23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայաստանի երկու մարզերում՝ Արմավիրում և Արարատում, ապստամբություն է հասունանում, «բունտ» ընդդեմ Թուրքիայից լոլիկ ներկրողների։ Ջերմատնային տնտեսությունների տերերը՝ էջմիածնի, Արտաշատի և Արարատի գյուղերից, միմյանց հետ կապի մեջ են և կազմակերպված ձևով երեկ որոշել էին դուրս գալ բողոքի ցույցի։ Սակայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համոզել է նրանց սպասել և խոստացել է լուծել խնդիրը, այն է՝ պաշտպանել թուրքական Էժանագին լոլիկից։ «Էս հարցը պրեզիդենտի որոշումով պետք Է լուծվի։ Նա հանրապետությունում չէ, ու մենք կսպասենք, եթե ոչ՝ մտնելու ենք Մեյմանդարի շուկա, մեր ձեռքով մեր հարցերը լուծենք, քաղաքացիական պատերազմ ենք անելու»,– ասում է մենատնտեսներից մեկը։ Խոսքը Հովտաշատի շուկայի մասին է, որը երկու տարի առաջ է բացվել, և որտեղ շրջակա գյուղերի բնակիչներն իրացնում են իրենց ստացած բերքը։
Թուրքիայից ներկրված լոլիկն այստեղ հայկականի հետ կողք կողքի է վաճառվում։ 1 կգ-ի գինն իջնում է մինչև 500 դրամ, մինչդեռ գյուղացիների աճեցրած լոլիկի ինքնարժեքը մոտ 600 դրամ է։ Ստացվում է, որ թուրքական լոլիկը հայկականի ինքնարժեքից ցածր է վաճառվում, կոտրելով մեր գյուղացու մեջքը։ Դարակերտի բնակիչները համոզված են, որ այս լոլիկը մտել է Վրաստանից մաքսային կանոնոների խախտմամբ, առանց մաքսազերծման։ Հակառակ դեպքում այն առնվազն 800-900 դրամ կարժենար։ Ո՞վ է բերում մաքսանենգ լոլիկը։ Սա հարց է, որի պատասխանը մարդիկ չունեն, բայց համոզված են, որ բերողն այս աշխարհի հզորներից է, որին թույլ են տալիս անմաքս բանջարեղեն մտցնել երկիր։ Մյուս կողմից, լուրեր են պտտվում, որ Ռուսաստանի սահմանային ծառայությունները թուրքական լոլիկի ահռելի խմբաքանակ են կանգնեցրել, որը փորձում էին Ռուսաստան մտցնել հայկականի անվան տակ»,–գրում է թերթը։
Հրապարակ
«Մեր տեղեկություններով, շփման գոտում գտնվող Արցախի գյուղերի բնակիչները շատ գոհ են, որ կամավորականները եկել-կանգնել են իրենց կողքին: Ասում են՝ նրանց հետ մեզ ավելի ապահով ենք զգում: Ի դեպ, գեներալ Մանվելը ոչ միայն Հայաստանում ունի անշարժ ու շարժական հարուստ գույք, այլ նաեւ Ջաբրայիլում տուն, որն այս օրերին նաեւ շտաբի տեղ է ծառայում: Կամավորները, գյուղացիները, կողք կողքի, երկրորդ-երրորդ «լինյա» են փորում դիրքերում` ուժեղացնելու պաշտպանական գիծը, նոր խրամատներ են կառուցում: Սակայն կամավորների մեջ խուլ դժգոհություն կա սահմանում առկա անորոշության մասով. նրանք հարձակողական տակտիկայի կողմնակից են: Անչափ ծանր են տանում ու ցավ են ապրում թեկուզ փոքր տարածքի, սակայն իրենց երբեմնի գրաված Լելե-Թեփե դիրքն ադրբեջանցիների ձեռքում գտնվելու պատճառով, ավելին, նրանց մեծ մասը հորդորում է՝ մի գիշեր, առանց ղեկավարությանն ասելու, «գրավենք-պրծնենք»: Նրանց պատասխանում են. «Չի կարելի, հիմա 90-ականները չեն, պետք է համբերել»»:
Հրապարակ
«Պարզվում է՝ Արցախում Սամվել Ալեքսանյանի «հայրենասիրական» նկրտումներն ու բանակին ցուցաբերած օգնությունն իրենց գինն ունեն, որը վճարվելու է մեր բոլորիս գրպաններից: Մի քանի ֆուռ օգնություն ուղարկելուց հետո Սամվել Ալեքսանյանը որոշել է անմիջապես վերականգնել կրած վնասը ու մայիսի 2-ից 1 դոլարով թանկացրել է մեկ պարկ ալյուրի գինը:
15 տարի է, ինչ Հայաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ԲՓԸ-ի Բաղրամյանի ալրաղաց գործարանը: Տարեսկզբին այս գործարանը 50 կլիոգրամանոց մոեկ պարկ ալյուրը վաճառում է էր 29,2 դոլարով, իսկ երբ սկսեց Ռուսաստանից ալյուր ներկրել, ալյուրի գինն աստիճանաբար իջավ-հասավ 22 դոլարի:
Իսկ մայիսի երկուսից 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը դարձել է 23 դոլար: Ու որպեսզի գործարար-պատգամավորը «պալիտ» չլինի, հրահանգել է, որ ալյուրի շուկայում մյուս խոշոր ընկերությունը՝ «Մանանա գրեյնը», նույնպես դիմի այդ քայլին: Այս երկու ընկերություններին է բաժին հասնում ալյուրի շուկայի 80 տոկոսը: Մյուս ընկերություններում հիմնականում գնային փոփոխություններ չեն նկատվում»:
Հրապարակ
«Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման ժամանակ օրինակ՝ պատգամավորները ցանկացել են իմանալ, թե ինչ վիճակ է Նախիջևանի ուղղությամբ, որովհետև հասարակության մեջ խոր անհանգստություն կա այդ առնչությամբ. շատ է խոսվում Թուրքիայի` Արարատյան դաշտ «մուտք» գործելու մասին։
Սեյրան Օհանյանն ասել է, որ որոշակի կուտակումներ կան Նախիջևանի սահմանում, մեքենաների մեծ շարասյուն է կանգնած, սակայն կասկածելի է՝ դրանք դատա՞րկ են, թե՞ սպառազինված:
Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման առաջին հարցը հնչեցրել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը. նա «խոր մտահոգությամբ» ցանկացել է իմանալ նախարար Սեյրանի Օհանյանի ընտանիքի կապը Չեխիայում` Պրահայում կառուցվող հյուրանոցի հետ, որովհետև այնտեղի համայնքն այդ հարցով դիմել է Զոհրաբյանին, և ինքը պետք է «պատասխան տա» նրանց: Սեյրան Օհանյանը ժխտել է իր ընտանիքի կապն այդ հյուրանոցի հետ»։
Հրապարակ
«Պարադոքսալ վիճակ է ստեղծվել հայոց աշխարհում։ Թվում է՝ այսօր մենք թաղում ենք իշխանությունների սխալ աշխատանքի, թերացումների պտուղները։ Եվ դա արտահայտվում է ինչպես ռազմի գծում՝ բանակի վատ մատակարարումների, հետախուզության թերացումների, հակառակորդի գործողություններին դանդաղ արձագանքելու և այլ դրսևորումներով, այնպես էլ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում և, մասնավորապես՝ 92–94թթ. պատերազմում հաղթելուց հետո Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ոչ մի հաջողություն, փոքրիկ առաջընթաց անգամ չարձանագրելու ձևով։ Եվ թվում է, թե հասարակությունը պետք է այսօր պահանջատեր լիներ ու իրական իշխանափոխության ձգտեր, սակայն տրամագծորեն հակառակ պատկերն է ստեղծվել, իշխանությունը երբեք այսքան պաշտպանված, երբեք այսքան գովերգված ու հարգված չի եղել, ինչպես հիմա։
Այս ֆենոմենի բացատրությունը, անշուշտ, պետք է քաղաքագետներին ու հանրային հոգեբանությամբ զբաղվողներին հետաքրքրի. սա, թերևս, մեր ազգի առանձնահատկություններից բխող իրողություն է: Իսկ մենք՝ լրագրողներս, ընդամենը կարող ենք արձանագրել, որ պատերազմը, բանակցային պրոցեսում անհաջողությունները, մարդկային և այլ կորուստները բարձրացրել են իշխանությունների ռեյտինգը և ավելի ամրացրել նրա դիրքերը։ Եթե այսպես շարունակվի, ապա 2017-ի ընտրություններին մենք կհայտնվենք Հանրապետական կուսակցության լիակատար հաղթանակի համար խիստ նպաստավոր իրավիճակում, երբ ոչ մի ընդդիմություն չի կարող մրցել նրա հետ։ Եվ երկրի կառավարման համար անհրաժեշտ իշխող մեծամասնությունը կձևավորվի հենց առաջին փուլում՝ առանց դժվարությունների։ Իսկ եթե, Աստված ոչ արասցե, պատերազմն ավելի լայն մասշտաբներ ստանա, ապա ընդդիմությունը պետք է «հրաժարական» տա և ասպարեզը թողնի իշխանություններին»,–գրում է թերթը։
