստմամբ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը մոտ ապագայում բարձր պաշտոնի կանցնի պետդեպարտամենտում: Ըստ թերթի աղբյուրների, Յովանովիչը Հայաստանից կմեկնի հունիսի սկզբներին:
Միհրանը չդարձավ գեներալ
Երեկ ԴԱՀԿ ծառայողների օրն էր: Արդարադատության նախարարության հարկադիր կատարողներն իրենց օրը նշում էին Ազգային օպերայի դահլիճում, գրում է թերթը՝ հավելելով՝ բոլորը սպասում էին, որ Սերժ Սարգսյանն իր ներկայությամբ պետք է պատվի օրվա տոնախմբությունը: Ըստ թերթի հավաստի աղբյուրների` ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, որը նաև «Ֆլեշ» սուպերմարկետների ցանցի սեփականատերն է, սպասում էր, որ Սերժ Սարգսյանը հենց Ազգային օպերայում ընթացող տոնակատարության
ժամանակ իրեն կարժանացնի արդարադատության գեներալի կոչման, սակայն, նախագահական նստավայրի թերթի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Սերժ Սարգսյանը մտափոխվել է` հաշվի առնելով անցյալ տարեվերջին Միհրան Պողասյանի անձի շուրջ մեծ աղմուկը:
Լոս Անջելեսում կոմունալ վճարումների հետ կապված խարդախություններ անելու և սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու համար ձերբակալված երկու հայերից մեկը ԱՄՆ-ում «Հ1» և «Պարադիզ» ընկերությունների ներկայացուցիչ Գագիկ Ասլանյանն է: Երեկ, ողջ օրվա ընթացքում, «Ժամանակ»-ին հաջողվել է մի քանի ուշագրավ տեղեկություններ պարզել Գագիկ Ասլանյանի գործունեության մասին: Պարզվում է, գրում է թերթը, որ Գագիկ Ասլանյանը կարողանում է ոչ միայն գազ և էլեկտրաէներգիա գողանալ, այլև մարդկանցից պարտքով գումար է վերցնում և չի վերադարձնում: Թերթի մի այլ աղբյուր հայտնել է, որ Գագիկ Ասլանյանը ընկերական հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի եղբոր`Սաշիկ Սարգսյանի հետ, ու որդուն`Նարեկին, գործ սկսելու համար տարածք են տրամադրել «Հ1»-ի Լոս Անջելեսի տարածքում: Խորհրդային տարիներին և 90-ական թվականներին նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ մշակույթի նախարարությունում: Ըստ թերթի, Գագիկ Ասլանյանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատեր Մարտին Ադոյանի և «Հ2» հեռուստաալիքի համասեփականատեր Սամվել Մայրապետյանի մտերիմ ընկերն է:
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում ստեղծված նախընտրական իրավիճակը գյուղի բնակիչներին Սարոյան եղբայրների մասին պատմող ֆիլմն է հիշեցնում` փոքր-ինչ այլ ենթատեքստով: Բանն այն է, որ գյուղապետի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ են մտել Միսակյան եղբայրները», տեղեկացնում է «Ժամանակ»-ը` շարունակելով. «Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ եղբայրներն իրենց թեկնածությունը դրել են 3-րդ թեկնածուի ձայները խլելու համար: Այնինչ, երբ անձամբ ծանոթացանք ստեղծված իրավիճակին` ճիշտ հակառակ պատկերը ստացանք: Երկու եղբայր միմյանց դեմ մրցակցում է դեռ 2004 թ.-ից, ընդ որում` այդ ընտրապայքարում 3-րդ թեկնածուի բացակայությամբ»:
Գործող գյուղապետ Նշան Միսակյանը թերթի թղթակցի հետ զրույցում, այս տարիների ընթացքում կատարված աշխատանքներից խոսելիս, առանձնացրել է գազաֆիկացման աշխատանքները, ինչի արդյունքում գազը մտել է գյուղ, և բնակչության 70 տոկոսն արդեն ցանկանում է տները գազաֆիկացնել: Իսկ վերընտրվելուց հետո, ինչպես նշել է Միսակյանը, ձեռնամուխ կլինի մանկապարտեզի խնդիրը լուծելուն, որը կապիտալ վերակառուցման կարիք ունի: Թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում եղբոր ընտրվելու հնարավորությունները` նա պատասխանել է. «Ինքը լավ շանսեր ունի, անցյալ ընտրություններում իմ կես չափով ձեն տարավ: Միսակյան Ամասիկը ամեն անգամ էլ դնում է, բայց այս անգամ 3-րդն էլ ունենք: Պատասխանելով ձեր հարցին` նշեմ, որ երկուսին էլ մրցակից համարում եմ, բայց համոզված եմ, որ նախորդ ընտրությունների օրինակով 800 ձայն կհավաքեմ: Իսկ կուսակցությունից, ընտրությունների մասով, հանձնարարականներ չեմ ստացել»:
Ամասիկ Միսակյանն էլ թերթի թղթակցին ասել է, որ իր թեկնածության առաջադրման միակ նպատակն ազգաբնակչության շրջանում հավատի վերականգնումն է: «Ցանկանում եմ արդարության նկատմամբ հավատը վերականգնել, որ և՛ ղեկավարությանը նորմալ ձևով ընդունեն, և՛ վերադասին: Իսկ այսօրվա գյուղապետերի անարդարությունը տարածվում է նաև վերադասների վրա»,- ընդգծել է Ամասիկ Միսակյանը:
Երբ թղթակիցը փորձել է ճշտել, թե իր եղբայր գործող գյուղապե՞տն էլ արդար չի աշխատում, պատասխանել է. «Այո, նա էլ ազնիվ չի աշխատում: Եթե ազնիվ աշխատեր, ես բարոյական իրավունք չէի ունենա, որ իմ թեկնածությունը դնեի: Սակայն գյուղի և ժողովրդի առաջ ծանրացած, նեղ և ողբալի իրավիճակից ելնելով` ես իմ թեկնածությունն եմ առաջադրել»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.