29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքից հեռացրել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակիցների: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա, սակայն, անուններ չհրապարակեց:
Մեր հարցին՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դեմ ծառայողական վարույթ սպասվո՞ւմ է արդյոք, Ա. Ահարոնյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց: ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն այս կապակցությամբ մեզ ասաց, որ Լ. Երանոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական զործ չի քննվում:
Ժամանակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին Գյումրիում հայտարարել է, որ Ծառուկյան ազգանունն Աստված է տվել հայ ժողովրդին, և ինքը սրբությամբ պահելու է այն: Սրան զուգահեռ՝ Ծառուկյանը հայտարարել է, որ համաժողովրդական շարժումը ծավալվում է և թափ է հավաքում:
Երևի թե, սակայն, համաժողովրդական շարժումն արդեն պատմություն է, և Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, մոնարխիստական շարժում է հռչակում Հայաստանում: Խնդիրն այն է, որ միապետներն էին, այսպես ասած, Աստծո տվածը, այսինքն՝ միապետների իշխանությունն էր համարվում աստվածային ծագման, և այդ իսկ պատճառով նաև այդ իշխանությունը փոխանցվում էր ժառանգականորեն:
Ժողովրդավարական համակարգերում և հասարակարգերում, ժողովրդավարական մշակույթներում Աստված որևէ ազգանուն կամ որևէ լիդեր չի շնորհում ժողովուրդներին կամ հասարակություններին: Նման համակարգերում Աստված մարդկանց ինչ-որ մեկի անունը կամ ազգանունը տալու փոխարեն, կյանք է տալիս և բանականություն, ըստ որի նրանք ընտրություն են կատարում և քաղաքական գործունեության մեջ մասնավորապես ընտրում են իրենց լիդերներին, անհատների կամ խմբերի են ընտրում:
Ժամանակ
ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նշենք, որ Ա. Խաչատրյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հավատարիմ կադրերից էր, որին Սարգսյանը տվել էր լիակատար ազատություն իրագործելու իր ամենատարբեր ծրագրերը՝ խթանել մրցունակությունը երկրի ներսում, զբոսաշրջությունը ՀՀ-ում և Արցախում, առողջապահական ծրագրեր, «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, ՀՀ բրենդավորումը, ի վերջո՝ «Բաց երկնքի» քաղաքականության իրականացումը, որոնց ֆինանսավորումը ապահովված էր կառավարության կողմից: Այս ազատմամբ Հովիկ Աբրահամյանը, հնարավոր է, փորձում է ցույց տալ, որ Տ. Սարգսյանի հերթական մեծ պրոյեկտը, որի նպատակը ոլորտային բարեփոխումներ իրականացնելն էր, ձախողվեց:
Ժամանակ
Վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժեզրկմանն առնչվող հարցին ի պատասխան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ ՀՀ-ում մի խումբ խարդախներ իրականացնում են բնակչության կողոպուտ՝ հաշվի առնելով նախատոնական ժամանակահատվածը և հղում անելով ռուսական ռուբլու թուլացմանը:
«Նախատոնական օրերին ստեղծում են աժիոտաժ, բարձրացնում են դոլարի կուրսը, որպեսզի մարդիկ հիմա առնեն թանկ դոլար: Երկու շաբաթ հետո սկսվելու է նախատոնական եռուզեռը, և մարդիկ ստիպված են լինելու արդեն վաճառել թանկ գնով ձեռք բերված իրենց դոլարներն ավելի էժան գնով: Եվ այդ խարդախների խումբը որոշակի ռեսուրս է աշխատելու, ինչին տարբեր ժամանակներում մենք ականատես ենք եղել»:
Ժամանակ
Երևանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում նոյեմբերի 19-ի երեկոյան գազով լցված փուչիկների պայթյունի գործով Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ քր.օր,-ի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը, որոնք կատարվելեն մանկահասակների համար նախատեսված ապրանքների կապակցությամբ):
Մանկական սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը օրեր առաջ ասել էր, թե իրենց փուչիկներ է մատակարարում «Փուչիկների աշխարհ» ՍՊԸ-ն, որը Լիցենզավորված ընկերություն է և մասնագիտացած է այդ գործում, բայց երեկ պարզեցինք, որ ոչ մի լիցենզավորված ընկերություն էլ չկա: Փուչիկները սրճարանին մատակարարում է Արթուր Կտեյան անունով մասնավոր ձեռներեց, որը դրանք լիցքավորել է իր ավտոտնակում, այն էլ՝ ոչ թե հելիումով, այլ սովորական այրվող գազով, իսկ այժմ անցել է ընդհատակ:
Ժամանակ
Վերջին շրջանում կտրուկ թանկացել է խոզի միսը՝ 1 կիլոգրամը 2800-3000 դրամից հասել է մինչև 4200 դրամի: Տեղեկություններ կան, որ այդ թանկացումից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին պատկանող «Վասանավի» ընկերության խոզաբուծական ֆերմայում կտրուկ անկում է տեղի ունեցել:
Ընկերությունում խոզի ամբողջ գլխաքանակի՝ մոտ 25.000 խոզի անկում է տեղի ունեցել: Վ. Կարապետյանը երեկ հարցին ի պատասխան հաստատեց, որ այսօրվա դրությամբ ոչ մի կենդանի չի մնացել, սակայն չցանկացավ խոսել անկման պատճառների մասին, որը հավանաբար ինչ-որ հիվանդություն է եղել:
Հետաքրքիր է, որ այդ հիվանդությունը գրանցվել է միայն Վ. Կարապետյանին պատկանող ընկերությունում: Մեր աղբյուրները չբացառեցին անգամ, որ անկումը բոլորովին էլ պատահական չի եղել, հակառակ պարագայում այն կարող էր նկատվել նաև այլ գործարարների պատկանող խոզաբուծական ֆերմաներում կամ գյուղացիական տնտեսություններում:
Ժամանակ
Բժշկական համալսարանի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Լազար Եսայանը վերջերս հերթական ամբիոնի նիստի ժամանակ հայտարարել է. «Ղեկավարության որոշմամբ՝ ես եմ լինելու ամբիոնի վարիչը, և դա այլևս քննարկման ենթակա չէ», չնայած այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, և հաջորդ ամսվա մեջ պետք է կայանա մրցույթը:
Ժամանակ
Իրավապահները զբաղվում են Արագածոտնի մարզպետարանի շինարարական ծրագրերի աշխատանքներով: Պատճառը անցած տարի կառուցված և վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացված, Արագածոտնի մարզի Օշականի Շաղվարդ գետի վրա կառուցված 18 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ կամրջի շինարարությունն է: Պարզվում է՝ Օշականի սեփականաշնորհված այգիները գյուղին միացնող Շաղվարդի կամրջի շինարարության համար բյուջեից հատկացվել էր 20 միլիոն դրամ, սակայն, մասնագետների կարծիքով, կամրջի վրա ծախսվել է շատ ավելի քիչ գումար, մոտ 6-8 միլիոն դրամ, իսկ մնացածը յուրացվել է:
Ժամանակ
Կիրակի վաղ առավոտից «Սան տաֆե» սրճարանի անմիջական հարևանությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Հակառակ բանվորների հավաստիացումներին, թե տեղում միայն սալիկապատման աշխատանքներ են կատարվում, առաջին հայացքից էլ հասկանալի էր, որ ինչ-որ նոր շինություն է կառուցվում, բետոնապատվում է տարածքը, և որն ավարտվելուն պես փակվելու է Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը:
Երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը, որն առաջիններից մեկն էր ահազանգել շինարարության մասին, երեկ «Ժամանակին» ասաց, որ երբ ինքը փորձել է պարզել, թե ինչ է կառուցվում, սպառիչ պատասխան չեն տվել: «Հսկայական հիմք է փորված, և պարզից էլ պարզ է, որ տեղում կապիտալ շինարարություն է լինելու: Շինարարությունն ինձ հուշում է, որ այն դառնալու է երկու, եթե ոչ ավելի, հարկանի լափելու տեղ:
Ժամանակ
ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը համաձայնության են եկել, և այսուհետ հայկական մսամթերքը կիրացվի ռուսական շուկայում: Ուշագրավ է, որ արտահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկում է նաև ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն:
Նշենք, որ ընդամենը վերջերս ՀՀ դեղամիջոցների խոշոր ներմուծող «Նատալի ֆարմ»-ին կառավարության կողմից թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ներկրման և իրացման լիցենգիա հատկացվեց: Եվ եթե այդ դեպքում լիցենզիա տրամադրելու մեջ տրամաբանություն կար, ապա վերը նշված դեպքում այդ տրամաբանությունը բացակայում է: Առնվազն անհասկանալի է, թե ինչպես կարող է դեղ ու թմրամիջոցներ ներկրող ընկերությունը մսամթերք արտահանել:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.