29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել, իսկ հետո ձերբակալել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով մասնակցել է «Բանակն իրականում» նախաձեռնության բողոքի ակցիային, որն իրականացվել է կառավարության շենքի դիմաց: Այդպիսով, Գասպարին, այսպես ասած, երկխոսությունից հետո Հայ ազգային կոնգրեսի երկրորդ ակտիվիստն է, որ ձերբակալված է:
Առաջինը ներկայումս կալանքի տակ գտնվող, դեռևս օգոստոսին ձերբակալված Տիգրան Առաքելյանն է: Իհարկե, ոստիկանությունը Առաքելյանի հետ նաև մի քանի այլ ակտիվիստ երիտասարդների էր ձերբակալել, բայց եռօրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո նրանց բաց թողեցին, իսկ Տիգրան Առաքելյանին պահում են մինչ այժմ: Այժմ նրան է միացել նաև Գասպարին: Սակայն Գասպարիի ձերբակալությունը մեկ այլ բանով էլ հատկանշական է: Բանն այն է, որ նա ձերբակալվում է Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների ակցիայից հետո:
Այսինքն` Կոնգրեսի ակտիվիստի ձերբակալությունը ինչ-որ առումով կարելի է նաև իշխանության արձագանքը, պատասխանը համարել այդ շուրջօրյա ակցիային: Այսինքն` իշխանությունը, փաստորեն, ուզում է ասել, որ շուրջօրյա ութնօրյա հանրահավաքները չեն վախեցրել իրեն, և չնայած սպառնալիքին, որ անհրաժեշտության դեպքում Կոնգրեսը կրկին կդիմի այդ ակցիային, իշխանությունը չի վախենում կոշտ քայլեր անելուց և առիթն օգտագործում է Կոնգրեսի ակտիվիստին ձերբակալելու համար: Սակայն, իհարկե, այդ իմաստով հետաքրքրական է, թե ի՞նչ կանեն եռօրյա ժամկետը լրանալուց հետո` կկալանավորե՞ն Գասպարիին, թե՞ ազատ կարձակեն:
Մյուս կողմից, սակայն, դժվար է իհարկե տեղի ունեցածը միանշանակ իշխանության ուժի ցուցադրում որակելը: Բանն այն է, որ դա կարող է նաև վկայել իշխանության սնանկության մասին, երբ պարզապես ռեսուրս են կուտակում հետագա գործընթացներում ընդդիմությանն անելիք զիջումների համար` գիտակցելով, որ այդ զիջումներն անխուսափելի են լինելու:
Չի բացառվում նաև, որ ձերբակալությունն ընդամենը ոստիկանության կամայականություն է, իսկ բարձրագույն իշխանությունը նրանց պարզապես թույլ է տվել մի երեք օր հագուրդ տալ սեփական փառասիրությանը` փուքսը թողնելու համար, որովհետև ակնհայտ է, որ իշխանական համակարգում, հատկապես ուժային կառույցներում, երկրում առկա ներքաղաքական իրավիճակը և հատկապես ներիշխանական խմորումները` երբ իշխանության մի մասը դուրս է գալիս մյուսի դեմ, ստեղծել են չափազանց լարված իրավիճակ, և Սերժ Սարգսյանի համար այդ իրավիճակը լիցաքաթափելու միակ ելքը թերևս մնում է ուժայիններին ընդդիմադիր ակտիվիստների հանդեպ ազատություն տալը, ինչը սակայն, մյուս կողմից, է՛լ ավելի է լարում իրավիճակը:
Մի առիթով պատահմամբ ականատես եղա մի պաշտոնյա անձի և նրանից որոշակի կախվածություն ունեցող պայմանագրային մի զինծառայողի զրույցի, որի ժամանակ վերջինս «շանտաժի» և տղայական մակարդակի խոսակցության միջոցով ուզում էր իր ակնկալիքն իրականացնել` բանակում ավելի բարձր պաշտոններ ստանալու համար: Իհարկե պաշտոնյան այնքան խելացի և համբերատար գտնվեց, որ նրան բացատրեց, որ ինքը հարգում է իր մասնագիտությունը և դիմացինի ակնկալիքը չի կարող իրականություն դարձնել, որովհետև, ի վերջո, պահանջվելիք չափանիշները բարեխղճորեն ու իր հնարավորությունների սահմաններում ապահովել է պետք:
Բայց ինձ, որպես բանակային իրականությունը շատերից քիչ թե շատ ավելի ճանաչող անձի, այնքան զայրացրեց այդ սպայի հայացքն ու պահվածքը, որ եթե հանկարծ նրա մասին մի հոդված գրած լինեի, ու գար խմբագրություն ու հանկարծ այդ տոնով ինձ հետ խոսեր ու ինչ-որ պատասխան պահանջեր` շատ հնարավոր է, որ մի բան տայի գլխին ու մի քանի հատ էլ հայհոյանք ասեի: Որովհետև ես պատկերացնում եմ, որ այդ նույն սպան ավելի վատ տոնով խոսում է իր ենթակա զինվորների հետ, գուցե նվաստացնում ու ծեծում նրանց, որոնց հետևանքն էլ մահվան դեպքերն են լինում… Եվ դա չի կարող չզայրացնել հասարակությանը, ինձ` հասարակության իրավունքը պաշտպանող լրագրողիս, ով ընտրելով այս կոնֆլիկտային մասնագիտությունը` կոչված է վեր հանել խնդիրը, գտնել ծնող պատճառը և փորձել լուծել բանակի ու հասարակության միջև առկա կոնֆլիկտը: Բայց այն նույնիսկ պաշտպանության նախարարը չի կարողանում լուծել:
Այս տարվա սեպտեմբերի 24-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարգապահական ուղեցույցին կից մի հրաման էր ուղարկել զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին և պարտադրել, որ սպաներն այդ ուղեցույցներն ունենան իրենց գրպաններում, հաճախակի կարդան, որ կարողանան կարգուկանոն հաստատել իրենց լիազորությունների շրջանակներում: Հրամայել էր այդ ամենը հասցնել ողջ անձնակազմին` սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 2-ը:
Նախարարը այս ուղեցույցը հղել էր կրկնակի անգամ` ուսումնական տարվա առաջին կիսամյակում հայտարարված «կարգապահական ամրապնդման կիսամյակի» ընթացքում ունեցած հաջողություններից հետո: Դրա անհրաժեշտությունն առաջացել է արդեն երկրորդ կիսամյակում, նախարարի բնորոշմամբ` անցումային շրջանում առաջացած թերությունների, բացթողումների արդյունքում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներից, հանցագործություններից հետո, որոնք առանձնապես սրել են հասարակության ուշադրությունը և բողոքի ալիք բարձրացրել: Բայց վերջին շրջանում տեղի ունեցած զինվորների մահվան դեպքերը ցույց տվեցին, որ այդ հրամաններից հետո դեպքերը շատանում են: Երևի այդ ցուցումներից զորամասերում որոշ հրամանատարներ կատաղում և ճիշտ հակառակն են անում:
Ըստ ամենայնի` առաջիկայում հանրային շրջանակներում կրկին հրատապ կամ առաջնային է դառնալու այն հարցը, թե արդյո՞ք խաղ է ներիշխանական ճամբարում առկա հակասությունը՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Իսկ որ հակասությունը հասունանում է, և այն առաջիկայում կարող է վերածվել անգամ կոալիցիայի պառակտման, թերևս բավական շոշափելի և նաև հավանական է:
Հենց միայն այն, որ Հայաստանում այլևս ակնհայտորեն խախտվում են ընթացիկ տարվա փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագրի դրույթները, և ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարում են միմյանց հետ մրցակցելու մասին, վկայում է, որ իշխանական ճամբարում կատարվում են լուրջ գործընթացներ, որոնք միտված են առաջիկա ընտրական փուլի նախապատրաստությանը: Եվ հարցն այստեղ լինելու է այն, թե անհամաձայնություն կամ մրցակցություն խաղալն այդ կուսակցությունների համատեղ նախապատրաստության ծրագրի մա՞ս է, թե՞, այդուհանդերձ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իսկապես ինչ-որ բան չեն կարողանում կիսել կամ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել:
