23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Շանթ» ընկերության, «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը, որը հայտնի է «Շանթի Յուրա» անունով և ՀՀ գլխավոր դատախազի հետ մտերմությամբ, նոր բիզնես է նախաձեռնել: Նա «Շանթ» ընկերության մատույցներում բացել է համանուն սուպերմարկետ և աշխատողներին պարտադրում է այնտեղից գնումներ անել. ««Շանթ» գնումների քարտերի» վրա է փոխանցվում աշխատավարձի մի մասը, և այն գործում է միայն «Շանթ» սուպերմարկետում, այլ խանութներում այս քարտը պարզապես պլաստիկի կտոր է: Մինչև 100 հազար դրամ ստացողների քարտին փոխանցվում է հարյուրից 10 հազարը, ավելի բարձր աշխատավարձ ստացողներից` 20 հազարը: Այսպիսով, Վարշամ-Յուրա Ղարիբյանն իր խանութում ունենում է մի քանի միլիոն դրամի երաշխավորված առևտուր:
«Հրապարակ».
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան վերջին հանդիպումների և բանակցությունների մասին: Ինչպես հայտնի է` խոսքը գնում է առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշման և նախագահական ընտրություններից հետո նրա զբաղեցնելիք տեղի մասին: Մի քանի տարբերակներից, որոնք քննարկվում են, իշխանությունը հակված է նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին` դրա դիմաց ստանալով մի քանի պորտֆել: Այժմ քննարկվում է ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: Ընդ որում` խոսվում է սահմանադրական հանրաքվեով փոխվարչապետի պաշտոնն ու ստատուսն ամրագրելու տարբերակի մասին: Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ` վարչապետի առաջարկությամբ երկրի նախագահը փոխվարչապետ է նշանակում նախարարներից մեկին, որը կարող է փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ: Ընդամենը: Ասել է թե` փոխվարչապետի ինստիտուտն այսօր խիստ հայեցողական է, նաև` անպորտֆել, չունի աշխատակազմ, մեծ լիազորություններ, մեծ բյուջե: Եթե սահմանադրական հանրաքվե անցկացվի, կարող են սահմանվել ավելի լայն լիազորություններ, որոնք կգոհացնեն ԲՀԿ-ին: Նաև խոսք է գնում այսօր կառավարության տանիքի տակ հավաքված ԾԻԳ-երի` փոխվարչապետի կառավարման տակ փոխանցելու մասին: Եվ քանի որ նոր լիազորություններ կառավարությանը հնարավոր է և չտրվեն, սա փաստացի կարող է նշանակել, որ կառավարությունը կարող է կիսվել երկու մասի, ինչն էլ ապագա խորհրդարանական կառավարման հիմք կարող է դառնալ` միաժամանակ դառնալով նաև քաղաքական ֆակտոր, այն է` Արևմուտքին ասեն, որ պահում ենք ձեր . ցանկալի վարչապետին, ի դեմս Տիգրան Սարգսյանի, Ռուսաստանին էլ` որ կառավարությունում, ի դեմս ԲՀԿ ներկայացուցչի, ունեք ծանրակշիռ ու որոշիչ փաթեթ` լուրջ լիազորություններով և կարգավիճակով: Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման ժամկետներին, ապա փորձագետները կարծում են, որ հանրաքվեն կարող է անցկացվել նախագահական ընտրությունների հետ համատեղ, հենց նույն օրը` փետրվարի 18-ին: Ի դեպ, Սահմանադրության ոչ իմպերատիվ հոդվածներում փոփոխությունների անցկացման համար սահմանվում է 40-60-օրյա ժամկետ` նախագահի կողմից հանրաքվեի մասին հրամանագրի ստորագրումից հետո: Այնպես որ, ամենակոշտ հաշվարկով` այդ հրամանագիրը նախագահը կարող է ստորագրել դեկտեմբերի կեսերից մինչև ամսվա վերջ, որից առաջ, սակայն, պետք է, «ստորագրված» լինի «սպասվող» հուշագիրը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև` «գործող նախագահի» պաշտպանության մասին:
Երեկ «Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը` Աշոտ Սուքիասյանը, Աֆրիկայի Սիեռա Լեոնեի Հանրապետությունում ձերբակալվել է և մոտ 10 ժամ հարցաքննվել տեղի ոստիկանությունում: Թերթը հիշեցնում է, որ նա և գործարար Փայլակ Հայրապետյանը կոնֆլիկտ ունեն: Ամիսներ առաջ Հայրապետյանը գրավադրել էր գրեթե ողջ ունեցվածքը, որի դիմաց Սուքիասյանը բանկից 12 միլիոն դոլար գումար էր վերցրել` իբր Սիեռա Լեոնեում գտնվող իր ալմաստի հանքերը շահագործելու և այդ հումքը Հայաստան բերելու համար: Փայլակ Հայրապետյանը, ով նույնպես այս պահին Աֆրիկայում է, թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը: Ավելին, նա ասաց, որ Սուքիասյանը ձերբակալվել է իր` Սիեռա Լեոնեի Հանրապետության դատախազությանը գրած դիմումի հիման վրա: «Պարզապես այդ գումարները, որ «Ամերիա» բանկից ստացել է Աշոտ Սուքիասյանը, ըստ բոլոր փաստաթղթերի, բիզնես-պլանի, այդ փողերը պետք է ներդրվեին Սիեռա Լեոնեում: Ես դիմում եմ գրել տեղի դատախազությանը, ոստիկանությանը, որպեսզի նրանք պարզեն, թե ուր են գնացել այդ փողերը, որոնք պետք է ներդրվեին իրենց հանրապետությունում: Հիմա ոստիկանությունն ուզում է պարզել, թե այդ գումարները ուր են գնացել և ինչի վրա են ծախսվել»,-թերթի հետ հեռախոսազրույցում ասել է Հայրապետյանը: Նրա խոսքով, այդ գումարներով Սիեռա Լեոնեում մոտ հազար աշխատատեղ պետք է բացվեր:
«Հրապարակ».
