23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջնականորեն հաստատվում են լուրերը, թե Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Բանն այն է, որ Օսկանյանի հարցով դատախազի միջնորդության ժամանակ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այն կաթիլն էր, որ վերջնականապես խորացրել է Քոչարյանի ու Ծառուկյանի միջև «անհասկացողության անջրպետը»: Ծառուկյանն այլևս իրեն համարում է ինքնուրույն խաղացող և տևական ժամանակ է, ինչ փորձում է դուրս գալ Քոչարյանի ազդեցության դաշտից: Պրոցեսը, ըստ հավաստի աղբյուրի, սկսվել է այն պահից, երբ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում հավաքեց 450 հազար ձայն: Նրան փորձագետները և իմիջմեյքերները ներշնչել են, որ այդ կապիտալով ինքը կարող է զերծ մնալ թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ազդեցությունից և իր սեփական խաղն սկսել:
Հրապարակ
ԲՀԿ-ում պետական գաղտնիքի պես պահպանվում է Ծառուկյանի որտեղ լինելու փաստը: Ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ուր է գնացել նա, երբ Աժ-ում քննարկվում է ԲՀԿ-ի կողմից առաջադրվելիք նախագահի պոտենցիալ թեկնածուներից մեկի հարցը: Մերձօսկանյանական շրջանակները պնդում են` ոչ մի տեղ էլ չի գնացել, իրենց տանը նստած է: Ծառուկյանին առավել մոտ կանգնածևերև ասում են` էստեղ չի: Որքան հայտնի է, այս 1 շաբաթվա ընթացքում ԲՀԿ առաջնորդը վերջնական որոշում պետք է կայացնի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու նախագահական ըևտրություններին, ու իր որոշումը հայտնի Սերժ Սարգսյանին, ինչպես պայմանավորվել են գնալուց առաջ: «Ծառուկյանը «պապա» փոխելու որոշման առաջ է կանգնած, գնացել է Ուկրաինա, որ հանգիստ քցի-բռնի»,-շշուկով տեղեկացրել են որոշ ԲՀԿ-ականներ:
Հրապարակ
Ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի մեր ներկայացուցի անունը, դա 5 տղաներից կազմված «Compass band» խումբն է: Այս տարի մրցույթը կայանալու է դեկտեմբերի 1-ին, Ամստերդամում: Սակայն երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ Հայաստանից մեկնողի հարցը հարցականի տակ է: Թերթի աղբյուրը հայտնել է, որ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես` կեղծվել է մասնակիցների տարիքը և այլն, ինչը կարող է մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու հիմք հանդիսանալ: Այժմ Հանրային հեռուստաընկերությունում կրքերը շիկացած են, և հայտնի չէ, թե սկանդալն ինչով կվերջանա:
Հրապարակ
Երեկ ՀՀԿ գեներալիտետը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումը սկսելուց 10 րոպե անց լքեց ԱԺ նիստերի դահլիճը: «Հրապարակի» տեղեկություններով, այդ միջնորդագիրը և Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը գեներալներ Մանվել Գրիգորյանի և Սեդրակ Սարոյանի սրտով չեն: Նրանք երեկ մտերմիկ շրջանակում նույնիսկ ասել են, որ կողմ չեն, որովհետև իրենք «մարդ բռնել տվող» տղերք չեն: Երեկ թերթի լրագրողը փորձել է ճշտել, թե նրանք ինչպես են քվեարկելու, սակայն երկուսն էլ` մեկը մյուսին հերթ չտալով, լրագրողին վստահեցրել են, թե դեռ պարզ չէ, կքննարկեն, որից հետո պարզ կդառնա:
Հրապարակ
