23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Նաիրիտի» նախկին աշխատակիցների և ՀՀ Էներգետիկայի նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի միջև մարտի 21-ին տեղի ունեցած հանդիպմանը նախարարն արտառոց առաջարկ է արել։ Նա գործարանի նախկին աշխատակիցներին նախ հասկացրել է, որ հույսը չդնեն կառավարության վրա, և հորդորել է սեփական ուժերով լծվել գործարանի վերագործարկման գործին, մասնավորապես, առաջարկելով այլընտրանքային ուղիներ փնտրել կաուչուկի իրացման և օտարերկրյա ներդրողներ գտնելու հարցում։ Նա փոխել է նախկին որոշումը և գործարանի ապագան քննող աշխատանքային խմբում ընդգրկել է նաև 5 աշխատակիցների՝ Արագեղեցիկ Կարեյանին, Կարեն Իսրայելյանին, Շավարշ Զարգարյանին, Գագիկ Ավետիսյանին և Արմեն Դեմիրճյանին։
Հրապարակ
«Տեղյա՞կ եք` Գալուստ Սահակյանի առողջական վիճակն ինչպե՞ս է, հարցրինք առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: «Այո, տեղյակ եմ, այս պահին բավարար է, հետազոտվում է, ամեն բան նորմալ է, խնդիրներ չկան»: Քիչ առաջ, որ Շարմազանովի հետ հավաքվել էիք Հովհաննես Սահակյանի սենյակում, պատահաբար այդ հարցը չէի՞ք քննարկում: «Ոչ, ոչ»: Իսկ ի՞նչ: «Պատգամավորներից մեկի ծննդյան օրվա հրավեր էր»: Ո՞ւմ ծննդյան: «Տաճատ Վարդապետյանի»: Ի դեպ, Գալուստ Սահակյանի առողջական վիճակից գաղտնիք սարքելու գործընթացներից սովետական ավանդույթների հոտ է փչում՝ երբ պոլիտբյուրոյի ղեկավարների մահվան մասին իմանում էինք օրեր անց՝ թաղման օրը կամ «Ամերիկայի ձայնից»:
Հրապարակ
«Երեկ Շմայսը կրկին ազատություն էր տվել լեզվին և կտար նաև ձեռքերին, եթե ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը չնետվեր ու Շմայսի թափահարվող ձեռքն իր ափի մեջ չառներ։ «Ես չէի բռնել ձեռքը, այլ բարևում էի,- նիստից հետո իբր հումոր արեց Ավետիսյանը։- Իմ ընկերն է, իրավունք չունե՞մ ձեռքը բռնեմ»:
Իսկ Փաշինյան-Մովսիսյան բախման կայծը տվեց «կրակների» մեծ մասնագետ Կարեն Ավագյանը, կանգնելով Սերժ Սարգսյանի թասիբին, որի կոմպետենտության հարցում Փաշինյանը կասկածներ հայտնեց։ Նա բղավեց. «Ա՛յ տղա, քո հետ եմ, անձնական տարածք չմտնես”։ Երիտհհկականի ռեպլիկից ոգևորված՝ Առաքել Մովսիսյանն էլ բղավեց. «Համբա՛լ, դիշովկա՛»: Փաշինյանը հակադարձեց. «Դիշովկեն դո՛ւ ես, արա՛, հերի՛ք եղավ, ո՞վ ես դու, արա՛»:
Հրապարակ
«Վարդան Օսկանյանը հույս ունի, որ ապագայում ստեղծվելիք ընդդիմադիր դաշինքին կմիանան նաև ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը։ Համատեղ ավելի հեշտ կլինի վերահսկել 2017-ի ընտրությունները։ Դա շահավետ կլինի նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» համար, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն: Իսկ եթե պարզվի, որ Օսկանյանի կուսակցությունը ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը, կամ հենց նա գլխավորի համամասնական ցուցակը, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Այս ընտրություններում մեր հիմնական թիրախը պետք է ռեժիմը լինի, միայն ու միայն, այդ դեպքում արդեն մենք կօգտագործենք Ռոբերտ Քոչարյանին` ռեժիմը տապալելու համար։ Ես որևէ արատավոր բան դրանում չեմ տեսնում»:
Օսկանյանի կուսակցության ստեղծումը շահավետ է նաև ԲՀԿ-ն կուրացիա անող Հովիկ Աբրահամյանի համար` ԲՀԿ-ն այնտեղ մտցնելու սպառնալիքի տակ իր «ուզածն» առաջ տանելու մասով:
Հրապարակ
«Մարդ կա Ղարաբաղի ճամփեն չգիտեր, իսկ իմ ամուսինը 30 տարեկանում ինվալիդ եկավ։ 90 հոգանոց ջոկատում էր, Վագգեն Սարգսյանի մահապարտների ջոկատում»։
Գեղեցիկը չարացած է կյանքից, ամուսնու հիվանդությունից, փողի կարիքից։ Ամուսնու՝ երկրորդ կարգի հաշմանդամ, ազատամարտիկ Ստեփան Գասպարյանի թոշակը՝ 84 հազար, եւ իր ստացած հավաքարարի աշխատավարձը կհերիքեին, որ երկու տղաների հետ ապրեր Մասիվի իր բնակարանում։ Եթե չլիներ, իհարկե, վարկը։ Ամիսը 120 հազար դրամ է ընտանիքը մուծում «Արֆին» վարկային կազմակերպությանը։ Մի ամիս կարողանում է մուծել, մյուսը՝ ոչ։
«Երկու տարի է՝ մուծում եմ, մայր գումարից 1000 դոլար եմ դեռ իջել»,– գանգատվում է Գեղեցիկը։ Վարկը վերցրել է ամուսնու սիրտը եւ ոտքերը վիրահատելու համար։ «Ծանր վիրահատություն տարավ սրտի, հետո ոտքերի տրոմբ, օպերացիա արեցին, շաքարը չի թողնում լավանա»,– պատմում է նա։ Գումարի մի մասը պաշտպանության նախարարն է տվել, բայց, միեւնույն է, վիրաբուժական միջամտությունները շատ թանկ են, նման ընտանիքների համար ոչ մատչելի։ Սեյրան Օհանյանին Գեղեցիկն ու նրա ամուսինը կրկնակի են շնորհակալ։ Այն աստիճանի, որ ներել են որդու հոգեկան խնդիրները, որոնք առաջացել են Վարդենիսի զորամասում զինվորական ժամկետային ծառայությունից հետո։ Սեյրան Օհանյանը 5 տարի առաջ տուն նվիրեց ազատամարտիկի ընտանիքին՝ գույքով-կահույքով։ Կահույքը վաճառեցին, դեղի տվեցին։ «Դեղորայքը մեր տունը քանդեց, հիմա տան գույքն էլ եմ վաճառել, մի կոյկա է մնացել ու խոհանոցը,– պատմում է Գեղեցիկը,– ես դժգոհ չեմ ՊՆ-ից։ Ինչ կարողացել են, արել են, մեր վիճակը ծանր է շատ։ Մի քիչ մակարոն, ձեթ տալիս են բարեգործականները»։
Վարկային կազմակերպությունը դատարան է տվել, տունը ձեռքներից առնում է՝ այն տունը, որ նախարարն իրենց նվիրել է։
Հրապարակ
Հերթական գործարարն է հայտնվել կրախի առջեւ: Անցած շաբաթվանից զանգվածային կրճատումներ են ընթանում «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանին պատկանող օբյեկտներում: Մասնավորապես, Սուրենավանի քարերի վերամշակման գործարանում եւ Արմաշի ալրաղացում: Գրեթե 50 տոկոսով կրճատվել է աշխատակազմը, գործարարն ասել է, որ ֆինանսական դժվարություններ ունի, ինչը կապված է Հայաստան էժան ալյուրի ներկրման հետ, որը խնդիրներ է առաջացրել տեղական ավելի բարձր գնով վաճառվող ալյուրարտադրողների համար: Նա վերջերս տված հարցազրույցում աջակցություն էր հայտնել Սամվել Ալեքսանյանի գաղափարին, որ պետք է թույլ չտալ ՌԴ-ից էժան ալյուրի մուտքը Հայաստան, քանի որ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն` երկիրը «կկործանվի»:
Հրապարակ
«ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է ամռանը միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք կազմակերպել 22-ամյա որդու համար։ Տղայի հարսանիքը, որը նախատեսված է հունիսին, հայրենասիրական նկրտումներով աչքի ընկնող ու արեւմտահայոց խնդիրներով զբաղվող պատգամավորը ծրագրում է անցկացնել հայկական ծիսական ողջ արարողակարգով։ Հիմիկվանից կազմվում է հյուրերի ցանկը, որտեղ կլինեն թուրք, քուրդ եւ այլազգի հրավիրյալներ»:
Հրապարակ
