23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով չառաջադրվեց: Չնայած դրան` իրավիճակը Գյումրիում չի հանդարտվում:
Երեկ «Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Էդիկ Տոնոյանի տուն են այցելել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր նրան բարեկամաբար հորդորել են մինչև ընտրություններ բացակայել Գյումրիից: Նույնը կատարվում է Վարդան Ղուկասյանի մերձավոր շրջապատի այլ ներկայացուցիչների նկատմամբ, նրանց առաջարկում են այլընտրանք, կամ ինքնակամ հեռանում եք քաղաքից, կամ ձեր նկատմամբ հարուցվում է քրեական գործ, ու դուք կալանավորվում եք: Ոստիկանությունում այս տեղեկություններն անհեթեթություն են որակում: Չնայած գյումրեցիները պնդում են, որ դրանք բացարձակ իրականություն են:
Հրապարակ
Թեև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին շատերը չեն սիրում, բայց միաժամանակ ընդունում են, որ քաղաքապետի մյուս թեկնածուի` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյաևի համեմատ նա, իր անեկդոտիկ կերպարով հանդերձ, այնուամենայնիվ խարիզմատիկ և կոլորիտային գործիչ է: Այս իմաստով գյումրեցիներն այնքան էլ գոհ չեն Բալասանյանին պաշտպանելու ՀՀԿ-ի որոշմամբ և արդեն ածական են մոգոնել Բալասանյանի համար` «դդմի ծաղիկ»: «Ինչո՞ւ հենց դդմի» հարցին քաղաքի բնակիչներից մեկը գլուխն անպաշտպան մի կողմ է թեքել ու ասել. «Դդմի ծաղիկն է, որ թփի վրա կճլորե ու գլուխն ըսպես կգցե մարգին»:
Հրապարակ
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի նկատմամբ օգոստոսի 20-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանք է կիրառել` բավարարելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի ներկայացրած միջնորդությունը: Արթուր Վարժապետյանը մեղադրվում է 100 հազար դրամ կաշառք պահանջելու և վերցնելու մեջ: Կալանքի միջնորդությունը բավարարելուց հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ոստիկանությունից դեպքի հետ կապված մանրամասներ պարզել չհաջողվեց: Սակայն Վարժապետյանի կոլեգաները, խոսելով կատարվածի մասին, միաբերան ասում էին, որ չեն հավատում, թե նա կաշառք կվերցներ: «Շատ կարգին տղա ա, տենց բան հնարավոր չի»,-ասում էին նրանք: «Հրապարակը» նշում է, որ Վարժապետյանը սննդի անվտանգության վերահսկողության տեսչության պետի պաշտոնում նշանակվել է անցած տարվա մայիսին:
Հրապարակ
Աշտարակում սեպտեմբերի 23-ի ՏIՄ ընտրությունները բուռն մթնոլորտ են խոստանում: Քաղաքում խոսում են աթոռին հավակնող 15-16 թեկնածուի մասին: Թեկնածուներ ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ընդդիմությունը, Աղվան Հովսեփյանը, անգամ մի նախկին ուսուցչուհի է` Տերտերյան Հայրենուհի անունով, պատրաստվում առաջադրվել, որի աղջիկն ամուսնացել է Տարոն Մարգարյանի վարորդի որդու հետ, և գտնում է, որ ինքը շատ լուրջ «տանիք» ունի ու կարող է քաղաքապետ դառնալ: Ի դեպ, նրան հարազատ քաղաքում «Վայրենուհի» անունով են հիշատակում, քանի որ համարձակվել է իրեն աշխատանքից ազատած տնօրենի դեմ պայքարել և դատարանում էլ հաղթել: Աշտարակի գործող քաղաքապետը, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի ազգականն է, այլևս չի առաջադրվելու: Ասում են` պատճառը տարիքն է: Ուշագրավ է հատկապես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեությունը: Ապարանցիներից պատգամավորական փոքրիկ «ֆրակցիա» ստեղծելուց հետո հիմա էլ նա փորձում է համայնքապետերի թիմ ձևավորել և համայնքի ղեկավար նշանակել ոչ միայն Ապարանում, այլև Արագածոտնի գրեթե բոլոր համայնքներում: Աշտարակում նրա թեկնածուն «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանի տերն է` Կարեն Գևորգյանը (Ձորի Կարիկ), որը 90-ականներին եղել է քաղաքապետ և հիմա փորձում է վերադառնալ իր պաշտոնին:
Հրապարակ
Թերթն անդրադառնում է երեկ ուշ երեկոյան հայտնի դարձած տեղեկությանը, ըստ որի` ինքնասպան է եղել Փայլակ Հայրապետյանի եղբայրը` Միշա Հայրապետյանը, ում թոռնուհին վերջերս ամուսնացավ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի տղայի հետ: Թերթի հիշեցմամբ`մի քանի օր առաջ իրենք անդրադարձել էին Հայրապետյանների ընտանիքի ֆինանսական խնդիրներին: Փայլակ Հայրապետյանը գրավադրել է իր ողջ գույքը, այդ թվում «Հայաստան» հանրախանութը` Սիերա Լիոնեում ադամանդի հանք ձեռք բերելու գործարքին մասնակցելու նպատակով, և գործընկերոջ` Աշոտ Սուքիասյանի կողմից խաբվել: Այժմ «Ամերիաբանկը» չմարված վարկի դիմաց փորձում է բռնագրավել նրանց գույքը: Այս ընտանիքը հայտնի է դեռևս սովետական տարիներից, նրանց էր պատկանում «Էրեբունի» տրիկոտաժի միավորումը, հետագայում` գաջի գործարանը, Չարբախի ձիարշավարանը: Նրանք Սևանի ափին գտնվող Ծովազարդ գյուղից են, որտեղ նույնպես սեփականության իրավունքով իրենց պատկանող հյուրանոց և տարածքներ ունեն: Փայլակ Հայրապետյանի որդին` Հայրապետ Հայրապետյանը, ժամանակին հարում էր ԲՀԿ-ին և անգամ փորձ արեց Արաբկիրից պատգամավոր ընտրվել, սակայն պարտվեց ՀՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանին և խզեց կապերը ԲՀԿ-ի հետ: Դժվար է ասել, թե որքանով է ստույգ Միշա Հայրապետյանի ինքնասպանության վարկածը, քանզի Հայրապետյանները թշնամիների պակաս հաստատ չունեն:
Հրապարակ
Թվում էր` Վանո Սիրադեղյանի նամակը պետք է ուրախացներ նրա նորահայտ երկրպագուներին: Միայն այն փաստը, որ նրա մահվան մասին լուրերը հերքվեցին, արդեն բավական է, սակայն Վանո Սիրադեղյանի անձով ու ճակատագրով, իբր, մտահոգ անձինք հիմա էլ նամակի փաստից են վրդովված: Ի՞նչ են ասում նրանք: Ասում են` ինչո՞ւ է գրել հենց «Հրապարակի» խմբագրին: Ասում են` կեղծ, սարքովի նամակ է: Ասում են` այնպես, ինչպես հորինել էիք մահվան մասին լուրը, այնպես էլ սարքել եք այդ նամակը: Ասում են` դա Վանո Սիրադեղյանի ոճը չէ: էլ ի՞նչ: Մեր լրագրության գերպրոֆեսիոնալները, որոնք լրագրությամբ զբաղվելը փոխարինել են լրագրության դասեր տալով, ասում են` կյանքի և մահվան եզրույթները սրբապատկերի նման բան են` դրանց մոտենալ չի կարելի, և երբ գրեցիք, որ Սիրադեղյանի ընկերներից մեկն ասում է, որ նա չկա, խախտել եք էթիկայի ու չգիտեմ էլ ինչ կանոններ: Անկեղծ ասած` հոգնել եմ այս սովետաստրկատիրական խոսակցություններից: Եվ արդեն պատասխանելու ցանկություն էլ չկա: Պարզապես ուզում եմ ասել, որ նամակն իրական է` որքան էլ դա ոմանց դուր չգա: Գրված է Սիրադեղյանի ձեռքով դա կհաստատեն նրա ձեռագիրը ճանաչողները, ինչպես երեկ արեց նրա թիկնապահը: Նրա ոճն է` պարզապես մի քիչ տխուր ու հիասթափված մարդու խոսք է: Ինչ վերաբերում է այդ չարաբաստիկ էթիկայի կանոններին (մի երկրում, որտեղ Սահմանադրությունն ու օրենքները չեն գործում, շարունակ էթիկայի կանոններից խոսելն աբսուրդ է), ապա միակ մարդը, ով կարող էր մեղադրել «Հրապարակին», և մենք լռելյայն կլսեինք այդ հանդիմանությունները, Վանո Սիրադեղյանն է, ով, նամակից դատելով, ոչ միայն չի մեղադրում մեզ, այլև, որպես առողջ մարդ, խաղաղ է վերաբերվում այդ խոսակցություններին ու անգամ ինքն է խոսում այդ թեմաներով:
Հրապարակ
Թերթը, ինչպես խոստացել էր երեկվա համարում, հրապարակել է Վանո Սիրադեղյանից ստացված նամակը, որով վերջինս հերքել է թերթի հրապարակումն այն մասին, թե ինքը մահացել է: «Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգևում»,-մասնավորապես նշում է թերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Թերթը ներկայացնում է Վանո Սիրադեղյանի նամակն ամբողջությամբ. «Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը` այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնևեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի: Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ` ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը` իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես` քաղաքական կոչվածից: Հատկապես` վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզև 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաև ռուսական ալիքները: Երևի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ:
Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլև կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլևս չորրորդական նշանակություն ունի:
Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա` պարզապես չեմ մտածում:
Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ` այնպես. որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում:
Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ` հոգացել եմ, որ «շփումս» Երևանի հետ հասցվի նվազագույնի»:
Հրապարակ
Վանաձորում հիմնադրված դեղագործական «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը մոտ մեկ ամիս առաջ թերթի լրագրողին հայտնել էր, թե վաճառքի է դրել իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, որպեսզի այդ գումարով արտերկրում բիզնես գործունեություն ծավալի և լքի Հայաստանը: «Այն, ինչ որ տարիների ընթացքում հետ եմ գցել երեխաներիս համար` 2 հազար քմ բիզնես հողամասեր, մի բնակարան Նորք թաղամասում և մեկ սենյականոց բիզնես-գրասենյակ, որը 7 տարի ծառայում է որպես «Ժառանգության» գրասենյակ»,-ներկայացրել էր Սահակյանը` հավելելով, որ դեղատունն էլ պահում է, որպեսզի օրվա հացի ապրուստը հոգա: Թերթը հիշեցնում է, որ Սահակյանն արդեն բավականին երկար ժամանակ լուրջ պայքար է մղում դեղագործական մեկ այլ ընկերության` Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմի» դեմ` հիմնավորմամբ, թե վերջինիս մենաշնորհի հետևանքով վերանում է դեղատնային փոքր ու միջին բիզնեսը: Երեկ թերթի լրագրողը հետաքրքրվել է Սահակյանի արտագաղթելու ծրագրերով, նա պատասխանել է, որ դեռ ոչ մի բան չի վաճառել, իսկ դատարկ գրպանով չի կարող գնալ: «Ես հո չե՞մ ուզում գնալ դուրս` ֆիզիկական աշխատանք կատարել, գնալու եմ, որ բիզնես տեղափոխեմ,- ասել է Սահակյանը` հավելելով. — Իսկ չեն գնում իմ գույքը, որովհետև օր օրի անշարժ գույքի գինն ընկնում է, ժողովրդի վճարունակությունն է ընկնում: Եթե մուշտարի ճարեք` ձայն հանեք»:
Հրապարակ
