23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին բացակայում է Հայաստանից: Ոմանք կարծում են, որ դա մտածված է, որպեսզի ներկա չլինի խնամի Հովիկ Արգամիչի պաշտոնանկությանը։ Թեպետ, ասում են, նա առանձնապես դեմ չէ այս պաշտոնանկությանը, փետրվարի 12-ից մնացած վրեժի զգացումն է խոսում։
Ծառուկյանի մամլո խոսնակը երեկ հաստատեց նրա բացակայության մասին լուրը և ասաց, որ տեղեկություն չունի, թե երբ է ավարտվելու նրա մասնավոր այցն արտերկիր։ Նրա վերադարձին սրտատրոփ սպասում են հատկապես ԲՀԿ-ում, որտեղ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո «մեռած են, թաղած չեն»՝ կուսակցությունը մնացել է անտանիք ու հիմա ձգտում է ամեն գնով վերադառնալ Գագիկ Ծառուկյանի ապահով «գիրկը»։
«Ազգովին խնդրելու» օպերացիան արդեն իսկ մեկնարկել է՝ ԲՀԿ տարածքային կառույցները նիստեր են անում ու նախկին ղեկավարին ուղղված խնդրալից տեքստեր տարածում։ Սակայն նրա վերադարձի որոշումը կախված է մի մարդուց՝ Սերժ Սարգսյանից։ Ինչպիսի՞ն է այդ խնդրանքներին Ծառուկյանի արձագանքը․ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ մամուլի բոլոր հրապարակումներին Ծառուկյանը տեղեկացվում է, սակայն կոնկրետ այդ թեմայով ինքն առիթ չի ունեցել զրուցելու նրա հետ. «Իսկ եթե պարոն Ծառուկյանը նպատակահարմար գտնի այդ խոսակցություններին արձագանքելու, դա կանի ոչ թե միջնորդավորված, այլ՝ անձամբ»։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Սեպտեմբերի 1-ից՝ 7 օր, հացադուլի մեջ է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը, որը նման պատժի արժանացավ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար։ Նա արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է եւ օգոստոսին դիմել է վաղաժամկետ ազատման համար՝ հուսալով, որ տույժեր չունի, 2 խրախուսանք ունի, մերժելու պատճառներ չկան, բայց վարչակազմը 1 տարով հետաձգել է հարցի քննարկումը։
Տեր-Սահակյանի հացադուլի մյուս պահանջն է՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանն այցելի իրեն՝ «գաղտնի ինֆորմացիա ունի փոխանցելու» ՀՀ նախագահին։ Նա նշեց՝ եթե օրենքը թույլատրում է ցմահներին վաղաժամկետ ազատել, բայց չեն կիրառում, թող այդ նորմը հանեն օրենսգրքից։ Մերժման որոշումը նա բողոքարկել է դատարանում։
Ի դեպ, տեղեկացանք, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով 11 հոգու ներում է շնորհվելու, այդ թվում` ցմահ ազատազրկվածների»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Կառավարությունում կադրային խոշոր փոփոխությունների թեման գնալով ավելի առարկայական է դառնում։ Թեև, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնների հարցում դեռ վերջնական եզրահանգումների չի եկել՝ գցում-բռնում է, թե ում որտեղ նշանակի, որպեսզի երերացող «նավը» չխորտակվի։
Այնպես որ, այս փուլում ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է, թեական է՝ փոփոխության ենթակա։ Առավել հաստատուն է վարչապետի և ԱԳ նախարարի փոփոխության հարցը։ Եթե վարչապետի պարագայում կանգ են առել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածության վրա, ապա ԱԳ նախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Եվ եթե մինչ օրս խոսվում էր, որ Էդվարդ Նալբանդյանը գնալու է իր երազանքների երկիր՝ Ֆրանսիա, և ձգտում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնը համատեղել Իսրայելում և մի քանի այլ երկրներում դեսպանի պաշտոնի հետ, ապա այժմ պնդում են, որ նրան գործուղելու են Ռուսաստան։ Ռուսաստանն այս փուլում մեզ համար շատ կարևոր է, և Նալբանդյանը, որպես ռուսական ազդեցություն կրող, ընդունելի է ՌԴ իշխանությունների համար։
Կարծես թե հաստատվում է նաև Գևորգ Կոստանյանի՝ Վրաստանում դեսպան նշանակվելու մասին լուրը, ասում են՝ ինքն է այդպես ցանկացել։
