23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ողջունել է բանակին 1000 դրամ ազգովի հանգանակելու կառավարության նախաձեռնությունը: Համապատասխան օրինագծի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունումը խորհրդարանի կողմից Ղուկասյանը համարում է «շատ ճիշտ, տեղին որոշում»:
Պարոն Ղուկասյան, թույլ տվեք մի հարց տալ՝ Դո՞ւք ինչքան աշխատավարձ եք ստանում, եթե, իհարկե, աշխատում եք ինչ-որ տեղ:
Է՜հ, աղջիկ ջան, է՜հ: Դու շատ մեղք ես: Ես էնքա՜ն բան եմ անում, որ ոչ մեկ չգիտի, եւ ոչ էլ ուզում եմ, որ դու իմանաս, ոչ էլ որեւէ հեռուստատեսություն: Դավայ, ուրիշ էլ բան կա՞ հարցնելու:
Այո, Դուք հայտնի եք որպես աստվածավախ մարդ: Մեկ այլ աստվածավախ մարդ՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ԱԺ-ում նախօրեին հայտարարեց, որ բանակի փողն ուտողների քթից Աստված կբերի, նրանք, եթե անգամ իրավապահների կողմից չպատժվեն, Աստծո դատաստանին են արժանանալու: Դո՞ւք ինչ կասեք այդ մասին:
Միանշանակ՝ արժանանալու են Աստծո դատաստանին: Բոլորը, ոչ միայն գեներալները: Ընդհանրապես, ով ժողովրդի փողն ուտում է, Աստծուց անեծք է գալիս»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստան ժամանած Դմիտրի Կիսելյովը նախորդ օրը մեկնել է` երկու աշխարհացունց առաքելություն իրականացրած. Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո նա անցկացրել է «Գրոբոյեդով» ակումբի նիստ:
Ի դեպ, կրեմլյան լրագրողների հիերարխիայում գտնվող Կիսելյովը, որ բավականին մտերիմ է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ, իր ստատուսով տարբերվում է մյուս «հայտնիներից»` ոչ միայն նյութական բարեկեցության, այլեւ ազատության աստիճանով:
Ի տարբերություն Սոլովյովի, որը բավականաչափ «հայամետ» է եւ մտերիմ Սամվել Կարապետյանի հետ, ի տարբերություն Պոզների, որին առավել հոգեհարազատ է ադրբեջանական լոբբին, Կիսելյովը պարիտետային բալանս է պահպանում հայ-ադրբեջանական «կողմերի» միջեւ:
Նա Սերժ Սարգսյանի մասին մի առիթով ասել է. «Սարգսյանը կարողանում է Պուտինի նման տապոռով հարց լուծել` առանց արյուն թափելու. նման տաղանդ քչերն ունեն քաղաքականությունում»։ Եվ սա ասել է` բերելով 2 օրինակ. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ՆԱՏՕ-ի հետ «սուպեր» հարաբերությունները` արտաքաղաքական դաշտում, եւ ներքաղաքական դաշտում՝ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հանելով, նրա հետ ջերմ հարաբերությունների պահպանումը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«1000 դրամների» աղմուկ հանած նախագծին ի սկզբանե դեմ է եղել Աժ գեներալիտետը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն անգամ զրույց են ունեցել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսանի հետ, սակայն, անսալով վերջինիս խնդրանքներին, Սարոյանը երեկ Աժ-ում «պաշտպանական» ելույթ է ունեցել, իսկ Մանվել Գրիգորյանն անդրդվելի է մնացել։ Նա մեր լրագրողի հետ զրույցում կցկտուր է արտահայտվել ու փակել է թեման։ «Կարող ա մեկը՝ օրինակ ես, 10 հազար տամ ամիսը, բայց դե՝ պարտադիր… ես հիմա չգիտեմ՝ ով ինչ, բայց դե՝ մի քիչ էլ խղճին մոտիկ պիտի լինի»,– ասել է գեներալը, ապա փոքր-ինչ խմբագրել ինքն իրեն. «Եթե մեր զոհվածի, մեր պաշտպանության համար է, պիտի անենք, անկախ նրանից՝ պարտադիր կլինի, թե ոնց, մի ձև պիտի դարձնենք»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են «Գրիբոյեդով ակումբի» «հայր», հայոց