23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռոբերտ Քոչարյանի նախկին ռեֆերենտ Վահե Հովհաննիսյանը վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի ամենավստահելի մարդկանցից է. Ծառուկյանը լսում է նրա խորհուրդները: Երեքշաբթի «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ մինի-հավաքի ժամանակ Վահե Հովհաննիսյանը հետաքրքիր առաջարկ է արել Ծառուկյանին և քաղխորհրդին` առաջարկել է Ծիծեռնակաբերդում կանգնեցնել Սողոմոն Թեհլերյանի արձանը, կողքը դնել ևս մեկ պատվանդան, բայց` դատարկ. ով կսպանի Սւսֆարովին` նրա արձանն էլ դնել դրա վրա: Ի դեպ, եթե այս առաջարկը կյանքի կոչվի, ապա դրա վրա կարող է հայտնվել Տիգրան Ուրիխանյանի արձանը, ով քանի տարի առաջ պնդում էր, որ հարկավոր է 25 հազար դոլարով քիլլեր վարձել և սպանել Սաֆարովին: Որքան էլ պարադոքսալ, Ծառուկյանն առարկել է Վահե Հովհաննիսյանին` ասելով, որ կենդանի Սաֆարովը հայաստանյան կողմին ավելի է ձեռնտու, որ Հայաստանը հնարավորություն է ստանում հարցը միջազգայնացնել և հակադրվել ադրբեջանական մոտեցումներին:
Հրապարակ
«Հրապարակի» տեղեկությունները, թե 2013-ի նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի քանի նախարարական պորտֆելների դիմաց մտադիր է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կարծես թե կյանքի են կոչվում: Երեկ ԲՀԿ շրջանակներից թերթը տեղեկություն է ստացել, որ շաբաթ օրը կոնյակի գործարանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինի-հավաք է կազմակերպել, որին մասնակցել է կուսակցության ակտիվը: Ծառուկյանը կուսակիցներին ներկայացրել է նախագահականին ընդառաջ իր պլանները, ասելով, թե առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի հետ ինքը բանակցելու է` նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը սատարելու դիմաց պահանջելով կառավարության 6 գերատեսչությունների ղեկավարների պաշտոնները: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանի ասածից ԲՀԿ-ականները զարմացել են: «Ինչի մենք մեր թեկնածուով չե՞նք գնալու»,- անմեղ հարց են տվել նրանցից ոմանք, սակայն ԲՀԿ ղեկավարը եզրափակել է առարկությունների ալիքը և հայտարարել, որ միայն այս պահանջի կատարման երաշխիքներ ստանալու դեպքում ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին:
Որքան էլ տարբեր ԲՀԿ-ականներ խրոխտ ձայնով հայտարարեն, թե նախագահական ընտրությունների հարցը չի քննարկվում, այսօր ոչ միայն ԲՀԿ-ում, այլև ողջ քաղաքական դաշտում դա միակ քննարկվող թեման է, պարզապես Ծառուկյանի կուսակցությունում խստիվ արգելք է դրված մամուլի հետ շփումների վրա, և կան մի շարք տխուր օրինակներ, թե քանի քանիսը տուժեցին ԲՀԿ գրաքննիչների հետ չհամաձայնեցված խոսք ասելու պատճառով:
Հրապարակ
Երեկ թերթը տեղեկացել է, որ Նորագավիթում 45-ամյա տղամարդու են կախված գտել: Ըստ լուրերի, տղամարդը մեղադրվում էր հոգեկան խնդիրներ ունեցող անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին իմանալով` աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն: Գործով քննություն էր ընթանում, և ահա երեկ տղամարդուն կախված են գտել: Ոստիկանությունից «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ տղամարդու դիակ են գտել` կախված վիճակում: Այլ մանրամասներ չեն հայտնել: Որոշ տեղեկություններով, նա ազգությամբ եզդի է, ամուսնալուծված:
Հրապարակ
