23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարդան Ղուկասյանին ահավոր զայրացրած Գյումրիի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թեկնածությունը, ըստ լավատեղյակների, առաջադրել է մարզպետ Գիզիրյանը` Հովիկ Աբրահամյանի «ադաբրյամսով»: ՀՀԿ-ում մտավախություն կար, որ Վարդանիկը ոչ միայն չի օգնի, ավելին` բացահայտ ու քողարկված կխանգարի ՀՀԿ-ից պաշտպանվող Սամվել Բալասանյանին քաղաքապետ դարձնելու գործընթացին: Այսօր քաղաքական շրջանակները քննարկում են` օգնելո՞ւ է արդյոք Գիզիրյանը Բալասանյանին, ում մասին իր մարզպետ նշանակվելու պահին, Վարդան Ղուկասյանի ներկայությամբ, Գյումրիում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի համար կառուցված եկեղեցում հարցին ի պատասխան` Գյումրիում մեծ է Սամվել Բալասանյանի ազդեցությունը, կարողանալո՞ւ եք չեզոքացնել այն, Գիզիրյանը ոստիկանությունից իր հետ բերած բազմիմաստ ժպիտով ասել է. իսկ գիտե՞ք, թե ինչ էր ժամանակին Բալասանյանի մասին ասել Հմայակ Հովհաննիսյանը: «Անասնագող»,- շուտասելուկով վրա է բերել մարզպետարանի աշխատակիցը: «Առաջիկայում կերևա` ով ում կգողանա»,- իր հեղինակավոր խոսքը շարունակել է մարզպետը:
Հրապարակ
Սերժ Սարգսյանի` ոստիկանություն կատարած այցն ու մասնավորապես ելույթը ծանր ազդեցություն են ունեցել այն ստորաբաժանումների ղեկավարների վրա, որոնցից Սարգսյանը դժգոհություն է հայտնել: «Հրապարակը» նշում է, որ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ վարչությունների, քլնգել էր նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը: Ասել էր, որ իր համար անհասկանալի է դառնում ներքին անվտանգության ծառայության գործունեությունը: «Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որևէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կան նաև հանցագործություններ: Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունն ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում: Կա՞մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա՛մ այն պետք է աշխատի»,-հայտնել էր նա: Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, ազդվելով Ազատիչի քննադատությունից, օրերս իր մոտ է հավաքել աշխատակազմին ու խիստ հրահանգել` առաջիկա 10 օրվա ընթացքում անպայման «ինֆորմացիա բերել», հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից: Թերթի աղբյուրի պատմելով, նրանց մեջ մի ճարպիկ է գտնվել, ով մի «բոց ինֆորմացիայով» իրեն փրկել է` հայտնելով, թե իրեն հայտնի է մեկը, ով աշխատանքից մշտապես 10-15 րոպե ուշանում է: Թերթին հասած տեղեկություններով, «շեֆի» հրահանգից հետո անգամ ինքնակամ դիմում գրող է եղել:
Հրապարակ
Ուրբաթ օրը նախագահական գնացած Վարդան Ղուկասյանին Սերժ Սարգսյանն ասել է` միառժամանակ հանգստացիր քաղաքականությունից, հետո կտեսնենք: Ամեն ինչից ահավոր վիրավորված Վարդանիկը, որ մինչ այդ ընդվզում էր ու դիմադրում, այլևս չի առարկել: Եվ հոժար կամքով ՀՀԿ տեղական կառույցից դուրս գալու դիմում է գրել: Այս հարցն ի դեպ` քննարկվել էր հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՍ-ի ժամանակ ևս: ՀՀԿ-ում ահավոր չեն ցանկանում, որ Վարդան Ղուկասյանը կուսակցությունից դուրս գալու դիմում գրի, որովհետև այդ դեպքում անկանխատեսելի Վարդանիկը կարող է և ինքնառաջադրվել, չնայած գործից հասկացողները գտնում են, որ դա լավ ավարտ չի ունենա Ղուկասյանների համար: Կրտսեր Ղուկասյանն էլ` «դեբոշներ» սարքելուն զուգընթաց, հորն ասել Է «Ինձ են նստացնելու, կգնամ 15 տարի կնստեմ, բայց դու պիտի առաջադրվես, որովհետեւ թասիբի հարց կա»: Վարդանիկն այս ամենից շատ վիրավորված է, որ ՀՀԿ-ն, փոխանակ Սուքիաս Ավետիսյանին կամ մեկ ուրիշ «նորմալ ՀՀԿ-ականի» նշանակեր Շիրակի տեղական կառույցի ղեկավար, Սահակ Մինասյանի «նման մեկին են նշանակել, որին բոլորը գիտեն ինչ է»: Մինասյանը երկար տարիներ Շիրակի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է: Ինչ վերաբերում է սամվել Բալասանյանից վիրավորանքին, ապա Վարդան Ղուկասյանը գտնում է, որ պետք էր, թեկուզ ՀՀԿ-ն թող իրեն չառաջադրեր, Սամվելին աջակցեր, «տղու նման» իրար հետ առաջադրվեին, «որս կհաղթեր, թող հաղթեր, ես իր ձեռքը կսեղմեի, թե չէ ինչ է նշանակում վաբշե խաղից մարդուն հանել»:
Հրապարակ
Գալուստ Սահակյանն առանձնապես անկեղծ չէր երեկ, երբ ասում էր, որ ՀՀԿ Գործադիր մարմինը չի քննարկել Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցը: ԳՄ-ում պարզապես որոշել են, որ որևէ արտահոսք այլևս և երբեք չի լինելու ԳՄ-ում քննարկված հարցերի մասին: Իրականում Սերժ Սարգսյանը ԳՄ ծերակույտին տեղեկացրել է, որ նպատակահարմար է դիտվել պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, «իր հետ մենք խնդիրներ չունենք, ինքը նորմալ տղա է»: ՀՀԿ-ն իսկապես Բալասանյանի հետ խնդիրներ չունի, սակայն ԲՀԿ-ն հաստատ ունի: Եվ չնայած հանգամանքին, որ Բալասանյանի` նախագահական «մուտքից» վայրկյաններ անց նույն ԲՀԿ-ն բարձրաձայնեց, որ քննել, որոշել, եկել է եզրակացության, որ ամենահարմար, ամենաճշգրիտ թեկնածուն հենց ինքը` սեփական բրոնզե արձանն իր գարեջրատան դիմաց կառուցած, Սևանի վանքում բոլոր ՕԵԿ-ականների հետ ՕԵԿ-ից երբեք դուրս չգալու երդում տված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, այնուհանդերձ, այդպես չէ: Ի դեպ, Սևանի վանքի մասին տեսաերիզը պահպանվում է և ՕԵԿ արխիվում, և Վարդան Ղուկասյանի մոտ, ու վերջինս որոշել էր այն շրջանառության մեջ դնել, սակայն երեկ նա ևս կանչվել է նախագահական` տեղեկացվելու ԳՄ որոշման մասին:
Մնալո՞ւ է Վարդան Ղուկասյանը Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար և կատարելու ԳՄ որոշումը` պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը, թերթի աղբյուրները լռում են: Ինքը` Վարդան Ղուկասյանը, երեկ անկումային տրամադրության մեջ էր և թերթի հետ զրույցում ժխտել է, որ քիչ հետո հանդիպելու է նախագահի հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ում Սամվել Բալասանյանից դժգոհությանը, ապա խնդիրն այն է, որ Բալասանյանը, ճիշտ է, հաղթել է մեծամասնականով, սակայն նրա ընտրատարածքի` Ախուրյանի գյուղերում համամասնականով հաղթել է ՀՀԿ-ն, ինչն էլ շարժել է Գագիկ Ծառուկյանի զայրույթը, ուստի ընտրություններից անմիջապես հետո կանչելով Մարտուն Գրիգորյանին`նա ասել էր, որ Մարտունն է առաջադրվելու քաղաքապետի թեկնածու: Սակայն Ծառուկյանին շատ նուրբ ձևով խնամի Հովիկը հասկացրել է, որ` Գագո ջան, եթե դու չհամաձայնես Բալասանյանի թեկնածությանը, ՀՀԿ-ն միևնույն է, պաշտպանելու է նրան, բայց արդեն` որպես անկուսակցական թեկնածուի: Ուստի ավելի լավ է Սամվելը դուրս չգա ԲՀԿ-ից, միասին Սամվելին դարձնենք քաղաքապետ` համ քեզ լավ կլինի, համ` մեզ: Եվ խորհուրդը հարգվել է:
Հրապարակ
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակման կապակցությամբ անտարբերություն չի ցուցաբերել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ էրդողանը: Երեկ թերթը տեղեկացել է, որ, ի թիվս այլոց, Տիգրան Սարգսյանին վերանշանակվելու առթիվ շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետը, ինչի մասին մերոնք «համեստորեն» լռել են: Սակայն, թերթին հասած տեղեկություններով, «թշնամուց» եկող շնորհավորանքին զարմանքով են արձագանքել արտաքին գործերի նախարարությունում: Իհարկե, Հայաստանում համարում են, որ Թուրքիան այդպիսով ընդամենը միջազգային կառույցներին է փորձում ապացուցել իր ժողովրդավարական լինելը: Սակայն այս կապակցությամբ բավական երկար քննարկումներ են ընթացել:
Հրապարակ