Հրապարակ
Ռուսաստանն ամբողջովին հույսը կտրել է Ալիևից՝ Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու մասով, և հիմա, երբ արդեն խաղի մեջ են մտել այլ խաղացողներ, այդ թվում և՝ արևմտյան, ոչ միայն նկատողություն է անում Ռոգոզինին, ճիշտ է՝ ոչ Ադրբեջանին «անհարմար պահին» զենք մատակարարելու հայտարարության համար, այլ Ռոսկոսմոսի հետ կապված, և, ըստ մեր աղբյուրների, Ռուսաստանն այս օրերին ինչ-որ ձևով փորձում է վերականգնել հայկական կողմի վստահությունը։ Վերջին օրերին մեր բանակն սկսել է բավականին լավ զինվել, «այլընտրանքային ուղենշումներով», ինչը, սակայն, հրապարակման ենթակա չէ։ «Բոլոր դեպքերում, Հայաստանն այս պահին առավել քան պատրաստ է ադրբեջանական կուտակումներին համարժեք հարված տալ, այո, պատմությունը կրկնվելու բնավորություն ունի. 90-ականների սկզբին, երբ արցախյան պատերազմը նոր-նոր էր սկսվում, Ռուսաստանի, նրա ՕՄՕՆ-ի համակրանքը, մանավանդ Գետաշենի և Մարտունաշենի մարտերի ժամանակ, ամբողջապես Ադրբեջանի կողմն էր։
Հետո Ռուսաստանը հասկացավ, որ Ղարաբաղը, Հայաստանն իր միակ ոտնատեղն են Էս տարածաշրջանում, գլխիվայր փոխվեց։ Հիմա՝ քառօրյա պատերազմից հետո, երբ տեսավ, որ Ալիևի վրա հույս դնելն ալիևություն Է, կրկին ձեռագիր Է փոխում»,– ասաց լավատեղյակ անձը։ Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ռուսական բարձր իշխանությունը զգուշացրել Է Ադրբեջանի իշխանությանը՝ չփորձել լայնամասշտաբ գործողություններ սկսել, այլապես «կպարտվի ռազմադաշտում, ապաև՝ ներքին խժդժությունների արդյունքում Ալիևը պաշտոնանկ կարվի, ինչպես Էլչիբեյը»:
Հրապարակ
«Ինչպե՞ս է իրավիճակը ռազմաճակատում, հարցրինք ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։ «Այս պահին և նախորդ օրը հարաբերականորեն հանգիստ է»։ Լռություն՝ փոթորիկից առաջ։ «Գուցեև, բայց նաև հնարավորություն՝օպերատիվ ձևով առաջին գիծն սպասարկելու, ուղղությունները ճշտելու, խնդիրները հասցեականացնելու համար, այս պահին ակտիվ հանդիպումներ են ընթանում զոհվածների, տեղահանվածների ընտանիքների հետ, կատարվում է ընդհանուր վնասների գնահատում֊ճշտում, ինչ-որ մասով՝ նաև արդեն իսկ փոխհատուցում՝թե գումարային, թե գույքային, թե մնացյալ պարամետրերով, որ ընտանիքն ինչի կարիք ունեցավ՝մինչև վերջ ապահովվելու է»։ Ղարաբաղո՞ւմ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Այո, դեռ այստեղ է, սակայն այս երեկո հետ կգա Հայաստան»։ Հանդիպե՞լ եք նրա հետ։ «Այո, շփվել-զրուցել ենք, բայց ոչ տետատետ»։ Ձեր կուսակցության, թե՞ վարչապետի մակարդակով։ «Ոչ այն, ոչ մյուս՝ ընդհանուր «մակարդակում», առանձին ֆորմատ էր»։ Արցախում ինչպե՞ս են վերաբերվում այդ այցին։ «Մենք ողջունում ենք իր այդ քայլը»:
Հրապարակ
Այս օրերին մարդիկ օրինական ու տրամաբանական հարցեր են բարձրացնում՝ ո՞ւր են գնացել պետբյուջեի փողերը, որոնք պետք է ուղղվեին բանակի սպառազինմանն ու սահմանների պաշտպանությանը։ Ինչպե՞ս են ծախսվել այդ նպատակներին ուղղվող վարկերը և Ռուսաստանից ստացված զենքը։
