23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարաններում, հիմնարկներում, հանքերում և բազմաթիվ այլ հաստատություններում աշխատակիցներին հստակ հրահանգված է անպայման ներկայանալ հանրահավաքին, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակցի վրա պարտավորություն է դրված իր հետ բերել ևս 4 հոգու:
ԲՀԿ-ականները, փաստորեն, ջանք չէին խնայել հրապարակը մարդաշատ դարձնելու համար, ինչը նրանց, իրավամբ հաջողվեց:
Ասում են՝ Ծառուկյանը դրանով փորձում է ցույց տալ, որ կարող է Տեր-Պետրոսյանից շատ համակիր հավաքել Ազատության հրապարակում:
Ժամանակ
Հավաստի տեղեկություններով Սպորտի նախարարության ենթակա բոլոր 23 մարզադպրոցներից, որոնք սնվում են պետբյուջեից, 3 հազարից ավելի մարզիկների, նրանց ծնողներին, մարզիչների պարտադրաբար տարել են Ազատության հրապարակ՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու համար:
Մեր տեղեկություններով՝ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն ծրագիրն իրականացնելու է նաև հոկտեմբերի 24-ին:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունն այդ մասին զեկուցել են Սերժ Սարգսյանին, և շուտով նախագահը պաշտոնանկ է անելու սպորտի նախարար Գ. Ղազարյանին:
Ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը՝ այն անվանելով ապտակ ժողովրդին:
Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը, ով ողջունել էր Հովիկ Աբրահամյանի նշանակումը, հիասթափված է նրա քայլերից: Ավելի ճիշտ նրանից, որ Հովիկ Աբրահամյանը չի արել այն տնտեսական փոփոխությունները, որոնց մասին խոսել է իրենց հանդիպման ժամանակ:
Ժամանակ
Երեկ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած ոչ իշխանական եռյակի հանրահավաքը վատագույն դեժավյուների մի հսկայական հարուցիչ դարձավ:
Հանրահավաքը մինչև վերջ ընթացավ անորոշության ճնշող մթնոլորտում, երբ այնքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ առիթով են մարդկանց հավաքել հանրահավաքի կազմակերպիչները:
Այս իրավիճակի կուլմինացիան դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: Նա իր խոսքում անդրադառնում էր այն ուժերին, ովքեր Եռյակի պայքարին կմիանան առաջիկա ամիսներին, և սույն ակնարկը, թե հերթական այս պայքարն ամիսներ է տևելու, հավաքվածներին դուր չեկավ. «Հի՛-մա, հի՛-մա» սկսեցին վանկարկել մարդիկ:
2013թ.-ի ապրիլի 9-ին հենց այս վանկարկումներից հետո էր Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց բարձրանալ Բաղրամյան պողոտա, և պողոտայի մուտքին, հանդիպելով ոստիկանական շարքերին, որոշեց Վլադիմիր Գասպարյանի հետ երթով գնալ Ծիծեռնակաբերդ:
Այս անգամ «հիմա»-ներին ի պատասխան, նա ընդհատեց ելույթն ասելով, որ երկու րոպե ընդմիջում է վերցնում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդակցելու հետագա անելիքների վերաբերյալ:
Հենց հարթակում նա մոտեցավ Ծառուկյանին և Տեր Պետրոսյանին, ինչից հետո ամբիոնի մոտ եկավ Ծառուկյանն ու ասաց, որ այս հանրահավաքում ելույթ չի ունենա:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը կիսատ մնաց, ապա ելույթով հանդես եկավ Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահի խոսքը կարծես 2008թ.-ից հետո նրա ունեցած վիճահարույց կտորների հավաքածու լիներ: Տարբեր ժամանակների ելույթներում այդ կտորները հնչել էին և արժանացել ոչ միանշանակ ճակատագրի, երեկվա ելույթում, ահա, մեկտեղվեցին և հավաքվեցին մեկ տեքստում:
Հայկական ժամանակ
Air Armenia-ի ավիաընկերությունը շարունակում է համառել և, ի պատասխան «Ժամանակ»-ի հրապարակումների, հաղորդագրություններ տարածել, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է, ֆինանսական խնդիրներ չկան, իսկ չվերթներն իրականացվում են կանոնավոր կերպով:
Մինչդեռ մեր հավաստի տեղեկություններով՝ երեկ ևս չեղյալ են համարվել ավիաընկերության դեպի Մոսկվա միանգամից մի քանի չվերթ, իսկ մեկ թռիչք իրականացվել է ուշացումով:
Ժամանակ
