23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Արթուր Սարգսյանը, որին հայ ժողովուրդը գեղեցիկ մականուն է տվել՝ «Հաց բերող», հարգանք է վայելում նաեւ անազատության մեջ։ Մեզ տեղեկություններ են հասել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա գտնվում է, առանձնահատուկ ակնածանքով են վերաբերվում Արթուր Սարգսյանին։ «Հաց բերողի» համար բերդում արտոնություններ են սահմանել։ Զոն նայողներն իրենց հնարավորությունների չափով աջակցում են՝ նրա սննդին են հատուկ հետեւում, լավ «կամեռ» են հատկացրել։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մեղադրանքը մեկ շաբաթ առաջ փոխվել է՝ շենքերի զավթում եւ ապօրինի զենք կրելու-տեղափոխելու հոդվածները փոխարինվել են այդ արարքներին աջակցության մեղադրանքով»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Սասնա ծռերի» աջակիցների հավաքների ժամանակ բռնություն գործադրած, վատով աչքի ընկած իշխանության ներկայացուցիչների սև ցուցակ է կազմում, որոնց համար առաջիկայում շատ դժվար է լինելու ԱՄՆ մուտքի վիզա ստանալը։ Հատկապես դեպքերի թեժ օրերին աչքի ընկած ոստիկանները և այլ պաշտոնյաներ են ընդգրկվել։ Անգամ ոմանց ֆեյսբուքյան ստատուսներն են դեր խաղացել։ Ասում են անգամ, որ ցուցակը փոխանցելու են նաև մյուս դեսպանատներին՝ շենգենյան վիզա չտրամադրելու համար։ Ի դեպ, Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ուշի ուշով հետևել են արտասահմանյան հեղինակավոր կազմակերպությունները։ Ու եթե ՀՀ իշխանությունները լուրջ չեն ընդունում նման «դիվանագիտական» հայտարարությունները, դրսի պաշտոնյաների հետ շփվող իշխանական մեր աղբյուրը պնդում է, որ հետևանքները երկար սպասեցնել չեն տա. «Տեղեկություններ կան, որ ոստիկանների գործողությունների պատճառով »։
Հավելենք, որ վերջին իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատունն իր հայտարարություններից մեկում նշել է, որ ոստիկանության վատ վերաբերմունքի հետ կապված հետաքննությունների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը, ինչպես նաև արժանահավատ անկախ հաղորդումները կօգտագործվեն դեսպանատան ծրագրերում ու միջոցառումներում մասնակցության մասով որոշումներ ընդունելիս»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Երևանի նոր ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, որն այդ պաշտոնում փոխարինեց Սարի թաղի դեպքերում աչքի ընկած Աշոտ Կարապետյանին, հին ու բարի ոստիկանի համբավ ունի՝ մեր իրավապահ համակարգի ակունքներում կանգնած։ Նրա առաջին աշխատատեղը նորանկախ Հայաստանի միլիցիայում եղել է Երևանի Էրեբունու քրեական հետախուզության բաժնում, որտեղ Մարտիրոսյանը հասարակ օպեր էր։ Իսկ վերջին պաշտոնը Շիրակի մարզային վարչության պետն էր, որին նշանակվեց 2016 թվականի մարտին։ Մինչ այդ նա ղեկավարել է Շիրակի մարզային վարչության Մարալիկի, ապա Մուշի բաժինները։ Ի դեպ, Մարտիրոսյանը երկու անգամ է Երևանից իր ծննդավայր Շիրակ տեղափոխվել և հակառակը, այնպես որ՝ «պետուշոկի» կամ, ինչպես Գյումրիում են ասում՝ «միջուկի» համբավ էլ ունի, ում հանում են, Մարտիրոսյանին են դնում տեղը։
Այնուամենայնիվ պետք է նկատել, որ Երևանի նոր ոստիկանապետը, չնայած հարուստ կենսագրությանը, աղմկոտ պատմությունների հերոս չի դարձել, մամուլի բերանը «վատով» չի ընկել։ Այնպես որ, այս օրերին, երբ նա նշանակվեց Երևանի ոստիկանապետ, նրա մասին հիշելու բան գրեթե չկա, և թերևս միակ հիշարժան փաստն այն է, որ Սարգիս Մարտիրոսյանը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ լավ կապեր ունի։ Այդ կապերի հիմքը հարևանությունն է։ Մարտիրոսյանն ու Բեգլարյանը հարևաններ են։ Երկրորդ փաստը, որը դեռ չեն մոռացել Գյումրիում, այն է, որ Երևանի նոր