23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ միայն պատգամավոր չընտրվելուց հետո վերադարձավ խորհրդարան` ճիշտ է, մի քիչ այլ կարգավիճակում, այլեւ քննարկումների ժամանակ նստում է ՀՀ կառավարության ներկայացուցիչների համար նախատեսված շարքում։ Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Մարդը լիովին ինտեգրվել է իշխանական կառույցների մեջ: Մի փոքր հետահայաց նայեք` կտեսնեք, թե ինչ թռիչք է արել նա` ընդդիմության դաշտից մինչեւ իշխանական կերակրատաշտ»,- գրում է «Հրապարակը»:
«Հրապարակ».
«Հրապարակը» գրում է. «Հանրապետական կուսակցության տխրահռչակ շենքի շինաշխատանքների ժամանակ՝ սեպտեմբերին, մեր տեղեկություններով, զոհվել է շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորներից մեկը՝ 27-ամյա Դավիթ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Մելիք Ադամյան փողոցում տեղակայված այս շենքը կարծես թուղթուգիր արած լինեն, այս տարվա ընթացքում այնտեղ երկու անգամ բռնկված հրդեհի պատճառով (առաջինը՝ մայիսին, երկրորդը՝ սեպտեմբերի 22-ին) արդեն մի քանի ամիս է՝ այն վերանորոգվում է: Ինչպես նաեւ կից կառուցվում է նոր մասնաշենք, ինչի պատճառով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատանքները մոտ երեք ամիս է, ինչ տեղափոխվել են Բուզանդի փողոցում տեղակայված «Երեւաննախագծի» շենք:
Ինչեւէ, ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ում այս դժբախտ միջադեպը փորձել են շաբաթներ շարունակ խնամքով թաքցնել եւ այնպես անել, որ մամուլ չընկնի: Այդ նպատակով էլ մոտ 1.5 մլն դրամ են հատկացրել մահացածի ընտանիքին՝ թաղման ծախսերը հոգալու համար, ինչի մասին մենք տեղեկացանք Դավիթի մտերիմներից մեկից:
Դավիթ Գեւորգյանը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր եւ ՀՀԿ գրասենյակի շենքում մասնակցել է տանիքի կառուցման աշխատանքներին: Ականատեսների փոխանցմամբ, Դավիթը սայթաքել է եւ մոտ 3 մետր բարձրությունից ցած ընկել: Հոկտեմբերի 23-ին նրա մահվան քառասունքն էր, իսկ երկու օր առաջ նա կդառնար 27 տարեկան:
Այն մասին, որ նման դեպք եղել է, եւ որ ՀՀԿ-ականներն իսկապես ջանացել են պարտակել, խոսում են նաեւ ոստիկանությունից ստացված փաստերը, համաձայն որոնց, նման դեպք եղել է, սակայն դեպքից ավելի քան 50 օր անց ոստիկանությունում քրգործ չի հարուցվել: Երեկ, մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ «նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է, դեռ չի ստացվել դատաբժշկի եզրակացությունը»:
Ակնհայտ էր նաեւ, որ հատուկ հրահանգ էր իջեցվել շինհրապարակում աշխատողներին այս թեմայով որեւէ բառ չփոխանակել անծանոթների, առավել եւս լրագրողների հետ: Երեկ, երբ փորձեցինք այստեղ աշխատողներից հարցուփորձ անել կատարվածի մասին, շատերի առաջին հարցը սա էր՝ «լրագրո՞ղ ես», ապա, կասկածելով, ոչինչ չէին ասում»:
«Հրապարակ».
«Մոտ երկու շաբաթ առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ Արաբկիրի բաժնում ստուգումներ են իրականացվում թաքցված հանցագործությունների մասով, նաև ծառայողական քննություն է կատարվում։ Երեկ տեղեկացանք, որ ավարտվել են սույն գործողությունները, և մի քանի տասնյակ չհաշվառված հանցագործությունների վերաբերյալ գործեր են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։ Ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվի, և չի բացառվում, որ մի քանի փոքր գլուխներ պատասխանատվություն կրեն թաքցրած հանցագործությունների համար։ Այս պահին ստուգումներ են իրականացվում նաև Կենտրոնի ոստիկանության բաժնում»,– գրում է թերթը։
«Հրապարակ».