Մյուս վիճելի հարցը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է, որը հնարավոր է բաժին հասնի Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնի հետ հավելումով»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Մեր Ազգային անվտանգության ծառայության պրոֆեսիոնալիզմի մասին խոսակցություններն ավելի շուտ լեգենդներ են, քան իրականություն։ Եվ որքան էլ այս ծառայությունը սովետական կագեբեի ահասարսուռ իմիջի կրողը լինի եւ որքան էլ փակ գործի, որտեղից տեղեկատվությունը շատ նվազ դոզաներով է հասնում հանրությանը, սակայն որոշ հասարակական շերտեր եւ անձինք հասկանում են դա։ Առաջին անգամ ԱԱԾ ապաշնորհությանը հասարակությունը բախվեց Վանո Սիրադեղյանի գործով, ապա 2008-ի մարտի 1-ից հետո, երբ մեծ թվով մարդիկ հետախուզման մեջ էին, բայց ԱԱԾ-ն ոչ մի կերպ չէր կարողանում գտնել նրանց։ Դա հատկապես ակնառու էր Խաչատուր Սուքիասյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեպքերով։ Մանավանդ՝ Փաշինյանի, որն ամեն օր հոդվածներ էր հրապարակում իր «Հայկական ժամանակ» թերթում եւ անգամ վեպ գրեց ու հրապարակեց, բայց այդպես էլ 2 տարի ԱԱԾ-ն չկարողացավ նրան բռնել։ Այժմ գրեթե նույն պատմությունն է Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Սասնա ծռերի» աջակից, ըստ որոշ լուրերի՝ այդ գործողությունների նախապատրաստման մասնակից Գարեգին Չուգասզյանի դեպքում, որն ամբողջ օրը Ֆեյսբուքում է, հարցազրույցներ է տալիս տարբեր լրատվամիջոցների եւ անգամ հեռախոսազրույցներ ունենում, սակայն ԱԱԾ-ն ոչ մի կերպ չի կարողանում նրան գտնել։ Ընդ որում, ասում են, փնտրում են ամենայն ժրաջանությամբ»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը սիրում է հանրության ուշադրության կենտրոնում լինել, նոր հանձնարարական է իջեցրել աշխատակազմին։
«Հրապարակ» օրաթերթի նախարարության աղբյուրները փոխանցում են, որ ամռանը նա մի քանի անգամ հավաքել է լրատվականի աշխատողներին եւ ամենայն լրջությամբ հորդորել ֆեյքեր բացել, որպեսզի ինտենսիվորեն «լայք ու շեյր» անեն նախարարի մասին լուրերը։ Որոշ ժամանակ հետո նախարարը նախատել է պասիվ, գովաբանել ակտիվ ֆեյքերին։ Կատարվածի մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որի հովանավորյալն է Մուրադյանը։ Ասում են՝ Սարգսյանը նախատել է նրան։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով, այսօրվանից ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն աշխատանքային պարտականությունները կատարելիս իրենց կրծքի աջ հատվածում կկրեն փոքրիկ տեսանկարահանող սարքեր։ Թե ոստիկանության համակարգում ինչու են նման հանճարեղ գաղափար մտածել ու ինչ նպատակով, պատասխանատու անձինք դեռեւս չեն ցանկանում բացատրել։
ՃՈ պետ Արման Հակոբյանը երեկ մեր լրագրողին միայն հայտնել է, որ ղեռ վերջնական որոշում չկա, որ այսօրվանից կգործի այդ նորամուծությունը, նա հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։ Մինչդեռ կարելի է ենթադրել, որ «գայիշնիկներին» վերահսկելու նոր եղանակ են մտածել»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երիտասարդ աղջիկը հերթական խայտառակ միջադեպի մասին է պատմում․ եղբայրը մեքենայով ճանապարհ գնալիս է եղել, կողքից հայտնի օլիգարխներից մեկի «կորտեժն» է անցել՝ հղփացած թիկնապահների ջիպազգիները, առանց կարմիր լույսի ու արագաչափի նայելու, սլացել են մայրուղով եւ խփել-կոտրել մեքենայի հայելին։ Եղբայրը հետեւից նշաններ է արել, որ կանգնեն՝ սկզբում լուսային, ապա ձայնային, բանի տեղ չեն դրել «հաբռգածները»՝ քշել են, հեռացել։
Երիտասարդը որոշել է հետեւներից հասնել եւ կանգնեցնել, որ ԱՊՊԱ կանչեն եւ իր վնասը փոխհատուցեն։ Մի քանի կիլոմետր գնալուց հետո ջիպերը կանգնել են, թիկնապահներն իջել են մեքենաներից եւ «հանդուգն» վարորդին ծեծի ենթարկել։ Այնպես են ծեծել, որ տղան հիվանդանոց է ընկել, մի քանի տեղից դեմքին կար են դրել։
Օրեր անց հայտնվել է տանը՝ պատահարի ակնառու ապացույցները դեմքին։ Քույրը հարցնում է՝ ի՞նչ կարելի է անել։ Բնականաբար, պետք է գրել այդ մասին։ Եթե մեքենաների համարները հիշում է, վնասված հայելին կա՝ ի՞նչ խնդիր։ Լուսանկարենք, ձայնագրենք խոսքը եւ ներկայացնենք իրավապահներին, հասարակությանը, իշխանություններին։
