23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Փաթթած ունեմ, թե ով ինչ ա ասում, ինչ ա խոսում, ես Ջաբրայիլի սահմանին եմ ու հայրենիքիս պարտքն եմ կատարում»,- երեկ մեր թղթակցին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, Արցախի սահմանները պաշտպանելու մեկնած Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, որի մասին լուր էր տարածվել, թե Սյունիքի Խնձորեսկից առաջ չի գնացել: «Տներում վեր ընգած, որ ըտենց բաներ են խոսում, գրում, պռոստը սխալ ենք անում, որ թուրքին չենք թողնում իրանց ընտանիքներին կպնեն, էդ կարգի մարդկանց բռնաբարեն: Ո՜վ կարա ինձ ասի՝ ես ուր եմ կամ ուր չեմ, երկրորդն էլ՝ ես իմ հայրենիքի պարտքն եմ կատարում, ինչքան ուժերս պատի, էնքան կատարելու եմ, բա կարելի՞ ա էդքան սրիկա բաներ գրել»:
Շմայսն ասել է, որ 120 հոգանոց կամավորների խմբով իրենք այնքան կմնան Արցախի սահմաններին, քանի դեռ «հրամանատարությունից» հետդարձի հրահանգ չլսեն. «Էդ ժամանակ շնորհակալություն կհայտնենք մեր զինվորներին ու կգանք տուն»: Ասում են՝ զինվորները թույլ չեն տալիս իրենց փոխարինել՝ սահման բարձրանալ։ «Բա որ մեր զինվորները չլինեին, իրանք պահեցին սահմանը, բա ո՞վ պահեց, կամավոր հո չկա՞ր իրանց կողքը, կամավորներն էկան հասան»,- պատասխանեց կամավորականը»:
Հրապարակ
«Վերջին օրերին բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել հանրապետության երկրորդ քաղաքում։ Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Գյումրիում ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան և գիշերային ժամերին կարելի է տեսնել ռուսական զինվորական մեքենաներ՝ ռուս զինվորականներով, որոնք պարեկապահակային ծառայություն են իրականացնում քաղաքում։ Բացի այդ, արդեն երկրորդ օրն է, ինչ Գյումրիում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, առանց պատշաճ իրազեկման, դադարեցրել է գազամատակարարումը, իսկ երեկ առավոտից էլ «Բիլայն» օպերատորի շարժական Ինտերնետի բաժանորդներն էին զրկված Ինտերնետ ծառայությունից. Երևանի կենտրոնական սպասարկման ծառայությունը ոչ մի նորմալ բացատրություն չի ներկայացնում, իսկ Գյումրու գրասենյակում էլ միայն նշում են, որ կա տեխնիկական խնդիր։ Ու սա դեռ ամենը չէ։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե ռուսական զորամասերում ծառայող ազգությամբ հայ զինվորականներն իրենց ընտանիքներին սուսուփուս տարհանում են Հայաստանից և տեղափոխում Հարավային Ռուսաստան»:
Հրապարակ
«Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է սահմանամերձ համայնքներում ապաստարաններ կառուցելու գործընթացը, վերջին դեպքերով պայմանավորված, ավելի արագանա։ «Ինչպես գիտեք, քաղաքացիական պաշտպանության մասին օրենքն արդեն ընդունվում է, վաղը-մյուս օրը կընդունվի, մենք արդեն գործառույթն սկսել ենք, բայց, կարծում եմ, չենք կարող հրապարակել, գաղտնիք է»,-ասաց նա՝ նշելով, որ հնարավոր է արագացվի այդ գործընթացը։
Երիցյանն ասաց, որ սահմանամերձ 24 համայնքներում շինարարական աշխատանքներն այս պահին էլ ընթանում են, և իրենք ամեն ինչ կանեն, որ ավարտեն շատ արագ։ Նա, սակայն, չասաց՝ արդյոք ժամկետները, վերջին դեպքերով պայմանավորված, արագացվե՞լ են, թե՞ ոչ։ «Չէ, դա դժվար է, հիմա աշխատանքները տանում են, միայն էդտեղ չէ, տարբեր տեղեր ենք աշխատանքներ տանում, նաև Հայաստանի մյուս մարզերում, որոնք սահմանամերձ են, հետո, որ վերջացնենք, կասեմ»,-ասաց նա։ Իսկ ԱԻՆ-ը որևէ օժանդակություն հասցրե՞լ է Ղարաբաղ։ Պարոն Երիցյանն ասաց․ «Այո, իհարկե, մեծ օժանդակություն է ցուցաբերել, մեկնել են Արցախ և ֆունկցիոնալ առումով լայն օժանդակություն են ցուցաբերել»։
