23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՀՀԿ-ում մի ուրիշ կարգի խանդում են Արփինե Հովհաննիսյանին ու Վիգեն Սարգսյանին, որ նրանցից բացի որեւէ մեկին խստիվ արգելված է մասնակցել կուսակցության քարոզարշավին, որը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը։
ՀՀԿ-ի մեծ բանակից ընդամենը այդ երկու երիտասարդ՝ արդարադատության ու պաշտպանության նախարարներն են անցել քասթինգը ու, իբրեւ «չվարկաբեկված, մաքուր» երիտհհկականներ, իրավունք ունեն ներկայանալու հանրությանը։
Ասում են, թե հատկապես այս արգելքը ծանր է տանում Արմեն Աշոտյանը, ով նախընտրական քարոզչության իդեոլոգներից է, ում էլ պատկանում է ՀՀԿ-ի նոր կայքի՝ lovearmenia անվանման գաղափարը եւ ոչ միայն դա։ Նա, փաստորեն, այս օրերին սեւ գործն է անում, իսկ փառքն ու դափնիներն ուրիշներն են վայելում»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Անցած նոյեմբերին Սննդի անվտանգության պետական ծառայության պետ նշանակված Իշխան Կարապետյանը կադրային զտումներ է անում։ Նա մի խումբ երիտասարդների է ընդունել, որոնք ոչ աշխատանքային փորձ ունեն, ոչ հմտություններ, այժմ էլ թիրախավորել է ՍԱՊԾ Երեւանի կենտրոնը, որտեղ 17 աշխատակից կա։ Մոտ 15 օր առաջ աշխատողներից մի քանիսին ասվել է, որ դիմում գրեն, ազատվեն։ Որպես բողոքի նշան՝ 17-ն էլ դիմում են գրել։ Սակայն նախընտրական փուլում վախեցել են աղմուկից եւ դիմումներին ընթացք չեն տվել։ Այժմ հարաբերական անդորր է տիրում, բայց աշխատակիցները վստահ են, որ ընտրություններից հետո հալածանքները նոր թափ կստանան։ Նրանք հատկապես տարակուսած են այն բանից, որ պետը չի բացատրում դժգոհությունների պատճառը, ոչ մի հրահանգ չի տալիս, ոչ մի «չեպե» չի հայտնաբերվել։ Նրանք եզրակացրել են, որ պարզապես աշխատատեղեր են ազատում յուրայինների համար»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«ԱԺ ընտրությունների քարոզարշավի «կարմիր ժապավենը» կտրեցին հանրապետականները, նախընտրական հոգին արդեն «սավառնում է» վարչական շրջաններով եւ իրար դեմ հանում նույնիսկ նույն կուսակցության անդամներին: Աջափնյակ վարչական շրջանի փոքրիկ Էստոնական փողոցն 2 օր առաջ բազմամարդ էր, Հանրապետական կուսակցության էլ ավելի փոքրիկ գրասենյակի դիմաց հավաքված էին մի խումբ մարդիկ, որոնք էլ իրենց հերթին հսկվում էին ոստիկանների կողմից: «Տավրոս Գեւորգյանի շտաբն է այստեղ, մի ամիս է` չեն կարողանում շտաբը բացել, որովհետեւ Արման Սահակյանի ժողովուրդը վախեցնում են, ասում են՝ չեք բացի, իրավունք չունեք, այս թաղամասը, այս «տերիտորիան» Արման Սահակյանինն է»,- ասաց ականատեսներից մեկը:
Վերջինս պատմեց, որ Արման Սահակյանի կողմնակիցները թույլ չեն տվել Տավրոս Գեւորգյանի մարդկանց բացել ՀՀԿ փոքրիկ շտաբը, որի պատճառով էլ «ռազբորկա» է սկսվել, շատ մարդիկ են հավաքվել. «Կռիվ չի եղել, խոսակցություն է եղել: Երկուսն էլ հանրապետական են համ Արման Սահակյանը, համ Տավրոս Գեւորգյանը, բայց այսպիսի անհարմար բաներ է լինում: Արման Սահակյանը այս շենքերի վերջում ունի շտաբ, ասում են՝ չէ, սա մեր թաղն է, իրավունք չունեք ու գնացեք Տավրոսի համար այլ տեղ ընտրեք, այստեղ Տավրոսի շտաբը չպետք է լինի: Ոստիկաններն էլ եկել էին, որ կռիվ չլինի, վեճ չլինի, մարդասպանությանը չհասնի»,- պատմեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակվի իր անձը:
Մեր այցելության պահին գրասենյակն անցել է Տավրոս Գեւորգյանի կողմնակիցների «իշխանության» տակ:
Տեղեկացնենք նաեւ, որ մեր կայքն օրերս անդրադարձել էր Տավրոս Գեւորգյանի եւ Արման Սահակյանի կողմնակիցների վիճաբանությանը: Գրել էինք, որ մարտի 1-ին թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի եւ Տավրոս Գեւորգյանի թիմակիցների միջեւ բախում է եղել»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ղարաբաղում դիվանագետների հետ հանդիպումից հետո, ի լուր աշխարհի եւ սահմանին զինտեխնիկա կուտակող Ադրբեջանի, հայտարարվեց, որ չի բացառվում մինչեւ տարեվերջ մեկ երկիր ճանաչի Արցախի անկախությունը. դա տեխնոլոգիա՞ էր, թե՞ իրականություն՝ հարցրինք արտաքաղաքական պատասխանատուներից մեկին։ «Իրականություն»: Ուրուգվա՞յն է: «Ոչ, մինչեւ վերջին պահը չի բացահայտվելու, թե որ երկիրն է, բանակցություններն ընթանալու են փակ-գաղտնի: Որպեսզի այդ երկրի նկատմամբ որեւէ կարգի ճնշումներ չլինեն»: Այդ թվում եւ Ռուսաստանի՞ կողմից, իսկ այդ ճանաչումը չի՞ արձակի Ադրբեջանի ձեռքերը պատերազմի համար: «Հակառակը. միջազգային հանրությունը՝ ԱՄՆ, Ավստրալիայի մի շարք նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչմամբ նոր տենդենցների հիմք է դնում, եւ ադրբեջանական բոլոր կարգի անհանգստությունները պետք է բացատրել դրանով»»:
«Հրապարակ»
Մանրամասները թերթի համարում։
«Մեր տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջեւ, թե ով ավելի շատ ձայն կբերի։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։
Այժմ Լֆիկ Սամոյի շտաբի ղեկավարներն օրուգիշեր, քափ-քրտինքի մեջ աշխատում են հանուն մրցանակի։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, այդ համայնքում Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի տեղեկություն ինքը չունի, նման խոսակցություններ իր ականջին չեն հասել»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Բացի Սայաթ-Նովա գյուղի միջադեպը, մի քանի օր առաջ ծեծկռտուք է եղել Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի կրտսեր որդու՝ Վիլենի, եւ Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջեւ։
Նշենք, որ Գազի Հովոն եւ իր թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյանը մասնակցում է «Ծառուկյան դաշինքով»։
Ամեն ինչ արվում է այս միջադեպը կոծկելու համար։ Երեկ, երբ փորձեցինք լսել Հովիկ Ղազարյանին, նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց զանգերին։ Հիշեցնենք, որ Գազի Հովոն եւ Հովիկ Աբրահամյանի գերդաստանը «դարավոր» թշնամիներ են եղել։
Նրանց հարաբերությունները հարթվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Հովհաննես Ղազարյանն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին թողնելով միայնակ, հետո լուրեր տարածվեցին, որ նա դա արել է որդու՝ Արտաշատի գազի վարչության պետ նշանակվելու դիմաց»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ապրիլի 2-ի նախաշեմին գոնե Երեւանում նոր մասնագիտություն է ձեւավորվել՝ ընտրական բրոքերի։ Թաղային «ակտիվիստները», որոնք դեռ մի քանի ամիս առաջ «բեսեդկեքում» «կարտ» էին խաղում, բրոքեր են դարձել եւ ցուցակները ձեռքներին, լուրջ դեմքով շրջում են հարեւանների տներով, անձնագրային տվյալներ հավաքում, գումարներ խոստանում, մարդկանց վստահեցնում, որ փողերը կստանան ժամանակին։
