23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քառօրյա պատերազմի օրերի կորուստներից հետո թվում էր, թե ՊՆ ղեկավարությունն ավելի հոգատար, ավելի սրտացավ է լինելու զինվորների նկատմամբ, ավելի լավ է կազմակերպելու նրանց կենցաղն ու հանգիստը, բարձրացնելու է մատակարարվող ապրանքների և սննդի որակը։
Պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ։ Ս.թ. հունիս-օգոստոսին ժամկետային զինծառայողներին բաժանեցին ամառային ամենօրյա համազգեստ, որը կարված է ցածրորակ, առողջության համար վնասակար և էժանագին կտորից։ Այդ կտորի բաղադրության միայն 35 տոկոսն է բամբակ։ 65 տոկոսը սինթետիկ է, նեյլոն։
Ստորև ներկայացնում ենք նախկինում բաժանված համազգեստի և նորի պիտակների լուսանկարները։ Սա ներկայիս գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի նորամուծությունն է։ Նա մայիսի վերջից ստանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի և նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։
Մինչև Մովսես Հակոբյանի՝ հայկական բանակ տեղափոխվելը համազգեստը կարվում էր 50 տոկոսով բամբակյա կտորից, որը դարձյալ քիչ է։ Զինվորը հաճախ օրեր շարունակ նույն հագուստով է, հերթապահության է գնում՝ առանց փոխվելու, և համազգեստը պետք է հիգիենայի պահանջներին համապատասխանի, չպետք է շոգեցնի, քրտնեցնի կամ հեշտ հրկիզվող լինի։
Նեյլոնի բարձր պարունակություն ունեցող համազգեստն արագ բռնկվող է։ Այն կրողն անպաշտպան է, օրինակ, նապալմի՝ բենզինի խտացման արդյունքում ստացված զինատեսակի առաջ, որը քառօրյա պատերազմի ժամանակ, ըստ վկայությունների, կիրառվել է։ «Կարողանում էինք փրկել նրանց, որոնք համազգեստով չէին»,- հիշեցի ապրիլյան օրերին Արցախ մեկնած վետերաններից մեկի խոսքը։
«Հրապարակ»՝
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Բեսլանից մեկնող ավտոբուսների չվացուցակում Երեւան-Մոսկվա երթուղին նշված չէ։ Սովորաբար, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները չվացուցակներում չեն նշվում, հստակ ժամանակացույց չունեն եւ դուրս են վերահսկողությունից։ Դրանք շարժվում են, երբ ավտոբուսը լիքն է լինում։ Վարորդը մեկն է, որը վարում է օր ու գիշեր, առանց հերթափոխի, հաճախ՝ անքուն, հոգնած…
Տուլայի վթարը դաս չեղավ
Մեկ տարի առաջ, նոյեմբերի 3-ին, Տուլայում վթարված ավտոբուսի տուժածների եւ դիակների տեղափոխումը տեւեց մեկ օր։ Այն ժամանակ Ուզլովայա քաղաքի մոտ վթարի էր ենթարկվել Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսը: Այն պատկանում էր «Քինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը։ 59 ուղեւորից զոհվել էր 9-ը, 43-ն էլ մարմնական վնասվածքներ էին ստացել։ Ռուս իրավապահները որոշեցին, որ վթարի մեղավորը վարորդ Գառնիկ Հարությունյանն է, որը քնել էր ղեկին։ Դատարանը որոշեց, որ ավտոմեքենան անսարք է եղել, շրջապտույտ կատարելիս վարորդը չի ընտրել ավտոբուսի երթեւեկության անվտանգ հետագիծ եւ շարունակել է երթեւեկությունը նախկին արագությամբ, ինչի հետեւանքով ավտոբուսը բախվել է մետաղական ցանկապատին։ Հարությունյանը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման, 3 տարով զրկվեց մեքենա վարելու իրավունքից, մարդիկ խոսեցին այս դեպքի մասին, մամուլը գրեց, զոհվածների հարազատներին ցավակցեցին, եւ ոչ կանոնավոր փոխադրումների կանոնավորման մասին ոչ ոք չմտածեց։