Հրապարակ
ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի և ԱԱԽ քարտուղար Պատրուշևի ադրբեջանական այցին զուգահեռ Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ինչը հայ փորձագետներն ամենևին էլ «պարիտետային» չեն համարում, որովհետև այցը պլանավորված էր շատ վաղուց։ Կլինե՞ն այլ այցեր` հայտնի չէ: Անգամ կասկածներ կային, որ այցը հետաձգվելու է, սակայն մեր աղբյուրները պնդեցին, որ «անպայման գալու է, պարզապես «տեխնիկական» խնդիրներ են առաջացել` Ադրբեջանի օդային տարածքի հետ, ինչը հաղթահարելի է»:
Ի դեպ, չի բացառվում, որ Ղարաբաղում պատերազմական վիճակը երկար տևի. «Բանն այն է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը փորձում են թույլ չտալ հետաքննող սարքերի և դիտորդների տեղակայում շփման գոտում, իսկ այս հարցում Հայաստանը բնական դաշնակիցներ չունի. կկարողանա՞ գտնել այդպիսիք, կպարզվի այս օրերին` Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ՄԽ «կոնսուլտացիաներից» և Սերժ Սարգսյանի Գերմանիա կատարած այցից»: Երեկոյան տեղեկացանք, որ Մեդվեդևի անվտանգության աշխատակիցներն արդեն Հայաստանում են:
Հրապարակ
«Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում, որ Հայաստանի համար գազի գնի իջեցման բոլորովին այլ տարբերակ կիրառվի՝ ոչ թե գինն իջեցվի, այլ ռուսական ռուբլով վճարվի: «Ռուբլին կայունանում է, և վերահաշվարկների արդյունքում հայկական կողմը կշահի բոլոր առումներով: Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևի մեկ օր շուտ Հայաստան այցը ևս Սերժ Սարգսյան-Պուտին պայմանավորվածության արդյունքում է կայացել. վերջին հանդիպմանը Ս. Սարգսյանը Պուտինին ասել է` ձգձգվում է Դմիտրի Անատոլևիչի այցը, Պուտինն արձագանքել է` կգա, ու հենց հաջորդ օրը ռուսական կողմը` կառավարությունը, հաղորդագրություն տարածեց, որ Մեդվեդևն ապրիլի 7-ին կմեկնի Հայաստան»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ի դեպ, հայկական կողմը փոքր-ինչ տարակուսանքով է վերաբերվում ռուբլով վճարման հնարավորությանը, սակայն, մեր տեղեկություններով, այս տարբերակի ջատագովներից է նաև ԵԱՏՄ «համայն» վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, ըստ նույն աղբյուրների, քանի որ ունի բանկային և դրամային քաղաքականության մեծ փորձ, ԵԱՏՄ ընդհանուր շուկա ձևավորելու համար փորձելու է կիրառել ընդհանուր վալյուտայի «իդեա-ֆիքսը»` սկսելով Հայաստանից:
Հրապարակ
«Մեր տեղեկություններով, Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, օրերս մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու հետ։ Ապրիլի 15-ից Մոսկվայում ցուցադրվելու է Հակոբյանի ցեղասպանության մասին ֆիլմը, և նա փորձում է ոչ միայն կարծիք ստանալ Ժիրինովսկուց, այլև խնդրել նրան ելույթ ունենալ ОРТ-ով և գովաբանել յուր ռեժիսուրան ՝ հընթացս հայ-ռուսական ժողովուրդների անմար բարեկամությունը, ինչին հաճախ «լծվում-ապալծվում» է Վոլֆովիչը։ Մեր աղբյուրին հարցրինք՝ բայց Ժիրինովսկին կանի՞ նման բան։ «Փողին մուննաթ»։ Մենք կապվեցինք Հակոբ Հակոբյանի հետ, որը, լսելով հարցը, բացարձակապես չզարմացավ, սակայն կեսբերան հերքեց Մոսկվայում իր ֆիլմի ցուցադրության և Ժիրինովսկու հետ հանդիպման փաստը»։
Հրապարակ