Ոչ, ոչ, խնդրում է աղջիկը, մենք դեռ ապրելու ենք այս երկրում։ Հենց դրա համար էլ ասում եմ, որ լռել չի կարելի, պետք է խոսել, բարձրաձայնել, պահանջել, որ պատժեն, պայքարել։ Չէ՞ որ այս հղփացածները կանգ չեն առնելու, քանի դեռ չեն պատժվել։ Քանի դեռ քո եղբոր նման անմեղ զոհերը լռում են եւ հանդուրժում, որ իրենց նվաստացնեն, ծեծեն, վնասեն, շարունակելու են։ Ասածս կարծես համոզիչ չի հնչում։ Աղջիկն ու նրա հարազատներն ուրիշ ճշմարտություն ունեն, ուրիշ փորձ։ Եվ այսպես քանի-քանի դեպք են լռության մատնում, կոծկում հենց իրենք՝ զոհերը, ինչից էլ սնվում է երկրում տիրող անպատժելիությունը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված հայ գործարարի մասին։ Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված, ապա իրավապահներին հանձնված հայ գործարարը՝ Արամ Պետրոսյանը, պարզվում Է, ժամանակին Հայաստանում բարձր պաշտոն Է զբաղեցրել։ Նա եղել Է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի խորհրդականը, համակարգել է տնտեսական վարչության աշխատանքը։ Գործարարին ճանաչող մեր աղբյուրը պատմեց, որ Արամ Պետրոսյանը Ռուսաստանում բիզնեսներ է ունեցել, 90-ականների սկզբին եկել է Երևան մի բանի օրով, տարբեր շրջանակներում ասել, թե կարելի է Հայաստանում բիզնես-մթնոլորտը լավացնել։ Այդ խոսքերը հասել Են այն ժամանակվա ներբին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին, և վերջինս հրավիրել է նրան զրուցելու։ Արդյունքում առաջարկել Է նշանակել խորհրդական։ Եվ, ահա, Արամ Պետրոսյանն իր ընկերների հետ որոշել Է առաջին հերթին Երևանի մանկական երկաթուղին վերանորոգել։ «Մեքենայով զբոսնելու ժամանակ անցանք լրիվ քանդված «Նաբերեժնիով», քննարկեցինք՝ որպես առաջին քայլ, մանկական երկաթուղին վերականգնելու հարցը։ Վանոյին ասացինք, ոգևորվեց, կարծեմ մի 8-10 մեքենա ասֆալտ ես բերեցի Սևանից, Արամը կոորդինացնում Էր ողջ պրոցեսը, Վանոն գտավ շոգեքարշը վերականգնողներին, քանդակագործները 100-ական դոլար ստացան, կարծեմ, և որսորդական զենքի թույլտվություն։ Գեղեցիկ բացում եղավ»,–պատմում է մեր աղբյուրը՝ նշելով, որ դրանից հետո մի բանի նախաձեռնություն Էլ Է եղել։ Որոշ ժամանակ անց, սակայն, գործարարը Վանո Սիրադեղյանի հետ խնդիրներ Է ունեցել, աշխատանքից հեռացվել Է և դատվել, ասում են՝ տնտեսական չարաշահումների պատճառով»,–գրում է թերթը։
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները նեղսրտած են: Բանն այն է, որ «Սասնա ծռերի» անդամներին եւ այդ օրերի ակցիաների կազմակերպիչներին ձերբակալելիս ու դատարան կալանքի սանկցիայի համար դիմելիս ապացույցների խնդիր է եղել, հաճախ կալանքի սանկցիա են տվել պարզապես նախաքննական մարմնի գրության եւ վերեւից իջած հրահանգի պատճառով: Եվ այս դեպքերի միջազգային խիստ արձագանքի պարագայում դժվար է մարդկանց առանց որեւէ հիմքի երկար ժամանակ կալանքի տակ պահել: Ուստի կրկին վերեւից եկած հրահանգով վերաքննիչ դատարանը կալանքները փոխարինում է գրավով, թեեւ Անդրիաս Ղուկասյանի դեպքում չարեցին:
«Մեզ պադստավկա արեցին, եթե որոշել էին կալանավորել եւ վստահ էին, որ իրենք ճիշտ են, թող մինչեւ վերջ տանեին, ոչ թե ասեին` կալանքի սանկցիա տվեք, ու տանեին վերաքննիչ՝ բեկանեին, ամեն մի բեկանված որոշումը մեր վրա չեպե է, ու եթե օրենքով շարժվել, ապա այնտեղ ոմանց դեպքում կալանքի սանկցիան ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնարին էր»,- անկեղծացել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավորներից մեկը, որը կալանքի սանկցիա է տվել»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Մենք օրեր առաջ գրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին բանտում շատ լավ են ընդունել և շատ լավ են վերաբերվում, այսպս կոչված, գողական աշխարհի ներկայացուցիչները: Ու հիմա նա լավ պատիվ ունի կալանավորների շրջանում:
Մեր տեղեկություններով՝ նրա հետ նստած «գողականները» կամ հեղինակություններն Արթուր Սարգսյանին նաև բնակարան են նվիրել Երևանի կենտրոնում: Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել և այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները:
Փորձեցինք այս տեղեկությունը՝ ճշտել Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից: «Չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»,-եղավ պատասխանը: բայց, որքանով տեղյակ ենք, նրա ընկերները, մտերիմներն անգամ շնորհավորել են այդ բնակարանը: «Այդ դեպքում՝ իր ընկերներից հարցրեք»,-ասաց Արսեն Սարգսյանը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.