Հայ վարորդները չեն քնում
Ո՞րն է պատճառը, որ ամեն անգամ մենք հայտնվում ենք ողբերգական իրավիճակում։ Տրանսպորտի ոլորտի մասնագետ, նախկին փոխնախարար Վալտեր Մարությանը գտնում է, որ չկանոնակարգված փոխադրումները պետք է ուղղակի արգելել․ «Վարորդը վեց ժամից ավելի չպետք է վարի մեքենան, նրան պետք է փոխարինեն, նա պետք է բժշկական ստուգում անցնի»։ Ավտոբուսը Երեւանից Բեսլան հասնում է մոտավորապես 7-8 ժամում։ Սովորաբար վարորդները գնում են մենակ, առանց փոխարինողի։ Դեպքը տեղի է ունեցել գիշերվա 4-ին, եւ մեծ է հավանականությունը, որ վարորդը հոգնած եւ քնատ է եղել»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Չեմ մտնելու քաղաքական դաշտ, կենտրոնանալու եմ ՀԱՕԿ-ի և ՄՕԿ-ի վրա, փորձելու եմ դառնալ ՄՕԿ-ի ղեկավար խորհրդի անդամ՝ մտերիմներին ասել է Գագիկ Ծառուկյանը, նաև հասկացնելով, որ քաղաքական դաշտ վերադառնալու համար ոչ թե «մասսաների խնդրանքին», այլ «նախագահ ջան»-ի խոսքին է սպասում: Իսկ նախագահը դեռ ոչինչ «չի ասել»,- տեղեկացնում են մեր աղբյուրները:
Ընդ որում, Ծառուկյանը շեշտել է նաև, որ իր և նախագահի հարաբերություններն աննախադեպ ջերմ են. «Եթե առաջ արանքում լիքը մարդ կար, հիմա շփվում ենք ուղղակի, ու ոչ մեկը չի խանգարում»:
Ի դեպ, որքան էլ ԲՀԿ-ն թե քաղաքական, թե ֆինանսական առումով «կարոտում» է Գագիկ Կոլյայիչին, Հովիկ Արգամիչի և Կոլյայիչի հարաբերությունները միանշանակ չեն: Դեռ խորհրդի հայտնի նիստից հետո խնամիներն ընդհարվել էին, և Ծառուկյանն ուլտիմատումի նման մի բան էր ներկայացրել Հովիկ Աբրահամյանին. կամ ինձ հետ ես ու դիմում ես գրում վարչապետի պաշտոնից, կամ իրենց հետ ես:
Հովիկ Աբրահամյանն ասել էր` չէ: «Ես հո Գագիկ Ջհանգիրյանը չէի՞, որ վեր կենայի-գնայի Տեր-Պետրոսյանի միտինգին»,- բացատրել էր նա»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ճանապարհային ոստիկանությունում պետերը երկար չեն դիմանում։ Թեեւ Մարգար Օհանյանի յուրացման հայտնի պատմությունից հետո տարիներ են անցել, սակայն վերեւների ուշադրությունը մինչ օրս սեւեռված Է ՃՈ-ի վրա։ «Հավելավճարները հանել են, վերահսկողությունը ճանապարհային ոստիկանի վրա սարսափելի Է, ո՞վ կգնա այդպես աշխատելու, էլ առաջվանը չէ, նախկինում դա
յուղոտ պաշտոն էր համարվում, հիմա գլխացավանք է, տարբեր շահեր ու ռիսկեր կան»,–ասում է մեր աղբյուրը։
Պատահական չէ, որ անգամ ՃՈ պետերը չեն դիմանում այդ պաշտոնին։ Օրինակ, ՃՈ վերջին պետը՝ Արմեն Հակոբյանը, որը մի քանի օր առաջ ազատվեց աշխատանքից, աշխատեց ընդամենը 1 տարի 3 ամիս։ Նրա նախկինը՝ Արտակ Հարությունյանը, դիմացավ ավելի քիչ՝ ընդամենը 8 ամիս։
