23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Դատելով վերջին կադրային նշանակումներից՝ Սերժ Սարգսյանը որոշել է մինչև 2018 թվականը որոշակի փոփոխություններ ապահովել երկրում։ Մարդիկ դժգոհ են իրենց կյանքից և դրա մեղավորն իրավացիորեն համարում են իշխանություններին։ Հիմա երկրի նախագահը որոշել է փոխել «մեղավորներին», բերել մարդկանց, ովքեր թարմություն, նոր աշխատանքային ոճ, իրավիճակը փոխելուն միտված լուծումներ կառաջարկեն։
Մի կողմից՝ Դաշնակցության հետ չպարտադրված կոալիցիան և բավականին ծանրակշիռ պորտֆելների հանձնումը նրանց, մյուս կողմից՝ երիտասարդ, չվարկաբեկված կադրեր բերելը, թերևս, այդ նպատակով է արվում։ Բայց, չգիտես ինչու նոր նշանակումներն արվում են միայն իր մերձավոր շրջապատից։
Նախ՝ հանրությանն անհայտ և մասնագիտական փորձ չունեցող իր օգնականին՝ Գեորգի Կուտոյանին նշանակեց Ազգային անվտանգության ծառայության պետ։ Երեկ էլ ֆինանսների նախարարությունը տարանջատեցին հարկային ու մաքսային համակարգից և կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե ձևավորեցին, որի ղեկավար նշանակվեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը։ Անգամ եթե չանդրադառնանք այն փաստին, որ ֆիննախի միավորումը ՊԵԿ-ի հետ տեղի է ունեցել ընդամենը 2 տարի առաջ, և դեռ այն ժամանակ մասնագետները քննադատում էին դա, ասելով, որ չպետք է հարկեր հավաքողն ու ֆինանսներ տրամադրողը նույն կառույցը լինի, միայն այն փաստը, որ ՊԵԿ-ի ղեկավարին ներկայացնում է անձամբ ՀՀ նախագահը՝ շրջանցելով վարչապետին, արդեն շատ բանի մասին է խոսում։
Մասնավորապես այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր անձնական «կուրացիայի» ներքո է վերցնում որոշ կառույցներ, և այն մասին, որ չի վստահում Հովիկ Աբրահամյանին, և վերջապես՝ նշանակումներն անում է իրեն անձնական նվիրվածության սկզբունքով»։
Հրապարակ
«Աշնանը տեղի ունենալիք Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են։ Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել ոչ Սամվել Բալասանյանին եւ ոչ էլ Մարտուն Գրիգորյանին չընդգրկել իր ցուցակում, այլ ընտրությունների գնալ սեփական ցուցակով եւ այլ քաղաքապետացուով։ Հիշեցնենք՝ նոր օրենսգրքով նախատեսված է, որ հանրապետության մեծ քաղաքներում ընտրությունները լինելու են Երևանի նման՝ կուսակցական ցուցակներով, ու քաղաքապետն ընտրվելու է ավագանու միջոցով։ ՀՀԿ-ում դեռ չեն որոշել, թե ում վրա «ստավկա» կանեն, դա պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում: Մի քանի թեկնածություններ են քննարկվում։ Մեզ ասացին. «Տեղացի՝ գյումրեցի տղերքից կլինի»»:
Հրապարակ
«Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու թեման շարունակում են քննարկել: ԲՀԿ-ական մեր աղբյուրն ասում է, որ խնդիրը փողը չէ. «Ինքն ունի առավել կարեւոր 2 այլ խնդիր` կամ պետք է կուսակցություն ստեղծի, կամ դուրս գա քաղաքականությունից: Դուրս գալ չի կարող, որովհետեւ վերջին շրջանում նա կամա-ակամա դարձել է քաղաքական լուրջ պրոյեկտ, եւ թույլ տալ այդ պրոյեկտը ոչ եւս լինի, իր հետ հարաբերվող թե դրսի, թե ներսի գործընկերները թույլ չեն տա։ Կուսակցություն ստեղծելն էլ հեշտ չէ` հազար ու մի պատճառով, նախ՝ լիքը կուսակցություն կա, երաշխիք չկա, թե հնարավոր է ինչ-որ լուրջ բանի հասնել, մնում է մաս կազմի քաղաքական որեւէ ուժի` այս կամ այն ձեւով, ու սա ավելի կարեւոր է նրա համար, քան մյուս բոլոր խնդիրները միասին վերցրած: Ինքը դեռ ուսումնասիրում է քաղաքական դաշտը, որպեսզի հասկանա, թե որոնք են այն ուժերը, որոնց հետ կարող է հարաբերվել կամ ինչ-որ բան պայմանավորվել ստվերային»:
Հրապարակ
«ՀՀԿ-ում ոչ ոք չգիտի, թե ինչ ասել է ռեյտինգային քվեարկություն. «Մասնագիտական խումբն այս պահին այդ հարցերի վրա է աշխատում»։ ՀՀԿ-ում գիտեն միայն մեկ բան՝ ով շատ ձայն բերեց, նա էլ մտնելու է ԱԺ։
Փաստորեն, Թոխմախն ու Շմայսն անմահ են։ «Ոչ, մահացյալ են, որովհետև այլ տարբերակ է կիրառվելու, ասենք՝ Մհերը, այո, շատ ձայն բերող է, սակայն նա իր տեղը պետք է զիջի և առաջարկի ավելի «ցիվիլ» թեկնածուի, ասենք՝ իր որդուն։ Եթե հիշում եք՝ նման փորձարկում արվեց Մալաթիայում՝ Սամվել Ալեքսանյանի «դեպքում» Կորյուն Նահապետյանը եկավ։ Սուրիկ Խաչատրյանի դեպքում պատգամավոր դարձավ մտավորական խավի ներկայացուցիչը»,– տեղեկացրեց ՀՀԿ-ական զրուցակիցը։ Փաստորեն, մրից ելնում՝ մրջուրն եք ընկնում, դինաստիոն է դառնում ընտրակարգը։ «Ոչ, ցիվիլ է դառնում»»:
Հրապարակ
«Ոչ ոք չէր պատկերացնում, որ բողոքի ակցիաներին մասնակցող, հանրահավաքային գրեթե բոլոր վայրերում, բառիս ուղղակի իմաստով, պառկած սփյուռքահայ Վարդգես Գասպարիի կալանքն այսքան աղմուկ կհաներ եւ այսպիսի հետեւանքներ կունենար։ Կալանավայրերում, որպես կանոն, քաղաքականապես ակտիվ գործիչներին հարգանքով են վերաբերվում, սակայն, ըստ ամենայնի, ոչ միայն մեր երկրի ընդհանուր քաղաքական մշակույթն է անկում ապրել, այլեւ կալանավորներն էլ են «փչացել»։
Իրեն խոշտանգելու սահմռկեցուցիչ փաստերը, որոնք Գասպարին հրապարակեց այս օրերին, վկայում են այն մասին, որ կալանավայրերում խայտառակ վիճակ է՝ գողական հարաբերություններն ու մարդու իրավունքների ոտնահարումը հասել են գագաթնակետին։ «Մարդիկ, որոնք մեկ ժամ առաջ հանգիստ էին, կատաղեցին գիշատիչների նման, երբ արդեն հրահանգ էին ստացել։ Նրանք հեռախոսով խոսում էին եւ․․․ հարձակվում էին, խփում, պահանջում, որ հացադուլի մեջ գտնվող մարդը հաց ուտի, դուրս գա հացադուլից։ Պահանջում էին՝ խփելով, սեռական վերջին հայհոյանքներով…
Նրանք գիտեին, որ եթե չկատարեն այդ «պալաժենիի» հրահանգները, իրենք կհայտնվեն ավելի վատ վիճակում»,- պատմել է Գասպարին լրագրողներին։ Նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ն համեմատել է սպանդանոցի հետ, որտեղ «յուրաքանչյուր ոք կարող է լինել զոհ, ապա նույն դաժան բռնություններ իրականացնողը կարող է դառնալ զոհ»։ Նա նաեւ պատմել է, որ կալանավայրում մեծ քանակությամբ թմրանյութ կա, եւ հսկայական գումարներով «ղումար» են խաղում։ Թերեւս, արժե շնորհակալ լինել այս դիպվածին, որ Գասպարիի նման ակտիվ ու անվախ մեկը հայտնվեց կալանավայրում եւ հանրությանը հասցրեց այս ինֆորմացիան։ Բայց այս նկարագրությունը պետք է ոչ միայն շոկ առաջացնի, այլեւ իրավիճակը փոխելու քայլերի մղի»։
