23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հոկտեմբերի 2-ին Սեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն ի սկզբանե թեկնածու էր առաջադրել՝ ի դեմս Արտակ Վարդանյանի, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրացման վարպետ է։ Սակայն Վարդանյանը վերջերս ինքնաբացարկ է ներկայացրել։
Մեր տեղեկություններով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ականը հանի թեկնածությունը, իսկ ընտրություններից հետո, երբ հաղթի ՀՀԿ-ի թեկնածուն, փոխմարզպետի պաշտոնը հանձնեն ՀՅԴ-ականին։
Սեւանում, արդեն տեղեկացրել ենք, բավական թեժ է, գործող քաղաքապետ, անցած ընտրություններում ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի դեմ իշխանությունն առաջադրել է անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ՀՀԿ-ն եւ մասնավորապես Գեղարքունիքի մարզպետը Սեւանում կենտրոնացրել են ողջ ռեսուրսը, որպեսզի ազատվեն գործող քադաքապետից»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Դավիթ Հարությունյանը, որը երեկ «ոսկե բանալի» է ստացել, կառավարության «վերջին մոհիկաններից է», նա նախարար է աշխատում 1998 թվականից, ապա 2007-ին պատգամավոր է ընտրվել, իսկ 2014-ից կրկին վերադարձել գործադիր՝ որպես աշխատակազմի դեկավար-նախարար։ Ու թեև նա օրեր առաջ վերանշանակվեց իր պաշտոնին, բայց կառավարության աղբյուրներն ասում են, թե «դիսկոմֆորտի» մեջ է, քանի որ Կարեն Կարապետյանը նրան այնպես չի ընդունում, ինչպես Հովիկ Արգամիչը։ Կարապետյանը խորանում է նրա ներկայացրած հարցերի մեջ, երբեմն՝ «չորում», և դա նկատելի է անգամ կառավարության նիստերի ժամանակ։
Դավիթ Հարությունյանին չսիրողների շրջանակը ոգևորված է սրանից, նրանք ասում են. «Նոր վարչապետը Դավիթ Հարությունյանին իջեցրել է աստղային բարձունքից և հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են»։
«Հրապարակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին եկել էր նաև էջմիածնեցի հայտնի հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, որը տարիներ առաջ հեռացել է Հայաստանից գեներալ Մանվելի և նրա թիմի հետ ունեցած հակասությունների արդյունքում ու բնակություն հաստատել Իտալիայում։
Հետաքրքիր զուգադիպությամբ հենց նրա՝ Հայաստանում գտնվելու օրերին էլ տեղի ունեցավ Էջմիածնի թեկնածուների կոնֆլիկտը՝ ծեծ, կրակոցներ, որի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել։ Ու թեև Պիպոն որևէ մասնակցություն չի ունեցել այդ միջադեպին, սակայն իրավապահները նրան կասկածել են դրանում դերակատարություն ունենալու մեջ և անհանգստացրել։
Սակայն Դոնը բազմաթիվ վկաներ է ունեցել և ապացուցել է, որ ինքն անմասն է այդ միջադեպից»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու, տեղեկություններ կան, որ այդ ալիքը հասնելու է նաև մարզեր, և որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։
Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն ազդարարել է նոր ծրագրի մշակման գործընթացը, սակայն տեղեկություններ կան, որ նոր ծրագրում առանձնապես հեղափոխական մոտեցումներ տեղ չեն գտնելու, քանի որ դրանք հնարավոր չէ կարճ ժամանակում՝ մինչև խորհրդարանական ընտրություններն իրականություն դարձնել։
Հիշեցնենք, որ կառավարության ձևավորումից հետո, օրենքով սահմանված կարգով, 20-օրյա ժամկետում պետք է ԱԺ ներկայացվի կառավարության ծրագիրը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ձևավորումը։ Ըստ նրան ճանաչողների, վարչապետը կադրային նշանակումներ անելիս առաջնորդվում է մի շարք չափանիշներով։
Նախ կարևորում է տեխնիկական կրթությունը, վարչարարական հմտությունները, լեզուների, մասնավորապես ռուսերենի գերազանց իմացությունը (ռուսերեն չիմանալը մեծ մինուս է համարում) և գերադասում է, որ չինովնիկը որևէ կուսակցության չպատկանի, ինչը, նրա դիտարկմամբ, կաշկանդող հանգամանք է պետական ապարատում աշխատելիս։
Նա ուշադրություն է դարձնում նաև տվյալ չինովնիկի անցած ուղուն, մասնավորապես, թե կարիերայի աճի առումով ինչ ժամկետներում ինչի է հասել։ Ասում են՝ նաև խրախուսում է կարիերիստներին ու ամբիցիոզներին՝ ինքն էլ լինելով այդպիսին։ Եվ փորձել է հենց այս սկզբունքներով ընտրել այն 4 նախարարներին, որոնք երեկ նշանակվեցին։ Շատերի համար նրանք բացահայտում էին։
