23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Վերջին օրերին Մայր տաճարը պաշարել են ագռավները։ Մայրավանքի գմբեթը երեկոյան 5-ից հետո հայտնվում է չարագուշակ թռչունների տիրապետության տակ։ Սոսկալի խմբակային կռկռոցը խառնվում է ժամերգության հնչյուններին՝ աղավաղում սուրբ երգեցողությունը։ «Մեղա քեզ, Աստված» ասելով՝ հավատացյալները խաչակնքում և տաճար են մտնում՝ ասես րոպե առաջ փախչելով չարագուշակ տեսարանից։ Մայրավանքի տարածքն սպասարկողներից մեկն ասաց, որ նման բան առաջին անգամ է տեսնում։ Ըստ նրա՝ թռչունները հայտնվում են հատկապես երեկոյան ու թառում շինարարական ամրանների վրա, որոնք Մայր տաճարի վերականգնման նկատառումներով ավելի քան 7 տարի է՝ հյուսված են գմբեթի շուրջը։ «Աստված չարից ազատի», –հայացքը թռչուններից չկտրելով՝ ասում է եկեղեցու աշխատակիցը»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Օրերս Վարդենիսի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրից սկանդալային լուր ստացանք, որ քաղաքապետին ծեծել են իր աշխատասենյակում։ Երեկ ողջ օրը մենք տեղեկությունը պաշտոնապես ճշտել չկարողացանք, քանի որ քաղաքապետը չի պատասխանում անծանոթ զանգերի, քաղաքային հեռախոսներին՝ առավել ևս։ Բայց մեկ այլ աղբյուրից, որը կրկին քաղաքապետի շրջապատից է, նոր մանրամասներ իմացանք։ Պարզվում է՝ Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին վերջին ամսում երեք անգամ քաշքշել են իր կաբինետում։ Իհարկե, դրանցից ոչ մեկը ծեծ չի կարելի անվանել։
Մոտ 10 օր առաջ Խլոյանը կանչել է փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանին և առաջարկել նրան պաշտոնը փոխել, ինչին վերջինս համաձայն չի եղել։ Հարցի շուրջ վեճ է առաջացել։ Սենյակից հայհոյանքներ են լսվել։ Ասում են՝ Աշոտ Դավթյանը նույնիսկ ապտակել է Խլոյանին՝ ասելով. «Իբր ընտրվել ես, ոգևորվե՞լ ես։ Դու չես կարա ինձ հանես»։ Սա եղել է առաջին բախումը։ Երկրորդը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, Վոլոդյայի և «Հայոց արծիվ» կուսակցության Վարդենիսի կառույցի ներկայացուցիչներ Արամ և Արմեն Արշակյանների միջև, որոնք երկվորյակ եղբայրներ են։ Պատճառը Վոլոդյա Խլոյանի բողոքն էր «Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանին այն մասին, որ եղբայրներն իր օգտին «չեն աշխատել»։ «Եղբայրները մտել են կաբինետ և կաբինետի մեջ Վալոդի դոշերը հավաքել են, գոռգոռացել, թե բռնել մի տուր, մենք հո քո պլենը չե՞նք»:
Կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը ոչինչ չգիտեր իր կուսակիցների և քաղաքապետի վեճի մասին։ «Եթե մի բան լիներ, ինձ կասեին։ Իսկ ինձ ոչ ոք չի կարող զանգի ու բողոքի իմ տղաների դեմ»,– ասաց նա։ Նրա «տղաներից» Արմեն Արշակյանը ևս հերքեց լուրը. «Խլոյանը, որպես քաղաքապետ, քաղաքապետ ա, հանրապետական, մենք Էլ «արծիվ» ենք, մենք իշխանական կառույց ենք, ո՞նց կարող ենք կոնֆլիկտ ունենալ»։ »,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ծառուկյանի վերադարձի հավանականությունից ԲՀԿ-ում էյֆորիկ տրամադրությունների մեջ են ընկել, կուսակցականները ճախրում են ոգեւորությունից, «դավաճաններն» ահուդողով են սպասում Ծառուկյանի վերջին խոսքին։