Երկու օր առաջ Թամանյանի արձանի մերձակայքում ԱԺ գործերի կառավարիչ, ԱԺ նախագահի աջ ձեռք ընկեր Համիկը հարբած վիճակում իջել է իր մեքենայից, սկսել է «ծեծել» հանդիպակաց, իր կարծիքով սխալ կայանված «ավտոմեքենային»՝ հարվածել ապակիներին, դռներին։ Ըստ ականատեսների՝ դեպքի վայր են հասել կարմիր բերետավորները և բերման ենթարկել կառավարիչին, այնուհանդերձ, որոշ մարդկանց «կարևոր» զանգերից հետո, նա բաց է թողնվել. ԱԺ միջանցքներ ումնախօրեին բացառապես այս մասին էին խոսում։
«Հրապարակ»
Թերթը գրում է, որ տարիներ շարունակ մեզանում քննարկվում է Երևանը թեթևացնելու, տարբեր գերատեսչություններ Երևանից մարզեր տեղափոխելու հարցը։ «Մեզ տեղեկություններ հասան, որ այժմ քննարկվում է ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը։ Այն դեռ քննարկման փուլում է, եթե նման որոշում կայացվի, ապա ակնհայտ է, որ այսպիսով 2 հարց են փորձում լուծել՝ բեռնաթափել մայրաքաղաքը և վերականգնել երբեմնի մշակութային քաղաքի կոլորիտը։
Բայց, հաշվի առնելով այն, որ մեր չինովնիկները հիմնականում երևանցիներ են, ամեն կերպ կխոչընդոտեն նման որոշման կայացմանը։ Մեր տեղեկության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն լսել մշակույթի նախարարությունից։ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Ստեփանյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չունեն այդ մասին»,–եզրափակում է թերթը։
«Հրապարակ».
Գործադիրում կադրային փոփոխություններ են սպասվում` կառավարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Լիանա Հունանյանը կնշանակվի ֆինանսների փոխնախարար: Արմեն Պողոսյանի ազատվելուց հետո գյուղատնտեսության փոխնախարարի թափուր պաշտոնը կգբաղեցնի Գառնիկ Պետրոսյանը: Դեռ թափուր է գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, որը երկար տարիներ զբաղեցնում էր Կառլեն Միքայելյանը, և որին երկար ժամանակ ուզում էր ազատել վարչապետը: Ցանկալի արդյունքին հասավ միայն օրերս:
«Հրապարակ».
«Հրապարակը» գրում է, թե ուրբաթ օրը աննախադեպ գողության դեպք է գրանցվել «Ոսկու աշխարհում», ավելի կոնկրետ՝ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ում, որը հանրությանը հայտնի է որպես «Բաղնիքի ոսկու շուկա»:
Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, անհետացել է: Մասնավորապես ուրբաթ օրը, ժամը 16-ի սահմաններում Արմեն Բաղդասարյանը, ով նաեւ «Արիստոս» ՍՊԸ տնօրենն է, ունենալով համապատասխան լիազորագիր, վերցրել է ընկերության կնիքը, առանց Վաղարշ Աբրահամյանին զգուշացնելու գնացել բանկ, ստացել ոսկին եւ դիմել փախուստի:
«Մինչեւ իմացանք, որ գնացել ա բանկ, արդեն ուշ էր, զանգեցինք՝ ասեց, բա գալիս եմ, պռոպկի մեջ եմ: Բայց մինչեւ էս կողմ-էն կողմ, արդեն ուշ էր՝ հասել էր օդանավակայան»: Աբրահամյանն անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն մինչ կձեռնարկվեին անհրաժեշտ քայլեր, Արմեն Բաղդասարյանը հասցրել է ամենակարճ չվերթով թռչել Մինվոդի: «Եթե մի քիչ երկար թռչեր, մենք կհասցնեինք օդի մեջ բռնել նրան: Բայց հասցրել է ամենակարճ ռեյսով թռնել Մինվոդի, բայց թե հիմա որտեղ է, չգիտեմ»,-ասաց Աբրահամյանը:
«Ոսկու աշխարհի» տնօրենի պատմելով, Բաղդասարյանը, ով 15 տարուց ավելի աշխատում էր իրենց շուկայում եւ վստահություն վայելում, գնացել է այդ քայլին, քանի որ վերջին երկու ամսում «փորձանքի մեջ էր հայտնվել»՝ տարվել էր ինչ-որ խաղերով: Խաղացել էր եւ 10 հազար ԱՄՆ դոլար տանուլ տվել: Ապա փորձել էր հետ բերել գումարը՝ այդ ճանապարհին, բնականաբար, տանուլ տալով մի քանի անգամ ավելի խոշոր գումար, ինչը, հավանաբար, փորձել է փակել շեֆի փողերով: «2 ամսվա մեջ դարձավ տականք, բայց կարեւորը՝ մենք ֆինանսական ճեղքվածքը փակում ենք, որ չվարկաբեկվենք, իսկ մնացածը, թե ինչ կլինի, արդեն երկրորդական է»,-ասաց Վաղարշ Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք արդեն բանկին վճարել են ամբողջ գումարը, որը կազմում է մոտ 400 հազար ԱՄՆ դոլար, եւ արդեն խնդիր չկա: Իրավապահները կգտնեն գողին, թե չէ, տնօրենը դա արդեն երկրորդական է համարում: «Քանի որ մենք պատասխանատու ենք դրա համար, այդ գումարը մենք պիտի վճարենք: Ես պատասխանատու եմ նաեւ էն մարդկանց համար, որին գարանտ նամակ եմ տվել: Նրան երաշխավորել եմ, որ պիտի գնա բանկ ու բերի ոսկին: Հիմա չի բերել, ո՞վ պիտի պատասխան տա: Բնականաբար՝ երաշխավորողը: Ես էլ տվել եմ»,- հանգիստ տոնով ասաց տնօրենը՝ ավելացնելով. «Հիմա հիմնարկը նորմալ, բնականոն հունով աշխատում ա: Ճիշտ ա, ընկճված ենք, նեղված ենք, քանի որ ինքն առել-թռել ա, մենք պիտի պատասխան տանք իրա արածի համար: Գործ կհարուցեն, կբռնեն-չեն բռնի, կբերեն-չեն բերի, դրանք երկրորդական հարցեր են, կարեւորը մեր պատիվն է»: Իսկ այդ 400 հազար դոլարի վճարումը կարո՞ղ է ազդել Ձեր հետագա աշխատանքի վրա՝ հետաքրքրվեցինք մենք: «400 հազար դոլարի էղածն ի՞նչ ա, մի ավտոյի փող ա, էլի: Փորձանք ա՝ էղավ-անցավ, հիմա պիտի աշխատենք, մեծ հիմնարկ ա, պիտի մեր տրամադրությունները չփոխանցենք աշխատողներին, թե չէ գումարը խնդիր չի: Մի քանի հատ տուն կծախեմ, տեղը դուրս կգա»,-եղավ պատասխանը:
Այդքան շատ բնակարա՞ն ունեք՝ հարցրինք: «Կասկադում շենք եմ սարքել՝ 100 բնակարանով, համ ապրում ենք, համ ծախում»: Այս զրույցի ընթացքում Աբրահամյանը գրպանից հանեց ԱՄՆ դոլարների մի տրցակ եւ ցուցադրական նետեց սեղանին՝ թերեւս փորձելով մեզ եւս ապացուցել, որ ինքը գումարի խնդիր չունի:
«Հրապարակ».
Ըստ հավաստի աղբյուրների` ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ նոր հուշագիր ստորագրվելու դեպքում ԲՀԿ-ին տրվելիք 3 նախարարական պորտֆելները չեն լինելու այն պորտֆելները, որոնք մինչ այդ տնօրինել է ԲՀԿ-ն. «Բարգավաճը» ցանկանում է, սակայն Սերժ Սարգսյանը դեմ է այդ տարբերակին: Ընդ որում, այս հարցերը Սերժ Սարգսյանն առայժմ հարկ չի համարում քննարկել ՀՀԿ Գործադիր մարմնում` գտնելով, որ դեռ վաղաժամ է: Այնուհանդերձ, թերթը փորձել է ճշտել` տեղյա՞կ են այդ մասին ԳՄ անդամ, այդ ոլորտներում պաշտոնավարող նախարարները և պատրա՞ստ են ԲՀԿ-ի պնդման դեպքում զիջել իրենց տեղերը նրանց: «Հրապարակը» հարցն ուղղել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: «Քաղաքականության մեջ երբեք չեն ասում` երբեք, որևէ պրոբլեմ չեմ տեսնում, քաղաքականության մեջ լինում են շատ պայմանավորվածություններ, որոնք ունենում են նաև իրենց շարունակությունը, և ես երբեւիցե չեմ մտածել, որ առողջապահության պորտֆելը պետք է «իմը» լինի, և եթե չլիներ հետընտրական իրավիճակը, ապա ես այստեղ չէի լինի: Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ «եթե»-ներով պետք է առաջնորդվել: Նման հարցեր մենք ԳՄ-ում չենք քննարկում, այնուհանդերձ, մեկ բան հաստատ գիտեմ, առաջիկա նախագահական ընտրություններում մեր թեկնածուն միանշանակ հաղթելու է, և մենք չունենք խնդիր` ոչ պայմանավորվելու և ոչ էլ հիպոթետիկ ենթադրություններ անելու»:
«Հրապարակ».
