29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը երեկ մեզ ասաց, որ Գյումրիում մարդկային կուտակումներ չկան, կանգնած են միայն ոստիկանները, հերթապահություն են իրականացնում: Նա տեղեկացրեց, որ ոստիկանական կուտակումներ են նաև հյուպատոսարանի մոտ: «Սերյոժայի մահվան բոթից քարացել է քաղաքը, նաև սարսուռ է ապրում, փողոցները դատարկ են, կարծես անդորր է ամպրոպից առաջ», — ասաց Թումասյանը:
Մեր հարցին՝ բողոքի ցույց նախապատրաստվո՞ւմ է, Վահան Թումասյանը պատասխանեց, որ այս պահին քաղաքը սգում է, դեռ շոկի մեջ է, այս պահին չի հասկանում, թե ինչ է լինելու, ինչ ռեակցիա տա այս ամենին, այս պահին ռեակցիան կատարվածին մոմավառությունն է:
Ժամանակ
Հունվարի 18-ին Վայք քաղաքում նախատեսված է քաղաքապետի ընտրություն:
Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին, երբ քաղաքապետ Հարություն Սարգսյանը վարչապետի որոշմամբ նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Դրանից հետո Վայքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վասիլ Ասլանյանը, որը մարզպետի աներձագն է:
Քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ներկայացնելով Արագած Սաղաթելյանին: Առաջադրվել էր նաև անկուսակցական Ալեքսան Սիմոնյանը, որը ձևական թեկնածու էր ու շատ արագ էլ ինքնաբացարկ է հայտնել մրցապայքարում միայնակ թողնելով ՀՀԿ-ական թեկնածուին: Թեկնածու չեն առաջադրել ոչ ՀԱԿ-ը, ոչ «Ժառանգությունը» և ոչ էլ Վայոց ձորում մի ժամանակ իշխանություն հաստատած ԲՀԿ–ն:
Ժամանակ
Ամիսներ առաջ Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը հնարավոր է ազատ արձակվի՝ երեկ մեզ ասաց Վ. Թումանյանի քույը՝ Մարիետա Թումանյանը:
«Ջունգլի հայրը բոլորին ասել է, որ առաջիկա 10 օրվա մեջ իր տղան ազատության մեջ է լինելու: Ասում են, որ Սարգիսը ծեծի ամբողջ մեղքը վերցրել է իր վրա, որպեսզի Ջունգլը ազատություն ստանա։ Ծեծի հիմնական մասնակիցը, Վարդանի գլխին հարվածներ հասցնողը հենց Զունգլն է եղել; Էնպես չի, որ ասեն, թե ամբողջը Սարգիսն է արել», — ասաց տիկին Մարիետան: Քննիչը նրան հավաստիացրել է, որ նման բան չկա: «Բայց էս դարում դրանց նման հովանավորներ ունեցողներից ամեն ինչ էլ սպասելի է: Ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում, հանկարծ նման բան լինի, եթե Ջունգլը չպատժվի իր արածի համար, դուրս գա ազատություն, նրանց տունը կպայթեցնեմ», — թերթի փոխանցմամբ ասել է տիկին Մարիետան։
Ժամանակ
Անշարժ գույքի շուկայում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գործարքները կտրուկ նվազել են՝ երեկ մեզ հայտնեց «Վիվա Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանը: Նա նշեց, որ գնորդները պասիվացել են, իսկ բանկերն այս նպատակով վարկեր չեն տրամադրում: «Բոլորը սպասում են իրենց գործարքներին ընթացք տան տոներից հետո, այս պահին իրավիճակն իսկապես սառեցված է» — տեղեկացրեց Հարությունյանը:
Ժամանակ
Ռուսաստանում ավիաընկերությունների շրջանում խուճապային իրավիճակ է։ Առաջիկա օրերին որոշ չվերթներ ռիսկի տակ են հայտնվել: Փոքր ընկերությունները փակվում են, մեծերը՝ «Տրանսաերո» և «Յուտեյր» ավիաընկերությունները, արդեն պետական աջակցություն են խնդրել: Ավելին՝ ամանորյա տոներից հետո հնարավոր է տոմսերի գների մոտ 30 տոկոս թանկացում:
Մենք փարձեցինք ճշտել, թե այս իրավիճակն ինչպես է անդրադառնալու ռուսական ընկերությունների՝ հայաստանյան շուկայի գնային առաջարկի վրա: Գնային հարցումներ արել ենք դեկտեմբերի 29-ի և հունվարի 15-ի համար, որպեսզի թվերով հնարավոր լինի ցույց տալ, թե ինչ փոփոխություններ են լինելու տոներից հետո:
Դեկտեմբերի 29-ի համար Երևան-Մոսկվա չվերթի համար «Տ7» ավիաընկերությունն առաջարկում է 77.000 դրամ արժողությամբ տոմսեր, իսկ հունվարի 15-ի համար՝ 86.000 դրամ արժողությամբ:
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը նույն ուղղության տոմսերը դեկտեմբերի 29–ի համար առաջարկում է 95.000 դրամով, իսկ հունվարի 15-ի համար այս պահի դրությամբ տոմսի գինը 87.000 դրամ է: Սակայն ընկերության երևանյան գրասենյակից տեղեկացրին, թե չի բացառվում, որ հունվարի 15-ի տոմսի գինը բարձրանա, որովհետև մի քանի տոմս է դեռևս վաճառվել: «Այս շրջանում հնարավոր է գների փոքր-ինչ տատանում, որովհետև արտագնա աշխատանքից տուն վերադարձած մարդիկ նորից մեկնելու են», — հայտնեցին «Աերոֆլոտի» գրասենյակից:
Ժամանակ
Մեզ հասած տեղեկություններով՝ բանկերը դադարեցրել են ապառիկների ձևակերպումները: Մասնավորապես «Ինեկո» և «Անելիք» բանկերից հայտնեցին, որ այս պահին ապառիկները կասեցված են: Մինչդեռ կենցաղային տեխնիկայի խանութները մեզ հետ զրույցում հակառակը պնդեցին՝ նույնիսկ նշելով համագործակցող բանկերի անունները: «Իհարկե, աշխատում ենք ապառիկով՝ «Ինեկո» և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկերի հետ, ավելի մանրամասն տեղեկություն Ձեզ կտան, եթե մեր խանութներ զանգահարեք:
Ժամանակ
Վերջերս Կոտայքի մարզպետարանը հրապարակել է «Նաիրիշին» ԲԲԸ-ի հետ դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագիրը, ըստ որի՝ մարզպետարանը 13 միլիոն դրամով նշված ընկերությունից մարզպետ Արամ Հարությունյանի համար ծառայողական ավտոմեքենա է գնել՝ 2014 թվականի արտադրության, մինչև 1000 կիլոմետր վազքով Toyota Camry:
Նշենք, որ «Նաիրիշին» ԲԲԸ-ն ուղիղ կապ ունի մարզպետի անձի հետ:
Ժամանակ
Քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի ազատության մեջ հայտնվելը առաջիկայում լուրջ «ռազբորկաների» պատճառ կարող է հանդիսանալ: Բանն այն է, որ վերջերս ազատության մեջ հայտնվեց նաև Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Ասատրյանը:
Թևոսիկը դեռ անազատության մեջ եղած ժամանակ է փորձել պարզել, թե ինչ առնչություն ունի Տիգրանը եղբոր սպանության հետ, ուստի գործով միակ ապացույց հանդիսացող ձայնագրության հետ կապված՝ Տիգրանը Թևոսիկին բացատրելու շատ բան կունենա: Ըստ տարածված լուրերի՝ Թևոսիկի ազատ արձակվելուց հետո ոստիկանության համապատասխան վարչությունը ուժեղացված կարգով հսկում է՝ նշված անձանց հնարավոր վենդետան բացառելու համար:
Ժամանակ
Օրերս Վայոց ձորի նորանշանակ մարզպետ՝ ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի առաջարկով վարչապետ Հոկիկ Աբրահամյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Վայոց ձորի փոխմարզպետ Արամ Գրիգորյանին: Մեր տեղեկություններով՝ մարզպետը փոխմարզպետի թափուր տեղի համար արդեն իսկ հավակնորդ ունի, և նա իր աներձագն է՝ Վասիլ Ասլանյանը, ով Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո Վայքի քաղաքապետի պաշտոնակատարն է:
Ժամանակ
Մի քանի օր է արդեն՝ ավտոգազալիցքավորման կետերում գազը թանկացել է 20-40 դրամով: Մինչդեռ, «Գազպրոմ Արմենիա»-ից հավաստիացրին, իրենք գազի գինը չեն վերանայել և այն, ինչ անում են լիցքավորման կետերը՝ իրենց հետ ոչ մի կապ չունի: Ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը մեզ տեղեկացրեց, որ գործող բանաձևի համաձայն՝ գազալցակայանները իրենց սպառած գազի դիմաց վճարում են յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։
Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա մեջ սպառած գազի համար նրանք վճարելու են նոյեմբերի 25–ի կուրսով, երբ դոլարն ամենևին էլ չէր թանկացել:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.