Կադրային փոփոխություններն սրանով չեն սահմանափակվի։ Նախարարներին փոխելու 2-րդ ռաունդը կմեկնարկի մոտ օրերս»:
«Հրապարակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` մինչև Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է արել Երևանի նախկին քաղաքապետին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Եվ ստուգումների արդյունքում ինչ-որ խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքի խախտումներ:
Ստուգումից օրեր անց Կարապետյանը վարչապետ է նշանակվել, իսկ հինգշաբթի օրը, կառավարության նիստի ժամանակ, նա հանձնարարեց փոքր և միջին ձեռնարկություններում ստուգումներ անցկացնել միայն ծայրահեղ դեպքերում, բացառել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագիծը, ապահովել նրանց գործունեության թափանցիկությունը, զբաղվել միայն ռիսկային ընկերություններով: ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին նա ասել էր. «Դուք պետք է կատարեք՝ առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու»։
Ի դեպ, այդ հայտարարությունը հարկային մարմիններում ընդունել են որպես մեսիջ, ուղղված խոշոր տնտեսվարողներին՝ անձամբ վարչապետին ներկայանալու: «Երբ ուզում ես, որ հարկատուն գա մոտդ, նրա մոտ մարդ ես ուղարկում, որ ինքն անձամբ ներկայանա, դե հո ի՞նքը չի գնա Սամվել Ալեքսանյանի մոտ, Սամվել Ալեքսանյանը պետք է գա իր մոտ»:
Ի դեպ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ նախարար դառնալուց հետո՝ 2008թ.-ին, աշխատանքից ազատել էր Կարեն Կարապետյանի քրոջ ամուսնուն` Արթուր Գելագարովին, որն զբաղեցնում էր Արաբկիրի 1-ին հարկային տեսչության պետի պաշտոնը: Այս պարագայում կերևա` արդյոք Կարեն Կարապետյանը քեն պահո՞ղ է, թե՞ մոռանալու է մինչ վարչապետ նշանակվելը եղած անցուդարձը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պաշտոնին նշանակվել էր Արմեն Գեւորգյանի շնորհիվ, սակայն երբ Գեւորգյանը հեռացավ պետապարատից, Մուրադյանն արդեն ջերմ հարաբերություններ ուներ վարչապետական թիմի հետ։
Դրա շնորհիվ կարողացավ պահպանել իր փոխնախարարներին, երբ կառավարությունը կադրային «ջարդ էր» սկսել: Աբրահամյանի հրաժարականից հետո Մուրադյանը փորձում է վերականգնել նախկին կապերը ոչ միայն Արմեն Գեւորգյանի, այլեւ Վիկտոր Սողոմոնյանի հետ, որը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Կարեն Կարապետյանի հետ։ Ինքը՝ Մուրադյանը, Ռոբերտ Քոչարյանի դստեր քավորն է:
Սակայն տեղեկություններ կան, որ Մուրադյանի դիրքերը վաղուց են թուլացել։ Նրան անգամ ՊՊԾ գնդի օրերին ներս չէին թողել տարածք՝ բժիշկների մոտ։ Ասում են՝ նա իր պաշտոնավարման ընթացքում երբեւէ չի եղել «Էրեբունի», «Նաիրի» ԲԿ-ներում, եւ պատճառը ոչ թե Քուշկյանի հետ լարված հարաբերություններն են, այլ նրա կոմպլեքսները»:
Հրապարակ
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պաշտոնին նշանակվել Էր Արմեն Գևորգյանի շնորհիվ, սակայն երբ Գևորգյանը հեռացավ պետապարատից, Մուրադյանն արդեն ջերմ հարաբերություններ ուներ վարչապետական թիմի հետ։
Դրա շնորհիվ կարողացավ պահպանել իր փոխնախարարներին, երբ կառավարությունը կադրային «ջարդ Էր» սկսել։ Աբրահամյանի հրաժարականից հետո Մուրադյանը փորձում Է վերականգնել նախկին կապերը ոչ միայն Արմեն Գևորգյանի, այլև վիկտոր Սողոմոնյանի հետ, որը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ Է Կարեն Կարապետյանի հետ։ Ինքը՝ Մուրադյանը, Ռոբերտ Քոչարյանի դստեր քավորն Է։ Սակայն տեղեկություններ կան, որ Մուրադյանի դիրքերը վաղուց են թուլացել։ Նրան անգամ ՊՊԾ գնդի օրերին ներս չէին թողել տարածք՝ բժիշկների մոտ։ Ասում են՝ նա իր պաշտոնավարման ընթացքում երբևէ չի եղել «Էրեբունի», «Նաիրի» ԲԿ-ներում, և պատճառը ոչ թե Քուշկյանի հետ լարված հարաբերություններն են, այլ նրա կոմպլեքսները» ։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, խորհրդարանի նախագահ, երկրի նախագահ, նախագահի աշխատակազմ… Իհարկե, այս ամենը միասին վարչապետի պաշտոն չարժեն, բայց այն է, ինչ ՀՀԿ-ն գոնե մամուլի մակարդակով լսեցրել է Հովիկ Աբրահամյանին՝ նրա հրաժարականից օրեր ու ժամեր առաջ: Այսօր, սակայն, երբ Աբրահամյանը սահուն կերպով հրաժարական է տվել, այդ խոսակցությունները դադարել են կամ, առնվազն, նույն թափով չեն շրջանառվում:
Վստահաբար, կան նաեւ ներքին պայմանավորվածություններ, որոնց մասին մեզ չեն ասում ու չեն էլ ասի, բայց ուշադիր հետեւելու դեպքում կարելի է բավականին հետաքրքիր շարժումներ նկատել, որոնք, աներկբայորեն, հետեւանք են վարչապետի փոփոխության: Այս առումով բավականին հետաքրքրական է Գագիկ Ծառուկյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու (կամ նրան համոզելով վերադարձնելու) մասին շշուկը: Այն, որ «խորթային» ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ գրկաբաց է սպասում նրան, այլ կարծիք լինել չի կարող, բայց հարցն այստեղ ԲՀԿ-ի սպսուը չէ, այլ այն, թե ինչպես կարձագանքի դրան նախագահ Սարգսյանը, որին վերջապես հաջողվել է թուլացնել իր իրավահաջորդ նկատվող Աբրահամյանին, որը, եթե հաջողացներ պահպանել վարչապետի պաշտոնը նաեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ՀՀԿ-ի համար ամուր կաղին էր դառնալու` անկախության առումով:
Կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց Գագիկ Ծառուկյանի հեռանալու եւ պայքարը դադարեցնելու գնով: Նույն կարծիքի կողմնակիցներն այսօր պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ, եւ դա այն գինն է, որ արդեն Սերժ Սարգսյանը կվճարի Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելու համար: Կապ տեսնելը դժվար չէ, իհարկե, բայց անհասկանալի է, թե ինչու է Հովիկ Աբրահամյանի տեղն զբաղեցնում մի մարդ, որը ոչ Հովիկ Աբրահամյանի եւ ոչ էլ, մանավանդ, Գագիկ Ծառուկյանի շանսերն ունի ՀՀԿ-ի համար նույնքան «փառահեղ» հաղթանակներ ապահովելու գործում: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Կարեն Կարապետյանի բարեկամական կապը ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ հետ, ապա Սերժ Սարգսյանի քաղաքական ապագան ավելի կարող է մթագնել ու հարց առաջանալ’ ում վրա է հույսը դրել Սերժ Սարգսյանը, միթե կայծակնային բարեփոխումների եւ որպես այդ բարեփոխումների արդյունք’ ժողովրդի քվեի:
Կարող է թվալ, որ Սերժ Սարգսյանը կրակի հետ է խաղում, բայց եկեք չմոռանանք, որ նա ուղղակի հանճարեղ է խաղում շախմատ, երբ մանավանդ միայնակ է խաղում միաժամանակ երկու գույնի ֆիգուրներով: Եթե որեւէ մեկը մտածում է, որ ապագա կառավարությունը կոմպլեկտավորվելու է Կարեն Կարապետյանի կադրերով, ապա չարաչար սխալվում է: Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին հեռացնելով, հրաշալի հնարավորություն ստացավ ձերբազատվելու այն ամենից, ինչը կարող էր դույզն-ինչ վտանգել հեռացող նախագահի քաղաքական ապագան եւ քաղաքականության վրա վճռական ազդեցություն ունենալու նրա հնարավորությունը: Իսկ ամենահետաաքրքիրն էլ այն է, որ այդ հարցում նրան ակամա օգնելու է մի մարդ, որն ավելի շատ իր նախորդի եւ «հակառակորդի» ճամբարի ներկայացուցիչ է նկատվում, քան ՀՀԿ ջատագով:
Հրապարակ
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
«Կարեն Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարեց, որ ներկայացնելու է երկրի զարգացման ծրագիր՝ բաղկացած 2 փուլից: Առաջինը հնարավոր արագ փոփոխություններին կվերաբերի, որոնք «կարող են ինչ-որ առումով վստահություն եւ հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ», երկրորդը «հեռանկարային զարգացման տեսլականը» կլինի:
Մենք տեղեկացանք նաեւ, որ համաձայնելուց առաջ նա որոշ պայմաններ է առաջ քաշել: Նախ՝ գործողությունների որոշակի ազատություն` քաղաքականության, ծրագրերի եւ կադրերի առումով: Նրան ասվել է, որ ՀՅԴ-ի 3 պորտֆելներին չի կարող ձեռք տալ, դրանք անձեռնմխելի են կոալիցիոն հուշագրով: Չնայած, եթե Կարապետյանին մնար, կաշխատեր միայն Լեւոն Մկրտչյանի հետ։ Ուժայինների հարցում եւս նախագահի որոշելիքն է: Մյուսների հարցում կարող է ազատ լինել։ Առայժմ հստակ է միայն Էդվարդ Նալբանդյանի եւ Վիգեն Սարգսյանի պարագան։ Հնարավոր է՝ փոփոխությունները եւս կատարվեն փուլերով»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.