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը թերթի հետ զրույցում ասել է, որ փուչիկների գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը): Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը: Արսեն Այվազյանը սահմանափակվել է այսքանով: Սակայն ավելի ուշ թերթին հաջողվել է պարզել, որ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է և զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի և ինքն է անձամբ ընդունում պատվերներ: Որոշ տեղեկությունների համաձայն, նա փոքրաթիվ պատվերներ է ընդունում, ինչից կարելի է ենթադրել, որ իշխանության պատվերի գայթակղությանը դժվարացել է դիմադրել: Ամեն դեպքում, առայժմ մեղադրվում է Բոզոյանը: Ինչպես տեսնում եք, իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել` այն դեպքում, երբ նրանք են փնտրել ու գտել էժան փուչիկի աղբյուրը և շատ էլ լավ տեղյակ են եղել, որ կրակի դեպքում կարող է հրդեհ բռնկվել:
Հրապարակ
ՀՀԿ-ում բոլորն արձակուրդում են բացի կազմհանձնաժողովից, որը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ գլխավոր գրասենյակի վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը, իսկ մինչ այդ Գործադիր մարմնի` այդ թվում և այս հինգշաբթի օրվա նիստը տեղի կունենա Կենտրոնի գրասենյակում, որտեղ ընտրությունների ժամանակ Ռուբեն Սադոյանի շտաբն էր: Կքննարկվի՞ այս անգամ փոխմարզպետների և փոխնախարարների հարցը, ՀՀԿ-ում դժվարացան ասել, առավել հավանական է` ոչ: Դա առանց վարչապետի հնարավոր չէ:
Թերթը հիշեցնում է, որ առաջին հերթին քննարկվելու է ՕԵԿ փոխնախարարացուների` Դավիթ Կարապետյանի հարցը, ով, ըստ ամենայնի, կդառնա կրթության և գիտության փոխնախարար, և Ներսես Զուլոյանի` առողջապահության փոխնախարար: Բոլոր դեպքերում հարցը լուծվելու է փաթեթով, կլուծվի նաև այն հարցը, թե մնո՞ւմ են իրենց պաշտոններին ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները:
Հրապարակ
Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել Գյումրիում իշխանափոխություն իրականացնել, այսինքն՝ թույլ չտալ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ առաջադրվի, որի դեպքում նա, ամենայն հավանականությամբ, նորից կընտրվեր քաղաքապետ:
Իշխանությունը ցանկանում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը հանձնել իրեն «իշխանությանն այլընտրանք» հռչակած ԲՀԿ ներկայացուցչին՝ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Բալասանյանին: Իհարկե, Վարդան Ղուկասյանը փորձում է համառել, իր մամուլի քարտուղարի միջոցով հայտարարում է, թե ինքը, անկախ կուսակցության որոշումից, առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու, բայց դա այնքան էլ այդպես չէ:
Օրերս Ղուկասյանն այցելել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով եւս փորձել էր համոզել նրան, որ պետք է ենթարկվել նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը եւ չառաջադրվել: Բայց նույնիսկ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել կոտրել Վարդան Ղուկասյանի կամքը, ով ասում է, թե՝ թողեք առաջադրվեմ, հաղթեմ, հետո եթե ուզում եք, կարող եմ եւ հրաժարական տալ: Այսպիսով, նա փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է գյումրեցիների սերն ու համակրանքը, եւ նրանք պատրաստ են իրեն հերթական անգամ ընտրել քաղաքապետ:
Այս շաբաթվա ընթացքում սպասվում է, որ Վարդան Ղուկասյանը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ով արդեն առանց միջնորդների, անձամբ խորհուրդ կտա նրան չառաջադրվել: Մեր տեղեկություններով, Ղուկասյանն իր մերձավոր շրջապատին ասել է, որ եթե իրեն չհաջողվի համոզել Սերժ Սարգսյանին, ինքը նախագահի կամքին հակառակ չի գնա: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է հրաժարվել Վարդան Ղուկասյանից, ապա կարելի է ասել, որ Գյումրիի ապագա քաղաքապետի հարցը կանխորոշված է:
Իսկ ինչո՞ւ որոշեցին փոխել Վարդան Ղուկասյանին, ի՞նչ մեղք է նա գործել, որ իշխանությունը չի ցանկանում նրան ներել: Ղուկասյանը 14 տարի ղեկավարում էր Գյումրին եւ այդ ընթացքում բազմաթիվ տհաճ պատմությունների մեջ է ընկել, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ, որ իշխանությունը հրաժարվեր նրանից: Միայն նրա եղբոր եւ որդու մասնակցությամբ Գյումրիում եւ հարակից տարածքներում բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել, սակայն իշխանությունն ամեն անգամ աչք էր փակում դրանց վրա: Ինչո՞ւ. որովհետեւ Վարդան Ղուկասյանը մի բան կատարում էր անթերի. նա ցանկացած ընտրության ժամանակ ապահովում էր կենտրոնական իշխանության համար ցանկալի արդյունք, ինչը տեղի չունեցավ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Սա ցույց տվեց, որ Ղուկասյանն արդեն սպառել է իրեն, եւ նրան այլեւս անիմաստ է հանդուրժել: Իհարկե, Վարդան Ղուկասյանն ուներ այդ պարտությունների իր բացատրությունները, ուներ իր մեղսակիցները՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյան, ոստիկանապետ Կարեն Բաբակեխյան, բայց Գյումրիի պատասխանատուն, այնուամենայնիվ, Վարդան Ղուկասյանն էր, եւ նա էլ պետք է պատասխան տար կատարվածի համար: Իշխանությունը կարող է ներել ցանկացած հանցանք, բայց ոչ իր վերարտադրությանը սպառնալիք ներկայացնողներին:
Հիմա՝ իսկ ինչո՞ւ Սամվել Բալասանյանը եւ ոչ ուրիշը: Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանրապետության 2-րդ քաղաքը հանձնում մի կուսակցության, որը կարծես թե չի ենթարկվում իրեն եւ մերթընդմերթ ընդդիմադիր «զամաշկեք» է դրսեւորում: Նախ Սամվել Բալասանյանը լավագույն փոխզիջումն է Վարդան Ղուկասյանի եւ մեկ այլ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջեւ, ով համարվում է ավելի արմատական ԲՀԿ-ական: Բալասանյանին դարձնելով քաղաքապետ՝ ազատվում է թիվ 35 ընտրատարածքը, որտեղից կարող է պատգամավոր ընտրվել Արման Սահակյանը, ով մայիսյան ընտրությունների ժամանակ պարտվեց Մարտուն Գրիգորյանին, եւ դրանով Վարդան Ղուկասյանի թույլ տված սխալն ուղղվում է: Իսկ ամենակարեւորը թերեւս այն է, որ սրանով Սարգսյանը ցույց կտա, որ ԲՀԿ-ի հետ իր հարաբերությունները կառուցվում են փոխադարձ վստահության վրա:
Հրապարակ
Վարդան Ղուկասյւսնը մինչ այժմ սուրբ-սուրբ պահում է ճակատին ՕԵԿ գրած, հետո ջնջած և ԲՀԿ դարձած Սամվել Բալասանյանի դիմումը` գրված 2006-ին, Շիրակի կառույցին` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Վարդան Ղուկասյանը որոշել է Բալասանյանի առաջադրվելու դեպքում այդ դիմումը խոշոր տառերով գրել-փակցնել «պիվի զավոդի» պատին` սեփական արձանը սեփական ձեռքերով կառուցած Բալասանյանի արձանի կողքին: Ավելին, նեղ միջավայրում Վարդան Ղուկասյանն ասել է նաև, եթե անգամ ՀՀԿ-ն իր թեկնածությունը չառաջադրի, ինքը քաղաքացիական նախաձեռնությամբ է առաջադրվելու: Մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանին այցելած Գյումրիի քաղաքապետին թերթը հարցրել էր նաև, կարո՞ղ է Ձեզ կանչել են` համոզելու, որ չդնեք Ձեր թեկնածությունը: «Չէ-չէ-չէ-չէ` նմանատիպ բաներ չկան, մի ասեք, էդ դուք եք հորինում»: Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը: «Օրը կգա` բարին հետը»: Իսկ եթե քաղաքական որոշում կայացվի, և ՀՀԿ-ն որոշի ոչ թե Ձեր, այլ Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանե՞լ, և Ձեզ ասվի, որ չեք դնելու Ձեր թեկնածությունը, կենթարկվե՞ք: «Այո, միանշանակ, եթե քաղաքական որոշում կայացվի, ես Հանրապետական կուսակցությանը կենթարկվեմ. եթե իմ կուսակցությունն ասի, որ չես դնելու, ես չեմ դնի»:
Հրապարակ
Այսօր կայանալու է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդու հարսանեկան արարողությունը: Թվում էր՝ Ռիտա Սարգսյանի մոր մահն ու թաղման ծիսակարգը կխանգարեին արարողությանը, սակայն Սարգսյանների ընտանեկան խորհուրդը որոշել է չհետաձգել՝ հարսանիքը վաղուց էր պլանավորված:
Մենք տեղեկացանք, որ հարսնացուի կողմը վրացահայեր են, սովորական ընտանիք:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.