23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Չնայած ՀՀԿ-ականները երեկ պնդում էին, թե «Ֆլորենսում» տեղի ունեցած քեֆը հերթապահ-պրոտոկոլային էր, բայց ՀՀԿ նախագահը բավականին կարևոր մեսիջներ է հղել իր կուսակիցներին: Սերժ Սարգսյանի մոտ ՀՀԿ-ն ցուցադրել է, որ «մեկ հոգի՝ մեկ մարմին» է, ու նախագահի, երկրի, պետականության համար բաժակ բարձրացրած Գալուստ Գրիգորիչի հետ եղել է խիստ համերաշխ: Հաջորդ կենացն ասել է Հովիկ Արգամիչը, որի կառավարության ողջ կազմը նույնպես ներկա է եղել «տոնակատարությանը»` «նվիրված» ԱԺ աշխատանքների ավարտին, Ընտրական օրենսգրքի կոնսենսուսին, Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմանը:
Բացակայել են միայն դաշնակցական նախարարները: Հովիկ Աբրահամյանը խմել է նաև Գալուստ Գրիգորիչի, պատգամավորների, ԱԺ-ի կենացը: Հետո Գրիգորիչը խմել է կառավարության կենացը:
Ամփոփիչ կենացով հանդես է եկել Սերժ Ազատիչը՝ անդրադառնալով 3 խումբ հարցերի. սկսած գործի շարունակություն, միասնականության դրսևորում պետականության, Արցախի, երկրի անվտանգության հարցերի նկատմամբ։ Ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու, թե որքանով` հաջող, շատ կամ քիչ, բայց մղելու են, քանզի երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների, գործընթացների առաջ:
Ասել է, որ մարտահրավերները շատ մեծ են, ուստի պետք է կարգի բերվի «հայոց տունը»՝ դրսին, Ադրբեջանին չուրախացնելու և ոչ թե ընտրությունների գնալու պատճառով: Ներքաղաքական հարցերից չի խոսել և ոչ մի հստակություն չի մտցրել տագնապահար ՀՀԿ-ականների շրջանում` ապագա ընտրությունների և իրենց ճակատագրի մասով:
Երկրորդ բլոկում անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպմանը. տեղեկացրել է, որ այն լինելու է Վիեննայի հանդիպման շարունակությունն ու պայմանավորվածությունների ֆիքսումը, ասել է` պետք է քննարկվի հետաքննող սարքերի տեղակայման խնդիրը: Ասել է. «Գնդակն Ադրբեջանի դաշտում է», և կարևորն այն է, որ միջազգային հանրությունը հասկացել է, որ ագրեսորն Ադրբեջանն է:
Տեղեկացրել է, որ որևէ փաստաթուղթ Սանկտ Պետերբուրգում չի ստորագրվելու, բանակցությունները բերվելու են զրոյական վիճակի, որպեսզի հաջորդ անգամ այդ կետից առաջ շարժվեն:
Երրորդ բլոկում Սերժ Սարգսյանը խոսել է Հռոմի պապի այցի մասին, կարևորել այն ոչ միայն հոգևոր, այլև առաջին հերթին գեոքաղաքական, տարածաշրջանային առումներով` նշելով, որ համայն աշխարհի ուշադրությունն այդ օրերին կենտրոնացած կլինի Հայաստանի վրա»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին հարցրինք. բացի խաղաղապահներից, ՌԴ-ն ի՞նչ նպատակներ է հետապնդում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, նախնական տվյալներով` Փարիզում տեղի ունենալիք հանդիպումը տեղափոխելով Սանկտ Պետերբուրգ:
— Ռուսաստանը տարածաշրջանի խնդիր է լուծում, թույլ չի տալիս Թուրքիան-Արևմուտքը մտնեն այստեղ:
— Հայաստանին պատին դեմ տալու հաշվի՞ն։
— Իսկ Դուք Ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու Հայաստանը չի գնում դեպի ՆԱՏՕ:
— Ինչո՞ւ:
— Որովհետև ՆԱՏՕ-ն քեզ չի առաջարկում գնալ իր մոտ:
— Իսկ մեր տեղեկություններով, Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները, որոնք ահագնացան ապրիլյան քառօրյայից ու «Լավրովյան պլանից» հետո, կարող են մեզ կտրուկ մղել դեպի Արևմուտք:
— Չկա նման բան: Չկա նաև Լավրովի պլան, կան իրական աշխարհաքաղաքական նպատակներ։ Լոկ խոսակցություններ ու բամբասանքներ են, չկա պարզ պատճառով` Ադրբեջանը դեմ է ռուսական որևէ ներկայության մեր տարածաշրջանում ու եթե անգամ Ադրբեջանը համաձայնի, Թուրքիան դեմ կլինի:
Հրապարակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Կինեմատոգրաֆում իրեն վերագտած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը որոշել է գեղարվեստորեն սպասարկել իր «Զվարթնոց» ռեստորանի հաճախորդներին․ Ալագյազի լանջերից բեռնատարներով ձյուն է տեղափոխում ռեստորանի տարածք և կուտակում բակում:
«Ցանկանում ենք հաճախորդների համար էքսկլյուզիվ պայմաններ ապահովել, որ երբ ամառվա շոգին համենան մեզ մոտ, ձյունով բուրգ պատրաստված լինի, որի մեջ կարող են թե խմիչք, ձմերուկ, թե այլ մրգեր դնեն, որ սառը վիճակում ուտեն-խմեն»։ Ճոյտը մտադիր է դա մշտապես անել։ «Կարող է մեկը ցանկանում է հենց ձյուն ուտել, թող լինի, էլի, պահելն էլ դժվար չէ, ինքն իրենով մի 2 օր մնում է»»։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Պոլսո պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին հայտարարությունից հետո խնդիր է առաջացել նրա՝ Հայաստան գալու, Եկեղեցական խորհրդի նիստին եւ Հռոմի պապի ժամանմանը մասնակցելու կապակցությամբ։ Նրան պատրաստվում են դիմավորել ցույցերով։
Անախորժություններից զերծ մնալու համար կաթողիկոսը նրան հորդորել է չգալ Հայաստան։ Աթեշյանն էլ կապվել է կաթողիկոսի եղբոր՝ Եզրասի հետ, որի հետ մտերիմ է և ընդհանուր բիզնես ունի, որ գնա Մոսկվա, միասին գան Հայաստան, որպեսզի չկարողանան ֆիքսել իր ժամանումն ու ակցիաներ չանեն։ Բայց եթե նույնիսկ օդանավակայանում բողոքի ցույց չանեն, դա կտեղափոխվի Էջմիածին, Մայր Աթոռի մոտ»։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Երեխեքիս արև՝ թարմ հավ ա» հոդվածում մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Երևանի սուպերմարկետներից մեկում, առանց համապատասխան մակնշման, վաճառվում է «Հավիցա» ֆիրմայի սառեցված հավ, և նշել էինք, որ թռչնամսի արտադրությամբ զբաղվող տեղական ընկերությունները, ինչպես նաև նրանց արտադրանքն իրացնող խանութները մի շարք խարդախությունների են դիմում՝ ժամկետանց արտադրանքն իրացնելու նպատակով։ Գրել էինք նաև, որ տեղական հավերը կերակրվում են հակաբիոտիկներով ու գանագան հորմոններով, և այդ տեսակ արտադրանքի օգտագործումը վնասակար ազդեցություն Է ունենում մարդու օրգանիզմի վրա։ Եվ, ահա, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի (որն էլ արտադրում է «Հավիցա» լոգոյի ապրանքատեսականին) հիմնադիր տնօրեն Արմենակ Խաչատրյանը, արձագանքելով մեր հրապարակմանը, տարակուսանք հայտնեց, թե նույնիսկ չգիտի այն խանութի տեղը, որտեղ վաճառվում են իր հիմնած ֆաբրիկայի հավերը։