Երբ 2008-ին Վահե Շահվերդյանը հեռացվեց Սունդուկյանի անվան թատրոնից, պաշտոնական բացատրությունն այն էր, թե Մայր թատրոնը դարձել է մի մարդու թատրոն, բեմադրություններ դնում է միայն Շահվերդյանը, և այստեղ «աճում-բարգավաճում է» նրա ազգուտակը: Ոմանք թեթևացած շունչ քաշեցին, թե Փափազյանի, Խորեն Աբրահամյանի, Աճեմյանի, Արուս Ոսկանյանի, Գուրգեն Ջանիբեկյանի և մեր մյուս մեծերի թատրոնը վերածնունդ կապրի ու կծաղկի: Մանավանդ մշակույթի նախարարությունը գնաց ոչ տրադիցիոն ճանապարհով` որոշեց նոր գեղարվեստական ղեկավար չնշանակել, թատրոնը բացել բոլոր բեմադրիչների առաջ, դարձնել ազատ բեմ, որ բոլոր շնորհալիները բեմադրելու հնարավորություն ստանան, ինչի արդյունքում կշահեն մշակութային կյանքն ու հանդիսատեսը: Բայց տարիներն անցնում էին, իսկ նոր ներկայացումներ կամ չէին հայտնվում, կամ դրանք այնքան գորշ էին, որ ոչ մշակութային կյանքն էր հարստանում, ոչ հանդիսատեսն էր ինչ-որ բան նկատում: Մոտ 10 ամիս առաջ վերջապես մշակույթի նախարարությունը հասկացավ, որ Սունդուկյանին, այնուամենայնիվ, գեղարվեստական ղեկավար է հարկավոր, և նշանակեց Տիգրան Գասպարյանին: Ոչինչ, որ վերջինս հանրությանը հայտնի էր միայն սերիալներում իր խաղացած դերերից, նրա առաքելությունը Սունդուկյան թատրոնի վերածնունդը, ստեղծագործական մթնոլորտի, շնորհալի երիտասարդների վաղուց խոստացված մուտքը թատրոն ապահովելն էր: Ավաղ, պետք է արձանագրենք, որ 10 ամսվա ընթացքում թատրոնում ընդամենը երկու գործ է բեմադրվել, որոնցից մեկին անգամ ՀՀ նախագահի ներկայությունն ապահովել են, բայց թատերական բում ապահովել չեն կարողացել: Նոր անուններ թատրոնում չեն հայտնվել: Ավելին` թատրոնում մթնոլորտն այնքան է փչացել, որ աշխատակազմը բաժանվել է անհաշտ թևերի:
Հրապարակ
ԱՄՆ դեսպանի հետ Ծառուկյանի հանդիպումը շարժել է առանց այդ էլ ԲՀԿ-ից դժգոհ ռուսական կողմի զայրույթը, որը մինչ այդ դժգոհ էր Օսկանյանին կուսակցության երկրորդ համար դարձնելու հանգամանքից: «Ծառուկյանն ամենահարմար պահը չէր ընտրել այդ բանն անելու համար»,- ասում են ռուսները` նկատի ունենալով ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները և վերջին զարգացումները` Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի հարկադիր վայրէջքի առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի արձագանքը: Այս ամենը և ներքաղաքական որոշ զարգացումներ կարող են հանգեցնել այն բանին, որ Ծառուկյանն, ի վերջո, հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Թե ինչ ֆորմատով կլինի այդ սատարումը` դեռ հայտնի չէ: Ըստ որոշ աղբյուրների, չի բացառվում նոր հուշագրի ստորագրում, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա օրերին:
«Հրապարակ».
Շաբաթ օրը տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, պարզվում է, ըստ գործող հիերարխիկ սանդղակի, Անվտանգության խորհրդի անդամները պետք է մի սեղանի շուրջ նստեին, սակայն այս անգամ կարգը խախտվել է: Հարսանյաց կազմակերպիչները հոգացել են, որ Աղվան Հովսեփյանը նստի այլ սեղանի շուրջ և այնպես, որ Ծառուկյանը նրա հետ բաժակ-բաժակի խփելու փաստի առաջ չկանգնի: Ընդ որում, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն անկաշկանդ է իրեն պահել` պարել է, մասնակցել ընդհանուր ուրախությանը, Ծառուկյանն ասես փշերի վրա է նստած եղել: Ի դեպ, որքան էլ զարմանալի, հարսանիքին ներկա է եղել նաև այլևս մոսկվաբնակ «Հայ-Ռուսգազարդի» Կարեն Կարապետյանը:
«Հրապարակ».
