23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապրիլյան քառօրյայի ընթացքում ծառայություն իրականացրած պայմանագրային զինծառայողներից շատերը պատշաճ վարձատրություն չեն ստացել։ Բանն այն է, որ կառավարությունում ՊՆ-ի եւ սոցապնախարարության պատասխանատուների համատեղ քննարկման արդյունքում որոշվել է այդ օրերին ծառայություն իրականացրած պայմանագրայինների վարձատրությունը կրկնապատկել՝ 1 օրվա համար վճարել 2 օրվա աշխատավարձ։ Հանձնարարվել է աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությանը կատարել հաշվարկներ, սակայն, մեր տեղեկություններով, ոչ բոլորին են այդ սկզբունքով վարձատրել։ Պայմանագրայիններն ամսական 120-150 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ աշխատում 15 օրը մեկ հերթափոխով։ Այսինքն՝ 4 օրվա հավելավճարը մոտ 30-40 հազար դրամ է կազմում։ ՊՆ մամլո խոսնակը, մեր տեղեկությունը պարզաբանելով, նախ ասաց.
«Ներկայումս քննարկումներ են ընթանում, որպեսզի ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, առաջարկով հանդես գան, որպեսզի թե այդ օրերի հաշվարկը, թե ֆինանսական փոխհատուցումները, թե արտոնություններ տրամադրելու մասով շատ հնարավոր են նորանոր բաներ»։ Այսինքն՝ ապրիլյան քառօրյային ծառայություն իրականացրածներից որեւէ մեկը չի ստացել կրկնավճար եւ չի՞ ստանալու, մինչեւ օրենսդրական համապատասխան փոփոխությունները։ «Ոչ, ոչ, արդեն եղել է, թե հիմա ինչ ընթացակարգով է եղել, ես այս պահին չեմ կարող ասել, բայց բոլորն էլ կողմնակից են, որ իրենց հատկացումներն ընդլայնվեն» ։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Պարզվում է՝ նախորդ շաբաթ Հայաստանին սպառնացել է տորնադոյի ռեալ վտանգը, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ չի եղել, ինչի մասին նույն օրը չի ասվել, սակայն իշխանությունները և որոշ լրատվամիջոցներ հետագայում անդրադարձան դրան՝ տարբեր ձևաչափերով։ Այդ թվում՝ կուլիսային լուրջ խոսակցություններում նշվել է, որ Հայաստանը մազից է փրկվել, այն էլ տնտեսական կոլապսի այս պայմաններում։ Ընդ որում՝ կուլիսներում քննարկվում են ոչ թե եղանակային անոմալիաների անհավանական տարբերակներ, այլ իրական, մեր օրերում միանգամայն հնարավոր բնական աղետների դեմ պայքարի հնարավորությունները, նաև դրանց արհեստական ստեղծման թեզը։
Վաղուց է հայտնի, որ կան ՀԱՐՓ համակարգեր, որոնք հատուկ ուղղորդում են ամպերի, քամիների շարժումները ու, գրեթե Կոելյոյի հերոսի նման, սամումը մի ուղղությունից տանում մեկ այլ ուղղությամբ, որը նաև մարդկանց ենթագիտակցություն ներթափանցելու հուժկու մեթոդոլոգիա ունի իր խորքում»»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Գրավատան տնօրեն Արտակ Գալստյանին, որը, ըստ իրավապահների, կասկածվում է իր տնօրինության տակ գտնվող կայքերի միջոցով՝ «analitik.am», «crimenews.am», «armcrimenews.com», շորթում կատարելու մեջ, կալանավորել են, իսկ նրա փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը, բողոքարկել է կալանքի որոշումը։ … Մեր տեղեկություններով, Կարեն Բաբակեխյանի հաղորդման մեջ նշված է, որ Արտակ Գալստյանը փորձել է իրենից 6 հազար դոլար շորթել։ Կարեն Բաբակեխյանը հրաժարվեց շփվել մեզ հետ: Հարցին, թե ինչու է հաղորդում տվել, եթե չի ցանկանում բացահայտել հանցագործներին, նա պատասխանեց. «Դրանք միանգամայն տարբեր բաներ են: Ես չեմ ցանկանում խմբագրությունների հետ առնչություն ունենալ»: Մենք այլ հարցեր էլ էինք ուզում ուղղել Բաբակեխյանին, քանի որ նա նախկին ոստիկան է, իսկ մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ կայքերի գործի քննությունը դուրս է գալու ոստիկանության պաշտոնյաների վրա: Համենայնդեպս, որոշ շրջանակում սպասում են, որ այս գործում ոստիկանական հետք է ի հայտ գալու, ինչի մասին ԱԺ ամբիոնից խոսեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նախապես նա խոստացել էր կայքերի հովանավորների մասին խոսել, բայց անուններ այդպես էլ չհնչեցրեց: …Ի դեպ, Արտակ Գալստյանը մի շրջան մասնակցել է ոստիկանությունում գործող կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին՝ որպես «Ֆիդես» ՀԿ-ի ներկայացուցիչ։ Այս ՀԿ-ն ղեկավարում է հենց փաստաբան Սուսաննա Սարգսյանը, որը եւ ժամանակին լիազորել է Արտակ Գալստյանին, որպես «Ֆիդես»-ի իրավաբանական խորհրդի ղեկավար, այս մարմնին անդամակցելու։ Ոստիկանությունից պարզաբանեցին, որ այդ հանձնաժողովը գործել է մինչեւ փետրվար, իսկ այժմ նոր կազմ է ընտրված»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Դավիթ Բաբայանը հասել է այնտեղ, որ արդեն հայտարարում է, թե այդ 800 հեկտարի մեծ մասն ընկնում է շփման գծում, իսկ մեր տարածքային կորուստներն ավելի քիչ են։ Ես հիմա ուզում եմ հասկանալ այս մեծ ստրատեգին. պարոն Բաբայան, եթե շփման գիծը բարակել է, եւ հակառակորդը դիրքերը մոտեցրել է մեր դիրքերին, մերոնք ի՞նչ պետք է անեն։ Այս իրավիճակում երկու լուծում կա՝ կամ պետք է թշնամուն հեռացնեն պատշաճ տարածության վրա, կամ իրենք նահանջեն, որպեսզի չհայտնվեն հակառակորդի ափի մեջ։ Որքան գիտենք, նախագահն էլ ասաց այդ մասին, հավես չկա նոր զոհերի գնով վերադարձնել այդ 800 հեկտարը։ Հարգելի խոսնակ, ուրեմն մի ասա, որ տարածք չենք տվել։ Մի ապուշացրու ոչ թերթերին, որոնք գրել են տարածքներ կորցնելու մասին, ոչ էլ հանրությանը, որ այդ մասին կարդացել է թերթերում։ Պաշտոնի բերումով Դավիթ Բաբայանից անհամեմատ բարձր մեկ այլ խոշոր ստրատեգ, դարձյալ ծագումով ղարաբաղցի Սեյրան Օհանյանն օրերս հայտարարեց, որ Թալիշում անվտանգ է։ Թերթերը, բնականաբար, չհավատացին, որովհետեւ հասարակ տրամաբանության հարց էր՝ Թալիշում չէր կարող ավելի անվտանգ լինել, երբ հակառակորդը հատկապես այդ ուղղությամբ էր արձանագրել իր հիմնական առաջխաղացումը։ Հասարակ լոգիկայի հարց է՝ քանի՞ մետրից կարող ես թիրախին ավելի ճիշտ խփել՝ հարյուր, թե՞ քսան։ Օհանյանի այդ հայտարարությունից անհանգստացան նաեւ նրա հայրենակիցները Ղարաբաղում եւ ընդհուպ վարչապետի բերանով հասկացրին, որ դեռ վաղ է խոսել Թալիշի անվտանգության մասին։ Բայց նույնիսկ դա չկանգնեցրեց Օհանյանի խոսնակին՝ Արծրուն Հովհաննիսյանին, որն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հարգելի պարոնայք՝ Անդրիաս Ղուկասյան, Արամ Թարվերդյան, Դավիթ Հովհաննիսյան եւ Մուշեղ Դանիելյան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Թալիշի անվտանգ լինելու մասին ասել է այն իմաստով, որ այնտեղ նախկինի նման չկան կրակոցներ, հրետակոծություններ եւ այլն»։ Դե կներես, հարգելի ՊՆ խոսնակ, որ մարդիկ չեն հասկացել, թե ինչ իմաստով է Թալիշի անվտանգության մասին խոսել ՊՆ Սեյրան Օհանյանը։ Եվ, այնուամենայնիվ, այդ ո՞ր նախկինի մասին է խոսքը։ Էն շատ նախկինից այսկո՞ղմ, թե՞ ապրիլի առաջին օրերից այսկողմ։ Իսկ պատահաբար Սեյրան Օհանյանը չգիտի՞, վաղը կրակելո՞ւ են, թե՞ չեն կրակելու։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում ։
«Օրեր առաջ Կոտայքի մարզի Սևաբերդ և Հատիս համայնքներում ձիեր էին գողացել: Անհանգստացած գյուղացիները արդեն 2 օր է ինչ քուն ու դադար չունեն, վախենում են մյուս անասուններին ազատ արձակել. «Բարբարոսություն, ուղղակի բարարոսներ են եղել, որ ձիերին գողացել են, տարել որոշ հեռավորության վրա մորթել, միսը տարել են: Էդ ձիերը մի քանի օրից քուռակ կծնեին, մորթել են անխնա», – սրտնեղված պատմում էին գյուղացիները:
Սևաբերդ համայնքի ղեկավար Հակոբ Բաբայանն էլ ասաց. «Մենք պարզել ենք, որ ձիու միսը Գումի շուկայում վաճառվել է: Տավարի մսի տակ վաճառել են ձիու միսը 2200 դրամով, ես էլ այդ մսից գնել եմ, բերել եմ, ձիու գլուխն էլ կա, ուղարկել ենք փորձաքննության: Երբ, որ դեպքը եղավ մենք անասնաբույժին տեղյակ պահեցինք, որ ձիեր են գողացել համայնքից և խնդրել ենք, հետևել, թե որ շուկայում այդ միսը կվաճառվեն: Էդպես իմացանք, Այս գործը պետք է բացվի, խեղճ մարդկանցից տարել են ու վնաս պատճառել»:
Զրուցեցինք նաև Հատիս համայնքի ղեկավար Սամվել Գարսևանյանի հետ, ով ասաց, որ 2 ձի էլ Հատիս համայնքից են գողացել. «Տարել են գյուղից մի 500 մետր հեռու, մորթել են, ոտքերն ու գլուխները թողել, միսը տարել»:
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Շաբաթ-կիրակի օրերին Ղարաբաղում ՀՀԿ-ի նախաձեռնած ֆորումին մասնակցած ու դիրքեր այցելած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու հասարակական գործիչներն անձամբ են տեսել, որ սահմանային դիրքերում տեղադրվել են մշտադիտարկման սարքեր, որոնց միջոցով մեր դիրքապահները կարողանում են ամեն պահի նկատել հակառակորդի շարժը։ Նման սարքեր նախկինում եղել են, բայց՝ զորամասերում և այն էլ՝ ոչ բոլոր։
Մասնավորապես, Ասկերանի դիրքեր այցելածներից մեկը մեզ պատմեց, որ սարքերը նախատեսված են նաև գիշերվա համար և մթության դեպքում էլ կատարում են նույն գործառույթը։ Սահման այցելածներին տեղեկացրել են, որ Արցախի ՊԲ-ն այդ սարքերը ձեռք է բերել ապրիլյան պատերազմի օրերին իրականացված հանգանակությունների միջոցով»:
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցրել Բադասյան-Մանվել Գրիգորյան «դիսկուրսի» մասնակիցներին՝ վերջ տալ լեզվակռվին: Ընդ որում պնդումը, թե Բադասյանը խաղում է ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի «պասով», այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։
Ճիշտ է` Բադասյանն ու Աղաբեկյանը քավոր-սանիկ են, սակայն Հադրութի երբեմնի քաղաքապետ Վահան Բադասյանը խոր անհամաձայնություններ է ունեցել իր կուսակցի՝ ՀՅԴ-ական փոխվարչապետի հետ, ինչի արդյունքում դիմում է գրել, դուրս եկել ՀՅԴ-ից եւ հիմա առավելապես հարում է «Նոր Հայաստանին»` Ժիրայր Սեֆիլյանենց:
«Չնայած Մանվել-Աղաբեկյան երբեմնի ջան-ջիգյարով երկրապահների միջեւ նույնպես խնդիրներ եղան էս օրերին, բանն էն է, որ Ջաբրաիլում երկրապահները նոր խրամատներ էին փորում, հներն էին կարգավորում, անտառից ծառեր էին կտրում` բլինդաժների համար, ընդ որում` էդ ողջ ընթացքում Ղարաբաղին օգնություն էր հանդես բերում, անհրաժեշտ «Դրուժբա»-ներն ուղարկում ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը։
Եվ Աղաբեկյանենք անտառի հետ վարվելու ու էլի էդ կարգի խնդիրների հետ կապված` դժգոհ են եղել Մանվելենցից։ Սենց մանր-մունր բաներից էլ առաջացան մեծ խոսակցություններ, որոնց պետք էր վերջ տալ»,- տեղեկացրեց ղարաբաղյան աղբյուրը»:
Հրապարակ
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Արցախում գտնվող կամավորական ջոկատներն արդեն վերադառնում են դիրքերից։
Եվ չնայած նրանց մեջ դժգոհներ կան հետվերադարձի հետ կապված, սակայն հրամանը մնում է հրաման։ Մեր զրույցի պահին ազատամարտիկների մի մասն արդեն ճանապարհին էր, մի մասն էլ զայրույթից չցանկացավ խոսել այդ թեմայով։ Չէ որ նրանցից շատերը կարծում էին, որ ռևանշի կգնան և հետ կբերեն թշնամու գրաված տարածքները։ «Ոչ, ճիշտ չեմ համարում այդ որոշումը, որովհետև թշնամուն հավատալ չի կարելի, բանակցություններին էլ հավատալ չի կարելի։ էլի բանակցություններ կային, բա ինչո՞ւ հարձակվեցին»,– նշում է «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանն ու իր խոսքերը պատկերավոր բացատրելու համար օրինակ բերում շակալներին, որոնք մութն ընկնելուն պես հարձակվում են. «Իրենք այդ են, իրենց ո՞նց կարելի է վստահել, վստահել էինք, որ մեր երեխեքի արյունը թափվեց այնտեղ։ Ոչ մեկն էլ չի ուզում վերադառնալ, որովհետև այդ երեխաների հետ այնպես միս ու արյուն են դարձել, որ ոչ մեկն էլ չի ուզում վերադառնալ այնտեղից»։ Տեղեկացնեք՝ որ ապրիլյան 4-օրյա թեժ մարտերի ժամանակ Արցախ Էին մեկնել մոտ 4 հազար 400 կամավորականն: Առաջին հերթափոխին մեկնել Է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք համազգեստ։ Այժմ տեղի Է ունենում զենքի հանձնում»,–գրում է թերթը։
