23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սերժ Սարգսյանի Գյումրի այցից հետո առայժմ քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանը, ում սուրն ամիսներ առաջ աջ էլ էր կտրում, ձախ էլ, իրեն հոգեպես ջախջախված է զգում: Երբեմնի քաջարի քաղաքապետը հոգու խորքում հույսեր է փայփայել, թե կհաջողացնի Սերժ Սարգսյանի հետ մի քանի րոպե առանձին շփվել, սակայն չի ստացվել: Մինչդեռ Ղուկասյանը նախապես պլանավորած է եղել թեկուզ արարողության ժամանակ հարմար պահ որսալ ու մի քանի բառ փոխանակել իր ճակատագրի վերաբերյալ, բայց արժանացել է բացարձակ արհամարհանքի: Ահա թե մեզանում ինչ արժե ընտրությունների ժամանակ հարազատ կուսակցության օգտին քրտնաջան չաշխատելը:
Հրապարակ
ԱԱԾ կազմակերպված գործողությունը, որի արդյունքում Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը դպրոցներից մեկի տնօրենից կաշառք վերցնելու համար հայտնվեց ճաղավանդակի հետևում, մինչ օրս Հրազդանում ամենաքննարկվող թեմաներից է: Ոմանք հակված են այս պատմությունը դիտարկել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի սրված հակասությունների ներքո: Իշխանական կուլիսներում պատմում են, որ Արամ Դանիելյանն է «օգնել» իրավապահներին բացահայտելու մարզպետի մութ գործարքները, ընդ որում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է տարել: Նախ, օգտվելով իրավապահ մարմիններում մտերմական կապերից, նա արտահոսք է կազմակերպել իրավապահների համար, ապա դպրոցի տնօրենին, ով պետք է 40 դրամը ձեռքին մտներ Լևոն Միքայելյանի մոտ, հրավիրել է Հրազդանի իրեն պատկանող օբյեկտներից մեկը և մանրամասն բացատրել նրան, թե ինչպես է պետք գործել: Մարզպետարանին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրը պատմում է, որ իրավապահներին տեղեկացնելուց հետո Հրազդանի քաղաքապետն իր մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանի միջոցով, որն առանձնահատուկ նվիրվածություն ունի իր անձի հանդեպ, անմիջապես տեղեկացրել է իշխանահաճո լրատվամիջոցներին, որպեսզի նրանք արագորեն տարածեն մարզպետի համար տհաճ լուրը: Մամուլի քարտուղարն էլ, հավաքելով լրագրողներին, ուշագրավ, սևացնող արտահայտություններ է արել նրանց ներկայությամբ մարզպետի մասին` ասելով, որ Կովալն այնքան ագահ է, որ անգամ քաղաքի ծառերի կոտրտված ճյուղերն ենք ուղարկում Չարենցավան` նրա որդուն պատկանող օբյեկտում խորոված անելու համար: Ալվինան նաև տրտնջացել է, որ Կովալենկո Շահգալդյանը չի վճարում տարածքի գումար այն շենքի համար, որտեղ նստում է, և որտեղ տեղակայված է նաև Հրազդանի քաղաքապետարանը: Մի անգամ էլ նա լրագրողներին անեկդոտ է պատմել Կոտայքի մարզպետի որդու` Հակոբի մասին, որն իբր մինչ օրս չի տիրապետում փողկապ կապելու ձևին, և ամեն անգամ մարզպետ հայրիկը նրան այս կամ այն երկիր է ուղարկում միայն Արամ Դանիելյանի հետ, որպեսզի Հակոբն աչքը չգցի կազինոների կողմը: Արամ Դանիելյանի մամուլի քարտուղարի հակակրանքը Կովալի նկատմամբ սկսվել է այն բանից հետո, երբ Ալվինան ցանկացել է համատեղությամբ նաև մարզպետարանում աշխատանք ստանալ, բայց մերժվել է: Ի դեպ, Հրազդանի քաղաքապետ Դանիելյանն այս օրերին մեծ թափով սկսել է հողերի վաճառքներ կազմակերպել Հրազդանում, նաև որոշ նվիրատվություններ անել քրեական երկու հեղինակությունների, որոնք Դանիելյանին ընտրության օրը, որպես ջահել քաղաքապետի, աջակցել են: Սակայն նրա գլխավոր հավակնությունն այսօր մարզպետ դառնալն է, որի մասին Դանիելյանն արտահայտվել է պետական ապարատին մոտ կանգնած մարդկանց շրջապատում` հավելելով, որ դրա համար պատրաստ է զոհողությունների: Հրազդանի բնակիչները, հատկապես նրանց սոցիալապես անապահով մասը, հաճույքով են քաղաքապետարանից արտահոսող ստվերային լուրերը քննարկում, քանի որ Արամ Դանիելյանը «հարուստների քաղաքապետն» է համարվում:
Հրապարակ
«Հրապարակի» տեղեկություններով, կառավարությունում քննարկում են Պետեկամուտների կոմիտեում տեղակալների պաշտոնները կրճատելու հարցը: Սա այն գերատեսչությունն է, որի պետն ամենաշատ տեղակալներն ունի: Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբուրթյանը և Ռուբիկ Քոչարյանը, ընդ որում վերջինս տեղափոխվել է այլ` ոչ պակաս կարևոր պաշտոնի: «Հրապարակը» նշում է, որ տեղակալներին, մասնավորապես Բեյբուրթյանին ազատելու խնդրանքով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էր անձամբ դիմել վարչապետին: Թերթի աղբյուրներն ասում են, որ պատճառը Խաչատրյանի և Բեյբուրթյանի հարաբերությունների վատացումն է եղել, ինչի հիմքում ներքին ինֆորմացիայի արտահոսքն է եղել: Ասում են` ՊԵԿ նախագահի տեղակալը սկսել է «սեպարատ» հարաբերվել վարչապետի հետ, ինչը դուր չի եկել Գագիկ Խաչատրյանին:
Հրապարակ
ՏԻՄ ընտրությունների ընթացքում մի շարք բացասական երևույթներ են ի հայտ եկել մարզերում: Մայրաքաղաքային մամուլից հեռու համայնքներում, որտեղ նախընտրական քարոզչության փորձ և մամուլի մասին պատկերացումներ չունեն, թեկնածուները խարդախների զոհն են դառնում: Դրանք հանդիպում են համայնքապետի թեկնածուին և ներկայանում են, ասենք, «Գյուղ» թերթի ներկայացուցիչ ու առաջարկում հարցազրույց անել նրա հետ, բնականաբար` վճարովի: Գումարների չափերը տարբեր են` կախված գյուղի բարեկեցության աստիճանից և թեկնածուի հնարավորություններից: Թեկնածուներն էլ ընկնում են այս «թակարդը»: Արդյունքում` ստանում են 4 էջանոց, քսերոքս արած ինչ-որ թերթիկ` 100 օրինակով, որի վրա գրված է` «Գյուղ», և որտեղ տեղադրված է հարցազրույցը:
Հրապարակ
Երեկ Սերժ Սարգսյանի` ՀՀ վճռաբեկ դատարանում հրավիրած խորհրդակցությունն անցել է բավական լարված: Սկզբում մասնակցել են միայն Արդարադատության խորհրդի անդամները, ապա Սերժ Սարգսյանը խնդրել է ԱԽ քարտուղարին դուրս գալ և հրավիրել ՀՀ քրեական վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանին: Թե ինչ է խոսվել փակ դռների ետևում, հայտնի չէ: Դատական համակարգին առնչվող միայն մի մանրամասն է «Հրապարակն» իմացել. թերթի աղբյուրն ասել է, որ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ողջ օրը սպասել է, որ ՀՀ նախագահը հրաման է ստորագրելու` իրեն նշանակելու է վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանի փոխարեն: Օրվա ավարտին նա հիսաթափված է եղել:
Հրապարակ
Արագածոտնի մարզի Միրաք եզդիական համայնքում գյուղապետի թեկնածու առաջադրված Ալիկ Նամոյանը երեկ «Հրապարակին» հայտնել է, որ համայնքի գործող ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, որին որպես գյուղապետի թեկնածու առաջադրել է ՀՀԿ-ն, բացահայտ ապօրինություններ է գործում գյուղում: Ըստ Նամոյանի, գյուղապետը երկու տուն է գնել համայնքում և ամեն տան վրա պատրաստվում է 20-ական մարդ գրանցել, որոնք միմյանց հետ կապ չունեն և Հայաստանի այլ մարզերի բնակիչներ են: Գրանցումների մի մասն արդեն ձևակերպել է: Ըստ Նամոյանի, Միրաքում նախորդ ընտրություններին 80-ից քիչ ավելի մարդ է մասնակցել: «Մեր համայնքը փոքր է, ձմեռը 7-8 տուն է մնում: 40 հոգին բավարար են, որ ընտրությունների արդյունքները կեղծվեն»,- ասել է նա: Միրաքի գյուղապետը սանիկ-քավորական կապեր ունի Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
Հրապարակ
Թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ.
Ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր դաշտում տիրող ներկա վակուումային իրավիճակը, և ո՞ր ուժերը կարող են այն լրացնել:
Քաղաքական դաշտում ստեղծված ներկա իրավիճակը Հայաստանի պետության դժբախտություններից մեկն է, և դա վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխանությանը: Ինչու եմ ասում, որ սա նաև իշխանության խնդիրն է, քանի որ եթե իշխանությունը հայտարարում է, որ կառուցում է ժողովրդավարական համակարգ, ապա դրա հիմքն այլընտրանքային ընտրություններն են, ինչը մեր երկրում բացակայում է: Դա նշանակում է, որ ժողովրդավարական հասարակարգ կառուցելու նպատակը ձախողված է: Եվ դրա առաջին պատասխանատուն իշխանությունն է:
Համաձայն եմ, որ այս պահին կարծես թե չի ուրվագծվում իշխանության թեկնածուի հիմնական հավակնորդը: 2003թ. նախագահական ընտրություններից առաջ էլ էր այդպիսի իրավիճակ, բայց քաղաքական գործընթացներ ծավալվեցին, և 2003թ. փետրվարին հրապարակում մեր շուրջ համախմբվել էր այնքան մարդ, որը բավարար էր, որպեսզի երկրում տեղի ունենար իշխանափոխություն: Նույն վիճակը, կարելի է ասել, 2008-ին էր. 2007թ. սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական դաշտ փոփոխությունների հույս ներշնչեց: Ես չէի ասի, թե այդ ժամանակ Հայաստանի ամբողջ հանրությունը հիացած էր Լևոն Տեր-Պետրոսյանով, քանի որ շատերի հիշողության մեջ առկա էին նախկինում ձևավորված կարծրատիպեր, բայց իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը բերեց նրան, որ 2008թ. փետրվարի 26-ին մարդիկ, ովքեր մասնակցում էին Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքին, թափեցին իրենց ձեռքի դրոշները և միացան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, և այդ զանգվածը բավարար էր երկրում իրական փոփոխությունների հասնելու համար:
Համոզված եմ, որ 2013թ. նախագահական ընտրություններում էլ ժողովուրդը գտնելու է այն թեկնածուին, որն իրեն ոտքի է հանելու: Որովհետև ժողովրդի տեսակետը, վերաբերմունքն այս իշխանությունների նկատմամբ չի փոխվել: Չի փոխվել, որովհետև դրական տեղաշարժ սոցիալական իրավիճակի, արդարադատության, արտաքին քաղաքականության, սեփականության իրավունքի պաշտպանության առումով տեղի չի ունեցել, և այն բողոքը, որ կուտակված է ժողովրդի հոգում, սրտում, մտքում, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկով արտահայտվելու է:
2003-ի և 2008-ի նախագահական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում կար ակտիվ քննարկում ապագա թեկնածուի անձի շուրջ, հիմա կատարյալ անորոշություն է:
Համաձայն եմ, որ այն ժամանակ, ընտրություններից վեց ամիս առաջ, երևում էին թեկնածուներ, ովքեր կարող էին հասարակությանը փոփոխությունների հույս ներշնչել: Այսօր դա չկա, բայց դա ոչ միայն ընդդիմության խնդիրն է, այլ նաև իշխանության, իշխանությանը ևս պետք է անհանգստացնի այս փաստը:
Բայց ինչո՞ւ դա պետք է անհանգստացնի իշխանությանը, եթե նման վիճակը հեշտացնում է իշխանության թեկնածուի հաղթանակը:
Եթե ՀՀ-ն լիներ միապետություն, որտեղ ամրագրված կլիներ միապետի անձի անփոփոխելիությունը, նրա ղեկավարած կուսակցության հեգեմոն դերը, ապա այդ դեպքում իսկապես խնդիր չէր լինի: Բայց Հայաստանն աշխարհին փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարական երկիր, և մեր երկրի նախագահը ժողովրդավարությունն է համարում երկրի զարգացման թիվ մեկ գրավականը, ուրեմն այսօրվա իրավիճակը նրա հայտարարությունների կեղծ լինելու թիվ մեկ ապացույցն է: Քաղաքագիտությունն է ասում, որ ուժեղ է այն իշխանությունը, որն ունի ուժեղ ընդդիմություն, ժողովրդավարական է այն հասարակությունը, որտեղ իշխանությանը հակակշռում է նրան համարժեք ընդդիմությունը: Հայաստանում այդ հավասարակշռությունը խախտված է, ինչը պետք է մտահոգի բոլորին:
Բայց իշխանությունը հասարակությանը նոր այլընտրանք է առաջարկում՝ ի դեմս ԲՀԿ-ի. «եթե դեմ եք ՀՀԿ-ին, քվեարկեք ԲՀԿ-ի օգտին» տարբերակով: Այդ սցենարը փորձարկվեց և լավ քննություն բռնեց 2007 և 2012 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և հնարավոր է փորձարկվի նաև 2013-ին: Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:
Գիտեք, ես միշտ պնդել եմ, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, և ես իմ այս դիրքորոշումն արտահայտել եմ մշտապես՝ թե հանրահավաքներում, թե մամուլում: Ես Ձեր ասած սցենարի մեջ լուրջ վտանգ չեմ տեսնում, քանի որ այն հիմնավորումները, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, նույնիսկ հասարակության ամենաոչքաղաքականացված շերտերում չեն ընկալվում և ազդեցություն չեն թողնում:
Բայց ես չեմ բացառում, որ եթե ընդդիմության իրական հատվածը չկարողանա այլընտրանք առաջարկել իշխանությանը, ապա այդ դեպքում, աշխատեցնելով փողի գործոնը և այլ գործոններ, հասարակությունը կարող է ԲՀԿ թեկնածուին դիտել որպես իշխանության թեկնածուին հաղթելու ունակ թեկնածու և իր ինչ-որ մասով աջակցի նրան: Սա ասելով հանդերձ, ես հույս ունեմ, որ նախընտրական շրջանում ընդդիմության դաշտում և հասարակության մեջ տեղի կունենա համախմբում, ներկա անորոշ վիճակը կզուլալվի, և կգտնվի իրական այլընտրանք, որովհետև հասարակության գիտակից հատվածը հասկանում է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ՀՀԿ-ի իրական այլընտրանքը, որ անձերի փոփոխությունը, եթե անգամ երևակայենք, որ կարող է տեղի ունենալ, ոչինչ չի տա հասարակությանը:
Մինչև հիմա ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի բերանից որևէ մեկը լսե՞լ է որևէ քննադատություն ՀՀԿ-ի հասցեին, որևէ մեկը լսե՞լ է, որ ասվի, թե այս բանը նախագահ Սարգսյանը սխալ է անում, նրա կառավարությունը սխալ է անում, և եթե մենք գանք իշխանության, այլ ձևով ենք անելու: Ավելին՝ վերջին շրջանում իրենք ավելի շատ շեշտում են իրենց ոչ ընդդիմադիր լինելը: Այնպես որ, հասարակությանն այդքան հեշտ չէ խաբել:
Հրապարակ
Ինչպես և սպասվում էր, նախագահի ու վարչապետի ամառային հանգստից հետո մեկնարկել է կադրային փոփոխությունների սեզոնը: Սա միակ գործընթացն է, որ մեր երկրում անխափան գործում է: Պարբերաբար այս կամ այն ոլորտում որակ փոխելուն միտված ջանքերը վերածվում են ընդամենը կադրային տեղափոխությունների: Եվ այսպես, Տիգրան Սարգսյանը երեկ մի շարք փոփոխություններ է արել իր ենթակա գերատեսչություններում: Գագիկ Բեգլարյանի` կապի և տրանսպորտի նախարար նշանակվելուց հետո այս նախարարությունում մի քանի կադրային փոփոխություններ են եղել: «Հրապարակի» տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը: Նրա փոխարեն դեռ նշանակում չկա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Բեգլարյանը փորձել է իր կադրին նշանակել, սակայն, քանի որ նախարարի թեկնածուն թոշակային տարիքին մոտ է եղել, նրա ցանկությունը ձախողվել է: Հնարավոր է, որ Վահե Ջիլավյանին նշանակեն