Ի պատասխան թերթի հարցի՝ կիսո՞ւմ է վերջին շրջանում ԲՀԿ-ի դրսևորած ընդդիմադիր կեցվածքը և պատրաստվո՞ւմ է արդյոք հոկտեմբերի 10-ին մասնակցել եռյակի հանրահավաքին, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն ասաց. «Ես երկրի նախագահին հարգում եմ և իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետության մեջ ամենաշատ ձայնը ես եմ տվել, էտի գիտեն բոլորը: Ուրեմն էլ էդ հարցերով ինձ չդիմեք»:
Դիտարկմանը՝ ինքը հիմա ԲՀԿ-ակա՞ն է, թե՞ Հանրապետական, Կարո Կարապետյանն արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի», ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Ժամանակ
Գագիկ Ծառուկյանի նախագահության թեման Հայաստանում շատ ակտիվորեն սկսեց շրջանառվել 2013թ.-ին նախագահական ընտրություններից առաջ, և ի վերջո ավարտվեց նրանով, որ Բրյուսել կատարած այցի ընթացքում ԲՀԿ առաջնորդին քաղաքավարի բացատրեցին, որ պետք է թողնել այդ հավակնությունը: Եվ Ծառուկյանը թողեց:
Այսօր, սակայն, ինչ-որ մեկին երևի թե պետք է, որ ԲՀԿ առաջնորդը վերստին հանդես գա նման հավակություններով, ըստ որում՝ արդեն նախագահական ընտրություններից շատ առաջ, երբ քաղաքական օրակարգում, այսպես ասած, դեռևս ընդամենը սահմանադրական փոփոխություններին դեմ կամ կողմ լինելու հարցն է:
Իհարկե, ինքնին հասկանալի է, որ այս հարցն իրականում, այսպես ասած կեղծ օրակարգ է, այսինքն այն ոչ մի կապ չունի ներիշխանական, ներհամակարգային բուն զարգացումների հետ, որոնց առանցքում, իհարկե, արդեն իսկ հայտարարված թավշե հեղափոխությունն է:
Իսկ թավշե հեղափոխությունն ունի հետևյալ տրամաբանությունը՝ ԲՀԿ-ն և, ի դեմս նրա՝ Գագիկ Ծառուկյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, կկարողանա՞ն համոզել ՀՀԿ-ական մեծամասնության մեծ մասին խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ իրենց կողմ անցնել և փոխել մեծամասնությունը, թե չեն կարողանա:
Ժամանակ
Օգոստոսի 1-ին հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքով հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ, հետախուզական վաշտի հրամանատար Զորիկ Գևորգյանի հուղարկավորության ժամանակ Վանաձորի քաղաքապետն իր օգնականի ներկայությամբ ընտանիքին խոստացել է տրամադրել 1 միլիոն 100 հազար դրամ, որը պետք է ծախսվեր հերոսի գերեզմանի կառուցման վրա:
Սակայն հետո խոստացված գումարն աստիճանաբար նվազել է և դարձել 360 հազար, որն էլ, ինչպես «Ժամանակին» ասել է հերոս զինվորի հայրը, չի տրամադրվել:
Ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ երեկ հերթական ռազբորկա է գրանցվել մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում:
Որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Արսեն Մկոյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան հրազենային վիրավորումը պատճառել է «Ժագա» մականունը կրող հեղինակություն համարվող անձը, որը նույն թաղամասի բնակիչ է, և առայժմ չճշտված տեղեկություններով՝ օրեր առաջ վերադարձել Հայաստան:
Ավելի ուշ տեղեկացանք, որ Ա. Մկոյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ժամանակ
Մոսկվայում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանի ընկերն ու վստահված անձը՝ Նիցցայում բնակվող Մացակ Փոլադյանը, մեզ ասաց, որ ինքը երեք օր անցկացրել է Մոսկվայում և նախապես իմացել է, թե ինչ է սպասվում կայանալիք դատական նիստի ընթացքում: «Ես երեք օր է՝ Մոսկվայում էի, դատի օրից մեկ օր առաջ եմ վերադարձել Ֆրանսիա, նույնիսկ այնտեղ մեր ընկերները հարցնում էին՝ չե՞ս ուզում մեկ օր էլ մնալ՝ դատին ներկա լինես, ես էլ հրաժարվեցի: Պատկերացրեք այդ թատրոնը, բեմադրությունը, ռեժիսորը, ամեն ինչ նախօրոք կար, ստորակետերով գիտեի, իմ մնալն ու այդ անհաջող թատրոնը դիտելն անիմաստ էր»,-ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ նպատակը շատ հստակ է՝ Լևոն Գուրգենիչին այնտեղ ֆիզիկապես ոչնչացնել. «Այդ հիվանդություններով նրան վաղուց պետք է հիվանդանոց տեղափոխած լինեին, բայց նույնիսկ դա չեն անում: Ամեն ինչ շատ հստակ է:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.