23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Կառավարությաե ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո լրագրողներից մեկը միջանցքում բարձրաձայն հարցնում էր. «Ո՞վ գիտի Գելի տեղը, չե՞ք ասի ուր է Գելը, կարո՞ղ է իմանաք»: ՀՀԿ-ականներից մեկը մոտեցավ նրան ու «գողական» ձայնով, թե` «քուր ջան, ըտենց մի ասա»: Լրագրողն անակնկալի եկավ: «Քուր ջան, ՀՀԿ-ում որսորդները շատ են` ըտենց մի ասա», ու ցույց տվեց Շմայսին, Սարիբեկյան Կարենին. «Սաղ որսորդ տղերք են»: Հիշեցնենք, որ Գելը ԲՀԿ Աժ խմբակցության անդամ Գրիգոր Գաբրիելյանն է, և քանի որ ԲՀԿ-ն վայրկյաններ առաջ դեմ էր քվեարկել կառավարության ծրագրին, Գելի տեղն իմանալը կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ»,- գրել է թերթը:
«Հրապարակ».
Կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ «կողմերի» ու «դեմերի» հարցը պարզ էր, սակայն մեկ ձեռնպահը լուրջ ալեկոծություն էր առաջացրել, և բոլորը գուշակում էին, թե դա ով է: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ձեռնպահը Գրիգոր Մարգարյանն է` Բելաջիոյի Գրիշը, ով ԲՀԿ հովանու տակ է մտել Աժ, սակայն նախընտրական հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը կոչ է արել նրա օգտին քվեարկել: Թերթի տեղեկություններով, արդյունքում Գրիշը խոստացել է նախագահի գծին երբևէ դեմ չգնալ: Երեկ, նիստից հետո լրագրողները շրջապատել են Մարգարյանին` հարցապնդումով, թե ինչպես է նա քվեարկել: Նա ասել է. դեմ եմ քվեարկել, մենք «թմով ենք քվեարկում»: Սակայն, երբ լրագրողները համառել են, ասել է. ես ազատ մարդ եմ, ոնց ուզեմ` կքվեարկեմ: Ավելի ուշ թերթը տեղեկացել է, որ նա Աժ արձանագրային բաժնում դիմում է գրել` նշելով, որ ինքը սխալ կոճակ է սեղմել, խնդրում է չեղյալ համարել քվեարկության արդյունքը, ինչին պատասխանել են, որ դա հնարավոր չէ. քվեարկության արդյունքներն արձանագրված են և փոփոխության ենթակա չեն:
«Հրապարակ».
Գագիկ Ծառուկյանը երեկ կրկին չէր մասնակցում ԱԺ նիստին: ԲՀԿ խմբակցությունը երկրորդ անգամ նիստի էր ներկայացել առանց ֆրակցիայի ղեկավարի: Ըստ լավատեղյակների` Ծառուկյանն ասել է. քանի այս կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն է, ես նիստերին չեմ մասնակցելու: Հետաքրքիր է, որ ԱԺ նիստերին չի մասնակցում, սակայն կառավարություն, վարչապետի հետ կոնֆիդենցիալ հանդիպման գնում է` անկախ այն բանից, թե ինչ թեմայով է այդ կոնֆիդենցիալ հանդիպումը:
Հրապարակ
Օրերս Մանվել Գրիգորյանն իր մտերիմների մոտ բողոքել է լրագրողներից, թե` էդ աննամուսներն էլի գլխիս սարքեցին, նկատի ունենալով լուրը, որ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ ինքն է եղել քվեաթերթիկի վրա «Մուկ» գրողը:
«Որ ես ուզենայի իրան տենց բան ասեի, կէթայի-դեմը կկանգնեի-ուղիղ կասի, ընչի՞ պըտի հեդվից գրեի, որ ի՞նչ»,- նեղսրտել է գեներալը: Որ գեներալ Մանվելը կարող է և ուղիղ դեմքին «ասել», հաստատ է. երկու տարի առաջ Էջմիածնում տեղի ունեցած մի արարողության ժամանակ նա մոտեցել է Հովիկ Աբրահամյանին ու հետևից «մլավել»` «մյա՜ու»:
«Ի դեպ, օրերս գեներալն ԱԺ է տարել իր թոռնիկին, երևի ցանկացել է թոռնիկին ցույց տալ, թե որտեղ եւ ինչ աշխատանքային պայմաններում է պապիկը զբաղվելու օրինաստեղծ գործունեությամբ»,- գրում է «Հրապարակը»:
ԱԺ-ում վերջնականապես որոշել են, թե ովքեր են լինելու ԵԱՀԿ-ի, «Եվրանեսթի», ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունների ղեկավարները: Փոփոխությունները, ինչպես կառավարության դեպքում, մեծ չեն: «Եվրանեսթի» պատվիրակությունը նախկինի պես կղեկավարի Վահան Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ինը` Դավիթ Հարությունյանը: Արամ Սաֆարյանի փոխարեն ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի նույն ինքը` Արտաշես Մամիկոնիչը, ինչը հետաքրքիր է ոչ միայն ներքաղաքական, այլև, առաջին հերթին, արտաքաղաքւսկան տեսանկյունից: Թերթը նշում է. «Չմոռանանք` Արտաշես Գեղամյանը ներքին կյանքում Քոչարյանի անհաշտ ընդդիմախոսներից է, սակայն, միևնույն ժամանակ, Եվրասիական միության հայաստանյան մեծ ջատագովներից է»:
«Հրապարակ».
Հունիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի մորմոնների համագումար-կոնֆերանսը, որին կմասնակցեն ԱՄՆ-ից ժամանած «բարձր դասի» բազմաթիվ մորմոններ:
Վերջիններիս կոնֆերանսը կրկնակի հետաքրքրական է դառնում այս օրերին հայաստանյան ներքաղաքական կյանքում համաշխարհային մորմոնների ղեկավար Ջոն Հանթսմանի նվիրատվությունների եւ Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
«Հրապարակ».
Մինչ կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, և հայտնի կդառնա կառավարության կազմը, ՕԵԿ-ում արդեն հաշվարկներ են անում, թե այդ փոփոխություններն ինչպես են անդրադառնալու իրենց վրա: Քննարկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցը: Սակայն քաղաքաշինության նախարարի հարցն էլ փակված չէ: Քաղշիննախարարի պաշտոնի թեկնածուներ են համարվում ԱԺ պատգամավորներ Խաչիկ Հարությունյանը և Սամվել Թադևոսյանը: Ըստ նախնական հաշվարկների, եթե այս երկուսից մեկը նշանակվի, ապա խորհրդարանական գործունեության հեռանկար կբացվի ՕԵԿ-ի 9-րդ հորիզոնականում գտնվող Նելսոն Զուլոյանի համար: Իսկ սորբոնյան կրթությամբ` 10-րդ համարը զբաղեցնող Դավիթ Կարապետյանի օրենսդրական հեռանկարը դեռ չի կարելի փակված համարել, նրա հարցը կլուծվի, երբ գործադիրում տեղ բացվի ևս մեկ ՕԵԿ-ականի համար: Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստը երեկ հետաձգվել է այն պատճառով, որ դեռևս վերջնականապես որոշված չէ, թե ում ինչ պորտֆել է բաժին ընկնելու: Այսօր կեսօրին նախատեսված է Արթուր Բաղդասարյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որից հետո միայն վերջնականապես կորոշվի, թե ինչ է հասնելու ՕԵԿ-ին:
«Հրապարակ».
Երեկ ԱԱԾ հաղորդագրության կապակցությամբ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Դա միանշանակ քաղաքական պատվեր է, և ուզում եմ ասել հետևյալը` «փողերի լվացում — Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել: Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումն ինձ և «Սիվիլիթասին» նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար»: Սիայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»: Ի դեպ, երեկ «Հրապարակ» թերթը տեղեկացել է, որ կալանքներ են դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի այլ մերձավորների դրամական հաշիվների վրա:
Հրապարակ.
ՀՀՇ-ի Գևորիկը, որ «հավատացել ու փոխվել է»` դառնալով ՀՀԿ-ի Գևորիկ, շատ ավելի վաղուց է ընտրական տեխնոլոգիաներ կիրառում, քան ՀՀԿ-ն. նա ՀՀԿ գրասենյակի մոտ հայտնվող բոմժերին հինգ-տասը հազար դրամ է տալիս, որպեսզի վերջիններս այլևս այնտեղ չերևան, և մուրացկանություն անելու մենաշնորհն իրեն պատկանի: Օրերս էլ հետաքրքիր միջադեպ է գրանցվել ՀՀԿ բակում, գրասենյակ մտնող Սամվել Ալեքսանյանը ձեռքը բարձրացրել ու Գևորիկին ասել է. բարև, այ էշ, ո՞նց ես: «Քեզնից էլ լավ է՞շ»,- արձագանքել է լկտիացած «ՀՀԿ-ականը»: Ալեքսանյանը ժպտացել, մատը թափ տվել-ներս է մտել` բոլորին բացատրելով, որ իրենց` ապարանցիների համար էշը սուրբ կենդանի է: ՀՀԿ-ականներն էլ նրան «դուխ» տալու համար ասել են. Ամերիկայում էլ հանրապետականների սիմվոլն է էշը:
Այս մասին գրում է Հրապարակ օրաթերթը.
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի կարող հանգստանալ այն օրվանից, երբ Ազգային ժողովի ղեկավարության ընտրությունների օրը քվեաթերթիկներից մեկի վրա ձեռքով գրված էր եղել իր մականունը` «Մուկ», և մեծ տառերով` «դեմ»: Աժ թերթի աղբյուրների փոխանցմամբ, Արգամիչը հաստատակամ լծվել է համարձակ քվեարկողին հայտնաբերելու գործին: Թե ինչով կավարտվեն Արգամիչի որոնողական գործողությունները, դեռ հայտնի չէ, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, առայժմ բացահայտվել է կասկածյալների շրջանակը: Նրանք չորսն են` երեքը հարազատ ՀՀԿ-ից, մեկը` «կառուցողական ընդդիմությունից»` ԲՀԿ-ից:
Այս մասին գրում է Հրապարակ օրաթերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.