սփյուռքի փոխնախարար: Երեկ այստեղ փոխնախարարի տեղ է ազատվել` Արմեն Հայրապետյանին են հեռացրել: Որոշ տեղեկությունների համաձայն` նրա թափուր տեղն էլ կլրացնի Ջիլավյանը: Բնապահպանության նախարարությունում ևս նորանշանակ կա: Այստեղ էլ փոխնախարար է նշանակվել «Անանիա Շիրակացի» ճեմարանի փոխտնօրեն Խաչիկ Հակոբյանը: Վերջինս նաև բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար է: Ուշագրավն այն է, որ այս կադրային փոփոխությունները ոչ մի ձևով չեն տարածվում ՕԵԿ-ականների վրա: Անընդհատ խոստումներ են հնչում, թե հեսա-հեսա նրանց էլ կընդգրկեն, բայց ակնհայտ է, որ ձգձգում են: Չնայած ՕԵԿ-ը լուծարվել է ու վերակազմավորման փուլում է, բայց իշխանությունը կարող էր նրան ևս տեղեր առաջարկել և համապատասխան նշանակումներ անել, քանի որ այս կուսակցությունը հավատարմորեն կատարել է իր պարտավորությունները: Ամեն դեպքում, կադրային կարուսելը գործադիրում մեկնարկել է և դեռ էլի կշարունակվի` աշնանը նոր թափ առնելով և նորանոր համալրումներով: Չի բացառվում, որ նաև նոր պաշտոններ հորինվեն, որպեսզի բոլոր հավակնորդներին կարողանան բավարարել:
Հրապարակ
Կիրակի օրը արտերկրից վերադարձած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Մասիսի ԲՀԿ ակտիվի հետ և խոսել ոչ միայն Մասիսի քաղաքապետի ընտրությունների, այլև առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Նա հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսանին նախագահական ընտրություններում աջակցելու համար նրա առաջ երկու պայման է դրել ինքը. ԲՀԿ-ին տալ կառավարության 30 տոկոսը և վարչապետի փոփոխություն կատարել: «Եթե նա կհամաձայնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե ոչ, ապա ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- իր թիմակիցներին ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հատուկ ընդգծելով, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում աջակցել այլ թեկնածուների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին կամ Կարեն Կարապետյանին, որոնց անունները շրջանառվում են որպես ԲՀԿ հնարավոր թեկնածուներ: «Մեր կողմից ասենք, որ այս երկու պայմաններն իրար չեն հակասում, այլ փոխլրացնում են, այն իմաստով, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել և ընտրություններից հետո ստանալ այն, ինչ պահանջում է Սերժ Սարգսյանին պաշտպանելու դիմաց: Քանզի պաշտպանելը կարող է լինել նաև առաջադրվելու տեսքով:
Հրապարակ
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը մտել է ակտիվ ընտրապայքարի մեջ և արդեն իսկ գյումրեցիներին զարմացրել է իր մի քանի հայտարարություններով: Մասնավորապես,Բալասանյանը հերքել է Գյումրիի քաղաքապետարանի շարքային և միջին (այսինքն` աշխատավարձով տուն պահող) աշխատողների շրջանում տարածված խոսակցությունները, իբր ինքը քաղաքապետ դառնալուց հետո բոլորին ազատելու է զբաղեցրած պաշտոններից, և ասել է, որ կադրերի հարցում առաջնորդվելու է բացառապես անձի մասնագիտական որակներով: Մյուս հայտարարությունն ավելի արտառոց է` Բալասանյանը, որպես քաղաքապետի թեկնածու, հայտարարել ու խոստացել է վերացնել կոռուպցիան քաղաքապետարանից և նրա ենթակա կառույցներից: Գյումրեցիները, ի պատասխան այս հայտարարությունների, ասում են` Բալասանյանի հույսը մեր կարճ հիշողության վրա՞ է: Կապրենք` կտեսնենք:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.