23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հայ ազգային կոնգրեսը երեկ պատասխանեց կոալիցիային, որը երկխոսությունը վերսկսելու Կոնգրեսի առաջարկին ի պատասխան հայտարարել էր, թե վերսկսելու պայմանը շուրջօրյա հանրահավաքները դադարեցնելն է: Կոնգրեսը, ինչպես և սպասվում էր, հայտարարեց, որ հանրահավաքները չի դադարեցնելու:
Ավելին` Կոնգրեսը հայտարարեց նաև, որ դադարեցնում է երկխոսության ակնկալիքը և Հայաստանի ներքաղաքական իրավիճակի միակ ելք դիտարկում ժողովրդական լայն մոբիլիզացիային ուղղված գործընթացը, ակտիվ ջանքերն այդ ուղղությամբ: Կոնգրեսի հայտարարության մեջ նշվում է նաև, թե եթե կոալիցիան ինքը դիմի երկխոսության համար, ապա Կոնգրեսը միայն այդ դեպքում կքննարկի վերսկսելու հարցը: Այդպիսով, ակնհայտ է, որ իրավիճակը մտնում է փակուղի: Փակուղի` այն իմաստով, որ երկու կողմերն էլ ընդունում են մի դիրք, որը նրանց տեղ չի թողնում մերձենալու: Կոալիցիան պայման է դնում շուրջօրյա հանրահավաքների դադարեցում, իսկ Կոնգրեսն էլ չի ընդունում այդ պայմանն ու երկխոսության իմաստը համարում է կորսված:
Բայց առաջին հայացքից լիակատար փակուղի ենթադրող այդ իրավիճակը կարող է շրջվել գլխիվայր: Սակայն դա այն դեպքում, երբ Կոնգրեսի մոտ շուրջօրյա հանրահավաքների ընթացքում քաղաքացիական մոբիլիզացիայի բավարար աստիճան ձևավորելը չստացվի: Այսպես` Կոնգրեսը շուրջօրյա հանրահավաքների որոշակի ժամկետից հետո կհայտարարի, որ դրանք ժամանակավորապես դադարեցնում է և ձեռնամուխ լինում, այսպես ասած, մարզային աշխատանքների, շրջաններում հասարակական պոտենցիալը մոբիլիզացիոն դիրք բերելու, այսպես ասած` նախամոբիլիզացիոն վիճակի հասցնելու և է՛լ ավելի մեծածավալ շուրջօրյա հանրահավաքային ակցիա անելու համար:
Առավել ևս, որ Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 30-ի իր ելույթում նշել է մոբիլիզացիոն, հասարակական ակտիվությանն ուղղված գործողությունների հնարավոր լայն սպեկտր և ընդդիմության գործունեությունը չի պայմանավորել միայն շուրջօրյա հանրահավաքներով: Երբ շուրջօրյա հանրահավաքները, որպես ակտիվ գործողությունների առաջին փուլ, ժամանակավորապես կհամարեն դադարեցված, իշխանությունը կարող է օգտվել այդ պահից և հայտարարել, որ քանի որ դրանք դադարել են, իրենք Կոնգրեսին առաջարկում են վերադառնալ երկխոսության վերսկսման հարցը քննարկելուն: Կոնգրեսը դա կարող է հանրությանը ներկայացնել որպես վերսկսելու առաջարկ, որ անում է իշխանությունը, ու գնալ այդ քայլին: Ընդ որում` այստեղ որևէ էական նշանակություն չի ունենա, թե ինչքան ժողովուրդ կկարողանա մոբիլիզացնել:
Բանն այն է, որ հենց Կոնգրեսը շուրջօրյա ակցիաները դադարեցնի, իշխանության համար շահեկան կլինի անմիջապես վերսկսել երկխոսությունը, քանի որ դա անելու պարագայում Կոնգրեսը երևի թե առավել տևական ժամանակով կզրկվի մոբիլիզացիոն պոտենցիալից, եթե այդպիսին դեռևս կա: Այստեղ երկակի վիճակում է հայտնվում Կոնգրեսը, քանի որ մի կողմից` երկխոսությունը նրան հնարավորություն է տալիս հանրությանը ներկայացնել իրավիճակը այնպես, որ իշխանությանը դնելով բարդ վիճակում` ստիպել են իրենց հետ նստել երկխոսության, մյուս կողմից էլ` հանրությունն այլևս է՛լ ավելի կարող է չվստահել Կոնգրեսի ռադիկալ և հեղափոխական տոնայնությամբ ելույթներին: Իր հերթին, բավական ռիսկային է իրավիճակը նաև իշխանության համար, քանի որ երկրում իսկապես բարդ սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակ է, ու ըստ էության կայծ է հարկավոր, որ կրակ բռնկվի ժողովրդական տրամադրություններում:
Եվ մտածելը, թե Կոնգրեսի «կայծքարերը» մաշվել են ու այլևս վտանգավոր չեն` կարող է իսկապես ճակատագրական լինել իշխանության համար, և այդ առումով երկխոսությունն իշխանության համար որոշակի երաշխիքային վիճակ է: Այդ իսկ պատճառով իշխանությունը նույնիսկ շահագրգռված պետք է լինի Կոնգրեսին փոխզիջումներ առաջարկելով, որպեսզի վերսկսվի երկխոսությունը: Սակայն այս ամենում, իհարկե, կրկին առաջնային պլան է գալիս և սրությամբ դրվում է հարցը, թե այդ պրոցեսներից ինչ արդյունք է սպասում հասարակությանը: Այստեղ է ամենամտահոգիչը, քանի որ քաղաքական պրոցեսների անարդյունավետությունը ձևավորելու է համընդհանուր ապատիայի մի մթնոլորտ, որը հաղթահարելը չափազանց դժվար կարող է լինել: Սա իսկապես լուրջ, և երևի թե չափազանցություն չի լինի ասել, որ ներկայումս առարկայորեն շոշափվող կամ ուրվագծվող խնդիր է:
Ընդ որում` այդ խնդրի հանդեպ պետք է անտարբեր չլինեն բոլոր այն քաղաքական ուժերը և քաղաքացիական միավորումները, որոնք իրապես մտահոգ են Հայաստանում իրավիճակի որակական փոփոխությամբ և դա են համարում իրենց գործունեության իրական իմաստը: Ապատիայի համընդհանուր խորացումը հարվածելու է բոլորին` անկախ, թե ում սխալի, իներտության կամ անհեռատեսության հետևանքով է դա տեղի ունենում: Քաղաքականության հանդեպ հասարակական վստահության հարցը Հայաստանում ներկայումս դառնում է, թերևս, առավել կարևոր խնդիր, քան իշխանափոխությունն ինքնին:
Թերթը գրում է, որ Երեւևան մտնող ճանապարհների մեծ մասը փակ են, եւ ոստիկանները երթուղայիններին արգելում են մուտք գործել քաղաք: «Երեկ Աշտարակից Երեւան մտնող հատվածում Թալինից եկող երթուղայինի ուղեւորները «Ժամանակ»-ին հայտնեցին, որ միայն վարորդի եւ ոստիկանների երկարատեւ բանակցություններից հետո են նրանք կարողացել հասնել Երեւան:
«Երեք օր է՝ Երեւան եկող ուղեւորներին բերում ենք մինչեւ Աշտարակի Գայի պոստ: Շարժվելուց ուղեւորներին նախապես զգուշացնում ենք, որ կարող է կրկին ճանապարհները փակած լինեն: Համբերությունս հատեց եւ որոշեցի դիմել լրատվամիջոցներին ու այդ մասին տեղեկացրեցի նաեւ ոստիկաններին, ինչից անմիջապես հետո նրանք իրար խառնվեցին եւ մի քանի րոպե խորհրդակցությունից հետո որոշեցին ուղեւորներից ստորագրություն վերցնել, որ նրանք ուսանողներ են: Հա, երթուղայինում 70-ն անց երկու տատիկ էլ կային, նրանք նույնպես ստորագրեցին, որ ուսանողներ են»,- ասաց երթուղայինի վարորդը»,- գրում է «Ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ իր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` սեպտեմբերի 23-ին վնասազերծված եւ բացահայտված ավազակախմբի անդամներից մեկը` Քյարամ Ամոյանը, «օրենքով գող» կարգվելու ցանկություն ունի:
Տեղեկության համաձայն` Քյարամին այդ հարցում պետք է օգնի նրա սպանված Քեռու` «օրենքով գող» Ճակոյի կապերը:
Թերթը զրուցել է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ: Ներկայացնում ենք հայտված զրույցից:
Կան գնահատականներ, որ Կոնգրեսն ուշացել է վճռական քայլեր անելու համար, եւ ժողովուրդն արդեն հիասթափվել է ու այժմ վճռական քայլերի համար անհրաժեշտ ռեսուրսներ Կոնգրեսն այլեւս չունի: Արդյո՞ք արդարացի են այդ գնահատականները, եւ արդյո՞ք ՀԱԿ-ի ուժերը բավարար են դրված նպատակին հասնելու համար:
— Ես միանշանակ այդ գնահատականի հետ համաձայն չեմ, այդ կարգի « բայղուշություններ»