Շաբաթ օրը Հայաստանում հարսանիքների շքերթ էր: ՀՀԿ բարձրագույն էլիտայից ոչ մեկը ջան չէր արել հասնել Գորիս` մասնակցելու Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանիքին: Լիսկայի փեսան` էրիկ Համբարձումյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, դասախոսում է Տնտեսագիտական համալսարանում: Նույնը օրը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր` երգչուհի Լուսինայի հարսանիքն էր, որին ներկա է եղել ողջ էլիտար տուսովկան: Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, տիկին Հրանուշը, խորհրդարանական գեներալիտետն ու լիքը հեղինակություններ ՀՀ-ից և ՌԴ-ից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը երկու հարսանիքներին մասնակցելու հրավեր է ունեցել, ոչ մեկին չի մասնակցել: Իսկ ահա «մասնավոր այցով» գործուղման մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանը նույն օրն ինքնաթիռից արագ իջել է ու տրապից «նա բալ»` խնամու ուրախությանն է մեկնել: Քոչարյանը նույնպես չի մասնակցել այդ հարսանիքին, չնայած որդին` Լևոնը, փեսացուի քավորն է եղել: Պատճառներն անչափ տրիվիալ են. բացի այն բանից, որ չի ցանկացել նույն օդը շնչել «կոնկուրենտ ֆիրմայի» հետ, նա Մոսկվայից Հայաստան է վերադառնալու սեպտեմբերի 23-ին: Դարձյալ տրիվիալ պատճառով, սեպտեմբերի 21-ին նա «չի կարող» լինել Հայաստանում, այլապես ստիպված պետք է լինի մասնակցել Անկախության տոնին, որին սովորաբար երբեք չի մասնակցում: Պատճառը թերևս այն չէ, որ արհամարհում է այդ տոնը, այլ շարքայինի կարգավիճակում չի ցանկանում լինել: Մնում է հավելել, որ Մանուկյանի դստեր հարսանիքը տեղի է ունեցել «Օջախում»:
Հրապարակ
Գյումրվա ընտրությունների աղմուկը չի հանդարտվում: Նոր տեղեկություններ են ստացվում գյումրեցիների կողմից քվեաթերթիկների վրա արված գրառումների մասին, որոնք աչքի են ընկնում ոչ միայն հումորով, այլև տարբեր թեկնածուների հասցեին վիրավորական արտահայտություններով: Հանձնաժողովների անդամներից մեկը «Հրապարակի» թղթակցին պատմել է, որ եղել են ռեպլիկներ գործող քաղաքապետի, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի, ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանի և ընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի հասցեին: Վարդան Ղուկասյանի հասցեին գրել են. «Վերջը քեզնից պրծանք», «Այ սուտի հավատացյալ, քանի՞ դիակ կա վրեդ», «Այ շիզոֆրենիկ, պրծանք քեզնից»: Սուքիաս Ավետիսյանի հասցեին. «Սուքո, էս ի՞նչ խաղեր կուդաս Հոսոյի համար», Մարտուն Գրիգորյանի մասով հիմնականում եղել են ԲՀԿ-ին դավաճանելու և այլ թեկնածուի պաշտպանելու մեղադրանքներ, իսկ Բալասանյանի մասով թերթը հիշեցնում է, որ արդեն անդրադարձել է: Քվեաթերթիկների վրա նշումները լուրջ նյութ են տալիս մեր ժողովրդի հոգեբանական վիճակի, ընտրական տրամադրությունների և իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի մասին:
Հրապարակ
Ըստ Գեղարքունիքի թերթի աղբյուրների` ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի ներկայությամբ, Սևանում մեքենան սխալ կայանելու համար օրերս վիճաբանել, ապա հարվածել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդուն` Սևակ Ստեփանյանին: Վերջինս այժմ հիվանդանոցում է, և, ըստ նույն աղբյուրների, այսօր նրան պետք է վիրահատեն:
Հրապարակ