«Չնայած Մասիսում քաղաքապետի առաջիկա ընտրությունները կլինեն սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, սակայն նախընտրական խժդժություններն արդեն սկսվել են և թեժ պայքար են խոստանում։ Այս պահի դրությամբ խոսվում է 3 ազդեցիկ շրջանակներից առաջադրումների մասին։ Գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը պաշտոնավարման անցած ժամկետին, ըստ մասիսցիների, թեպետ մատը մատին չի խփել, սակայն չի ուզում զիջել պաշտոնը։ «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը (Թույների Մհեր) պատրաստվում է որդու թեկնածությունն առաջադրել։ Անցած խորհրդարանական ընտրություններին Համբարձումյանը համալրում էր ՕԵԿ շարքերը, Արթուր Բաղդասարյանի մտերիմներից էր ու տեղ էր գտել ՕԵԿ ցուցակի 18-րդ հորիզոնականում։
Բայց ընտրություններից առաջ, մեկ գիշերում, քաղաքից ու հարակից համայնքներից հավաքեց իր գովազդային պաստառներն ու, ինքնաբացարկ ներկայացնելով, հեռացավ կուսակցությունից, քանի որ ձայների մեծ թիվ էին պահանջել իրենից։ Ապա անկուսակցական գործարարն սկսեց հարթել սրված հարաբերությունները մարզի ՀՀԿ-ականների հետ։ 2012-ին նա իր շրջապատի հետ «աշխատում էր» ՀՀԿ-ից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մուրադ Մուրադյանի համար, որը պայքարում էր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի և այլոց դեմ։ Ի դեպ, պատգամավոր դառնալու չիրականացված երազանքին Թույների Մհերն այլընտրանքային լուծում է տվել, նա իր վարած «Տոյոտա քեմրի» ավտոմեքենային պատգամավորական համարների նմանությամբ համարանիշ է ամրացրել՝ «660 ՕՕ 11»։ Մասիսում խոսում են նաև Սևակ Ավոյանի առաջադրման մասին։ Նա Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենն է, ՀՀԿ-ական շրջանակների հետ սերտ հարաբերություններ ունի։ Թե ում վրա կկանգնի իշխանության «դաբրոն», դժվար է ասել։
Հրապարակ
«Կառավարությունում խառն են մի ուրիշ ձեւ. պատրաստվում են Դմիտրի Մեդվեդեւին դիմավորելուն, որը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին` Կանանց եւ մայրության տոնի օրը, կրկնակի տոն պատճառելով աչքը ջուր կտրած կառավարությանը, որը դեռ դեկտեմբերից նրան է սպասում:
Մեդվեդեւը Հայաստան է ժամանում ոչ միայն մասնակցելու ԵՏՄ վարչապետների համաժողովին, այլեւ աշխատանքային այցով, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ է գալիս:
Այցն առանցքային է այն առումով, որ վերջինս այստեղ հայտարարելու է գազի գնի իջեցման մասին, սակայն ոչ թե Հովիկ Աբրահամյանի «կենդանի ներկայությամբ», այլ` Սերժ Սարգսյանի: «Օբշակը» որոշել է, որ այդ քայլի փիար դափնին բացառապես պետք է պատկանի երկրի նախագահին: Ուրիշ ոչ մեկին:
ԵՏՄ երկրների մնացյալ վարչապետները` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստան կժամանեն հաջորդ օրը: Հայաստանից ԱՄՆ գրեթե վռնդված, ապա Ռուսաստան տեղափոխված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստան է վերադառնում որպես ԵՏՄ «վարչապետ», որն էլ կվարի նիստը` ԵՏՄ մնացյալ երկրների վարչապետների մասնակցությամբ>:
Հրապարակ
Արդեն երկու օր է՝ հայկական մամուլը հեղեղվել է Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում սեռային բռնությունների, մանկապղծության մասին լուրերով։ Մի երեւույթ, որի մասին մեզանում երեւի միայն ֆիլմերից գիտենք։ Հիշեցնենք, որ մի հայ երիտասարդ 2013թ. հուլիսի 22-ին բողոք է ներկայացրել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որով վերջինիս մեղադրել է սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, որոնք իրականացվել են 1990թ.-ին, Երուսաղեմի հայկական վանքում, որտեղ պաշտոնավարել է բարձրաստիճան կղերականը։ Տուժողը, որ այդ ժամանակ եղել է անչափահաս՝ 13 տարեկան, հավաստիացնում է, որ հարկադրված օրալ սեքս է կատարել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին եւ ենթարկվել է այլ սեռային բռնությունների։ «Այս վերջին ժամանակներս ինչ-որ «հայ երիտասարդներ» են հայտնվում եւ այս կամ այն հոգեւորականին փորձում են մանկապղծության մեջ մեղադրել, կարծես դարձել է սովորական երեւույթ։