մենք շատ ենք լսել` ե՜ւ գարնանը, ե՜ւ ձմռանը, արդեն քանի տարի է մենք այդ «բայղուշությունները» լսում ենք: Այն մարդիկ, որոնք հանիրավի, պատվիրված կամ չարախնդալով նման գնահատականներ են տալիս` թող իրենք բարի լինեն առկա խնդիրների լուծման ուղղությամբ թեկուզ մի քայլ, մի գործ անել: Մենք մեր առջեւ դրել ենք խնդիրներ եւ համոզված գնում ենք առաջ: Իհարկե, մի օր լավ կլինի, մի օր վայրիվերումներ կլինեն, մարդկանց քանակի հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն, բայց այն ուղին, որ մենք ընտրել ենք՝ ցանկանալով կայացնել ժողովրդավարական պետություն, օլիգարխիայի մեջքը կոտրելը, սոցիալական արդարության վերականգնումը, իրավական պետության տարրերի ստեղծումը, միշտ արդիական է, եւ այս հարցերը միշտ եղել են այն վառ ուղեցույցները, որոնց ձգտելու են հազարավոր մարդիկ եւ հասնելու են իրենց նպատակին: Եթե անգամ քաղաքական ընդդիմություն չլիներ՝ հանձինս Հայ ազգային կոնգրեսի, միեւնույն է, այս իշխանական համակարգով այս երկրին ապագա չի սպասվում, եւ այն փոխելը անհրաժեշտ է:
Իսկ արտահերթ ընտրություններ իրականացնելու ժամանակն արդյոք անցած չէ՞:
— Հայ ազգային կոնգրեսը քաղաքական կառույց է եւ երկրում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին ամենաակտիվ մասնակցությունն է ունենում եւ ունենալու է, անգամ եթե մենք գտնում ենք, որ միակ ճիշտ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:
Այսինքն՝ եթե չլինեն արտահերթ ընտրություններ, ՀԱԿ-ը կգնա՞ հերթական ընտրությունների:
— Միանշանակ, մենք երկրում ընթացող բոլոր քաղաքական պրոցեսներին մասնակցելու ենք, մեր գերնպատակը ժողովրդին հաճո իշխանություն ձեւավորելն է, իսկ ընտրությունները այդ նպատակին հասնելու համար լոկ միջոց են:
Այդ համատեքստում հատկապես ուշագրավ է մի հանգամանք` կապված Հայաստանի էներգետիկ համակարգի հանդեպ Ֆրանսիայի հետաքրքրության հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Սերժ Սարգսյանն ու Ֆիյոնը քննարկել են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործընթացում Ֆրանսիայի ներգրավվածության հարցը, ինչի հեռանկարներն ու հնարավորությունները պարզելու համար պատվիրակություն կժամանի Հայաստան և տեղում կծանոթանա նոր ատոմակայանի ծրագրին:
Այդ հանգամանքը հետաքրքրական է ինքնին երկու իմաստով: Նախ` բուն ատոմակայանի կառուցման: Եթե իհարկե, այդ նախագիծն իրականում մեծ բլեֆ չէ, ուրեմն բավական հետաքրքրական է, որ «Ռոսատոմից» բացի, դրանով հետաքրքրվում է նաև Ֆրանսիան: Ինչպես հայտնի է, «Ռոսատոմը» պատրաստակամություն է հայտնել ապահովել նոր ատոմակայանի շինարարության միայն քսան տոկոսի ֆինանսավորումը, ինչը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար, հաշվի առնելով, որ նոր ատոմակայանի արժեքը գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար: Հետաքրքիր է, թե ֆինանսավորման ի՞նչ չափաբաժնի պատրաստակամություն կհայտնի Ֆրանսիան, և չի բացառվում, որ նոր ատոմակայանը Հայաստանում լինի էներգաարտադրող բացառիկ օբյեկտ, որը ռուսների ենթակայության կամ տնօրինության տակ չէ:
Դա իսկապես կարող է առնվազն հոգեբանական տնտեսա-քաղաքական շրջադարձային իրողություն լինել Հայաստանում: Եվ հենց այդտեղ էլ տեղի ունեցածի կամ նշմարվող զարգացման երկրորդ հետաքրքրական պահն է: Բանն այն է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը ներկայումս ամբողջությամբ տնօրինում է Ռուսաստանը, և արևմտյան ընկերությունները այդ համակարգով վերջին անգամ հետաքրքրվել են գրեթե տասը տարի առաջ, երբ վաճառվում էին բաշխիչ ցանցերը: Դրանք էլ, ի վերջո, բաժին հասան ռուսներին, և այն էլ` ոչ թե մրցութային պայմաններով, այլ ուղղակի վաճառքի միջոցով: Եվ ահա, տասը տարի անց Արևմուտքն` ի դեմս Ֆրանսիայի, համենայնդեպս, հետաքրքրություն է դրսևորում էներգետիկ համակարգի հանդեպ, և Հայաստանի իշխանությունն էլ քննարկում է այդ հարցը Արևմուտքի հետ: Սա ամենևին չի նշանակում, որ վաղը արդեն ռուսների մոնոպոլիան Հայաստանի էներգետիկ համակարգում ավարտվելու է:
Սակայն նկատի ունենալով համակարգի գերռազմավարական նշանակությունը Հայաստանի համար,- ինչպես ցանկացած պետության,- դրա հանդեպ արևմտյան հետաքրքրության բացահայտ և փաստացի բավական կոնկրետ քննարկման տեսքով դրսևորումը իրենից բավական հետաքրքրական միտում է ներկայացնում, որը կարող է ունենալ ուշագրավ շարունակություն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ռազմավարական ազդեցության իմաստով: Համենայնդեպս, այդ միտման մեջ կարող է նշմարվել Հայաստանի գերկարևոր ռազմավարական համակարգում մեկ պետության մենաշնորհի մայրամուտ, ինչն անկասկած խրախուսելի գործընթաց է, եթե իհարկե, կրկին այդ գործընթացը չբախվի Ռուսաստանի հանդեպ Հայաստանի իշխանության անձնապաստան կամակատարությանը:
Թերթը գրում է, որ Վարդան Օսկանյանի գլխավորած «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավերով Հայաստանում է գտնվում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով ամենասերտ հարաբերություններն է ունեցել եւ ունի Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջապատի հետ:
«Ջոն Էվանսի հայաստանյան այցը պատահական չէ: Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու գրեթե անբեկանելի որոշումը ստիպել է ՀՀ երկրորդ նախագահին ի մի բերել Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում նրա ունեցած բոլոր կապերը: Ջոն Էվանսի այս այցը՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի դեպքում ամերիկյան տրամադրությունները շոշափելն է:
Ջոն էվանսը, որն այս պահին պաշտոնաթող դիվանագետ է եւ առավելապես զբաղված է հայկական տարբեր կազմակերպություններում եւ միություններում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ կարդալով, կարծես դեմ չէ ԱՄՆ-ում ունեցած իր կապերով օգնել Ռոբերտ Քոչարյանին»,- գրում է «Ժամանակ»-ը:
Թերթը զրուցել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Այսօր ոստիկանության համակարգին առնչվող ամենաաղմկոտը շարունակում են մնալ Հովհաննես Թամամյանի եւ Մարգար Օհանյանի գործերը: Երկուսն էլ, փաստորեն, կալանավորված են: Ընդհանուր հասարակական տրամադրություններն այսպիսին են՝ եթե այս մակարդակներում նման վիճակ է, ուրեմն վերեւում մի բան այն չէ, ուրեմն կարելի է միայն ենթադրել, թե նրանցից վերեւում ինչ է կատարվում:
Բենզինի մասով ասեմ, որ դրա համար քրեական գործ է հարուցված, որի համար ցավում եմ, որ կապված էր Մարգար Օհանյանի հետ: Շատ ցավում եմ, մեր հարաբերությունների մասին բոլորը գիտեին: Նորմալ ընկերական, մարդկային հարաբերություններ էին: Մարգար Օհանյանը այդ մասին արդեն գիտեր, որ քննություն է կատարվում: Մինչեւ իր ձերբակալումը պնդում էր, որ ես կապ չունեմ: Մի անգամ եղավ ինձ մոտ եւ խնդրեց, թե «այսպիսի ինֆորմացիա ունե՞ք, ես խնդրում եմ ստուգեք. ուրեմն ես էլ եմ խաբված, ինձ էլ են խաբել, ես էլ եմ վիրավորված: Ստուգեք, մեղավորներին պատժեք», դրա մասին նա ասում էր մինչև իր ձերբակալումը: Հիմա չգիտեմ ինչ կասի, բայց նա մինչև վերջին պահը հրաժարվել էր: Ես ոչ թե դրանով ինչ-որ բան եմ ակնարկում, որ ես իմանայի ինքն էր՝ կներեի, ո՛չ, դա ներելու բան չէ:
Այսօր համակարգում վառելիքի լուրջ խնդիր ունենք, լուրջ պրոբլեմ կա: Կրճատումներ ունենք, որ համակարգը չի կարողանում իրեն հասանելիք ամբողջական բենզինը ստանալ: Այս պարագայում բենզին տանել և խանգարել համակարգի աշխատանքին… էլ չեմ խոսում կոռուպցիոն ռիսկերի մասին, որ տեսուչը բենզին չստանալով՝ պիտի անպայման ձեռնաքաշությամբ զբաղվի, որպեսզի վառելիք լցնելու համար գումար աշխատի: Ես դա ներել չէի կարող, անկեղծորեն եմ խոսում: Էլ չեմ խոսում մնացած պաշտոնյաների մասին, երկրի ղեկավարի մասին, որը իր հստակ պայմանները արդեն թելադրել է, մենք էլ պարտավոր ենք այս խաղի կանոններին ենթարկվել, այլապես ինքներս հանցագործություն ենք կատարում: Բենզինի մասին ես որեւէ պարզաբանում չունեմ, ինչ-որ լսել եք՝ այդ ամենը իրականություն է, իսկ ինչ վերաբերում է ավտոլվացումներին, արդեն ավարտել եմ ստուգումները, այնպես չէ, որ ամսական եղել է 30 միլիոն դրամ: Այդ ինֆորմացիան ճիշտ չէ ներկայացված: Օրինակ՝ տարեկան եղել է 30 միլիոն դրամ, մեկ անգամ եղել է 100 միլիոն դրամ, եթե չեմ սխալվում՝ 2009 կամ 2010 թվականին: Բայց ճանապարհային ոստիկանությունը միաժամանակ դրանից օգտվելու իրավունք ունի, մեքենաները պետք է մաքուր լինեն, դրա համար մենք գումար ենք նախատեսում, այնպես չէ, որ մեքենաները տանեն իրենց գումարներով լվանան: Բյուջեից այդ գումարները հատկացվում է, որ մեքենաները պետք է լվացված լինեն ու մաքուր, այլապես նրանք իրավունք չունեն դուրս գալ արտաքին ծառայության:
Մամուլում հրապարակումներ եղան, որ Մարգար Օհանյանի տեղակալը՝ Ստեփան Կարախանյանը, որի ցուցմունքների հիման վրա բերման էր ենթարկվել Օհանյանը, Հայաստանը լքել է:
Ես գիտեմ, որ այստեղ է: Հատուկ քննչական ծառայությունը նրա խափանման միջոցը փոխեց եւ ստորագրությամբ բաց թողեց, որովհետեւ նա քննությանը համապատասխան ցուցմունքներ տվեց, պարզաբանեց, եւ նրա մեղքը կոնկրետ բենզինի յուրացման հետ կապված՝ ուղղակի ինքը չէր: Պատճառաբանեց, որ ես ինքս չեմ ստացել, չեմ վերցրել, այնուհետեւ Մարգար Օհանյանի հետ կապվեց այդ ամենը, եւ Օհանյանը այս պահին կալանավորված է: Հետագայում կպարզվի, թե նա ուրիշ էլ ում հետ կարող էր բենզինը օգտագործել եւ ինչ ճանապարհով:
Տեղյա՞կ եք, որ Մարգար Օհանյանը Ձեր դեմ ցուցմունքներ է տալիս:
Ո՛չ: Ես տեղյակ չեմ այդ մասին եւ չգիտեմ ինչի մասին պետք է ցուցմունք տա: Ես չգիտեմ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Կարինե Պետրոսյանի, հրապարակել է Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով վճիռը: Դատարանը այսօր մասնակի է բավարարել Թաթուլ Մանասերյանն ընդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ-ի. ԱԺ նախագահի նախկին խորհրդականի պահանջած 2.5 միլիոն փոխհատուցումից բավարարել է միայն 500 հազարի մասով, որից 300 հազարը զրպարտության համար փոխհատուցում, իսկ 200 հազարը որպես փաստաբանին վճարված փոխհատուցում:Դատարանը զրպարտություն է դիտել այն ձևակերպումը, որ քրեական գործ է հարուցվել Թ.Մանասերյանի դեմ: Մինչդեռ այստեղ քրեական գործով անցնող վկան ցուցմունք է տվել հենց Թաթուլ Մանասերյանի դեմ, այլ բան է, որ ոստիկանությունն անգործություն է դրսևորել:
— Պարոն Սարգսյան, պատրաստվում ենք տոնել Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակը: Ի՞նչ փուլում ենք այսօր, ի՞նչ ձեռքբերումներ, բացթողումներ ունենք:
— Նախ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել Հայաստանի և բոլոր հայաստանցիների անկախության տոնը` անկախ նրանից նրանք Հայաստանում են ապրում, թե ոչ: Շատ կուզենայի, որ Հայաստանի 21-ամյակին թվով ավելի քիչ հայաստանցիներ բացակայեին Հայաստանից: Սա իմ անկեղծ ցանկությունն է, և այս ուղղությամբ ես` որպես քաղաքացի, որպես կուսակցական, իմ գործունեությունն եմ ծավալում և իմ հնարավորության սահմաններում փորձում եմ ինչ-որ բան անել, որպեսզի, եթե մենք էլ չկարողանանք, գոնե հաջորդ սերունդների համար դուռը կիսաբաց թողնենք` հարուստ, սեփական արժանապատվությամբ Հայաստան և հայաստանցի ունենալու գործում:
— Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո ակնհայտ է, որ ևս մեկ շանս տրվեց իշխանություններին մինչև հաջորդ հանրահավաքը Տիգրան Առաքելյանի ազատ արձակման խնդիրը լուծելու համար: Եթե նույնիսկ Տ.Առաքելյանը ազատ արձակվի, երկխոսության շարունակման անհրաժեշտություն Դուք տեսնո՞ւմ եք, երբ արդեն իսկ հստակ է, որ իշխանությունները ցանկացած առիթ օգտագործելու են ապացուցելու, որ լրջորեն կարող են խոչընդոտներ առաջացնել` երկխոսությունը դադարեցնելու նպատակով:
— Նախ` ինչ վերաբերում է շանսին, ապա Հայ ազգային կոնգրեսը մշտապես հնարավորություն է ստեղծում հայ ժողովրդի համար` ժամանակին համահունչ դրսևորվելու, և այդ շանսը իշխանությանը չի, որ տրվում է, այլ այդ շանսը տրվում է հայ մարդուն, յուրաքանչյուրին և այդ թվում` իշխանության ներկայացուցիչներին: Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա դա գաղափար է, և այդ գաղափարը հավերժ է այնպես, ինչպես Աստված Ադամին ստեղծելուց հետո երեկոյան զրուցում էր Ադամի հետ դրախտում: Ես համոզված եմ, որ երկխոսության գաղափարը պետք չի նսեմացնել, և այն ուժերը, ովքեր դա անում են, անում են քաղաքական նպատակներով, սեփական շահից ելնելով, սեփական դերը կարևորելով: Վերջիվերջո, մենք գիտենք, թե ովքեր, երբ, ինչքան են երկխոսել իշխանությունների հետ, ինչ են ստացել և այսօր ընդդեմ երկխոսության խոսելու համար ինչ են ստանում: Ես այն կարծիքին եմ, որ նույնիսկ, երբ Հայ ազգային կոնգրեսը ժողովրդի ուղեկցությամբ կկանգնի նախագահական նստավայրի առաջ արտահերթ ընտրությունների պահանջով` որպես երկիրը այս ծանր վիճակից հանելու միակ միջոց, այդ ժամանակ էլ երկխոսության հնարավորությունը չպետք է մոռացվի, չպետք է արհամարհվի, որովհետև երկխոսությամբ է, որ մենք կշրջանցենք արյունահեղությունը, երկխոսությունն է, որ հեռու կպահի իշխանությանը քադաֆիզմից: Հակառակ դեպքում` ժողովուրդը կգնա այդ տարբերակին, որովհետև այս ժողովուրդը Ապրիլի 12, Մարտի 1, Մարտի 2 տեսած ժողովուրդ է, և այս անգամվա Մարտի 1-ին արդեն Մարտի 2 է փոխարինելու: Քաղաքական յուրաքանչյուր զարգացումներից ժողովուրդը փորձ է ձեռք բերում և հաջորդին ավելի պատրաստված է լինում: Ժողովուրդը դրան գնացող է, և եթե ժողովուրդը նեղանում է Կոնգրեսից, որ իրեն չի տանում այդ ճանապարհով, ապա այս առումով ես կուզենայի, որ երկխոսությունը որպես ելք, որպես միջոց գնահատեին իշխանությունները, հասկանային, ընդունեին դա և գիտակցեին, որ երկիրը այս իրավիճակից հանելու տարբերակն է դա` թեկուզ հանուն իրենց զավակների, թոռների, իրենց բաժին Հայաստանի, իրենց բաժին հայաստանցու: Ժողովրդին չպետք է ստիպել անելու քայլեր, ինչը Հայաստան պետությանը, Հայաստանի երրորդ հանրապետությանը բացարձակ պատիվ չէր բերի և երկար ժամանակ կպահանջեր նորից եղածը վերականգնելու:
— Այսինքն` Կոնգրեսը եթե գնա ավելի կոշտ մարտավարության, այնուամենայնիվ ելքը դարձյա՞լ երկխոսությունն է լինելու իշխանությունների հետ, թե՞ այդ տարբերակը որոշակի փուլում արդեն սպառված կարելի է համարել:
— Կա երկու տարբերակ: Կոնգրեսի տեսակետը հասարակության տեսակետն է, և հասարակությունը դժգոհում է Կոնգրեսից, որովհետև Կոնգրեսի առաջ դնում է ուժով արտահերթ ընտրությունների հասնելու խնդիր, Կոնգրեսը փորձում է այդ խնդիրը լուծել քաղաքակիրթ ճանապարհով: Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունը դժգոհում է Կոնգրեսից, չի դժգոհում ուրիշ ուժերից, չի դժգոհում իշխանությունից, դժգոհում է մեզնից, որովհետև մեզնից սպասելիք ունի, որովհետև հավատում է, որ մենք նվիրված ենք այդ գործին և ինչ-որ բան անելու ենք, որ այդ փոփոխությունը լինի: Ես շատ շնորհակալ եմ հասարակությանը այդ վստահության համար և հավատացնում եմ, որ այդ վստահությունը չենք չարաշահի: Իշխանությունը, եթե ձեռքը դնի խղճին և քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատի` կարող է գա հետևության, որ արտահերթ ընտրություններ իսկապես պետք են: Այս դեպքում Կոնգրեսին հարցնել էլ պետք չի, հասարակության կամքը իրենք կատարած կլինեն և առաջիկա ընտրություններում էլ իրենք որոշակի առումով այդ քայլի շնորհիվ կարող են ակնկալիք ունենալ: Այս տարբերակը տեսականորեն գոյություն ունի, բայց իրականում այս տարբերակին հավատալը ծիծաղելի է, որովհետև տեսնելով այս իշխանության բովանդակությունը, բնույթը` նման բանն անհնարին է, որովհետև մարդիկ, որոնք չունեին ոչինչ` այսօր տիրապետում են ամբողջ հանրապետությանը և իրենց ունեցածը ամեն գնով պահելու ու պաշտպանելու են, դա է իրենց Աստվածը: Մնում է մյուս տարբերակը` հասարակությունը իշխանությանը ցույց տա, որ այն Հայաստանը, ինչը իշխանությունները ձևավորում են ու փորձում են համոզել նաև հասարակությանը դրանում` չափից ավելի վիրտուալ է, շատ հեռու է իրականությունից: Իրականությունը սա է` հայ մարդը լքում է իր տունը, հայ մարդը մտածում է` իր որդուն ուղարկի՞ հայկական բանակ, թե՞ ոչ, հայ տղամարդը իր տանը ամաչում է իր երեխաների ու իր կնոջ առջև, որովհետև կենսական ամենափոքր պահանջները բավարարել չի կարողանում` այն դեպքում, երբ նա կարող ուժ է: Հասարակությունը իր համախմբվածությամբ դա պիտի ցույց տա իշխանությանը, որ պետք են արտահերթ ընտրություններ, պետք են ընտրված իշխանություններ:
Այս պարագայում Կոնգրեսին այլ բան չի մնում, քան համախմբել այս ժողովրդին, օր օրի ավելի կոշտացնել քայլերը և հասնել վերջնակետին, որտեղ պետք է պարտադրես իշխանությանը արտահերթ ընտրություններ անցկացնել: Ամբողջ խնդիրը ճշգրիտ ժամկետներում դա հասունացնելու և հաղթանակի տանող համախմբվածություն ու գործողություն ծավալելու մեջ է: Գործիքներ մենք ունենք, կան բազմաթիվ ճանապարհներ, որոնց միջոցով մենք կարող ենք հասարակության լայն զանգվածներ հավաքել` ներառյալ նստացույցեր, հանրահավաքների ակտիվացում և ամենօրյա անցկացում, մարզեր այցելություններ և ողջ ժողովրդով` դրսով ու ներսով, սփյուռքով ու մարզերով, քաղաքներով ու գյուղերով հավաքվելով ու որոշելով: Դրա հնարավորությունը մենք ունենք: Այսօր ամենաանհավատ տրամադրված մարդն անգամ չի կարող ասել, որ Կոնգրեսը այդ հնարավորությունը չունի: Իհարկե, շատ են այն մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով փորձում են հասարակությանը հավատացնել, թե Կոնգրեսը այդ հնարավորությունը չունի, բայց անիմաստ է այդ աշխատանքը, որովհետև չկա ուրիշ ուժ, որը այդ հնարավորությունը կունենա ավելի, քան