23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Ռուսաստանն անչափ ծանր է տանում Հայաստան-Արեւմուտք առնչությունները, ՆԱՏՕ-ի հետ հավասարակշռված հարաբերությունները, մանեւրի այն մինիմալ դաշտը, որը փորձում է ունենալ Հայաստանը: Այդ թվում եւ Պուտինի բացակայությամբ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին, որտեղ քննարկվում էին հատկապես Ռուսաստանին առնչվող խնդիրներ:
Ի դեպ, այսօր մեկնարկելու է Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը, որից դրական սպասումներ գրեթե չկան, եթե ոչ՝ հակառակը: «Սպասումներ» կան Ռուսաստանից` Հայաստանի մասով: Բանն այն է, որ ամեն անգամ, երբ Ռուսաստանին «դուր չի գալիս» Հայաստանը, նա սկսում է չհայտարարված լուրջ պատժամիջոցներ կիրառել իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ. «Գույք պարտքի դիմաց» գործարքն իր օրերում Մեղրու տարբերակի բանակցությունների արդյունքում ստացանք:
«Մի պահ մոռանանք Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, ասենք, որ սեպտեմբերի 3-ի մեկ գիշերվա որոշումը, որը կայացվեց Խորվաթիայում` նույն Արա Աբրահամյանի մասնակցությամբ, որին այս օրերին կրկին ակտիվացրել է Ռուսաստանը, նույնպես «սպառնալիքով» է կորզվել։ Խնդիրը կրկին Ղարաբաղն է եղել՝ հայկական կողմին խիստ ճակատային զգուշացրել են՝ նայեք, եթե ցանկանում եք ասոցացվել ԵՄ-ի հետ, ապա պատրաստ եղեք Ղարաբաղում զարգացումների»:
Ինչպիսիք եղան ապրիլի՞ն: «Այո, ի դեպ, պակաս «ռազմավարական» չէ նաեւ գազի գնի «ռիչագը», ինչը պերմանենտ է կիրառվել` ընդհուպ մինչեւ Միլլերի զանգ` «ներված» գումարի հետվերադաձի մասով, հիմա պետք է հասկանալ, թե այս անգամ ինչ կա Ռուսաստանի մտքին` Քերրիի եւ Օլանդի հետ բարձր հանդիպումներից հետո»,- ասաց մեր բարձրաստիճան զրուցակիցը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Պաշտպանության նախարարության մերձակայքում որոշակի պատրաստություններ են ընթանում: Որոշ տեղեկություններով, Սեյրան Օհանյանի շուրջ օղակը բավականին սեղմված է, ավելին` նրան հասկացրել են, որ ինչ-որ ժամանակ հետո թերեւս ճիշտ կլինի դիմում գրել-հեռանալ: Իր հերթին Օհանյանն էլ հասկացրել է, որ ոչ մի դեպքում դիմում չի գրելու, թող հրամանով ազատեն:
Դա էր պատճառը, որ օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում նա այդ մասին ակնարկ արեց: Այնուհանդերձ, Պնախարարի պաշտոնի համար իշխանական վերին էշելոնում պայքարն սկսվել է. խնդրի նկատմամբ անտարբեր չէ ոչ մեկը՝ սկսած ԵԿՄ-ից, ավարտած գեոքաղաքական լուրջ շրջանակներով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, համենայնդեպս, դա մոտ ժամանակներում տեղի չի ունենա՝ «եթե տեղի ունենա ընդհանրապես»: Կսպասեն, մինչեւ ղարաբաղյան եռացող կաթսան հանդարտվի՝ նոր:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով` օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կմեկնեն Ռիո Դե Ժանեյրո` մասնակցելու օլիմպիական խաղերի բացմանը:
Ի տարբերություն նախորդ անգամվա` այս անգամ կմեկնեն ոչ թե նախագահական ինքնաթիռով, այլ Ծառուկյանի վարձած, որպեսզի պետական միջոցներից լումա չծախսվի, նույն ինքնաթիռով էլ կվերադառնան, ըստ մեր աղբյուրի, «եթե ոչ ոսկով, ապա հաստատ արծաթե մեդալներով»:
Ի դեպ, վերջին շրջանում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները շատ ջերմ են: Իսկ հայտնի դեպքերի ժամանակ, ասում են, Սերժ Սարգսյանն այնքան զայրացած է եղել, որ քչերն են պատկերացրել մեկ տարի անց նման ջերմացում:
Հիշեցնենք` հաշտեցման գործում մեծ ավանդ են ունեցել Կարապետյան եղբայրները, որոնց Սերժ Սարգսյանը հիմա ժպիտով ասում է. «Լավ արիք հանգցրիք էդ հրդեհը, թե չէ զայրույթի, էմոցիաների պահին կարող է ինչ-որ բաներ իսկապես անես»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, որոշ բանկեր վարկ տալու համար սկսել են «ատկատ» ուզել՝ վարկի մոտ10-20 տոկոսի չափով:
«Կաշառք տալու մասին հաղորդում ներկայացնելիս մենք էլ կդատվենք, դրանից բացի` նաև ապացուցման խնդիր ունենք, դրա համար փորձում ենք քաղաքացիաիրավական ոլորտում` դատարանում հարցը լուծել»,- թերթի հետ զրույցում ասել է աղբյուրը՝ հավելելով, որ մի քանի հայց տարբեր բանկերի դեմ արդեն ներկայացվել է: Սա միակ խնդիրը չէ բանկերում․ մարդիկ չեն կարողանում վարկերը մարել, հանել գույքը գրավից, բանկերում էլ գույքերի կուտակում կա, քանի որ չեն կարողանում վաճառել: Ստիպված գրավադրված գույքը տալիս են աճուրդի կենտրոն բորսաներին, դրանք էլ ձևական աճուրդներում այն վաճառում են ու իրենց հերթին փող աշխատում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով, Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է: Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրագիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից, որ միայն իր նկարը «ցուցադրելով»՝ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ՝ թեկուզ 1 պատգամավորով՝ Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ_ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան բոլոր ուժերը՝ թե ռազմական, թե քաղաքական իստեբլիշմենտում, իրեն «աչյոտ տան»:
Արդյունքում՝ գարնանը Ղարաբաղում մեկնարկելիք ընտրություններում կփորձի դառնալ նախագահ և իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին գրել էր 2013-ին՝ Սերժ Սարգսյանին հղած նամակում և որոնց մասին խոսել էր իր վերջին հարցազրույցում: Սակայն «ՀՀ ու ԼՂՀ իշխանություներն այդ ծրագրերը թաղեցին՝ ԼՂՀ սահմանադրական փաթեթով անցումային շրջան ապահովելով Բակո Սահակյանի համար՝ մինչև 2020 թվականը»:
«Հրապարակ»
Մեր տեղեկություններով՝ հատուկ ծառայությունների կատարած բացահայտումների պատճառով սրվել են ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի հարաբերությունները: Պատերազմից հետո, երբ սկսեցին լրջորեն զբաղվել բանակում տիրող իրավիճակով, ջրի երես դուրս եկան բացթողումներ և յուրացումներ: ԱԱԾ-ն զեկուցագրեր է ներկայացրել նախագահին, ինչի արդյունքում էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել, կալանավորվել: Մեր աղբյուրը պնդում է, որ այդ զեկուցագրերով «անցնում է» նաև նախարար Սեյրան Օհանյանը, պարզապես նրան այժմ պաշտոնանկ չեն անում, քանի որ դա կնշանակի հրապարակավ խոստովանել, որ ՊՆ ոլորտում անտերություն ու ամենաթողություն է տիրել, և այդ թերացումների արդյունքում ենք կորուստներ ունեցել: Չի բացառվում, որ աղմուկը մարելուց հետո Սեյրան Օհանյանն էլ արժանանա իր ենթակաների բախտին:
Հրապարակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Մամուլում տեղեկատվություն է եղել, որ սահմանադրական փոփոխություններով Ղարաբաղն այլեւս վարչապետ չի ունենա. չե՞ք տխրում, նախընտրելի՞ է այդ մոդելը ձեզ համար, հարցրինք ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։ «Երկրի համար նախընտրելի տարբերակը ներկայացնելու է սահմանադրական հանձնաժողովը, որի ներկայացրածն էլ մեզ համար ընդունելի կլինի»: Ապրիլյան պատերա՞զմն էր պատճառը, որ այդ աշխատանքային խմբի ժամկետները երկարացվեցին այսքան, կարծես մոդելային փոփոխություններ էլ տեղի ունեցան այս ընթացքում: «Այո, այո, ապրիլյան պատերազմն էր պատճառը»:
Պարոն Հարությունյան, մի անկեղծ հարց. «ուժեղ նախագահ» կոնֆիգուրացիայի պարագայում խոսվում է Բակո Սահակյանի մասին, Դուք չե՞ք պատրաստվելու մրցակցել նրա հետ: «Նախ` ես պաշտոնամոլությամբ չեմ տառապում, երկրորդ՝ նման հարցեր քննարկել այս պահին, երբ դեռ հանձնաժողովը որեւէ տարբերակի առնչությամբ վերջնական եզրակացություն չի տվել, եւ, երրորդ` ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ եմ ծառայում իմ երկրին` բանակո՞ւմ, առաջնագծո՞ւմ, թե՞ որպես վարչապետ. չունեմ այդ առնչությամբ որեւէ կոմպլեքս»»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հանրային խորհուրդը որոշել է անմասն չմնալ կոռուպցիայի դեմ պայքարի շոուից: Կոռուպցիան կրճատելու և պատերազմող երկրի բյուջեն լցնելու նպատակով ՀԽ-ն մեխանիզմներ է առաջարկում, որոնք պետք է իրավական ուժ ստանան: Առաջարկում են շքեղության տուրք սահմանել նրանց համար, ովքեր դղյակներ և շքեղ շինություններ ունեն: Բացի այդ՝ պաշտոնատար անձինք իրենց եկամուտն հայտարարագրելուց հետո պետք է ներկայացնեն նաև իենց ծախսերի հայտարարագրերը:
«Բացի այդ, պետք է օրենքի դաշտ բերել նաև պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ նրանց ընտանիքի անդամներին, որոնք իրենց հայտարարագրերում պետք է նշեն, թե ինչ նյութական միջոցներ ու բանկային հաշիվներ ունեն արտերկրում»,-այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերը:
Շարունակելով թեման, թերթը գրում է, որ ինչ վերաբերում է իշխանական մեծահարուստներին, ըստ իրենց աղբյուրի, այժմ շահագրգռված են «մուծվել» պետությանը, քանի որ գիտեն, որ պատերազմի վերսկսման դեպքում մեծ կորուստներ են ունենալու:
Նրանք իրենց փայը տալով՝ ճնշում են գործադրում նաև մյուսների վրա, ովքեր հրաժարվում են պետության դատարկ գանձանակին մասհանում կատարել:
«Մուծում» կատարելու պարտադրանքը նրանք մեկնաբանում են այսպես. «Փող է պետք, որ զենք առնենք»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ձեռքսեղմումով վերջնականապես լուծվեց 800 հեկտարի՝ կանաչ խիարի պատմություն դարձած հարցը։ Կողմերը, նախագահ Պուտինն էլ նրանց հետ, կարելի է ասել, համաձայնեցին, որ այդ 800 հեկտարն անցնում է Ադրբեջանին։ Սանկտ Պետերբուրգի հանդիպման մի կարեւոր կողմն էլ այն էր, որ Ալիեւին թողնվեց որոշելու հաջորդ պատերազմի օրն ու ժամը։ Եվ դա