29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Օրերս սոցապնախարար Արթուր Գրիգորյանը, որ ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ճոխ խնջույք է կազմակերպել մանկատների տնօրենների մասնակցությամբ, տեղեկացնում է «Ժամանակ»-ը:
Թե որն է եղել խնջույքի բուն նպատակը, թերթը դժվարանում է ասել, բայց դատելով հայաստանյան ավանդույթներից, ենթադրում է, որ նման հավաքույթներն ունենում են նախընտրական նպատակներ: Նաև հիշեցնում է, որ նման հավաքույթներ կազմակերպվում էին, օրինակ, Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության ընթացքում՝ երևանյան մանկապարտեզների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ, և դրանց նպատակը սովորաբար լինում է առնվազն տրամադրությունները պարզելը, նաև որոշակի մթնոլորտ ձևավորելը, երբ տնօրենները սկսում են հասկանալ, թե, ասենք, առաջիկա ընտրական շրջաններում իրենցից ինչպիսի գործողություններ են պահանջվում: Եվ այս ամենը, թերթի դիտարկմամբ, կատարվում է այն պայմաններում, երբ Հայաստանի մանկատներից շատերը գտնվում են նյութական և ֆինանսական կարիքի մեջ, երբ մանկատների սաները ունեն թե՛ նյութական, թե՛ բարոյական խնամքի անհրաժեշտություն:
Ըստ թերթի` արդեն կարելի է արձանագրել, որ վարչական ռեսուրսի օգտագործման աշխատանքներն սկսվել են, և առաջիկայում նման քեֆ-ուրախություններ անկասկած էլի են լինելու, և ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը իրենց նախարարների կամ այլ գերատեսչությունների ղեկավարների քեֆչիությամբ ձգտելու են անշուշտ գերազանցել ԲՀԿ-ին: Կոալիցիայի համար ընտրությունները տեղի են ունենալու ռեստորաններում, սեղանների շուրջ, և ով ավելի ճոխ ու երկար սեղան գցի, նրա ակնկալիքներն էլ ավելի շատ է արդարացնելու վարչական ռեսուրսը, հեգնում է «Ժամանակ»-ը:
Պարբերականն իր վերլուծականում անդրադարձել է ԿԸՀ անդամների թեկնածուներին, որոնց մեջ է նաև ԿԸՀ նախկին նախագահ Գարեգին Ազարյանը. «Եթե նախկինում գոնե ԿԸՀ-ում կար ընդդիմադիր «Ժառանգության» կամ թեկուզ Դաշնակցության ներկայացուցիչ, ապա ներկայիս ԿԸՀ-ում արդեն կարելի է ասել, որ նույնիսկ այդ երկուսը, գոնե մեկն էլ չի լինելու, կամ եթե լինելու է, ապա արդեն ոչ թե քաղաքական ընդդիմախոսության կրող, այլ պարզապես դերասանական արվեստի ներկայացուցիչ, որին միգուցե ԿԸՀ-ում կվերապահվի, այսպես ասած, անկախի, անաչառի, ընդդիմադիր կեցվածք ունեցողի դեր: Բայց այն, որ նոր ԿԸՀ-ն իր որակներով ոչ միայն չի տարբերվելու նախկինից, այլ նաև ըստ էության է՛լ ավելի կառավարելի է լինելու նախկինի համեմատ, ակնհայտ է:
Եվ այդ դեգրադացիան թերևս արժե, որ արձանագրեն նաև այն եվրադիտորդները կամ եվրափորձագետները, ում հետ միասին և ում հավանությամբ իշխող կոալիցիան Ընտրական օրենսգիրք է բարեփոխել և իբր քայլ առաջ արել դեպի արդար և թափանցիկ, դեպի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Իրականում բոլորի համար ակնհայտ է ու տեսանելի, եթե կա, իհարկե, տեսնելու ցանկություն, որ Հայաստանի իշխանությունն իր այս մի ժեստով իսկ, ԿԸՀ ձևավորման այս գործընթացով իսկ վկայեց, որ բացարձակապես պատրաստ չէ ընտրական համակարգում արձանագրել շրջադարձային փոփոխություններ, և առավելագույնը, որ կարող է խոսք լինել, դա հերթական քայլառաջն է, որն իրականում քայլ է դեպի անդունդ, որովհետև այնտեղ չհայտնվելու համար Հայաստանին ցատկ է պետք, ոչ թե քայլ»…
Ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների՝ «Նաիրիտ» գործարանի «նոր» գործադիր ղեկավարությունը (Հովհաննես Հախինյանի տնօրինությամբ) կնքել է 8000 տոննա մետաղի ջարդոնի արտահանման պայմանագիր: Թերթը գրում է, որ սա երկրորդ խմբաքանակն է, երբ մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվում են գործարանի արտադրական հիմնական միջոցները, նաև հիշեցնում է, որ վերջերս «Նաիրիտ» գործարանի ղեկավարության կազմում որոշ փոփոխություններ տեղի ունեցան. գործադիր տնօրեն Վահան Մելքոնյանը հրաժարական տվեց պաշտոնից և դարձավ գործարանի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ նրա տեղակալ Հովհաննես Հախինյանը դարձավ տնօրեն։
«Ժամանակ» օրաթերթը վերլուծություն է տպագրել ՀԱԿ-իշխանություն երկխոսության հեռանկարների մասին: Ըստ այդմ. «Եթե իշխանությանը հաջողվեց ժամանակ ձգել մինչեւ հերթական ընտրություն` այդ ընթացքում չգնալով համակարգային արմատական որեւէ փոփոխության, ապա դա զգալի հարված է լինելու ընդդիմության վարկանիշին: Այլ խնդիր է իհարկե, որ ժամանակը մինչեւ հերթական ընտրություն ձգվի, սակայն բանակցության ընթացքում ընդդիմությանը հաջողվի իշխանությանը մղել համակարգային իսկապես լուրջ փոփոխությունների, որոնք թե՛ երկրում ընթացիկ իրավիճակը կփոխեն քաղաքացիների համար շոշափելի առումով, թե՛ նաեւ իրենց մեջ կպարունակեն որոշակի երաշխիքներ ընտրական գործընթացում ընտրակեղծարարությունը եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն չեզոքացնելու առումով: Եթե ժամանակը այդպես ձգվի մինչեւ հերթական ընտրություն, ապա ընդդիմության վարկանիշը դրանից ոչ միայն էապես չի տուժի, այլ գուցե կարող է նաեւ ինչ-որ չափով բարելավվել:
Բայց նաեւ անկասկած է, որ ինչքան ժամանակը մոտենա հերթական ընտրության, ընդդիմության համար այդքան դժվար է լինելու իշխանությանը համակարգային փոփոխությունների մղել: Այստեղ, իհարկե, կարող են գործընթացին «միջամտել» ներքին եւ արտաքին քաղաքական ու տնտեսական լրջագույն եւ բարդացող խնդիրները, որոնք իհարկե «կխաղան» ընդդիմության օգտին: Սակայն այստեղ, իհարկե, կա մի բավական լուրջ վտանգ, որի մասին թե՛ իշխանությունը պետք է մտածի, թե՛ ընդդիմությունը: Եթե իրավիճակը է՛լ ավելի վատացավ, քան ներկայումս, ապա այդ դեպքում արդեն քաղաքացիները կարող են, մեղմ ասած, երես թեքել թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից»:
Օրաթերթը ուշագրավ վերլուծություն է հրապարակել նախօրեին տարածված այն տեսանյութի մասին, որտեղ Ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցի ընթացքում Գարեգին Երկրորդի և Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդի զրույցի մի դրվագ է: Թերթի վերլուծաբանը գրում է. «Տեսանյութն իր աուրայով ինքնին առանձին ու կոնկրետ թեմատիկա է, որ խոսում է Հայ Առաքելական եկեղեցու Հովվապետի ընդհանուր ցածր պատրաստվածության մասին, նույնիսկ կարելի է ասել` քաղաքակրթվածության ընդհանուր մակարդակի մասին, ինչն իհարկե ցավալի իրողություն է: Թե ինչ կարելի է մտածել հիվանդ, զառամյալ ու ծեր, մի կերպ խոսող Իլյայի մասին, դա մեզ չի հուզում: Դրա մասին թող մտածեն վրացիները, քանի որ, մեղմ ասած, Իլյայի պարագայում էլ տեսարանը, այսպես ասած, հաճելիներից կամ հպարտացնողներից չէր:
Բայց խնդիրն այն է, որ գոնե քաղաքակրթական ցենզի առումով մենք ականատես ենք լինում երկու հոգևոր առաջնորդների պարզապես շրջադարձային տարբերության, և կարելի է ասել, որ դրսևորվում է հայոց Հովվապետի պարզապես տղայականությունը: Եվ հասկանալի է դառնում, թե ինչու էր Իլյան հետո խոսել Գարեգին Երկրորդի անփորձության մասին:
Իրականում, սակայն, դա ոչ միայն Գարեգին երկրորդի, այլև ընդհանրապես հայ ժողովրդի, հայկական հասարակության, հայկական պետականության անփորձության դրսևորումն է: Եվ անփորձությունն այստեղ մեղմացված տերմինաբանություն է, քանի որ ըստ էության դա իրականում գլոբալ անպատրաստություն է` անպատրաստություն միջազգային հարաբերությունների, ազգամիջյան հարաբերությունների, միջմշակութային հարաբերությունների, միջեկեղեցական հարաբերությունների:
Այս ամենում փորձառություն, այսինքն` պատրաստություն ձեռք բերելու փոխարեն, մեր հոգևոր և աշխարհիկ էլիտան մտածում է նորանոր բիզնեսներ, նորանոր լծակներ, նորանոր շքեղություններ ձեռք բերելու մասին, իսկ ով փորձում է բացատրել, որ մենք այդպես պետությունն ենք կորցնում, պետական կեցվածքն ու անունն ենք կորցնում, պետության հեղինակությունն ու ապագան ենք կորցնում, նրան հռչակում են օտարի ջրաղացին ջուր լցնող»:
«Ժամանակ» օրաթերթը կարծում է, որ ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեի հայաստանյան այցն ամենայն հավանականությամբ ծնունդ է տալու Հայաստանում դավադրաբանական տարատեսակ եզրակացությունների: Ըստ թերթի, մասոնները Հայաստանում ընկալվում են իբրև միջազգային դավադիր մի ցանցի ճարտարապետներ, որոնց նպատակը ինչ-որ ազգերի, մասնավորապես հայ ազգին և նրա պետականությունը ոչնչացնելն է: Թերթը գրում է` միգուցե բնորոշումը մի փոքր կոպիտ էր, բայց շատերը հաստատապես կվկայեն, որ ընդհանուր առմամբ ավելի կոպիտ բնորոշումներ էլ են լինում այդ կապակցությամբ: Չնայած Գի Արսիզեն երևանյան ասուլիսում որոշակի բացատրություններ է տվել և հայտարարել, որ պետք է կոտրվի մասոնների սատանա լինելու մասին կարծրատիպը, այդուհանդերձ, ըստ թերթի, հայ ժողովրդի կյանքում կարծրատիպերը, այն էլ այդպիսիք, շատ ու շատ մեծ դժվարությամբ են կոտրվում, և ընդհանրապես, հայ ժողովրդի կյանքը կարծես թե հենց կարծրատիպերի վրա էլ կառուցված է, և այդ իսկ պատճառով` ցանկացած նոր և թարմ գաղափար Հայաստանում արագորեն վարկաբեկվում է և կնքում մահկանացուն, կամ եթե չի մեռնում, հիվանդանում է անկողնայինի աստիճան: Այդ իմաստով, ըստ «Ժամանակ»-ի, դժվար է թերահավատությունից տարբեր զգացում ապրել` լսելով Գի Արսիզեի այն հայտարարությունը, թե ֆրանկ-մասոնական շարժումը ցանկանում է օգնել Հայաստանին նրա ներկայիս բավական ծանր վիճակում և ցանկանում է քաղաքակրթական նորամուծություններ, նոր փիլիսոփայություն բերել Հայաստան` կյանքն առաջ մղելու համար:
«Ժամանակ»-ը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ ՀՅԴ բյուրոյի անդամ է ընտրվել ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչը նշանակում է, որ նա պետք է թողնի պետական պաշտոնը:
Իսկ թե ով է զբաղեցնելու ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնը, ըստ թերթի` ԼՂ-ում տարբեր կարծիքներ են հնչում, մասնավորապես ամենահաճախը հնչում է հատուկ հանձնարարություններով Հայաստանի նախագահի ներկայացուցիչ, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը, որը ԼՂ բանակցային գործընթացին տեղյակ սակավաթիվ պաշտոնյաներից է:
«Ժամանակը» երեկ այցելեց Armenia Marriott, որտեղ, ըստ տարածված հաղորդագրության, պետք է անցկացվեր աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովը։ Շրջեցինք հյուրանոցի հանդիսությունների բոլոր սրահներում, սակայն համաժողովի չհանդիպեցինք։ Հյուրանոցի հանդիսություններով զբաղվող աշխատակիցները հաստատեցին այն տեղեկությունը, որ նախօրոք պայմանավորվածություն է եղել համաժողովի անցկացման համար, սակայն համաժողովի օրը հետաձգվել է մինչև երկուշաբթի՝ հուլիսի 4-ը։
Oրաթերթը ներկայացնում է այն հիմնական եզրահանգումները, որոնք կարելի է անել Հայ ազգային կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքից: Առաջինն, ըստ թերթի, այն է, որ Կոնգրեսը թեև մինչև սեպտեմբեր ժամանակ տվեց իշխանությանն արտահերթ ընտրության հարցում կողմնորոշվելու և ընդդիմության հետ բանակցություն սկսելու համար, բայց այդուհանդերձ խուսափեց ժամկետը լրանալու և իշխանության չկողմնորոշվելու դեպքում գործողությունների արմատականություն նախանշելուց:
«Ժամանակ»-ը գրում է. «Կոնգրեսի առաջնորդը հայտարարեց միայն, որ այդ ժամկետի լրանալուց հետո Կոնգրեսին կմնա միայն մեկ պահանջ` Սերժ Սարգսյանի և կոալիցիայի հրաժարականը: Իրականում այս խոսքերի տակ թերևս նկատելի է մեսիջն իշխանությանը, որ Կոնգրեսը թեև հայտարարում է առաջին հերթին նախագահի, հետո խորհրդարանի արտահերթ ընտրության հաջորդական նախապատվության մասին, այնուհանդերձ պատրաստ է իշխանության հետ գնալ փոխզիջման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցել` առկախելով Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
Արմատականությունից խուսափելու հանգամանքը հետաքրքրական է նաև այն վստահությամբ, որով Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանի կամուկացը ժամանակավոր է, և նա վաղ թե ուշ նստելու է բանակցության սեղանին` հաղթահարելով իր շրջապատի դիմադրությունը: Կոնգրեսը թերևս Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղղում այն առումով, որ պատրաստ է շրջապատի դիմադրությունը հաղթահարելու հարցում օժանդակել Սարգսյանին: Եվ հենց այդ տեսանկյունից էլ հետաքրքրական է հանրահավաքի մյուս մեսիջը, որ բացահայտ հնչեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործի վերաբերյալ:
Նա հայտարարեց, որ ընդդիմությունն առաջիկայում կենտրոնացնելու է ջանքերը Մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտմանը հասնելու համար: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է առաջին հերթին ճնշում իշխանական համակարգի և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի վրա: Եվ միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի շրջապատի դիմադրության մասին խոսելիս նկատի ուներ հենց քոչարյանական գործոնը, որի ուղղությամբ էլ Կոնգրեսը թերևս փորձում է ճնշում բանեցնել Մարտի 1-ի գործով` այդպիսով Սերժ Սարգսյանից պահանջելով պատասխան քայլ երկխոսության տիրույթում»:
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհուրդը կհայտարարի, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին։ Այս տարի քննարկվում է մեկ հարց՝ Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում կներկայացնի արտերկրի՞ց որևէ երգիչ կամ խումբ, թե՞ Հայաստանից։ Արտասահմանից մեր երկիրը ներկայացնելու համար ամենահավանական թեկնածու է դիտարկվում System of a down խումբը, որը վերջերս է միավորվել։ Խմբի հետ փորձ է արվում բանակցություններ սկսել մասնակցության պայմանների շուրջ։ Եթե որոշում կայացվի, որ Բաքվում Հայաստանը պետք է ներկայացնի հայաստանցի երգիչ, ապա անկասկած դա Ռազմիկ Ամյանն է լինելու։
Կալանքից ազատել են մեղադրյալ Հարութիկին
Հոգեբան-փորձագետ Էլդա Գրինի եզրակացությունը հիմք ընդունելով՝ դատախազ Հարություն Հարությունյանը հունիսի 14-ի որոշմամբ միջնորդել է փոխել մեղադրյալներից Հարութիկ Կիրակոսյանի խափանման միջոց կալանքը։ «Ժամանակ»-ը հիշեցնում է, որ նա 4 անձանց հետ մեղադրվում է Տավուշի մարզի Մեհրաբներ զորամասում խոշտանգված, ապա «ինքնասպանված» (ըստ հարազատների՝ սպանված) լեյտենանտ Արտակ Նազարյանի դեպքով։ Մահացած սպայի հարազատներն ուշացումով և պատահաբար են իմացել այդ մասին, ինչից ակնհայտ է դառնում նախաքննական մարմնի վերաբերմունքը տուժող կողմի նկատմամբ, գրում է թերթը։ Էլդա Գրինը իրականացրած հետմահու դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննությունից եզրակացրել էր, որ Հարութիկ Կիրակոսյանի գործողությունների և Արտակ Նազարյանի ինքնասպանության միջև ուղղակի պատճառահետևանքային կապ չկա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.