ՀՅԴ-ում կրկին անորոշ վիճակ է: Նախագահական ընտրություններն ավելորդ գլխացավանք են դարձել նրանց համար, որովհետև բոյկոտի, և սեփական թեկնածուով մասնակցության դեպքում մեծ է քաղաքական լուսանցքում հայտնվելու հնարավորությունը: Մյուս կողմից էլ` սեփական թեկնածուի հարցն է կուսակցությունում վիճարկման առարկա: Արմեն Ռուստամյան-Վահան Հովհաննիսյան թևը ցանկանում է, որ այդ թեկնածուն լինի Հրանտ Մարգարյանը: Հրանտ Մարգարյանն էլ հասկանում է, թե ինչու են «ոմանք» ուզում ՀՅԴ «պարտությունն» իրենով «լվանալ», ուստի նրա համար, բացի իրենից, ՀՅԴ բոլոր անդամներն ընդունելի են որպես թեկնածու: Արմեն-Վահան զույգը կողմնակից է նաև դաշինքով` միասնական թեկնածուով ընտրությունների մասնակցությանը: «Եթե մնա Արմենին, ապա նա նույնիսկ կհամաձայնի պաշտպանել ՀԱԿ թեկնածուին, սակայն նրան չեն թողնի գնա նրանց հետ բանակցությունների. այդ տարբերակը Հրանտենց սրտով չէ»,- ասում է ՀՅԴ մեր աղբյուրը: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյան-Արմեն Ռուստամյան բանակցություններին, ապա այն առանձնապես որոշիչ չի եղել, չնայած հանդիպմանը քննարկվել է նաև հարցը` եթե ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանին, Օսկանյանը կգնա՞ վաբանկ, կինքնառաջադրվի՞, դառնալով դաշինքի` ՀՅԴ -ՀԱԿ -«Ժառանգություն» — արտախորհրդարանական ուժերի համար միասնական թեկնածու: Բանն այն է, որ ՀՅԴ-ի համար անչափ էական է, թե երբ խաղի մեջ կմտնի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը և կմտնի՞ արդյոք: Ի՞նչ կանի այդ ժամանակ ՀՅԴ Սերժ Սարգսյանական թևը: ՀՅԴ-ում կան մարդիկ, ովքեր գտնում են, թե հնարավոր է նաև «դվայնոյ-տրայնոյ» խաղ հայտարարեն մի բան, «տակից» անեն բոլորովին այլ բան:
«Հրապարակ».
Այսօր հայկական շոու-բիզնեսի գերաստղերը Լիլիթ Հովհաննիսյանն ու Միհրան Ծառուկյանն են: Երիտասարդ կատարողները դուրս եկան «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հաղորդաշարից: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրանք աննախադեպ հայտնի դարձան: Այսօր երիտասարդ երգիչները վաստակում են ամենաբարձր հոնորարները, մեկնում արտերկրյա շրջագայությունների և վայելում երկրպագուների նախանձելի և պարտավորեցնող սերը: Չնայած դեռ հոկտեմբեր ամիսն է, բայց արդեն ակտիվ բանակցությունների մեջ են` կապված ամանորյա երեկոյի ելույթների հետ: Միհրանը դեռ վերջնական չի որոշել` Նոր տարվա գիշերը կլինի Հայաստանում, թե կմեկնի Մոսկվա: Որոշումը կախված կլինի պատվիրատուների առաջարկներից, նա կընտրի ամենաեկամտաբեր տարբերակը: Ինչ վերաբերում է Լիլիթ Հովհաննիսյանին, այս պահի դրությամբ նա պատրաստվում է Նոր տարին դիմավորել Երևանում: Լիլիթը համաձայնում է մասնակցել միջոցառումներին մի քանի պայմաններով: Պետք է պարտադիր ապահովվի բեմահարթակ կամ ելույթի համար համապատասխան տարածություն, դահլիճը համապատասխան լուսավորություն ունենա, և կենդանի ձայնով երգելու հնարավորություն լինի: Լիլիթի ելույթները տպավորիչ են դարձնում «Ամարաս» պարային համույթի գեղեցիկ պարուհիները: Ընդամենը մի քանի օրից Լիլիթն ու Միհրանը կրկին մեկնելու են շրջագայության Ռուսաստանի ավելի քան 20 քաղաքներ: Համերգներ են ունենալու Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում. սկզբում մենահամերգ է ունենալու Միհրանը, այդ համերգի ընթացքում նրա հատուկ հյուրը կլինի Լիլիթը: Այնուհետև նույն համերգասրահում մենահամերգ կունենա նաև Լիլիթը:
«Հրապարակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.