23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանությունում ակտիվորեն քննարկվում էր համակարգի աշխատողների մասնագիտական գիտելիքները ստուգելու համար թեստավորում անցկացնելու հարցը: Անգամ համազգեստավորների շրջանում մտավախություններ կային, որ թեստավորումը կրճատումների պատճառ կդառնա: Թե ինչ փուլում է գործընթացը, երեկ «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել է ոստիկանության լրատվության պետ Աշոտ Ահարոնյանից: «Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողներն ամեն շաբաթ մասնագիտական համապատասխան պարապմունքներ կանցկացնեն, ինչից հետո կլինի ստուգատես, որի ժամանակ Էլ կցուցադրվեն գիտելիքները»,- ասել է նա` չբացառելով, որ կլինեն նաև ազատվողներ: «Արդյունքներով պայմանավորված` հնարավոր է, որ որոշ աշխատակիցներ տեղափոխվեն այլ ծառայություն, հնարավոր է լինեն աշխատակիցներ, որոնց կտրվի լրացուցիչ ժամանակ` վերստին պարապելու, չի բացառվում, որ լինեն այնպիսիք, որոնք կազատվեն աշխատանքից»: Իսկ հնարավո՞ր է, որ թեստավորման գործընթացի իրական նպատակը կադրային կրճատումներն են: «Նպատակն է բարձրացնել կատարողական կարգապահությունը»,- պատասխանել է Ահարոնյանը:
«Հրապարակ».
«Հրապարակը» գրում է, թե խորհրդարանի Կարմիր սրահում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող լուսանկարների ցուցահանդես է բացվել, որի կենտրոնական մասում Հովիկ Աբրահամյանն է ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի հետ, բացում է «Էքսպոն», Ս. Նարիշկինի հետ ողջագուրվում է, Վ. Մատվիենկոյին ինչ-որ բան նվիրում:
Ըստ ԱԺ պատասխանատուների, ցուցահանդեսը կազմակերպել է ռուսական կողմը. ՌԴ դեսպանատունը` Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական կապերի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի այցի առիթով:
Չնայած դրան, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նախորդ օրը բողոքել էր, թե ինչու է նկարների տակի «բացատրությունը» գրված ռուսերեն, ինչը «ՀՀ պետական լեզվի մասին» օրենքի խախտում է:
«Հրապարակ».
ՀՀՇ-ն արդեն դիմել է կառավարության աշխատակազմին` Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում համագումար անցկացնելու թույլտվության համար: Ուշ երեկոյան «Հրապարակը» տեղեկացել է, որ համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին: «Քննարկվելո՞ւ են ՀՀՇ մոտեցումներն ապագա նախագահական ընտրություններում, ո՞ւմ է պաշտպանելու ՀՀՇ-ն» հարցին Վ. Հայոցյանը խուսափողաբար ասել է, որ համագումարի օրակարգը դեռ ձևավորված չէ: Թերթը հիշեցնում է, որ ՀՀՇ շարքերում, ինչպես և ՀԱԿ-ում, բավականին լուրջ դժգոհություն կա ՀԱԿ հապաղումից, ինչն էլ վերջիններիս ենթադրել է տալիս, որ ՀԱԿ-ում սպասում են ԲՀԿ-ի որոշմանը և Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը, որի դեպքում էլ չի բացառվում, որ ՀԱԿ-ը սատարի նրան: Սա կարող է ամբողջովին փոխել ՀՀՇ համագումարի օրակարգը` ֆորսմաժորային իրավիճակ առաջացնելով կուսակցությունում:
«Հրապարակ».