Ոստիկանությունը սկսել է զինաթափել օլիգարխների թիկնապահներին, քանի որ, բացի օրենքով թույլատրված դեպքերից, դա արգելված է, հիշեցնում է «Հրապարակը» : Թերթը տեղեկացել է, որ վերջին 2 օրերին «զինաթափվել» են Բենզին Ռուբոյի` նախկին ԲՀԿ, ներկայումս ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանի և «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահները: Իսկ անդրանիկ զոհը Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էր: Այսինքն` ուռկանում միայն ԲՀԿ-ին առնչվող «ձկներ» են: Վ. Գասպարյանը երեկ թերթի հետ զրույցում այս առումով նշել է. «Դա շարունակական գործընթաց է և վերաբերում է բոլորին»: Տեսնես ե՞րբ է հերթը ՀՀԿ-ական օլիգարխներին հասնելու:
Նշենք, որ օպերացիան հիմնականում իրականացվում է երեկոյան ժամերին:
Հրապարակ
Երկրորդ նախագահին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ գլխավոր դատախազի` Օսկանյանի անձեռնմխելիության հարցով միջնորդությունն ու պառլամենտի համաձայնությունը, ապաև Օսկանյանի խաղից դուրս գալն ամենից շատ ձեռնտու է լինելու հենց Քոչարյանին, որն Օսկանյանի հարցում ապահաշվարկ թույլ տվեց` մտածելով, որ հնարավոր է մորմոնների հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին դառնա ԱՄՆ նախագահ, ինչը փորձագետներն անհնար են համարում, մյուս կողմից էլ`նրա հարաբերությունները վատացան Ռուսաստանի հետ: Օսկանյանի` քաղաքականությունից դուրս գալով, Քոչարյանի ձեռքերը կազատվեն, ԲՀԿ-ն ամբողջապես կվերադառնա ռուսական օրիենտացիոն դաշտ, Ռուսաստանն էլ կհասկանա, թե ի վերջո ում է Հայաստանում «նշանակում» որպես Բիձինա Իվանաշվիլի: Սա է պատճառը, որ Քոչարյանը մինչև հիմա որևէ պաշտոնական հայտարարություն չի արել Օսկանյանի նկատմամբ «հարուցված» գործի առնչությամբ` փորձելով ապացուցել, որ իրենք անվերապահորեն կողմնորոշված են դեպի Ռուսաստան, ինչն էլ, ի դեպ, պահանջում է Ռուսաստանը թե Հայաստանի իշխանություններից, թե ընդդիմությունից և թե ԲՀԿ-ից:
Հրապարակ
Ըստ «Հրապարակի» մոսկովյան աղբյուրների` ռուսական կողմին դուր չի գալիս այն հանգամանքը, որ վերջին տարիներին Սերժ Սարգսյանը նույն ինտենսիվությամբ չի այցելում ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, երբ նախորդ տարիներին շաբաթը մեկ այնտեղ հյուր էր: Մոսկվայում փորձում են գտնել հարցի պատասխանը. Սերժ Սարգսյանը ժամանա՞կ չունի, թե՞ սիրտը չի քաշում: Համենայնդեպս, երեք օր առաջ նախագահականում տեղի է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը: Ինչ են խոսել «կողմերը»` տալի՞ս է Ռուսաստանը խոստացած երկու միլիարդը, ինչի՞ դիմաց, մամլո հաղորդագրություն չկա: Թերթը հիշեցնում է, որ խոսքը Եվրասիական միությանն անդամակցելու դիմաց 2 միլիարդ դոլար ստանալու հավանականության մասին է: Իսկ հանդիպումը տեղի էր ունենում պարոն Կովալենկոյի հնչեցրած վերջին մտքերի ֆոնին` «հատկապես Ռուսաստանն է միշտ եղել Հայաստանի անվտանգության և ինքնության պահպանման երաշխավորը», ինչի առնչությամբ հայկական մամուլում դժգոհություններ արտահայտվեցին առ այն, որ նման մտքերով Ռուսաստանը կոպտորեն ոտնահարում է Հայաստանի ինքնիշխանությունը: Ի դեպ, ռուսական կողմում ևս գտնում են, որ դեսպանը որոշակի «պրոմըխ» է թույլ տվել, նա ցանկացել է լավ, բայց ստացվել է` ինչպես միշտ:
Հրապարակ
Ախթալայի քաղաքապետի եղբոր` Կարեն Խաչիկյանի պաշտպան ժորա Վարոսյանը դիմել է վերաքննիչ դատարան, բողոքարկելով Խաչիկյանի նկատմամբ կալանք կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Վաղը դատարանը կլսի պաշտպանի բողոքը և որոշում կկայացնի` փոխել խափանման միջոցը, թե ոչ: Թերթի հիշեցմամբ` օգոստոսի 30-ին կրակոցներ էին արձակվել քաղաքապետի տան ուղղությամբ, որոնց հեղինակը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանն էր` «Բոդոլ» մականունով: Կրակոցներից հետո Խաչիկյանները, ի պատասխան, գնացել էին Բոդոլի տուն, ծեծել ընտանիքի անդամներին, վնասել տան գույքը, ինչի արդյունքում Կարեն Խաչիկյանը` քաղաքապետի կրտսեր եղբայրը, կալանավորվեց, իսկ Բոդոլը դեռևս հետախուզման մեջ է: Կարեն Խաչիկյանի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի կիրառումն աբսուրդ է, ինքը շատ է զարմացել, երբ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, քանի որ «դա այն գործը չէր, որ մարդուն կալանավորեին»: Պաշտպանական կողմը միջնորդել է` որպես խափանման միջոց, գրավ կիրառել: Ըստ գործի նյութերի, Բոդոլի ընտանիքին պատճառված վնասը գնահատվել է 400 հազար դրամ, ինչը, փաստաբանի խոսքով, ևս չափազանցված է:
Հրապարակ
Անկախության օրվա առթիվ Մարզահամերգային համալիրում կազմակերպված ընդունելությանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չներկայանալը քննարկումների տեղիք է տվել: ՀՀԿ կուլիսներում այն վերագրում են կոնյակի գործարանում կայացած դարակազմիկ խորհրդակցությանն ու դրան հաջորդած այն լուրերին, ըստ որի` դատախազությունը քրեական գործեր է հարուցելու ԲՀԿ-ական նախկին նախարարների ոլորտներում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ: Որոշ լուրերի համաձայն, ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է օրերս հանդիպել Սերժ Սարգսյանին` քննարկելու այդ տեղեկությունների լրջությունն ու ըստ այդմ պլանավորել իր վարքագիծը: ԲՀԿ-ում, այնուամենայնիվ, տրամադրության անկում է նկատվում: Ի դեպ, այստեղ շշուկներ կան, որ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի վիճակը համեմատաբար ավելի լուրջ է:
Հրապարակ
Ռուսաստանյան իշխանական շրջանակներն իսպառ բացառում են Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև նրա վերադարձը վարչապետի «տեսքով»: Նախ գտնելով, որ երկու գլուխ մեկ կաթսայում չի կարող եփվել, և հետո` նեղված են Քոչարյանից, որը մաքուր ռուսիստական ուժ ԲՀԿ-ում փորձեց ներդնել արևմտամետ ուժերին` հանձին մորմոնների ջերմ բարեկամ Վարդան Օսկանյանի: Ու եթե սրան էլ հավելում ենք մորմոնների առաջին դեմք Միթ Ռոմնիի բարձրաձայնումները, որ աշխարհում իրենց թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, ապա հասկանալի է դառնում, թե ինչու Ռուսաստանն ու Պուտինը չեն կարող ընդառաջել Քոչարյանի վերադարձի նկրտումներին: Նույն տեղում պետք է փնտրել նաև ՀՀ ՊԱԿ-ի խիստ մեծ ուշադրությունն Օսկանյանի կողմից կատարվող փողերի լվացման նկատմամբ:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.