23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Առաջին թոռը ծնվելու առնչությամբ «խմուկ մեռո՞ւկ, թե՞ խմուկ՝ սաղ»,- հարցրինք առաջնեկ թոռ ունեցած Վահրամ Բաղդասարյանին: «Դեռ չեմ հասցրել լիարժեք խմել»: Երջանիկ եք․ մարդ կա՝ տարվա սկզբին ոտքն է ջարդում, մարդ կա` մնում է ձնաբքի տակ, Դուք` խնդրեմ: «Հլը նոր եմ ուզում հասկանալ թոռ ունենալու վայելքը»:
Ի դեպ, տեղեկություն կա, որ ՀՀԿ-ն ցանկանում է Ընտրական նոր օրենսգրքով Երևանի քաղաքապետի ընտրության նորմը տարածել մնացյալ քաղաքների վրա ևս՝ քաղաքապետեր ընտրել ոչ թե ուղղակի, այլ` ավագանու միջոցով: «Կա նման քննարկում, սակայն ոչ բոլոր քաղաքների մասով»:
Ինչո՞ւ` «սարն ամենքինը չէ՞ հավասար»: «Չէ, խնդիրն այդ չէ, խնդիրը վերաբերում է խոշոր քաղաքներին` Վանաձորին, Գյումրուն, հարցը քննարկման փուլում է` տեսնենք»: Որպես վանաձորցի, Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է: «Անկեղծ ասած` ես գտնում եմ, որ որքան հնարավոր է, պետք է ուղիղ ընտրություններից խուսափել, որովհետև համայնքներում դա ծնում է թշնամություն, լուրջ պրոբլեմներ, որոնք մինչև մյուս ընտրություն չեն հաղթահարվում։ Իմ առաջարկած մոդելն այդպիսին է` կամ նախկին շրջանների վերականգնում, կամ մարզերի գլոբալացում, ընտրովի մարմնի թիմային պատասխանատվության բարձրացում և լիազորությունների ընդլայնում»: Իրականում մեծ քաղաքներում քաղաքապետ անցկացնելն ավելի բարդ է, քան ավագանու ընտրությամբ իրենց ուզած մարդուն «սղղացնելը»:
Հրապարակ
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն քիչ «ընդդիմադիրներից» մեկը՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, լքել է «պոստը», մեր տեղեկություններով՝ ռեկտորին ազատել են աշխատանքից։ Այս տեղեկությունը հաստատեց հենց ինքը՝ Յուրա Սաֆարյանը, միայն թե այն տարբերությամբ, որ իրեն ոչ թե ազատել են աշխատանքից, այլ իր դիմումի համաձայն Է դուրս եկել համալսարանից։ «Իմ դիմումի համաձայն եմ աշխատանքից դուրս եկել, աշխատանքի փոփոխություն եմ կատարել։ Հիմա ես աշխատում եմ Կրթության ազգային ինստիտուտում, որպես փոխտնօրեն»։ Սա պաշտոնի բարձրացո՞ւմ Է Ձեզ համար, պարոն Սաֆարյան։ «Դե, բարձրացում չես կարող ասել, սովորական աշխատանք Է։ Ազատվել եմ աշխատանքից մոտ մեկ շաբաթ առաջ»։ Այսինքն՝ այն խոսակցությունները, որ մարզպետի հետ կապված խնդիրների պատճառով եք հեռացել համալսարանից, իրականությանը չե՞ն համապատասխանում։ «Ինձ վախեցնող մարդ չի ծնվել… ես ինքս զզվել եմ այդ մթնոլորտից, դիմումը տվել՝ դուրս եմ եկել, տեղափոխվել եմ։ Հարմար աշխատանք եմ գտել։ Քանի որ այս տարի լրանում Է իմ 50-ամյակը, միևնույն Է, ես պետք Է ազատվեի աշխատանքից։
Առիթ Էր հարմար, որպեսզի ես տեղափոխվեմ այլ դաշտ։ Իհարկե, մարզպետն ով Է, որ կարողանա ինձ որևէ բան ասել։ Ասում է՝ սատանան էնքան սարսափելի չէ, ինչքան իր անունը»։
Ի դեպ, մեր տեղեկություններով, քննարկվում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին համալսարանի խորհրդից հեռացնելու հարցը։ Նա Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահն է, Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին։ Յուրա Սաֆարյանը մեզ հայտնեց, որ նմանատիպ խոսակցություններ կան, սակայն հստակ ասել չի կարող. «Այդ մասին, այո, խոսակցություններ կան, բայց, պատկերացրեք, Վահե Հակոբյանը դոկտոր-պրոֆեսոր մարդ է, նրան պետք է փոխարինեն ինչ-որ չորրորդ դասարանի կրթություն ունեցող մարդիկ։ Չեմ կարող ասեմ, դժվար թե Վահեն իր ցանկությամբ ցանկանա հեռանալ, իրենից ճշտեք»։ Հիշեցնենք, որ Յուրա Սաֆարյանն այն քիչ անձանցից է, որ հրապարակայնորեն քննադատում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և բացեիբաց ասում. «Ուղղակի չեմ ցանկանում, որ նորից մարզպետ դառնա»»։