Նմանատիպ մի խնդիր եղավ նաեւ Երուսաղեմում, այնտեղ նախկին ուսանողներից մեկը հոգեւորականներից մեկին նման մեղադրանք էր արել, չգիտես ինչու, իրենք իրենց պղծվածությունը տարիներ շարունակ քողով ծածկում են եւ հանկարծ ինչ-ինչ ուժերի հրահրումով բարձրացնում կամ աղաղակում են այդ խնդիրը»,- կարծում է Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, որի խոսքերով՝ փաստն անհնարին է, իսկ կեղծ մեղադրանք ներկայացնելը՝ շատ դյուրին։
Ամենայն հավանականությամբ, Հայր Կոմիտասը խոսում էր նույն երիտասարդի մասին, ֆրանսիական մամուլից տեղեկանում ենք, որ երիտասարդ տղան մեղադրել է նաեւ երկու այլ բարձրաստիճան հայ եկեղեցականների՝ Երուսաղեմի վանքից, որոնց կողմից եւս ենթարկվել է սեքսուալ բռնությունների, մինչեւ իր 19 տարեկան դառնալը։ Եվ բնավ զարմանալի չէ, որ հայ հոգեւորականն այդպես կպաշտպաներ Դավիթ արքեպիսկոպոսին, չէ որ մեզանում եկեղեցին քննադատության առարկա չպետք է լինի, «սրբապղծություն է», բարձրաստիճան հոգեւորականների բիզնեսներն անքննելի են, աշխարհիկ «մեղքերը»՝ ստահոդ լուրեր։ «Ես նրան մարդ չեմ կարող կոչել, որն այս կամ այն հոգեւորականի անվան հետ է խաղում։ Ինձ համար սա էլ գրանտակերի մի ուրիշ կերպար է, որովհետեւ հիմա, չգիտես ինչու, դավաճաններին կոչում են գրանտակերներ։ Այդ տղան տարիներ շարունակ վանքում է մնացել եւ դուրս գալուց հետո ինչ-ինչ անորոշ ուղղությունների դրդմամբ նմանատիպ հայտարարություններ է անում»,- ասում է Հայր Կոմիտասը։
Հրապարակ
«Առաջիկայում ևս երկու դատավորի կազատեն աշխատանքից՝ թոշակի անցնելու պատճառով:
Մեկն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն է: Նրա 65-ամյակը լրացել է մարտի 22-ին, օրերս նրա լիազորությունները կդադարեցվեն: Ի դեպ, դեռ նախորդ տարի Վլադիմիր Գրիգորյանը սովորել եւ ավարտել է փաստաբանական դպրոցը` թոշակի անցնելուց հետո փաստաբանությամբ զբաղվելու նպատակով:
Վլադիմիր Գրիգորյանը տարբեր վարչական շրջաններում որպես դատախազ է աշխատել, ղեկավարել է վարչություններ թե դատախազությունում, թե ոստիկանությունում։ Ոստիկանության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալն է եղել, դատավոր է նշանակվել 2009թ. դեկտեմբերի 30-ին: Վլադիմիր Գրիգորյանի կինը՝ Մարիամ Մինասյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ԶԱԳՍ-ի պետն է: Թոշակի գնացող մյուս դատավորն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանն է: Նրա 65-ամյակը եւս լրացել է օրերս:
Նշենք, որ այս տարի թոշակի գնացողների պակաս չկա, մարզային դատավորներից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի 65 տարին եւս լրացել է:
Վերաքննիչ քրեական դատարանից թոշակի են գնացել Գագիկ Ավետիսյանը, Հենրիկ Տեր-Ադամյանը, հերթում է Արարատ Պետրոսյանը, վերաքննիչ քաղաքացիականից թոշակի է գնալու Գայանե Կարախանյանը, իսկ վճռաբեկ դատարանից՝ քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ թոշակի գնացող դատավորները մի քանի հանգրվան են ունենում՝ կամ փաստաբանությամբ են զբաղվում, կամ որեւէ պետական մարմնում դառնում են խորհրդական, իրավաբանական բաժնի պետ»:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.