Մարգար Օհանյանից հետո ՃՈ ամենաերկարամյա պետն Արսեն Գալստյանն էր, որն աշխատեց 3 տարի։ Հեռանալուց հետո նա նշանակվեց ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալ, ի տարբերություն իրեն փոխարինածների, որոնք դեռ «հանգստանում են»։
Հրապարակ
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական կյանքում սկսել է ավելի ակտիվ դերակատարում ստանձնել։
«Անգամ գլխավոր պողոտայի այգու շինարարությունը, որն իրականացնում է «Տաշիր» ընկերությունը, եւ որը գրեթե սառեցվել էր, Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո նոր թափով է վերսկսվել։
Բայց նա ավելի կարեւոր դեր էլ է ստանձնել՝ իր վրա վերցնելով օլիգարխներին սանձելու գործը. Սերժ Սարգսյանին վստահեցրել է, թե ինքը կպարտադրի, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները բյուջեի առաջ։ Բայց գործընթացը սկսել է ոչ յուրայիններից»,- մասնավորապես, գրում է թերթը:
Մանրամասներն այսօրվա համարում։
«Վերջին օրերին Հովիկ Աբրահամյանը դարձել Է տրանզիտ շրջագայող. Դուբայից հետո մեկ շաբաթ առաջ ընտանյոք, որդի Արգամի հետ մեկնել Է Դյուսելդորֆ՝ հանգստացնելու նյարդերը։ Արգամը մեկ օր հետո վերադարձել Է, իսկ Արգամիչը երեկ Է վերադարձել՝ մոր մահվան մեկ տարվա արարողության առիթով։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչը պաշտոնաթողությունից հետո դեռ չի հանդիպել Սերժ Սարգսյանին ու չգիտի, թե ի վերջո ինչով Է ինքն զբաղվելու, քանզի նրան հասկացրել են, որ նախընտրական շտաբի պետ չի դառնա։ ՀՀԿ կուլիսներում տեսակետ կա, որ Նոյեմբերյան համագումարում սպասվող փոփոխությունները հնարավոր Է և Արգամիչին ու իր սերնդակիցներին Էլ չշրջանցեն, ասել Է թե՝ վերջինս ՀՀԿ ԳՄ-ում տեղ չունենա։ Բոլոր դեպքերում, Աբրահամյանն աշխատանքային ռեժիմից չի ընկնում, օրվա մեջ մի քանի ժամով մտնում Է ՀՀԿ, հանդիպումներ ունենում»,–գրում է թերթը։
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ապարանում շաբաթ օրը հերթական խաչի տեղադրման միջոցառման ժամանակ ներկաների աչքից չի վրիպել ամենակարկառուն ապարանցու ՝ Սամվել Ալեքսանյանի գցած աղքատիկ սեղանը։ Այդ օրն ապարանցիները՝ Աղվան Հովսեփյանի հրահանգով, տոն են դարձնում, սեղաններ գցում, հյուրասիրություն կազմակերպում։ Ամեն տարի այստեղ են լինում բոլոր մարզպետները՝ այս անգամ բացակայել են, ոմանք կատակել են, թե սիրտ չունեն՝ կադրային ջարդի հաջորդ հարվածը նրանց է հասնելու։ Ներկա է եղել միայն Արագածոտնի ՀՅԴ– ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, որին պաշտոնաթողություն չի սպառնում։ Աննախադեպ ակտիվ են եղել արթիկցի Վարագյանները, հատկապես Խաչատուր Վարագյանը, որը հեռու չի գնացել Աղվան Գառնիկիչի կողքից։ Արթիկում նրա եղբոր՝ Մխիթար Վարագյանի քաղաքապետ դառնալու հարցում Հովսեփյանը շոշափելի ներդրում ունի։ Իսկ խաչի քավորն այս տարի ՄԱՊ-ի Ալիկ Պետրոսյանն էր»։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հանրապետական կուսակցության հին «գվարդիան» ցայտնոտի մեջ է: Նրանք մասնավոր զրույցներում նեղսրտած ասում են, որ որևէ երաշխիք չկա հաջորդ խորհրդարանում հայտնվելու մասով, և, դատելով կառավարությունում կադրային փոփոխություններից, իրենց ևս չեն խնայի:
«Դե, եթե Բեգլարյան Գագո, Յոլյան Լևոն, Հովիկ Արգամիչ, Սուրիկ Խաչատրյան հանում են, մեզ կհանեն՝ առանց աչք թարթելու, մոռանալով ընտրություններին փող ծախսելու ու ձայն բերելու մեր գործը: Գիտեն, թե իրենց բերած նոր մարդիկ կարան մեր պես աշխատեն»,- ասում է հին ՀՀԿ-ականը:
ԱԺ գեներալիտետին` Սեյրան Սարոյան, Մանվել Գրիգորյան, նրանց ընկեր Առաքել Մովսիսյան, արդեն հասկացրել են, որ մոտեցումներ, վերաբերմունք է փոխվել, հանգիստ նստեք տեղներդ:
Ի դեպ, ասում են, թե մեզանում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնն զբաղեցնելուց առաջ նաև իրենց հրաժարականների դիմումներն են գրում: Դիմումները «ննջում են» Բաղրամյան 26-ի դարակներում և անհրաժեշտ պահի օգտագործվում` համապատասխան ամսաթվի մակնշմամբ: Այնպես որ՝ պաշտոնյաները չեն զարմանում, երբ, օրինակ, ծովափին հանգստանալիս իմանում են, որ իրենք հրաժարականի դիմում են գրել»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով` դատական համակարգում հերթական սկանդալն է հասունանում: Բանն այն է, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում «վերևի»«կոնտրոլի» տակ գտնվող գործերի «ցուցակներ» են միշտ եղել։ Այն գործերը, որոնք հայտնվում են նշված «ցուցակում», դատավորներն առանց ցուցումի չեն լուծում։ Դրանցով փող աշխատելը բացառվում է։
Բաղրամյան 26-ում, սակայն, բացահայտել են, որ նշված «ցուցակի» մեջ մտցվել են մի շարք «լևի» գործեր: Մեր տեղեկություններով` անցած շաբաթ Սերժ Սարգսյանը խիստ զրույց է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ, այնպես որ՝ Բաղրամյան 26-ից դուրս գալիս նա ընկճված է եղել:
«Սիրտ չուներ բառ փոխանակելու, շատ անտրամադիր էր։ Թե ինչ է եղել, չգիտենք, բայց երևի լավ չի եղել»,-ասաց մեր աղբյուրը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ միայն Դավիթ Հարությունյանին իջեցրել էիր աստղային բարձունքից և հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են, այլև սկսել է սանկցիաներ կիրառել նրա նկատմամբ։ Մեր տեղեկություններով՝վարչապետը վերցրել է Դավիթ Հարությունյանին սպասարկող երկու մեքենաները և դրա փոխարեն տրամադրել «Պրադո»։ Բանն այն է, որ տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա՝ Honda CR-V BMW 523, և, որպես արտոնյալի, օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան։ Եվ, ահա, պարզվում է՝ վարչապետը նման կոմպլեքսներ չունի։ Նա Դավիթ Հարությունյանին զրկել է «ԲՄՎ»–ից, իսկ Honda CR-V–ն էլ տվել է նրա տեղակալին։ Կառավարության մեր աղբյուրն ասում է, որ աշխատակազմի ղեկավար-նախարարին տրված նոր մեքենան անհամեմատ զիջում է նախկիններին։ Սա ոգևորություն է առաջացրել Դավիթ Հարությունյանին չսիրողների շրջանում»։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.