23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում շատ թեժ ընտրապայքար է գնալու։ Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրություն ունեն ոչ միայն տարբեր հայտնի անձինք, այլև ընտրությունների կազմակերպման մեծ փորձ ունեցողներ։ Արդեն իսկ հայտնի է, որ առաջադրվում է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Բեգլարյանը, ով պատրաստվում է աշխատել միայն Կենտրոնում։ Իսկ Էրեբունու տարածքում կաշխատեն Սնխչի Հարութը և Արթուր ու Արտյոմ եղբայրները՝ «Վենեցիա» ռեստորանի տերերը։ Թեկնածուն կլինի Արթուր կամ Ասատուր Սահակյանը՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետը։ Նա Ֆլեշի Բարսեղի փեսայի՝ Սամվել Սանամյանի աշխատողն է և նրա օբյեկտներն աշխատեցնողը։ Այս տարածքից ԲՀԿ-ն առաջադրելու է Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանին, նախկին պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանին, Տուգոյին՝ Արսեն Ավագյանին, եթե վերջնական որոշում կայացվի, նաև Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ «Ելքից» առաջադրվելու է Ալեն Սիմոնյանը, բայց քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ հոգեհանգստին Սերժ Սարգսյանը նախօրեին չի մասնակցել, փոխարենը ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, որը ոչ վաղ անցյալում Մհեր Սեդրակյանի հետ խուլ հակամարտության մեջ էր, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք։
Ի դեպ, չնայած Մհեր Սեդրակյանի նկատմամբ գործադրվող ճնշումներին, մեր տեղեկություններով, նա որոշել է «զադնի չդնել», թեեւ տարբեր տեղերում ասում է, որ որդին՝ Դավիթը, չի ենթարկվում իրեն եւ որոշել է առաջադրվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով։
Նշենք, որ Մհեր Սեդրակյանի քույրը տեւական ժամանակ հիվանդ էր, եւ եղբայրն զբաղված էր քրոջ առողջական խնդիրներով»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մեր տեղեկություններով` որոշակի լարվածություն է առաջացել Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Ինչպես Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ Սամվել Կարապետյանի սրտով չի եղել վերջինիս մուտքը քաղաքականություն, ինչն էլ իր հերթին առիթ դարձավ, որ Սամվել Կարապետյանն «արագացված ռեժիմով» հայտարարի իրենց կողմից Հայաստանում, այդ թվում հատկապես Լոռիում, կատարվելիք բավականին լուրջ ներդրումների մասին: Ե՞րբ կլինեն այդ ներդրումները՝ հարցրինք լավատեղյակ աղբյուրին։ «Կարծում ենք` արդեն մարտ ամսից»: Ի դեպ, մեր զրուցակիցը չբացառեց նաեւ, որ այս գործընթացների «արդյունքում» ապագա ԱԺ նախագահի պաշտոնի ռեալ հավակնորդներից մեկը դառնա «Տաշիր» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանը։ «Կունենանք երկու Կարեն Կարապետյան` մեկը` վարչապետ, մյուսը` ԱԺ նախագահ. շատ ըլնի, քիչ չըլնի»,- կատակեց մեր զրուցակիցը:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։
«Իշխանությունն իր ոճին հավատարիմ, ընտրություններից առաջ գործի է դրել կոմպրոմատների մեխանիզմը: Դեկտեմբերի վերջին, երբ իշխանամետ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվեց Իտալիայում բնակվող մեր հայրենակցի՝ Դոն Պիպոյի մասին պատմող ֆիլմը, որը մի քանի անգամ կրկնվեց նաեւ հունվարին, տարակույս անգամ չթողեց, որ պետպատվերի շրջանակում նկարված ֆիլմը մեսիջ էր Էջմիածինը ծանր լծի տակ պահող գեներալ Մանվելին:
Հիշեցնենք, որ գեներալն ու Դոնը «դասակարգային» թշնամիներ են դեռեւս 90-ականներից: Նրանց միջեւ ծագած հակամարտությունն էր պատճառը, որ էջմիածինցի Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հաստատվեց Իտալիայում:
Իսկ թե ֆիլմի ցուցադրման համար ինչու ընտրվեց հատկապես նախընտրական շրջանը, դժվար չէ կռահել: Արդեն գիտեք, որ Սերժ Սարգսյանը փորձելու է ՀՀԿ ցուցակ ներառել հնարավորինս քիչ անվանարկված գործիչների, որոնց շարքերում գեներալ Մանվելին կարծես թե չի տեսնում: Հետեւապես, նրանից փորձելու է ազատվել կոմպրոմատները գործի գցելով:
Այ այստեղ է, որ սահուն մուտք է ապահովվում Պիպոյի համար՝ վերջինիս միջոցով արագացնելով գեներալ Գրիգորյանին ասպարեզից մաքրելու գործընթացը:
Բայց դա վերնախավի ծրագրի միայն մի մասն է: Աքցանը սեղմելու համար երկրորդ լուրջ կոմպրոմատն է պետք: Եվ, ահա, շրջանառության մեջ է դրվում գեներալի երկու որդիների եւ նրանց թիմակիցների եւ Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի եւ Ստեփան Աբգարյանի միջեւ նախորդ տարի տեղի ունեցած ծեծկռտուքը՝ այլ լույսի ներքո»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով` ՀԱԿ անդամ, վերջին շրջանում քաղաքական «բեմը» թողած Հակոբ Հակոբյանը (Լեդին) որոշել է կրկին առաջադրվել` Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգից», ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ «օկրուգում», ուր առանց այն էլ «բալը թանկ է», էլ ավելի է թանկանալու, որովհետեւ այստեղից ռեյտինգայինով պատգամավորի թեկնածուներ են առաջադրվելու Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Հիշենք, որ Հակոբ Հակոբյանն ու Սամվել Ալեքսանյանը քավոր-սանիկ են, եւ նրանց հարաբերությունները՝ Պլըպուղու կարկատանի նման, երբեմն լարված են եղել, երբեմն «կտրվել են շաքարով»: Մալաթիայի թաղերում թեժ պայքարի խոր սպասում է` թեժ «փողերի» սպասումներով»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Իր հոտը դեպի Ավետյաց երկիր առաջնորդող Մովսես մարգարեն քաջ գիտակցում էր, որ գերությունից ֆիզիկապես փախչելով չես փրկվի, որ հարկավոր է գերության մեջ ապրած վերջին իսրայելցին Էլ հրաժեշտ տա կյանքին, ու ազատության մեջ ծնված սերունդը ոտք դնի Ավետյաց Երկրի հողին։ Եվ դա Էր պատճառը, որ անապատում դեգերումի ճանապարհը ձգվեց ու երկարեց շուրջ 40 տարի, մինչև իր մահկանացուն կնքեց վերջին «ստրուկը»։ Մեզ Մովսես մարգարե է հարկավոր, որ գիտակցի սերնդափոխության անհրաժեշտությունը։ Որ մեզ մաքրի, ստիպի հրաժարվել իրենց «դարն ապրած» քաղաքական գործիչներից ու քաղաքական սկզբունքներից։ Թվում էր՝ սովետական երկրի քանդվելով մենք կազատվենք անցյալի բեռից, բայց պարզվեց՝ կոմունիստական նոմենկլատուրան անմահ է, և այն արագ հարմարվեց նոր ժամանակներին ու սողոսկեց իշխանության, պետական ապարատի բոլոր ծալքերը։ Հետո թվաց, թե դարը կփակենք հներին հրաժեշտ տալով և նոր սերնդի համար ճանապարհ բացելով, բայց մտանք 21-րդ դար՝ 20-րդ դարի ողջ ժառանգությունը մեզ հետ քարշ տալով։
Երբ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ազդարարեց իր վերադարձի մասին, հանրության մի հսկա հատված մեծ ոգևորությամբ ընդունեց, սակայն դա ևս վկայում էր այն մասին, որ մենք անցյալի բեռից չենք կարողանում ազատվել, և նոր մարդկանց մուտքը դեպի քաղաքականություն փակ է։ 2012-ին մենք մեզ համոզում էինք, որ սա վերջին ընտրությունն Է, որին մասնակցում են 20-րդ դարի գործիչները, չէ որ 2016-ին այդ մարդիկ արդեն հատելու են այն տարիքը, որի ժամանակ ակտիվ քաղաքական կյանքով, որպես կանոն, չեն ապրում, այլ գնում են հանգստի՝ թոռների հետ խաղալու, աշխարհով մեկ ճամփորդելու։ Բայց 2016-ին մենք կրկին պտտվում ենք նույն անունների կախարդված շրջանում։ Նորից ասպարեզում են 20-րդ դարի գործիչները»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Քաղաքական ուժերը դեռ խորհրդարանական ընտրությունները «հորով-մորով» չարած` անհանգստացած են Երևանի քաղաքապետի ընտրություններով, որը տեղի կունենա մայիսին: Շրջանառվում են մի շարք թեկնածություններ, իսկ ամենաինտրիգայինը ՀՀԿ-ի թեկնածուի հարցն է: Եթե մինչև հիմա տեսակետ կար, որ «միակն ու եզակին» Տարոն Մարգարյանն է, ապա պարզվում է, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք կցանկանային ասել` «Տարոն ջան, դու միակ սիրունը չես, այլ սիրուններ էլ կան»:
Օրինակ, Սամվել Կարապետյանի սանիկ Գագիկ Բեգլարյանը, որը, ի դեպ, պատգամավոր դառնալ չի ուզում Կենտրոնից` ռեյտինգայինով, այլ սպասում է, որ իր «կոշիկի քուղերը» կապեն քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Մեկ այլ «էկզոտիկ» թեկնածուի անուն էլ է շրջանառվում` Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակի: Պատճառաբանությունը «երկաթյա» է․ եթե Արմեն Գևորգյանը կարող է նախագահի աշխատակազմի ղեկավար լինել, Ալիկ Հարությունյանը` քարոզչական կենտրոնի ղեկավար, ինչո՞ւ չի կարող նա քաղաքապետ լինել»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հանրապետականում Արփինե Հովհաննիսյանին առաջ մղելու գործընթացը ոչ միայն ՀՀԿ-ում են ծանր տանում՝ համարելով, որ նա չի վաստակել ՀՀԿ կին-դեմքը լինելու «պատիվը», այլև ԲՀԿ-ում է որոշ «տեղաշարժեր» առաջացրել։
Մասնավորապես, քննարկվում է նոր իմիջով՝ երկարոտն, մոդելային կեցվածքով, գեղեցկադեմ կանանց ասպարեզ բերելու հարցը։ Ընդ որում, ԲՀԿ-ում հետևում են, թե ՀՀԿ ցուցակի որ տեղում են գրելու Արփինեին, որ իրենք էլ նույն հատվածում արժանի «կոնկուրենտ» դնեն։
Այս չափանիշին Նաիրա Զոհրաբյանը, բնականաբար, չի համապատասխանում, ոմանք առաջարկում են Իրինա Քոչարյանին, բայց նրան ազգանունն է խանգարում։ Այնպես որ՝ ԲՀԿ-ում այս օրերին շատ ակտուալ է «շերշե լա ֆամ» ասույթը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մահացած ծննդկանների մասին սկանդալային հայտարարության և իր զավԵշտալի նախաձեռնությունների աղմուկը դեռ չմարած, կրկին հայտնվել է քննադատության թիրախում։
Պատճառը նոր «հանճարեղ» գաղափարն է՝ առողջապահության ոլորտի կոռուպցիայի օրինականացումը։ Օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա հայտարարել է բժշկին տրվող «մաղարիչը» հարկելու իր մտադրության մասին։ Մեր տեղեկություններով՝ Ալթունյանի այս հայտարարությունները հարուցել են «բարձր ղեկավարության» զայրույթը։
«Առողջապահական համակարգի գլխավոր «մենեջերն» իսկական գլխացավանք է դարձել ընտրությունների գնացող իշխանության համար և արդեն իսկ համալրել է այն «սև ցուցակը», որտեղ հանգրվանածները տեղ չեն ունենալու 2017-ի կառավարության կազմում»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա համարում:
Նախընտրական խոսակցությունների շրջանակներում մարզերում քննարկում են ռեյտինգայինների հարցը։ Եթե որոշ ուժեր լուրջ դժվարություններ ունեն թեկնածուներ առաջադրելու հարցում, ապա Հանրապետականը՝ ճիշտ հակառակը։ Նրա թևի տակ կհավաքվեն նաև բազմաթիվ ոչ կուսակցականներ, որոնք ձայն կբերեն կուսակցությանը։ Ընդ, որում՝ 5-ից մինչև 15 թեկնածու առաջադրելու հնարավորությունն այս կուսակցությունում ուզում են առավելագույն շահով օգտագործել։ Եվ, որպեսզի նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն իրար «միս չկրծեն», քննարկում են ընտրատարածքն ավելի փոքր օկրուգների «բաժանելու» հարցը, որտեղ կոնկրետ թեկնածուները փող կբաժանեն, կաշխատեն՝ առանց միմյանց խանգարելու։
Հետո նրանց քվեները կհավաքվեն ՀՀԿ գանձարանում։ Ընդ որում, այս ընտրական օրենսգրքով հարկավոր Է, որ ոչ միայն տվյալ թեկնածուն շատ ձայներ տանի, այլև, որ նույն ընտրատարածքում առաջադրված կուսակիցներն Էլ շատ ձայն տանեն։
Հրապարակ
Առավել մանրամասն` այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.