03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...Ռուսաստանի տնտեսական անկման հետևանքները զգալի չեն լինելու Արցախի համար՝ երեկ ասել է ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը ԼՂ տնտեսության վրա:
Ըստ նրա, հնարավոր չէ խուսափել ՌԴ-ում տեղի ունեցող տնտեսական անկման բացասական ազդեցությունից: «Այնուամենայնիվ, կարծում եմ՝ հետևանքները զգալի չեն լինելու Արցախի համար երեք հիմնական պատճառներով: Առաջին՝ ԼՂՀ տնտեսությունը փոքր է, ինչը նշանակում է, որ ռիսկերն ավելի հեշտ են կառավարվում: Երկրորդ՝ տնտեսությունն ունի մեկուսացվածության և անկախության որոշակի մակարդակ, հետևաբար՝ նվազ խոցելի է արտաքին ազդակների կողմից: Երրորդ՝ դիվերսիֆիկացիայի շոշափելի աստիճանը և կառուցվածքը թույլ են տալիս նվազեցնել ցնցումների հավանականությունը: Այս համատեքստում ուշագրավ է, որ Արցախի տնտեսության գերակա ուղղությունները թույլ կապ ունեն ՌԴ շուկայի ընթացիկ խնդիրների հետ», -ասել է Արա Հարությունյանը:
Վերջինս նաև պարզաբանել է, թե ինչ ծավալի դժվարություների առաջ կկանգնի ԼՂ տնտեսությունը: Ըստ վարչապետի՝ ակնկալվող դժվարություններից մեկը տրանսֆերտների ծավալի հավանական նվազումն է: «Այնուամենայնիվ, տրանսֆերտներն էական մասնաբաժին չունեն ԼՂՀ ՀՆԱ-ի ձևավորման գործում, որպեսզի պատկերացնեք ծավալը, նշեմ, որ 2013թ. դրանք կազմել են ՀՆԱ-ի մոտ 3.8 տոկոսը: Մյուս խնդիրը կարող է առնչվել արտահանվող որոշ ապրանքատեսակների գնանկման հետ, որի ծավալները դժվար է կանխատեսել: Այս տեսանկյունից, ինչպես նշեցի, մեր գերակա ուղղությունները ՌԴ շուկայից թույլ կախվածություն ունեն՝ այդ թվում արտահանման հարցում: Սակայն կարծում եմ՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությամբ գների տատանումների հետ կապված ռիսկերը բավականաչափ մեղմանալու են: Բացի դրանից, այժմ նոր խոշոր ներդրումային ծրագրեր են իրագործվում Արցախում, որոնք լրացուցիչ խթան են հանդիսանալու տնտեսության զարգացման համար», — ասել է ԼՂՀ վարչապետը։
Ժամանակ
Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարիներին ծնելիության ամենացածր ցուցանիշով առաջին հորիզոնականում Սյունիքի մարզն է: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն, չհամաձայնեց պաշտոնական թվերի հետ՜ ասելով, «Էս տարի 15 հոգով ավելացել ա անցած տարվա համեմատությամբ»: Մեր դիտարկմանը, թե 15 հոգին այդքան մե՞ծ թիվ է՝ համարելու, որ ծնելիության աճ կա, մարզպետը նկատեց. «Այո, ծնելիության աճ կա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխատատեղերի խնդիրը լուծվի, որ մարդիկ չբացակայեն, և ծնելիությունն էլ շատանա:
Ժամանակ
Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, որտեղ դեկտեմբերի 14-ին, համայնքապետի ընտրություններ են անցկացվելու, արդեն իսկ լարված իրավիճակ է ստեղծվել: Ընտրապայքարն ընթանալու է ՀՀԿ-ական երկու թեկնածուների՝ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանի և գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանի միջև: Վերջինս քրեական հեղինակություն, ծնունդով քաղսեցի Արամ Վարդանյանի’ Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է: Որոշ տեղեկություններով՝ Վստրեչի Ապերն արդեն իսկ գործի է դրել բոլոր հնարավոր ռեսուրսներն ու միջոցները իր ազգականի հաղթանակն ապահովելու և նրան գյուղապետ դարձնելու համար:
Ժամանակ
Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում եռյակի հրավիրած հանրահավաքը, պարզվում է, առանց միջադեպերի չի անցել: Հանրահավաքին հաջորդած բազմամարդ երթի ժամանակ՝ Ամիրյան–Զաքյան փողոցների խաչմերուկում, կանգառի մոտակայքում, ոստիկանի և քաղաքացու՝ ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանի միջև միջադեպ է տեղի ունեցել, որը վերաճել է քաշքշուկի, որից հետո ազատամարտիկը ձերբակալվել և կալանավորվել է՝ պատճառաբանությամբ, թե հարվածել է ոստիկանի աչքին:
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին, որ նման դեպք եղել է։
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ասաել է, որ անձնապես չի ճանաչում Մարտիրոս Աճեմյանին, բայց միջադեպի մասին լսել է: Լսել է, որ այդ ոստիկանը երթի ժամանակ քաղաքացիական հագուստով է եղել և կարգը չի հսկել:
Ի դեպ, ազատամարտիկների խոսքով՝ Մարտիրոս Աճեմյանը ընդամենը մեկ ամիս առաջ էր դուրս եկել բանտից: Նա սպանության մեղադրանքով 15 տարով ազատազրկված է եղել:
Ժամանակ
Իրավաբան Նարեկ Ալոյանը երեք դատական հայց էներկայացրել ընդդեմ «Բարգավաճ Հայաստան»կուսակցության, բոլորովին վերջերս էլ մեկ հայց՝ընդդեմ ՄԻՊ գրասենյակի:
Նա ասել է,, որ այսօր երեք միացված դատ է տեղի ունենալու: Իրավաբանը նախատեսել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին անհատական հրավերներ ուղարկել՝ դատական նիստին ներկա գտնվելու համար:
«Մեր օրենսդրությունն այդ ոլորտում մի փոքր խնդրահարույց է: Եթե մի փոքր փոփոխության ենթարկվի, այդ խնդիրները կվերանան: Տեսեք՝ 3 դատական գործ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ է, մեկը՝ ՄԻՊ-ի դեմ, ես անձամբ միջնորդություն եմ ներկայացրել մյուս երկու գործերն առաջինին միացնելու համար: Այստեղ օրենսդրությունը լրացնելու խնդիր կա, ու լավ կլինի, որ պատգամավորներից յուրաքանչյուրը ներկա լինի»,-ասաց Ալոյանը:
Ժամանակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր զեղումներից հետո ԲՀԿ-ական քաղաքապետերից ոմանք և մի շարք համայնքապետեր պատրաստվում են վերանայել իրենց կուսակցական պատկանելությունը՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար:
Նրանց մի մասը, ովքեր բնույթով ընդդիմադիր չեն ու չեն էլ կարող լինել, ստիպված են կուսակցության լիդերների պարտադրանքով ներկա լինել հանրահավաքներին, ավելին՝ իրենց հետ կոնկրետ թվով մարդ բերել, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում:
Տարբեր պատճառաբանություններով հրաժարվելը ևս չի ստացվում: Վերջիվերջո «բերման են ենթարկվում» և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրինակով կանգնեցվում են առաջին շարքերում՝ երևալու համար, որ նրանք ևս ներկա են:
Ժամանակ
Հայաստանում նոր ներդրված Կուտակային կենսաթոշակային համակարգում շուտով կարող է բավականին մեծ սկանդալ պայթել։
Բանն այն է, որ կառավարությունը քաղաքացիների հաշվեհամարներին չի փոխանցում նրանց աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր կերպով պահվող կենսաթոշակային վճարները։ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիների աշխատավարձերից ամեն ամիս պահվող վճարները նախ պետք է գնան պետական բյուջե, որտեղից էլ փոխանցվեն քաղաքացիների հաշվեհամարներին։ Ապրիլ ամսից սկսած քաղաքացիների աշխատավարձերից այդ գումարները պահվում են, փոխանցվում պետբյուջե,սակայն բյուջեից դեպի կենսաթոշակային հիմնադրամներ կամ քաղաքացիների հաշվեհամարներ փոխանցումը չի կատարվում:
Ընդ որում՝ բյուջեից այդ հիմնադրամներ պետք է փոխանցվեն ոչ միայն քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները, այլև պետության կողմից հատկացվող բաժինները: Չէ՞ որ պետությունն ինքն իր հերթին 5 տոկոսի չափով յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր քաղաքացու հաշվեհամարին փոխանցում պետք է անի, ինչը, մինչ այժմ, այսինքն՝ 7 ամիս չի արվել:
Ժամանակ
Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում է կայացրել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (մականունը՝ Զապ) և նրա 4 համախոհների նկատմամբ:
Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում է միջազգային հետախուզման մեջ` շորթում և սպանություն կատարելու համար:
Հայտնի է, նաև մամուլում է մի քանի հրապարակում եղել, որ Զապը Հայաստանում է: Բայց մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Սողոյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, սակայն չեխական կողմը չի դիմել Հայաստանին՝ Սողոյանին գտնելու և իրենց հանձնելու խնդրանքով:
Ժամանակ
Հանրային խորհրդում մտահոգություններ կան, որԱրարատյան դաշտավայրը կարող է մի օր իջնել,որովհետև ճնշումային ջրեր բավական շատ են դուրսբերվել, ասել է Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը՝անդրադառնալով այդ տարածաշրջանումիրականացվող ձկնաբուծությանն ու դրա աղետալիհետևանքներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորԼյովա Խաչատրյանը այդ խնդրի շուրջ մեզ հետ զրույցում ասել էր, թե Արարատյան դաշտավայրում 18 մետր խորությամբ անդունդ է առաջացել այն պատճառով, որ այնտեղ գործող ձկնաբուծական ընկերություններն իրենց այդ բիզնեսը զարգացնելու համար անխնա կերպով արտեզյան ջրեր են հանում:
Վ. Սաֆարյանն ավելացրել է, որ այդ հարցն արդեն Հանրային խորհրդի լրջագույն խնդիրներից է:
Ժամանակ
Թեև մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ նորաստեղծ Քննչական կոմիտեի համար որպես վարչական շենք հատկացվեց Երևանի Մամիկոնյանց փողոցի 46/5 հասցեում գտնվող վարչական շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Երևանի քաղաքապետարանի «Շինվերանորոգում» ՊՓԲԸ-ն, սակայն այս օրերին անմիջապես վարչական շենքի բակում, վարչական շենքի վերանորոգմանը զուգահեռ, նոր շինարարություն է ընթանում:
Անզեն աչքով էլ նկատելի է, որ նոր շինություն է կառուցվում: Մեզ հասած տեղեկություններով՝ այս նոր շինությունը լինելու է Աղվան Հովսեփյանի նստավայրը:
Նա չի համաձայնել, որպեսզի իր աշխատասենյակը տեղակայվի Քննչական կոմիտեի համար նախատեսված վարչական շենքում, և ձեռնամուխ է եղել իր նստավայրի կառուցմանը:
Ժամանակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.