«Խորհրդտրանական ընտրությունները, փաստորեն, դեռ չեն «մարսվել» Արագածոտնի մարզի Նոր Ամանոս և Պարտիզակ համայնքներում»,– գրում է Հրապարակ թերթը՝ հիմք ընդունելով իրենց ստացած այն տեղեկությունները, որ մայիսի 6– ի ԱԺ ընտրություններին «անհնազանդություն» դրսևորած գյուղացիների նկատմամբ ՀՀԿ-ական համայնքապետերը հաշվեհարդար են տեսնում՝ բերքի ամենաթեժ շրջանում ոռոգման ջուր չեն տրամադրում այն գյուղացիներին, ովքեր չեն ընտրել ՀՀԿ-ին։ Ընդ որում, ըստ հավաստի աղբյուրների, ջրային տնտեսության պատասխանատուներից ոմանք գյուղացիներից նույնիսկ չեն թաքցնում դա։ Երեկ թերթի լրագրողը փորձել է Նոր Ամանոսի գյուղապետ Սարգիս Ալեքսանյանից ճշտել տեղեկությունը, ով հաստատել է, որ իրենց գյուղում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա, սակայն աբսուրդ է համարել խնդրի քաղաքական երանգները։
«Ճիշտ է՝ ջուրը սուղ է, եթե ջուր չկա, ապա բոլորի համար չ՛կա, և նշանակություն չունի ով ինչ է ընտրել։ Էդ բողոքավոր մարդիկ են, էնքան որ ասել են բողոքելու համար։ Ո՞վ իրենց ջուր չի տրամադրում։ Էդ ջրային տնտեսության աշխատողն է ջուրը բաժանում, որը ոչ մի կուսակցության չի պատկանում, պրիչո՞մ գյուղապետը»,–ասել է գյուղապետը։ Հարցին, թե հրահանգը գուցե հենց գյուղապետից է իջեցվել, գյուղապետը պատասխանել է. «Ախր գյուղապետը հետաքրքրվում է ջրով… հա հարցնում եմ՝ ջուր կա-չկա, բայց ասում եմ, էլի, որ ջրային տնտեսությունն է ջուր մատակարարում, և բոլորի համար է ջուրը սուղ։ Ավելի լավ է՝ եկեք-տեղում ծանոթացեք։ Միշտ էլ այս սեզոնին այսպես է լինում, մենք վերջին կետն ենք, և ջուրը մեզ չի հասնում»։ Ի դեպ, համայնքապետն ասել է, որ հենց ջրի պատճառով ինքն այժմ անկողնում է. օձն է կծել։ «Գնացել էինք դաշտերը, որ տեսնեի, թե ինչն է պատճառը, ինչ կարող ենք անել»,– վստահեցրել է Ալեքսանյանը։
Հրապարակ
Ետխորհրդային բոլոր պետություններում «ատկատներ» կոչվող երևույթը կա և երբեմն զավեշտական չափերի է հասնում, ասենք՝ 70-30 հարաբերակցությամբ։ Այդ երևույթի իմաստն այն է, որ տենդերների, տարբեր մրցութային ծրագրերի ու դրամաշնորհների բաշխման ժամանակ այն անձինք, ումից կախված է մրցույթի ելքը, իրենց պատկառելի բաժինն են ուզում։ Երբեմն դա արվում է չափից դուրս բաց՝ գրեթե օրինականացված եղանակով։ Ասենք, արտերկրյա մի ընկերություն Հայաստանում հուշահամալիր և այգի է կառուցում, Երևանի քաղաքապետարանի պատասխանատու անձը բաց տեքստով ասում է՝ երբ կգանք համաձայնության մեր մասնաբաժնի վերաբերյալ, այն ժամանակ էլ կստանաք կառուցապատման թույլտվությունը։ Կամ՝ պատմամշակութային հուշարձաններից մեկի հիմնանորոգման տենդերը շահած կազմակերպությանը մշակույթի նախարարությունն արգելում է շինարարությունը սկսել, քանի որ տենդերից իր «փայը» չի ստացել։ Մեզ հատկապես ապշեցրեց մեր նախարարներից մեկի լկտիությունը, որն իր ուզած կազմակերպության պարտությունը տենդերում համարել է գրեթե անձնական վիրավորանք իր հասցեին և ամեն ինչ արել, որ երկրի համար խիստ ձեռնտու այդ ծրագիրը տապալվի։ Երբ ծրագրի նախաձեռնողները ընդհուպ երկրի առաջին դեմքի մակարդակով հարցին դրական լուծում են տվել, վերջինս անամոթաբար հայտարարել է, որ ինքը հանրապետության նախագահին կասի, որ այս ծրագիրն անողները ֆինանսավորում են ընդդիմությանը։
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.