«Նոր Նորք վարչական շրջանի նախկին թաղապետ, հանգուցյալ Դավիթ Պետրոսյանի արձանը դեռևս կանգնեցված չէ, թեև ավագանու որոշմամբ առաջարկությունը հաստատվել է։ Առաջարկությունը, ըստ քաղաքապետարանի, ներկայացրել էր Նոր Նորքի ներկայիս թաղապետը՝ Արմեն Ուլիխանյանը, սակայն վերջինս էլ դեռևս ամիսներ առաջ մեր թղթակցի հետ զրույցում հերքել էր, թե ինքն է այդ նախաձեռնության հեղինակը։ Ավագանու որոշմամբ նախկին թաղապետի կիսանդրին պետք է տեղադրվեր Նոր Նորքի թաղապետարանի դիմաց, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է։
Երեկ Դավիթ Պետրոսյանի հորից՝ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու մինչև հիմա կիսանդրին տեղադրված չէ։ Վերջինս ասաց, որ ոչնչից տեղյակ չէ, և հորդորեց մեր հարցերի պատասխանը ստանալ քաղաքապետարանից։ Քաղաքապետարանից էլ ասացին, որ որոշումն արդեն կա, իսկ մնացածը՝ քանդակի էսքիզները, պատրաստումը և տեղադրումը, տեխնիկական հարցեր են։ Իսկ մենք կարծում էինք, թե հարցի հասարակական հնչեղություն ստանալուց հետո նախաձեռնության հեղինակները թերևս մտափոխվել են՝ գիտակցելով դրա անլրջությունը։
Հիշեցնենք, որ նախկին քաղապետի կիսանդրին կանգնեցնելու համար քաղաքապետարանը «շատ լուրջ» հիմնավորումներ էր գտել։ «…Որոշման համար հիմք է հանդիսանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի միջնորդությունը՝ հաշվի առնելով վարչական շրջանի զարգացման, կառուցապատման բնագավառներում Դավիթ Պետրոսյանի ներդրումը։ Մեծ ներդրում է ունեցել կրթության, մշակույթի, սպորտի զարգացման, բարեկարգման, շենքերի գազիֆիկացման, բնակֆոնդի վերանորոգման, խաղահրապարակների կառուցման բնագավառներում»,–հիմնավորել էին քաղաքապետարանից։ Այս սկզբունքով շարժվելու դեպքում քաղաքապետարանը առնվազն պարտավոր է բոլոր վարչական շրջաններում, որոնց ղեկավարները քիչ թե շատ կատարել են իրենց գործառույթները, կանգնեցնել նրանց արձանները։ Հետաքրքիր «մշակութային» պատկեր կունենանք»,–գրում է թերթը։
«Հրապարակ».
«Հրապարակը» գրում է, թե Վովա Գասպարյանը ոստիկանապետ նշանակվելուց ի վեր զբաղված է կադրային փոխատեղումներով: Վերջին տասն օրվա ընթացքում դարձյալ մեկնարկեցին կադրային փոփոխությունները, որի թվում էր նաեւ Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը:
«Պարզվում է՝ վերջինիս պաշտոնանկությունը շատ ցավոտ է եղել Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի համար, քանի որ Մարտիրոսյանին նշանակել էր Նազարյանը ու պահապան հրեշտակի պես հսկում էր, որպեսզի նա էլ չհայտնվի պաշտոնանկությունների ցանկում: Սակայն մեկ տարվա ձգձգումից հետո օրերս տեղի ունեցավ անխուսափելին:
Մենք տեղեկացանք, որ այս կապակցությամբ շատ անտրամադիր է Նազարյանը, առավել եւս, որ Գասպարյանն այդ պաշտոնին նշանակել է իր «մարդուն»՝ Սերոբ Հարությունյանին:
Մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ Նազարյանից, սակայն որեւէ բառ վերջինս չի ասել: Մինչդեռ հայտնի է, որ Նազարյանի սիրելի զբաղմունքը լրատվամիջոցներով երեւալն է: Ավելին, նա մտերիմների շրջապատում պարծենում է, թե սերտ կապեր ունի լրատվական դաշտի հետ եւ ցանկացած լրատվամիջոցով կարող է իր ուզած ինֆորմացիան սղղացնել կամ անցանկալի տեղեկատվության դեմն առնել: Թե ովքեր են իր «կլիենտները», գիտի ինքը, բայց փաստը մնում է փաստ, որ որոշ լրատվամիջոցների դեպքում զգուշանում է անգամ ի պաշտոնե կարծիք հայտնել որեւէ հարցի շուրջ եւ պետք է թույլտվություն ստանա ոստիկանության լրատվության վարչությունից:
Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է նրա կարծիքը լսել Կենտրոնի բաժնի պետի փոփոխության վերաբերյալ, իրեն «մեդիադաշտի» կառավարիչ հռչակած Նազարյանը, մեր լրատվամիջոցի անունը լսելով, ասել է. «Հարցերը՝ լրատվության վարչության միջոցով», եւ, առանց լսելու, անջատել է հեռախոսը»,- գրում է թերթը:
«Հրապարակ».
«Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանը վիճաբանության է բռնվել իր հարևանի հետ, ով այս պահին ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ի դեպ, Արթուր Եգորյանը Փայլակ Հայրապետյանի եղբոր՝ Սուրեն Հայրապետյանի որդին է։ Ազգանվան անհամապատասխանությունը երկար պատմություն ունի։ Այս ծեծկռտուքի մասին տարատեսակ լեգենդներ են հյուսվել Կոմիտաս թաղամասում։ Տեղացիները պատմում են, որ հարևանների միջև միջադեպը ծագել է դիտողությունից։
Նոյեմբերի 25-ին Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրն է եղել, մինչև լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարևաններին պարտադրելով ողջ գիշեր «մասնակից» լինել ընտանեկան խրախճանքին։ Անքուն գիշեր անցկացրած հարևանը համարձակվել է բարձրանալ վերև ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ, որոնք իրավունք ունեն գոնե մեկ ժամ քնելու։ Այս հորդորը անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել։ Ով է այդ համարձակը, որ հանդգնել է լուսադեմին իրենց դուռը թակել ու հարգանք պահանջել։ Եվ փորձել են պատժել երիտասարդին։ Քաշքշուկ է սկսվել։ Կողմերը տաքացած իջել են շենքի առաջին հարկ՝ «ռագբորկան» շարունակելու։ Միջանցքում բարձրացված աղմուկից դուրս է եկել նաև Եգորյանի դուռը թակած երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը։ Սկսվել է տուրուդմփոց։ Ծեծկռտուքի ժամանակ Եգորյանը հրել է Հայկազ Խաչատրյանին, ինչի հետևանքով վերջինիս գլուխը դիպել է պատին, և նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Քանի որ տեղեկություններ ստացանք ուշ երեկոյան, մեզ չհաջողվեց գտնել կողմերին ու անձամբ իրենցից պարզել միջադեպի պատճառը։ Սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնից ճշտեցինք, որ Հայկազ Խաչատրյանն իսկապես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժշկուհիներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, ասաց, որ «հիվանդի վիճակը գնահատվում է ծանր»։ Իսկ որտեղ է գտնվում «քեֆչի Հասանը», ով հարևանին ուղարկել էր վերակենդանացման բաժանմունք։ Պարզվում է՝ ազատության մեջ է, քանի որ փաստի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունից կցկտուր հաստատեցին, որ միջադեպ է տեղի ունեցել նշված հասցեում։ Այլ մանրամասներ խոստացան հայտնել ավելի ուշ։ Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դա նշանակում է, որ Հայրապետյանների զարմիկն ազատության մեջ է», –գրում է թերթը։
«Հրապարակ».
Շաբաթ օրը «Օջախում» տեղի ունեցած Գագիկ Բեգլարյանի դստեր հարսանիքին մասնակցել է իշխանական ողջ էլիտան, այդ թվում և քաղաքապետ եղած ժամանակ Բեգլարյանի հետ լարված հարաբերություններ ունեցած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ըստ լավատեղյակների, այդ հարաբերությունները ջերմացնելու գործում մեծ ավանդ ունի Հովիկ Աբրահամյանը։ Բարձր իշխանական էլիտան և Անվտանգության խորհուրդը նստել են մի սեղանի շուրջ, այստեղ են եղել ոչ միայն ԱԺ նախագահը, վարչապետը, մյուսները, այլև ԼՂ նախագահ Բակո Սահակյանը։
Գագիկ Ծառուկյանը նստած է եղել կողքի սեղանին՝ հիմնականում ռուսաստանյան հայ բիզնեսմենների, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի, նրա եղբոր՝ Սամվել Կարապետյանի, «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի հետ։ Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ողջ ընթացքում ոչ մի բառ, բարև-բարլուս չեն փոխանակել, միայն նախագահի կենացը խմելիս Ծառուկյանը մոտեցել, լուռ խփել է վերջինիս բաժակին։