Հրապարակ
«Երեկ նորանշանակ դաշնակցական նախարարները ներկայացվեցին աշխատակազմերին եւ մասնակցեցին իրենց առաջին կառավարության նիստին։ Թեեւ երկու նախարարի համար էլ այն առաջինը չէր, եւ նրանց նոր անվանելն էլ պարզապես մեղք է։ Մեր լրագրողը նիստից հետո մի փոքր զրուցել էր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ եւ տպավորված եկել․ «Կարծես նորմալ, համեստ մարդ է, ասաց՝ կադրային ջարդ չի լինի, միակ չափանիշը պրոֆեսիոնալիզմն է, եթե բավարարեն՝ կաշխատենք բոլորի հետ»։ Չանցած 2 ժամ, պարզեցինք, որ այս «համեստ, օբյեկտիվ» մարդն առնվազն ստախոս է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն այն քչերից է, որի հետ հեշտ է աշխատել ոչ միայն պետական-իշխանական լրագրողների, այլեւ ընդդիմադիր-ազատ մամուլի ներկայացուցիչների համար։
Եվ դա ոչ մի նշանակություն չունի, որ մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական պաշտոն է, նորմալ նախարարն առաջին հերթին պետք է ուզենար ակտիվ, աշխատունակ, լրագրողական համայնքի կողմից ընդունված, կոմպետենտ խոսնակ ունենալ։ Որքան մեծ էր զարմանքս, երբ տեղեկացա, որ Լեւոն Մկրտչյանն իր նշանակվելուց հետո առաջին գործը, որ արել է, Եգանյանի դիմումն ընդունելն է եղել։
Վերջինս, որպես բարեկիրթ ու օրինապաշտ չինովնիկ, իր պարտքն է համարել դիմում ներկայացնել նոր նախարարին՝ հավանաբար հույս ունենալով, որ նախարարն իր խոսքին հավատարիմ կլինի, կպատռի դիմումն ու կուզենա աշխատել պրոֆեսիոնալ խոսնակի հետ։ Արդեն հասկանալի է, որ նոր նախարարների ամենասիրելի գործը լինելու է իրենց շրջապատին գործի տեղավորելը, յուրայիններով իրենց շրջապատելը, անարժան կադրերին, սրա-նրա պրոտեժեներին լավություն անելը, բայց գոնե թող փարիսեցիություն չանեն, չասեն, թե մեզ համար կարեւորը պրոֆեսիոնալիզմն է»:
Հրապարակ
««Հայկական վերածննդի» վերածված ՕԵԿ-ն առաջիկա մի քանի ամիսներին ուզում է ֆուրոր անել, որովհետեւ ցանկանում է դառնալ ԱԺ երկրորդ ուժը` իշխանական տանդեմից հետո, եւ, բացի նրանից, որ իրեն է միացրել հարյուրից ավելի մանր կուսակցություններ ու կազմակերպություններ, զուգահեռաբար երիտասարդների, դրսում կրթված «նանո» տղերքի գունդ է ստեղծում, որպեսզի վերջիններս «քյալլա» տան ՀՀԿ-ական ջահելների հետ: Մեր տեղեկություններով, «Հայկական վերածննդին» են անդամագրվել նաեւ հայտնի տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, իրավաբան Տիգրան Սարգսյանը, քաղաքագետ Էդգար Առաքելյանը, բժիշկ Ավետիս Ավետիսյանը, որոնք էլ ինչ-որ մի փուլից կդառնան ՕԵԿ-ի մատյան գունդը: Ի դեպ, ՕԵԿ համագումարը ռուսական «Ռոսիա-24»-ի եթերում է հայտնվել: Ըստ ոմանց` ՕԵԿ-ը փորձում է լրացնել բաց մնացած ռուսական ուղղվածության ընդդիմադիր դաշտը` խաղարկելով նաեւ իր ԵԺԿ անդամ լինելու հանգամանքը, մանավանդ, որ ինչ-որ մի փուլից «Վերածննդին» կմիանա նաեւ Արա Աբրահամյանը»:
Հրապարակ
«Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Oլիմպիական ավանի հարևանությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը՝ Արմենուհին, մեկ տարուց ավելի է՝ կառուցում է սպորտային մեծ համալիր: Ասում են, թե տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս է լինելու՝ մրցակից մայրաքաղաքի մյուս հայտնի համալիրներին: Գևորգյանները քննարկել, ուսումնասիրել են Եվրոպայի նմանատիպ կենտրոններն ու յուրաքանչյուրի միջից ընտրել լավագույնը, արտերկրից էլ պարբերաբար բազմաթիվ մասնագետներ են բերել՝ տեղում խորհուրդներ տալու համար:
Մեր տեղեկություններով, սպորտային համալիրն ունենալու է օլիմպիական չափերի լողավազան՝ 50 մետր երկարությամբ, 25 մետր լայնությամբ, մեծ մարզասրահ՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով, իսկ ամենաբումայինը սերֆինգի հնարավորություններն են: Սերֆինգը սոսկ մարզաձև չէ, այն օվկիանոսների եւ ծովի ալիքների վրա հատուկ տախտակով սահելու արվեստ է, շատ օգտակար է առողջությանը՝ հատկապես սիրտ-անոթային խնդիրների կանխարգելմանը, նպաստում է արյան շրջանառության բարելավմանը:
Հրապարակ
«Երեկ ՀՀԿ-ի կոճակ սեղմողներին նյարդայնացրել էր ԱԺ արտահերթ նիստը, որի պատճառով ստիպված եղան սովորականից երկար մնալ ԱԺ-ում: Սեյրան Սարոյանը որոշեց, ի պատասխան իր նկատմամբ «անարդար» վերաբերմունքի, չքվեարկել ներկայացված նախագիծը ոչ առաջին, ոչ երկրորդ ընթերցման ժամանակ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երբ առաջին քվեարկությունից հետո հայտարարեց, որ արտահերթ նիստը չի ավարտվում, այլ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում, և կոչ արեց չհեռանալ խորհրդարանի տարածքից՝ ասելով, որ դեռ քվեարկություններ են կազմակերպվելու, սա բոլորովին դուր չեկավ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանին։
«Էսօր պլե՞ն ենք ընկել»,- պոռթկաց նա: «Ձեր նման հերոսները չեն կարող պլեն լինել, մենք աշխատում ենք ի փառս Հայաստանի Հանրապետության»,- արձագանքեց Շարմազանովը:
Հրապարակ
«Մարզերի սոցիալական ծառայություններում և տարածքային գործակալություններում Վերահսկիչ պալատի ստուգումները դեռ չեն ավարտվել։ Որոշ կառույցներում ՎՊ-ն մեծ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք կհայտնվեն իրավապահների սեղանին։
Անցած շաբաթ վարչապետը կառավարության նիստում նշեց, որ պաշտոնանկություններ կլինեն։ Ո՞ւմ կամ ինչի՞ն են սպասում, երեկ հարցրինք կառավարության մեր աղբյուրին։ Պարզվեց՝ ոչ բոլոր մարզերում են ստուգումներն ավարտվել, սպասում են, որ վերջում փաթեթով, աղմուկ-աղաղակով ապօրինություններ թույլ տվածներից ազատվելու գործընթաց կազմակերպեն, հավանաբար՝ հաջորդ ամիս»:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.