29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ներկայացնում ենք «Ժամանակ» օրաթերթի հարցազրույցը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, չնայած մոտ մեկ տարի է, ինչ Դուք պաշտոնավարում եք, արդեն խախտումներ են հայտնաբերվել Ձեր մարզում։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Իսկ ո՞վ ասեց, որ խախտումներ հայտնաբերվել են իմ պաշտոնավարման ժամանակ։
-ՀՔԾ-ում հարուցված քրեական գործերը հարուցվել են 2012-2013թթ. ուսումնասիրությունների արդյունքում։ 2012-ի կեսից Դուք եք պաշտոնավարել։
-Այո, բայց դեռ պարզ չի ինչ խախտումներ են։ Քրեական գործը հարուցվել է, որպեսզի ճշտեն՝ ինչ խախտումներ են տեղի ունեցել։
-Պարոն Գրիգորյան, քրգործում գրված է, որ դիզվառելիքի և ազոտական պարարտանյութի հետ են կապված խախտումները»:
-Շատ հնարավոր է, որ խախտումներ տեղի ունեցե են։ Կավարտվի քննությունը, և բոլորս կիմանանք՝ ինչ խախտումներ են տեղի ունեցել և ովքեր են մեղավորները։ Իսկ պատրա՞ստ եք պատասխան տալ կատարվածի համար և ի՞նչ ձևով եք պատրաստ պատասխան տալ։ Օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ ոչ միայն ես։ Ցանկացած մեկը պարտավոր է պատասխան տալ։
Մարզպետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի հրավիրել, մեկ անգամ է ԱԺ խմբակցության նիստ գումարել և այլևս չի հիշում երկրի ծանր վիճակն ու կառավարությանն ուղղված իր քննադատությունը։ Այս մասին այսօրվա համարում գրում է«Ժամանակ» օրաթերթը և հավելում. ««Ժամանակի» ԲՀԿ-ամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ է հանդիպել ԲՀԿ-ականների հետ՝ հորդորելով «չխոսել մինչև սեպտեմբեր»։ Այսինքն՝ չքննադատել կառավարությանն ու չհիշել երկրի ծանր իրավիճակի մասին ։ Թե ինչ է սպասում ԲՀԿ-ն սեպտեմբերին՝ հայտնի չէ:
Ժամանակ
Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները այնքան հարուստ էին, որ Գագիկ Ծառուկյանի՝ վերջերս խորհրդարան կատարած այցը ըստ էության դասվեց գրեթե շարքային իրադարձությունների ֆոնին:
Իսկ Ծառուկյանը խորհրդարանում մի հետաքրքրական տեղեկություն հայտնեց՝ ասելով, որ ձևավորվել է ներկուսակցական փոփոխությունների աշխատանքային խումբ: Ընդհանրապես, որևէ երկրի քաղաքական ուժ հայաստանյան ներկայիս իրավիճակում պետք է իրեն զգար ինչպես ձուկը ջրում կամ հայը՝ խոպանում: Հայաստանն իր սոցիալական հիմնախնդիրներով, կոռուպցիոն սկանդալներով և արտաքին քաղաքական գերհագեցած օրակարգով, ըստ էության, խոպան դաշտ է բոլոր այն մարդկանց համար, որոնք ցանկություն ունեն քաղաքականությամբ զբաղվելու, և առավել ևս այն ուժերի համար, որոնք քաղաքական ուժեր են համարվում և հանդես են գալիս հասարակության անունից: Եթե նման իրավիճակում լռեին գաճաճ քաղաքական ուժերը, սա միանգամայն հասկանալի և նույնիսկ ցանկալի կլիներ, որովհետև նման լուրջ իրավիճակներում գաճաճ ուժերը ընդամենը ոտքի տակ են ընկնում ու խանգարում: Սակայն տեղի է ունենում լրիվ հակառակը՝ երկրորդ ուժ համարվող ԲՀԿ-ն է լռում: Իսկ սա, համաձայնեք, տարօրինակ է: Ուժը իրեն հայտարարում է այլընտրանք, սակայն, չգիտես ինչու, չի շտապում հասարակությանը այլընտրանքային մոդելներ և մոտեցումներ ներկայացնել…
Այսինքն՝ ԲՀԿ-ն այլևս ոչ միայն ընդդիմություն չէ, այլ նաև այլընտրանք էլ չէ։
Ժամանակ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը։
Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ձգել այդ հարցը։ Առայժմ Սյունիքը կղեկավարի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը։ Ինչպես տեղեկացրել ենք, Սուրեն Խաչատրյանն իրեն այլ պաշտոնում չի պատկերացնում և հույս ունի նախաքննության ավարտից և իր տան մոտ կատարվածը ինքնապաշտպանություն ներկայացնելուց հետո վերադառնալ պաշտոնին, հույս ունի այս անգամ էլ մի կերպ պրծնել։ Մյուս կողմից, մեր տեղեկություններով, իշխանության մեջ լուրջ հակադրություն կա դեպքերի նման զարգացմանը, և թերեւս պատահական չէ, որ մամուլում ի հայտ են գալիս Սուրեն Խաչատրյանի հինն ու նոր մեղքերը:
Ժամանակ
Պարզվում է՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավո Բուդաղյանին և մյուսներին հրավիրել Սդղի լիճ՝ հացկերույթի, որից ժամեր անց էլ մարզպետի տան մոտ տեղի է ունեցել արյունոտ միջադեպը։
