23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Երեւանի կենտրոնում ընթացող «Հին Երեւան» նախագծի մասին մեր հարցին ի պատասխան՝ հայտնի ճարտարապետներից մեկն ասաց, որ նախագիծը շատ վատն է եւ փակում է մետրոյի զարգացման հեռանկարը։
Պարզվում է՝ այնպիսի խորությամբ են կառուցում շենքերը, որ այլեւս այդ տարածքով մետրոյի գծերի ստորգետնյա շինարարություն անել հնարավոր չի լինի։
Եվ մի բան էլ․ ոչ թե առանձին տներ են կառուցվում՝ իրենց մերձակա բակային տարածքներով, այլ մի քանի հարկանի երկար՝ «դագաղի» նման շինություն է լինելու, որը ձգվելու է Աբովյան փողոցից մինչեւ Կողբացի փողոց»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Չորրորդ նախագահի ընտրությունը մարտի 2-ին, փաստորեն, տեղի կունենա մեկ թեկնածուով եւ «նոն ստոպ»։ Եթե այնպես ստացվի, որ առաջադրված թեկնածուն առաջին փուլով չանցնի, ապա նույն օրը խորհրդարանը պետք է ձեռնամուխ լինի երկրորդ փուլին, ընդ որում՝ նույն ընթացակարգով, դուբայներից, սաունաներից, «վետերոկներից» մի կերպ տարհանված օլիգարխ-ազգընտիրները հարմար պետք է տեղավորվեն յուրյանց կարմիր աթոռների վրա եւ երկրորդ անգամ ունկնդրեն-ակնդրեն միակ թեկնածուի ծրագիրը, խմբակցություններն էլ՝ ելույթ-հարցերը ու ձանձրույթից «մեռնեն»։
Ավելի «վտանգավորը» դրա շարունակությունն է․ եթե այնպես ստացվի, որ երկրորդ փուլում էլ թեկնածուն չանցնի, ապա պառլամենտը կաշխատի մինչեւ ուշ գիշեր (արտահերթ նիստի կհրավիրվի)։ Ըստ մեր աղբյուրի՝ որոշված է գործընթացն ավարտել մեկ օրում»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Նախօրեին իր «հերոսական» պահվածքով աչքի ընկած Գոռ Վարդանյանը՝ Երեւանի քաղաքապետի խորհրդականը, հայտնի սերիալներում իր դերասանական խաղով, ինչպես նաեւ Դուքենդո եւ Ֆուլ կոնտակտ կարատե մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահն է։
Արեւելյան մարտարվեստների նրա դպրոց են հաճախում մեծ թվով մանուկներ։ Երեկ մենք տեղեկացանք, որ ավագանու նիստում նրա աչքի ընկնելուց եւ «Երկիր ծիրանիի» կանանց նկատմամբ բռնությունից հետո որոշ ծնողներ որոշել են հրաժարվել այս դպրոցից եւ հանում են իրենց երեխաներին»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։ «Պահանջն «ամենաբարձր» մակարդակով է, չկատարելը «մահացու մեղք է»,- կատակեց մեր աղբյուրը։
Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախ մեկնած ԱԺ պատգամավորները եւս բացառություն չեն եղել, նրանք մասնակցել են ԱԺ նիստին, պետնախարարի, ՊԲ հրամանատարի եւ նախագահի հետ են հանդիպել, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Կազմում բոլոր խմբակցություններից եղել են․ Վահրամ Բաղդասարյան, Աղվան Վարդանյան, Արամ Սարգսյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Աշոտյան, Վարդան Բոստանջյան, Կորյուն Նահապետյան, Վարդեւան Գրիգորյան, Խոսրով Հարությունյան, Գագիկ Մինասյան»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Լավրովը կիքս է տվել. Ղարաբաղի շփման գոտում դիտորդներ չկան, որ ավելացվեն, Ռուսաստանն ուզում է Դոնբասում խաղաղապահների մասին պայմանավորվել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, չի կարողանում, այդ մասին է, ըստ ամենայնի, խոսքը եղել»,- մեզ ասաց ղարաբաղյան խնդրով զբաղվող հայ դիվանագետներից մեկը` ի պատասխան հարցին, թե ինչ նկատի ուներ Լավրովը, որ Իտալիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում օրերս ասել էր` Ղարաբաղում ոչ թե Կասպրշիկի գրասենյակի, այլ դիտորդների քանակը պետք է ավելացվի:
Ինչպե՞ս կարող է Լավրովի նման հմուտ դիվանագետը նման կիքս թույլ տալ։ «Էստեղ տվել է»: Իսկ եթե դա ոչ թե «կիքս» է, այլ միտումնավոր «պրապուսկա՞տ», և Լավրովը հրապարակայնացրել է Ռուսաստանի իրական մտադրությունը ղարաբաղյան գոտում դիտորդներ տեղակայելու մասին` սկզբում փոքրաքանակ, որը կդառնա ապագա խաղաղապահների հիմքը:
«Լրիվ հնարավոր է՝ այդ բազարը վաղուց կա, բայց դա երբեք հնարավոր չէ»»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ ակունքներից եկող, դիսիդենտ Վազգեն Կարախանյանը երեկ «Հրապարակին» տված հարցազրույցում «սենսացիոն» միտք էր հայտնել՝ չի բացառվում, որ Լոնդոնում երկար տարիներ ապրած ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կապ ունենա մասոնների հետ: Դա խոսում է ՀՀԿ-ում առկա ճեղվածքի, թեւերի միջեւ նոր տարաձայնություն-անհամաձայնությունների մասի՞ն՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին։ «Նախ` ՀՀԿ-ում որեւէ ճեղքվածք, թեւեր չեն եղել, չկան եւ չեն կարող լինել:
Պարոն Կարախանյանը մեր ավագ ընկերն է, որը մեծ լումա ունի ե՛ւ ԱՄԿ, ե՛ւ ՀՀԿ կայացման գործում։ Նախագահի թեկնածուի առաջադրման ժամանակ մենք քննարկել ենք տարբեր չափորոշիչներ, որոնց մեջ մասոնականությունը չէր մտնում, իսկ մեր թեկնածուն բոլոր չափանիշներով համապատասխանում էր Սահմանադրությանն ու մեր տեսլականին»: Դուք բացառո՞ւմ եք Արմեն Սարգսյանի մասոն լինելու հնարավորությունը: «Ես ո՞վ եմ, որ բացառեմ կամ չբացառեմ, ես իմ վերաբերմունքը մեր թեկնածուի նկատմամբ արտահայտել եմ իմ դրական քվեարկությամբ»:
Իսկ կարո՞ղ ենք կարծել, որ ՀՀԿ-ում թրենդ է փոխվում: «Երբե՛ք. ՀՀԿ-ում եղել եւ շարունակվում է ազգային-պահպանողական թրենդը»: Իսկ անձամբ Ձեզ համար մասոն լինելն ի՞նչ է՝ տաբո՞ւ է, վա՞տ է, լա՞վ է: «Ի տարբերություն շատերի, ես մասոնության մասին գիտելիքներ չունեմ»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին օրերս առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնում և ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում արևային կայաններ տեղադրելու, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման համար:
Այս որոշումը նշված բուժհիմնարկներում բողոք է առաջացրել։ Առաջին հայացքից թվում է, թե նախարարությունը դրական գործ է արել՝ փորձելով բարելավել պայմանները, սակայն պարզվում է՝ խնայողությունները կատարվել են հիվանդների հաշվին, կրճատվել է նարկոմանիայով տառապող հիվանդների թիվը, որոնք դեղամիջոցներ են ստանում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարելու համար։
Ավելին, ինչ-որ փուլից պետությունն էլ պետք է գումար հատկացնի նշված ծրագրին, սակայն ոչ միայն չի տվել, այլև նախարարությունը որոշել է դա խնայել»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Քրեական հեղինակությունների հերթական խումբն է ժամանում Հայաստան։ Այս անգամ գալիս են մասնակցելու քրեական հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի եղբոր մահվան տարելիցին։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին էլ Կանեւսկոյ Արմենի մահվան տարելիցին էին մոտ 1000-ի հասնող դեմքեր ժամանել Հայաստան։ Կայարանցի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբորը սպանեցին 2014 թ․ հունվարի 27-ին, Սարյան փողոցում։