ոստիկանապետը Գյումրիի ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտյուշ Ասատրյանի հորեղբորորդին է, որի վրա այս տարվա մարտի 25-ին հարձակվել էին դիմակավորված անձինք, մահակներով ծեծի ենթարկել և դանակահարել։ Արտյուշ Ասատրյանը վաղ առավոտյան դուրս Էր եկել տնից և պատրաստվում էր աշխատանքի գնալ, բայց դրա փոխարեն մի քանի օր ստիպված եղավ անցկացնել հիվանդանոցում։ Այդ ժամանակ Սարգիս Մարտիրոսյանը նոր Էր նշանակվել մարզի վարչության պետ, և գյումրեցիք հույս ունեին, որ գործն արագ կբացահայտվի։ Ապարդյուն։ Դեպքն այդպես Էլ չբացահայտվեց, և գյումրեցիք իրենց դատն արեցին, ինչ ոստիկան Է, որ չբացահայտեց իր եղբոր ծեծը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
««Սասնա ծռերի» դեպքերի հետևանքով պատասխանատվության ենթակա անձանց ցուցակը հրապարակելուց հետո ոստիկանությունում լուրջ դժգոհություն է հասունացել ի նկատմամբ: Բանն այն է, որ պատժվել են նաև ոստիկաններ, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որոնք հավատարմորեն ծառայել են համակարգին, արժանանալով հասարակության հայհոյանքին ու անեծքին:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրը նկատեց. «Չէր կարող այդքան մարդ վատ աշխատել, ինքը և իր անմիջական տեղակալները` լավ, առաջին հերթին հենց իրենց պետք է նկատողություն տալ»:
Լավատեղյակներն ասում են, որ ոստիկանապետին Բաղրամյան 26-ում «կարմիր քարտ» են ցույց տվել: Իսկ պաշտոնանկ չեն անում, քանի որ այս իրավիճակում համակարգը ցնցումների չեն ուզում ենթարկել, առջևում ընտրություններ են, Գասպարյանը դեռ պետք է»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Ղարաբաղյան աղբյուրների փոխանցմամբ` Արցախում գտնված Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն արցախյան ռազմական-քաղաքական ղեկավարության, այլեւ ազատամարտիկների հետ, լսել նրանց տեսակետը՝ ղարաբաղյան սպասումներին առնչվող:
Որից հետո ասել է. «Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի, եթե Ղարաբաղի ինքնորոշման կարգավիճակին Ադրբեջանը համաձայն չէ, մենք այլ ելք չունենք, պետք է պատերազմենք. Ղարաբաղում անցկացված զորավարժություններն էլ էդ «զնակն» էին պարունակում` օգոստոսին սպասվելիք հանդիպումից առաջ` ցույց տանք, որ հողեր չենք տալու, սակայն, Երեւանում սկսված «սաբիտյաների» հետ կապված, մի քիչ այլ կերպ ստացվեց»:
Իսկ ԼՂՀ սահմանադրության մասով որոշում կայացվե՞ց, հետաքրքրվեցինք մենք։ «Չէ, դեռ պետք է սպասենք, էդ էլ երեւի՝ կապված Երեւանի դեպքերի հետ»:
«Հրապարակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ իշխանական շրջանակներից վստահեցնում էին, որ «շտուրմն» օրակարգում է, պարզապես դեռ մի քանի օր էլ ցանկանում են համոզել զենքերը վայր դնել ու հանձնվել. «Իսկ եթե ոչ, ապա այս վիճակը երկար չի ձգվի։ Ներկայացված պահանջներն անիրագործելի են, պետություն է և իրավունք ունի իր վերահսկողությունը վերականգնել գրավված տարածքում»։
Սակայն, մեր տեղեկություններով, ՊՊԾ-ի գունդը գրավելու դժվարությունը ոչ միայն այն է, որ իշխանությունը փորձում է հնարավորինս առանց զոհերի հանգուցալուծման հասնել, այլև՝ որ գունդը գրաված անձինք պոտենցիալ «սմերտնիկներ» են, նրանք ամբողջովին «մինապատել» են իրենց շուրջը, և ցանկացած անզգույշ քայլի դեպքում «օդ կթռնի» ամեն ինչ»:
«Հրապարակ»
Մանրամասները` թերթի համարում:
Մեր տեղեկություններով` իշխանության մոտեցումներում ոչինչ չի փոխվել. «շտուրմ» չի լինելու, աշխատելու են ՊՊԾ գունդը գրավածների հետ «անհատապես». նրանց ընտանիքների հետ, վերջիններիս վրա ազդեցություն ունեցող մարդկանցով։ «Շտուրմ կլինի այն դեպքում, երբ տեսնեն, որ ժողովուրդը պատրաստ է գնալ քաղաքացիական բախման, թեև դրա հավանականությունը փոքր է՝ մեր ժողովրդի մենթալիտետի մեջ դա չկա:
Հիմա աշխատում են մաշել իրավիճակը։ Արդեն լուրեր կան, որ տղաների մեջ տարակարծություններ կան, մի մասը գտնում է, որ անիմաստ է շարունակելը, մյուս մասը շատ պինդ կանգնած է, իսկ բանակցությունները շարունակվում են հիմնականում դրսում»,- ասաց նախկին բարձր պաշտոնյա, այժմ ընդդիմադիր անձը: Ի դեպ, «այսօրվա վիճակն անալոգիկ է 2002-ի հետ, երբ մեր, «Հանրապետություն», Շավարշ Քոչարյանի կուսակցություն էր եկել ԱՄՆ դեպանը, որը բառացիորեն ասաց` Քոչարյանը մեզ պետք է, ձեռք մի տվեք նրան»: Այսի՞նքն: «Ասվեց` Քոչարյանը պետք է լուծի Ղարաբաղի հարցը, մի խանգարեք»: Ե՞վ: «Չլուծեց, իհարկե, չնայած դուրսն օգնեց նրան, որ 2003-ի սահմանադրական վստահության հանրաքվեն 1 տարով երկարի, իր ձեռքերն ազատ լինեն ներքին հարցերում»:
«Հրապարակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում
«Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռեր» ջոկատի հարձակումից հետո արդեն մի քանի օր է՝ ուժեղացված հսկողություն է սահմանվել ոչ միայն պետական նշանակության մի շարք շենքերի նկատմամբ՝ նախագահական, կառավարություն, ԱԺ, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մոտ։ Մասնավորապես, երեկ գիշեր Մոնումենտում տեղակայված դղյակների մոտ մեծաթիվ ոստիկանական խմբեր են տեղակայված եղել։
Հիշեցնենք, որ այստեղ են գտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ այլ պաշտոնյաների ու մեծահարուստների առանձնատները»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների ֆոնին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր «շոուները» զսպել են նախագահականից։ Ասում են՝ անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգել չլինել դեպքերի կիզակետում, խրոխտ ձայնով հայտարարություններ չանել եւ ավելի չսրել իրավիճակը։
Այդ է պատճառը, որ ժողովրդին ներկայանալու եւ քարոզներ կարդալու սովորույթ ունեցող մեր ոստիկանապետն այս օրերին պասիվ է։ Փոխարենը՝ իրադարձությունների կիզակետում է նրա առաջին տեղակալը՝ Հունան Պողոսյանը, որն ավելի մեղմ եւ քաղաքակիրթ տեսակ է, կոնֆլիկտի չգնացող եւ սուր անկյունները հարթող։
Ի դեպ, այս օրերին որոշ շրջանակներում քննարկում են ոստիկանապետի հրաժարականի հարցը։ Սակայն մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նման պաշտոնանկություն այժմ չի լինի, քանի որ դա, մեղմ ասած, կարող է նշանակել, որ իշխանությունն ընդունում է իր «պռավալը»:
«Հրապարակ»
Մանրամասն այսօրվա համարում։
«Արցախում մարդկանց տարբեր եղանակներով տեղեկացնում են, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, այլեւս գոյություն չունեցող «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի զբաղվում քաղաքականությամբ։ ԼՂՀ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում «կամանդույուշչիի» հնարավոր քաղաքական առաջխաղացման դեմ։ Հունիսի 5-ից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ Բաբայանին դիմավորելուց հետո գնացին ԼՂՀ նախագահական եւ պահանջեցին նրան ՊԲ հրամանատար նշանակել, պետական հիմնարկների ղեկավարները վախեցած են։
Մեզ հասած տեղեկություններով, նրանք զգուշացնում են աշխատակիցներին, որ չմասնակցեն միտինգների, ցույցերի կամ Սամվել Բաբայանի հետ որեւէ հանդիպման եւ սպառնում են, որ հակառակ դեպքում գործից կազատվեն։ Կան մարդիկ, որոնք արդեն կորցրել են աշխատանքը հունիսի 5-ի միտինգին մասնակցելու պատճառով։ Մի կնոջ ՊԲ-ից են հեռացրել` պատճառաբանելով, որ զինծառայողներն իրավունք չունեն խառնվել քաղաքականությանը: Մի կնոջ էլ հեռացրել են քաղաքացիական հաստատությունից՝ նշելով, որ նա թոշակային տարիքի է»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.