23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ թերթը նամակ է ստացել, որտեղ ասված է. «Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ մշակույթի նախարարը բանավոր հրամայում է հեռացնել Ցուցահանդեսային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Իսահակյանին, ով մինչ այդ բարեխղճորեն էր կատարել իր վրա դրված բոլոր առաջադրանքները։ Օգոստոսի 1-ին, աշխատանքային օրվա ավարտին, չծանուցելով և աշխատեցնելով ամբողջ օրը, հենց օգոստոսի 1-ով էլ, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը խախտելով՝ Կարինեին հեռացնում են աշխատանքից։ Կարինեն որոշում է դիմել դատարան՝ իր իրավունքները պաշտպանելու։ Սակայն նույն գիշեր նա ընկնում է խոր կոմայի մեջ, որից դուրս չգալով՝ օգոստոսի 5-ին մահանում է։ Բուժող բժշկի ասելով՝ նա այդ վիճակին է հասել ուժեղ սթրեսի պատճառով (ինչի հետևանքով արյան մեջ շաքարի պարունակությունն ընկել է)։ Կարինեն աշխատում էր այդ հիմնարկում ավելի քան տասնվեց տարի և ուներ բավականին մեծ փորձ, եռանդ և գիտելիքներ։ Կենտրոնի փոխտնօրեն էր 2012թ. ապրիլից։
…Այսօր Կարինեի երեխաները պատրաստվում են դատի տալ ՀՀ մշակույթի նախարարությանը և Ցուցահանդեսային կենտրոնի տնօրենին՝ անօրինական գործողություններով իրենց մորը մահ պատճառելու համար։ Ուզում եմ ավելացնել, որ Կարինեն կազմակերպել է համատեղ ցուցահանդեսներ։ Նրան լավ ճանաչում ու սիրում էին մի շարք թանգարանների աշխատակիցներ»,– գրված է նամակում։
Հրապարակ
Երեկվանից Աբովյանի քաղաքապետարանի շենքը գրեթե դատարկ էր։ Քաղաքապետը՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը, առավոտից շենքում չէր, բջջայինն էլ անջատել էր։ Նրա օգնականները, խորհրդականը, քարտուղարն ու քարտուղարուհին՝ բոլորը տեղում չէին, կարծես արդեն եկել էր նոր քաղաքապետը, և իրենք բոլորն աշխատանքից ազատված են»,– գրում է թերթը՝ եզրակացնելով, որ հիմնարկում այսպիսի լքված վիճակներ լինում են այն ժամանակ, երբ շեֆին նրա շեֆը կամ հեռացրած է լինում, կամ էլ նրա «հարցը դրած»։
Թերթը շարունակում է. «Բայց Աբովյանում թերթեր են կարդում, և շարքային աբովյանցին էլ գիտի, որ քաղաքապետի աթոռին կտրուկ հարստացած Գուլոյանը զրկվել է աներոջ բարեհաճությունից և ոչ մի կերպ չի կարողանում համոզել նրան, որ այս անգամ էլ իրեն օգնի աթոռին բարձրանալ։ Մարդիկ իրար են փոխանցում Ծառուկյանի՝ էպոսի չափ պարզ խոսքը՝ ուղղված փեսային. «Դու վատ ես աշխատում, ժողովուրդը քեզանից դժգոհ է»։ Կարո Գուլոյանի մասին պատմում են, որ Աբովյան քաղաքն ու Աբովյանի քաղաքապետարանն իրար հետ կապ չունեն, որ նրան բարև տալուց բարև չեն առնում, միջոցառումների էլ գալիս, 10 րոպե երևում-գնում է։ «Եթե մեր քաղաքապետի դեմքը «Արդյոք ովքե՞ր են» հաղորդմամբ ցույց տան, աբովյանցիները նրան չեն ճանաչի»,– վստահեցնում են քաղաքացիները»։
Հրապարակ
«Հրապարակը» իր խմբագրականում գրում է. «Ինձ երբեմն զարմացնում է ռուս ինտելիգենցիան: Երկիր, որտեղ մասսայական հարբեցողության, իշխանական կոռուպցիայի ամենաբարձր մակարդակն է: Որն աշխարհին Ստալին է «տվել» ու 37 թիվ: Որտեղ ընդդիմությունն արդեն մի քանի ընտրություն է՝ խորհրդարան չի անցնում, երբեմն ապշեցնում է ազնվականության, համարձակության, տոտալիտար իշխանության դեմ ընդվզելու պոտենցիալով:
Ամիսներ առաջ բարիկադներ բարձրացած Քսենյա Սոբչակի, ընդդիմության հանրահավաքում ելույթ ունեցած Վլադիմիր Պոզների շարքում երեկ էլ հայտնվել է 70-80-ականների երիտասարդության կուռքը՝ «Մաշինա վրեմենիի» մենակատար Անդրեյ Մակարեւիչը, ով տարիներ շարունակ հեռուստատեսությամբ «Սմակ» հաղորդման ժամանակ ճաշ էր պատրաստում: Նա նամակ է հղել ռուսաստանյան բռնապետին՝ Վլադիմիր Պուտինին, որտեղ պատմել է երկրում տիրող կոռուպցիայի մասին:
Գրել է, որ վաղուց ի վեր օրինականացված «ատկատներից» մարդիկ դժգոհ են, սակայն չեն դիմում դատարան, քանի որ այն նույնպես պատժիչ մեքենա է եւ «ատկատների» հիմնարկ: Մակարեւիչն իր նամակն ավարտել է տպավորիչ հանդիմանությամբ. «Ես չեմ հավատում, որ այդքան թքած ունեք երկրի վրա, որը Ձեզ նախագահ է ընտրել»:
Ինչո՞ւ մեզանում երբեւէ նման հստակ, հատու, ազնվական խոսք չենք լսում: Ինչո՞ւ մեր մտավորականներն իրենց դժգոհությունը չեն բարձրաձայնում, չեն դիմում նախագահին, չեն ասում ճշմարտություններ, որոնք նա կարիք ունի լսելու, որ երբեմն էլ սթափվի այն քծնանքից, որն անընդհատ լսում է, եւ որը կարող է միայն զգոնությունը բթացնող դեր խաղալ: Ինչո՞ւ մեր երգիչ-երգչուհիներից, հաղորդավար-գրող-նկարիչ հանրությունից մեկը նման ընդվզում չի ունենում: Եվ անգամ հարցազրույցներում, որ տալիս են մեզ, ամեն ինչ անում են իշխանության զայրույթը չառաջացնելու համար»:
«Հրապարակ».
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է քննել մի խումբ դատավորների հետ կապված բողոքը, ըստ որի, նրանք կաշառք են վերցրել և գործը լուծել հակառակորդի օգտին:
Այս խմբի մեջ են քաղաքացիական վերաքննիչ որոշ դատավորներ, այդ թվում՝ Լևոն Գրիգորյանը, ով ժամանակին հրազենային կրակոց արձակեց մի երիտասարդի ուղղությամբ, սակայն չպատժվեց և շարունակեց պաշտոնավարել:
Հրապարակ
Աշտարակ քաղաքում «Փարոս» համակարգի աշխատողները փորձել են հնարամտորեն փող աշխատել նպաստի հույսին մնացած մարդկանց հաշվին։ Թերևս ինչ-որ մեկի հանձնարարությամբ, հերթական ամսական նպաստը բաժանելիս, փոստի աշխատակիցները բոլոր նպաստ ստացողներին ասել են, որ իրենք պետք է 5 հազար դրամ գույքահարկ վճարեն, իսկ ովքեր տրտնջացել են, թե վարձով են ապրում, աշխատողները նրանց հանդեպ «գթասրտություն են ցուցաբերել»՝ գումարի չափը նվազեցնելով։ Որոշներին էլ հանձնարարել են, թե տանտիրոջը կասեք, թող բերի-մուծի։ Երբ քաղաքացիները կտրոն են պահանջել իրենց վճարումների դիմաց, նրանց պատասխանել են, որ մի քանի օրից գան-վերցնեն։ Երեկ, սակայն, փոստից զանգել են գումարը վճարած քաղաքացիներին և հայտնել, որ գան իրենց գումարները հետ ստանալու։ Թերթի հավաստի տեղեկություններով, երեկ արդեն «Փարոսի» և փոստի պետերին ու անօրինական դրամահավաքը կազմակերպած անձին հրավիրել են Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժանմունք և փորձել պարզել, թե ով է իրենց նման հրահանգ տվել։ Այսինքն՝ խարդախությունը բացահայտվել է։ Երեկ մինչ ուշ երեկո նրանք դեռ ոստիկանությունում էին, բայց թե ինչ է պարզվել, դեռևս հայտնի չէ, իսկ քաղաքացիներին փողերը դեռ հետ չեն տվել՝ պատճառաբանելով, թե պատասխանատուները ոստիկանությունում են, թող երկուշաբթի մոտենան։
Հրապարակ
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է աշխատակազմի ղեկավար նշանակել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արփինե Հովհաննիսյանին, ով նախքան պատգամավոր դառնալը Աբրահամյանի իրավական գծով խորհրդականն էր:
ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչն այդ քայլին գնալուց առաջ լրջորեն պատրաստում է Արփինեին: ԱԺ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին հանձնարարել է Արփինեին ծանոթացնել աշխատակազմի հետ տարվող աշխատանքներին: Հիշեցնենք, որ ներկայում ԱԺ աշխատակազմի ղեկավարը Վրեժ Գասպարյանն է:
Հրապարակ
Հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, մեզ հայտնեց, որ ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գաղտնի է պահվում: Նա պնդում է, որ հայտնի գործչի վերադարձի հետ կապված ֆեյսբուքյան ստորագրահավաքի և շարժման վերաբերյալ նրա ու ընտանիքի լռությունը հենց դրանով է պայմանավորված:
Այս տեղեկությունը մենք ստացել ենք բավականին օրեր առաջ, սակայն այն տպագրելու համար լուրջ ապացույցներ էին հարկավոր, ինչպես նաև համոզվածություն, որ այն համապատասխանում է իրականությանը: Շուրջ մեկ ամիս մենք մեծ զգուշությամբ հետաքննություն ենք կատարել: Մի քանի անգամ տրամագծորեն հակառակ եզրակացություններ արել և անգամ տպագրելիս կասկածում ենք, որ ճիշտ ենք վարվում, և հենց «Հրապարակի» էջերից պետք է այս լուրը տարածվի:
Սակայն բարձրաձայնելով այս մասին՝ մենք ելնում ենք մի քանի նկատառումներից. նախ, մարդու մահը թաքցնելը համարում ենք անհարգալից վերաբերմունք գրողի ու պետական գործչի նկատմամբ, իսկ Վանո Սիրադեղյանն արժանի է, որ իր կյանքն ու մահը համապատասխան արժևորման ենթարկվեն, և իր հիշատակը խնկարկվի: Երկրորդ՝ եթե այնուամենայնիվ այս տեղեկությունը ճշմարիտ չէ (հուսանք), ապա շուտով նրա ողջ առողջության ապացույցներ կներկայացվեն հանրությանը, և կամ ինքը որևէ կերպ կարձագանքի:
Եվ այսպես, ինչ ենք պարզել մենք: Ի սկզբանե Վանո Սիրադեղյանի հետ կապ ունեցողների ցանկը եղել է շատ սահմանափակ: Անգամ մտերիմ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր վիրավորված են, որ իրենց չի թույլատրվել առնչվել, գոնե՝ էպիզոդիկ բնույթի կամ նամակագրության տեսքով: Այն անձինք, ովքեր կապի մեջ են եղել՝ հոգալով նրա մասին, ամեն ինչ արել են, որ Սիրադեղյանի տեղն իմացողների քանակը նվազագույնի հասցվի: Այն տեսակետը, թե Սիրադեղյանն իր համար ազատ, անարգել ու ապահով ապրում է եվրոպական երկրներից մեկում, իրականությանը չի համապատասխանում: Նա այս ամբողջ ընթացքում խոր ընդհատակյա կյանքով է ապրում և, որքան հասկացանք, առանձնապես շփվելու ցանկություն էլ չունի:
Նրա մտերիմ ընկերներից մեկը, ով մոտ 3 տարի առաջ է վերջին անգամ տեսել նրան, ասում է, որ Սիրադեղյանը տեղեկացված է հայաստանյան իրականության մասին և մեծ հույսեր չի կապում երկրի ապագայի հետ: Ինչ-որ պահից այլևս նրա հետ որևէ առնչության մասին տեղեկություններ հայտնաբերել չի հաջողվել: Ենթադրում ենք, որ անգամ նրա ընտանիքի անդամների մի մասը չգիտեր նրա տեղը, և տարիներ շարունակ չեն տեսել նրան:
Մենք, բնականաբար, չենք հրապարակում այն անձանց անունները, որոնց հետ զրուցել ենք այս թեմայով. նրանց մի մասը կտրականապես հրաժարվեց որևէ բան խոսել: Մյուսները խնդրեցին՝ հարցեր չտանք, քանի որ թեման ցավոտ է: Սակայն այն նեղ շրջանակը, որը կարող էր տեղյակ լինել Վանոյի մասին, նրա մահվան վերաբերյալ հարցից անակնկալի չեկան, թեև ժխտեցին փաստը:
Հրապարակ
Թերթն անդրադարձել է օրերս մի խումբ բնապահպանների կողմից «Ֆեյսբուքով» և մի քանի լրատվամիջոցով տարածած այն հաղորդագրությանը ըստ որի՝ «անխնա կտրում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Մարցի, Քարինջի, Ահնիձորի, Շամուտի, Լորուտի անտառները»։ Ահազանգող քաղաքացին գրել էր, որ ինքը վերջերս է եղել նշված վայրերում, և գյուղացիների հետ զրույցում նրանք ասել են, որ հուլիսից է սկսվել «անտառասպանդը»։ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում բնապահպանների բարձրացրած աղմուկն անտեղի է համարել՝ պարզաբանելով, որ, այո, այս օրերին նշված վայրերում հատումներ կատարվում են, բայց դրանք անօրինական չեն։