Սպանության կազմակերպիչն Իսրայել Սարգսյանն է, կատարողը, ըստ քրեական գործի, Մովսես Ներսիսյանը, ում հետո սպանության հետքերը թաքցնելու նպատակով սպանել է կազմակերպիչը՝ Իսրայել Սարգսյանը։ Այս տարի լրանում է Արթուր Սաֆարյանի մահվան չորրորդ տարին։ Նրա հիշատակը հարգելու են գալու քրեական աշխարհի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Չեչնիայից եւ Լիբանանից։ Ընդհանուր՝ մոտ 300 հոգի։
Ի դեպ, մեր տեղեկություններով, Չեչնիայից ժամանողների մեջ կան Ռամզան Քադիրովի շրջապատի մարդիկ։ Հայաստանյան քրեաօլիգարխիկ «ներկապնակից» Թեւոսիկի եղբոր «տարուն» թերեւս կմասնակցեն նաեւ ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը, Լիսկան՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, եւ բոլոր նրանք, ովքեր մոտ են Թեւոսիկի հետ։ Հայաստան ժամանած հյուրերը կհանգրվանեն հիմնականում «Մարիոթ» եւ «Ռեդիսոն բլու» հյուրանոցներում»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Երեւանի տրանսպորտի նոր ցանցը նախագծել են բրիտանացիք, Արմեն Սարգսյանը կապ ունի՞ դրա հետ՝ հարցրինք պատասխանատուներից մեկին: «Իհարկե` ոչ։ Տենդեր էր հայտարարվել, հաղթեցին բրիտանացիք»: Փաստորեն, այդ ոլորտը եւս կմոնոպոլացվի, եւ հայ օլիգարխներից որեւէ մեկը կդառնա նոր օպերատորը. արդեն գիտե՞ք ով է լինելու: «Չեմ կարծում, թե մերոնք վերցնեն էդ ոլորտը։ Հոլանդացիք են հետաքրքրություն հանդես բերում` իրենք ունեն 18 մետրանոց ավտոբուսներ. մրցույթը շահողը պետք է նաեւ ավտոբուսներ ունենա, կարողանա ապահովել 5 րոպեն մեկ կանգառին ավտոբուս մոտեցնելու խնդիրը, հայաստանյան գործարարները չեն կարող նման տեխնոլոգիայի տիրապետել, նման «աբյոմ» ապահովել»:
Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը: «100 միլիոն դոլարից ավելի»: Էդ ի՞նչ թիվ է որ հայ օլիգարխների համար։ «Գլուխ չեն դնի»: Հիմա, փաստորեն, Գալուստ Գրիգորիչը, մյուսները կմնան սոված՝ կզրկվեն երթուղային գծերից ու ստիպված կլինեն կարտոֆիլ ուտել: «20 երթուղի տեւական ժամանակ է՝ չի աշխատում, որովհետեւ այլեւս շահութաբեր չէ. գծատերերը վաղուց են մտածում այլ բիզնեսի մասին»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանից հետաքրքրվեցինք, թե Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իշխանությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած գործիչներից մեկին՝ գրեթե 18 տարի վտարանդի Վանո Սիրադեղյանին հնարավորություն կընձեռե՞ն վերադառնալ հայրենիք։
«Հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված իշխանությունները չեն դիմի նման քայլի։ Միայն այն դեպքում Վանո Սիրադեղյանին թույլ կտան վերադառնալ հայրենիք, երբ նա անկարող լինի որևէ բան անել։ Այս իշխանություններն ընդհանրապես որևէ մեկին թույլ չեն տա դառնալու բյուրեղացման կենտրոն, հասարակությանը միավորելու կենտրոն։
Նույն ձևով նախագահի ընտրությունն է (որը ոչ թե ընտրություն է, այլ՝ նշանակում) այդ սկզբունքով իրականացվում։ Դա արվում է այն նպատակով, որ հանկարծ որևէ մեկը չդառնա բյուրեղացման կենտրոն, հասարակության ձգտումները չմարմնավորվեն մեկ կերպարի մեջ»,- մեր հարցին արձագանքեց Արամ Մայիլյանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.