Բանն այն է, որ քաղաքականությունից հեռանալուց օրեր առաջ, երբ Ծառուկյանն ակտիվ նախապատրաստվել է եռյակի հանրահավաքին, շատերը, զգալով վտանգը, ճանապարհի կեսից հետ են կանգնել։ Անհարմար վիճակում է հայտնվել նաեւ «դուրս ընկած» պատգամավորական խումբը, որը կուսակցությունից դուրս եկավ նախկին «շեֆի» հեռանալուն պես, թեեւ, ասում են, Ծառուկյանն իր ետեւից դուրս չեկողների վրա է զայրացած։
Եթե Ծառուկյանի վերադարձի հարցը վերջնականապես վճռվի, ապա ԲՀԿ-ն մինչեւ տարեվերջ համագումար կհրավիրի։ Եթե՝ ոչ, ապա համագումարը կտեղափոխվի հաջորդ տարվա սկիզբ։ Մինչդեռ Ծառուկյանի թեմայով ՀՀԿ-ում լիակատար անորոշության մեջ են։ Շարքերին չի ասվել՝ ինչպես պահեն իրենց, ինչպես խոսեն, հետ վերցնե՞ն Ծառուկյանի հասցեին ասած նախկին խոսքերը, թե՞ պնդեն։ Հատկապես անհանգիստ են ԲՀԿ նախկին ղեկավարի դեմ «գրոհի» առաջամարտիկները»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ Եռաբլուրում հայտնված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հաստատեց մեր վատագույն կասկածները, որ 2017-ի ընտրությունները կազմակերպվելու են նախկին մեթոդներով ու մտածողությամբ։ Նա լրագրողների հարցին, թե նեղացա՞ծ է հարազատ կուսակցությունից, որ իրեն ազատեցին աշխատանքից, պատասխանել է․ «Ընտրությունն ինքս եմ կազմակերպելու, այդպիսի խնդիր չկա, ինքս հանրապետական եմ, որեւէ մեկից նեղացածություն չունեմ, ժամանակը կգա, ես ինքս կսկսեմ ընտրությունները կազմակերպել»:
Այ, հենց սրանից էլ վախենում էինք մենք՝ որ լիսկաներն ու շմայսները կրկին իրենց ձեռքը կառնեն ընտրությունների կազմակերպման գործը եւ նախկին մեթոդներով՝ կաշառքով, բռնությամբ, թաղային հեղինակություններով, հանձնաժողովների անդամներին «առնելով», սպառնալիքներով ու ճնշումներով ձայներ կապահովեն իշխող կուսակցության համար։
Մեզ էլ թվում էր՝ նոր վարչապետի, կառավարության հայտնվելը սոսկ «ֆասադը» փոխելուց բացի նաեւ որոշ սկզբունքներ փոխելու նշան էր, որը վկայում է, որ իշխանությունը հասկացել է՝ չի կարելի բռնանալ ժողովրդի կամքի վրա, պետք է նրան հնարավորություն տալ գեթ մեկ անգամ ինքնուրույնաբար, ազատ կամքի դրսեւորմամբ ձեւավորել իշխանություն»։
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ռոբերտ Քոչարյանի թիմում էյֆորիկ տրամադրություն է տիրում։ Պատճառը ոչ այնքան այն է, որ նրա մերձավոր շրջապատը վերադառնում է իշխանության՝ զբաղեցնելով կարեւոր պաշտոններ, որքան այն, որ գործող իշխանությունից «աբիժնիկների» մեծ բանակ է ձեւավորվում։ «Աբիժնիկները», իհարկե, ձգտում են դեռ ոչինչ ցույց չտալ, անգամ հայտարարում են, թե «ով նեղանա, թող զույգ աչքով կուրանա», մասնակցում են իշխանական միջոցառումներին, բայց տակից սերտորեն շփվում են երկրորդ նախագահի եւ նրա թիմի հետ։ Շփումների պատասխանատուն հատկապես Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն է։
«Աբիժնիկները» հավատարմության երդումներ են տալիս երկրորդ նախագահին, բամբասում երրորդից, համեմատություններ անում ի վնաս վերջինի եւ խոստանում ապահովել նախկինի շռնդալից վերադարձը։ Քոչարյանի թիմում զվարճանում են այս ամենի եւ հատկապես գործող իշխանության ապաշնորհության վրա, որն ամեն ինչ անում է, որ նախկին նախագահի խաղաղ վերադարձն ապահովի։ Ընդ որում՝ ասում են, որ իրենց անելիքը չեն տեսնում՝ իրենց մնում է միայն սպասել։ Եվս մի քանի հզոր «աբիժնիկ», որն այս պարագայում կապահովի նոր կառավարությունը, եւ պալատական հեղաշրջման համար բոլոր պայմաններն ստեղծված կլինեն»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