Այս ոլորտը, ցավոք, հասանելի չէ լրագրողներին, ուստի հանրությունը բացարձակապես տեղեկացված չէ, թե ինչ է կատարվել պաշտպանության նախարարությունում, հատկապես ֆինանսների ծախսման մասով։ Սա մի մութ անտառ է, որտեղ ոչ ոք մուտք չունի, ուստի կոռուպցիայի ծավալներն էլ ահռելի են։ Անուղղակիորեն այդ մասին են վկայում պատերազմից հետո տեղի ունեցած որոշ իրադարձություններ։
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիների ու Սփյուռքի կողմից նախաձեռնված համազգային դրամահավաքը, ԼՂՀ իշխանությունների բացած հաշվեհամարին փոխանցումներ կատարելու անհրաժեշտությունը։
Մյուս փաստը, որը խոսում է բանակում և ՊՆ-ում տիրող անմխիթար վիճակի մասին, մի քանի օր առաջ հրապարակված հրամանագիրն էր, որով Սերժ Սարգսյանը, առանց որևէ պաշտոնական բացատրության, պաշտոնաթող արեց պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի երկարամյա պետ Ալիկ Միրզաբեկյանին։ Այս փուլում նման պաշտոնազրկումը միմիայն անսպասելիորեն բացահայտված չարաշահումներով կարելի է բացատրել։
Եվ միանգամայն օբյեկտիվ են այն պահանջները, որ միայն պաշտոնից ազատելը բավարար չէ, մարդը պետք է պատասխան տա իր կատարածի համար։ Բանակի փողն ուտելը, պաշտպանության համակարգին ուղղված պետգնումներից ու մրցույթներից «ատկատներ» անելը, զինվորի սննդից, բանակի սպառազինությունից գողանալը պետք է խստորեն պատժվեն։ Դա ներման ենթակա արարք չէ։ Եվ հասարակությունը պետք է տեղեկանա, թե ինչ է կատարվել այդ ոլորտում:
Հրապարակ
Պարզվում է՝ ինքնատիպ է եղել ոչ միայն Ս. Լավրովի հեռանալը Հայաստանից, երբ նա, վերջին օրերի հայաստանաղարաբաղյան թրենդին հավատարիմ, փորձել էր «սելֆի» անել Արարատի ֆոնին, նույնքան «ինքնատիպ» է եղել նաև նրա այցի մեկնարկը պաշտոնական Երևան, երեկոյան կողմ ինքնաթիռից իջնելով՝ նա անմիջապես գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման՝ գերատեսչական ամառանոցում, մնացել այնտեղ մինչև գիշերվա ժամը երեքը ՝ առավոտյան էլ իր առաջին գործն է համարել այցելել Ծիծեռնակաբերդ՝ հարգելու զոհերի հիշատակը։
Ի դեպ, մեր տեղեկություններով, ռուսական կողմն այս օրերին որոշակի անհանգստություններ, բոլոր դեպքերում, ունեցել է՝ «ուր պիտի գնա էս Հայաստանը» մասով, որովհետև ապրիլի 1-ի գիշերվա դեպքերի ժամանակ, երբ ընթանում էին ամենաթեժ մարտերը, ռուսական ռազմական ղեկավարությունը փորձել է հեռախոսով կապվել հայաստանյան կողմի հետ, մերոնք չեն պատասխանել զանգերին:
Հրապարակ
«Պարզվում է ՀՀԿ խորհրդի նիստում հնչել են նաև հարցեր, որոնք բավականին կոշտ հակադարձման են արժանացել Սերժ Սարգսյանի կողմից։ Մեկի հարցին, թե իսկ ինչ կլիներ, եթե մենք չկարողանայինք համարժեք հակահարված տալ ադրբեջանցիներին և կասեցնել գրոհը, Սերժ Սարգսյանը հունից դուրս է եկել. «Ի՞նչ պետք է լիներ, պարզ չի՞. թուրքը հիմա Ստեփանակերտում նստած կլիներ»: Հաջորդ նման հարցը եղել է. մամուլում տեսակետ կա, որ առաջին գծում ծառայում են բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, զոհվում են նրանց որդիները: «Էդ թեման ով բարձրացրել է, հաստատ, իրենք և իրենց երեխաներն էլ այնտեղ չեն…»,- արձագանքել է Ս. Սարգսյանը: Ո՞ւմ նկատի ուներ, հարցրինք մեր զրուցակցին: «Կդժվարանամ ասել, չի բացառվում` Օսկանյան և նրա շրջապատ»:
«Հրապարակ»
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.