Այս հարցը՝ խաղ թե իրականություն, կա 2006 թվականից, երբ ստեղծվեց ԲՀԿ-ն և սկսեց հայտարարել ՀՀԿ-ից ավելի մեծ կուսակցական թիվ ունենալու մասին: Բայց հետո ԲՀԿ-ն ընդամենը մի քանի մանդատ ստացավ և ՀՀԿ-ի գթառատության շնորհիվ կազմեց կոալիցիայի մաս: Ստացվեց, որ նախընտրական հատվածում նրա սուր հակադրությունը թատրոն էր: Իրականում մենք, թերևս, շտապում ենք՝ այդպիսի եզրակացություններ անելով: Եթե ԲՀԿ-ն, ասենք, 2006 թվականի ընտրությանը ՀՀԿ-ի հետ կոշտ մրցակցում էր նախընտրական հատվածում, իսկ հետո մաս կազմեց կոալիցիային՝ առանց որևէ բողոքի, դա դեռ չի նշանակում, որ նախընտրական թեժ հակադրությունը նրանց բեմադրած թատրոնն էր: Մինչ այդ, իհարկե, հենց սկզբից պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության մեջ որքան էլ սուր լինեն անհամաձայնություններն ու մրցակցությունը, միևնույն է, դրանք չեն վերածվի վերջնական և կոշտ առճակատման:
Դա բացառվում է, և կարող է լինել միայն տոտալ քաղաքացիական պատերազմի դեպքում, ինչը Հայաստանում չեն հանդուրժի առաջին հերթին համաշխարհային քաղաքականության հզոր կենտրոնները՝ Մոսկվան, Փարիզ-Բրյուսելն ու Վաշինգտոնը: Իսկ մնացյալ դեպքերում, ներիշխանական հակադրությունը կրելու է փուլային բնույթ, երբ կողմերը կվիճեն, բայց մոտենալով վեճի կրիտիկական կետին, կսթափվեն ու կգան նոր պայմանավորվածության՝ «համատեղ հանցանքի» սկզբունքի վրա ձևավորված համակարգը ճակատագրորեն չվտանգելու համար: Սակայն, ամեն մի նոր, ամեն մի հերթական փուլում, կողմերը վեճից հետո առավել դժվար են պայմանավորվելու, և այդ պայմանավորվածությունն առավել կարճ է տևելու, առավել դժվար է լինելու պահել:
Դրա վկայությունը հենց այն է, որ եթե Հայաստանի իշխանության առաջին կոալիցիոն համաձայնությունը տևեց երեք տարի՝ 2003-2006 թվականները, ապա երկրորդը տևեց արդեն մոտ մեկ տարի՝ 2007-2008-ը, քանի որ ՀՅԴ-ն երկրորդ անգամ կոալիցիա կազմելիս հայտարարեց, որ դա անում է մեկ տարվա համար՝ մինչև նախագահի ընտրություն: Իսկ հիմա էլ մենք տեսնում ենք, թե ինչպես շատ կարճ է տևում ընթացիկ տարվա փետրվարի 17-ի նոր պայմանավորվածության հարգումը կամ պահպանումը:
Որքան էլ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը հավաստիացնում է, որ բանակում մահվան դեպքերի աճ չի գրանցվել, ավելին` խոստանում է փաստերով ապացուցել, որ բանակում մահվան դեպքերը տարեցտարի նվազում են, այնուամենայնիվ, վերջին չորս օրերի ընթացքում բանակում կատարվածը բոլորովին այլ բան է ցույց տալիս:
Չորս օրերի ընթացքում երեք զինվորի մահ արձանագրվեց` Մատաղիսի զորամասում` 19-ամյա Յուրիկ Ներսիսյանի, Իջևանի զորամասում` 21-ամյա Արամ Մելքոնյանի և 92-ին ծնված Վլադիմիր Ասատրյանի մահվան դեպքերը, երեքն էլ` ինքնասպանության վարկածով:
2011թ. հունիսի 17-ին բանակ զորակոչված ժամկետային զինծառայող 21-ամյա Արամ Աշոտի Մելքոնյանի դին դեռ ծնողներին չեն հանձնել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ի սահմաններում: Արամ Մելքոնյանի մայրը` Հռիփսիմեն, որդու հետ խոսել է դեպքից հինգ րոպե առաջ: Որդու վերջին խոսքերն են եղել. «Մամ, ձեզ լավ նայեք, Լուիզային (քրոջը) լավ նայի, պապային էլ լավ նայի, որ առողջանա, ասացի` Արամ, խելոք մնա, վաղը կգանք, ու… անջատեց, հինգ րոպե հետո ինքնասպան է եղել»,- պատմեց Արամի մայրը:
Արամ Մելքոնյանը 2011-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի բաժինը և մեկնել հայկական բանակ: Այս ամիսների ընթացքում մորը տեղեկացրել է բանակում տիրող վարք ու բարքի, սպայական կազմի անտարբերության, զինվորների մեջ առկա տարաբնույթ վիճաբանությունների մասին: Լինելով կրթված անձնավորություն` բանակում չի հաշտվել հատկապես տգիտության հետ: Մայրը` տիկին Հռիփսիմեն, պատմում է, որ երբ մի անգամ Արամն օգտագործել է «մարտկոց» բառը, զինվորները չեն հասկացել: Տղան հաճախ է ձանձրացել բանակում, անգամ գիրք չի եղել ընթերցելու, քանի որ գրքի թերթերը բանակում օգտագործում են կարիքները հոգալու համար: Արամ Մելքոնյանը հաճախ է ասել, որ բանակում կարգուկանոն չկա, «բանակ չի, բարդակ ա, բարդակ»: Տիկին Հռիփսիմեն պատմում է, որ տղան կարող էր նաև բանակ չգնալ, սրտանոթային խնդիրներ ուներ, բայց ծնողներն ասել են` դու որոշիր, իսկ նա որոշել է ամեն դեպքում գնալ:
Արամը շատ մաքրասեր էր, բանակի ճաշերը, փնթի վիճակը չէր հանդուրժում, ամեն ինչ ճակատին ասող էր, խորամանկել էլ չգիտեր: Մոր խոսքերով` արդարություն էր ուզում, ազնիվ էր, չափից ավելի, բայց արդեն չէր դիմանում այդ կարգերին:
Քրոջ` Լուիզայի պատմելով` Արամը ե՛ւ ուզում էր գնալ բանակ, ե՛ւ չէր ուզում. «Բարդ բնավորություն ուներ, հոգեպես ճնշված է եղել, իրեն մենակ է զգացել, և որևէ հոգեբան չի եղել, որ նրան օգնի»,- ասաց Լուիզան: Մի անգամ էլ պատմել է, որ իրեն ասել են` «Ախպեր, քեզ չենք հասկանում», այսինքն` այնքան անգրագետ են եղել, որ Արամի բառապաշարը չեն հասկացել:
«Թե ումից էր դժգոհ, անուններ Արամը չէր տալիս, զինվորներից էր ավելի դժգոհ, հիմա ասում են` ընկերուհու հետ է կռվել, այս բոլորը սուտ է: Ինչքան են հասցրել հոգուն, որ նա նման բան է արել»,- ասաց Լուիզան:
Բարեկամները վստահ են, որ հոգեբանական ճնշում գործադրելով են Արամին հասցրել ինքնասպանության:
Արամի տատիկը պահանջում է այդ համակարգում բոլոր պաշտոնյաների հրաժարականները` սկսած նախարարից, նախագահից, մինչև վերջին պաշտոնյան, այլապես հետո էլ չեն կանխվի բանակում նման դեպքերը:
Արամը մահվանից առաջ սրտի մոտ գրել է մոր անունը` Հռիփսիմե և վրան սպիտակ վարդ դրել:
19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանը, ով Թալինի շրջանի Լուսական գյուղից է զինծառայության մեկնել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակ, անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետևանքով ներկա պահին գտնվում է Երևանի կայազորի հոսպիտալում` սուր փսիխոզ ախտորոշմամբ: Վերջինս նախ վնասվածքներով տեղափոխվել է զորամասի բուժկետ, հետո` Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև` Երևան:
Թերթը զրուցել է տղայի հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի հետ, ով պատմել է, որ ինքը իր տղային բանակ է ճանապարհել առողջ, ապա ներկայացրել, թե ինչ վիճակում է տեսել բանակում տեղի ունեցած միջադեպից հետո. «Անտանելի վիճակ, կապույտ, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ, ու սրտից է բողոքում: Ասում է` քացով միշտ սրտիս էին խփում: Իսկ միջադեպի պատճառը, ասում են, այն է եղել, որ տղայիս զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը»:
Ժորայի հայրը նաև տեղեկացրել է, որ լինում են պահեր, որ տղան «ցենզուրայից» դուրս է գալիս և անկապ բաներ խոսում, հետևաբար չի հասկանում` տղան կապաքինվի, թե ոչ. «Օրինակ` հարց եմ տալիս` ով էր, ինչ էր, ինչի էր ծեծել, ինչի համար, ինքը իր բանակ գնալուց է պատմում»: Այն դիտարկմանը` հայրը տղայից հարցրե՞լ է, թե որն է եղել միջադեպի պատճառը` նա արձագանքել է. «Ես իրեն հարցրեցի, ասաց` վայեննի բիլետը: Նրա պատմելով` վայեննի բիլետը գցել են զուգարանը, ինքն էլ ասել է, թե տղեք, ինչ եք անում, չէ՞ որ դա իմ պատիվն է: Ես դրա համար երկու տարի պետք է ծառայեմ: Կամ թեկուզ ինչ իրավունք ունեք, վերցնեք գցեք զուգարանը: Ինքը չի ասել, բայց իմ իմանալով ինչ-որ 7 հոգի են եղել, որից մեկը եղել է աֆիցեր: Ինձ ասել են, ես չեմ կարող այդ վարկածը միանշանակ հաստատել: Չգիտեմ, թե դրանք ովքեր են եղել, բայց կոպիտ ասած` եթե դուխ, թիկունք չունենային, տղայիս գժվացնելու աստիճան չէին ծեծի: Ու միշտ սրտին են խփել: Հիմա միշտ սրտից է բողոքում, բայց նա երբեք սրտից բողոքներ չի ունեցել: Եթե ուզում են մարդուն սպանել, սրտին մի 10 հարված որ տան, սիրտը կկանգնի, չէ՞: Բարեբախտաբար, տղաս այնքան ուժեղ է եղել, որ սիրտը չի կանգնել»: Իսկ ի պատասխան այն հարցին, թե Ժորան առաջին անգամ այդ վիճակում հորը տեսնելիս ի՞նչ է հարցրել, պատմեց. «Բժիշկն էլ էր մեզ հետ նստած, տղաս մոտեցավ բժշկին, ասաց` բժիշկ ջան, ցավդ տանեմ, ինձի բուժի, նորից գնամ ծառայության: Բժիշկն ասաց` չէ, ես քեզ կբուժեմ, տուն կգնաս: Ես այդտեղից զգացի, որ տղայիս մոտ ինչ-որ բան այն չէ, հետևանքներ կան»:
Թերթը գրում է, որ Թռչկանի ջրվեժի մոտ ծանր տեխնիկա է բերվել: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Ժամանակի» հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` ավելացնելով. «Տվյալ շահագործողը` «Ռոբին-շինը», արդեն ունի բոլոր փաստաթղթերը աշխատանքներ իրականացնելու համար: Վերջերս էլ նախարարն այցելել է Թռչկան, ուսումնասիրել եւ եկել այն եզրահանգման, որ ամեն դեպքում բնության այդ հրաշքը պետք է պահպանվի: Այսինքն` ՀԷԿ-ը կկառուցվի, բայց չպետք է վնասի ջրվեժին: Արդյունքում ջրվեժից պետք է վերցվի ավելորդ ջուրջ: Խիստ հսկողություն է սահմանվելու տվյալ դեպքում եւ ամառային սեզոնին, երբ ջուրը քչանում է, ՀԷԿ-ը չի աշխատելու: Միայն կաշխատի այն դեպքում, երբ ջուրը սեզոնի հետ կապված կավելանա, եւ կազմակերպությունը ավել ջուրը կվերցնի շահագործելու համար»:
Թերթը գրում է, որ Անժելա Սարգսյանի «տղամարդը» լրջագույն խնդիրների առջեւ է կանգնել հանցագործ աշխարհում: «Մեր աղբյուրները հայտնում են, որ մինչեւ 2011թ. հոկտեմբերի 7-ին խափանման միջոց ընտրվելը, Կարեն Արեյանին հանդիպել են քրեական հեղինակություններ եւ բացատրություն պահանջել իր արարքի համար:
Հիշեցնենք, որ վերջինս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իր եւ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները մի քանի վայրկյանով տեղադրել է ինտերնետում, որպեսզի անազատության մեջ գտնվող իր ընկերները, որոնց Անժելա Սարգսյանն իբր ասել է, թե Կարենը բռնաբարել է իրեն, հավատան, որ նման բան տեղի չի ունեցել, եւ իր ու Անժելա Սարգսյանի կապը եղել է փոխադարձ համաձայնությամբ:
Լինելով նախկինում «օրենքով գող» Շուրայի որդին՝ Կարեն Արեյանը մինչեւ վերջերս մտադիր է եղել ապրել «հանցագործ» կյանքով, ինչը ենթադրում է կենսակերպի հատուկ կանոններ, որոնք եւ խախտվել են այս միջադեպով: Կարեն Արեյանի խնդիրներն ավելի են շատացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա պահվում է՝ մեղադրվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով»,- գրում է «Ժամանակ»-ը:
Այսօր մեր բոլորիս հայացքները, միտքն ու հոգիները ուղղված են լինելու Դուբլին, որտեղ մի քանի ժամ անց խաղադաշտ է դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականը: Մեր տղաները հյուրընկալվելով Իռլանդիայի հավաքականին, «Եվրո-2012»-ի նախընտրական մրցաշարի վերջին տուրում պայքարելու են Բ ենթախմբում երկրորդ տեղը գրավելու համար: Երկրորդ տեղը գրաված թիմը հնարավորություն կստանա անցումային երկու խաղ անցկացնել մեկ այլ ենթախմբում երկրորդ տեղ գրաված հավաքականի հետ և այդ անցումային խաղերում վիճարկել «Եվրո-2012»-ի ուղեգիրը:
Հայաստանի հավաքականի համար արդեն իսկ աննախադեպ և անսպասելի հաջողություն է պայքարել խմբում երկրորդ տեղը գրավելու և անցումային փուլի ուղեգիր նվաճելու համար: Մեր տղաներին այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է անպայման հաղթել Իռլանդիայի հավաքականին: Իռլանդացիներին բավարար է ոչ-ոքին, և նրանք կպահպանեն իրենց ներկայիս երկրորդ տեղը: Հիշեցնենք, որ մեր ենթախմբում առաջինը ռուսներն են, որոնք ամենայն հավանականությամբ կպահպանեն այդ տեղը` այսօր հաղթելով Անդորրային:
Հայաստանի հավաքականը բոլորիս համար անակնկալ կերպով հիանալի նախընտրական մրցաշար անցկացրեց և նույնիսկ որոշակի դասավորության դեպքում նախավերջին տուրից առաջ պահպանում էր նաև առաջին տեղի շանսը: Սակայն, անկախ դրանից, անկախ անգամ այսօր Իռլանդիայի հավաքականի հետ տեղի ունենալիք հանդիպման ելքից, մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի հավաքականն իսկապես տպավորիչ, գեղեցիկ նախընտրական մրցաշար անցկացրեց` ուրախության և հպարտության բազմաթիվ պահեր պարգևելով հայ ֆուտբոլասերին: Հայաստանի հավաքականի տղաները ցույց տվեցին, որ իրենք են Հայաստանը, այն Հայաստանը, որ հավատով, համատեղ աշխատանքով, համառությամբ և նվիրվածությամբ պայքարում և հասնում է ցանկալի արդյունքի:
Պարզապես հիանալի ընթացքի փայլուն եզրափակում կլինի Իռլանդիայի հավաքականի հանդեպ հաղթանակը, որին հավատում և սպասում ենք բոլորս` վստահ, որ այդ հաղթանակի համար մեր հավաքականի տղաները կներդնեն իրենց ամբողջ հոգեբանական, ֆիզիկական և տեխնիկա-տակտիկական կարողությունները: Անգամ եթե մեզ վիճակված չէ հաղթահարել անցումային փուլը, ինչը, սակայն, մեր ներկայիս հավաքականի ուժերից ամենևին էլ վեր չէ, քանի որ մեր տղաները ցուցադրում են իսկապես բարձր մակարդակի էներգետիկ ֆուտբոլ, այնուհանդերձ թեկուզ անցումային փուլում հայտնվելն իսկ մեծագույն հաջողություն կլինի մեր երիտասարդ և հեռանկարային թիմի համար: Եվ ուրեմն, մենք բոլորս այսօր մեր ամբողջ մտքով և հոգով Իռլանդիայում ենք` սպասելով հաղթանակի:
Եթե ստացվի, մենք կլինենք գրեթե երջանիկ, իսկ եթե ոչ, ապա մենք իհարկե կտխրենք, կտխրենք այն պարզ պատճառով, որ եթե մեր ենթախմբում կար մի թիմ, որն իր ցուցադրած խաղով արժանի է «Եվրո-2012»-ի ուղեգրի, դա Հայաստանի հավաքականն է: Բայց, տխրելով էլ մենք, միևնույն է, շնորհակալություն կհայտնենք մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին և մարզիչներին, այն հիանալի ամիսների, ժամերի և պահերի համար, որ մենք ունեցանք «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարում` վերապրելով երկրպագուների համար այնքան թանկ և ջերմ բերկրանքը, որ մոռացել էինք արդեն տարիներ շարունակ:
Մենք ի սրտե հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին Իռլանդիայի հետ այսօր տեղի ունենալիք խաղում, սպասում և հավատում ենք այդ հաղթանակին ու հավատում ենք, որ առնվազն հաջողությունն այսօր մեր տղաների կողմն է լինելու, որովհետև նրանք լիովին վաստակել են վճռորոշ պահին հաջողությունը վայելելու իրավունքը: Մնացյալն արդեն տղաներն իրենք կանեն. հաղթանակ, Հայաստան:
Թերթը գրում է, որ սեպտեմբերի 23-ին, Մյասնիկյանի պողոտայում վնասազերծված բանդայի գործով ձերբակալվածների հարազատները նրանց տեսակցելու հնարավորություն չունեն: Ավելին` շատերը պնդում են, որ իրենք այդ գործի հետ առնչություն չունեն, այնինչ մեկուսարաններում այնպիսի խոշտանգումների են ենթարկվում, որ ինքնասպանության փորձ են կատարում:
Սույն գործով կալանավորված 39-ամյա Արման Դալլաքյանի մայրը թերթի հետ զրույցում պատմեց, որ մինչ ձերբակալվելը իր տղան հոր հետ աշխատել է: Սովորել եւ ավարտել է Ավանի սննդի պատրաստման տեխնոլոգիան, որից հետո հոր հետ ֆուրշետի սեղաններ են ձեւավորել: Բացի այդ, ընտրությունների ժամանակ ամբողջ մասիվից ինքն է ՀՀԿ համար ձայներ հավաքել: «Ոչ բարով իմ տղան ՀՀԿ-ական էր»,- հիշեցրեց Արմանի մայրը:
Թերթի հարցին, թե ի՞նչ են անելու` պատասխանեց. «Ես միայն ուզում եմ իմանալ, թե ինչի են հասնելու դրանով, որ իմ տղային ծեծի են ենթարկել: Թող պատժվեն նրանք, որ մյուս անգամ ձեռք չբարձրացնեն ժողովրդի վրա: Բավական է, արդեն իմ տղային դարձրել են ինվալիդ: Ինչի՞ ես չեմ կարողանում իմ երեխային տեսնել»,- ավելացրեց տիկին Սուսաննան եւ չկարողացավ լացը զսպել:
Երբ ամռանը նոր էր սկսում Հայ ազգային կոնգրեսի և իշխանության երկխոսության, այսպես ասած, առաջին փուլը, որը դեռևս միակն է, իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդ մասին արտահայտվում էին մոտավորապես նույն ոգով, ինչ ոգով որ արտահայտվեց Կոալիցիայի պատվիրակությունն ի պատասխան երկխոսությունը շարունակելու մասին Կոնգրեսի առաջարկի:
Դեռևս գարնանային հանրահավաքներից սկսած` իշխանության տարբեր ներկայացուցիչներ Կոնգրեսին կոշտ էին պատասխանում, բայց մեկ էլ հետո ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը, ու պատկերը դառնում էր բոլորովին այլ, և միանգամայն այլ որոշումներ և զարգացումներ էին լինում: Դա, անշուշտ, չի նշանակում, որ իշխանության ներկայացուցիչները խոսում են Սերժ Սարգսյանից անկախ: Առավել ևս չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ Կոալիցիայի պատվիրակության ներկայիս պատասխանից: Հարցն այստեղ երևույթն է, որ դրսևորվում է իշխանության որոշակի մարտավարության տեսքով` նախ Կոնգրեսին բավական կոշտ արձագանքում էին իշխանության տարբեր կալիբրի չինովնիկներ և ֆունկցիոներներ, իսկ հետո, այսպես ասած, վերջնական պատասխանի առաքելությունն իր վրա էր վերցնում Սերժ Սարգսյանն ու հանդես գալիս գրեթե զարմանալի հանդուրժողության տոնայնությամբ և դիրքորոշմամբ:
Ահա այդ իմաստով, Կոալիցիայի պատվիրակության ներկայիս պատասխանը հիմք կա համարել որոշակիորեն նախերգանքային, այսպես ասած` նախնական կոշտության դրսևորում, որն անկասկած ունենալու է շարունակություն: Այնպես որ, այստեղ հարցն այն է, թե երբ է Սերժ Սարգսյանը շարունակելու և երբ է հանդես գալու հայտարարությամբ, որ հորդորում է կոալիցիոն պատվիրակությանը չցուցաբերել անհարկի կոշտություն և չմերժել երկխոսելու ընդդիմության պատրաստակամությունն ու հանդես գալ դրա շարունակության շուրջ քննարկումը վերանայելու առաջարկությամբ: Սերժ Սարգսյանն ամենևին չի զլանա կոալիցիոն պատվիրակությանը դնել թեկուզ անհարմար վիճակի մեջ և ստիպել կոշտ պատասխանից հետո հանդես գալ երկխոսության արդեն սեփական նախաձեռնությամբ:
Բանն այն է, որ իշխանության այս կամ այն ներկայացուցչի ֆոնին հանդուրժողության «ֆորպոստ» երևալու մարտավարությունը Սերժ Սարգսյանը կիրառում է արդեն երկար ժամանակ, իսկ դրա մասին, օրինակ, լավագույնս կվկայի Գալուստ Սահակյանը, ով հիմա ընդդիմությանն առաջարկում է «գարշոկներից» օգտվել: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մի գեղեցիկ օր էլ այդ զուգարանների մասով անհարմար դրության մեջ դնի Գալուստ Սահակյանին, ում բազմաթիվ անգամներ անհարմար դրության մեջ է դրել տարբեր այլ մասերով` սկսած Աջափնյակի թաղապետի 2006 թվականի ընտրությունից, մինչև ընդդիմության հետ իշխանական բանավեճ-հռետորաբանությունը: Պարզապես Սերժ Սարգսյանը փորձում է ճիշտ ընտրել պահը և թերևս հնարավորինս երկարաձգել այն, ձգտելով ինչքան հնարավոր է շատ ժամանակ շահել և հնարավորինս լայն ժամանակային ինտերվալի համար հարց լուծել` հանդուրժողության հերթական դրսևորմամբ: Իսկ դա, թերևս, պայմանավորված է նրանով, որ Հայաստանի իշխանական միջավայրում անգամ որևէ ամբողջական գաղափար կամ պատկերացում չունեն Հայաստանի ներքաղաքական վիճակի, դրանում արտերկրի ազդեցիկ քաղաքական կենտրոնների ունեցած դերակատարության և կիրառվող տեխնոլոգիական միջամտությունների մասին:
Իշխանությունն, իհարկե, շատ լավ գիտե, որ թե՛ արևմտյան, թե՛ ռուսական կենտրոնները խաղում են Հայաստանի ներքաղաքական դաշտում, թերևս շատ լավ գիտե` ինչպես և ինչով կամ ումով են խաղում, բայց բացարձակապես պատկերացում չունի խաղային պատկերի և կանոնների ու սցենարի մասին: Այդ առումով, իհարկե, նկատելի է, որ Հայաստանում ոչ ոք չունի այդ «դրսի գործոնի» մասին ամբողջական պատկերացում, բայց իշխանության պարագայում այդ անիմանալիությունը առավել ցայտուն դրսևորումներ է ունենում, որովհետև առավել կոնկրետ և այսպես ասած` ինստիտուցիոնալացված է ներքաղաքական իրավիճակի համար իշխանական պատասխանատվությունը: Ու քանի որ երբեք հայտնի չէ, թե ինչպիսին է լինելու հաջորդ քայլը քաղաքական ներքին դաշտում և ով է այն անելու, կամ ում են այն հուշելու կամ ակնարկելու, իշխանությունը գերադասում է, թերևս, չշտապել և ժամանակ շահել` հստակ գիտակցելով, որ այդուհանդերձ հարկ է լինելու դեռ առնվազն երկար ժամանակ մնալ հանդուրժողության ընդհանուր հունի մեջ, քանի դեռ համաշխարհային քարտեզում տեղի են ունենում աշխարհաքաղաքական տարբեր հուների վերադասավորման գործընթացներ և արժեհամակարգային վերանայման միտումներ:
Թերևս այստեղ է Հայաստանի ներքին կյանքի ներկայիս ամբողջ հմայքը, որ այդ անորոշությունը մի կողմից բոլորին ստիպում է անպայման ինչ-որ բան անել, քանի որ հասկանում են, որ ինչ-որ բան կատարվում է աշխարհում և այդ համատեքստում անպայման կատարվելու է Հայաստանում, մյուս կողմից` որևէ մեկը չգիտե, թե այդուհանդերձ ինչ է պետք անել ամբողջությամբ, առնվազն միջնաժամկետ երաշխիքներ ունենալու համար: Այդ` ինչ-որ տեղ նաև հակասական իրավիճակի պայմաններում Հայաստանում որոշակիորեն տեղից շարժվում է քաղաքական ճահիճը, անգամ այն պարագայում, երբ թվում է, որ այն այլևս որևէ կերպ շարժվելու ունակ չէ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.