«Ցանկացած հատում անտեղյակ մարդու համար դիտվում է որպես ապօրինի հատում։ Ցանկացած մարդ հենց տեսնում է փայտով բեռնված մեքենաներ, միանգամից աղաղակում է, թե անտառահատում է իրականացվել, բայց դա այդպես չէ»,–ասաց Մաթևոսյանը՝ ավելացնելով, որ անտառկառավարման պլաններով (որոնք մշակվում են 10 տարվա համար) որոշվում է, թե տարեկան քանի խորանարդ մետր անտառ պետք է հատվի, որտեղից և ինչ ծառատեսակներ։ «Ընդհանուր առմամբ, անտառկառավարման պլաններով նախատեսված է Դսեղի անտառտնտեսության տարածքում տարեկան իրականացնել հատումներ մոտավորապես 2000 խմ՝ միջինացված։ Կոնկրետ այս տարվա համար Դսեղի անտառտնտեսության համար իջեցված է 2000 խմ հատատեղային ֆոնդ»,–նշեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով, այդ հատումներն «անտառի շահից բխող՝ խնամքի հատումներ են»։ «Մեկը կոչվում է սանիտարական հատում, մեկը կոչվում է խնամքի հատում։ Մեր և բնապահպանների խնդիրները մի քիչ տարբեր են այն իմաստով, որ բնապահպանները ցանկացած հատում նայում են որպես զուտ հատում, իսկ սրանք խնամքի հատումներ են, և ինչ-որ տեղ նաև բնակչությանը վառելանյութով ապահովելու խնդիր կա»,–ասաց «Հայանտառի» տնօրենը։
Հրապարակ
Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում, որտեղ եզդիներ են բնակվում, վիճաբանություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է փոխհրաձգությամբ, արդյունքում եղել են նաև վիրավորներ: Դեպքի վերաբերյալ թերթը փորձել է մանրամասներ պարզել ոստիկանությունից, սակայն այստեղից թերթի թղթակցին հայտնել են, որ փոխհրաձգություն չի եղել: Ըստ ոստիկանության, մի խումբ գյուղացիներ վիճել են: Դեպքից որոշ ժամանակ անց վիճող կողմերից մեկը` 50-55 տարեկան մի տղամարդ, հասել է տուն և ինֆարկտ ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն չի հաջողվել կյանքը փրկել: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանները դեռ չէին պարզել դեպքի մանրամասները:
Հրապարակ
Թեև Հայ ազգային կոնգրեսի պատասխանատու այրերը դեռևս հստակ պատասխան չեն տալիս, թե սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ը սկզբունքորեն բոլոր համայնքներում կառաջադրի թեկնածուներ, թե ոչ, սակայն, թերթի ունեցած տեղեկություններով, Կոնգրեսում, այնուամենայնիվ, բավականին թեժ քննարկում է ընթացել այս հարցի վերաբերյալ: Մասնավորապես, իրավիճակն առավել ռեալ գնահատողները եզրակացրել են, որ դրանք աննպատակ ինքնառաջադրումներ են լինելու, որոնց արդյունքները, այն է` ընտրություններին վաստակած ցածր ձայները, ավելի են հարվածելու ՀԱԿ վարքագծին: Այս խումբն իր մոտեցումը հիմնավորել է հետևյալով, որ այժմ ՀԱԿ-ը թերևս այլընտրանքային ուժ չի համարվում իշխանությանը, և վերջինս էլ հենց այնպես բարեհոգություն չի ցուցաբերի, որ որոշ համայնքներ զիջի ՀԱԿ-ին: Թեպետ հակառակ թևը սկզբունքի հարց է համարել գրեթե բոլոր համայնքներում աշնանը առաջադրել սեփական թեկնածուները, սակայն իրատեսները պնդել են, որ ռեալ չէ, որ ՀԱԿ-ը, բացառությամբ մի քանի գյուղերի, հաջողություն ունենա: Թե Կոնգրեսի վերջնական որոշումն ինչպիսին կլինի այս հարցի վերաբերյալ, պարզ կդառնա առաջիկա ամսվա ընթացքում:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.