տաքսիստների մեծ բարեկամ, «Ռոսիա-1»-ի «Վեստի» ծրագրի տնօրեն, Կրեմլի խոսափող Դմիտրի Կիսելյովին: Նա այս անգամ Հայաստան է ժամանել կարեւոր առաքելությամբ. սահմանում լարվածության, ադրբեջանական զորավարժությունների ֆոնին նա այսօր հարցազրույց կվերցնի Սերժ Սարգսյանից: Խնդիրը ոչ միայն գեոքաղաքական հարցերի շուրջ ՀՀ նախագահի կարծիքը լսելն է, այլ նաեւ պարիտետ պահելը, քանի որ Կիսելյովը վերջերս հարցազրույց էր վերցրել Ալիեւից, որը, ի շարս այլ «էկզոտիկ» մտքերի, չէր բացառել Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, իհարկե՝ «տարածքների հետվերադարձի լույսի ներքո», իսկ Ղարաբաղին էլ «խոստացել» էր ինքնավար հանրապետության կարգավիճակ` Ադրբեջանի «լույսի ներքո»:
Ի դեպ, հիշեցնենք. օրեր առաջ տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ համանախագահները մտադրություն ունեն մեկ ամսից Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նստաշրջանում կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում, եւ Թրամփի ընտրության եւ փոփոխվող խաղի այս օրերին Ռուսաստանն ստուգում է իր եւ Կիսելյովի «պարկուճները»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս սկսում է կադրային փոփոխությունները: Արդեն հայտնի է, որ Հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվականի տնօրեն Գեւորգ Ալթունյանը նշանակվելու է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ փոխարինելով Վարդան Ավետիսյանին: Սա ոչ այնքան Վիգեն Սարգսյանի կադրային նշանակումն է, որքան Բաղրամյան 26-ինը՝ իշխանություններին ծառայած Ալթունյանին հո օդում չէի՞ն թողնի: Ինչ վերաբերում է Վ․ Ավետիսյանին, ապա նա համակարգի հնաբնակներից է, Սերժ Սարգսյանի համագյուղացին։ ՊՆ-ում վստահ են` նրան եւս անգործ չեն թողնի, խորհրդական կամ նման մի պաշտոն կտան:
Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ում կաշխատի նաեւ արդարադատության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ղուլյանը, ամենայն հավանականությամբ՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ընտրությունների հետ կապված խմորումները թեժանում են, ՀՀԿ-ականները «տագնապի» մեջ են՝ տեղ ունենալո՞ւ են արդյոք ՀՀԿ ցուցակում։ Հատկապես ուշագրավ է կանանց պարագան՝ հաջորդ խորհրդարանում նրանց քանակն ավելանում է։ Տարիներ շարունակ ԱԺ մտնելու ծրագիր ունեցող Նաիրա Նահապետյանը՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, ջերմ հարաբերություններ ունի ՀՀԿ բարձրաստիճան կանանց և հատկապես առաջին տիկնոջ հետ։
Երեկ նա «Հրապարակ»-ին վստահեցրեց․ «Անգամ ժամանակ չունեմ այդ մասին մտածելու», և սկսեց թվարկել իր գերծանրաբեռնված գրաֆիկը, թե ինչպես է ընդունում-ճամփում ռուսական պատվիրակություններին։ Բայց Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք ապագա ԱԺ-ում։ «Ճիշտն ասած՝ ես ինձ դեռ որևէ տեղ չեմ տեսնում, ես ուզում եմ միայն, որ ամեն ինչ անեմ, որ մեր երկրի, մեր քաղաքացու կողքին լինեմ, որտեղ էլ որ լինեմ․․․ ամեն մարդ պետք է իր տեղում ճիշտ լինի, ամեն ինչ անի, որ կարողանա կողքինին օգնել։ Այսօր մեր երկրի ամենամեծ գրավականը՝ մեր ղեկավարի, մեր ավագանիների և բոլոր բոլորի, այն է, որ կարողանան օգուտ տալ մեր երկրին, մեր ժողովրդին, թե հիմա որտեղ կլինի՝ պառլամենտում, քաղաքի ավագանիում, թե մեկ ուրիշ տեղ, դա կարևոր չէ»։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` հուլիսին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գրավումից հետո ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը դիմել էր հայաստանյան պատկան մարմիններին, որպեսզի իրենց տրամադրեն ՊՊԾ գունդը գրաված «ծռերի» հարազատների անունները՝ ԱՄՆ մուտք գործելու համար վերջիններիս վիզա չտրամադրելու նպատակով:
Անկախ նրանից, որ «Սասնա ծռերը» ժողովրդի դժգոհությունից ծնված շարժում էր եւ հասարակության շրջանում համակրանք էր վայելում, իսկ ամերիկյան իշխանությունն էլ շատ զուսպ արտահայտվեց նրանց մասով, զինյալ ապստամբներն ԱՄՆ իշխանությունների համար ասոցացվում են ահաբեկչության հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Մինչ ոստիկանապետն ազդեցիկ դեմքով խորհրդակցություններ է անում և կարգադրում ոստիկաններին մնալ օրինականության սահմաններում, մինչ նրանց կրծքին տեսախցիկներ են փակցնում, որ կոռուպցիան վերացնեն, Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում անընդհատ վերուվար է անում պետավտոտեսչության մի ավտոմեքենա, մյուսը դարանակալված է գյուղի վերջում, թփերի մեջ՝ «աչքն» Աշտարակի կողմից եկող մեքենաներին, որոնք Պռոշյան են հասնում նոր կառուցված մայրուղով, որը գյուղի մուտքի մոտ ավարտվում է:
Իսկ այդտեղ սահմանված արագությունը ժամում 60 կիլոմետր է, որը վարորդներից շատերը գերազանցում են: Իհարկե, արդարացված չէ արագության գերազանցումը, սակայն արդարացված չէ նաև պետավտոտեսուչների թաքնվելը, որոնք թփերի միջից միանգամից հայտնվում են խախտում արած մեքենաների դեմ դիմաց, հանկարծակիի բերում վարորդին ու հետևից գնալով՝ կանգնեցնում: Սա մեկ կամ երկու օրվա «ներկայացում» չէ: Այն սկսվել է երկու-երեք տարի առաջ, նոր կառուցվող ճանապարհի «ցրցամի» հետ, ու գուցե շարունակվի այնքան, մինչև իրենց դարանակալման տեղում նույնպես ճանապարհ կառուցվի»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Կառավարությունը երեկ հաստատեց, թե սոցիալական որ խումբն է գազի համար վճարելու ամենաէժան սակագնով՝ խորանարդ մետրը 100 դրամով։ Կարիքավորների այս խումբը ներառում է այն նպաստառու սպառողներին, որոնք «Փարոս» համակարգում են, ունեն 20-ից բարձր միավոր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեզ հայտնեց, որ որոշումը վերաբերելու է շուրջ 130 հազար ընտանիքի։ Ոչ կարիքավոր խավը՝ այսինքն, սովորական սպառողները, գազը գնելու են 139 դրամով։ Անապահովներին գազն էժան գնով տալու փորձեր նախկինում էլ են եղել․ 2014 թ․, երբ գազը թանկացավ՝ խմ-ի դիմաց հասնելով 156 դրամի, Տիգրան Սարգսյանի կառավարությունը փոխհատուցում սահմանեց անապահովների համար՝ իր վրա վերցնելով 56 դրամը»։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մինչ Սերժ Սարգսյանը փորձում է կարմիր գծերի ու արագաչափերի թեմայից դիվիդենտներ քաղել, «Հրապարակ»-ի աղբյուրների պնդմամբ, Քեթրինի Միհրանին` Միհրան Պողոսյանին, Կարեն Կարապետյանի թեթև ձեռամբ զգուշացվել է, որ այդ «գծերը» պետք է տնօրինի պետությունը, գումարը գնա պետբյուջե:
Ու հիմա, լավատեղյակների փոխանցմամբ, նախկին ԴԱՀԿ Միհրանը, որը պատրաստվում է ռեյտինգայինով պատգամավոր դառնալ ապագա պառլամենտում, որոշել է «երկուսը մեկում» անել` «կարմիր գծերը» նվիրել Երևանի քաղաքապետարանին ու դրա դիմաց որևէ լումա չպահանջել, անգամ իր կատարած չորս միլիոն ներդրումը, որով տեսախցիկներ, «ուղեգծումներ» և այլ աշխատանքներ են կատարվել:
«Հրապարակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.