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովի միջև «գաղափարական հակասություններ» են նկատվում: Բանն այն է, որ երեկ Շարմազանովը հայտարարել է. «Մենք երբեք չենք ասում, որ Հանրապետականն ամենախելացին է: Մենք պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները, որոնք հնարավորություն կտան բարձրացնել մեր հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»:
Այնինչ՝ դեռ 2014 թ. Գալուստ Սահակյանն ասել էր. «Մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավը չկա»: Այս տարվա հունվարին էլ նա նման մեկ այլ միտք էր հայտնել. «Այնպես չէ, որ մենք բոլորս ամենաարդյունավետն ենք, պարզապես հիմա մի ժամանակաշրջան է, որ մեզնից լավը դեռևս չի առաջացել»:
Միայն թե, կարծում ենք, շատերը համաձայն կլինեն մեր պնդմանը, որ իրականում ՀՀԿ-ն ամենավատն է:
Հրապարակ
« ԲՀԿ-ում խմորումները ոչ այնքան գաղափարական հողի վրա են, որքան միջանձնային։ Լավատեղյակ աղբյուրների վստահեցմամբ՝ ԲՀԿ շարքերն ընդվզում են կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի անձի դեմ, որը փորձում է իշխել այնպես, ինչպես Ծառուկյանը։ Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ խորհրդարանական խմբակցությունը քիչ է ասել, թե կիսվել է։ Նաիրա Զոհրաբյանը մնացել է մի քանի համախոհների աջակցությամբ, որոնց հետ էլ նշել է կուսակցության կանանց Մարտի 8-ը Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» ռեստորանում։
Խնջույքին ընդամենը երեք պատգամավոր է մասնակցել՝ Վահե Էնֆիաջյանը, Լյովա Խաչատրյանն ու ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը։ Ի դեպ, Միքայել Մելքումյանը երեկ մեր հարցերին նույն պատասխանն էր տալիս, թե ԲՀԿ-ում ոչ մի խմորում չկա, առողջ մթնոլորտ է տիրում, ու կուսակցությանն արտահոսք չի սպառնում, իսկ տոնախմբությունից իր բացակայության վերաբերյալ էլ բացատրեց, որ քաղաքում չի եղել։ Այդուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ ԲՀԿ-ից մոտ օրերս, հավանաբար, դուրս կգա Վահան Բաբայանը, որի քայլին կհետևեն նաև ուրիշները, այդ թվում՝ Միքայել Մելքումյանը, որոնք դժգոհություններ ունեն կուսղեկավարից»,–գրում է թերթը։
Հրապարակ
«Պարզվում է` «հայրեր-որդիներ» կոնֆիգուրացիան վաղուցվանից է իշխանությունը դրել շրջանառության մեջ: Դեռ նախորդ խորհրդարանական ընտրությունների եւ, իհարկե, վերջին` սահմանադրական հանրաքվեի ժամանակ կոնկրետ Սերժ Սարգսյանն «աշխատել» է ոչ թե Մհեր Սեդրակյանի` Թոխմախի, այլ նրա որդու` Երեւանի ավագանու անդամ, դրսում կրթություն ստացած Դավիթ Սեդրակյանի հետ, որպես օրինակելի դիդակտիկ մոդել` օդիոզների սերնդափոխության: Օրենսգրքով Երեւանը նոր ռեյտինգային տարածքների բաժանման քարտեզը նույնպես այդ սկզբունքով է «գծվել», եւ Էրեբունի-Շենգավիթ թաղն այլեւս ոչ թե գողականով է «նայվելու», այլ «դիտվելու» է «ցիվիլաբար»: Դա Ձեր որդու համար «ռազմինկա՞» էր քաղաքապետ դառնալու ճամփին, հարցրինք Մհեր Սեդրակյանին: «Ես քանի՞ եմ ասել` Դավիթը քաղաքապետ չի ու-զո՜ւմ դառնա»: Պատգամավո՞ր է դառնալու Ձեր փոխարեն, Դուք պատրա՞ստ եք Ձեր տեղը զիջել նրան եւ պատգամավոր չդառնալ: «Գիտես, ասեմ` իմացի, ե՛ս եմ որոշողը, ինձ ոչ մեկը չի կարա ասի-պարտադրի` պատգամավոր դառնամ, թե չդառնամ»:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.