Հրապարակ
«Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել ՀՀԿ-ականներին, և չնայած զգուշացմանը` «չխոսել պատերի տակ», նրանք քննարկում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Նույնական տագնապներ կան նաև ԲՀԿ-ում:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթին ներկա էր նաև ԲՀԿ-ից դուրս եկած, այսպես ասած` մերձքոչարյանական «հատվածը»` Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը, որոնք նախորդ անգամ չէին մասնակցել նախագահականում Սահմանադրության քննարկումներին: Ասում են` եկել-հասել էին դռանը, տեղեկանալով «ծեմածիկային», թողել-հեռացել էին: «Դե, Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու ծրագիրը փոզմիշ եղավ, Օսկանյանը, ճիշտ է, դեռ չի կողմնորոշվել, բայց, մեր տեղեկություններով, չի ստեղծելու, նրանց մնում է այլևս մասնակցել նախագահականի բոլոր միջոցառումներին»,- ասաց մեր աղբյուրը` հավելելով, որ ամենալավը երևի «կդիրքավորվի» Տիգրան Ուրիխանյանը. «Գեորգի Կուտոյանը` ԱԱԾ նորանշանակ պետը, նրա հալալ մորաքրոջ տղան է»:
Հրապարակ
«Անցած շաբաթ գրել էինք, որ կառավարությունում այլ կադրային տեղաշարժ էլ է սպասվում և կառուցվածքային փոփոխություններ։ ՏԿԱԻՆ-ի տարանջատումից բացի, նախատեսվում է նաև Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնել ֆինանսներից, որտեղ նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ ՀՅԴ-ական Արա Նռանյանը կնշանակվի փոխնախարար։
Գագիկ Խաչատրյանը կրկին կղեկավարի ՊԵԿ-ը։ Երվանդ Զախարյանին թոշակի կուղարկեն։ Նրան փոխարինողի հարցում տարաձայնություններ կան. Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնին տեսնում է Աժ պատգամավոր, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, որը 2003– 2004թթ. էներգետիկայի փոխնախարար է աշխատել։ Մինչդեռ նախագահականն ուզում է ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանին»:
Հրապարակ
«Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճամպրուկներն է հավաքում։ Վերջին պահին նա որոշել է «լավություն» անել ԿԳՆ աշխատակազմի իրավաբանական բաժնի ղեկավարին՝ իր եղբոր ընկերոջը՝ Վահե Բավեյանին։ Աշոտյանի միջնորդությամբ Բավեյանն ավելի լավ աշխատանքի է անցել ՝ զբաղեցնելով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանի խորհրդականի պաշտոնը։ Իսկ ԿԳՆ-ում իրավաբանական բաժնի պետի թափուր պաշտոնն առայժմ կզբաղեցնի պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը»:
Հրապարակ
«Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների թեման դարձել է քաղաքական կուլիսների հաջորդ թոփը ՀՅԴ-ի` կոալիցիայի մաս կազմելու թեմային զուգահեռ:
Բանն այն է, որ «բերանփակ», երբեք իր մտքերը-ծրագրերը որևէ մեկին չվստահող Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նեղ միջավայրում երբեմն-երբեմն արտահայտվում է հանրաքվեի ժամանակ Հովիկ Աբրահամյանի որոշ «թերացումների» մասին, քանզի շտաբի պետին հրահանգվել էր որևէ ակնառու կիքս թույլ չտալ սահմանադրական հանրաքվեի ընթացքում և Հայաստանը զերծ պահել միջազգային զեկույցների ատամի տակ ընկնելուց: Այսինքն, կեղծել աննկատ՝ հատկապես միջազգային դիտորդներից:
Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը հակառակն ապացուցեց, ինչն էլ, փաստացի, սահմանափակեց Ընտրական օրենսգրքի մանեւրի դաշտն իշխանության համար: Եվ ոչ միայն: Կուլիսներում գտնում են, որ Սերժ Սարգսյանն այդ «ակնարկներով» փորձում է հող պատրաստել և «ա լա Գագիկ Ծառուկյան» հրաժեշտ տալ ոչ միայն հանրաքվեն, այլ նաև տնտեսությունը «վարի տված» Արգամիչին կամ պարզապես պրոֆիլակտիկա է իրականացնում վերջինիս ամբիցիաները զսպելու մասով:
Ի դեպ, որոշ իշխանականներ լրագրողներին անվերջ հարցնում են. կարո՞ղ է իմանաք` ովքե՞ր են այն 20-30 հոգին, որոնց մասին Սերժ Սարգսյանը նշել է մի նեղ միջավայրում, թե Նորք-Մարաշի ահաբեկիչները հանդիպել են երկու տասնյակից ավելի հայտնի դեմքերի հետ, որոնց նկատմամբ չգիտես ինչպես վարվես` «իմանալ-չհայտնելու» մասով»:
Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ես դիմել եմ ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոչ մի արձագանք չեմ ստացել, հիմա ես դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին: Խնդրում եմ, որ այս խայտառակ հարցը քննարկեք ԱԺ-ում և հանրությանը պատասխան տվեք: Սա հանրային գործ է, սա իմ գործը չի, սա 10 հազար բանվորի աշխատանքի գործ է: Սրանով 10 հազար բանվոր զրկվել է աշխատավարձից, 10 հազար բանվոր այսօր Հայաստանը լքում են միայն սրա պատճառով».- նշում է Փայակ Հայրապետյանը: Օֆշորային սկանդալի «հերոսների» թիվն ավելանում է ևս մեկով, գործարար Փայլակ Հայրապետյանն այժմ արդեն համոզված է, որ խաբեության գլխավոր «մեղավորը» «Ամերիա» բանկն է: Փայլակ Հայրապետյանը նշում է, որ եթե ղեկավարությունը քայլեր չձեռնարկի, ապա նա դատի է տալու բանկին, կհասնի նույնիսկ Եվրադատարան:
«Առաջին փաստաթուղթը բիզնես ծրագիր է, որը կազմել է «Ամերիա» բանկը: Բիզնես ծրագրում ներառված է այն անձնավորությունը, որին ներկայացրել է ՀՀ արդյունաբերության նախարարությունը, նախարար Երիցյանը, ըստ իրենց՝ ունեցել է 810 հազար հա հողամաս, որը կոչվում է հանքարդյունաբերության տարածք, որի մեջ կա 10 հազար տոննա ոսկի, 9 միլիոն 600 հազար կարատ ադամանդ 10 մ խորության վրա: Ես այդ ամեն ինչն իմանալով հանդերձ՝ միևնույն ժամանակ նախարարությանը վստահելով, ես իմ ամբողջ ունեցվածքը ներդրեցի, որպեսզի Հայաստանում աշխատատեղեր ստեղծվի ՝ 10 հազար աշխատատեղ:
Այս ամենի համար իրենք 12 միլիոն դոլար պետք է ստանային, որպեսզի գնեին 2 լվացող մեքենա, մեկն ադամանդի համար, մյուսը՝ ոսկու համար, որը կարժենար 4 միլիոն դոլար, և 5 միլիոն դոլարի պետք է Ճապոնիայից ներկրեին տեխնիկա: Այս բիզնես ծրագրի համար 6 հազար դոլար վերցրել է «Ամերիա» բանկը Աշոտ Սուքիասյանից».- պատմում է Փայլակ Հայրապետյանը՝ միաժամանակ ցույց տալով փաստաթղթերը: Դրանցից մեկում արձանագրված են գումարների փոխանցումները, որոնք օգտագործվել են ոչ թե սարքեր, տեխնիկա գնելու համար, այլ ուղղակի փոխանցվել են այլ հաշվեհամարներ. «Պայմանագրում նախատեսված է՝ առաջին գումարը տրամադրելուց հետո երկրորդ գումարը ստանալու համար պետք է ներկայացվեր առաջին գումար ստացածի փաստաթղթերը, թե ինչի համար է օգտագործել, որը բանկը չի արել:
Այս գումարներն ուղարկվել է օֆշորային գոտի այս երեք մարդկանց հաշվի վրա: Դրանից հետո գումարները 3 միլիոն 300 հազար դոլար վերադարձել է Հայաստան: Ես դիմել եմ բանկ, թե գումարները որտե՞ղ եք ծախսել, ինձ գրել են, որ օգտագործել են բիզնես ծրագրեր իրականացնելու համար: Գումարներ կանխիկացվել է Հայաստանում, 5 րոպեում 500 հազար գումար է կանխիկացվել Աշոտի կողմից, բանկը տվել է Աշոտին:
Մնացած գումարները՝ հայտնի չի, ոսկի են առել, ոնց ուզել, ծախսել են: Բանկն իրենց հետ միասին, ամենամեծ հանցագործն է, իր ղեկավարների հետ միասին»: Փայլակ Հայրապետյանը հիշում է նաև, որ ժամանակին Աշոտ Սուքիասյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը միասին ուղևորություն են ունեցել դեպի Կիպրոս, Աշոտ Սուքիասյանն այդ ժամանակ բացատրել էր, թե արքեպիսկոպոսը «հոգևոր» գործեր ուներ այնտեղ:
«Նաիրա Զոհրաբյանին գահընկեց անելու հավակնություններ հետապնդող Աբրահամ Մանուկյանին իշխանական թևից զգուշացրել են, որ «տոռմուզ» տա, որովհետև Զոհրաբյանով, թե առանց նրա, հիմա իշխանությունը չի պատրաստվում կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, և այս փուլում իշխանությունը Նաիրա Զոհրաբյանին է տեսնում ԲՀԿ մնացորդացի ղեկավարի աթոռին։ Սակայն խմորումները ԲՀԿ-ում չեն ավարտվում կոալիցիայի թեմայով, խնդիրը տարածքային կառույցների ու ԲՀԿ ղեկավարության միջև բացված անդունդն է, որն առաջիկայում էլ ավելի է խորանալու։ Աբրահամ Մանուկյանի կուրացիային ենթարկվող տարածքայիններում առաջիկայում, ըստ մեր աղբյուրների, էլ ավելի կսրվի կուսակցության քաղաքական գծի հարցը՝ լինել անկեղծ իշխանական, թե՞ կեղծ ընդդիմադիր։ Չի բացառվում անգամ, որ առաջիկա ամսում սպասվող կուսակցության համագումարին այս հարցը բարձրացվի»:
Հրապարակ
«Թեև դեսպանների փոխատեղումների մասին խոսվում էր նոյեմբեր-դեկտեմբերին, սակայն դիվանագիտական կորպուսում դեռ լուռ է։ Մենք հայտնել էինք, որ փոխվելու են Չինաստանի, Սինգապուրի, Մոնղոլիայի, նաև Բուլղարիայի, բալթյան երկրների և Կենտրոնական Եվրոպայի մի շարք դեսպաններ։ Կան պետություններ, որտեղ մեր դեսպանները պաշտոնավարում են բավականին երկար տարիներ: Իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը սահմանում է քառամյա ժամկետ՝ նույն պաշտոնում աշխատելու համար։ Այժմ փոփոխությունների ուշանալը դիվանագիտական ոլորտում կապում են ձևավորվելիք կոալիցիայի հետ, ասում են, թե հնարավոր է ՀՅԴ-ին դեսպանների պաշտոններ էլ տան, սպասում են գլխավոր հարցը լուծվի, նոր փոփոխություններ անեն: Առայժմ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնն ստանձնած Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Չինաստանում դեսպան Արմեն Սարգսյանին, կտեղափոխեն այլ երկիր: Նրան առաջարկվել է Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, և նա համաձայնել է:
Մեզ հասած տեղեկություններով՝ Չինաստանում դեսպան կնշանակվի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Վերջինս մինչև ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը դեսպան է աշխատել նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում, Օմանում, Բուլղարիայում:
Հրապարակ
«Մարզպետարանների սոցիալական վարչություններում և տարածքային գործակալություններում տոտալ ստուգումներ են սկսվել։ Մոտ ապագայում բազմաթիվ «գլուխներ» են թռնելու՝ նվազագույնը մարզային գործակալության պետերի մակարդակով։ Ավելին, որոշներն Էլ հայտնվելու են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Գաղտնիք չէ, որ բողոքներն ամենից շատ այդ ծառայություններից են, դրանք մարզպետարանների ենթակայության տակ են։ Դրանց բյուջեները երբեմն քաղաքապետարանների բյուջեներից մեծ են։
Վերահսկիչ պալատն արդեն իսկ Կոտայքի և Արագածոտնի ծառայություններում խախտումներ է ջրի երես հանել։ Այժմ 2 մարզպետարաններում խուճապ է։ Ամեն մարզում 4-5 նման գործակալություն կա»։
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.