«Կառավարության երկրորդ «էշելոնում» սկսված փոփոխությունների հաջորդ հանգրվանը ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են: Վարչապետն արդեն հայտարարել է, որ այս համակարգում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կլինեն նաև կադրային փոփոխություններ:
Այդ կառույցներն ընկալվում են որպես փող լվանալու օղակ, որտեղ շատ են կոռուպցիոն ռիսկերը, հետևաբար` այս ամենը վերահսկելու համար պետք է սեփական կադրերին նշանակել:
Երեկ արդեն աշխատանքից ազատվել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի երկարամյա ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Ըստ ամենայնի` Կարեն Կարապետյանը որոշել է կառավարության բոլոր գագիկխաչատրյաններին հրաժեշտ տալ` սկսած ֆինանսների նախարարից, խորհրդականից մինչև ԾԻԳ-ի ղեկավար:
Հերթը կհասնի նաև մյուս ԾԻԳ-երին, որոնց մի մասը կարող է անգամ փակվել։ Առաջիններից մեկն էլ կլինի ֆինանսների նախարարության ԾԻԳ-ը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«ԱԺ գալիք ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ արդեն աշխատանքներ են տարվում ապագա խորհրդարանում ՀՀԿ կազմի ուղղությամբ: Այն հիմնականում ձեւավորվելու է գրեթե նույն սկզբունքով, ինչ նոր կառավարության դեպքում՝ երիտասարդ, քիչ հայտնի, «պրադվինուտի» դեմքեր:
ՀՀԿ-ն «ֆորմատ» կամ «ռեսթարթ» անելու համատեքստում առաջիկայում կուսակցությանը կանդամագրվեն մի շարք հայտնի, հասարակության մեջ որոշակի դիրք ունեցող գործիչներ: Ըստ պլանի՝ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում ներկայացված կլինի նաեւ մի շարք պաշտոնյաների որդիների ու մոտ ազգականների դեմքերով:
Այս ամենի կուրացիան, ըստ լուրերի, վերապահված է Սերժ Սարգսյանի աշխատակազմի նոր ղեկավար Արմեն Գեւորգյանին:
Ի դեպ, լավատեղյակներն ասում են, որ նախորդ ԱԺ-ում ՀՀԿ ցուցակի ձեւավորման հարցում մեծ է եղել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դերակատարումը: Նրա խորհրդով են ՀՀԿ ցուցակում հայտնվել այնպիսի կարկառուններ, ինչպիսիք են Արտաշես Մամիկոնիչը, Խոսրով Մելիքիչը, Հայկ Բաբուխանյանը եւ այլք, որոնց հասարակական վստահության ցուցիչը բարձր չէ:
Առաջարկ է արվել նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանին, որը, սակայն, մերժել է պատգամավոր դառնալու հրավերը: Նրա փոխարեն ՀՀԿ ցուցակ է մտել Տիգրան Սարգսյանի նախկին կուսակիցներից մեկի՝ Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ի հիմնադիր անդամ Վահրամ Մկրտչյանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Կառավարությունում մարզպետների փոփոխության հարցը չի փակվել, գցում-բռնում են՝ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո գնալ փոփոխությունների։ Փոխարենը մարզպետներն են ձեռուոտ ընկել, նրանցից շատերը միջնորդներ են փնտրում այլ աշխատանքի տեղափոխվելու համար։