Ի դեպ, հարսանիքին հաջորդող կիրակի օրն էլ Ծառուկյանի ծննդյան օրն էր։ Ու թեև այս օրը, ինչպես տեղեկացնում են Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած մեր աղբյուրները, որպես օրինաչափություն, նա ևս մասնակցում է ծննդյան արարողությանը, ԱԺ նախագահն այս անգամ չի մեկնել արտերկիր՝ այնտեղ նշվող ծննդյան տոնին մասնակցելու։ Մեր տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդի ծնունդը նշել են Ուկրաինայում:
Հրապարակ
Սիբիրյան խոցի դեպքերի տարածումից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թերացումներն են պատճառը, աշխատանքից հեռացվեց տնօրեն Մամիկոն Գասպարյանը։ Սակայն շատ ուշագրավ է նոր նշանակումը։ Այս պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ավագյանը, ով երկու անգամ հեռացվել է Սննդի անվտանգության պետական ծառայությունից։
Ընդ որում, մեկ անգամ անվստահություն հայտնելով՝ հեռացրել է նախկին ղեկավար, ներկայումս գյուղնախարարի առաջին տեղակալ, անասնաբուժասանիտարիայի ու սննդամթերքի անվտանգության կուրատոր Գրիշա Բաղյանը, իսկ երկրորդ անգամ՝ երեք նկատողությամբ, հեռացրել է ներկայիս ղեկավար Աբրամ Բախչագուլյանը։
Նշենք, որ առաջին դեպքում նա դատարանով վերականգնվել է աշխատանքի, երկրորդ դեպքում, փաստորեն, սահուն տեղավորվեց պաշտոնի:
Հրապարակ
«Իր այցելությունները Ֆրանսիա և Ռուսաստան, ինչպես նաև կարճատև արձակուրդն ավարտած Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան։ Այս անգամ նրան դիմավորողների շարքում օդանավակայանում չի եղել Գագիկ Ծառուկյանը։ Փաստորեն, նոյեմբերի 11–ից մինչև 21-ը բավականին բան է փոխվել ՝ ԲՀԿ առաջնորդը նոյեմբերի 11-ին նրան սովորականի նման ճանապարհել է Ֆրանսիա, իսկ դիմավորելիս չի գնացել օդանավակայան։ Ի դեպ, պատճառը երկրից բացակայությունը չէ. մեր հարցին ի պատասխան Ծառուկյանի խոսնակն ասաց, որ ԲՀԿ առաջնորդը Հայաստանում է»։
Հրապարակ
«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ի մոտ օրինաչափություն է դառնում մի քանի օր շարունակ քաղխորհրդի նիստեր անցկացնելու պրակտիկան: Եվ նախորդ օրը, եւ երեկ «կանյաչնիում» ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստեր է արել: Մասնակցել են հիսունական մարդ` պատգամավորներ եւ մարզային կառույցների ղեկավարներ:
Երկու օրվա նիստերի օրակարգում էլ նույն հարցն է եղել. ի՞նչ են մտածում շարքերն ու պատգամավորներն առաջիկա նախագահական ընտրությունների եւ Ծառուկյանի առաջադրման մասին: Բոլոր մարզային կառույցների ներկայացուցիչները հատ-հատ ներկայացրել են իրենց տեսլականը մասնակցության մասին, պնդել, որ պետք է ներկայանալ բացառապես սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Օսկանյանին ոչ մեկը չի մատնանշել: Սերժ Սարգսյանի մասին, ըստ մասնակիցների, որեւէ բառ` «լավ կամ վատ», չի հնչել:
Ծառուկյանն ասել է, որ իր որոշումն արդեն կայացրել է, սակայն որեւէ բառ այդ որոշման մասին չի արտաբերել, ԲՀԿ-ի արմատական տրամադրված մասը հասկացել է, որ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է, ոչ արմատական մասը դեռ հույս ուներ, որ «հնարավորությունը հիսուն-հիսուն է»: Ծառուկյանն ասել է նաեւ, որ որոշումը կհրապարակի իր ծննդյան օրվանից մի քանի օր անց: Հիշեցնենք, որ ծննդյան օրը նոյեմբերի 25-ին է, նա 56 տարեկան է դառնում: Ապա տեղեկացրել է՝ քանի որ ծննդյան օրն ինքը սովորաբար անցկացնում է հանրապետությունից դուրս, կգնա-կգա-կհայտարարի իր որոշման մասին: Ներկաներն ասել են` ուշ է, վաղը հրապարակեք: Նա պատասխանել է` չէ, նորմալ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.