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը որքան էլ ուզում են հանդիպեն, միեւնույն է, հանդիպումները ԼՂ խնդրի կարգավորման հարցում դեր չեն խաղալու, քանի որ երկուսն էլ տարբեր կերպ են պատկերացնում խնդրի լուծումը։ Եթե չկա տեսակետների ընդհանրություն, մերձեցում, չկա նաեւ կարգավորում»,- տեսակետ հայտնեց գեներալ-մայոր, արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
– Սերժ Սարգսյանը Վիեննայից՝ Ալիեւի հետ հանդիպումից վերադառնալով, խոսեց մեր կողմից 800 հեկտար տարածք կորցնելու մասին, եւ ասաց, թե դա այնքան էլ մեծ տարածք չէ։ Մինչդեռ ապրիլի սկզբին խոսում էին 200-300 մետր կորստի մասին։
– Ես, որպես զինվորական, հայտարարում եմ՝ մեզ համար կորուստ է ցանկացած սանտիմետր, միլիմետր քառակուսի տարածքը, էլ ուր մնաց՝ հեկտարը։ Մեր պաշտպանական ուժերը պետք է ազատագրեն այն տարածքները, որոնք շարունակում են մնալ օկուպացված Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե նոր տարածքների կորստի հետ հաշտվի։ Փոխանակ Շահումյանի եւ մյուս տարածքների ազատագրման հարց դնենք, հանգիստ խոսում ենք ունեցած կորստի մասին։ Ես առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն ու հարցել, թե ինչու էին մեզ հանգստացնում եւ ասում՝ ոչ մի տարածք չենք կորցրել։
– Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց տարածքային կորստի մասին, երբ 100-ից ավելի զոհ եւ գրեթե ամեն օր սահմանին կանգնած զինվոր ենք կորցնում, ինչպիսի՞ն պիտի լինի Հայաստանի բանակցային օրակարգը։
– Որպեսզի Սերժ Սարգսյանն իրեն վստահ զգա բանակցությունների սեղանի շուրջ, պետք է հիշի, թե ինչ են մեզ ավանդել մեր նախնիները, եւ ինչում է մեր ազգի ուժը։ Ես, իհարկե, հարգանքով եմ վերաբերվում բոլոր կուսակցություններին ու ՀՀԿ-ին, որը նժդեհյան գաղափարախոսության կրողն է, եւ, հետեւապես, խորհուրդ եմ տալիս վերհիշել, թե ինչ էր ասում Նժդեհը մեր երկրի անվտանգության ապահովման մասին։ Իսկ ես իմ հերթին կասեմ, որ մշտապես կողմնակիցն եմ եղել այն դիրքորոշման, որ հարվածին պետք է ավելի ուժեղ հարվածով պատասխանել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Սերժ Սարգսյանի վերջին` ԱՄՆ կատարած այցի ընթացքում բավականին էկզոտիկ «դիպվածի» է ականատես եղել մեր պատվիրակությունը: Բոստոնի եկեղեցում տրված պատարագի ժամանակ, որին մասնակցել է նաև տեղի կաթոլիկ եկեղեցու քահանան, պարզվել է, որ քահանան կին է, մեր պատվիրակության անդամները բերանները բաց հետևել են, թե ինչպես է մեր սրբազանների կողքից, գավազանը ձեռքին քայլում կաթոլիկ եկեղեցու կին քահանան, որի աչքերը մատնել են, որ ինքը նաև կրակոտ մեկն է: Մերոնցից մեկը չի դիմացել, կողքին կանգնած հայ համայնքի ներկայացուցչին հարցրել է` կին է, հա՞, քահանան, համ էլ` կրակոտ։ Ի պատասխան, վերջինս ասել է. «Դա ի՞նչ է որ՝ նաև լեսբուհի է, կողքից քայլող «դպիր» կինն էլ իր օրինական կինն է` միասեռական ամուսնությամբ»»:
«Հրապարակ»
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.