Ապաև չբացառեց, որ թռչնամսի շուկայում իրացվում է նաև առանց մակնշման արտադրանք։ Նա ասաց, որ «Հավիցա»–ն նույնպես ունի այդ տեսքով շուկա հանվող արտադրանք։ «Հայկական շուկան ունի նաև առանց մակնշման հավի պահանջարկ։ Դուք կարող Եք 1000 խանութ մտնել և 999-ում կտեսնեք նման ձևի հավ։ Բայց կարող է այդտեղ գրված չլինի «Հավիցա», այլև այլ ֆիրմայի անուն։ Բրազիլական, ամերիկյան արտադրության հավի բուդն էլ ունի նման արտադրանք, կարող եք մտնել շուկա և տեսնել։ Տեղական թռչնի միսը տարեկան արտադրվում է 9 հազար տոննա, իսկ հայ ժողովուրդն ուտում է տարեկան 34 հագար տոննա, որից 25 հագար տոննան ներմուծովի է։ Կարող է 34 հազարն էլ լիներ ներմուծովի, ու 9 հազար տոննա էլ չարտադրվեր։ Այ, սա շա՜տ մեծ հարց է, որ կարող եք բարձրացնել։ Մեր հարևան պետությունների մեջ ամենաթշվառ վիճակում մենք ենք, որ տեղական թռչնամսի ընդամենը 30 տոկոս էլ չենք ապահովում»,–հայտարարեց մեր զրուցակիցը։ Նա նաև սրտնեղեց, թե մեր անդրադարձը հակագովազդի էֆեկտ Է ունեցել»,–գրում է թերթը։
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանյան պաշտոնյաներից քչերն են իրենց անունով հանդես գալիս սոցցանցերում. նրանցից շատերը «ֆեյքերի» տակ են գործում: Երկրի առաջին դեմքը` Սերժ Սարգսյանը, բավականին ակտիվ, սակայն անտեսանելի օգտատեր է, ասում են` «այփադը ձեռից ցած չի դնում»:
Ինչպիսի՞ օգտատեր է Գալուստ Գրիգորիչը։ «Նա որեւէ սոցցանցում գրանցված չէ, որեւէ էջ նրա անունով գրանցված չէ, եւ որեւէ մեկը նրա էջը չի վարում»: Ինչո՞ւ: «Որովհետեւ ԱԺ-ն աշխատում է շատ հրապարակային, ու դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց ԱԺ նախագահի մամլո խոսնակը: Օբամայից է՞լ եք բաց աշխատում. նա ՖԲ-ում էջ ունի: «Անհատական մոտեցման խնդիր է»: Պահպանողական-հետադիմակա՞ն եք։ «Չեմ համաձայնի Ձեր ասածի հետ. եթե սոցցանցում կա բարձրացված այնպիսի հարց, որն առնչվում է ԱԺ-ին եւ ԱԺ նախագահին, նա անպայման տեղեկացվում է»»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Երիտասարդ կանայք ու աղջիկներն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զենքի ու դրան տիրապետելու նրբությունների նկատմամբ։ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ում զենքից օգտվելու անվճար դասընթացներ են կազմակերպվում կամավորականների համար, որոնք Արցախ մեկնելու ցանկություն ունեն։ Մեզ հետ զրույցում ԴՕՍԱԱՖ-ի Միացյալ ռազմատեխնիկական դպրոցի տնօրեն գնդապետ Արա Մուրադյանը զարմանքով նշեց, թե իր երկարամյա պրակտիկայում զենքի նկատմամբ իգական սեռի ներկայացուցիչների կողմից նման մեծ հետաքրքրություն չի տեսել։
ԴՕՍԱԱՖ-ն օրը երկու հերթափոխով պարապմունքներ է անցկացնում, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդ կանայք ու աղջիկներ են։ Ի դեպ, մեր զրույցի պահին Էլ Մուրադյանին Էր զանգահարել մի կին ու ճշտում Էր պարապմունքների պայմաններն ու ժամերը։ «Այսպես որ շարունակվի, հայկական բանակում միգուցե շուտով ծառայության անցնեն նաև աղջիկները, ինչպես որ իսրայելական բանակում Է»,–նկատեց Մուրադյանը»,–գրում է թերթը։
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հունիսի 4-ի երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի են ենթարկել եւ սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին: Երեկ նրա հոգեհանգիստն էր: Հարազատները՝ հանգուցյալի մայրը, կինը, այնքան այլայլված էին, որ ի վիճակի չէին խոսել դեպքի մասին:
Մեզ հաջողվեց մանրամասներ պարզել: Խաչատրյանն իր «Ֆորդ տրանզիտով» երթեւեկելիս է եղել Սովետաշենի ավտոխճուղով, երբ նկատել է հոսքին հակառակ՝ կանոնների խախտմամբ երթեւեկող ավտոմեքենա: Եղիշե Խաչատրյանը, որը, ասում են, բարեկիրթ անձնավորություն էր, առանց տոնը բարձրացնելու նկատողություն արել ավտոմեքենայի երիտասարդ վարորդին՝ սխալ վարելու համար:
Վարորդը 4-5 ընկերների հետ՝ երիտասարդ տղաների, ծանր է տարել նկատողությունը: Նրանք իջել են ավտոմեքենայից եւ կոպիտ հայհոյանքներ ուղղել Խաչատրյանին: Վերջինս էլ բարկացել է, քանի որ հայհոյանքները լսել է նաեւ մայրը, որը մեքենայում է եղել: Նա դուրս է եկել եւ հարվածել է հայհոյողին:
Ծեծկռտուք է սկսվել: Խուլիգանները դաժանորեն ծեծել են տղամարդուն, հարվածել գլխին ծանր երկաթե ձողով, սպանել են նրան մոր աչքի առջեւ եւ դիակը թողնելով ճանապարհին, հեռացել:
Մեր տեղեկություններով, որոնք առայժմ ճշտվում են, խուլիգաններն Արեշ թաղամասից են, թաղում հայտնի խուլիգաններ, հեղինակություններ: Նրանք դեպքից անմիջապես առաջ մասնակցել են հարսանիքի եւ մի քանի մեքենայով վերադառնում էին: Նրանցից մեկը դատական ակտերի կատարման ծառայության աշխատակից է»:
«Հրապարակ»
Հայ հանրության, այդ թվում՝ վերին օղակներում առկա հակառուսական տրամադրությունները, ինչպես նաև Սերժ Սարգսյանի` «Բլումբերգին» տված հարցազրույցի այն թեզը, որ ռուս խաղաղապահներ չեն կարող տեղակայվել շփման գծում, ռուսական որոշ, այդ թվում՝ գեներալիտետի շրջանում դժգոհություն են առաջացրել:
Վերջիններս իրենց խողովակներով հայկական կողմին «պարտք» են համարել զգուշացնել, որ Ռուսաստանը պատասխանատու է միայն հայ-թուրքական սահմանում տեղի ունեցածի համար և պարտավորություններ չունի Ղարաբաղում տեղի ունեցածի համար, ԼՂՀ-ում պարտավոր լինելու համար այնտեղ պետք էր տեղակայել ռուս խաղաղապահներ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա` «մենք ՀԱՊԿ ենք, սակայն չենք կարող պատասխան տալ Ղազախստանի և Բելառուսի փոխարեն»,- ասել են նրանք»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն այս օրերին «շրջում են» հայաստանյան կառույց-անհատներով, հանդիպում նրանց՝ շոշափելու, հասկանալու, թե ինչ են շնչում նրանք։ Մասնավորապես՝ հետաքրքրված են Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, որ հասկանան, թե որքան է այլևս անջրպետը ՌԴ-ի և Հայաստանի միջև, մասնավորապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Որքան էլ պարադոքսալ՝ հայ չինովնիկները հիմնականում անկեղծ «շարադրել» են իրենց կարծիքը Ռուսաստանի մասին։
Նշել, որ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ոչ միայն չի օգնել իր գործընկերոջը, իմացել-չի հայտնել հարձակման մասին, այլև օժանդակել է Ադրբեջանին։ Թե որքան է «ազդվել» դրանից Ռուսաստանը, դեռ անհայտ է, այնուհանդերձ, նա էլ իր հերթին նրբորեն սպառնում է Հայաստանին իր 102-րդ ռազմաբազան դուրս բերելու «հետևանքներով»»։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.