Երեկ «Հրապարակի» լրագրողը ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին առաջարկել է զրուցել: «Չէ, ախպեր, գոհ ու շնորհակալ եմ, շառից-փորձանքից հեռու, էլ ոչ մի հարցազրույց չեմ տալու»: Պարզվում է` նրան վրդովվեցրել է թերթի նախկին հրապարակումներից մեկը: «Իմ լեզվաֆոնդում չկան տենց բառեր»,- ասել է նա: Երբ լրագրողը նկատել է, որ պատգամավորը չի կարող չշփվել լրագրողների հետ, մանավանդ օրենսդրական գործունեությամբ էլ կարծես աչքի չեն ընկնում, Թոխմախի Մհերն անցել է սպառնալիքների. «Չէ, էլ ոչ մի շփում, սրանից հետո լրագրողների հետ ստեղ շփում չկա, մենակ դրսում ուրիշ ձև կշփվենք»:
Հրապարակ
Երեկ, երբ ընթանում էր Աժ նիստը, և ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում էր 2011-ի հաշվետվությունը, Աժ նիստերի դահլիճի հարևանությամբ տեղակայված «վիպ» սենյակում մաղարիչ էր անում ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը` գեներալ Մանվելը: Գրիգորյանի որդու` Էջմիածնի քաղաքապետի վերընտրվելու կապակցությամբ գեներալի ուրախությունը կիսում էին մի քանի պատգամավոր, որոնց բարձրացրած աղմուկն ավելի մեծ էր, քան ԱԺ նիստերի դահլիճից եկողը:
Հրապարակ
Մի քանի օրից Մոսկվա կմեկնի Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, ֆորմալ` «ԱՖԿ-Սիստեմայի» գործերով, իսկ իրականում այդ այցը բավականին հետաքրքիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի` տարածաշրջան կատարած այցի, Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների հետաձգման, ռուսական դժգոհության, սեպտեմբերի 21-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին մասնակցելու սպասվելիք հայտարարության և ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ֆոնին` Մոսկվայի հետ ճշտվելու տեսանկյունից:
Հրապարակ
Թիվ 1 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր «ընտրված» Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո նույն ընտրատարածքում կրկին ընտրություններ են հայտարարվելու: Այստեղ պատրաստվում է առաջադրվել «Ժառանգության» նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանը: «Բոլոր պարագաներում մայիսի 6-ի ընտրություններն ապացուցել են, որ ես ունեմ հաղթելու չափազանց մեծ հավանականություն` հաշվի առնելով, թե ինչ բարդ ընտրատարածքում էի առաջադրվել, ու ով էր իմ մրցակիցը, բացի այն, որ թաղային հեղինակություն էր և պետական կառույցների աջակցությունն էր վայելում: Եվ բացի այդ, ցավոք սրտի, ընդդիմությունն էր թեկնածու առաջադրել ինքնառաջադրման եղանակով: Անգամ այդ պայմաններում իմ ստացած քվեները վկայում էին հաղթանակի մասին, և այս անգամ էլ վստահ եմ, որ հաղթելու շանսերը չափազանց բարձր են»,- «Հրապարակին» ասել է Սաֆարյանը: Թերթը նշում է, որ «Ժառանգության» ներկայացուցիչը հավաքել էր ավելի քան 9 հազար քվե: Այս ընտրատարածքում առաջադրվելու որոշում է կայացրել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա երկար ժամանակ չէր կողմնորոշվում` առաջադրվել Գյումրիո՞ւմ’ քաղաքապետի թեկնածու Բալասանյանի ընտրատարածքո՞ւմ, թե՞ Ավանում: Երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ կողմնորոշվել է` թիվ 1 ընտրատարածքում է առաջադրվելու: Նա ոչ մի ուժի աջակցություն չի ակնկալում, ներկայանալու է որպես անկախ թեկնածու: «Իմ հույսը կապում եմ ժողովրդի հետ»,-եզրափակել է մի քանի ամիս ԲՀԿ-ական եղած քաղաքագետը: «Հրապարակը» հիշեցնում է, որ առաջադրվելու մտադրություն ունի նաև լրագրող Արտակ Եղիազարյանը, ով ապրում է Ավանում:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.