Իհարկե, նրանք իրենց բրոքեր չեն անվանում, այլ՝ լիազորված անձ, եւ միայն այն մտքից, որ, ասենք, Սամվել Ալեքսանյանի կամ Արտակ Սարգսյանի ներկայացուցիչն են, ավելի կայտառ են վազում տնետուն։ Ամենաակտիվներին, որոնք 100 եւ ավելի ձայն կբերեն, նույնիսկ աշխատատեղ են խոստացել։ Յուրաքանչյուր ձայնի դիմաց նրանք առաջարկում են 10-20 հազար դրամ։
Բայց ձայնի «կուրսը» վերջին մի քանի օրում բարձրացել է, եւ նախընտրական շուկայում էլի սպասումներ կան։ Հնարավոր է՝ ձայնի կուրսը թռչի մինչեւ 100 դոլար, ահա ինչու ընտրողների հավաքագրումը դանդաղել է։ Սպասվում է, որ մեկ ձայնի գինը կհասնի մինչեւ 50 հազար դրամի։
Ահա ինչու այս շաբաթ ցուցակագրումների տեմպը փոքր-ինչ դանդաղել է, իսկ բրոքերները յուրօրինակ դալալչիներ են դարձել՝ ձայն առնող-ծախող, եւ չեն շտապում իրենց հավաքած «մարդկանց» տալ պատվիրատուին։ Նրանք եւս սպասում են՝ գուցե վերջին րոպեին փոխեն պատվիրատուին եւ ձայները տան նրան, ով ավելի մեծ գումար կխոստանա։ Առայժմ 50 ձայն բերող բրոքերին վճարում են 50 հազար, 100 ձայն բերողին՝ 100 հազար։ Այս գները եւս աճի միտում ունեն»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով, «Օհանյան դաշինքում» լուսաբացներն ամենեւին խաղաղ չեն։ Վահե Հովհաննիսյանի «ինքնաբացարկը» կարող է վերջինը չլինել։ Դաշինքի «նյուզմեյքեր», «Համախմբման» առաջին ջութակ Վարդան Օսկանյանը նույնպես իրեն լավ չի զգում Սամվել Բաբայանի եւ նրա համախոհների միջավայրում, որոնք էլ թելադրում են դաշինքի «ասելիքն ու անելիքը»:
Նեղ շրջանակում նախկին արտգործնախարարն ասել է, որ չի բացառվում ինքն ապրիլի 2-ից հետո դուրս գա քաղաքականությունից: Իսկ եթե «Համախմբումն» անցնի խորհրդարա՞ն՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Կարծում եմ՝ մանդատը վայր կդնի»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյին, չի հաջողվել պատգամավոր դառնալու կամ որդուն պատգամավոր դարձնելու «դաբրո» ստանալ։
Հատկապես որդու համար Յուվեցին պատրաստ է եղել ամեն ինչի, սակայն Սերժ Սարգսյանը խորհրդարան մուտքի «արտոնագիր» չի իջեցրել, բայց հանձնարարել է աշխատել ՀՀԿ-ի համար, որ «հետո լավ լինի»։
Կարապետյանը հիմա հարազատ մարզում խորհրդարանական ընտրություններին ամբողջ ուժով աշխատելու է ՀՀԿ-ի և, մասնավորապես, ռեյտինգայինով առաջադրվող Արայիկ Գրիգորյանի օգտին, որպեսզի արդարացնի նախագահի հույսերը, քանզի իր եւ փեսայի վրա «լուրջ» գործեր կան»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տասնյակում, ի տարբերություն առաջինի, չեն գերակշռում երիտասարդ դեմքերը։ Այստեղ կլինեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը,Գագիկ Մինասյանը։ Ուշագրավ է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը նույնպես հայտնվել է անցողիկ տեղում։
Կանանց թիմում նոր անունը Շուշան Սարդարյանն է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, որը կլինի անցողիկ 25-րդում։ ՀՀԿ-ում նա նոր մարդ չէ, բոլոր ընտրական կամպանիաներում լրատվական բլոկն է ղեկավարել ու հարգանք է վայելում։ Ի դեպ, ՀՀԿ պատգամավորներից շատերը երեկ տեղյակ չէին՝ իրենք կա՞ն ցուցակում, թե՝ ոչ, նրանք շունչները պահած սպասում են ցուցակին, որը կհրապարակվի այսօր»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.