23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքաշինության նախարարի պաշտոնի նկատմամբ հավակնություններ է դրսևորում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի տեղակալ Ալեքսանդր Կարապետյանը, ով մի քանի ամիս առաջ նշանակվել էր քաղաքաշինության նախարարի տեղակալ: ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը փորձել է Կարապետյանի համար բարեխոսել նախագահի մոտ, բայց կարծես թե անարդյունք:
Այս մասին գրում է Հրապարակ օրաթերթը:
«Հրապարակ». Երեկ ոստիկանությունում արտահերթ նիստ է հրավիրվել ճանապարհային ոստիկանության քննական-հաշվառման ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ: Թերթի տեղեկություններով, Վովա Գասպարյանն աննախադեպ դաժան է գտնվել, նիստի ավարտից հետո այս ստորաբաժանման աշխատակիցների զգալի մասը դահլիճը լքել է գործազուրկի կարգավիճակով, իսկ մյուսներն աշխատանքից կազատվեն առաջիկա տասն օրում:
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ կեսօրին ձերբակալել էր ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանին` վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց 150 հազար դրամ կաշառք ստանալու համար: Կեսօրին արդեն ոստիկանապետն արտահերթ նիստ է հրավիրել: Բանն այն է, որ վերջին ամիսներին Գասպարյանը պարբերաբար նիստեր է հրավիրել և նախազգուշացրել, որ կաշառքի դեպքերը շատ խիստ պատժվելու են, չեն խնայելու ոչ մեկին: Չեն ներվելու նաև նրանք, ովքեր այդ մասին իմացել են եւ լռել: Դա է պատճառը, որ ոստիկանապետը երեկ սարսափելի զայրացած է եղել եւ «իրերն իրենց անուններով է կոչել»: Հենց նիստի ժամանակ նա հայտարարել է հաշվառման-քննչական բաժնի մի շարք աշխատակիցների աշխատանքից ազատման մասին` գուժելով, որ մյուսների հրամանները կլինեն առաջիկայում: Չի բացառվում, որ փոխվի նաև ՃՈ պետը: «Դուք ինձ զրկել եք մարդկանց աչքերի մեջ նայելուց, դուք ինձ անձնական վիրավորանք եք հասցրել, ձեր արարքը դիտում եմ որպես դավաճանություն, իսկ ես դավաճաններին չեմ ներում»,-մոտավորապես այսպես է ասել ոստիկանապետը: Ասում են` համազգեստավորները «քրտնած» են լքել դահլիճը` երանի տալով ճաղերի հետևում հայտնված իրենց գործընկերոջը: Վ. Գասպարյանը բաց տեքստով ասել է, որ առաջիկա կադրային հեղափոխությունը լինելու է իրական կադրային ջարդ: Մինչդեռ վերջին օրերին ճանապարհային ոստիկանները ձեռքները շփելով սպասում էին հունիսի 2-ին, երբ ուժի մեջ կմտնեն երթևեկության տուգանքների բազմակի թանկացման մասին որոշումները: Այնպես որ փող աշխատել թերևս չի հաջողվի: Ի դեպ, ոստիկանապետն ակնարկել է, որ նման կաշառքի դեպքերի բացահայտումներ սպասվում են նաև անձնագրայինի ոլորտում:
«Հրապարակ». Երեկ ԱԺ-ում գեներալներ Սանվելն ու Սեյրանը` միմյանցից անբաժան, քայլում, սենյակից սենյակ էին անցնում ու նույնքան անբաժան էլ նստած էին ԱԺ դահլիճում, հետո էլ` ֆոյեում: Ակնհայտ էր` Սեյրան Սարոյանն ինքնակամ պատասխանատվություն էր ստանձնել գեներալ Մանվելին «առաջին օրով» պառլամենտի աշխատանքի նրբություններին ծանոթացնելու գործում: Նրանք բավարար զուսպ բարևեցին իրենց անչափ ջերմ բարևած Վարդան Օսկանյանին` հասկացնելով վերջինիս, որ իրենց «դուրը չի գալիս նրա արածները», ու երկար ժամանակ այդպես «վճռական մենակ նստած» էին ԱԺ սրահում: Հարցին, թե ինչո՞ւ էդպես ղարիբ նստել եք ֆոյեում ու ՀՀԿ-ի հետ չեք, չե՞ն ընդունում ձեզ ՀՀԿ հնաբնակները, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Խո ազգի թշնամի չե՞նք, որ չընդունեն»: Հետո էլ հարկ համարեց տեղեկացնել, որ խիստ պարտաճանաչ գալու-մասնակցելու է ԱԺ բոլոր նիստերին: Բա որ ձանձրանա՞ք, բա որ էնպիսի մտքեր լսեք, որ Ձեզ դուր չգա՞ն: «Որ դուր չեկավ, ուշունց կտամ»,-ասել է նա:
«Հրապարակ». Թերթը գրում է, որ շատերն էին սպասում, թե ինչպես է դասավորվելու ԱԺ այլեւս նախկին նախագահ Սամվել Նիկոյանի ճակատագիրը:
«Հայտնի էր, որ նա չի ցանկանում շարունակել աշխատանքը պառլամենտում: Ի դեպ, պաշտոնավարման վերջին պահին նրան էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչը հետաքրքիր է Հիլարի Քլինթոնի սպասվելիք այցի ֆոնին: Նույն օրը, ըստ լավատեղյակների, Նիկոյանը եղել է նաեւ Սերժ Սարգսյանի մոտ:
Հանդիպման արդյունքներն իրենց ուշացնել չեն տվել. երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ Նիկոյանին տեսնում է այլ ոլորտում: Չնայած պնդումներին, թե Նիկոյանը կղեկավարի բնապահպանության նախարարությունը, ՀՀԿ աղբյուրները տեղեկացնում են, որ Արամ Հարությունյանը կմնա իր պաշտոնում, իսկ մասնագիտությամբ ինժեներ Նիկոյանին ըստ ամենայնի կտրվի կամ քաղաքաշինության, կամ կապի եւ տրանսպորտի նախարարի պորտֆելներից մեկը:
Ի դեպ, կապի եւ տրանսպորտի պորտֆելի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է շատերի, այդ թվում եւ այն վերադարձնել ցանկացող ՕԵԿ-ի մոտ»,- գրումէ «Հրապարակը»:
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԲՀԿ մարզպետ Սերգեյ Բագրատյանն ուշի ուշով սպասում է ՀՀԿ-ի, այն է` Սերժ Սարգսյանի փոքրիկ ազդանշանին` դուրս գալու ԲՀԿ-ից և անդամագրվելու ՀՀԿ-ին, պահելով մարզպետի պաշտոնը: Նեղ-հարազատ միջավայրում նա ասել է. ես ի~նչ ԲՀԿ-ական, ես նախագահի մարդն եմ: ԲՀԿ-ական մարզպետը, հիշենք, պաշտպանության նախարարությանը վառելիք մատակարարողներից մեկն է, ունի նաև այլ բիզնեսներ»:
«Հրապարակ». Մայիսի 30-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը հրապարակելու է, թե ովքեր են զբաղեցնելու ՀՀ վարչապետի, Աժ նախագահի, ինչպես նաև նախարարների պաշտոնները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի փոխարեն նշվում է ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի անունը, սակայն վերջինս ասել է, թե ինքն այդ մասին թերթից է իմանում և որևէ հավակնություն չունի գործադիր պաշտոնների նկատմամբ: Առողջապահության նախարարի պաշտոնի համար ՀՀԿ-ն, ըստ լուրերի, 2 թեկնածություն է քննարկում. ՀՀԿ փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյան կամ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյան: Երեկ չի հաջողվեց նրանցից որևէ մեկի հետ զրուցել:
«Հրապարակ». Վերջին շրջանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում աճել է ոստիկան օգտատերերի քանակը: Պարզվում է` պատահական չէ, և դա արվում է «Ֆեյսբուքի» տիրույթը վերահսկելու նպատակով: Վերջին ամիսներին իշխանության ծրագրերի դեմ ընդվզումները կազմակերպվում են հենց այս սոցիալական ցանցում, ինչն ընդունված է նաև շատ երկրներում: Բացի այդ, «Ֆեյսբուքում» մարդիկ ավելի անկաշկանդ են և գրում ու քննադատում են այնպես, ինչպես մտածում են: Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանությունը սոցիալական ցանցը ևս վերահսկողության տակ առնելու նպատակ ունի, ընդ որում` ոչ միայն սկիզբ առնող հնարավոր ակցիաները վիզուալ կանխելու, այլև տեխնիկական անվտանգության: Ըստ թերթի աղբյուրի, տեխնոլոգիական այս «նորարարության» մասին անգամ քննարկումներ են եղել վերջին շրջանում ոստիկանու թյուն այցելած օտարերկրացի փորձագետների հետ: Թե իրավապահների աշխատանքի արդյունավետության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ՕԳԳ-ն ինչպես են գնահատել օտարերկրացիները, հայտնի չէ, ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվում են միայն հանդիպումների մասին ընդհանուր տեղեկություններ:
«Հրապարակ». Երեկ ԲՀԿ-ն վերջնական «մաքրել»-պատրաստել է իր ցուցակը և այսօր կամ վաղը կներկայացնի ԿԸՀ: Երեք օր շարունակ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ էր ունենում թե ցուցակում մնացողների, թե դուրս եկողների հետ: «Ըմբոստներից» ցուցակում չկա միայն Հմայակ Հովհաննիսյանը. Ծառուկյանը նրա հետ հանդիպել է երկուշաբթի օրը, «բացատրել», թե որտեղ են «ձմեռում ԲՀԿ խեցգետինները», որից հետո Հմայակը շատ տխուր հեռացել է Ծառուկյանի աշխատասենյակից: Չար լեզուներն ասում են` նա հրաժարվել է դիմում գրել, սակայն Ծառուկյանի «հայրական» ապտակից հետո գրել է: Ինչ վերաբերում է մյուս «ըմբոստներին» ` կոալիցիային դեմ արտահայտվածներին, ապա Վահե Հովհաննիսյանն ինքնաբացարկի դիմում գրել է, սակայն ապագա պատգամավորների ցանկի մեջ է. ասում են` առայժմ: Իսկ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Օսկանյանը դիմումներ չեն գրել: Էլի ասում են` առայժմ: Դիմում գրածներից Ռուբեն Գևորգյանին Ծառուկյանը կանչել և ասել է, որ նա մանդատ ստանալու է: Մանդատ չի ստանա Թամարա Պողոսյանը, կստանան Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, նաև Արագած Ախոյանը:
«Հրապարակ». Երեկ ԲՀԿ-ում ոչ ոք չգիտեր` մտնելու են կոալիցիա, թե ոչ: Բայց գիտեին, որ Գագիկ Ծառուկյանն ասել է` բացի սպորտի նախարարից, բոլորը մնում են իրենց տեղերում: Ըստ որոշ լուրերի, այդ պաշտոնի համար քննարկվում է Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանին նշանակելու հարցը, ով իր մերձավորների շրջանում ասել է, թե իր հետ դեռ ոչինչ չի քննարկվել:
«Հրապարակ». Երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ներկա էր ողջ Հանրապետական էլիտան` չէր մասնակցում միայն ԳՄ անդամ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ Աբրահամյանը վատառողջ է. դեռևս նախորդ օրը ՀՀԿ-ականները տեսել էին, որ Արգամիչը գրիպով հիվանդ է և խուսափում է շփվել իրենց հետ: Սակայն, ըստ ամենայնի, նա տեղեկացված էր, որ երեկվա նիստում ոչ մի էական բան չի լինելու, դրա համար չէր եկել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.