Օրերս Առինջի իր այգում տետատետ հանդիպում են ունեցել Վարդան Օսկանյանն ու Բելառուսից վերադարձած Գագիկ Ծառուկյանը: Ընթացել է բավականին ծանր խոսակցություն: Օսկանյանը, առանց ենթատեքստերի, ԲՀԿ առաջնորդին ասել է, որ վիրավորված է ԲՀԿ պատգամավորներից, որոնք իրենց պասիվ պահեցին Աժ-ում` դատախազի միջնորդության ժամանակ, երբ պետք էր ուժեղ հակահարված տալ, ինչը չեղավ: Եվ շեշտել է, որ ԲՀԿ պատգամավորների մի մասն իշխանական սեղանին կից են, մյուս մասը` իշխանական սեղանի տակ, ինչն անթույլատրելի է: «Ես հասկացա, որ իմ հույսը ես պետք է իմ վրա դնեմ, ուրիշ ոչ մեկի»,-եզրափակել է Օսկանյանը, ով, ըստ ԲՀԿ աղբյուրների, ոչ միայն իր, այլև իր հետևում կանգնած, Ծառուկյանին ղեկավարելու լծակները գրեթե կորցրած Քոչարյանի մեսիջն էր փոխանցում ԲՀԿ առաջնորդին:
«Հրապարակ».
ՀՅԴ-ն շատ դժվար է կողմնորոշվում առաջիկա նախագահական ընտրությունների թե մասնակցության, թե ինչ-որ մեկին սատարելու խնդրում: Վահան Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հարցն այստեղ համարում են փակված: Լուրեր են շրջում, թե ինքը` Հովհաննիսյանն ասել է. հասարակական այս անբարենպաստ պայմաններում էդ էր ինձ պակաս: Սակայն առավել հավանական է այն տեղեկությունը, որ ՀՅԴ վերնախավը նրան այլևս չի տեսնում թեկնածուի կարգավիճակում: ՀՅԴ-ում քննարկվել է նաև Հրանտ Մարգարյանի թեկնածության հարցը: Վերջինս հրաժարվել է` ասելով, որ ՀՅԴ բյուրոյի ղեկավարի կարգավիճակն ավելի բարձր է, քան ՀՀ նախագահինը, այն պարզ պատճառով, որ բյուրոն միջազգային կառույց է: ՀՅԴ-ում կոնսենսուս չկա նաև ինչ-որ մեկին սատարելու հարցում: Սերժ Սարգսյանին չեն պաշտպանի, Քոչարյանը չի առաջադրվում, Օսկանյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է: Ծառուկյանին նույնպես չեն պաշտպանի, քաղաքական կուսակցությանը վայել չէ օլիգարխին պաշտպանելը: Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ ՀՅԴ-ն այս ընտրություններում առաջադրի Արծվիկ Մինասյանի և կամ Արտյուշա Շահբազյանի թեկնածությունը` զուտ օլիմպիական մասնակցության սկզբունքից ելնելով: Թեև սա էլ դեռ մեծ հարցականի տակ է:
Հրապարակ
Նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, հայտարարում է, որ կուսակցություն է ստեղծում: Այսպես կոչված`գործարարների կուսակցություն, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեությամբ զբաղվող անձինք: Նախաձեռնող խումբը նույնպես կազմված է լինելու գործարարներից, որոնց մեջ, ըստ Հայրապետյանի, ընդգրկված կլինեն նաև հայտնի մարդիկ, որոնց անունները դեռ չի ուզում հրապարակել: Իսկ կուսակցության նախագահը կլինի նախաձեռնող խմբից, կաշխատի մեկ տարով եւ ռոտացիոն կարգով կփոխվի: «Չի լինի Արայիկ Հայրապետյանի կուսակցությունը, այլ կլինի բոլորինը»,- ասում է Հայրապետյանը:
Հրապարակ
Գագիկ Ծառուկյանը երեկ երեկոյան Բելւառուսից վերադարձել է Հայաստան, որտեղ, որոշ տեղեկություններով, իր կոնյակի գործարանի հետ կապված պրոբլեմներ են ծագել:
«Այսօր նա չի հանդիպի Սերժ Սարգսյանի հետ,- «Հրապարակին» ասել է Ծառուկյանի մերձավորը, — որովհետև նախագահը Ջերմուկում է, վաղը կգա, կգնանք հարսանիք. Սեյրան Սարոյանի որդին է ամուսնանում»: Իսկ հնարավո՞ր է, որ հարսանիքից հետո տեղի ունենա հանդիպումը: «Կդժվարանամ ասել,- «դժվարացավ» Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրը,- բայց որ եղավ` տեղյակ կպահեմ»:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.