արվեց շատ նուրբ ձեւով՝ Ալիեւին ժամանակ տվեցին ավելի լավ զինվելու եւ ավելի լավ պատրաստվելու հաջորդ պատերազմին, եթե շփման գծում ԵԱՀԿ միջազգային դիտորդները, թող որ իրենց ավելացված թվաքանակով, ինչպես նաեւ վերջնականապես պատվազուրկ եղած ՄԽ համանախագահները, «գրավյալ» տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու փոխարեն, շարունակեն իրենց տուրիստական առաքելությունները դեպի տարածաշրջան եւ հակառակ ուղղությամբ։ Ստացվում է, որ Ալիեւը համաձայնել է ժամանակ շահել, ինչը նրան, այսպես ասենք՝ իրենց խաղաղասիրական կոչերով ստիպել են Պուտինն ու Սարգսյանը։
Հասկացա՞նք նուրբ պահը։
Համատեղ հայտարարության մեջ, հավանաբար, նկատել եք այս տողը. «Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»։ Պատկերացնո՞ւմ եք, երեք չափահաս մարդ գոհունակություն են հայտնել, որ վերջին շրջանում հարաբերական խաղաղություն է տիրում շփման գծում, եւ այդ երեքից մեկը նա է, որը դեռ երեկ հրաման էր տալիս զորքերին զանգվածային ոչնչացման զենք կիրառել հակառակորդի դեմ։ Խոսքն Ալիեւի մասին է։ Եվ նա հիմա գոհունակություն է հայտնում այն բանի համար, որ ինքն այլեւս չի հրամայում կրակել:
«Հրապարակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում
«Գուցե կան մարդիկ, որոնք պատկերացում ունեն, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինչու էր Մոսկվա հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: Եթե նույնիսկ դատարկ ցուցամոլությունից այն կողմ Պուտինը որևէ լուրջ հավակնություն ուներ, ապա, միևնույն է, երեկ ԼՂՀ խնդրում իր առաքելությունը ՌԴ նախագահն ավարտեց կատարելապես ձեռնունայն:
Ինչպես հայտնի է, Սարգսյանը և Ալիևը, Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ և ԱՄՆ-ի որոշիչ դերակատարմամբ, մայիսին հանդիպեցին Վիեննայում, հայտարարություն ընդունեցին, որից հետո նրանք պետք է որոշ միջանկյալ քայլեր կատարեին վստահության ամրապնդման ուղղությամբ, իսկ ամենաէականը` հունիսին նախատեսվում էր Ալիև-Սարգսյան երկկողմ հանդիպում` մադրիդյան սկզբունքների հիման վրա ԼՂ խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնելու համար: Մադրիդյան սկզբունքների որոշիչ կետերը հայտնի են դեռ 2009-ին եռանախագահների կողմից Լ’Աքվիլայում տարածված հայտարարությունից, ինչը նրանք հետագայում վերահաստատել են ևս մի քանի անգամ, այնպես որ, ոչ մի հեծանիվ չէր հայտնագործվելու, ոչ էլ դրա վրա ժամանակ էր վատնվելու:
Այժմ՝ հունիսին, Ալիևը և Սարգսյանը, փոխարեն ի կատարումն Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների, միմյանց հանդիպեն, աշխատեն, բանակցեն, հանդիպեցին Պուտինին: Մոսկվայում Պուտինին հանդիպելը, բանջարեղենի արտահանման թեմայով ճամարտակելը, Վիեննայի հայտարարությունից մի քանի ֆրազի արտագրությամբ տեքստ տարածելը, վերջում էլ անելանելիությունից հայտարարելը, թե նորից Պուտինին կհանդիպեն, գուցե Սարգսյանի և Ալիևի առողջությանը վնաս չէր: Բայց դրանից ԼՂ խնդրի կարգավորումը թեկուզ մի միլիմետր առաջ շարժվեց: Ընդամենը Պուտինը փորձեց իրենով Մինսկի խմբին փոխարինել և տապալվեց»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.