Կոնգրեսը: Եվ փաստ է, որ Կոնգրեսը բոլոր առումներով ազնիվ է եղել ՀՀ քաղաքացու առաջ, ինքը չի գնացել գաղտնի երկխոսության` այնպես, ինչպես կոալիցիայի մաս կազմող բոլոր կուսակցությունները, որոնք երկխոսության արդյունքում թուղթ են ստորագրել և այսօր էլ մտածում են այդ թղթին կո՞ղմ լինեն, թե՞ դեմ, կամ դրանից ի՞նչ կշահեն: Մեր երկխոսությունն էլ է եղել բաց, մեր` իշխանությանը կշտամբելն էլ է եղել բաց, մեր` իշխանությանը ինչ-որ դրական բան ասելն էլ է եղել բաց, մենք կեղծ բան չենք արել, ինչից պետք է ամաչենք և այդ առումով` զանգվածներ հավաքելը և խնդիր դնելը անհամեմատ ավելի հեշտ է լինելու, քան այս երկրում եղած ցանկացած քաղաքական ուժի համար:
Որքան մոտենում է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի օրը, այդքան հաճախակիանում են այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանի տոնական ելույթները, որոնց մեջ, ինչպես համոզվեցինք նախորդ օրը Ազգային պատկերասրահում, իսկ երեկ էլ` Սարդարապատում ունեցած ելույթների ընթացքում, պաթոսի պակաս ամենևին չի զգացվում: Փոխարենն այդ ելույթների մեջ ակնհայտորեն զգացվում է իրականության և իրատեսականության պակաս, քանի որ հնչում են խոսքեր, ձևակերպումներ, որոնք կամ ծիծաղ են առաջացնում, կամ զարմանք, որ հնարավոր է տեղյակ լինել հայաստանյան իրականությանը, այդ իրականության մեջ լինել իշխանության կրող ու ասել նման բաներ:
Մասնավորապես` Սերժ Սարգսյանը Սարդարապատում հայտարարել է, որ Հայաստանի անկախության ամենամեծ նվաճումը Հայաստանի քաղաքացին է. «Այդ նվաճումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Հայաստանցին, ով ոչ միայն վայելում է սեփական օրենքներով ապրելու իրավունքը, այլ հենց ինքն էլ ստեղծում ու ընդունում է այդ օրենքները, գծում իր իրավունքի սահմանները: Եվ իհարկե, անհրաժեշտության դեպքում, ինքնիշխան ժողովրդի իրավունքով պարտադրում է իր կամքն ու իր օրենքները նրանց, ում համար մեր երկրի օրենքները դեռևս օտար են: Պարտադրում է իր իսկ ստեղծած ու իր կողմից վերահսկվող օրենքի պահապանների միջոցով: Այն պահապանների, ում լիազորում ու հարկադրելու իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ: Պահապանների, ումից առաջինն է պահանջում օրինապահություն ու ծառայողական կարգապահություն»:
Մեղմ ասած` դժվար է հասկանալ այդ խոսքերի փիլիսոփայական իմաստը, իսկ երբ առարկայորեն նայում ենք հնչած մտքերին, ապա հարց է առաջանում, թե արդյոք Սերժ Սարգսյանը տեղյակ չէ՞, թե ովքեր են մեր երկրում օրենքներ ընդունում, թե ինչպես են մեր երկրում օրենքներ ընդունողներն առաջինը խախտում այդ օրենքները` պատգամավորական մանդատը համատեղելով բիզնես-գործունեության հետ, և դա դեռ քիչ է, նաև ակնհայտորեն ստելով հասարակությանը: Արդյոք Սերժ Սարգսյանը տեղյակ չէ՞, թե մեր երկրում օրենքի պահապանները լինելուն կոչված դատարաններն ու ոստիկանությունն ինչպես են իշխանական կլանա-օլիգարխիկ համակարգի օրենքները պարտադրում Հայաստանի ամենամեծ նվաճմանը` Հայաստանի քաղաքացուն: Ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը տեղյակ չլինել, եթե նախագահ է դարձել ոչ թե այդ ամենամեծ նվաճումը հանդիսացող քաղաքացու քվեի, այլ մեր երկրի օրենքները աջ ու ձախ ոտնատակ տվող օլիգարխիայի և այսպես կոչված` օրենքի պահապանների ուժային գործողությունների շնորհիվ, որին զոհ գնացին Հայաստանի Հանրապետության անկախության տասը նվաճումներ` ՀՀ տասը քաղաքացիներ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.