Բանն այն է, որ ի պաշտոնե նրանք ընդգրկվելու են ՀՀԿ տարածքային կամ, այլ կերպ ասած՝ ռեյտինգային ցուցակներում, եւ ԱԺ ընտրությունները լակմուսի թուղթ են դառնալու բոլորի, այդ թվում՝ նրանց համար։ «Հիմա շատերն ուզում են փախչել, որ խայտառակ չլինեն՝ նշանակվեն այնպիսի տեղեր, որտեղ ընտրություններին չեն առնչվելու, իշխանությունն էլ ասում է՝ էսքան տարի վայելել եք, դե հիմա պետք է վիզ դնեք»,- ասաց մեր աղբյուրը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Վիկտոր Դալլաքյանի՝ աշխատանքից ազատվելը եւ կուսակցություն ստեղծելու քայլը նախագահականում շատ վատ են ընդունել: Դա պայմանավորված քայլ չէ՞ր նախագահի հետ՝ հարցրինք նախագահականի մեր աղբյուրին։ «Բացառեք, անհնար է, դուք, ինչ է, կարծում եք Սեյրան Օհանյանի` այդ կառույցին «ինտեգրումը» կարող է դո՞ւր գալ որեւէ մեկին, էլ չեմ ասում՝ նախագահին»:
Ի դեպ, Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան «նեպրիյազնը» շատ ավելի վաղ է սկսվել, երբ, իմանալով Օհանյան ընտանիքի ֆեյսբուքյան ակտիվության մասին, Սերժ Սարգսյանը նկատողություն է արել, որին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ դա իր կնոջ անձնական գործն է: Երբ նախագահականից Օհանյանին առաջարկվել է հրաժարականի դիմում գրել, նա կատեգորիկ հրաժարվել է՝ ասելով. դո՛ւք հրաման տվեք, ես չեմ գրելու: Իսկ երբ առաջարկվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասել է՝ ես չեմ կարող մի երիտասարդի ձեռքի տակ աշխատել: Դրանից հետո որեւէ առաջարկ նրան չեն արել»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին «նոն–ստոպ» ռեժիմով աշխատող գործադիրի անդամները, կառավարության ծրագրից բացի, ներկայացնում են նաև օպտիմալացման ցուցակներ։ Օպտիմալացման մասին դեռևս հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը, սակայն նա երևի վախեցավ այն կյանքի կոչել, որպեսզի սոցիալական բունտ չառաջանա։
Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված։ Նախ, նա հայտարարել է, որ իրեն չի բավարարում ջարդոնների, «ժեխերի» կրճատումը՝ հին, անսարք մեքենաները վերացնելը որևէ բան չի փոխում, պետք է իրապես և շատ կրճատել ծառայողական մեքենաների թիվը։
«Այժմ գերատեսչությունների ղեկավարները կրակն են ընկել, չգիտեն ում ձեռքից մեքենա վերցնեն։ Օպտիմալացման երկրորդ ուղղությունը կադրերի կրճատումն է։ Նախատեսվում է կառավարության կազմը մոտ 20 տոկոսով կրճատել, ընդ որում՝ կրճատումներ լինելու են ոչ միայն վարչությունների, բաժինների, այլև անգամ մարզային ստորաբաժանումների տեսքով։ Վարչապետը նշել է, որ ամեն ղեկավար ինքը պետք է որոշի, թե ինչ կարող է անել, որ աշխատողի փոխարեն, որ բաժիններն են քիչ ծանրաբեռնված։ Նախատեսվում է այդ բաժինները կրճատել, նրանց գործառույթները դնել այլ աշխատակիցների վրա, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության աճը չի ազդելու աշխատավարձի վրա։ Ու եթե մայրաքաղաքի մասշտաբով աշխատանք կորցնելու վտանգի առաջ են կանգնած 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները, ապա մարզերի պարագայում կկրճատվեն անգամ 60 հազար դրամ ստացողները։ «Այ, էդքան վատ է մեր երկրի վիճակը, որ անգամ դա էլ է բեռ պետության վրա, հայտնի էլ չէ՝ էդ մարդկանց հանում են, ուրիշ տեղ աշխատատեղ ստեղծելո՞ւ են, որ աշխատեն, ոչ մնացողների փողն են բարձրացնելու, ոչ էլ հանվողներին նոր աշխատանք են տալու»,–ասում է մեր աղբյուրը»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.