Պարոն Հակոբյան, իսկ ո՞րն է Ձեր գնահատականը կատարվածի։ Ես շատ խիստ քննադատում եմ, չի կարելի էդպիսի բան անել։ Դա մեր հասարակության համար շատ անընդունելի երևույթ է։ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, փաստորեն, ժամանակավոր հրաժարական է տվել։ Տեսակետներ կան, որ այս դեպքից հետո նա պիտի ընդմիշտ հրաժարական տար։ Չէ, ինչի համար, եթե ինքը հիմա հրաժարական տա, նշանակում է՝ էն գլխից ընդունում ա մեղավորությունը։ Ես ինչ իմանամ՝ ով ա մեղավորը։ Քննիչները պիտի քննեն, որ ասեն»։
Ժամանակ
Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» խաղատների և զվարճանքների կենտրոնի բացումը։
Կենտրոնն իրականում բացվել է մայիսի 14-ին, երբ Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ծառուկյանի կառուցած Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Ու թեև ԲՀԿ-ից հերքում էին, թե միաժամանակ տեղի է ունեցել նաև«Փարավոնի» բացումը, կազինոներն այդ օրն աշխատել էին հյուրերի համարշ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այսօր Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենալու նաև Գ. Ծառուկյանի թոռների մկրտման արարողությունը, որը հետո նշվելու է «Փարավոնում»:
Առավել մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Ժամանակ
2010 թվականից ԲՀԿ անդամ և ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանն ու նրա հայրը` Լոռու նախկին մարզպետներից Ստեփան Այվազյանը, ովքեր ԲՀԿ-ն ներկայացնող ծանրակշիռ անձինք են Վանաձորում և Լոռու տարածաշրջանում, կուսակցությունը լքելով` Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի:
«Ժամանակին» հաջողվեց մի քանի հարց ուղղել այժմ Ռոստովում բնակվող Արմեն Այվազյանին, ով Վանաձոր համայնքի 2-րդ գումարման և ներկայումս գործող ավագանու անդամ է, բիզնեսմեն: Ըստ տեղեկությունների` երկրից հեռանալուց առաջ Դուք եւ Ձեր հայրը լքել եք կուսակցությունը: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Այո, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում ես և հայրս ներկայացրել ենք: ԲՀԿ մտնելիս մենք առաջնորդվել ենք մեկ սկզբունքով, որ կարողանանք կուսակցական աշխատանքով ևս օգտակար լինել հասարակությանը, իրագործել ԲՀԿ ծրագրերը, բայց այսօր, ինչպես տեսնում եք, ես Հայաստանում չեմ և փորձում եմ աշխատանք գտնել ՌԴ-ում:
Արմեն Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ժամանակ
Մինչ քաղաքական ուժերը խորհրդարանում իրար հակահարված տալով քննարկում են կառավարության ներկայացրած ծրագիրը, «Ժամանակի» աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարության ներկայացրած ծրագրի հաստատումից հետո պաշտոնանկություններ են սպասվում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։
Իսկ ՀՀԿ-ականները համոզված են, որ կառավարության ծրագիրը ընդունվելու է, չնայած, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին։
Ընդ որում՝ պաշտոնանկությունների մասով խոսքը միայն մարզպետերին չի վերաբերում, նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր համապատասխան ցուցանիշներ չեն ապահովել կամ իշխանության պատկերացմամբ՝ չեն կարող իրականացնել կառավարության նոր ծրագիրը;
Ժամանակ
Նախօրեին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է հինգ ամսական Ագնեսան։
Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է թոքաբորբից:
Ագնեսայի հարազատները պնդում են, որ երեխան մահացել է ոչ թե թոքաբորբից, ինչպես հաղորդվում է, այլ բժիշկների անփութության պատճառով: Երեխայի մայրը բողոք է ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ առ այն, որ երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները:
Թե որն է եղել երեխայի մահվան իրական պատճառը, հայտնի չէ: Ոստիկանության Կենտրոնի բաժնից «Ժամանակին» տեղեկացրին, որ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, օգտագործելով Երևանի ոստիկանապետ լինելու հանգամանքը, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող բարերից, ռեստորաններից, խաղատներից և գիշերային հյուրանոցներից ամեն ամիս ստվերային հարկեր է հավաքել, որպեսզի «աչք փակի» այնտեղ տեղի ունեցող ամենօրյա ոչ մեծ ապօրինությունների վրա:
Նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ այժմ իշխանությունները փորձում են «գույքագրել», թե որքան լայն է եղել նախկին ոստիկանապետի «հարկային տիրույթն» ու ամսական հարկահավաքումը:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.